040.0453.030510
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 ապրիլի 2010 թվականի N 453-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
ԾՐԱԳԻՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
(2-րդ մաս)
XI. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
14. Հայպետհիդրոմետի հետագա կայուն գործունեության ապահովման, նոր տեխնոլոգիաների ներդրման և մասնագիտական կադրերի պատրաստման, վերապատրաստման ու որակավորման բարձրացման նպատակով նախատեսվող միջոցառումներն են`
1) մասնագետների ատեստավորման անցկացումը (ըստ ժամանակացույցի).
2) Հայպետհիդրոմետի ոչ մասնագիտական բարձրագույն կրթություն ունեցող աշխատողների համար «Ընդհանուր հիդրոօդերևութաբանության հիմունքները» թեմայով դասընթացների անցկացումը.
3) համագործակցությունը Երևանի պետական համալսարանի հետ` հիդրոօդերևութաբանության մասնագիտությունն ընտրած ուսանողներին աջակցելու, նրանց ուսումնական պրակտիկան կազմակերպելու և մասնագիտական աշխատանքով ապահովելու համար.
4) ՀՕԿ-ի 6-րդ տարածաշրջանային ասոցիացիայի 15-րդ նստաշրջանում ընդունված որոշումների իրականացումը.
5) ԱՊՀ հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի (այսուհետ` ՀՄԽ) 21-րդ և 22-րդ նստաշրջաններում ընդունված որոշումների իրականացումը, ինչպես նաև 22-րդ և 23-րդ նստաշրջանների քննարկմանը ներկայացվող նյութերի նախապատրաստումը.
6) միջոցառումների իրականացումը ՀՕԿ-ի տարածաշրջանային ուսումնական կենտրոններում մասնագետների վերապատրաստման համար.
ա. 2010 թվականին` 3 օդերևութաբան, 2 հիդրոլոգ, 1 ռադիոլոգ, 2 կլիմատոլոգ, 1 օզոնամետրիստ,
բ. 2011 թվականին` 4 օդերևութաբան, 2 հիդրոլոգ, 1 ռադիոլոգ, 2 կլիմատոլոգ.
7) Արաքս-Սուրմալու, Ախուրյան-Հայկաձոր և Ախուրյան-Երվանդաշատ ջրաչափական դիտակետերում Հայպետհիդրոմետի մասնագետների մասնակցությամբ թուրքական կողմի մասնագետների հետ համատեղ հիդրոմետրիական աշխատանքների իրականացման ապահովումը.
8) օդերևութաբանության և ջրի համաշխարհային օրերին նվիրված միջոցառումների անցկացումը.
9) ՀՕԿ-ի և ԱՊՀ հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի ծրագրերով մասնագետների վերապատրաստման և որակավորման բարձրացման, ինչպես նաև այլ երկրների ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների հետ կնքված երկկողմ համաձայնագրերի և պայմանագրերի շրջանակներում անցկացվող կարևորագույն միջոցառումներին մասնակցության ապահովումը (այդ թվում` հրավիրող կազմակերպության կողմից գործուղման ծախսերի մասնակի կամ ամբողջությամբ փոխհատուցման պայմանով).
.__________________________________________________________________________.
|NN |Վայրը |Միջոցառման անվանումը (նպատակը)|2010 թ. |2011 թ. |
|ը/կ| | | | |
|___|_______________|______________________________|___________|___________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|_______________|______________________________|___________|___________|
|1. |Ժելեզնոդորոժնի |ԱՊՀ հիդրոօդերևութաբանության |II |II |
| | |միջպետական խորհրդի |եռամսյակ |եռամսյակ |
| | |աշխատանքային խմբերի նիստեր | | |
|___|_______________|______________________________|___________|___________|
|2. |ԱՊՀ երկրներ |ԱՊՀ ՀՄԽ-ի 22-րդ և 23-րդ |III |III |
| | |նստաշրջաններ |եռամսյակ |եռամսյակ |
|___|_______________|______________________________|___________|___________|
|3. |Մոսկվա |Հայպետհիդրոմետի և |ըստ |ըստ |
| | |Ռուսհիդրոմետի միջև երկկողմ |պայմանավոր-|պայմանավոր-|
| | |համաձայնագրի շրջանակներում |վածության |վածության |
| | |փոխայցելություններ | | |
|___|_______________|______________________________|___________|___________|
|4. |Մոսկվա |մասնակցություն Ռուսհիդրոմետի |փետրվար |փետրվար |
| | |կոլեգիայի ընդլայնված նիստին | | |
|___|_______________|______________________________|___________|___________|
|5. |Սանկտ |հիդրոօդերևութաբանության |ըստ 2010 թ.|ըստ 2011 թ.|
| |Պետերբուրգ, |բնագավառում մասնագետների |ուսումնական|ուսումնական|
| |Օբնինսկ, |պատրաստման, որակավորման |ծրագրերի և |ծրագրերի և |
| |Ժելեզնոդորոժնի |բարձրացման և վերապատրաստման |ֆինանսական |ֆինանսական |
| | |ուղղությամբ համագործակցության |հնարավորու-|հնարավորու-|
| | |մասին ԱՊՀ միջպետական |թյունների |թյունների |
| | |համաձայնագրի շրջանակներում | | |
| | |մասնագետների վերապատրաստում | | |
| | |Ռուսաստանի Դաշնության | | |
| | |տարածաշրջանային ուսուցողական | | |
| | |կենտրոններում | | |
|___|_______________|______________________________|___________|___________|
|6. |Սանկտ |հիդրոօդերևութաբանական |ըստ |ըստ |
| |Պետերբուրգ |նմուշային սարքերի ստուգաճշտում|նախատեսվող |նախատեսվող |
| | |և չափաբերում |ժամկետների |ժամկետների |
|___|_______________|______________________________|___________|___________|
|7. |Թբիլիսի |Հայպետհիդրոմետի և Վրաստանի |2010 թ. |2011 թ. |
| | |հիդրոօդերևութաբանական |տարվա |տարվա |
| | |դեպարտամենտի միջև երկկողմ |ընթացքում |ընթացքում |
| | |համաձայնագրի քննարկում, | | |
| | |մասնագետների | | |
| | |փոխայցելություններ | | |
|___|_______________|______________________________|___________|___________|
|8. |Ժնև |մասնակցություն ՀՕԿ-ի 16-րդ | |մայիս |
| | |կոնգրեսի աշխատանքներին | | |
|___|_______________|______________________________|___________|___________|
|9. |Անթալիա |մասնակցություն ՀՕԿ-ի |փետրվար | |
| | |կլիմայական հանձնաժողովի 15-րդ | | |
| | |նստաշրջանին | | |
|___|_______________|______________________________|___________|___________|
|10.|Ժնև |մասնակցություն ՀՕԿ-ի գործադիր |տարվա |տարվա |
| | |խորհրդի 62-րդ և 63-րդ |ընթացքում |ընթացքում |
| | |նստաշրջաններին | | |
|___|_______________|______________________________|___________|___________|
|11.|Բրազիլիա |մասնակցություն ՀՕԿ-ի |հուլիս | |
| | |ագրոօդերևութաբանական | | |
| | |հանձնաժողովի 15-րդ նստաշրջանին| | |
|___|_______________|______________________________|___________|___________|
|12.|Ֆինլանդիա |մասնակցություն ՀՕԿ-ի |օգոստոս - | |
| | |սարքավորումների և դիտարկման |սեպտեմբեր | |
| | |մեթոդների հանձնաժողովի 15-րդ | | |
| | |նստաշրջանի աշխատանքներին | | |
|___|_______________|______________________________|___________|___________|
|13.|Պեկին |երկկողմ համաձայնագրի քննարկում|ըստ պայմանա|ըստ պայմանա|
| | | |վորվածու- |վորվածու- |
| | | |թյան և |թյան և |
| | | |ֆինանսական |ֆինանսական |
| | | |հնարավորու-|հնարավորու-|
| | | |թյունների |թյունների |
|___|_______________|______________________________|___________|___________|
|14.|Թեհրան |երկկողմ համաձայնագրի քննարկում|ըստ պայմանա|ըստ պայմանա|
| | | |վորվածու- |վորվածու- |
| | | |թյան և |թյան և |
| | | |ֆինանսական |ֆինանսական |
| | | |հնարավորու-|հնարավորու-|
| | | |թյունների |թյունների |
|___|_______________|______________________________|___________|___________|
|15.|Օսլո |Հայպետհիդրոմետի և Նորվեգիայի |ըստ պայմանա|ըստ պայմանա|
| | |ջրային ռեսուրսների և |վորվածու- |վորվածու- |
| | |էներգետիկայի ինստիտուտի (NVE) |թյան և |թյան և |
| | |համաձայնագրի շրջանակներում` |ֆինանսական |ֆինանսական |
| | |1) 2006-2009 թթ. համատեղ |հնարավորու-|հնարավորու-|
| | |համագործակցության ծրագրի |թյունների |թյունների |
| | |ամփոփում. | | |
| | |2) ծրագրի երկարաձգման | | |
| | |ուղղությամբ աշխատանքների | | |
| | |ծավալում. | | |
| | |3) մասնագետների | | |
| | |փոխայցելություններ | | |
|___|_______________|______________________________|___________|___________|
|16.|Երուսաղեմ |ՀՕԿ-ի կրթության ծրագրի |ըստ |ըստ |
| | |շրջանակներում Իսրայելի |ուսումնական|ուսումնական|
| | |տարածաշրջանային կենտրոնում |ծրագրերի և |ծրագրերի և |
| | |մասնագետների վերապատրաստում |ֆինանսական |ֆինանսական |
| | | |հնարավորու-|հնարավորու-|
| | | |թյունների |թյունների |
|___|_______________|______________________________|___________|___________|
|17.| |ՀՕԿ-ի կամավոր |տարվա |տարվա |
| | |համագործակցության ծրագրի |ընթացքում |ընթացքում |
| | |շրջանակներում` | | |
| | |1) ՀՕԿ-ի քարտուղարություն | | |
| | |2005-2011 թթ. ընթացքում | | |
| | |ստացված սարքավորումների | | |
| | |աշխատանքային վիճակի մասին | | |
| | |հաշվետվություն ներկայացնելը. | | |
| | |2) ընթացիկ ծրագրերի | | |
| | |իրականացման ապահովում. | | |
| | |3) ՀՕԿ-ի կամավոր | | |
| | |համագործակցության ծրագրի | | |
| | |շրջանակներում ռադիոզոնդեր, | | |
| | |սարքեր և սարքավորումներ | | |
| | |հայթայթելու ուղղությամբ | | |
| | |աշխատանքների իրականացում | | |
|___|_______________|______________________________|___________|___________|
|18.|Ֆրանսիայի |Հայպետհիդրոմետի և |ըստ պայմանա|ըստ պայմանա|
| |Հանրապետություն|Մետեո-Ֆրանսի միջև |վորվածու- |վորվածու- |
| | |գիտատեխնիկական |թյան և |թյան և |
| | |համագործակցության շրջանակային |ֆինանսական |ֆինանսական |
| | |համաձայնագրի շրջանակներում` |հնարավորու-|հնարավորու-|
| | |1) ապահովել 2010 թթ. ծրագրի |թյունների |թյունների |
| | |հաստատումը և իրականացումը. | | |
| | |2) մասնագետների | | |
| | |փոխայցելություններ` «Եղանակի | | |
| | |միջնաժամկետ կանխատեսումներ» | | |
| | |թեմայով դասընթացին մասնակցելու| | |
| | |նպատակով | | |
|___|_______________|______________________________|___________|___________|
|19.|Գերմանիայի |Հայպետհիդրոմետի և Գերմանիայի |ըստ պայմանա|ըստ պայմանա|
| |Դաշնային |եղանակի ծառայության (DWD) հետ |վորվածու- |վորվածու- |
| |Հանրապետություն|համաձայնագրի շրջանակներում` |թյան և |թյան և |
| | |1) ապահովել կլիմայական |ֆինանսական |ֆինանսական |
| | |ուսումնասիրությունների |հնարավորու-|հնարավորու-|
| | |արբանյակային տեղեկատվության |թյունների |թյունների |
| | |ստացման ծրագրի ներդնումը | | |
| | |«Եվրոպական օդերևութաբանական | | |
| | |արբանյակներ» (EUMETSAT) | | |
| | |կազմակերպության հետ համատեղ. | | |
| | |2) ապահովել Հայպետհիդրոմետի | | |
| | |մասնագետի մասնակցությունը | | |
| | |Լանգեն քաղաքում (Գերմանիա) | | |
| | |կազմակերպվող «արբանյակային | | |
| | |տեղեկատվություն» թեմայով | | |
| | |սեմինարին | | |
|___|_______________|______________________________|___________|___________|
|20.| |Միջուկային փորձարկումների |տարվա |տարվա |
| | |համապարփակ արգելման պայմանագրի|ընթացքում |ընթացքում |
| | |կազմակերպության միջազգային | | |
| | |տվյալների կենտրոնի հետ | | |
| | |համագործակցության | | |
| | |շրջանակներում տվյալների | | |
| | |փոխանակում | | |
|___|_______________|______________________________|___________|___________|
|21.| |«Երկրի դիտարկումների խումբ» |տարվա |տարվա |
| | |(GEO) և «Երկրի դիտարկումների |ընթացքում |ընթացքում |
| | |համակարգերի գլոբալ համակարգ» | | |
| | |(GEOSS) կազմակերպությունների | | |
| | |գործունեության իրականացման | | |
| | |աշխատանքներում Հայպետհիդրոմետի| | |
| | |ընդգրկման նպատակով | | |
| | |համապատասխան աշխատանքների | | |
| | |կատարում | | |
|___|_______________|______________________________|___________|___________|
|22.| |Ֆիննական «Վայսալա» (VAISALA) |տարվա |տարվա |
| | |և Ֆրանսիական «Սագիմ» (SAGIM) |ընթացքում |ընթացքում |
| | |ֆիրմաների հետ տեխնիկական | | |
| | |հարցերով համագործակցության | | |
| | |իրականացում | | |
|___|_______________|______________________________|___________|___________|
|23.| |Օզոնային շերտի պահպանության |տարվա |տարվա |
| | |միջազգային ու Բնապահպանի |ընթացքում |ընթացքում |
| | |օրերին նվիրված միջոցառումներին| | |
| | |մասնակցելու նպատակով | | |
| | |աշխատանքների կատարում | | |
.__________________________________________________________________________.
XII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
15. Ծառայության գործունեության ֆինանսական ապահովումն իրականացվում է`
1) հիդրոօդերևութաբանական ծառայությունների ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսված ընդհանուր հատկացումների հաշվին.
2) ձեռնարկատիրական գործունեությունից ծառայության ստացած եկամուտների հաշվին.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ ֆինանսական աղբյուրների հաշվին.
4) միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի միջոցների հաշվին: