Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2010 թվականի N 1540-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԵՎ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

._________________________________________________________________________.

|                            ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ                              |

|Երևանի  քաղաքապետարանի պետական և  համայնքային սեփականություն հանդիսացող  |

|հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և  աճուրդների)    |

|կազմակերպման և  անցկացման հանձնաժողովը հայտարարում է պետական և           |

|համայնքային սեփականություն համարվող ներքոհիշյալ հողամասերի կառուցապատմանն|

|իրավունքով տրամադրման բաց                                                |

|                                                                         |

|                                ՄՐՑՈՒՅԹ                                  |

|_________________________________________________________________________|

|Հ|Հողա-  |Ծած-|Կա- |Կառու|       Մրցույթի պայմանները և  պահանջները       |

|/|մասի   |կագի|ռու-|ցապատ|_______________________________________________|

|հ|հասցեն |րը, |ցա- |ման  |Օգտա-  |Սահմա-|Կա-  |Կանա-|Տարածքի |Նշված |Պա- |

| |/գտնվե-|մակե|պատ-|իրա- |գործման|նափա- |ռույ-|չապատ|այլ     |տարած-|հանջ|

| |լու    |րեսը|ման |վուն-|նպատակը|կում- |ցի   |մակե-|սեփակա- |քում  |վող |

| |վայրը/,|(քմ)|իրա-|քի   |կողմնո-|ների  |հար- |րեսի |նատերերի|բնակ- |ֆի- |

| |տարածա-|    |վուն|տարե-|րոշու- |առկա- |կայ- |հարա-|և       |չութ- |նան-|

| |գնահատ-|    |քի  |կան  |մը,    |յութ- |նութ-|բերու|օգտագոր-|յան   |սա- |

| |ման    |    |ժամ-|վճարի|թեքու- |յունը,|յու- |թյու-|ծողների |հան-  |կան |

| |գոտին  |    |կետը|չափը |թյունը,|շրջակա|նը,  |նը   |տիրապետ-|գիստը |ներդ|

| |       |    |(տա-|     |բարե-  |միջա- |կառու|կառու|ման տակ |կազմա-|րում|

| |       |    |րի) |     |կարգման|վայրի |ցապատ|ցապատ|գտնվող  |կերպե-|ների|

| |       |    |    |     |վիճակը,|և     |ման  |ված  |անշարժ  |լու   |չափը|

| |       |    |    |     |հաղոր- |պատմա-|տո-  |(անջ-|գույքի  |նպատա-|    |

| |       |    |    |     |դակցու-|մշակու|կոսը,|րան- |միավոր- |կով կա|    |

| |       |    |    |     |ղիների |թային |շինա-|ցիկ) |ների,   |ռուցա-|    |

| |       |    |    |     |և      |հուշար|րարու|մակե-|դրանց   |պատում|    |

| |       |    |    |     |իրացման|ձաննե-|թյան |րեսին|առկայու-|իրակա-|    |

| |       |    |    |     |ենթակա |րի պահ|սկիզ-|(փաս-|թյամբ   |նացվե-|    |

| |       |    |    |     |կառույց|պանու-|բը և |տացի |պայմանա-|լու   |    |

| |       |    |    |     |ների   |թյան  |ավար-|և    |վորված  |դեպ-  |    |

| |       |    |    |     |առկայու|միջո- |տը   |հեռան|սահմանա-|քում  |    |

| |       |    |    |     |թյունը |ցառում|     |կարա-|փակում- |թույ- |    |

| |       |    |    |     |       |ները  |     |յին) |ների և  |լատր- |    |

| |       |    |    |     |       |      |     |     |սերվի-  |վող   |    |

| |       |    |    |     |       |      |     |     |տուտների|օբյեկտ|    |

| |       |    |    |     |       |      |     |     |վերաբեր-|ների  |    |

| |       |    |    |     |       |      |     |     |յալ     |շրջա- |    |

| |       |    |    |     |       |      |     |     |        |նակը  |    |

|_|_______|____|____|_____|_______|______|_____|_____|________|______|____|

| |       |    |    |     |       |      |     |     |        |      |    |

._________________________________________________________________________.

 

1. Մրցույթին մասնակցել ցանկացող անձինք մրցույթի ընթացակարգին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի անցագրային սենյակում` Արգիշտիի 1, I հարկ (մուտքն աշտարակի կողմից):

2. Մրցույթի պայմանների մանրամասներին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել Երևանի քաղաքապետարան (Արգիշտիի 1, մուտքը աշտարակի կողմից, 2-րդ հարկ, հեռ. 514173):

3. Մրցույթի հայտերն ընդունվում են փակ ծրարի վրա նշված ծածկագրով, 2 օրինակից և ներկայացնողին տրվում է հայտն ընդունելու վերաբերյալ ստացական:

4. Մրցույթին ներկայացվող հայտի փաստաթղթերի ցանկի տրամադրումը և հայտերի փակ ծրարներով ընդունումը կատարվում է Երևանի քաղաքապետարանում` Արգիշտիի 1, II հարկ (մուտքն աշտարակի կողմից) բոլոր աշխատանքային օրերին, ժամը 09.00-ից 16.00-ը ____________ օրը ներառյալ:

5. Մրցույթի հաղթող է ճանաչվում հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ ներկայացնող հայտատուն:

6. Մրցույթի հայտերը բացվում են` Մ. Խորենացու 26ա, 4-րդ հարկ, 45 սենյակում ____ օրը, ժամը ____:

7. Մրցույթի հայտերն ամփոփվում են` Մ. Խորենացու 26ա, 4-րդ հարկ, 45 սենյակում ____ օրը, ժամը ____:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ

ԵՎ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

._____________________________________________________________________.

|                        ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ                              |

|Երևանի  քաղաքապետարանի պետական և  համայնքային սեփականություն         |

|հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և  |

|աճուրդների) կազմակերպման և  անցկացման հանձնաժողովը հայտարարում է     |

|պետական և  համայնքային սեփականություն համարվող ներքոհիշյալ           |

|գյուղատնտեսական հողատարածքների վարձակալության տրամադրման բաց         |

|                                                                     |

|                            ՄՐՑՈՒՅԹ                                  |

|_____________________________________________________________________|

|Հ/|Հողամասի |Ծածկա|Վարձա-|Տարեկան| Մրցույթի պայմանները և  պահանջները |

|հ |հասցեն   |գիրը,|կալու-|գանձվող|___________________________________|

|  |/գտնվելու|մակե-|թյան  |վարձա- |Օգտագործ-|Սահմանափա|Հողի    |Պահանջ|

|  |վայրը/,  |րեսը |ժամ-  |վճարի  |ման      |կումների |որակական|վող   |

|  |տարածա-  |(քմ) |կետը  |չափը   |նպատակը, |առկայու- |հատկա-  |ֆինան-|

|  |գնահատման|     |(տարի)|       |կողմնո-  |թյունը,  |նիշները,|սական |

|  |գոտին    |     |      |       |րոշումը, |շրջակա   |ագրոտեխ-|ներդ- |

|  |         |     |      |       |թեքու-   |միջավայրի|նիկական |րում- |

|  |         |     |      |       |թյունը,  |և  պատմա-|պահանջ- |ների  |

|  |         |     |      |       |բարե-    |մշակու-  |ները    |չափը  |

|  |         |     |      |       |կարգման  |թային    |        |      |

|  |         |     |      |       |վիճակը,  |հուշար-  |        |      |

|  |         |     |      |       |հաղորդակ-|ձանների  |        |      |

|  |         |     |      |       |ցուղիների|պահպանու-|        |      |

|  |         |     |      |       |և        |թյան     |        |      |

|  |         |     |      |       |իրացման  |միջոցա-  |        |      |

|  |         |     |      |       |ենթակա   |ռումները |        |      |

|  |         |     |      |       |կառույց- |         |        |      |

|  |         |     |      |       |ների առկա|         |        |      |

|  |         |     |      |       |յությունը|         |        |      |

|__|_________|_____|______|_______|_________|_________|________|______|

|  |         |     |      |       |         |         |        |      |

._____________________________________________________________________.

 

1. Մրցույթին մասնակցել ցանկացող անձինք մրցույթի ընթացակարգին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի անցագրային սենյակում` Արգիշտիի 1, I հարկ (մուտքն աշտարակի կողմից):

2. Մրցույթի պայմանների մանրամասներին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել Երևանի քաղաքապետարան (Արգիշտիի 1, մուտքը աշտարակի կողմից, 2-րդ հարկ, հեռ. 514173):

3. Մրցույթի հայտերն ընդունվում են փակ ծրարի վրա նշված ծածկագրով, 2 օրինակից և ներկայացնողին տրվում է հայտն ընդունելու վերաբերյալ ստացական:

4. Մրցույթին ներկայացվող հայտի փաստաթղթերի ցանկի տրամադրումը և հայտերի փակ ծրարներով ընդունումը կատարվում է Երևանի քաղաքապետարանում` Արգիշտիի 1. II հարկ (մուտքն աշտարակի կողմից) բոլոր աշխատանքային օրերին, ժամը 09.00-ից 16.00-ը ___________ օրը ներառյալ:

5. Մրցույթի հաղթող է ճանաչվում հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ ներկայացնող հայտատուն:

6. Մրցույթի հայտերը բացվում են` Մ. Խորենացու 26ա, 4-րդ հարկ, 45 սենյակում ________ օրը, ժամը ___________:

7. Մրցույթի հայտերն ամփոփվում են` Մ. Խորենացու 26ա, 4-րդ հարկ, 45 սենյակում ________ օրը, ժամը ___________:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ

ԵՎ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Հավելված N 7

Երևանի քաղաքապետի

2010 թ. ապրիլի 12-ի

N 1540-Ն որոշման

 

Մրցույթին մասնակցել ցանկացողների կողմից ծրարով ներկայացվող

փաստաթղթերի ցանկ

 

1. Մրցույթի հայտերը ներկայացվում են սոսնձված, իրավաբանական անձանց կողմից` կնքված, ֆիզիկական անձանց կողմից` ստորագրված ծրարով: Բոլոր փաստաթղթերը ներկայացվում են 2 օրինակից` բնօրինակից և կրկնօրինակից:

2. Մրցույթի մասնակիցները պատասխանատվություն են կրում իրենց ներկայացրած փաստաթղթերի արժանահավատության համար:

3. Ներկայացվող պարտադիր փաստաթղթեր`

1) սահմանված ձևի հայտ,

2) տեղական վճարի և մասնակցության վճարի անդորրագրերի օրինակները,

3) անձնագրի պատճենը,

4) իրավաբանական անձինք` պետական գրանցման վկայականի և կանոնադրության հաստատված պատճենը,

5) մրցույթի անցկացման ծանուցման մեջ նշված չափով նախավճարը մուծված լինելու մասին անդորրագիրը,

6) բիզնես ծրագիրը և հողամասի օգտագործման տեխնիկատնտեսագիտական հիմնավորումները` կից ներկայացվող մրցույթի առարկայի հրապարակային ծանուցմամբ նախատեսված ձևի մրցույթի մասնակցի կողմից առաջարկվող տարբերակի պարտադիր ներկայացմամբ,

7) քաղաքաշինական գործունեության իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությունը` սպասարկող բանկի հիմնավորմամբ (ֆիզիկական անձանց դեպքում` խնայգրքույկի կամ այլ հիմնավոր փաստաթղթի առկայությունը):

4. Մասնակցի ցանկության դեպքում ներկայացվող փաստաթղթեր.

1) տվյալ հողամասի բարելավման, կուլտուր-տեխնիկական միջոցառումների իրականացման, բնապահպանական և պատմամշակութային միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկությունները,

2) արտադրության կազմակերպման, օբյեկտի կարճ ժամանակում կառուցման և շահագործման հնարավորությունը,

3) հողամասի ռացիոնալ օգտագործման երաշխիքները, տվյալ թաղային համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման, ազատ աշխատուժի օգտագործման նախատեսումը,

4) տվյալ համայնքի (վարչական շրջանի) մշտական բնակիչ լինելու կամ իրավաբանական անձի գրանցման հանգամանքը:

 

Հավելված N 8

Երևանի քաղաքապետի

2010 թ. ապրիլի 12-ի

N 1540-Ն որոշման

 

Հրապարակային սակարկություններով (մրցույթներով և աճուրդներով)

տրամադրվող և օտարվող առանձնացված հողամասերի ելակետային տվյալների և

պարտադիր պայմանների

 

ՑԱՆԿ

 

1. Աճուրդով օտարվող հողամասերի համար

 

1) հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը,

2) հողամասի չափը,

3) հողամասի գտնվելու վայրը, գոտին և ծածկագիրը,

4) հողամասի հասցեն,

5) հողամասի օգտագործման նպատակը,

6) ճանապարհների, ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի առկայության մասին տվյալները,

7) հողամասի նկատմամբ սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտների) առկայությունը,

8) գյուղատնտեսական հողատեսքերի դեպքում` հողի որակական հատկանիշները, ագրոտեխնիկական պայմանները,

9) շրջակա միջավայրի և պատմամշակութային հուշարձանների պահպանության, բնապահպանական և հողերի պահպանության միջոցառումները:

 

2. Մրցույթով տրամադրվող հողամասերի համար

 

1) հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը,

2) հողամասի չափը,

3) հողամասի գտնվելու վայրը, գոտին և ծածկագիրը,

4) հողամասի հասցեն,

5) հողամասի նկատմամբ սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտների) առկայությունը,

6) տեղեկություններ հաղորդակցուղիների առկայության մասին,

7) գյուղատնտեսական հողատեսքերի դեպքում` հողի որակական հատկանիշները, ագրոտեխնիկական պայմանները,

8) շրջակա միջավայրի և պատմամշակութային հուշարձանների պահպանության, բնապահպանական և հողերի պահպանության միջոցառումները,

9) կառուցապատման համար նախատեսված հողամասերի դեպքում նշվում են նաև քաղաքաշինական նորմերին, կառուցապատման պայմաններին և քաղաքաշինական սահմանափակումներին վերաբերող հետևյալ լրացուցիչ պահանջները`

ա. հողամասի նկարագրությունը (կողմնորոշումը, թեքությունը, բարեկարգման վիճակը, հաղորդակցուղիների և իրացման ենթակա կառույցների առկայությունը),

բ. կառույցի հարկայնությունը, մոտավոր տեղադրումը հատկացվող հողամասում, կառուցապատման տոկոսը,

գ. շինարարության սկզբի և ավարտի ժամկետները,

դ. տարածքի բարեկարգմանը, պահպանմանը և սպասարկմանը ներկայացվող պահանջները,

10) ընդհանուր օգտագործման (զբոսայգիների, պուրակների) տարածքների կառուցապատման մրցույթի պայմաններում նշվում են նաև`

ա. կանաչապատ մակերեսի հարաբերությունը կառուցապատված մակերեսին (փաստացի և հեռանկարային),

բ. տարածքի այլ սեփականատերերի և օգտագործողների տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի միավորների, դրանց առկայությամբ պայմանավորված սահմանափակումների և սերվիտուտների մասին տեղեկությունները,

գ. նշված տարածքում բնակչության հանգիստը կազմակերպելու նպատակով կառուցապատումն իրականացնելու դեպքում թույլատրվող օբյեկտների շրջանակը:

 

Հավելված N 9

Երևանի քաղաքապետի

2010 թ. ապրիլի 12-ի

N 1540-Ն որոշման

 

1. Երևան քաղաքի հասարակության և պետության կարիքների սեփականության օտարման ձեռքբերված հողամասերում բնակելի և հասարակական նշանակության ներդրումային ծրագրերի իրականացման, այդ տարածքներում իրացման աշխատանքների իրականացման և այդ հողամասերի նկատմամբ օտարման ձեռք բերողի մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո առաջանում են հետևյալ վճարները.

1) իրացման աշխատանքներ,

2) կոմունիկացիաների տեղափոխման և կառուցման հետ կապված ծախսեր,

3) իրացման գոտում առկա պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի չափագրման, պահպանման, իսկ անհրաժեշտության դեպքում` քանդման և տեղափոխման աշխատանքներ,

4) անշարժ գույքի ձևակերպման գործարքների (կադաստրային ձևակերպումներ) և նոտարական ծախսեր,

5) հողամասի` նախնական պայմանագրի կնքման պահին գործող, կադաստրային արժեքի վճարում իրացման աշխատանքների ավարտից հետո (նվազագույն չափը` 1000.0 քմ),

6) քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպումների հետ կապված վճարներ,

7) համապատասխան տեղական տուրքերի վճարներ,

8) նոր ստեղծվող գույքի` կառուցվող շենքերի, վերգետնյա ընդհանուր մակերեսի յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար վճար` կախված մրցույթի արդյունքներից:

2. Երևան քաղաքի հասարակության և պետության կարիքների սեփականության օտարման ձեռքբերված հողամասերում բնակելի և հասարակական նշանակության ներդրումային ծրագրերի իրականացման, այդ տարածքներում իրացման աշխատանքների իրականացման և այդ հողամասերի նկատմամբ օտարման ձեռք բերողի մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո կատարվելիք աշխատանքների ցանկը.

1) նախնական պայմանագրի կնքում Երևանի քաղաքապետարանի հետ,

2) հանձնարարության պայմանագրի կնքում,

3) իրացման աշխատանքների իրականացում Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 5-ի հ. 950-Ն որոշման դրույթներով,

4) իրացման աշխատանքների իրականացմանը զուգընթաց, արդեն իսկ իրացված տարածքներում, մրցույթի պահին գործող կադաստրային արժեքով հողամասի ձեռքբերում` շինարարության թույլտվության հետ միասին, օտարման հողամասի նվազագույն չափը սահմանելով` սկսած 1000.0 քմ մակերեսից,

5) պայմանագրի կնքման պահին գործող կադաստրային արժեքով (հիմնական կամ հողամասի առուվաճառքի պայմանագրի կնքում),

6) իրացման աշխատանքներին զուգահեռ, ընդհանուր կառուցապատման նախագծերի հիման վրա, նախագծային աշխատանքների ավարտ (նախագծի հիման վրա կորոշվեն օտարվող հողամասի մակերեսը և սահմանները):

3. Երևան քաղաքի հասարակության և պետության կարիքների սեփականության օտարման ձեռքբերված հողամասերում բնակելի և հասարակական նշանակության ներդրումային ծրագրերի իրականացման, այդ տարածքներում իրացման աշխատանքների իրականացման և այդ հողամասերի նկատմամբ օտարման ձեռք բերողի մրցույթում հաղթող ճանաչված անձին հանձնվող փաստաթղթերի փաթեթի ցանկը.

1) Երևանի քաղաքապետի որոշում մրցույթի արդյունքների ամփոփման մասին,

2) ճարտարապետահատակագծային նախնական առաջադրանք,

3) իրացվող տարածքի հատակագիծ - սխեմա,

4) նշահարման ակտ,

5) նախնական պայմանագիր,

6) քաղաքաշինության գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ:

 

 

pin
Երևանի քաղաքապետ
12.04.2010
N 1540-Ն
Որոշում