Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2010 թվականի N 1541-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 23-ի հ. 55-Ն որոշման պահանջներով, ինչպես նաև գույքի օգտագործման տրամադրման և օտարման գործընթացները կանոնակարգելու նպատակով`

1. Հաստատել.

1) Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքը մրցույթով օտարման մասին կարգը` համաձայն հ. 1 հավելվածի,

2) Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքը վարձակալության տրամադրման և օտարման աճուրդի մասին կարգը` համաձայն հ. 2 հավելվածի,

3) Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման աճուրդը և մրցույթը կազմակերպող ու անցկացնող հանձնաժողովի կազմը` համաձայն հ. 3 հավելվածի:

2. Ընդունել ի գիտություն, որ.

1) Գույքի օգտագործման տրամադրելու կամ օտարելու ձևի (ուղղակի, աճուրդ կամ մրցույթ) մասին որոշման նախագծերը Երևանի քաղաքապետի քննարկմանն է ներկայացվում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության կողմից,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» հ. 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 37-րդ,43-րդ և 43.1-րդ կետերով նախատեսված դեպքերում ինքնակամ կառույցի օտարման կամ օգտագործման տրամադրման աճուրդները և մրցույթները կազմակերպում և անցկացնում է հանձնաժողովը:

3) Գույքի գնահատման գործընթացը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կազմակերպվում է (պատվիրվում է) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության կողմից:

4) Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների և (կամ) Երևանի ենթակայության կազմակերպությունների կողմից հանձնաժողովին են ներկայացվում գույքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը, այդ թվում` ելակետային տվյալները:

(2-րդ կետը փոփ. 11.04.12 թիվ 3149-Ն որոշում)

3. Հանձնարարել Երևանի քաղաքապետի 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 5299-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար Հրաչյա Ռաֆիկի Մուրադյանին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 37-րդ և 43.1-րդ կետերով նախատեսված դեպքերում աճուրդի կամ մրցույթի կազմակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթն ինքնակամ կառույց իրականացրած անձի կողմից կառույցի վարձակալության իրավունքից ևս հրաժարվելուց հետո, 1-օրյա ժամկետում ուղարկել հանձնաժողով: Ընդ որում` կարգի 43-րդ կետով նախատեսված դեպքերում հանձնաժողովի կողմից փաստաթղթերի փաթեթը վերադարձվում է աշխատանքային խմբի ղեկավարին:

(3-րդ կետը փոփ. 11.04.12 թիվ 3149-Ն որոշում)

4. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Սերյոժայի Ամյանին Երևանի քաղաքապետի անունից կնքել գույքի օգտագործման տրամադրման կամ օտարման պայմանագրեր և համաձայնագրեր (բացառությամբ սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերի):

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 37-րդ, 43-րդ և 43.1-րդ կետերով նախատեսված դեպքերում Երևանի քաղաքապետի անունից գույքի օգտագործման տրամադրման կամ օտարման պայմանագրեր և համաձայնագրեր կնքելու լիազորությունը վերապահել Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչյա Ռաֆիկի Մուրադյանին:

(4-րդ կետը փոփ. 11.04.12 թիվ 3149-Ն որոշում)

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության, ֆինանսական վարչությունների վրա:

6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանի վրա:

(6-րդ կետը փոփ. 01.02.11 թիվ 218-Ն, 01.02.12 թիվ 755-Ն որոշումներ)

 

Հավելված N 1

Երևանի քաղաքապետի

2010 թ. ապրիլի 12-ի

N 1541-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» հ. 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 37-րդ, 43-րդ և 43.1-րդ կետերով նախատեսված դեպքում ինքնակամ կառույցի (այսուհետ` գույք) մրցույթով օտարման կարգը:

(1-ին կետը փոփ. 11.04.12 թիվ 3149-Ն որոշում)

2. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն քաղաքացիները և իրավաբանական անձինք:

3. Մրցույթը կազմակերպում և անցկացնում է հանձնաժողովը:

4. Հանձնաժողովն ապահովում է մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով մրցույթի անցկացման մասին ծանուցման հրապարակումը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում գույքի մրցույթով օտարման մասին հայտարարության տեղադրումը:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

5. Հանձնաժողովը հաստատում է մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման տեքստը, բացում և գնահատում է սույն կարգի անբաժանելի մաս հանդիսացող Ձև 1-ով հաստատված մրցույթի հայտերը (այսուհետ` հայտ), ինչպես նաև որոշում մրցույթի հաղթողին:

6. Հանձնաժողովի նիստն իրավազոր է հանձնաժողովի անդամների 2/3-ի մասնակցության դեպքում, իսկ հանձնաժողովի անդամների 2/3-ից պակաս լինելու դեպքում նշանակվում է նոր նիստ, ընդ որում, քննարկվում են հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետում և կարգով ներկայացված հայտերը (նոր հայտեր չեն ընդունվում): Հանձնաժողովը նոր նիստի օրվա և ժամի մասին պատշաճ տեղեկացնում է բոլոր հայտատուներին:

7. Մրցույթի մասնակցության նախավճարի չափը սահմանվում է նվազագույն վաճառքի գնի առնվազն 5 տոկոսի չափով:

8. Հանձնաժողովն իրավասու է մրցույթի արդյունավետ իրականացման նպատակով մրցույթը նախապատրաստելու և կազմակերպելու համար ընդգրկել մասնագիտացված կազմակերպություն (կազմակերպություններ):

 

III. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

 

9. Մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է հրապարակվի մրցույթի հայտերի ընդունման վերջին օրվանից առնվազն 30 օր առաջ:

10. Մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

1) մրցույթի կազմակերպչի անվանումը,

2) մրցույթի կազմակերպման վայրը (հասցեն),

3) մրցույթի մասնակցության հայտերի ընդունման ժամանակահատվածը` նշելով ժամերն ըստ օրերի,

4) մրցույթի հաղթողին որոշելու կարգը,

5) մրցույթով օտարվող գույքի անվանումը, մրցույթի պայմանները և դրանց գնահատման կշռային գործակիցները (այդպիսիք սահմանված լինելու դեպքում),

6) մրցույթի մասնակցության հայտին կից անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մասնավորապես`

ա) գրավոր առաջարկ մրցույթի պայմանների վերաբերյալ,

բ) նախավճարի մուծումը հաստատող փաստաթղթերի պատճենները,

գ) տեղական վճարի` 10000 դրամ, մուծումը հաստատող փաստաթղթի պատճենը,

դ) գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները (իրավաբանական անձանց համար),

ե) քաղաքացիների համար` անձնագրի և սոցիալական քարտի պատճենները,

զ) հայտատուի կողմից տրված լիազորագիր (եթե մրցույթին ներկայանում է լիազորված անձը), գործարար ծրագիր,

է) մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ կարող են սահմանվել լրացուցիչ փաստաթղթեր,

7) մրցույթի մասնակցության նախավճարի չափը, ինչպես նաև նախավճարի և գույքի օտարման գնի վճարման կարգն ու ժամկետները, մրցույթում հաղթող չճանաչվելու դեպքում նախավճարի վերադարձման կարգը,

8) մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերի օրերը և ժամերը,

9) մրցույթի կարգին ծանոթանալու և դրա պատճենը տրամադրելու կարգը,

10) այլ տեղեկություններ:

11. Մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջին ժամկետը պետք է սահմանվի մրցույթի անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ:

12. Մրցույթի պայմանների փոփոխման դեպքում հանձնաժողովը պարտավոր է մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ անհապաղ կատարել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ այն միջոցով, որով հրապարակվել է մրցույթի մասին հրապարակային ծանուցումը: Հրապարակային ծանուցման մեջ թույլատրվում է կատարել փոփոխություններ և (կամ) լրացումներ, եթե դրանցով չեն փոփոխվում մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված էական պայմանները:

13. Մրցույթի էական պայմանների փոփոխման դեպքում անհրաժեշտ է հրապարակել մրցույթի անցկացման մասին նոր հրապարակային ծանուցում` նախկին ծանուցումը հայտարարելով չեղյալ:

 

IV. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

14. Մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ նշված հայտերի ընդունման ժամկետում:

15. Մրցույթի մասնակցության հայտերը` մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, ներկայացվում են սոսնձված և ստորագրված ծրարով անձամբ կամ փոստով: Փոստով ուղարկված հայտերը (ծրարները) ներկայացնելու ժամկետ է համարվում ծրարի` Երևանի քաղաքապետարան մուտքագրման օրը և ժամը:

16. Սույն կարգի 14-րդ և 15-րդ կետերի պահանջներին չհամապատասխանող հայտերն առանց ծրարը բացելու վերադարձվում են հայտը ներկայացնողին:

17. Մրցույթի հայտատուները` մինչև մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնական ժամկետի ավարտը կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտը: Մրցույթի հայտի փոփոխությունը կատարվում է հայտերը ներկայացնելու կարգով ծրարի վրա ավելացնելով «Փոփոխում» բառը: Մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնական ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտի փոփոխության կամ վերադարձման մասին դիմումները ենթակա չեն քննարկման:

18. Մրցույթի հայտը գրանցվում է սույն կարգի անբաժանելի մաս հանդիսացող Ձև 3-ով հաստատված գրանցամատյանում (այսուհետ` գրանցամատյան)` հայտատուին տալով ստացական մրցույթի մասնակցության հայտն ընդունելու մասին:

19. Մրցույթի հայտատուները հրապարակային ծանուցմամբ սահմանված կարգով, չափով ու ժամկետներում մուծում են մրցույթի մասնակցության նախավճարը:

20. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի մուծած նախավճարն ընդգրկվում է մասնակցի առաջարկած` գույքի օտարման գնի մեջ: Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (կամ նրա լիազոր ներկայացուցչի) կողմից մրցույթի արդյունքների սույն կարգի անբաժանելի մաս հանդիսացող Ձև 2-ով հաստատված արձանագրությունը (այսուհետ` արձանագրություն) չստորագրվելու, հետագա վճարումները չկատարվելու և (կամ) պայմանագիր չկնքվելու դեպքերում նախավճարը չի վերադարձվում, և օտարումը համարվում է չկայացած:

21. Մրցույթում հաղթող չճանաչված մասնակիցները, ինչպես նաև մասնակցի կարգավիճակ չստացած հայտատուները մրցույթի մասնակցության նախավճարի վերադարձման նպատակով պետք է դիմեն կազմակերպչին:

 

V. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

22. Մրցույթի մասնակցության հայտերը բացվում են մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված օրը և ժամին` մրցույթի մասնակցության հայտերի բացման նիստում:

23. Մրցույթի հայտատուները և նրանց լիազոր ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի մասնակցության հայտերի բացման, ինչպես նաև մրցութային առաջարկների քննարկման նիստերին և ծանոթանալ նիստերի արձանագրություններին:

24. Եթե հայտատուների կողմից եղել է առաջարկություն, ապա ծրարները կարող են զննվել հանձնաժողովի անդամների, մրցույթի հայտատուի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից:

25. Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանվում է մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ: Մրցութային առաջարկները պետք է արտահայտված լինեն թվային ցուցանիշներով և փոքր չլինեն գույքի օտարման` Երևանի քաղաքապետի որոշմամբ սահմանված մեկնարկային գնից:

26. Հանձնաժողովը մրցույթի հայտերի բացման նիստում բացում է մրցույթի մասնակցության համար ներկայացված փակ ծրարները և հրապարակում`

1) մրցույթի հայտ ներկայացրած յուրաքանչյուր անձի ծածկանունը (նախատեսված լինելու դեպքում) և անունը, ազգանունը (անվանումը),

2) մրցույթի մասնակցության հայտերի համապատասխանությունը հրապարակային ծանուցմամբ մրցույթի համար սահմանված պայմաններին,

3) ամփոփ տվյալներ մրցույթի մասնակցության հայտերում փոփոխություն կատարելու մասին:

27. Այն հայտատուներին, որոնց հայտերը համապատասխանում են մրցույթի համար սահմանված պայմաններին, տրվում է մրցույթի մասնակցի կարգավիճակ:

28. Այն հայտերը, որոնք չեն համապատասխանում մրցույթի համար սահմանված պայմաններին, հանձնաժողովի կողմից չեն քննարկվում:

29. Հանձնաժողովի անդամները ներկայացված առաջարկությունների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով իրավունք ունեն դիմելու մրցույթի մասնակիցներին կամ նրանց լիազոր ներկայացուցիչներին:

30. Մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված մրցութային առաջարկներին առավել մանրամասն ծանոթանալու համար հանձնաժողովը կարող է հետաձգել մրցույթի արդյունքների ամփոփման օրը` առավելագույնը 30 օր ժամկետով:

31. Հանձնաժողովը մրցույթի արդյունքների ամփոփման օրը կազմում է մրցույթի արդյունքների մասին արձանագրություն:

32. Հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը ներկայացվում է գրավոր, որը կցվում է արձանագրությանը և համարվում է դրա անբաժանելի մասը:

33. Հանձնաժողովին մրցույթի մասնակիցների մասին հայտնի դարձած տեղեկությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ենթակա չեն հրապարակման` առանց մրցույթի մասնակիցների համաձայնության:

 

VI. ՉԿԱՅԱՑԱԾ ԿԱՄ ԱՆՎԱՎԵՐ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ

 

34. Մրցույթը համարվում է չկայացած, եթե`

1) մրցույթի մասնակցության համար ոչ մի հայտ չի ներկայացվել,

2) մրցույթի հայտատուներից ոչ մեկը մրցույթի մասնակցի կարգավիճակ չի ստացել,

3) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

35. Մրցույթի մասնակցության համար միայն մեկ հայտ ներկայացնելը հիմք չի հանդիսանում մրցույթը չկայացած համարելու համար:

36. Մրցույթն անվավեր կարող է ճանաչվել դատական կարգով:

37. Դատական կարգով մրցույթն անվավեր ճանաչելը հանգեցնում է մրցույթի արդյունքների հիման վրա կնքված պայմանագրի անվավերությանը:

 

Ձև 1

 

ՀԱՅՏ

ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

 

____________________________________________________________________

              (հայտը ներկայացնողի անվանումը (անունը, ազգանունը),

____________________________________________________________________

                          հասցեն, հեռախոսահամարը)

 

1. Ծանոթանալով 201_թ-ի ____________________ -ին կայանալիք մրցույթում գույքի մասին հրապարակված տեղեկություններին` ցանկանում ենք (ցանկանում եմ) մասնակցել

____________________________________________________________________

                   (գույքի անվանումը, գտնվելու վայրը)

__________________________________________________ -ի մրցույթին:

 

2. Մրցույթում հաղթելու դեպքում պարտավորվում ենք (պարտավորվում եմ) ____ օրվա ընթացքում կատարել համապատասխան վճարումներ և ____ օրվա ընթացքում կնքել պայմանագիր (պայմանագրեր):

3. Համաձայն ենք (համաձայն եմ), որ համապատասխան վճարումները չկատարելու և պայմանագիրը չկնքելու դեպքում մուծված նախավճարը չվերադարձվի:

4. Ներկայացնում եմ.

4.1 հ/հ. .................. մուծված տեղական վճարի (10 հազ. դրամ) մուծման անդորրագիրը _______________________________________________

___________________________________________________________________:

/նշել որ բանկում է մուծված, մուծման օրը և անդորրագրի համարը/

 

4.2 հ/հ. .................. մուծված մեկնարկային գնի 5%-ի չափով ______

հազ. դր. նախավճարի անդորրագիրը _______________________________________

_____________________________________________________________________:

5. Դիմող

______________________________________________________________________

         (անուն, ազգանուն, անձնագրի համարը, երբ է տրված, ում կողմից)

______________________________________________________________________

(իրավաբանական անձինք` տնօրենի անուն, ազգանուն) ստորագրություն, հեռախոս)

 

Մրցույթի մասին հայտը ընդունված է «_____» __________

201 թ. և գրանցված հայտերի հաշվառման մատյանի ____________ համարով:

 

Ընդունող

 

_____________________________________________________________________

- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -

 

Մրցույթի մասին հայտը ընդունված է «_____» _________ 201 թ.

և գրանցված հայտերի հաշվառման մատյանի ____________ համարով:

 

Ընդունող

_____________________________________________________________________:

(կտրոնը հանձնվում է դիմողին)

 

Ձև 2

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

_______________________________________________ -ի

(գույքի անվանումը)

 

մրցույթով օտարման արդյունքների ամփոփման

 

Մրցույթի անցկացման ամսաթիվը _____________________________________

 

Անցկացման վայրը _____________________________________

 

Մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին տվյալներ ____________________

 

_____________________________________________________

 

Մրցութային հանձնաժողովի կազմը`

 

_____________________________________________________

 

_____________________________________________________

 

Մրցույթին ներկայացված գույքի անվանումը __________________________

 

_____________________________________________________

 

Գտնվելու վայրը __________________________________________________

 

Մրցույթի նախավճարի չափը

 

_____________________________________________________

 

Ստացվել է ____________ հայտ:

 

Աղյուսակ N 1

.__________________________________________________.

|Տեղեկություններ հայտատուների|  Ներկայացված հայտի  |

|             մասին          |համապատասխանությունը |

|                            |մրցույթի պահանջներին |

|____________________________|_____________________|

|1.                          |                     |

|____________________________|_____________________|

|2.                          |                     |

|____________________________|_____________________|

|3.                          |                     |

.__________________________________________________.

 

Արդյունքում մրցույթի մասնակցի կարգավիճակ ստացել են`

 

Աղյուսակ N 2

._______________________________________________________.

|Մասնակիցների  |     Առաջարկություններ       |Պայմանների|

|անունները,    |(ըստ համապատասխան պայմանների)|գնահատման |

|ազգանունները  |_____________________________|կշռային   |

|(անվանումները)|1.        |2.       |3.      |գործակիցը |

|______________|__________|_________|________|__________|

|1.            |          |         |        |          |

|______________|__________|_________|________|__________|

|2.            |          |         |        |          |

|______________|__________|_________|________|__________|

|3.            |          |         |        |          |

._______________________________________________________.

 

Հանձնաժողովը հաստատեց մրցույթի հետևյալ արդյունքները.

 

Աղյուսակ N 3

._______________________________________________________________.

|Գույքի    |Վաճառքի|Ներդրում-|Սոցիալական |Այլ      |Մրցույթի    |

|անվանումը,|գինը   |ները     |երաշխիքները|պայմաններ|հաղթողի     |

|հասցեն    |       |         |           |         |անունը,     |

|          |       |         |           |         |ազգանունը   |

|          |       |         |           |         |(անվանումը),|

|          |       |         |           |         |հասցեն      |

|__________|_______|_________|___________|_________|____________|

|          |       |         |           |         |            |

._______________________________________________________________.

 

Մրցույթի հաղթողը նաև պարտավորվում է`

 

___________________________________________________

___________________________________________________

 

Մրցութային հանձնաժողովը որոշեց`

 

___________________________________________________

Մրցութային հանձնաժողովի նախագահ

____________________________________

                                    (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

____________________________________

                                    (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

    անդամներ                        ____________________________________

                                    (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

____________________________________

                                    (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

____________________________________

                                    (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

    Մրցույթի հաղթող                 ____________________________________

                                    (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

_____ _____________ 201 թ.

 

Ձև 3

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

.________________________________________________________________.

|հ/հ|Հայտի    |Հայտի  |Մրցույթով|Հայտատուի  |Հայտատուի |Ծանոթա-  |

|   |ստացման  |մուտքա-|օտարվող  |անունը,    |ստորագրու-|գրություն|

|   |օրը,     |գրման  |օբյեկտի  |ազգանունը  |թյունը    |         |

|   |ամիսը,   |համարը |անվանումը|(անվանումը)|          |         |

|   |տարեթիվը,|       |         |           |          |         |

|   |ժամը     |       |         |           |          |         |

|___|_________|_______|_________|___________|__________|_________|

|___|_________|_______|_________|___________|__________|_________|

|___|_________|_______|_________|___________|__________|_________|

|___|_________|_______|_________|___________|__________|_________|

|___|_________|_______|_________|___________|__________|_________|

.________________________________________________________________.

 

Գրանցամատյանի էջերը պետք է լինեն համարակալված: Լրացվում է տվյալ աշխատանքային օրվա ընթացքում ստացված յուրաքանչյուր հայտի համար: Նշվում է տվյալ աշխատանքային օրվա ամսաթիվը: Յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում (տողում) ամփոփվում են տվյալ օրվա ընթացքում ստացված հայտերը: Ստորագրվում է գրանցամատյանը վարողի կողմից:

 

Հավելված N 2

Երևանի քաղաքապետի

2010 թ. ապրիլի 12-ի

N 1541-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» հ. 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 37-րդ, 43-րդ և 43.1-րդ կետերով նախատեսված դեպքում ինքնակամ կառույցի (այսուհետ` գույք) օգտագործման` վարձակալության տրամադրման և գույքի օտարման աճուրդի (այսուհետ` աճուրդի) կարգը:

(1-ին կետը փոփ. 11.04.12 թիվ 3149-Ն որոշում)

2. Գույքի վարձակալության կամ օտարման աճուրդների դեպքում բացի մեկնարկային գնից այլ գնային սահմանափակումներ չեն կիրառվում և աճուրդները կատարվում են այն դեպքում, երբ գնորդից (վարձակալից) չի պահանջվում որևէ պայմանի կատարում:

3. Գույքի վարձակալության կամ օտարման աճուրդները կազմակերպում և անցկացնում է հանձնաժողովը:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

4. Հանձնաժողովը պետք է կազմված լինի առնվազն 5 անձից:

5. Հանձնաժողովը հաստատում է գույքի աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցման տեքստը:

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետում հանձնաժողովն ընդունում է սույն կարգի անբաժանելի մաս հանդիսացող Ձև 1-ով հաստատված աճուրդի մասնակցության հայտերը (այսուհետ` հայտ), կազմում և անցկացնում է աճուրդը, ինչպես նաև որոշում աճուրդի հաղթողին:

7. Հանձնաժողովի նիստն իրավազոր է հանձնաժողովի անդամների 2/3-ի մասնակցության դեպքում: Հանձնաժողովի նիստում մասնակցող անդամները 2/3-ից պակաս լինելու դեպքում նշանակվում է նոր նիստ` ընդ որում, նոր նիստի օրվա և ժամի մասին հանձնաժողովը պատշաճ տեղեկացնում է աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետներում աճուրդի մասնակցության հայտ ներկայացրած բոլոր անձանց:

8. Հանձնաժողովն իրավասու է աճուրդի արդյունավետ իրականացման նպատակով աճուրդը նախապատրաստելու և կազմակերպելու համար ընդգրկել մասնագիտացված կազմակերպություն (ներ):

9. Աճուրդի վերջնական արդյունքներն ամփոփվում են համաձայն սույն կարգի անբաժանելի մաս հանդիսացող Ձև 2-ով արձանագրության (այսուհետ` արձանագրություն):

 

III. ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

 

10. Աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է հրապարակվի աճուրդի մասնակցության հայտերի ընդունման վերջին օրվանից առնվազն 15 օր առաջ:

11. Աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

1) աճուրդի կազմակերպչի անվանումը,

2) աճուրդի կազմակերպման վայրը (հասցեն),

3) աճուրդի մասնակցության հայտերի ընդունման ժամանակահատվածը` նշելով ժամերն ըստ օրերի,

4) աճուրդի հաղթողին որոշելու կարգը,

5) աճուրդով օտարվող կամ վարձակալության տրվող գույքի անվանումը, աճուրդի պայմանները,

6) աճուրդի մասնակցության հայտին կից անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մասնավորապես,

ա. նախավճարի մուծումը հաստատող փաստաթղթերի պատճենները,

բ. տեղական վճարի` 10000 դրամ, մուծումը հաստատող փաստաթղթերի պատճենները,

գ. գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները` իրավաբանական անձանց համար, քաղաքացիների համար` անձնագրի պատճենը, սոցիալական քարտի պատճենը,

դ. հայտատուի կողմից տրված լիազորագիր (եթե աճուրդին ներկայանում է լիազորված անձը),

7) աճուրդի մասնակցության նախավճարի չափը, ինչպես նաև նախավճարի վճարման կարգը և ժամկետները, աճուրդում հաղթող չճանաչվելու դեպքում նախավճարի հետ վերադարձման կարգը,

8) աճուրդի կարգին ծանոթանալու և պատճենը տրամադրելու կարգը,

9) այլ տեղեկություններ:

12. Աճուրդի մասնակցության հայտերի ընդունումը դադարում է աճուրդը սկսելուց 2 (երկու) ժամ առաջ:

13. Աճուրդի պայմանների փոփոխման դեպքում հանձնաժողովը պարտավոր է անհապաղ կատարել աճուրդի մասին հրապարակային ծանուցման համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ այն ձևով, ինչպես կատարվել էր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը: Հրապարակային ծանուցման փոփոխությամբ թույլատրվում է կատարել լրացում, եթե դրանով չեն փոփոխվում աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված էական պայմանները:

Աճուրդի էական պայմանների փոփոխման դեպքում անհրաժեշտ է կատարել նոր հրապարակային ծանուցում` նախկին ծանուցումը հայտարարելով չեղյալ:

 

IV. ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

14. Աճուրդի մասնակցության հայտերը ներկայացվում են աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ նշված հայտերի ընդունման ժամկետում:

15. Աճուրդի մասնակցության հայտերը` աճուրդի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերով, ներկայացվում են անձամբ կամ փոստով:

16. Աճուրդի հայտատուները հրապարակային ծանուցմամբ սահմանված կարգով, չափով ու ժամկետներում մուծում են աճուրդի մասնակցության նախավճար:

17. Աճուրդում հաղթող ճանաչված հայտատուի նախավճարն ընդգրկվում է մասնակցի կողմից առաջարկված գնի (վարձավճարի) մեջ:

18. Աճուրդում հաղթող ճանաչված անձի (կամ նրա լիազոր ներկայացուցչի) կողմից աճուրդի արդյունքների արձանագրությունը չստորագրելու, արձանագրությունը ստորագրելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում հետագա վճարումները չկատարելու և (կամ) հաղթող ճանաչվելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում պայմանագիր չկնքելու դեպքերում նախավճարը չի վերադարձվում:

19. Աճուրդում հաղթող չճանաչված մասնակիցները աճուրդի մասնակցության նախավճարի վերադարձման նպատակով պետք է դիմեն Երևանի քաղաքապետարան, որն այդ դիմումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում դիմումատուին տալիս է աճուրդի մասնակցության նախավճարի հետ վերադարձման հայտ:

20. Աճուրդին մասնակցության իրավունք ձեռք բերած անձանց տրվում է նշահամար, որում նշված համարով հանդես են գալիս աճուրդում:

21. Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար կարող են վաճառվել դիտորդի տոմսեր:

22. Աճուրդի մասնակցության հայտերի, մասնակցի տոմսերի և պահանջվող փաստաթղթերի ընդունումը դադարեցվում է աճուրդի սկզբից երկու ժամ առաջ, իսկ դիտորդի տոմսերի վաճառքը շարունակվում է մինչև աճուրդի սկսվելը:

23. Աճուրդին կարող են մասնակցել հայտ ներկայացնողները կամ նրանց կողմից լիազորված անձինք:

 

V. ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

24. Աճուրդն անցկացնում է աճուրդավարը, որը հրապարակում է գույքը բնութագրող ցուցանիշները, գույքի մեկնարկային գինը (որը սահմանվում է Երևան քաղաքի ավագանու 2009 թ. դեկտեմբերի 23-ի հ. 55-Ն որոշմամբ սահմանված կարգով), աճուրդային քայլի չափը, որը սահմանվում է մեկնարկային գնի 5 տոկոսից ոչ պակաս չափով:

25. Աճուրդի մասնակիցը բարձրացնում է իր տոմսին համապատասխանող համարը, որով տալիս է իր համաձայնությունը հայտարարված գնի մասին:

26. Յուրաքանչյուր մասնակից կարող է իր կողմից առաջարկվող գինը ավելացնել մեկ կամ մեկից ավելի քայլերով, կամ քայլի չափից ոչ պակաս գումարով:

27. Աճուրդավարը շարունակում է աճուրդն այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն գին առաջարկած մեկ թեկնածու, որից հետո աճուրդը դադարեցվում է:

28. Այն դեպքում, երբ հայտարարված մեկնարկային գնով հայտատուների կողմից համաձայնություն չի լինում, աճուրդավարը կրկնում է մեկնարկային գինը: Գույքը մեկնարկային գնով 3 անգամ առաջարկելիս համաձայնության բացակայության դեպքում աճուրդը համարվում է չկայացած և դադարեցվում է:

29. Գույքի առավելագույն գնի չափը առաջարկած թեկնածուն աճուրդավարի կողմից 3-րդ անգամ առաջարկված գնի չափը հայտարարելուց հետո ճանաչվում է աճուրդի հաղթող:

30. Եթե մի քանի մասնակիցներ միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդավարը վիճակահանությամբ որոշում է աճուրդում հաղթող համարված մասնակցին:

31. Վիճակահանությամբ աճուրդում հաղթող համարված մասնակցի որոշումը կատարվում է հետևյալ պայմաններով.

հանձնաժողովի անդամները բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ որոշում են միաժամանակ հայտ ներկայացրած մասնակիցներին, այնուհետև մասնակիցների մասնակցի վկայականին համապատասխան համարը պարունակող քառածալ թղթերը դրվում են ծրարների մեջ և լցվում ոչ թափանցիկ արկղի մեջ: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում այն մասնակիցը, որի մասնակցի վկայականին համապատասխանող համարը աճուրդավարը առաջինն է հանում արկղից:

32. Աճուրդային հանձնաժողովը աճուրդի արդյունքների ամփոփման մասին կազմում է արձանագրություն:

Աճուրդային հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը ներկայացվում է գրավոր, որը կցվում է արձանագրությանը և համարվում է դրա անբաժանելի մասը:

33. Աճուրդային հանձնաժողովին աճուրդի մասնակիցների մասին հայտնի դարձած տեղեկությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ենթակա չեն հրապարակման` առանց աճուրդի մասնակիցների համաձայնության:

 

VI. ԱՃՈՒՐԴԻ ՉԿԱՅԱՑԱԾ ԿԱՄ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ

 

34. Աճուրդը համարվում է չկայացած, եթե`

1) աճուրդի մասնակցության համար ոչ մի հայտ չի ներկայացվել,

2) բացակայում է գույքը մեկնարկային գնով ձեռք բերելու համաձայնությունը,

3) աճուրդում հաղթող ճանաչված անձը (կամ նրա լիազորված ներկայացուցիչը) սահմանված ժամկետներում աճուրդի արդյունքների արձանագրությունը չի ստորագրել, հետագա վճարումները չի կատարել,

4) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

35. Աճուրդն անվավեր կարող է ճանաչվել դատական կարգով: Դատական կարգով աճուրդն անվավեր ճանաչելը հանգեցնում է աճուրդի արդյունքների հիման վրա կնքված պայմանագրի անվավերությանը:

 

Ձև 1

 

ՀԱՅՏ

 

ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ______________________________________________________

(հայտը ներկայացնող անձի անվանումը, անունը, ազգանունը, հասցեն)

 

1. Ծանոթանալով «__» _____ 20__թ. կայանալիք աճուրդում վարձակալության տրվող գույքի մասին հրապարակված տեղեկություններին` ցանկանում եմ մասնակցել

______________________________________________________ աճուրդին:

(գույքի անվանումը, հասցեն)

 

2. Աճուրդում հաղթելու դեպքում պարտավորվում եմ`

 

1) աճուրդի մասին արձանագրությունն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում վճարել վարձակալվող գույքի համար իմ կողմից առաջարկված մեկ ամսվա վարձավճարը,

2) հաղթող ճանաչվելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայանալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչություն, գույքն ընդունելու և վարձակալության պայմանագիր կնքելու համար:

3. Համաձայն եմ, որ սույն հայտի 2-րդ կետում նշված պայմանների չկատարման դեպքում իմ մուծած նախավճարը չվերադարձվի:

 

4. Իմ ռեկվիզիտներն են` ___________________________

________________________________________________________________________

(իրավաբանական անձի հաշվի համարը, բանկը կամ ֆիզիկական անձի հասցեն,

հեռախոսահամարը)

 

5. Կից ներկայացվում են.

1) հիմնադիր փաստաթղթի և պետական գրանցման վկայականի պատճենները (իրավաբանական անձանց համար), իսկ քաղաքացիների համար` անձնագրի պատճենը, սոցիալական քարտի պատճենը,

2) մուծված նախավճարի անդորրագրի պատճենը,

3) մուծված տեղական վճարի` 10000 դրամ, անդորրագրի պատճենը,

4) հայտատուի կողմից տրված լիազորագիր (եթե աճուրդին ներկայանում է լիազորված անձը):

Հայտատու (լիազոր ներկայացուցիչ)

_________________ _________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

«___» ____________ 20___ թ.

 

ՀԱՅՏ

 

ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ______________________________________________________

(հայտը ներկայացնող անձի անվանումը, անունը, ազգանունը, հասցեն)

 

2. Ծանոթանալով «__» _____ 20__ թ. կայանալիք աճուրդում օտարվող գույքի մասին հրապարակված տեղեկություններին` ցանկանում եմ մասնակցել

______________________________________________________ աճուրդին:

(գույքի անվանումը, հասցեն)

 

2. Աճուրդում հաղթելու դեպքում պարտավորվում եմ`

 

1) աճուրդի մասին արձանագրությունն ստանալուց հետո ____ օրվա ընթացքում վճարել աճուրդում գույքի համար ձևավորված գինը,

2) հաղթող ճանաչվելու պահից ______ աշխատանքային օրվա ընթացքում ներկայանալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչություն, գույքն ընդունելու և առուվաճառքի պայմանագիր կնքելու համար:

3. Համաձայն եմ, որ սույն հայտի 2-րդ կետում նշված պայմանների չկատարման դեպքում իմ մուծած նախավճարը չվերադարձվի:

 

4. Իմ ռեկվիզիտներն են` ______________________________

_________________________________________________________________________

(իրավաբանական անձի հաշվի համարը, բանկը կամ ֆիզիկական անձի հասցեն,

հեռախոսահամարը)

 

5. Կից ներկայացվում են.

1) հիմնադիր փաստաթղթի և պետական գրանցման վկայականի պատճենները (իրավաբանական անձանց համար), իսկ քաղաքացիների համար` անձնագրի պատճենը, սոցիալական քարտի պատճենը,

2) մուծված նախավճարի անդորրագրի պատճենը,

3) մուծված տեղական վճարի` 10000 դրամ, անդորրագրի պատճենը,

4) հայտատուի կողմից տրված լիազորագիր (եթե աճուրդին ներկայանում է լիազորված անձը):

 

Հայտատու (լիազոր ներկայացուցիչ)

_________________ _________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

«___» ____________ 20___ թ.

 

Ձև 2

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N

 

ԳՈՒՅՔԻ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ (ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ՄԱՍԻՆ

___ _____________ 201 թ.

 

Գույքի`

1. Անվանումը, հասցեն _____________________________________________

2. Աճուրդային վաճառքի հանելու մասին համապատասխան որոշման համարը և

տարեթիվը ____________

3. Մեկնարկային գինը ______________________________________________

4. Աճուրդային քայլի չափը _________________________________________

5. Աճուրդում առաջարկված առավելագույն գինը ________________________

6. Աճուրդի մասնակիցների թիվը _____________________________________

7. Գնորդի նշահամարը ______________________________________________

8. ______________________________________________________________ (մասնակիցների` ֆիզ. անձի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հասցեն, հեռախոսահամարը) _________________________________________________________________ (իրավ. անձի անվանումը, ռեկվիզիտները, հասցեն, հեռախոսահամարը)

 

    Հաղթողը ______________________________________     __________________

            (ֆիզ. անձի անունը, ազգանունը, իրավ.         (ստորագրությունը)

            անձի անվանումը, ռեկվիզիտները)

 

    Աճուրդային հանձնաժողովի  _____________________     __________________

    նախագահ                   (անունը, ազգանունը)       (ստորագրությունը)

 

    Անդամներ _____________________________________     __________________

                       (անունը, ազգանունը)              (ստորագրությունը)

 

___ ________________ 201 թ.

 

Հավելված N 3

Երևանի քաղաքապետի

2010 թ. ապրիլի 12-ի

N 1541-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՈՒ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ

 

    Վահե Նիկոյան        Հանձնաժողովի նախագահ

                        Երևանի քաղաքապետի տեղակալ

 

    Արսեն Ամյան         Հանձնաժողովի նախագահի տեղակալ

                        Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի

                        անշարժ գույքի կառավարման վարչության պետ

 

Հանձնաժողովի անդամներ

Համապատասխան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ

 

    Հրաչյա Մուրադյան    Երևանի  քաղաքապետի խորհրդական

 

    Զավեն Առաքելյան     Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի

                        իրավաբանական վարչության պետ

 

Անդրանիկ Քասարյան  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի

ճարտարապետության և քաղաքաշինության

վարչության պետ

 

    Հրայր Անտոնյան      Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի

                        կոմունալ տնտեսության վարչության պետ

 

    Արթուր Մկրտչյան     Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի

                        քարտուղարության պետ

 

Համազասպ Գալստյան  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական

վարչության պետի տեղակալ

 

    Արմեն Երեմյան       Երևան  քաղաքի ավագանու անդամ`

                        «Հանրապետական կուսակցություն» խմբակցություն

 

Զարուհի Փոստանջյան Երևան քաղաքի ավագանու անդամ` «Երկիր Ծիրանի»

խմբակցություն

 

Հարություն Բաբայան Երևան քաղաքի ավագանու անդամ` «Ելք» խմբակցություն

 

Նաիրա Տեր-Ստեփանյան Երևանի քաղաքապետարանի ֆինանսական

վարչության գլխավոր մասնագետ

 

(3-րդ հավելվածը փոփ. 20.05.10 թիվ 1968-Ն, 01.02.11 թիվ 218-Ն, 21.02.11 թիվ 417-Ն, 01.02.12 թիվ 755-Ն, 11.04.12 թիվ 3149-Ն, 28.06.13 թիվ 3270-Ն, 22.07.13 թիվ 3673-Ն, 16.06.15 թիվ 1845-Ն, 07.07.15 թիվ 2101-Ն, 13.04.16 թիվ 1292-Ն, 30.06.17 թիվ 2230-Ն որոշումներ)

 

 

pin
Երևանի քաղաքապետ
12.04.2010
N 1541-Ն
Որոշում