116.0196.160410
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«16» 04 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11610168
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
10 ապրիլի 2010 թվականի N 196-Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» և «իգ» ենթակետերի դրույթներով.
Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` 2010 թվականի XXI Ձմեռային օլիմպիական խաղեր. Վանկուվեր. Լեռնադահուկային սպորտ. Դահուկավազք թեմային նվիրված «Վանկուվեր 2010-XXI Ձմեռային օլիմպիական խաղեր. Vancouver-2010 XXI Winter Olympic Games» 3 նամականիշով գեղաթերթիկի նմուշը, համաձայն հավելվածի:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2010 թվականի ապրիլի 10-ի
թիվ 196-Ն հրամանի
-----------------------
ԻՐՏԵԿ - գեղաթերթիկի նմուշի նկարը չի բերվում