Սեղմել Esc փակելու համար:
Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՐՈՒՍԱՂԵՄ ԵՎ ԱՄԱՆ ԳՈՐԾՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՐՈՒՍԱՂԵՄ ԵՎ ԱՄԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0289.290410

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 ապրիլի 2010 թվականի N 289-Ա

 

Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՐՈՒՍԱՂԵՄ ԵՎ ԱՄԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին 2010 թվականի մայիսի 2-5-ը գործուղել Երուսաղեմ (Իսրայելի Պետություն)` մասնակցելու «Հանուն զարգացման սփյուռք-հայրենիք գործակցություն» մասնագիտական ուսուցողական դասընթացի բացմանը, ինչպես նաև Երուսաղեմի հայ համայնքին հանդիպելու և համայնքային կառույցների հետ ծանոթանալու, իսկ 2010 թվականի մայիսի 5-6-ը գործուղել Աման (Հորդանանի Հաշիմյան Թագավորություն)` հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Հ. Հակոբյանի` Երուսաղեմ և Աման գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հ. Հակոբյանի` Երուսաղեմ և Աման մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Երուսաղեմ և Աման գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.04.2010
N 289-Ա
Որոշում