Սեղմել Esc փակելու համար:
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (4-Ր ...

 

 

040.1787.150104

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» հունվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 դեկտեմբերի 2003 թվականի N 1787-Ն

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

ԳԼՈՒԽ 2
Տարածքի հեռանկարային քաղաքաշինական կազմակերպման և կատարելագործման ուղղությունները

 

Ներածություն

 

Սևանա լճի ջրհավաք ավազանը ամբողջական էկոհամակարգ է, որի կենսունակ, կայուն զարգացման համար անհրաժեշտ է վերջինիս վրա ազդող բոլոր գործոնների փոխկապակցված բարելավումը և կանոնակարգված օգտագործումը: Առաջարկվող և հետագայում իրականացվող գործողությունները պետք է հետևեն առկա խոցելի էկոհամակարգի հավասարակշռությունը չվնասելու սկզբունքին և ուղղված լինեն կայուն և առողջ էկոհամակարգի ստեղծմանը և պահպանմանը:

Նախագծով ուսումնասիրվել են Սևանա լճի ջրհավաք ավազանի հատակագծային կառուցվածքի կատարելագործման հնարավորությունները: Որպես հիմնական խնդիր դիտարկվել է տարածքի համընդհանուր զարգացմանը նպաստող քաղաքաշինական պայմանների ստեղծումը, միաժամանակ պահպանելով էկոլոգիական հավասարակշռությունը և նպաստելով էկոլոգիական համակարգի բարելավմանը և կայունացմանը: Հատակագծային կառուցվածքի կատարելագործման գլխավոր խնդիրը և յուրահատկությունը քաղաքաշինական հենակետային հիմնակմախքի (բնակավայրեր, տարբեր քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության գոտիներ, դրանց կապող տրանսպորտային մայրուղիների ցանց) և բնական-էկոլոգիական հիմնակմախքի (հատուկ պահպանվող տարածքներ, ռեկրեացիոն տարածքներ, անտառներ) փոխկապակցված զարգացման համար օպտիմալ պայմանների ստեղծումն է:

Այդ տեսանկյունից դիտարկվել են հետևյալ խնդիրները.

- Ռեսուրսային (ռեկրեացիոն, հողային, ջրային, հումքային) ներուժի հնարավորությունների գնահատականը` առաջնությունը տալով ռեկրեացիոն հարուստ ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը, ինչը կարող է մեծ դեր խաղալ մարզի և հանրապետության ազգային հարստության մեծացման գործում, ինչպես նաև հանդես գալ որպես էկոլոգիական հավասարակշռության պահպանման գոտիներ:

Այս խնդիրը կոնկրետացվել է հետևյալ ուղղություններով.

- Ռեկրեացիոն ռեսուրսների ռացիոնալ օգտագործման նպատակով ռեկրեացիոն գոտու, ենթագոտիների, դրանց կենտրոնների ձևավորում,

- Գյուղատնտեսական և քաղաքաշինական նպատակներով հողային ռեսուրսների ռացիոնալ օգտագործում,

- Հումքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման նպատակներով վերջնական, անթափոն արտադրանքի ստեղծման ուղղությամբ արդյունաբերության գերակա ճյուղերի զարգացում:

. Տարածքի տարաբնակեցման համակարգի (տարբեր քաղաքաշինական-տնտեսական յուրացվածություն ունեցող գոտիների) գոյություն ունեցող անհամամասնությունների աստիճանական վերացման և տարածքի կազմակերպման ռազմավարական ուղղությունները մշակվել են հաշվի առնելով.

- Տարածքի դեմոգրաֆիական տարողունակության հաշվարկի արդյունքները,

- Ֆունկցիոնալ գոտիավորման և գոտիների քաղաքաշինական զարգացման ռեժիմների սահմանման արդյունքները,

- Քաղաքների դեմոգրաֆիական տարողունակության հաշվարկների արդյունքները,

- Էկոլոգիական հիմնակմախքի բարելավման համար անհրաժեշտ պայմանները:

 

6. Ջրի մակարդակի բարձրացման ազդեցությունը բնական և քաղաքաշինական բաղկացուցիչների վրա

1) Սևանա լճի մակարդակի խնդիրը

Սևանը Հայաստանում քաղցրահամ ջրի միակ ռազմավարական շտեմարանն է, այն խոշորագույնն է նաև ամբողջ Կովկասում: Այդ կապակցությամբ մշտապես կարևորվել է լճի ջրային պաշարների արդյունավետ օգտագործումը:

XX դարի սկզբին լճի ջրի գործնական օգտագործման համար առաջադրվեցին տարբեր գաղափարներ, որոնց թվում էր լճի մակարդակի իջեցման նախագիծը: Առաջարկվում էր օգտագործել ազատվող ջրային ռեսուրսները Արարատյան դաշտավայրի ոռոգման և էլեկտրաէներգիայի արտադրության համար: 1923 թվականին իրագործվեց տնտեսության կարիքների համար ջրի օգտագործման պլանը, իսկ 1931 թվականին մշակվեց ջրի մակարդակի իջեցման առաջին սխեման: 1937 թվականից սկսվեց լճի ջրի ինտենսիվ օգտագործումը: Սևան-Հրազդան ոռոգման-էներգետիկ համալիրի օգտագործումը այն ժամանակ լուրջ խթան հանդիսացավ Խորհրդանին Հայաստանի տնտեսության զարգացման համար: Հայրենական Մեծ պատերազմի պատճառով աշխատանքները դանդաղեցին և ավարտվեցին միայն 1949 թվականին: Տարիներ անց սկսվեց ջրի մակարդակի իջեցման նախագծի վերանայումը` կապված բնապահպանական տեսակետից մի շարք բացասական երևույթների և գործընթացների զարգացման հետ, այն է` լճում ընթացող անցանկալի ջրակենսաբանական, ջրաֆիզիկական և ջրաքիմիական պրոցեսների, որոնց հետևանքով լճում, սկսած 60-ական թվականներից, սկսվեցին էվտրոֆացման երևույթներ, որոնց արդյունքում 80-ական թվականներից արդեն նկատվում էր լճի օլիգոտրոֆ վիճակից անցումը դեպի էվտոտրոֆ վիճակի:

Լճի մակարդակի իջեցման հետ նկատվել է ֆիտոպլանկտոնի թվաքանակի և կենսազանգվածի աճ: Այս բոլորը վկայում են Սևանա լճի արագ «ծաղկման», էվտրոֆացման և այլ էկոլոգիական անցանկալի բացասական գործընթացների արագացման միտումների մասին:

1961 թվականին հրատարակվեց ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի զեկույցը, որտեղ հիմնավորվում էր ջրի իջեցման դադարեցման անհրաժեշտությունը` լճի մակարդակը իջել էր արդեն 13,7 մետրով: Միաժամանակ որոշում ընդունվեց Սևանա լիճ տեղափոխել Որոտանի և Արփայի ջրերը: Արփա-Սևան նախագծի իրագործումը սկիզբ առավ 1981 թվականին, երբ կառուցվեց 49 կմ-անոց թունել: Դրանից հետո սկսվեց Որոտանի թունելի կառուցումը: 1988 թվականին աշխատանքները դադարեցին Ադրբեջանի կողմից տնտեսական շրջափակման պատճառով: Աշխատանքները ավարտվեցին միայն 2003 թվականին:

Ներկայումս լճի ջրային սահմանից մինչև 1905.0 մ բացարձակ նիշն ընկած տարածքը սահմանված է որպես Սևանա լճի կենտրոնական էկոլոգիական գոտու առաջին ենթագոտի, որտեղ, ՀՀ կառավարության որոշմամբ, արգելված է հիմնական (կապիտալ) օբյեկտների կառուցումը: 1905.0 մետրն այն նիշն է ցամաքի վրա, որից դեպի ջուրը տանող տարածքը պետք է լինի ազատ` աստիճանաբար ջրի տակ անցնելիս և հնարավոր ողողման ենթարկվելիս: Այս պահանջը սահմանված է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագիրը հաստատելու մասին ՀՀ օրենքով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2008 թ. դեկտեմբերի 18-ի «Սևանի ազգային պարկի և դրան հարող տարածքներում հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման և քաղաքաշինական գործունեության իրականացման մասին» N 1563-Ն որոշմամբ: ՀՀ կառավարության որոշմամբ ամրագրված դրույթների կիրառումը թույլ կտա, հաշվի առնելով Սևանա լճի մակարդակի բարձրացման գործոնը` համապատասխան ռեժիմների սահմանման միջոցով Սևանա լճի ափամերձ տարածքների հողօգտագործման և կառուցապատման գործառույթների կանոնակարգումը, դեպի ցամաք ռեկրեացիոն գոտու ընդլայնման հետևանքով որակյալ քաղաքաշինական միջավայր ձևավորելու համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը, Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումն ու բնականոն զարգացումը, լողափներից օգտվող մարդկանց անվտանգության բարձրացումը` լողափերի և բուֆերային գոտիներին ներկայացվող շահագործման պայմանների ապահովմամբ:

2) Ջրածածկման (ողողման) ենթակա տարածքների հիմնախնդիրները.

Լճի մակարդակի բարձրացումը (ջրածածկման և ողողման) անխուսափելիորեն կառաջացնի նոր խնդիրներ, եթե նախօրոք չձեռնարկվեն որոշակի միջոցառումներ` ուղղված ջրասուզվող տարածքների համապատասխան հիմնահարցերի լուծմանը: Ջրածածկման և ողողման ենթակա ափամերձ տարածքները կազմում են մոտ 6334 հա:

ՀՀ Նախագահի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N ՆԿ-234-Ն կարգադրությամբ ստեղծված Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքների շրջանակներում մանրամասնորեն ուսումնասիրվում են լճի` օրենսդրությամբ սահմանված մակարդակին հասնելու միջոցառումները, դրա բարձրացման հետ կապված հիմնահարցերը և առաջարկություններ մշակվում վերջիններիս լուծման ուղղությամբ:

Ջրի բարձրացման հետ կապված` ափամերձ տարածքների նախապատրաստման հիմնախնդիրները կարելի է դասակարգել ըստ հետևյալ խմբերի.

ա. Ջրասուզվող բուսածածկ տարածքների մաքրումը

Այն ենթադրում է ջրածածկվող տարածքների մաքրում ծառերից, կոճղերից, բուսականությունից, ինչպես նաև հողի շերտից: Ազատված տարածքները պետք է ամրացվեն խոշոր ավազե կամ մանր գլանաքարի շերտով: Սևանա լճի մակարդակի բարձրացման հետ կապված` ՀՀ բնապահպանության նախարարության խնդիրների կատարման շրջանակներում, ջրի տակ մնացող անտառածածկ տարածքներում իրականացվում են ծառաթփային բույսերի մաքրման և հեռացման աշխատանքներ:

Ընդհանուր առմամբ, մաքրման ենթակա բուսածածկ տարածքների չափը կազմում է շուրջ 2843.7 հա, իսկ հեռացման ենթակա անտառանյութի ծավալը` 110005 խոր. մ:

ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացվելիք ծրագրերի շրջանակներում նախատեսվում է շարունակել Սևանա լճի շրջակայքի ջրածածկվող անտառային տարածքների մաքրման, ինչպես նաև գույքագրման և քարտեզագրման աշխատանքները:

 

---------------------

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

բ. Ջրասուզվող կառուցապատված տարածքների մաքրումը. Սևանա լճի ափին 1990-ական թթ.-ից մինչև այսօր շարունակվում են կառուցվել բազմաթիվ շինություններ` առանձնատներ, հյուրանոցներ, սրճարաններ: Շատ հաճախ դրանք կառուցվում են հենց ափին` 1905.0 մ նիշից ցածր տարածքում` զբաղեցնելով այն գոտին, որը լճի մակարդակի բարձրացման դեպքում պետք է անցնի ջրի տակ (ալիքի ազդեցության գոտի):

Խնդիրը պետք է լուծվի դասակարգված, ցուցաբերելով տարբեր մոտեցումներ հիմնական, ժամանակավոր, օրինական և ինքնակամ կառույցների նկատմամբ:

 

---------------------

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

գ. Ջրածածկվող տարածքներում գտնվող հուշարձանների խնդիրը

Վերոնշյալ տարածքներում պատմաճարտարապետական արժեքավոր հուշարձանները բացակայում են, առանձին փոքրածավալ կոթողների ջրածածկման պարագայում նախատեսվում է դրանց տեղափոխումը 1905 մ նիշից բարձր տարածքներ կամ թանգարաններ: Անհրաժեշտ է նախապես ուսումնասիրել տարածքն ըստ հնագիտական արժեքավորության, լուծելով առկա հուշարձանների պահպանման հետ առնչվող խնդիրները.

Նախագծի գրաֆիկական մասում` պատմության ու մշակույթի հուշարձանների տեղաբաշխվածության ուրվագծում ներկայացված է ջրածածկման և ողողման նիշերի նկատմամբ վերջիններիս տեղակայվածությունը` պեղման գոտիների մասնակի ջրածածկման պարագայում նախատեսելով նախնական հետազոտական, պեղման, արժեքավոր գտածոների թանգարանացման աշխատանքների իրականացում:

 

---------------------

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

դ. Ջրածածկվող տարածքներից ինժեներական ենթակառուցվածքի գծերի տեղափոխման խնդիրները

Լճի մակարդակի բարձրացման հետևանքով ինժեներական ենթակառուցվածքների ոլորտում առաջացող խնդիրների թվում հարկ է նշել, որ բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի հենարաններ, տրանսֆորմատորային ենթակայաններ, ԳԲԿ-եր, գազատար խողովակաշարերի որոշակի հատվածներ, պոմպակայաններ մնում են ջրածածկվող տարածքներում: Վերոնշյալ խնդիրների լուծման ուղղությամբ համապատասխան մարմինների կողմից իրականացվում և նախատեսված են իրականացման անհրաժեշտ աշխատանքներ: Մասնավորապես, 2008 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից կատարվել են Կապուտակ 110 կՎ լարման էկեկտրահաղորդման ԲԼՕԳ-ի Դրախտիկի հատվածի նախագծման և տեղափոխման աշխատանքները: Ջրի մակարդակի աստիճանական բարձրացման հետ կապված, նախատեսվում է իրականացնել Լճաշեն 35/10 կՎ տրանսֆ. ենթակայանի, «Կամո» 35 կՎ ՕԳ (5 հենարանի) տեղափոխության, «Լճաշեն» 35 կՎ ՕԳ տեղափոխության, «Երանոս» 35 կՎ ՕԳ 1 կմ հատվածի վերակառուցման, 3 հատ 10/0,4 կՎ լարման ենթակայանների, 10 կՎ ՕԳ և 0,4 կՎ ՕԳ էլեկտրահաղորդման գծերի մի շարք հատվածների տեղափոխման աշխատանքները: Ջրի մակարդակի բարձրացման հետևանքով առաջանում է նաև առանձին մասնավոր սպառողներին պատկանող 10/0,4 կՎ լարման տրանսֆորմատորային ենթակայանների տեղափոխման խնդիրը: Որոշակի խնդիրներ են առաջանում գազամատակարարման ոլորտում: Սևանի մակարդակը բարձրացնելու դեպքում ջրածածկ են լինելու միջին և բարձր ճնշման գազատարերի որոշակի հատվածներ: Գազատարների ընդհանուր երկարությունը կազմում է 19891 մ, որից 11146 մ ստորգետնյա: Սևանա լճի մակարդակը բարձրացնելու դեպքում ջրածածկ են լինում Սևանա լճի ափամերձ տարածքում կառուցված Մարտունու տարածաշրջանի Զոլաքարի N 1 և 2, Մարտունիի N 1 և 2, Աստղաձորի N 1 և 2 ու Երանոսի N 1 և 2 աստիճանի պոմպակայանները, ինչպես նաև Մարտունի-Աստղաձոր բարձր լարման էլեկտրական հաղորդման գծերի 35 կՎ ՕԳ հենարաններ և 10/0,4 կՎ լարման ենթակայանը:

ե. Ջրածածկվող տարածքներից ավտոմոբիլային ճանապարհների դուրսբերման խնդիրները

Սևանի մակարդակը բարձրացնելու հետևանքով անհրաժեշտություն է առաջանում ընդհանուր առմամբ իրականացնել նոր ճանապարհների կառուցման աշխատանքներ, ափապաշտպան միջոցառումներ ու ջրահեռացման համակարգի վերակառուցման աշխատանքներ, այդ թվում` Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի որոշակի հատվածների հողապաստառի վերականգնում և հենապատերի կառուցում, Մ-10 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի ջրածածկ հատվածի վերականգնում, Մ-14 Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի առանձին հատվածների վերականգնում և այլ անհրաժեշտ աշխատանքներ:

ՀՀ Նախագահի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N ՆԿ-234-Ն կարգադրությամբ ստեղծված Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի կողմից մանրամասնորեն հաշվարկվել են ափամերձ տարածքների ջրածածկման հետևանքով կատարվելիք աշխատանքների ծավալները` վերը թվարկված հիմնախնդիրների լուծման նպատակով: Լճի մակարդակը բարձրացնելու հետևանքով առաջացող հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումները պետք է նախատեսվեն և իրականացվեն Սևանա լճի մակարդակի կանխատեսվող բարձրացման հաշվարկային ժամանակացույցին զուգահեռ կամ առաջանցիկ տեմպերով:

 

7. Ռեկրեացիոն գոտու հատակագծային կառուցվածքի ձևավորման և կազմակերպման սկզբունքները

1) Ռեկրեացիոն գոտու սահմանների որոշումը

Ռեկրեացիոն գոտու տարածքային սահմանների ձևավորման համար հիմք են ծառայել բնական արժեքավոր լանդշաֆտների և ռեսուրսների տարածքային բաշխվածությունը (մանրամասն տրված է «Ռեկրեացիոն ռեսուրսներ» ենթագլխում), քաղաքաշինական զարգացման առանձնահատկությունները (տարաբնակեցման անհավասարակշռված համակարգի և «Սևան» ազգային պարկի փոխկապակցվածության խնդիրները), ռեկրեացիոն տարածքների ռացիոնալ օգտագործման խնդիրները (բնական լանդշաֆտների, պատմամշակութային հուշարձանների պահպանությունը), տարածքների խնայողությունը, ռեկրեացիայի բազմազան ձևերի կիրառումը, ռեկրեացիոն պահուստային տարածքների առկայությունը, գոյություն ունեցող տարերային բնույթի ռեկրեացիոն կառուցապատման կարգավորման անհրաժեշտությունը:

Ռեկրեացիոն համակարգի կարևոր տարածքային միավորը` ռեկրեացիոն գոտին, դիտարկվել է լճին անմիջականորեն հարող ջրահավաք ավազանի սահմաններում, հաշվի առնելով.

- Սևանի ավազանի լանդշաֆտային-աշխարհագրական ամբողջական կառուցվածքը, որը հիմնականում համընկնում է Գեղարքունիքի մարզի վարչական սահմանների հետ,

- Սևանի ափամերձ շերտից մինչև շրջափակող լեռնաշղթաների ջրբաժանների բարենպաստ հեռավորությունը (500 մ-ից մինչև 20-25 կմ),

- բնական ռեսուրսների պահպանումը, վերարտադրությունը, բնական, մշակութային լանդշաֆտների, պատմամշակութային, հնագիտական հուշարձանների պահպանությունը, ռեկրեացիոն պոտենցիալի բարելավումը և օգտագործումը, ճանաչողական տուրիզմի կազմակերպումը,

- մարզում ընդգրկված համայնքների ինքնակառավարման, հողի մասնավոր շուկայի առկայության պայմաններում տնտեսական զարգացմանը նպաստող` ռեկրեացիոն գործառույթների նշանակալի դերը,

- մարզի տարաբնակեցման համակարգի անհավասարակշռված բնույթը,

- սահմանամերձ գոտու առկայությունը,

- ջրամատակարարման աղբյուրների առկայությունը ջրհավաք ավազանում,

- խմելու և հանքային ջրերի սանիտարական-պաշտպանիչ երրորդ գոտու ձգվածությունը մինչև լիճը շրջափակող լեռնաշղթաների ջրաբաժան գիծը:

Վերը նշված հիմնախնդիրները ստեղծել են Սևանի ավազանի տարածքի քաղաքաշինական-տնտեսական կազմակերպման և բնապահպան խնդիրների բարդ փոխկապակցվածություն, որտեղ տարածքը հանդես է գալիս որպես ինտեգրող կատեգորիա: Տարածքի հատակագծային կառուցվածքի արդյունավետությունից է կախված ոչ միայն տարաբնակեցման համակարգի կատարելագործումը, տնտեսության տարբեր ճյուղերի օպտիմալ տեղաբաշխումը, այլև բնապահպան միջոցառումների իրականացման նպատակաուղղվածությունը, իսկ մյուս կողմից` տարածքի հավասարակշռված բնօգտագործումը կարևոր նախադրյալ է ստեղծում տարաբնակեցման համակարգի կայուն զարգացման համար:

Տարածքի և ռեկրեացիոն ռեսուրսների համալիր գնահատման արդյունքում, ռեկրեացիոն գոտու հատակագծային կառուցվածքում (Գիրք 2-ում գծագիր N 5.1.) ընդգրկվել են.

- լճի ափամերձ, օղակաձև շերտի` ռեկրեացիոն յուրացման համար բարենպաստ հատվածները (սահմանները համընկնում են «Սևան» ազգային պարկի սահմանների հետ),

- տարածքում գտնվող Ձկնագետի, Գավառի, Լիճքի հանքային բուժիչ ջրերը, Մարտունու, Գիլիի բուժիչ տորֆերը,

- կլիմայաբուժության (օդաբուժության, արևաբուժության համար բարենպաստ հյուսիսային, հյուսիս-արևելյան ափերը), սահմանափակ բարենպաստ հյուսիսային, հյուսիս-արևելյան, ծայր հարավ-արևելյան ափերը (պահանջում են ուժեղ քամիների ազդեցության վերացման հատակագծային միջոցառումներ),

- ռեկրեացիոն օբյեկտներով ինտենսիվ կառուցապատված հյուսիս-արևմտյան, հյուսիսային ափը,

- խորքային ընդլայնման հնարավորությունները (ափամերձ շերտի ռեկրեացիոն բեռնվածությունը փոքրացնելու նպատակով), որոնցից են.

- լիճը թափվող գետերի հովիտները, Գետիկի հովիտը,

- լճի արևմտյան ափամերձ շերտին հարող ռեկրեացիոն տարածքները` կլիմայաբուժության և ձմեռային սպորտի կազմակերպման բարենպաստ պայմաններով, հարթ ռելիեֆով, ռեկրեացիոն մեծ կրողունակություն ունեցող ժայռային գրունտներով, թալասոթերապիայի կազմակերպման հնարավորություններով (անհրաժեշտ է իրականացնել համալիր ծրագիր կանաչապատման համակարգի ստեղծման նպատակով):

- Փամբակի, Գեղամա, Վարդենիսի լեռնաշղթաների ծովահայաց լանջերը` ձմեռային սպորտի և հանգստի կազմակերպման համար:

- քաղաքային, գյուղական բնակավայրերը` ռեկրեացիոն ֆունկցիաների մեծացումով:

- գոյություն ունեցող տրանսպորտային ցանցի կատարելագործման հնարավորությունները:

Նման ընդգրկումներով ձևավորված ռեկրեացիոն գոտին կարող է ծառայել որպես ռեկրեացիոն բազմազան գործունեության կազմակերպման համար բարենպաստ տարածք:

2) Տարածքի ֆունկցիոնալ գոտիավորումը և հատակագծային պայմանների բարելավման միջոցառումները

Ռեկրեացիոն գոտու հեռանկարային հատակագծային կառուցվածքի ձևավորումը նպատակաուղղված է ամբողջ ավազանի քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության միտումների վերափոխմանը` ռեկրեացիոն պոտենցիալ ռեսուրսների ռացիոնալ օգտագործումով, բնական միջավայրի և քաղաքաշինական կազմավորումների փոխկապակցված տեղաբաշխումով:

Հատակագծային կառուցվածքի ձևավորման գործընթացում խիստ կարևորվում է տարածքի տարբերակված ֆունկցիոնալ գոտիավորումը, որի նպատակը տարբեր ֆունկցիոնալ նշանակության ենթագոտիների, տեղամասերի ձևավորումն է` քաղաքաշինական յուրացման որոշակի ռեժիմների (ինտենսիվ, էքստենսիվ, սահմանափակ, արգելված), ինչպես նաև ռեկրեացիոն գործունեության գերադասելի ձևի որոշումով.

- ըստ լանդշաֆտների տիպերի (մերձափնյա, նախալեռնային, լեռնային),

- ըստ ֆունկցիայի (բուժում, հանգիստ, սպորտային, ճանաչողական մասնագիտացված կամ բազմաֆունկցիոնալ),

- ըստ օգտագործման ժամկետի (երկարատև, կարճատև, խառը),

- ըստ տեղայնության (միջբնակավայրային, ներբնակավայրային, արվարձանային):

Սևանի ավազանի ռեկրեացիոն նպատակներով տարբերակված ֆունկցիոնալ գոտիավորումը կատարվել է հիմք ընդունելով.

- տարածքի բնական առանձնահատկությունները (բարձր լեռնային դիրքը, բացարձակ բարձրությունների տարբերությունները` 1900-3520 մ, բնական համալիրների բարձրարժեքությունը, վարչատարածքային միավորների սահմաններում միկրոջրհավաք ավազանների առկայությունը):

- համայնքային ինքնակառավարման խնդիրները, հողի մասնավոր շուկայի զարգացման գործընթացի իրականացումը, կառավարման համակարգերի կատարելագործման անհրաժեշտությունը:

Ռեկրեացիոն գոտու տարածքը բաժանվում է հետևյալ տարածքային հատվածների (ենթագոտիների).

- Սևանի ափամերձ ենթագոտի (ընդգրկում է «Սևան» ազգային պարկի գոյություն ունեցող տարածքը):

- Նախալեռնային-գետահովտային ենթագոտի (ընդգրկում է ինտենսիվ և թույլ յուրացված գոտիների ափամերձ ենթագոտուն հարող տարածքը, ռեզերվային տարածքները, գետահովտային խորքային ընդգրկումները, որտեղ բացարձակ բարձրությունները չեն գերազանցում 2100 մետրը):

- Լեռնային ենթագոտի (ընդգրկում է թույլ յուրացված և տարաբնակեցման համար անբարենպաստ գոտիները` Փամբակի, Գեղամա, Վարդենիսի լեռնաշղթաների ծովահայաց լանջերը` 2100-ից մինչև 3000-3500 մետր բարձրությունները):

Սևանի ափամերձ տարածքային հատվածը (ենթագոտին), ըստ աշխարհագրական, միկրոկլիմայական, կլիմայաբուժության պայմանների առանձնահատկությունների, ինչպես նաև տարածքային հնարավորությունների, բաժանվում է տեղամասերի.

- Հյուսիսային-հյուսիս-արևելյան ափամերձ տեղամասը ընդգրկում է «Ծիծեռնակ» ճամբարից մինչև մոթել-ինտուրիստը: Տեղամասի տարածքային հնարավորությունները շատ սահմանափակ են (նեղ ափամերձ շերտ, ափին մոտեցող շատ թեք լանջեր` 2000 մ-ից բարձր նիշերով, ինժեներական և տրանսպորտային կոմունիկացիաների սանիտարապաշտպանիչ շերտի առկայություն, ձորակների հեղեղաբերություն, տեկտոնական ակտիվ ճեղքի առկայություն): ՈՒժեղ քամիների պատճառով (< 6 մ/վրկ) կլիմայաբուժության համար կոմֆորտային պայմանները կազմում են հունիսին` 5,0%, հուլիսին` 8,0%, օգոստոսին` 5,0%: Քամու ազդեցությունը հատակագծային միջոցառումներով փոքրացնելուց հետո զգալիորեն կբարելավվեն կլիմայաբուժության պայմանները:

Տեղամասի ռեկրեացիոն նշանակությունը` կլիմայաբուժություն, կարճատև հանգիստ:

- Հյուսիս-արևմտյան և արևմտյան ափամերձ տեղամասը («Ինտուրիստ» մոթելից մինչև «Ախթամար» հյուրանոցը) փոքր թեքություններ (3-4՛) ունեցող, 200,0-1000,0 մ լայնությամբ և 4000 մ երկարությամբ տարածք է: Բացարձակ բարձրությունները տատանվում են 1898,0-1920,0 մ: Տեղամասի կենտրոնով հոսում է Ձկնագետը (ստորին հոսանքը), ափերն անկայուն են, գետը հեղեղաբեր է: Ինժեներաերկրաբանական պայմանները բարդ են: Գրունտները ներկայացված են ավազներով, կավերով, կավավազներով, խճերով: Գրունտային ջրերի մակարդակը 0,0-5,0 մետրի վրա է: Տեղամասի տարածքը ծածկված է անտառներով, թփուտներով: Արևափայլը տևում է 2629 ժամ տարեկան: Կլիման բարենպաստ է (բարեխառն, տաք ամառ, թույլ ցուրտ ձմեռ): Ձմռան միջին ջերմաստիճանները տատանվում են -13.0-ից մինչև +1,0 ՛C: Տեղամասում շատ ցուրտ եղանակներ չեն լինում, բնորոշ է խիստ ցուրտ եղանակի փոքր հաճախականությունը (15%), որը թույլ է տալիս զբաղվելու կլիմայաբուժության ձմեռային ձևերով և 20-25 օր` դահուկային սպորտով:

Գարունը ենթագոտում ցուրտ է, գերակշռում են ամպամած, անձրևոտ եղանակները: Ջերմաստիճանը հիմնականում ցածր է 8.8 ՛C -ից, իսկ գարնան վերջին և ամառվա սկզբին հասնում է 9-16 ՛C -ի, որը դժվարեցնում է կլիմայաբուժության պայմանները:

Ամառն աչքի է ընկնում արևոտ, տաք եղանակով: Լճի ջրի ջերմաստիճանը հուլիս-օգոստոս ամիսներին պահպանվում է 19-22oC: Օդաբուժության պայմանները ամռանը սահմանափակ են` 2,0-10,0%, իսկ արևաբուժության պայմանները բարենպաստ են` հունիսին կազմում է 32,0%, հուլիսին` 30,0%, օգոստոսին` 45,0%, սեպտեմբերին` 22,0%: Քամու միջին արագությունը կազմում է 5,7 մ/վրկ, գերակշռում են արևմտյան և արևելյան ֆյոնային քամիները, որոնք լեռներից իջնելով տաքանում են և առաջացնում են օդի չորություն: Բրիզային ցիրկուլյացիան (ցերեկը քամին փչում է լճից դեպի ափ, գիշերը` հակառակը) առաջացնում է ջերմաստիճանային ինվերսիա, որի ժամանակ գետնի մակերևույթն ավելի սառն է, քան 20-30 մ բարձր շերտում: Այս հանգամանքը մեծացնում է օդի աղտոտվածության պոտենցիալը:

Տեղամասը հիմնականում կառուցապատված է, ռեզերվային տարածքները սահմանափակ են, որոնք փոքրանում են բնապահպան նշանակության անտառների առկայությամբ և լճի մակարդակի հեռանկարային բարձրացման նիշով:

Հատագծային միջոցառումներով քամու ազդեցությունը փոքրացնելու դեպքում (ծառատնկումներ, կանաչ ցանկապատեր և այլ) օդաբուժության պայմանները կարող են բարելավվել` 10.0%-ից (օգոստոսին) հասնելով 60.0%-ի օգոստոսին, իսկ հունիս ամսին` 12.0%, հուլիս ամսին` 45.0%:

Տեղամասի ռեկրեացիոն նշանակությունը` կլիմայաբուժության, երկարատև, կարճատև հանգիստ:

- Հյուսիս-արևմտյան ափամերձ տեղամասը («Ախթամար» հյուրանոցից մինչև թերակղզի) իրենից ներկայացնում է նեղ, ափամերձ, անտառապատ շերտ: Շրջափակող լեռները փոքրացնում են արևափայլի տևողությունը, որը կազմում է 2203 ժամ: Ձմեռը տևում է 150 օր: Քամիների գերակշռող ուղղություններն են` հյուսիսային և արևմտյան, տարեկան միջին արագությունը 3.5 մ/վրկ:

Արևաբուժության կոմֆորտային պայմանները (16oC-ից մեծ) փոքր են, հունիսին կազմում են 17.0%, հուլիսին` 15.0%, օգոստոսին` 18.0%, սեպտեմբերին` 10.0%: Ռեզերվային տարածքները շատ սահմանափակ են` խիստ թեք լանջերը մոտենում են լճին, որը ավելի կփոքրանա լճի մակարդակի բարձրացումից հետո:

Տեղամասի ռեկրեացիոն նշանակությունը` կարճատև հանգիստ:

- Թերակղզու տեղամաս, որի մակերեսը 60.0 հա է (երկարությունը 1900.0 մ, առավելագույն լայնությունը` 300.0 մ): Արևափայլը տևում է տարեկան 2650 ժամ (ամառային առավելագույնը` 304 ժամ, ձմեռային նվազագույնը` 149 ժամ, արևափայլի օրական միջին տևողությունը կազմում է 7.5 ժամ) պարզ օրերի թիվը` 130 օր:

Կլիման բարեխառն է, քիչ ցուրտ ձմեռով և բարեխառն ամառով, աչքի է ընկնում խիստ ցուրտ եղանակի շատ փոքր հաճախականությամբ: Ձնածածկույթը հաստատուն չէ, որը բացատրվում է լճի ազդեցությամբ: Ամռանը բացակայում են շատ շոգ և շատ չոր օրերը: Գերակշռում են արևոտ, բարեխառն խոնավ եղանակները (հարաբերական խոնավությունը առավոտյան ժամերին 76.0% է, ցերեկը` 63.0%): Քամու տարեկան միջին արագությունը 4.5 մ/վրկ է` հյուսիսային, հյուսիս-արևմտյան գերակշռող ուղղություններով:

Կլիմայաբուժության կոմֆորտային պայմանները սկսվում են հուլիս-օգոստոս ամիսներին և շարունակվում են մինչև սեպտեմբերի վերջը: Արևաբուժության կոմֆորտային օրերի թիվը կազմում է հունիսին` 30.0%, հուլիսին` 33.0%, օգոստոսին` 40.0%, սեպտեմբերին` 30.0%: Թերակղզում միկրոկլիմայական պայմանները տարբերվում են: Հյուսիսային և հյուսիս-արևելյան ափն ավելի ցուրտ է, քամիները` ուժեղ, մարդու ջերմային զգացողությունը (ԷԷՋ) 5.0-8.0oC ցածր է, քան ավելի բարենպաստ արևմտյան և հարավ-արևմտյան ափում: Տեղամասը կառուցապատված է, ռեկրեացիոն տարածքները սահմանափակ են:

Տեղամասի ռեկրեացիոն նշանակությունը` կլիմայաբուժություն (արևաբուժություն), երկարատև, կարճատև հանգիստ, մանկական հանգիստ:

- Լճաշենի տեղամասի (թերակղզու հարավային մասից մինչև Լճաշեն գյուղի հարավային եզրը) միկրոկլիմայական պայմանները բարենպաստ են: Ձմեռը քիչ սառնամանիքային է, ձյան հաստատուն ծածկույթը ստեղծվում է դեկտեմբեր-հունվար ամիսներին: Ամառը տաք է, գերակշռում են բարեխառն-խոնավ եղանակները, շոգ և չոր օրերը կազմում են 6-7 օր ամսական: Արևափայլի տևողությունը տարեկան 2738 ժամ է: Քամիները շատ թույլ են (տարեկան միջին արագությունը 3,4 մ/վրկ), հարաբերական խոնավությունը` 63,0%:

Օդաբուժության պայմանները բարենպաստ են հունիսից մինչև սեպտեմբեր, իսկ արևաբուժությանը` մայիսից մինչև սեպտեմբեր (հունիսին` 45,0%, հուլիսին` 45,0%, օգոստոսին` 37,0%, սեպտեմբերին` 30,0%): Բարենպաստ են թալասոթերապիայի պայմանները (լճի ջրի ջերմաստիճանը 22oC):

Տեղամասի անտառ-այգու և ռեզերվային տարածքների առկայությունը` մեծ կրողունակություն ունեցող գրունտներով, մեծացնում են տեղամասի ռեկրեացիոն արժեքը:

Տեղամասի ռեկրեացիոն նշանակությունը` կլիմայաբուժություն (օդաբուժություն, արևաբուժություն), երկարատև, կարճատև հանգիստ:

- Նորաշենի տեղամասի (Լճաշենից մինչև Նորաշեն գյուղը), որի ռելիեֆը հարթ է, հիմնականում` թույլ բլրապատ: Ափի երկարությունը կազմում է 7-8 կմ, ափաշերտը շատ կտրտված է, կան փոքրիկ ջրային ավազաններ: Միկրոկլիմայական պայմանները շատ բարենպաստ են կլիմայաբուժության կազմակերպման համար: Քիչ սառնամանիքային արևոտ եղանակները (քամու համարյա բացակայության դեպքում) ստեղծում են բարենպաստ պայմաններ կլիմայաբուժության համար: Կայուն ձյան շերտը թույլ է տալիս զբաղվել դեկտեմբեր-հունվար ամիսներին դահուկային սպորտով:

Ամառը տաք է, գերակշռում են բարեխառն, խոնավ եղանակները: Լրիվ բացակայում են շատ տաք և շատ չոր եղանակները:

Օդաբուժության կոմֆորտային պայմանները հուլիս-օգոստոս ամիսներին կազմում են ամսական 5.0-20.0%, իսկ արևաբուժության պայմաններն ավելի բարձր են, կազմում են հունիսին` 45,0%, հուլիսին` 48,0%, օգոստոսին` 50,0%, սեպտեմբերին` 45,0%: Կլիմայաբուժության բարենպաստ պայմանները բացատրվում են քամու փոքր ուժով (2.7 մ/վրկ տարեկան միջին արագությունը): Տեղամասը ներկայացված է մեծ կրողունակություն ունեցող գրունտներով, ծածկված է ցածրարժեք գյուղատնտեսական հողերով:

Տեղամասի ռեկրեացիոն նշանակությունը` կլիմայաբուժություն (օդաբուժություն, արևաբուժություն), թալասոթերապիա, երկարատև, կարճատև հանգիստ:

- Արևմտյան ափամերձ տեղամասի (ձգվում է Ծովազարդ գյուղից մինչև Գավառի տարածաշրջանի սահմանը) ռելիեֆը հարթ է, թույլ բլրապատ: Միկրոկլիմայական պայմանները բարենպաստ են: Քամիները շատ թույլ են, ձմռան ամիսների քամու միջին արագությունը չի գերազանցում 2 մ/վրկ, ամռան ամիսներինը` 1.6 մ/վրկ, հարաբերական միջին խոնավությունը ձմռանը` 52.0%, ամռանը` 65.0%, օգոստոսի միջին ջերմաստիճանը 15.9~C, հունվարինը` -7.6oC:

Կլիմայաբուժության պայմանները շատ բարենպաստ են, որը բացատրվում է քամու փոքր ուժով: Արևաբուժության պայմանները հունիս-հուլիս ամիսներին տատանվում են 43.0-64.0%:

Տեղամասի ռեկրեացիոն նշանակությունը` շուրջտարյա կլիմայաբուժություն, երկարատև, կարճատև հանգիստ:

- Հարավ-արևելյան, հարավային ափամերձ տեղամասն ընդգրկում է Մարտունու տարածաշրջանի ափամերձ շերտը, որի ռելիեֆը հարթ է, լողափը` լայն, անտառածածկ:

Միկրոկլիմայական պայմանները բարենպաստ են: Քամու միջին տարեկան արագությունը կազմում է 3.2 մ/վրկ, ամռան ամիսների միջին արագությունը կազմում է 1.5 մ/վրկ, ձմռանը` 4.8 մ/վրկ, ամռան ամիսների միջին ջերմաստիճանը` 15.8oC, ձմռանը` -5.9oC, հարաբերական խոնավությունը համապատասխանաբար` 59.0% և 63.0%: Տեղամասում (համեմատած արևմտյան տեղամասի հետ) բարենպաստ են օդաբուժության պայմանները, որոնք հունիս-օգոստոս ամիսներին կազմում են 21,0%: Ի տարբերություն մյուս տեղամասերի, այստեղ նկատվում են գերտաքացման պայմաններ (ՌԷԷՋ-23%):

Տեղամասի ռեկրեացիոն նշանակությունը` շուրջտարյա բուժում, երկարատև, կարճատև հանգիստ:

- Հարավ-արևելյան, արևելյան տեղամասի (Կարճաղբյուր գյուղից մինչև Ծափաթաղ գյուղը) միկրոկլիմայական պայմանները բարենպաստ են: Արևափայլի տևողությունը տարեկան 2617 ժամ է, ձմռանը գերակշռում են արևոտ եղանակները: Ձմռան միջին ջերմաստիճանը -4.6՛C: Հաստատուն ձյան ծածկույթ ամեն տարի չի առաջանում: Ամառը տաք է, չոր, օգոստոսի միջին ջերմաստիճանը 16.2-16.7՛C, հարաբերական խոնավությունը 50.0%: Քամիները թույլ են: Բացակայում են շատ շոգ, շատ չոր եղանակները: Ջերմաստիճանը 0՛C-ից ցածր իջնում է միայն դեկտեմբեր ամսին:

Տարածքային հնարավորությունները փոքր են (սահմանամերձ գոտու և արգելավայրերի առկայություն), փոքր են նաև ձմեռային սպորտով զբաղվելու հնարավորությունները:

Տեղամասի ռեկրեացիոն նշանակությունը` կլիմայաբուժություն, երկարատև, կարճատև հանգիստ:

- Հյուսիս-արևելյան ափամերձ տեղամասի (Ծափաթաղից մինչև Սևանի տարածաշրջանի սահմանը) տարածքային հնարավորությունները շատ փոքր են (նեղ ափ, ափին մոտեցող խիստ թեք լանջեր, ավտոճանապարհի, երկաթգծի, գազամուղի սանիտարապաշտպանիչ շերտեր): Փոքր են նաև կլիմայաբուժության պայմանները, որը բացատրվում է քամու մեծ ուժով (ավելի քան 6 մ/վրկ):

Տեղամասի ռեկրեացիոն նշանակությունը` կարճատև հանգիստ:

Սևանի ափամերձ ենթագոտու պայմանների բարելավումը հիմնականում հանգում է քամու ուժի ազդեցության փոքրացմանը` հատակագծային միջոցառումներով: Ափամերձ ենթագոտու քաղաքաշինական ռեժիմը` առավելագույն ռեկրեացիոն օգտագործում, պահպանվող տարածքներում արգելավայրային սահմանափակման տարբեր ռեժիմների կիրառում:

Նախալեռնային-գետահովտային տարածքային հատվածը (ենթագոտին) ընդգրկում է քաղաքաշինորեն-տնտեսապես ինտենսիվ և թույլ յուրացված տարածագոտիները (Հրազդանի վերին հոսանքը` Սևան քաղաքով, արևմտյան ափի ռեկրեացիոն տարածքները, Գավառագետի հովիտը` Գավառ քաղաքով, Ծակքար, Արգիճի, Մարտունի գետերի միջին հոսանքների հովիտները` Մարտունի քաղաքով, Կարճաղբյուր, Մասրիկ գետերի ստորին հոսանքի հովիտները` Վարդենիս քաղաքով, Սևանի և Արեգունի լեռնաշղթայից հոսող գետերի ստորին հոսանքները, Գետիկի հովիտը` Ճամբարակ քաղաքով): Ենթագոտու բացարձակ բարձրությունները չեն գերազանցում 2100-2200 մետրը:

Նախալեռնային ենթագոտու կլիմայաբուժության պայմանները հիմնականում չեն տարբերվում ափամերձ ենթագոտու պայմաններից: Ենթագոտին հարուստ է բալնեոլոգիական նշանակության հանքային աղբյուրներով, բուժիչ ցեխերով:

Ենթագոտու ռեկրեացիոն նշանակությունը կարող է մեծանալ` առողջարանային օբյեկտների տեղադրումով հանքային ջրերի ելքերի մոտ (Գավառ, Լիճք, Ձկնագետ), որը, բացի ջրերի բուժիչ հատկությունների առավելագույն պահպանումից, (խողովակաշարով հանքային ջուրը տեղափոխելիս կորցնում է իր բուժիչ հատկությունների որոշ մասը) ապահովում է նաև հանքային ջրերի շահագործման տնտեսական արդյունավետությունը:

Ենթագոտու ռեկրեացիոն նշանակությունը կարող է մեծանալ նաև ճանաչողական տուրիզմի պոտենցիալի օգտագործմամբ: Տուրիզմի զարգացումը կարող է նպաստել ափամերձ շերտի ռեկրեացիոն բեռնվածության փոքրացմանը: Ենթագոտու տարաբնակեցման գոյություն ունեցող համակարգի հատակագծային բարելավման և կարգավորման միջոցառումներից է Սևան, Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքների տարածքային զարգացման սահմանափակման ռեժիմի հաստատումը, նոր առողջարանային, հանգստի, տուրիզմի կենտրոնների ձևավորումը, քաղաքների և գյուղերի հատակագծային կառուցվածքի փոփոխությունները` ռեկրեացիոն ֆունկցիաների մեծացմամբ:

 

-------------------------

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Նախալեռնային ենթագոտու նման տարածքային, խորքային ընդգրկումները կփոքրացնեն ափամերձ շերտի ռեկրեացիոն բեռնվածությունը և կընդլայնեն ռեկրեացիոն գործունեության ձևերը (բալնեոլոգիա, տուրիզմ, բուժման ձմեռային ձևեր և այլն): Նախալեռնային ենթագոտին նպատակահարմար է բաժանել Սևանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի տեղամասերի` նախկին վարչական տարածաշրջանների սահմաններով: Սևանի, Գավառի, Վարդենիսի տեղամասերի ռեկրեացիոն նշանակությունը` շուրջտարյա բուժում, երկարատև, կարճատև, զանգվածային հանգիստ, տուրիզմ, Ճամբարակի տեղամասինը` կարճատև, զանգվածային հանգիստ, տուրիզմ:

Լեռնային տարածքային հատվածը (ենթագոտին), որն ընդգրկում է Փամբակի, Գեղամա, Վարդենիսի լեռնաշղթաների ծովահայաց լանջերը` 2100-3500 մ բարձրությունները, նպատակահարմար է օգտագործել ձմեռային սպորտի, ինչպես նաև ձմեռային հանգստի (հիմնականում երիտասարդական) տարբեր ձևերի կազմակերպման համար:

3) Ռեկրեացիոն գոտու ֆունկցիոնալ տարողունակության որոշումը

Ռեկրեացիոն գոտու ֆունկցիոնալ տարողունակության (բուժվողների, հանգստացողների, տուրիստների` տեղացի և եկվոր, ընդհանուր քանակը, որոնք կարող են միաժամանակ օգտվել ռեկրեացիոն տարածքներից` առանց խախտելու բնապահպանության սահմանված կանոնները և հանգստացողների հոգեբանական կոմֆորտը) որոշման համար հիմք են ծառայել.

- Հանքային ջրերի, բուժիչ ցեխերի որակը և հաստատված պաշարները, մեկ մարդու համար օգտագործվելիք քանակի նորմերը,

- Առողջարանների, հանգստի, ամառային, ձմեռային ձևերի, տուրիզմի կազմակերպման համար հողատարածքների միջինացված չափերը,

- Բնական լանդշաֆտների բեռնվածության թույլատրելի նորմերը հանգստի կազմակերպման համար,

- Լողափերի չափսերը (ըստ երկարության և մակերեսի),

- Ճանաչողական տուրիզմի օբյեկտների առկայությունը:

 

Ռեկրեացիոն համալիրների միջինացված տեխնիկական ցուցանիշները *

 

Աղյուսակ Ռ-1

 

.___________________________________________________________________.

|N |Ռեկրեացիոն         |Տարածք (հա)|1 մարդ/ |Լանդշաֆտներ|Լանդշաֆտի  |

|  |համալիր            |___________|տեղ (մ2)|           |թույլատրված|

|  |                   |տարողու-   |        |           |բեռնվածու- |

|  |                   |նակություն |        |           |թյունը     |

|  |                   |(հազ. մարդ)|        |           |(մարդ/հա)  |

|__|___________________|___________|________|___________|___________|

|1 |        2          |     3     |    4   |     5     |     6     |

|__|___________________|___________|________|___________|___________|

|1 |Բալնեոլոգիա,       |   60.0    |  120   |Մերձլճային,|1000-2000  |

|  |կլիմայաբուժություն |  ______   |        |մերձգետային|           |

|  |                   |    5.0    |        |լողափ      |           |

|__|___________________|___________|________|___________|___________|

|2 |Հանգիստ, տուրիզմ   |   30.0    |  100   |Անտառ-այգի |     20    |

|  |                   |  _______  |        |           |           |

|  |                   |    2.5    |        |           |           |

|__|___________________|___________|________|___________|___________|

|3 |Ճանաչողական տուրիզմ|   25.0    |  100   |Մարգագետին-|     70    |

|  |                   |  _______  |        |այգի       |           |

|  |                   |    3.0    |        |           |           |

|__|___________________|___________|________|___________|___________|

|4 |Լեռնադահուկային    |   40.0    |    -   |Անտառ-     |     30    |

|  |                   |  _______  |        |մարգագետին |           |

|  |                   |    5.0    |        |           |           |

.___________________________________________________________________.

 

Ռեկրեացիոն գոտու հաշվարկված ֆունկցիոնալ տարողունակությունը կազմում է մոտ 120 հազ. տեղ, որը նախագծման փուլերում կարիք ունի ճշգրտման:

4) Ռեկրեացիոն գոտու հատակագծային հեռանկարային կառուցվածքը

Ռեկրեացիոն գոտու հեռանկարային հատակագծային կառուցվածքի ձևավորումը նպատակաուղղված է ավազանի քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության միտումների վերափոխմանը` ռեկրեացիոն պոտենցիալ ռեսուրսների ռացիոնալ օգտագործումով, բնօգտագործման պայմանների ձևավորումով (Գիրք 2, գծագիր N 5.1):

Սևանա լճի շուրջը ձևավորվող ռեկրեացիոն գոտու հատակագծային կառուցվածքը իրենից ներկայացնում է ինտենսիվ և էքստենսիվ յուրացված ռեկրեացիոն տարածքների համակցության սխեմատիկ դինամիկ մոդել, որն արտահայտում է բնական միջավայրի հիմնական տարրերի և քաղաքաշինական կազմավորումների (ֆունկցիոնալ գոտիավորմամբ առանձնացված, ձևավորման տարբեր փուլերում գտնվող ռեկրեացիոն ենթագոտիները, համալիրները, օբյեկտները, հատուկ պահպանվող տարածքները, բնակավայրերը, տրանսպորտային մայրուղիները) փոխկապակցված տեղաբաշխման առանձնահատկությունները:

Հատակագծային հեռանկարային կառուցվածքի հիմնական տարրերն են.

- Գոտիական (ֆունկցիոնալ գոտիավորմամբ առանձնացված ենթագոտիներ, տեղամասեր, բնապահպանական, հատուկ պահպանվող տարածքներ):

- Կետային` հատակագծային կենտրոններ (բնակավայրեր` հանգստի, բուժման, տուրիզմի կենտրոններ, առանձին տեղադրված ռեկրեացիոն համալիրներ, ճանաչողական տուրիզմի օբյեկտներ):

- Գծային` հատակագծային առանցքներ (լանդշաֆտային-երթուղային միջանցքներ` կազմակերպված ավտոմայրուղիների, գետահովիտների երկարությամբ, գեղեցիկ բնական լանդշաֆտի տեղամասերով, օգտագործելով դրանք որպես տուրիստական երթուղիներ):

Արդյունքում, Սևանի ավազանի ռեկրեացիոն գոտու հատակագծային հեռանկարային կառուցվածքի մոդելավորումով (ի տարբերություն ափամերձ շերտի գոյություն ունեցող գծային կառուցապատման միտումների) նախատեսվում է լճի շուրջը օղակաձև ձևավորվող ենթագոտու և նրա խորքային ընդլայնման հնարավորությունների յուրացումով (նախալեռնային-գետահովտային, լեռնային ենթագոտիների, ռեզերվային տարածքների հաշվին), բազմակենտրոն (Սևան, Գավառ, Մարտունի, Վարդենիս) ռեկրեացիոն համակարգի ձևավորում` միասնական ճարտարապետահատակագծային լուծումով, որի հիման վրա կարելի է անցնել տարածքի անսամբլային կառուցապատմանը:

Նման տարածքային ընդգրկումներով ռեկրեացիոն գոտու ձևավորումը հնարավորություն կտա ստեղծելու ավելի զարգացած հատակագծային կառուցվածքի մոդել, որի համար անհրաժեշտ է.

- Ափամերձ ենթագոտում կարգավորել ռեկրեացիոն համալիրների (առողջարաններ, հանգստյան տներ, պանսիոնատներ, տուրիզմի օբյեկտներ) շինարարությունը` ընդմիջելով գոյություն ունեցող հատուկ պահպանվող տարածքներով (արգելավայրերով և արգելոցներով), որոնք կարող են ծառայել որպես «բուֆերային» շերտեր:

 

.______________________________________________.

| Բազմապրոֆիլ զբոսաշրջային-ռեկրեացիոն համակարգ |

.______________________________________________.

.______________________________________________.

|    Զբոսաշրջային-ռեկրեացիոն տարածաշրջաններ    |

.______________________________________________.

.______________________________________________.

|        Զբոսաշրջային-ռեկրեացիոն գոտիներ       |

.______________________________________________.

.______________________________________________.

|        Լոկալ զբոսաշրջային ենթագոտիներ        |

.______________________________________________.

.______________________________________________.

|            Զբոսաշրջային համալիրներ           |

.______________________________________________.

 

- Նախալեռնային-գետահովտային ենթագոտու գոյություն ունեցող քաղաքների, բնակավայրերի, միջբնակավայրային տարածքային հնարավորությունների օգտագործումը ռեկրեացիոն նպատակներով` Սևան, Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքներին տալով ռեկրեացիոն բազմաֆունկցիոնալ կենտրոնների կարգավիճակ:

- Համառեկրեացիոն պարկերի ձևավորումը, պարկերի շուրջը խմբավորելով առողջարանային, հանգստի, տուրիզմի խոշոր համալիրները: Ընդ որում, բացի երկարատև ռեկրեացիայի կազմակերպումից, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել զանգվածային հանգստի կազմակերպմանը, որի բացակայությունը բերում է արժեքավոր լանդշաֆտների և պատմամշակութային հուշարձանների պահպանման խնդիրների բարդեցմանը: Զանգվածային հանգստի կազմակերպման հիմնական միջոցառումներից պետք է ընդունել կառուցապատման կենտրոնացումը` ռեկրեացիոն համակարգերի կառուցումով և զանգվածային հանգստի համար նոր տարածքների յուրացումը (փոքր գետահովիտներ, բնակավայրերի ծայրամասեր, հատուկ պահպանվող տարածքների և պատմամշակութային ու բնական հուշարձանների «բուֆերային» շերտի օգտագործումը և այլն):

 

.______________________________________________.

|            ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ           |

.______________________________________________.

.________.          ._____________.

.___________________________.        .____________________________.

._|ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԳՈՏԻԱՎՈՐՈՒՄ     |        |ՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ     |_.

| .___________________________.        .____________________________. |

| .___________________________.        .____________________________. |

|_|ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏԻՆԵՐ            |        |ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈՒՐԲԱՆԻԶԱՑՎԱԾ|_|

| |                           |        |ՀԱՄԱԼԻՐՆԵՐ                  | |

| .___________________________.        .____________________________. |

| .___________________________.        .____________________________. |

|_|ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺԱԿԱՆ     |        |ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ       |_|

| |ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՏԻՆԵՐ  |        |ՀԱՄԱԼԻՐՆԵՐ                  | |

| .___________________________.        .____________________________. |

| .___________________________.        .____________________________. |

|_|ՀԱՆԳՍՏԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ  |        |ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԱՊԵՐ          |_|

| |ԳՈՏԻՆԵՐ                    |        |                            | |

| .___________________________.        .____________________________. |

| .___________________________.        .____________________________. |

|_|ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ |        |ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ     |_|

| |ԳՈՏԻ                       |        |ԿԵՆՏՐՈՆՆԵՐ                  | |

| .___________________________.        .____________________________. |

| .___________________________.        .____________________________. |

|_|ԲՆԱԿԱՆ ՊԱՐԿԵՐԻ ԳՈՏԻ        |        |ԲՆԱԿԱՎԱՅՐ-ԱՌՈՂՋԱՎԱՅՐ        |_|

| .___________________________.        .____________________________. |

| .___________________________.        .____________________________. |

._|ՍՊԱՍԱՐԿՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ     |        |ԲՆԱԿԱՎԱՅՐ-ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ    |_.

|ԳՈՏԻ                       |        |ԿԵՆՏՐՈՆ                     |

.___________________________.        .____________________________.

 

- Գոյություն ունեցող քաղաքային, գյուղական բնակավայրերի (Սալուգ, Հայրիվանք, Ձորագյուղ, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Գավառ, Մարտունի և այլն) ճանաչողական տուրիզմի օբյեկտների օգտագործումը ռեկրեացիոն նպատակներով` հատակագծային կառուցվածքի վերափոխումով:

- Փոքր բնակավայրերի համար (Ձորավանք, Մակենիս, Արեգունի, Դարանակ, Փամբակ, Ծափաթաղ, Ձորաշեն, Դրախտիկ և այլն) ընդհանրական ռեկրեացիոն ֆունկցիաների ձևավորումով:

Այդ տեսակետից նպատակահարմար է հանգստի գյուղերի ձևավորումը, որը դիտվում է որպես առանձին հատակագծային միավոր` ավտոնոմ սպասարկումով (հյուրանոցներ, կեմպինգներ, վարձով տրվող բնակարաններ և այլն): Հանգստացողներին առաջարկվում է ռեկրեացիոն զբաղմունքների լայն ընտրանի (սպորտային, ձիավարժություն, ջրային սպորտի տարբեր ձևեր, որս և այլն):

Գյուղերի ընդհանրական ռեկրեացիոն ֆունկցիաների ձևավորումը կարող է ընթանալ նաև ագրարային-ռեկրեացիոն ուղղությամբ, որը նախատեսում է.

- խոշորացված հասարակական-առևտրական կենտրոնի ստեղծում` հանգստացողներին սպասարկելու նպատակներով,

- պարկային և սպորտային կառուցվածքների ձևավորում,

- ենթակառուցվածքների զարգացում,

- կառուցապատումից դուրս գտնվող ազատ տարածքների օգտագործում, ռեկրեացիոն նպատակներով (կարճատև, զանգվածային հանգիստ, սպորտ),

- տեղական բնակչության ընդգրկումը սպասարկման նպատակով` նոր աշխատատեղերի ստեղծումով:

Ռեկրեացիոն տարածքների բարելավումը (ռեկրեացիոն համալիրների տեղադրում` կանաչ համակարգի, արհեստական ջրավազանների, այդ թվում ծածկված ջրավազանների ստեղծում` թալասոթերապիայի կազմակերպման նպատակներով, արհեստական լողափի ձևավորում):

- Լեռնային ենթագոտու ձմեռային հանգստի, սպորտի, ալպինիզմի զարգացումը, որը նախատեսում է.

- Առողջարարական տուրիզմի և այդ ճյուղը սպասարկող արդյունաբերության զարգացում,

- Հերթափոխային-էքսպեդիցիոն բնակավայրերի ստեղծում` բնական էքստրեմալ պայմաններ ունեցող տեղամասերում (Վարդենիսի, Գեղամա լեռների լանջեր),

- Բնական պայմաններով ավելի բարենպաստ նախալեռնային-գետահովտային ենթագոտում բազային բնակավայրերի ձևավորում` կազմակերպչական, տնտեսական և արդյունաբերական (հիմնականում տուրիզմին սպասարկող) ֆունկցիաների մեծացումով:

- Գյուղատնտեսական հողահանդակների, գյուղատնտեսական արտադրության պահպանում:

- Արդյունաբերության անթափոն արտադրության տեղակայում քաղաքային և գյուղական բնակավայրերում:

- Միասնական կանաչ համակարգի ձևավորում, որն ընդգրկում է.

- հատուկ պահպանվող տարածքները, ինչպես նաև գետերի, հանքային ջրերի, խմելու ջրերի աղբյուրների, բուժիչ ցեխերի, ճանապարհների պաշտպանիչ, ինժեներական կոմունիկացիաների սանիտարապաշտպանիչ, կանաչապատման ենթակա շերտերը,

- անտառները, նոր անտառատնկումները` այն ձևավորելով որպես անտառ-այգիներ,

- գյուղատնտեսական հողատեսքերը (հիմնականում այգիները),

- նոր ձևավորվող համառեկրեացիոն պարկերը.

- Հատակագծային կառուցվածքի ձևավորման, ենթագոտիների, առանձին տեղամասերի տարածական կապի կազմակերպման համար խիստ կարևորվում է տրանսպորտային ռացիոնալ ցանցի ձևավորումը:

- Արտաքին տրանսպորտային կապերի կազմակերպումը նպատակաուղղված է ռեկրեացիոն տարածքների առավելագույն պահպանմանը և ռացիոնալ կապերի ստեղծմանը:

- Նախատեսվում է տարանցիկ ավտոմայրուղու դուրս բերումը ռեկրեացիոն ակտիվ օգտագործման ափամերձ ենթագոտուց Սևանի հարավային և արևմտյան ափերում` շրջանցելով այդ ափերի խոշոր բնակավայրերը, անցնելով հյուսիս-արևմտյան ափի 2100 մ բացարձակ բարձրություններով, ընդգրկելով ռեկրեացիոն ռեզերվային տարածքները, շրջանցելով Սևան քաղաքը արևմուտքից` (Վարսեր-Ծաղկունք հատվածում թունելային անցումով միանալով Սեմյոնովկայի լեռնանցքով անցնող թունելին): Ընդ որում գոյություն ունեցող ճանապարհը պահպանվում է` ռեկրեացիոն նպատակներով օգտագործելու համար:

- Մարտունի քաղաքի մատույցներից տարանցիկ ավտոմայրուղին ճյուղավորվում է դեպի Եղեգնաձոր-Սյունիք, դեպի Արցախ և դեպի Երևան` դառնալով հանրապետության տարածքը կտրող երկու խոշոր (հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք) մայրուղիների հատման կետը: Այդ մայրուղիները կխթանեն Սևանի ավազանի ռեկրեացիոն ճյուղի զարգացմանը և Հայաստանի վերաճելուն ակտիվ տնտեսական գոտու:

- Արևելք-արևմուտք և Հյուսիս-հարավ ուղղություններով ավտոմայրուղիների ճյուղավորումը դեպի Արցախ, Երևան, Սյունիք կբարելավի այդ տարածագոտիների բնակավայրերի տրանսպորտային բարենպաստ մատչելիությունը մինչև Սևանի ավազանի ռեկրեացիոն գոտին: Այս ավտոմայրուղին կօժանդակի լեռնային ենթագոտու ձմեռային ռեկրեացիոն ձևերի զարգացմանը:

- Արտաքին տրանսպորտային ռացիոնալ կապերի կազմակերպումը` համակցված տարածքի հարուստ պատմամշակութային, հնագիտական, բնական հուշարձանների հետ, ստեղծել են նախադրյալներ Սևանի ավազանի և մյուս տարածագոտիների (Զանգեզուրի, Եղեգնաձորի, Դիլիջանի, Գյումրիի, Վանաձորի) էքսկուրսիոն-ճանաչողական երթուղիների միասնական համակարգի ստեղծման համար:

Ռեկրեացիոն գոտու հատակագծային կառուցվածքի ձևավորման համար մեծ նշանակություն ունի նաև ներքին կապերի կազմակերպումը, որը նախատեսում է.

- Տարանցիկ ճանապարհների հարմարավետ մոտեցումների ստեղծում,

- Սևանը օղակող ճանապարհի օգտագործում որպես տուրիստական օղակաձև երթուղի` ավտոտուրիստների համար (հանգստի և սպասարկման օբյեկտների տեղադրումով),

- Ճոպանուղիների կառուցում (Փամբակի լեռնաշղթայի հարավային ճյուղերի ծովահայաց լանջին):

- Լեռնադահուկային ուղիների ստեղծում (պահանջում է հատուկ ուսումնասիրություններ` դրանց կատեգորիաների, նշանակության որոշումով),

- Տարբեր նշանակության (առողջարարական, զբոսաշրջային) հետիոտն արահետների և ճեմուղիների ձևավորում,

- Հատուկ նշանակության տարբեր ճանապարհների (սահնակային, գրաստային և այլն):

- Արտաքին և ներքին տրանսպորտային ցանցի ձևավորումը կնպաստի նաև.

- Տրանսպորտային երթուղիների (արտաքին տրանսպորտային մայրուղիներ) ազդեցության բարենպաստ շերտերում (Մարտունի, Գավառ, Սևան) ռեկրեացիոն համալիրների և կառույցների տեղադրմանը,

- Ավտոզբոսաշրջիկների սպասարկման օբյեկտների լայն ցանցի ստեղծմանը (մոթելներ, տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և վառելիքի լցակայաններ, կեմպինգներ, ճանապարհային սպորտային համալիրներ` քաղաքների շրջակայքում),

- Ավտոկանգառների տեղադրմանը ավտոմայրուղիների հարևանությամբ, բնակավայրերին մոտ:

Սևանի ավազանի կլիմայական պայմանների վերլուծության արդյունքում ձևավորվել են հատուկ պահանջներ ռեկրեացիոն տարբեր համալիրների և օբյեկտների ծավալատարածական լուծումների վերաբերյալ.

- Լիճը օղակող ռեկրեացիոն ենթագոտու որոշ հատվածներում (հյուսիս-արևմտյան, հյուսիս-արևելյան, հարավ-արևելյան) ուժեղ քամիների (>6 մ/վրկ) ազդեցությունը փոքրացնելու նպատակով անհրաժեշտ է մշակել տարածքը և շենքերը քամուց պաշտպանելու միջոցառումներ (անտառատնկումներ, տեղամասերի ճիշտ ընտրություն և այլն),

- Անհրաժեշտ է շենքերի, հատկապես ննջարանային մասնաշենքերի, պաշտպանությունը ամառային սեզոնում արեգակնային անմիջական ճառագայթումից` կեսօրյա գերտաքացումից պաշտպանվելու համար,

- Օդի հարաբերական խոնավության ավելցուկի (>70% հիմնականում ձմեռային սեզոնում) բացասական ազդեցության փոքրացում` օդափոխման օպտիմալ պայմանների ստեղծումով,

- Բուժման ձմեռային ձևերի կազմակերպման համար փակ, ապակեպատ տաղավարների տեղադրում (արևաբուժության համար),

- Հանգստի ակտիվ ձևերի կազմակերպում (առողջարարական հիմնարկների լայն ցանց` ձմեռային սպորտի ձևերի համար փակ դահլիճներ, փակ լողավազաններ, հետիոտն ծածկված փողոցներ, հարթակներ և այլն),

- Բնակելի համալիրներում ձմեռային փակ այգիների, հանգստի և խաղահրապարակների ձևավորում:

 

8. Արդյունաբերության գերակա ճյուղերի հեռանկարային զարգացման ուղղությունները

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզը` հանդիսանալով հանրապետության խոշորագույն սահմանամերձ մարզերից մեկը, կարևորվում է որպես քաղցրահամ ջրերի ռազմավարական ավազան, իսկ իր հանքահումքային ռեսուրսներով ունի խոշոր պոտենցիալ ոսկու, պլատինաբեր քրոմիտների և երկաթահանքերի, ինչպես նաև սնդիկի, ասբեստի, գորշ ածուխների, այրվող թերթաքարերի և տորֆերի և այլ շինանյութերի և կապակցող նյութերի հանքավայրերի տեսակետից (Գիրք 2, գծագիր N 6):

Գոյություն ունեցող օգտակար հանածոների հանքավայրային հենքը մի կողմից, իսկ մյուս կողմից մարզի ռազմավարական դիրքը և նշանակությունը, ստեղծում են բարենպաստ պայմաններ տնտեսական, արդյունաբերական և այլ կապերի ամրապնդման համար` դեպի հարավ Վայքի և Սյունիքի մարզերի, իսկ դեպի արևելք` Լեռնային Ղարաբաղի հանրապետության հետ: Այդ տեսանկյունից սկզբունքային նշանակություն ունի ներկայումս կառուցված մի կողմից Մարտունի-Եղեգնաձոր (Սելիմի լեռնանցքով), և մյուս կողմից նախագծվող` Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղիների կառուցումը:

Գեղարքունիքի մարզի հարավ-արևելյան շրջանը (Վարդենիս) ունի հանքահումքային խոշոր պոտենցիալ հանձինս հանրապետության ոսկու արդյունաբերական առաջնեկը` ներկայումս շահագործվող Հայաստանի Սոթքի խոշորագույն հանքավայրը: Հաշվի առնելով, որ թանկարժեք մետաղների նմանատիպ հանքավայրերը հետախուզված և նախապատրաստված են շահագործման Վայոց ձորի մարզում (Ազատեկ, Գլաձոր, Կաքավասար) և Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում (Դրմբոն-Մայմեխ հանքային դաշտ), հիշյալ մայրուղիները հնարավորություն կտան հեռանկարում հանքային հումքի օգտագործման ոլորտում գործարար կապերի ստեղծման համար: Ելնելով վերոհիշյալ Եղեգնաձոր-Մարտունի-Վարդենիս-Մարտակերտ հանքահումքային հեռանկարային հանգույցի ստեղծման անհրաժեշտությունից, ինչպես նաև մարզի սեյսմատեկտոնական և ինժեներաերկրաբանական պայմաններից` նոր քաղաքային համայնքների ձևավորման համար (ըստ «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի») նախատեսված է Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղուն կից տարածքը: Միաժամանակ կարևոր է նշել, որ ցանկացած տնտեսական գործունեություն պետք է իրականացվի «Սևանի մասին» ՀՀ օրենքով ամրագրված պահանջներին համապատասխան: Ինչ վերաբերում է Գեղարքունիքի մարզի հյուսիսային տարածաշրջաններին, ապա անհրաժեշտ է օգտակար հանածոների ռացիոնալ օգտագործումը համատեղել Կոտայքի, Լոռու և Տավուշի մարզերի այն տարածաշրջանների օգտակար հանածոների հետ, որոնք սահմանակցում են Սևան-Մեղրաձոր-Ֆիոլետովո-Դիլիջան-Իջևան մայրուղուն: Այդ տեսակետից առաջարկվում է միջմարզային հեռանկարային ծրագրի մշակում, ինչը կնպաստի հիշյալ տարածաշրջանների ոսկի - բազմամետաղային հանքավայրերի լիարժեք ուսումնասիրմանը և արդյունավետ ու ռացիոնալ օգտագործմանը:

Որպես առաջնահերթ խնդիր, որը հիմնավորված է երկրաբանական նորագույն ուսումնասիրություններով, հանդիսանում է այդ տարածաշրջանների ոսկեբեր և պլատինաբեր երկաթի հանքավայրերի համատեղ օգտագործման նպատակային ծրագիրը: Ծրագրում կընդգրկվեն Գեղարքունիքի մարզի Գետիկ գետի ավազանի Գետիկ (Դպրաբակ), Հայրիջուր և Թթուջուր, Տավուշի մարզի` Հաղարծինի, Լոռու մարզի` Բազումի և Կոտայքի մարզի` Հրազդանի և Աղավնաձորի (Մարմարիկ գետի ավազանի) երկաթի հանքավայրերը և դրանց հումքային հենքի հիման վրա կստեղծվի նախատեսվող մետալուրգիայի բազային համալիրը: Հաշվի առնելով գոյություն ունեցող ենթակառուցվածքները (երկաթգծի, ավտոճանապարհների և այլ կոմունիկացիաների առկայությունը), նշված համալիրը նպատակահարմար է նախագծել ջրհավաք ավազանից դուրս, օր.` Աղստև գետի աջ ափին: Սևանա լճի ջրհավաք ավազանից հյուսիս ընկած տարածքներում սև և ազնիվ մետաղների արտադրությանը զարգացնելու նպատակով` սկզբունքային նշանակություն ունեն Սևանի արևելյան ափում մեծ տարածում ունեցող պլատինաբեր քրոմիտային ֆորմացիայի հանքավայրերը (Շորժայի, Ջիլ-Խաչի, Բաբաջանի, Դարանակի և այլ խմբերի քրոմիտի հանքավայրերը): Նորագույն հետազոտությունները ապացուցել են քրոմիտային հանքաքարերի պլատինաբերությունը և ոսկեբերությունը: Պետք է նշել, որ այդ տեղամասի մերձավոր տարածքներում հայտնի են սնդիկի (Սևջուր-Կապուտան և Վերին Շորժա-Ճամբարակ) և ասբեստի (Փամբակ-Սևջուր) զգալի կուտակումներ, որոնք նախանշում են նաև ազնիվ մետաղների առկայության մասին: Անդրադառնալով Սևանի ավազանի տարածքում զգալի տարածում ունեցող գորշ ածուխների, այրվող թերթաքարերի և տորֆերի զգալի պաշարներին, պետք է նշել, որ դրանք կարող են օգտագործվել ոչ միայն որպես կենցաղային վառելիք, այլև որպես ազնիվ մետաղների կորզման բարձրորակ հումք: Մանրակրկիտ երկրաբանական, երկրաֆիզիկական հետազոտությունները ցույց են տվել, որ հրաբխային զանգվածի հիմքում Սևանի տարածքով տեղադրված են ջրամերժ կավային առաջացումներ, որոնք չի բացառվում, որ նույնպես մետաղաբեր են և ունեն մեծ հեռանկարներ: Սևանի ավազանում մեծ տարածում ունեն բազալտները, անդեզիտա-բազալտները, տուֆերը, կրաքարերը և տրավերտինները, մարմարները, հրաբխային խարամները, պեոլիտները, որոնք կարող են ծառայել և որպես շինանյութ և որպես բազմանպատակային նշանակության հումք: Լայն տարածում ունեն նաև կիսաթանկարժեք քարերը: Սևանա լճի ավազանի վերը նշված հանքահումքային ռեսուրսների գնահատականը` համադրելով Սևանա լճի էկոլոգիական սուր հիմնախնդիրների հետ, որը պարտադրում է տնտեսական զարգացման բոլոր բնագավառներում էկոլոգիապես մաքուր նորագույն տեխնոլոգիաների կիրառում, առաջնահերթ խնդիր է դառնում Սևանա լճի ավազանի օգտակար հանածոների արդյունավետ և համալիր օգտագործման պետական ծրագրի մշակումը` սև, գունավոր, ազնիվ և հազվագյուտ մետաղների արդյունաբերական կենտրոնների ստեղծումով, որոնք պետք է կազմավորվեն ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան: Վերը նշված ուսումնասիրությունը պետք է ընդգրկի երկրաբանական խնդիրների լայն շրջանակ` ներդրումային և վարկային ճկուն քաղաքականության վարումով: Անհրաժեշտ է նաև բնապահպանական խնդիրների լայն շրջանակի կիրառում` հանքային ռեսուրսների օգտագործման որոշակի սահմանափակումով (անհրաժեշտության դեպքում բաց հանքերի պարտադիր ռեկուլտիվացման պայմանով):

 

(հավելվածը խմբ. 18.07.13 թիվ 746-Ն որոշում)

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.12.2003
N 1787-Ն
Որոշում