Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՔԱՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊ ...

 

 

040.0458.030510

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 ապրիլի 2010 թվականի N 458-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Սևանա լճի ավազանի համայնքներին քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման համար անհրաժեշտ ելակետային տվյալներ (այսուհետ` ելակետային տվյալներ) ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը երկրորդ եռամսյակում հատկացնել 22,972.5 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով):

(1-ին կետը փոփ. 23.12.10 թիվ 1777-Ն որոշում)

2. Հաստատել ելակետային տվյալներ ստացող` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի համայնքների ցանկը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ելակետային տվյալները սույն որոշման հավելվածում ներառված համայնքներին տրամադրել համայնքների հետ կնքված պայմանագրերի հիման վրա, որոնցում նախատեսվում են հետևյալ պայմանները`

1) համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքների ֆինանսավորումը (բացառությամբ ելակետային տվյալների ձեռքբերման) իրականացվում է տվյալ համայնքի միջոցների հաշվին.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը պարտավորվում է պայմանագրում նշված ժամկետներում ելակետային տվյալները տրամադրել համայնքին.

3) ելակետային տվյալների տրամադրման պահից քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման ժամանակահատվածը (տևողությունը).

4) համայնքի պատասխանատվությունը` համայնքի կողմից սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված ժամկետում պայմանագրի դրույթների չկատարման դեպքում, այն է` համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման նպատակով տրամադրված ելակետային տվյալների համար այդ համայնքի գծով հատկացված գումարի` օրենքով սահմանված կարգով վերադարձնելը համայնքի բյուջեից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

5) այլ դրույթներ, որոնք կնպաստեն ելակետային տվյալների տրամադրման նպատակի իրականացմանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի ապրիլի 29-ի

N 458-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՍՏԱՑՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ

 

._______________________.

|NN |Համայնքի անվանումը |

|ը/կ|                   |

|___|___________________|

|1. |Ծովազարդ           |

|___|___________________|

|2. |Լճափ               |

|___|___________________|

|3. |Բերդկունք          |

|___|___________________|

|4. |Հայրավանք          |

|___|___________________|

|5. |Նորատուս           |

|___|___________________|

|6. |Կարմիրգյուղ        |

|___|___________________|

|7. |Գեղարքունիք        |

|___|___________________|

|8. |Երանոս             |

|___|___________________|

|9. |Վարդաձոր           |

|___|___________________|

|10.|Ձորագյուղ          |

|___|___________________|

|11.|Ծակքար             |

|___|___________________|

|12.|Լիճք               |

|___|___________________|

|13.|Ներքին Գետաշեն     |

|___|___________________|

|14.|Վաղաշեն            |

|___|___________________|

|15.|Աստղաձոր           |

|___|___________________|

|16.|Զոլաքար            |

|___|___________________|

|17.|Վարդենիկ           |

|___|___________________|

|18.|Ծովինար            |

|___|___________________|

|19.|Արծվանիստ          |

|___|___________________|

|20.|Կարճաղբյուր        |

|___|___________________|

|21.|Լճավան             |

|___|___________________|

|22.|Ծովակ              |

|___|___________________|

|23.|Գեղամասար          |

|___|___________________|

|24.|Արեգունի           |

|___|___________________|

|25.|Դարանակ            |

|___|___________________|

|26.|Փամբակ             |

|___|___________________|

|27.|Ծափաթաղ            |

|___|___________________|

|28.|Ջիլ                |

|___|___________________|

|29.|Արտանիշ            |

|___|___________________|

|30.|Շորժա              |

|___|___________________|

|31.|Աղբերք             |

|___|___________________|

|32.|Դրախտիկ            |

|___|___________________|

|33.|Կալավան            |

|___|___________________|

|34.|Ծովագյուղ          |

|___|___________________|

|35.|Լճաշեն             |

|___|___________________|

|36.|Նորաշեն            |

._______________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.04.2010
N 458-Ն
Որոշում