Սեղմել Esc փակելու համար:
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (5-Ր ...

 

 

040.1787.150104

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» հունվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 դեկտեմբերի 2003 թվականի N 1787-Ն

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(5-րդ մաս)

 

9. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության և ագրոպարենային համակարգի հեռանկարային զարգացման հնարավորությունները:

 

Ընդհանուր տեղեկություններ. Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսությունը մասնագիտացված է մսակաթնային տավարաբուծության և կարտոֆիլագործության ուղղություններով: Գյուղատնտեսական հողատեսքերը կազմում են մարզի տարածքի 62.2%-ը: Գյուղատնտեսական նշանակության հողերի 61.3%-ը բնական կերային հանդակներն են, իսկ մնացածը` հիմնականում վարելահողեր են: Ապրանքային արտադրանքի մեջ մարզի տեսակարար կշիռը կազմում է 13%, որում անասնաբուծական արտադրանքին ընկնում է մոտավորապես կեսը:

Մարզում կան նախադրյալներ զարգացնելու գյուղատնտեսական արտադրության ավանդական ճյուղերը` տավարաբուծությունը, կարտոֆիլագործությունը, ոչխարաբուծությունը, հացահատիկային տնտեսությունը, ծխախոտագործությունը և ձկնաբուծությունը:

Ստորև բերվում է մարզի գյուղատնտեսական հողերի հաշվեկշիռն ըստ կատեգորիաների և տարածաշրջանների

ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքների վարչական սահմաններում (առանց երկրորդ հատվածների) գյուղատնտեսական հողերն ըստ տարածաշրջանների

 

Աղյուսակ Գ-1

 

._____________________________________________________________________.

|Տարածա- |Գյուղ.   |Վարելա- |Բազ- |Խոտհարք |Արոտ    |Այլ     |Գյուղա- |

|շրջաններ|հողեր    |հող (հա)|մամյա|(հա)    |(հա)    |հողատես-|ցիական  |

|        |(ընդամենը|        |(հա) |        |        |քեր     |տնտեսու-|

|        |հա)      |        |     |        |        |        |թյուններ|

|________|_________|________|_____|________|________|________|________|

|Գավառ   | 40330.29|14003.77|  -  | 5656.03|12575.62| 8094.87|        |

|________|_________|________|_____|________|________|________|________|

|Սևան    | 29745.64|  7917.2|  -  | 4107.05|13792.22| 3929.17|        |

|________|_________|________|_____|________|________|________|________|

|Մարտունի| 45795.51|14865.58|  -  | 3462.18|17997.13| 9470.62|        |

|________|_________|________|_____|________|________|________|________|

|Վարդենիս|  58258.5|30472.25|  -  | 1900.75|18350.47| 7535.03|        |

|________|_________|________|_____|________|________|________|________|

|Ճամբարակ| 34372.79| 8529.26| 0.84| 4359.23|20223.52| 1259.93|        |

|________|_________|________|_____|________|________|________|________|

|Ընդամենը|208502.72|75788.05| 0.84|19485.24|82938.96|30289.63|   64000|

._____________________________________________________________________.

 

Հողային հաշվեկշռի և ՀՀ վիճակագրական ազգային ծառայության տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ 2003 թվականի համեմատությամբ նվազել են վարելահողերի (85382.1 հա-ից հասնելով 75788.05 հա), բազմամյա տնկարկների (1061.0 հա-ից հասնելով 840 հա), ավելացել են խոտհարքների տարածքները (33982 հա-ից հասնելով 82938.96 հա-ի): Մարզի հողային ծածկույթի գերակշռող մասը լեռնային սևահողերն են, որոնց որակական հատկանիշները, ըստ վերջին հողակադաստրային հետազոտությունների բավականին նվազել են: Հողերի որակական անկման պատճառը հիմնականում հողերի մշակության ագրոտեխնիկական տարրական պահանջների և մելիորատիվ միջոցառումների կիրառման անբավարար վիճակն է: Այսպես, եթե մարզի համայնքներում 1984-1988 թթ. աշնանացան հացահատիկի միջին բերքատվությունը 21.1 ց/հա էր, գարնանացան հացահատիկինը` 19.8, կարտոֆիլինը` 176.4, բանջարեղենինը` 294.0, միամյա խոտինը` 29.1 և բազմամյա խոտինը` 28.6 ց/հա, ապա վերջին տարիներին դրանք համապատասխանաբար կազմել են 16.8 ց/հա, 14.3, 134.7, 218.2, 26.0 և 24.9 ց/հա:

Մարզի գյուղատնտեսական հողատեսքերի արժեքն ըստ հողակադաստրային գնահատման տվյալների կազմում է հանրապետության համանուն գնահատականի 10.6%-ը, որը հիմնավոր գործոն է գյուղատնտեսական արտադրության զարգացման համար:

Մարզի ոռոգման համակարգը. Մարզի ցածրադիր գոտու բոլոր համայնքները, մասնավորապես տնամերձի ֆոնդը ջրովի են: Ոռոգման նպատակներով մարզում օգտագործվում է մոտ 57-60 մլն մ3 ջուր, որի գրեթե կեսը վերցվում է համայնքների տարածքներում եղած փոքր ծավալների ջրամբարներից: Մարզի տարածքում ոռոգումն իրականացվում է նաև Ծակքար, Գավառագետ, Գետիկ և այլ գետակների վրա կառուցված մղիչ կայանքների միջոցով: Այժմ կազմալուծվել է մարզի ոռոգման համակարգի մեծ մասը: Հատկապես Վարդենիսի տարածաշրջանում չեն գործում ոռոգման անձրևացման կայանքները (Մասրիկի հարթություն), միջտնտեսային և ներտնտեսային համակարգերը, որի հետևանքով ՀՀ Կառավարության 1999 թ. որոշմամբ ժամանակավոր անջրդի հողերի կարգին դասվեց շուրջ 22.0 հազար հեկտար բարձրորակ ջրովի հողատարածք: Ոռոգման նոր ցանցի խիստ անհրաժեշտություն կա Սևանի տարածաշրջանի Գեղամավան, Դդմաշեն, Վարսեր, Ծովագյուղ համայնքներում:

Տարածքների ոռոգումը ապահովելու նպատակով «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի» 2007-2009 թվականների ծրագրով իրականացվում են նախկին ոռոգման համակարգի վերականգնմանն ուղղված մի շարք միջոցառումներ:

Բուսաբուծական ճյուղի զարգացման հիմնախնդիրները. Գեղարքունիքի մարզի գյուղացիական և ֆերմերային տնտեսություններ զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարանոցային, կարտոֆիլի և այլ գյուղատնտեսական կուլտուրաների մշակությամբ: Մարզի տարածաշրջանների սեփականաշնորհված վարելահողերի բաշխվածությունը և հողաբաժինների քանակն ըստ գյուղացիական տնտեսությունների տարբեր է: Այսպես, Վարդենիսի տարածաշրջանում միջինը կազմում է 2.88 հա, Գավառում` 0.75 հա, իսկ մարզի միջինը` 1.18 հա:

Տարածաշրջաններում տարբեր են նաև ցանքատարածությունների կառուցվածքը: Սևանի տարածաշրջանում ցանքատարածությունները զբաղեցնում են վարելահողերի 78 տոկոսը և շուրջ 80 տոկոսը հացահատիկային մշակաբույսեր են, իսկ Ճամբարակի տարածաշրջանում այդ ցուցանիշները կազմում են 30.5 և 63.0 տոկոս: Վարելահողերի օգտագործման ցուցանիշը Վարդենիսի տարածաշրջանի համար` 48 տոկոս է, իսկ Գավառի տարածաշրջանը` 74.0 տոկոս: Հաշվեկշիռը մանրամասն տրված է N 1 հավելվածում:

Համեմատաբար լավ պայմաններում են Ճամբարակի և Վարդենիսի տարածաշրջանները: Ճամբարակի տարածաշրջանում բնակչության 1 շնչին 4.2 անգամ ավելի գյուղատնտեսական հողատեսք և 3.4 անգամ վարելահող է բաժին ընկնում, քան Սևանի տարածաշրջանում, Վարդենիսի տարածաշրջանը 1 շնչին բաժին ընկնող գյուղատնտեսական հողատեսքերով (հիմնականում վարելահողերի քանակով) 3.5-4.0 անգամ գերազանցում է մյուս տարածաշրջանների ցուցանիշները:

Մարզի ցանքատարածությունների կառուցվածքում 1987 թ. համեմատությամբ պակասել են կերային և տեխնիկական մշակաբույսերի ցանքերը` 2006 թ. կրճատվել է 11.4 անգամ, որի փոխարեն ավելացել է հացահատիկի (41130 հա, որը կազմում է մարզի ընդհանուր ցանքատարածությունների 58.5%), կարտոֆիլի (15582 հա, 21,7%), բանջարեղենի (2068 հա, 2,9%), կերային մշակաբույսերի (12126 հա, 16.9%) համար:

Մարզի բուսաբուծական ճյուղի առաջընթացն ապահովելու համար անհրաժեշտ կլինի գյուղատնտեսական տարբեր գոտիների հողօգտագործման առաջավոր մեթոդների կիրառում` գյուղատնտեսական կուլտուրաների առատ բերքի ապահովումով, հանքային պարարտանյութերի առավել սահմանափակ օգտագործմամբ` նպաստելով օրգանական մթերքի արտադրությանը:

Մարզի անասնաբուծության զարգացման հիմնախնդիրները Գեղարքունիքի մարզի անասնաբուծության հիմնական ուղղվածությունը կաթնամթերքների արտադրությունն է: Մարզի անասնագլխաքանակի տեսակարար կշիռը հանրապետությունում կազմում է 15-19%: Մարզի 5 տարածաշրջաններում գործում են կաթի ընդունման 35 կետեր: Մի շարք մասնագիտացված պանրագործարաններում արտադրվում է բարձրորակ պանրի տեսակներ: Մարզում առկա են թվով 24 անասնապահական ֆերմերային տնտեսություններ:

Մարզի գյուղացիական տնտեսություններում անասնագլխաքանակի բաշխվածությունը տարբեր է, ինչը բացատրվում է տարածաշրջանների կերային ռեսուրսների ապահովվածության տարբերությամբ: Մարզի տարածաշրջաններում անասնագլխաքանակի հաշվով մեծ տեսակարար կշիռ ունի Մարտունու տարածաշրջանը, որտեղ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կազմում է մարզի ԽԵԱ-ի 38.6, ոչխարների` 33.8, թռչունների` 37.4% և այլն: Այս ուղղությամբ համեմատաբար ցածր ցուցանիշներ ունի Ճամբարակի տարածաշրջանը, որտեղ այն համապատասխանաբար կազմում է 9.6, 9.8 և 6.0%: Ընդհանուր առմամբ մարզի գյուղացիական տնտեսությունները թե հողաբաժինների չափերով (1.37 հա) և թե անասնատեսակների գլխաքանակով մոտ են հանրապետության միջին ցուցանիշներին:

 

10. Սևանա լճի ջրհավաք ավազանի տրանսպորտային ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը

Գեղարքունիքի մարզը տարածված է Սևանա լճի շրջակայքով, ինչն էլ զգալի դժվարություններ է պատճառում ներմարզային վերերկրյա տրանսպորտային կապի համար: Այսպես, եթե Ճամբարակից մինչև մարզկենտրոն` Գավառ, օդային գծի երկարությունը կազմում է 33 կմ, ապա շրջանցելով լիճը հյուսիսային կողմով, ճանապարհը եռապատկվում է: Ներկայումս Գեղարքունիքի մարզում փոխադրումներն իրականացվում են հիմնականում ավտոմոբիլային և հազվադեպ երկաթուղային տրանսպորտով: Օդային կապը չի գործում:

1) Ավտոմոբիլային տրանսպորտ

Գեղարքունիքի մարզում գործում են 264.2 կմ երկարությամբ միջպետական, 110.8 կմ հանրապետական և 470.0 կմ տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ, ընդամենը` 845 կմ:

Մարզի կարևորագույն մայրուղիներից մեկը` Սևան-Գավառ-Մարտունի-Վարդենիս-Սոթք-Ղարաբաղի սահման (Մ-10, Մ-11) ճանապարհն է: Այս ուղղությամբ ճանապարհն ավելի բանուկ կդառնա, եթե բարեկարգվի (կառուցվի) Սոթք-Քարվաճառ մոտ 45 կմ երկարությամբ ճանապարհը: Այս դեպքում անմիջապես կապ կհաստատվի Ղարաբաղի հյուսիսային շրջանների հետ (Մարտակերտ կենտրոնով): Պետք է նշել, որ Սևանա լճի ջրհավաք ավազանի ճանապարհների զգալի մասն անբարեկարգ վիճակում է, բացառությամբ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհահատվածի:

Սևանա լճի մակարդակի բարձրացման կապակցությամբ Սևան-Գավառ-Մարտունի-Վարդենիս ճանապարհների որոշակի հատվածներ նպատակահարմար է հեռացնել լճափից մինչև 2000 մ բացարձակ բարձրությամբ տարածքները: Քանի որ հեռացված նոր ճանապարհահատվածները, փաստորեն, կծառայեն միայն տարանցիկ փոխադրումների համար, ապա կարելի է դրանք նախագծել III կարգի նորմերին համապատասխան: Գործող ճանապարհահատվածները կմնան որպես տեղական նշանակության ճանապարհներ: Լճի հյուսիսային ճանապարհին (Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս) լճի մակարդակի բարձրացումը վտանգ չի սպառնում: ՈՒստի այս հատվածը միայն բարեկարգման կարիք ունի:

2003 թ. մշակված և ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի N 610-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծով»` Գեղարքունիքի մարզի հաղորդակցության ուղիների հեռանկարային զարգացմամբ նախատեսվել է Երևան-Սևան-Իջևան ճանապարհի տարանցիկ երթևեկությունը հեռացնել Սևանի լճափից: Այսպես, Գագարին ավանից առաջարկվել է նոր ուղղություն` Գեղամավան և Վարսեր գյուղերի միջակայքով, Փամբակի լեռնաշղթայի վերջնամասի թունելով դուրս գալով Ձկնագետի հովիտ, որտեղից էլ Սևանի թունելով ճանապարհը կշարունակվի մինչև Դիլիջան: Այս մայրուղով կկատարվեն բոլոր տարանցիկ փոխադրումները, և ափամերձ գոյություն ունեցող ճանապարհը կծառայի որպես տեղական նշանակության ճանապարհ: Թունելի երկարությունը կազմում է 3.5 կմ: Նոր ուղղությունը, որը կմիանա Սևանի թունելին, կտա հետևյալ առավելությունները հնի նկատմամբ.

- Տարանցիկ փոխադրումները կհեռացվեն լճափից, որը հնարավորություն կտա գործող I կարգի ճանապարհը դարձնել II կարգի և լճափը լայնացնել 15 մ լրացուցիչ տարածքով: Նոր ուղղությամբ ճանապարհը կարճանում է 8 կմ-ով:

Դեպի Գավառ նոր ուղղության սկիզբը նույնպես նախատեսվում է Գագարին բնակավայրից սկսած: Արդեն կառուցվել է Մարտունի-Գետափ ավտոմոբիլային ճանապարհը: Այդ ուղղությունը զգալի կխթանի բարձրադիր Գեղարքունիքի մարզի և ցածրադիր Վայքի միջև տնտեսական և առևտրական կապերին: Այնուհետև, Վայքից սկսած բարեկարգ ճանապարհով կապ կարելի է պահպանել Ջերմուկի և Սիսիանի հետ: Ճանապարհի Սելիմի լեռնանցք-Աղնջաձոր հատվածը կառուցված է գործող ճանապարհի տարածքով:

Մարզի զարգացման համար անչափ կարևոր է Մարտունի-Սելիմի լեռնանցք-Վեդի (ՈՒրցաձոր) ճանապարհը: Այս ճանապարհի կառուցմամբ Արտաշատ, Վեդի, Արարատ քաղաքները և դրանց շրջակա գյուղերը անմիջական կապ կհաստատեն Սևանա լճի հարավային ափի հետ: Եթե մարզի Սևան, Վարդենիս ու Ճամբարակ քաղաքների շրջանցիկ ճանապարհի կառուցման գործում որևէ տեխնիկական դժվարություն չկա, ապա Մարտունի քաղաքի շրջանցումը գործնականում անհնարին է, քանի որ քաղաքը շրջապատող Գետաշեն, Գեղհովիտ, Վաղաշեն, Աստղաձոր ու Զոլաքար գյուղերը քաղաքի հետ միասին վերածվել են մեկ ընդհանուր բնակելի կազմավորման: Գործող ճանապարհը դեպի լիճ չի կարելի տեղաշարժել, իսկ հարավային կողմից շրջանցելն անիմաստ է` ուղին անհարկի կերկարի և կբարձրանա մինչև 2100 մ բացարձակ նիշերը:

Առաջարկվում է բնակավայրով անցնող ճանապարհի տեղամասին զուգահեռ, զույգ կողմից, կառուցել ճանապարհներ (փողոցներ), որոնք հիմնական ճանապարհին կմիանան 1.0-1.5 կիլոմետրը մեկ և կօգտագործվեն տեղական փոխադրումների համար: Հիմնական ճանապարհը կծառայի որպես տարանցիկ:

Վերջին տարիների ընթացքում մարզի ճանապարհներով տրանսպորտային երթևեկությունը խիստ ընկել է: Այսպես, մարզի ամենաբանուկ Սևան-Գավառ ճանապարհահատվածում այսօր տրանսպորտի անցուդարձը կազմում է 1600 ավտ/օր, իսկ Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածում` 1100 ավտ/օր: Հատկապես ցածր է անցուդարձը Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ուղղությամբ:

Մարզում տեղական նշանակության ճանապարհների պակաս չի զգացվում, բայց կա մի խնդիր` ճանապարհներն անբարեկարգ են և զգալի ներդրումներ են պետք դրանք բարվոք վիճակի հասցնելու համար: (Գիրք 2, գծագրեր N 5 և N 7)

Ստորև ներկայացվում են Գեղարքունիքի մարզի տարածքով անցնող միջպետական նշանակության ճանապարհների ցանցի բարելավմանն ուղղված միջոցառումների ցանկը` ջրածածկվող տարածքներից դրանց դուրսբերմանն ուղեկցող փոփոխությունների հաշվառումով, ինչպես նաև բնակավայրերից դրանց դուրս բերման առաջարկներով: Նշված առաջարկությունները մանրամասնում են ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծով սահմանված առաջարկները.

- Ճանապարհի Սևան-Ցամաքաբերդ հատվածում ճանապարհը ջրածածկման տարածքից դուրս բերելու համար նախատեսվում է 3 ուղեկամուրջ` 400, 300, 300 մ թռիչքներով: ՈՒղեկամուրջների կառուցման խոշորացված արժեքը` (400+300+300=1 կմ), կկազմի մոտ 3.9 մլն. դոլար:

- Ցամաքաբերդ-թերակղզի հատվածում նախատեսված է լճի կողմից հողային պաստառի ամրացում գաբիոններով` 1 կմ երկարությամբ: Շեպերի ամրացումը կպահանջի շուրջ 20 հազար դոլար:

- Լճի հյուսիս-արևմտյան ափի Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս հատվածում ջրածածկման ենթակա է միայն Շորժա գյուղի և լճի միջակայքով անցնող ճանապարհը:

- Նախատեսվում է Շորժան շրջանցել հյուսիսային կողմից: Ճանապարհի 6 կմ-անոց շրջանցող հատվածի կառուցումը կարժենա մոտ 1.5 մլն. ԱՄՆ դոլար (ենթակա է ճշգրտման մշակումների հետագա մանրամասնեցման մասշտաբներում):

- Գագարին-Գավառ ճանապարհահատվածի 27 կմ-ը (Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն, Ծովազարդ գյուղերի շրջակայքում) առաջարկվում է դուրս բերել նոր ուղի` շրջանցելով բնակավայրերը մոտ 1 կմ հեռավորությամբ, նախատեսելով մոտ 1-ական կմ-անոց մոտեցումներ նշված գյուղերին: Նոր ճանապարհը նախատեսվում է III կարգի, իսկ մոտեցումները` IV կարգի: Հիմնական ճանապարհի և մոտեցումների կառուցման մոտավոր արժեքը կկազմի 10 մլն. ԱՄՆ դոլար:

- Սևան-Գավառ ճանապարհի որոշ հատվածներ` 13 կմ ընդհանուր երկարությամբ, նախատեսվում է տեղափոխել 1910 և ավելի բարձր նիշերի վրա, ինչի համար կպահանջվի շուրջ 2.6 մլն. ԱՄՆ դոլար ներդրումներ:

- Գավառ-Մարտունի տարածքում ճանապարհի 8 կմ հատված տեղափոխվում է ջրածածկման սահմանից դուրս, որի համար կպահանջվի մոտ 2.7 մլն. ԱՄՆ դոլար:

- Ծովինար-Արծվանիստ հատվածում ջրածածկումից խուսափելու համար անհրաժեշտ է կառուցել 900 մ երկարությամբ ուղեկամուրջ, որի համար կծախսվի մոտ 2.2 մլն. ԱՄՆ դոլար:

Համաձայն ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի, ճանապարհային ցանցի հեռանկարային զարգացման ուրվագծի, ճանապարհի 40 կմ երկարությամբ Արծվանիստ-Վարդենիս-Սոթք հատվածը հեռացվում է լճափից մոտ 2 կմ հեռավորությամբ, շրջանցելով Վարդենիս քաղաքը: Այս հատվածի և բնակավայրերի մոտեցումների կառուցման համար խոշորացված հաշվարկներով կպահանջվի 14.3 մլն. ԱՄՆ դոլար: Ճանապարհը նախատեսվում է III կարգի, իսկ մոտեցումները IV կարգի:

 

._____________________________________________________________________.

|NN|Հատվածների անվանումը         |Ճանապարհ|ՈՒղե-  |Կառուցման|Շեպերի   |

|  |                             |կմ      |կամուրջ|արժեքը   |ամրացում,|

|  |                             |        |հատ/   |մլն. ԱՄՆ |կմ       |

|  |                             |        |երկար  |դոլար    |         |

|  |                             |        |(կմ)   |         |         |

|__|_____________________________|________|_______|_________|_________|

|1.|Սևան-Ցամաքաբերդ              |    -   |  3/1  |   3.9   |         |

|__|_____________________________|________|_______|_________|_________|

|2.|Ցամաքաբերդ-թերակղզի          |    -   |   -   |  0.02   |   1.0   |

|__|_____________________________|________|_______|_________|_________|

|3.|Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս     |        |       |         |         |

|  |_____________________________|________|_______|_________|_________|

|  |Շորժայի շրջանցիկ ճանապարհ    |    6   |   -   |   1.5   |    -    |

|  |_____________________________|________|_______|_________|_________|

|  |Շորժայի երկաթուղային կայարանի|        |       |         |         |

|  |ամրացում                     |    -   |   -   |   0.055 |   1.15  |

|__|_____________________________|________|_______|_________|_________|

|4.|Սևան-Գավառ                   |   13   |   -   |   2.6   |    -    |

|__|_____________________________|________|_______|_________|_________|

|5.|Գավառ-Մարտունի               |   8    |   -   |   2.7   |    -    |

|__|_____________________________|________|_______|_________|_________|

|6.|Գագարին-Գավառ                |  27+4  |   -   |   10    |    -    |

|__|_____________________________|________|_______|_________|_________|

|7.|Ծովինար-Արծվանիստ            |    -   | 1/0.9 |   2.2   |    -    |

|__|_____________________________|________|_______|_________|_________|

|8.|Արծվանիստ-Վարդենիս-Սոթք      |  40+4  |   -   |  14.3   |    -    |

|________________________________|________|_______|_________|_________|

|   Ընդամենը                     |        |       |  37.3   |         |

._____________________________________________________________________.

 

Սևանա լճի ջրածածկման գոտուց ավտոմոբիլային ճանապարհներն ու երկաթուղին դուրս բերելու համար կպահանջվի մոտ 37.3 * մլն. ԱՄՆ դոլար

2) Ռազմավարական նշանակության ճանապարհներ

Մարզի (ինչպես նաև հանրապետության համար) ռազմավարական կարևորագույն ուղին Սոթք-Քարվաճառ ճանապարհն է: Սոթքից մինչև Քարվաճառ կա գրունտային ճանապարհ, որն անբարեկարգ է և մարդատար ավտոմոբիլների համար դժվար անցանելի, իսկ տեղատարափ անձրևներից հետո` անանցանելի: Սոթքից արևելք ճանապարհը հատում է Արևելյան Սևանի լեռնաշղթան 2350 մ բարձրությամբ: Արդյունավետ կլինի այդ տեղամասում կառուցել 2.4 կմ երկարությամբ թունել, որը լեռնանցքի նիշը կիջեցնի 150 մետրով, և ճանապարհը կկարճեցնի 4 կմ-ով: Գործող գրունտային ուղու երկարությունը 45 կմ է:

Գավառ մարզկենտրոնը նախատեսվում է կապել Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղի հետ, որն Աբովյան քաղաքից ընկած է 21 կմ դեպի արևելք: Նոր ուղու երկարությունը կազմում է 39 կմ: Այն անցնում է Գեղամա լեռնաշղթայի 2770 մ բարձրությամբ մի գեղատեսիլ լեռնանցքով, որն ընկած է Աժդահակ և Նազելի լեռնագագաթների միջև:

Անչափ կարևոր է Վարդենիս-Ջերմուկ կապը: Վարդենիսից մինչև Այրք գյուղը կա մի ճանապարհ: Այրքից մինչև Ջերմուկ նոր ուղու երկարությունը կազմում է 47 կմ: Այդ ճանապարհի կեսից դեպի արևելք ուղին կարելի է շարունակել մինչև Իստիսու` 34 կմ երկարությամբ:

Վարդենիս-Ջերմուկ ճանապարհի բարձրագույն տեղամասն անցնում է 2800 մ բարձրությամբ, իսկ դեպի Իստիսու գնացող ճանապարհն անցնում է Զանգեզուրի լեռնաշղթայի 2950 մ բարձրությամբ մի թմբով: Երկու ճանապարհներն էլ նորմալ կարելի է շահագործել ապրիլից մինչև հոկտեմբեր ամիսները:

Ճանապարհները կարելի է կառուցել ցածրագույն կարգի, 6.0 մ լայնությամբ և սալարկել քարով: Նշված երեք ուղղություններն էլ կարող են օգտագործվել նաև զբոսաշրջության նպատակով:

Ռազմավարական տեսանկյունից կարևոր են նաև Մարտունի-Սելիմի լեռնանցք-Եղեգնաձոր, ինչպես նաև Սելիմի լեռնանցք-Վեդի (ՈՒրցաձոր) ճանապարհները:

Նշված բոլոր ուղղությունները անցնում են ալպիական մարգագետիններով, որտեղ կան բազմաթիվ անասնապահական ամառանոցներ: (Գիրք 2, գծագրեր N 5 և N 7)

3) Զբոսաշրջության ուղիներ

Մարզին մեծ եկամուտներ կբերի զբոսաշրջությունը` թե ամառային և թե ձմեռային: Մարզի զբոսաշրջության նախագծված երթուղիներից առաջնահերթ են համարվում.

- Լճի հյուսիսային կողմում, Շորժա բնակավայրի մոտ, Մեծ և Փոքր Սևանները բաժանող Գլագոլ թերակղզու (մոտ 30 կմ2 տարածքով) հարավային լանջերը զառիթափ են, իսկ արևելյան կողմում կա մի գողտրիկ ծովախորշ` Արթունջ անունով: Թերակղզու շուրջը` 23.4 կմ երկարությամբ, նախատեսվում է կազմակերպել տուրիստական մի երթուղի` վրանային գիշերատեղիով:

- Վարդենիսի լեռնաշղթայից է սկիզբ առնում Արգիճի գետը և, հոսելով դեպի հյուսիս, Մարտունի քաղաքից քիչ արևմուտք թափվում է Սևանա լիճը: Գետի վերին հոսանքներում մշտական բնակավայրեր չկան, մյուս կողմից, միջին հոսանքներում գետն ունի չնչին երկայնական թեքություն և լայն գետահովիտ, որի պատճառով առաջացել են լայն ճահճադաշտեր, մինչև 12 մ խորությամբ, ծովի մակարդակից 2200-2250 մ բարձրության վրա: Այդ տարածքում է գտնվում նաև Արմաղան լեռը (2829 մ) իր անհավասարաչափ հարթ լանջերով, որտեղ և կարելի է կազմակերպել զբոսաշրջություն բազմաթիվ երթուղիներ: Տեղանքն այստեղ հարթ է և ցանկացած ուղղությամբ կարելի է առանց որևէ դժվարության կազմակերպել հետիոտն ու հեծյալ երթուղիներ: Երթուղիների սպասարկումը կարելի է իրականացնել Մադինա և Լեռնակերտ գյուղերում:

- Վարդենիսից դեպի Ջերմուկ կարելի է կազմակերպել մի երթուղի, որն ամբողջովին անցնում է ալպյան մարգագետիններով: Երթուղին իր միջնամասում կտրում է մի բարձրավանդակ, մոտ 2800 մ բարձրությամբ, որտեղ կա երկու լիճ, Մեծ և Փոքր Ալալիճ անուններով: Լճերի հայելիներն ունեն 2729 և 2739 մ բացարձակ բարձրություններ և 4.5 և 2.0 կմ2 մակերես: Երթուղին երկար է և կարելի է նախատեսել միջանկյալ 2-3 հանգրվաններ:

- Ծովագյուղից արևելք, մոտ 5 կմ հեռավորությամբ, առաջարկվում է կառուցել սալարկված կածան (3 մ լայնությամբ), որը կհատի Սևանի լեռնաշղթան 2170 մ բարձրությամբ, կհասնի Գոշ գյուղը և Պարզ լիճ: Այդ կածանը (42 կմ) հնարավոր է անցկացնել Մեծ (2643 մ) և Փոքր (2589 մ) Մայմեխ լեռների արևելյան ստորոտով: Կածանի շուրջը նպատակահարմար է նախատեսել տուրիստական հանգրվաններ:

Հաշվի առնելով նաև մարզի տարածքում տեղակայված բազմաթիվ պատմամշակութային հուշարձանների առկայությունը, առաջարկվել են նաև հետևյալ ճանաչողական զբոսաշրջային երթուղիներն ըստ տարածաշրջանների` առավել արժեքավոր հուշարձանների ներառմամբ.

- Սևանի գոտի` գ. Դդմաշեն, սբ. Թադևոսի եկ. (VI-VII դ.դ.), գ. Լճաշեն, Գանձավանք եկ. (X-XIII դ.դ.), թերակղզու վանական համալիր (874 թ.),

- Գավառի գոտի, գ. Հայրավանք, Այրիվան եկ. . (IX-X դ.դ.), գ. Հացառատ, Լուսավորիչ եկ. (898 թ.), Աստվածածին եկ. (648 թ.), գ. Նորատուս, գերեզմանոց, խաչքարեր, եկեղեցի (X-XV դ.դ.), Լուսավորիչ եկ. (XIV դ.),

- Մարտունու գոտի` գ. Ձորագյուղ, Մասրոց Անապատ վանք (X դ.), Շողակավանք, գ. Արծվանիստ, Վանեվանք, գ. ներքին Գետաշեն, Կոթավանք եկ. (X դ),

- Վարդենիսի գոտի` գ. Այրք, Կիկլոպյան շարվածք, Աստվածածին եկ., գ. Վարդենիս, խաչքար (XIV դ.)., գ. Սոթք, մատուռ (1618 թ.): (Գիրք 2, գծագրեր N 5.1 և N 7):

4) Երկաթուղային տրանսպորտ

Միակ երկաթգիծը Գագարին-Սևան-Շորժա-Վարդենիս-Սոթք երկաթուղին է, որն անցնում է լճի հյուսիս-արևմտյան ափով և նախատեսված է հիմնականում Սոթքի ոսկու հանքավայրի հանքանյութը տեղափոխելու համար: Այսօր երկաթուղին գործնականում չի շահագործվում, իսկ նրա նորոգման և պահպանման համար մեծ գումարներ են պահանջվում: Նախագծով նախատեսվում է պահպանել երկաթգիծը` հաշվի առնելով վերջինիս տնտեսական նշանակությունը: (Գիրք 2, գծագրեր N 5 և N 7):

5) Օդային տրանսպորտ

Ներկա դրությամբ մարզում օդային տրանսպորտը չի գործում: Գավառում, Մարտունիում և Վարդենիսում կան օդանավակայաններ` գրունտային թռիչքուղիներով, սակայն դրանք պիտանի չեն օգտագործման համար: Նպատակահարմար է վերակառուցել վերը նշված օդանավակայանները և մեկ նորը կառուցել Ճամբարակում, որոնք հնարավորություն կընձեռեն իրականացնել տեղական, ինչպես նաև ռեգիոնալ չվերթներ: (Գիրք 2, գծագրեր N 5 և N 7):

 

11. Ինժեներական ենթակառուցվածքների հեռանկարային զարգացում

1) Ջրամատակարարում

Գոյություն ունեցող վիճակը.

Գեղարքունիքի մարզն ընդգրկում է 92 բնակավայր, որից 5-ը` քաղաքային: Մարզի գերակշռող մասը (Գավառի, Մարտունու, Վարդենիսի տարածաշրջանները) հարուստ է խմելու որակի ստորերկրյա խորքային և աղբյուրների ջրերով: Մարզի ընդհանուր հաստատված պաշարները կազմում են 8000 լ/վրկ, որից աղբյուրներինը` 4835.0 լ/վրկ, ստորգետնյան` 31165.0 լ/վրկ:

Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և համաճարակային տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի կողմից տրամադրված տեղեկատվության, մարզի բնակչության խմելու ջրի մանրէաբանական, լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մարզի ջրամատակարարման համակարգերը գտնվում են սանիտարական ոչ բավարար վիճակում: Մարզում ջրամատակարարումն իրականացնող 98 ջրմուղների 98 կապտաժներից 48-ը (Մարտունու տարածաշրջանի 11, Սևանի տարածաշրջանի 8, Ճամբարակի տարածաշրջանի 11, Գավառի տարածաշրջանի 3, Վարդենիսի տարածաշրջանի 15) գտնվում են բաց, կիսաքանդ վիճակում, չունեն սանիտարապաշտպանական խիստ ռեժիմի գոտիներ: Չի իրականացվում պահակային ծառայություն: Կապտաժներում չկան վարակազերծման սարքավորումներ (բացառությամբ Գավառ, Հացառատ, Խաչեր կապտաժներից):

Գոյություն ունեցող 72 օրվա կարգավորիչ ջրամբարներից 37-ը գտնվում են քանդված և ոչ հերմետիկ վիճակում: Սանիտարապաշտպանական խիստ ռեժիմի գոտիներ չունեն 41-ը: Չի իրականացվում պահակային ծառայություն: Մարզի ՕԿՋ-ներում (բացի Ճամբարակ քաղաքի ՕԿՋ-ից) չի կատարվում խմելու ջրի մշակման վարակազերծում:

Անմխիթար, մաշված վիճակում են համայնքների ջրմուղների ներքին ցանցերը, որոնք կառուցվել են 20-40 տարի առաջ, հաճախակի են լինում վթարներ, մեծ են ջրի կորուստները (50-55%): Մարզի 11 ջրմուղների շահագործումն իրականացվում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի տարածքային մասնաճյուղերի կողմից, մնացածի շահագործումն իրականացվում է համայնքների կողմից, որոնք չունեն համապատասխան շահագործման ծառայություն, չեն իրականացնում որակի հաճախակի հսկողություն:

Հարկ է նշել, որ լաբորատոր հսկողություն իրականացվում է միայն Գավառի «Հայջրմուղկոյուղի», «Գեղամա» ՓԲԸ և Սևան քաղաքի «Սևան» ջրմուղու լաբորատորիաներում: Մնացած համայնքային ջրմուղիներում չկա մշտական լաբորատոր հսկողություն: Մարզում կատարված 2915 մանրէաբանական հետազոտություններից 274-ում արձանագրվել է նորմերից շեղում: Խիստ ընկել է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի շահագործման մակարդակը: Ջրամատակարարման վիճակը վատ է հատկապես Սևանի և Ճամբարակի տարածաշրջաններում, որոնց տարածքներում չկան համապատասխան ելքերով աղբյուրներ:

Սևան քաղաքը խմելու ջուր է ստանում Գավառի «Հացառատի» աղբյուրներից պոմպակայանի միջոցով հզորությունը 250-270 լ/վրկ, որից Սևան քաղաքը ստանում է 30-50 լ/վրկ: Ճամբարակի տարածաշրջանի բնակավայրերը ջուր են ստանում բնակավայրերին մոտ շատ փոքր ելքերով աղբյուրներից, որոնց քանակությունը չի բավարարում անգամ ներկայիս պահանջարկը:

 

Մարզի խմելու որակի ջրի հեռանկարային պահանջարկը (բնակչության

հեռանկարային քանակը ընդունված է ըստ դեմոգրաֆիական տարողունակության

հաշվարկի)

 

Աղյուսակ Ի-1

 

._____________________________________________________________________.

|N |Տարածաշրջաններ         |Ջրա-   |Ջրասպառման |Միջին օրական և |Ջրահե-|

|  |                       |սպառող-|նորմը      |միջին վարկ.    |ռացման|

|  |                       |ների   |(ներառյալ  |պահանջը        |քանակը|

|  |                       |քանակը |հանգստյան  |_______________|______|

|  |                       |(հազ.  |գոտիների   |հազ.   |լ/վրկ  |հազ.  |

|  |                       |մարդ)  |պահանջարկը)|մ3/օր  |       |մ3/օր |

|  |                       |       |(լ/օր)     |       |       |      |

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|1 |          2            |   3   |     4     |   5   |   6   |   7  |

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|1 |Գավառի                 |       |           |       |       |      |

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|  |Բնակչությունը, որից    |   74.9|           |       |       |      |

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|  |ա) քաղաքային           |   40.0|        300|   12.0|  140.0|      |

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|  |բ) գյուղական           |   34.9|        250|    8.8|  100.0|      |

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|  |Արդյունաբերությունը    |       |           |    4.2|   50.0|      |

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|  |Ընդամենը               |       |           |   25.0|  290.0|      |

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|  |Չնախատեսված ծախսեր և   |       |           |    5.0|   58.0|      |

|  |կորուստներ 20%         |       |           |       |       |      |

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|  |Ամբողջը                |       |           |   30.0|  348.0|  26.0|

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|2 |Սևանի                  |       |           |       |       |      |

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|  |բնակչությունը, որից    |   70.9|           |       |       |      |

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|  |ա) քաղաքային           |   40.0|        300|   12.0|  140.0|      |

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|  |բ) գյուղական           |   30.9|        250|    7.8|   90.0|      |

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|  |Արդյունաբերությունը    |       |           |    3.2|   37.0|      |

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|  |Ընդամենը               |       |           |   23.0|  267.0|      |

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|  |Չնախատեսված ծախսեր և   |       |           |    4.6|   53.0|      |

|  |կորուստներ 20%         |       |           |       |       |      |

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|  |Ամբողջը                |       |           |   27.6|  320.0|  22.0|

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|3 |Մարտունիի              |       |           |       |       |      |

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|  |բնակչությունը, որից    |  101.1|           |       |       |      |

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|  |ա) քաղաքային           |   25.0|        300|    7.5|   87.0|      |

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|  |բ) գյուղական           |   75.1|        250|   18.8|  216.0|      |

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|  |Արդյունաբերությունը    |       |           |    3.7|   43.0|      |

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|  |Ընդամենը               |       |           |   30.0|  346.0|      |

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|  |Չնախատեսված ծախսեր և   |       |           |    6.0|   70.0|      |

|  |կորուստներ 20%         |       |           |       |       |      |

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|  |Ամբողջը                |       |           |   36.0|  416.0|  29.0|

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|4 |Վարդենիսի              |       |           |       |       |      |

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|1 |          2            |   3   |     4     |   5   |   6   |   7  |

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|  |բնակչությունը, որից    |   74.6|           |       |       |      |

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|  |ա) քաղաքային           |   22.5|        300|    6.8|   78.0|      |

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|  |բ) գյուղական           |   52.1|        250|   13.0|  150.0|      |

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|  |Արդյունաբերությունը    |       |           |    3.0|   35.0|      |

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|  |Ընդամենը               |       |           |   22.8|  263.0|      |

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|  |Չնախատեսված ծախսեր և   |       |           |    4.6|   52.0|      |

|  |կորուստներ 20%         |       |           |       |       |      |

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|  |Ամբողջը                |       |           |   27.4|  315.0|  22.0|

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|5 |Ճամբարակի              |       |           |       |       |      |

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|  |բնակչությունը, որից    |   55.0|           |       |       |      |

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|  |ա) քաղաքային           |   20.0|        250|    5.0|   58.0|      |

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|  |բ) գյուղական           |   35.0|        200|    7.0|   80.0|      |

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|  |Արդյունաբերությունը    |       |           |    2.0|   23.0|      |

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|  |Ընդամենը               |       |           |   14.0|  161.0|      |

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|  |Չնախատեսված ծախսեր և   |       |           |    2.8|   32.0|      |

|  |կորուստներ 20%         |       |           |       |       |      |

|__|_______________________|_______|___________|_______|_______|______|

|  |Ամբողջը                |       |           |   16.8|  193.0|   135|

|______________________________________________|_______|_______|______|

|Ընդամենը Գեղարքունիքի մարզի խմելու որակի ջրի  |  107.8| 1244.0|  86.0|

|պահանջարկը                                    |       |       |      |

._____________________________________________________________________.

 

Գեղարքունիքի մարզի բնակավայրերի խմելու որակի հեռանկարային

ջրապահանջը և ջրամատակարարման աղբյուրները

 

Աղյուսակ Ի-2

 

._____________________________________________________________________.

|N |Տարածաշրջանները|Հեռանկարային |Ջրամատակարարման աղբյուրները         |

|  |               |ջրապահանջը   |                                    |

|  |               |_____________|                                    |

|  |               |հազ.  |լ/վրկ |                                    |

|  |               |մ3/վրկ|      |                                    |

|__|_______________|______|______|____________________________________|

|1 |Գավառի         |  30.0| 348.0|«Հացառատի», «Սարուխանի», «Խաչերի»   |

|  |               |      |      |աղբյուրներից, «Գանձակի» խորքային    |

|  |               |      |      |հորերից                             |

|__|_______________|______|______|____________________________________|

|2 |Սևանի          |  27.6| 320.0|«Հացառատի», «Մաքրավանի», «Ձկնագետի» |

|  |               |      |      |աղբյուրներից, խորքային հորերից, լճից|

|__|_______________|______|______|____________________________________|

|3 |Մարտունիի      |  36.0| 416.0|«Ծակքարի», «Բոր-բորի»,              |

|  |               |      |      |«Սառնաղբյուրի», «Հոպոյի վար» և      |

|  |               |      |      |լոկալ աղբյուրներից                  |

|__|_______________|______|______|____________________________________|

|4 |Վարդենիսի      |  27.4| 315.0|«Ակների», «Ակունքի», «Մասրիկի»,     |

|  |               |      |      |«Շատջրեքի» աղբյուրներից և           |

|  |               |      |      |բնակավայրերից վերև  ընկած           |

|  |               |      |      |աղբյուրներից լոկալ համակարգերով     |

|__|_______________|______|______|____________________________________|

|5 |Ճամբարակի      |  16.8| 193.0|«Կուշինսկի», «Թաք» աղբյուրներից,    |

|  |               |      |      |ինչպես նաև  բնակավայրերին մոտ փոքր  |

|  |               |      |      |ելքերով աղբյուրներից, լոկալ         |

|  |               |      |      |համակարգերով Սևանա  լճից`           |

|  |               |      |      |համապատասխան վարակազերծելուց հետո,  |

|  |               |      |      |կամ Վարդենիսի տարածաշրջանի «Ակների» |

|  |               |      |      |աղբյուրներից                        |

._____________________________________________________________________.

 

Բնակչության ջրամատակարարման ջրապահանջը հաշվարկելիս ջրասպառման նորման մեկ մարդու համար ընդունված է քաղաքային բնակչության համար` 300 լ/օր, իսկ գյուղական բնակչության համար` 250 լ/օր, ընդհանուր պահանջարկի մեջ հաշվի է առնված հանգստյան գոտիների համար անհրաժեշտ ջրաքանակը (ընդունված նորմերը վերցված են ըստ գոյություն ունեցող ջրապահանջի):

Մարզի քաղաքային բնակավայրերի ջրամատակարարման բարելավման նախագծային առաջարկները տրված են 2004-2008 թ.թ. մշակված Սևան, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ քաղաքների գլխավոր հատակագծերի շրջանակներում:

Մարզի գյուղական բնակավայրերի ջրամատակարարման վիճակի բարելավման համար անհրաժեշտ է.

- Իրականացնել մարզի տարածքի խմելու ջրի աղբյուրների լրացուցիչ հետազոտական աշխատանքներ` հատկապես ոչ մեծ ելքերով աղբյուրների պաշարների, որոնք լոկալ համակարգերով ջրամատակարարման աղբյուր են հանդիսանում առանձին բնակավայրերի համար:

- Իրականացնել մարզի բոլոր բնակավայրերի ջրամատակարարման ցանցերի վերակառուցում, գոտիավորում, համապատասխան ծավալներով օրվա կարգավորիչ ջրամբարների կառուցումով:

- Իրականացնել ջրամատակարարման կառույցների ջրատարների վերականգնման, վերակառուցման աշխատանքներ, գործող նորմերի պահանջներին համապատասխան` սանիտարական պահպանման խիստ ռեժիմի գոտիների սահմանումով:

- Նախատեսել բնակավայրերի անհատական սեկտորի տնամերձ հողատարածքների ոռոգումը մակերեսային ջրերից:

- Նախատեսել վարակազերծման կայաններ ջրամատակարարման բոլոր համակարգերում:

- Անհրաժեշտ է կառավարման համակարգի կատարելագործում` մարզի ջրամատակարարման և ջրահեռացման հեռանկարային խնդիրները լուծելու համար:

Մարզի գյուղական համայնքներում բնակչության ջրամատակարարման առաջնահերթ բարելավման առաջարկություններ.

- Հացառատի պոմպակայանի կապտաժային համակարգի վերակառուցում:

- Նորատուսի կոյուղիների ներքին ցանցի կառուցում:

- Սարուխան, Կարմիրգյուղ համայնքների ինքնահոս ջրատարի կառուցում:

- Լիճքի խմելու ջրի ներքին ցանցի վերականգնում:

- Վարդաձորի ջրագծի կառուցում:

- Խմելու ջրի նոր ջրագծի կառուցում Լիճքից:

- Հացառատի, Խաչերի թաղի պոմպակայանի վերակառուցում

- Բեթղեհեմ-Սևան ջրատարի վերակառուցում, քլորակայանի կառուցում:

- Ծակքարի նոր ջրագծի կառուցում:

- Հացառատի պոմպակայանի նոր սարքավորումների տեղադրում, ՕԿՋ-ների կառուցում նոր ջրագծի շրջանում:

- Սարուխանի ինքնահոս ջրատարի կառուցում:

- Կուտական համայնքի խմելու ջրի ջրագծի կառուցում: (Գիրք 2, գծագիր N 8)

2) Ջրահեռացում

Գոյություն ունեցող վիճակը. Գեղարքունիքի մարզում խիստ անբավարար վիճակում է ջրահեռացման համակարգը: Կոյուղացված են մարզի միայն Գավառ, Մարտունի, Սևան, Ճամբարակ, Վարդենիս քաղաքները և Վարդենիկ գյուղը: Մնացած բնակավայրերում կան կոյուղացված բարձրահարկ շենքեր (դպրոցներ, հիվանդանոցներ և այլն), որոնց կեղտաջրերի համար ժամանակին կառուցվել է կամ մաքրման տեղային սեպտիկաներ, կամ կեղտաջրերի կուտակման համար նախատեսվել է ցեմենտ-բետոնե անջրթափանց հորեր: Կեղտաջրերի մաքրման տեղային սեպտիկաներում մեխանիկական մաքրումից հետո կեղտաջրերը լցվում են տարածքով անցնող առուներն ու գետերը և թափվում են Սևանա լիճ:

Չեն գործում հասարակական օբյեկտների կեղտաջրերի մեխանիկական մաքրման սեպտիկաներն ու կեղտաջրերի կուտակման բետոնե հորերը, ինչպես նաև Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքների կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանները: Մարտունի և Վարդենիս քաղաքների կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայաններն ամբողջովին քանդված վիճակում են: Գավառի կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանի շինարարական աշխատանքները չեն ավարտվել: Չի գործում Սևան-Քախսի և Սևան-Արևիկ կեղտաջրերի հեռացման կոլեկտորը: Կեղտաջրերի մաքրման կայան չկա նաև Ճամբարակի տարածաշրջանում:

Մարզի տարածաշրջանների բնակավայրերից կեղտաջրերը առանց մաքրման և վարակազերծման, գետերով, առուներով թափվում են Սևանա լիճ: Կոյուղու և հորերի կեղտաջրերով աղտոտված են Մարտունու տարածաշրջանի Երանոս, Վարդաձոր, Ծակքար, Ձորագյուղ, Ն. Գետաշեն, Վ. Գետաշեն, Գեղհովիտ, Մարտունի, Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ, Ծովինար, Արծվանիստ, Գավառագետ, Դրախտիկ գետերը, Մասրիկ գետը աղտոտվում է նաև Սոթքի ոսկու կոմբինատի և այլ օբյեկտներից հոսող կեղտաջրերից:

Մարզի հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության ծառայության մանրէաբանական և մակաբուծաբանական լաբորատորիաների կողմից մշտապես կատարվել են գետերի և Սևանա լճի ջրերի մանրէաբանական և մակաբուծական կազմի հետազոտություններ, ըստ որի տարբեր խմբերի պաթոգեն հարուցիչներ են հայտնաբերվել Մասրիկ, Ն. Գետաշեն, Լիճք, Ձորագյուղ, Ծակքար, Վաղաշեն, Մարտունի գետերի գետաբերաններում, Սևանի թերակղզու շրջակայքի լճի ջրերում:

Հանգստի գոտու անտառապատ տարածքից բավարար մակարդակով չի կատարվում աղբահանություն, աղտոտվում է կենցաղային թափոններով և կեղտաջրերով, ու լճի զանգվածային աղտոտման մշտական վտանգ է առաջացնում: Կենտրոնացված մաքրում և աղբահանում կատարվում է միայն մարզի քաղաքներում, բայց քաղաքների աղբավայրերը գտնվում են անմխիթար վիճակում: Աղբավայրերը չեն շահագործվում գործող նորմերին համապատասխան: Աղբավայրերում չկա աղբի տեսակավորման, կոմպոստավորման համար անհրաժեշտ տեխնիկա: Քաղաքների կենցաղային աղբը, հատկապես ձմռան ամիսներին, թափվում են չնախատեսված տեղերում` ճանապարհների եզրերին:

Գյուղական բնակավայրերից շատերը չունեն աղբի կուտակման համար հատկացված տարածքներ և գյուղի կենցաղային աղբը լցվում է փողոցների և ավտոճանապարհների եզրերին: Պետք է նշել նաև, որ Արփա-Սևան թունելով լիճ տեղափոխվող ջրերը կարող են աղտոտվել Կեչուտի ջրամբարի տակով անցնող Ջերմուկ քաղաքի կոյուղատարից:

Վերականգնման ու զարգացման առաջարկություններ. Սևանի ավազանի բնակավայրերի լիարժեք կոյուղացման, հեռացվող կեղտաջրերի մաքրման, ինչպես նաև Սևանա լճի էկոլոգիական մաքրության պահպանման նպատակով անհրաժեշտ է մի շարք համալիր միջոցառումների իրականացում: Բնակավայրերի կոյուղացման և հեռացվող կեղտաջրերի մաքրման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ աշխատանքներն` ըստ առանձին տարածաշրջանների.

 

Սևանի տարածաշրջան

. Ավարտել «Շորժա-Սևան» կոյուղու համակարգի անավարտ աշխատանքները, վերանորոգել և վերակառուցել «Սևան-Քաղսի» կոլեկտորի որոշ հատվածները` 25 կմ ընդհանուր երկարությամբ:

. Իրականացնել Քաղսիի մաքրման կայանի վերակառուցման և տեխնոլոգիական գործընթացի ինտեսիֆիկացման աշխատանքները:

. Վերականգնել և ընդարձակել Սևան քաղաքի ջրահեռացման ներքին ցանցը:

. Իրականացնել գլխավոր կոլեկտորին հարող գյուղական բնակավայրերի և հանգստյան օբյեկտների կոյուղու կոլեկտորների և ներքին ցանցերի շինարարությունը:

 

Գավառի տարածաշրջան

. Գավառ քաղաքի և հարակից Նորատուս, Գանձակ, Կարմիր գյուղ, Սարուխան, Լանջաղբյուր, Գեղարքունիք գյուղերի կեղտաջրերի մաքրման համար Գավառից 10 կմ հեռավորության վրա կառուցել կոյուղու մաքրման կայան 15 հազ.մ3/օր հզորությամբ: Կառուցել կոյուղու ներքին ցանցեր և մաքրման կայանին մոտեցնող գլխավոր կոլեկտորներ:

 

Մարտունու տարածաշրջան

. Կառուցել կոյուղու նոր մաքրման կայան օրական 7.0 հազ. մ3 հզորությամբ, որտեղ բացի Մարտունի քաղաքի կեղտաջրերից մաքրման կենթարկվեն նաև մի շարք գյուղերի կեղտաջրեր:

 

Վարդենիսի տարածաշրջան

. Վարդենիս քաղաքի և շրջակա մի շարք գյուղական բնակավայրերի կեղտաջրերի մաքրման համար կառուցել կոյուղու նոր մաքրման կայան 8.0 հազ.մա հզորությամբ, հետագայում մեծացնելով հզորությունը:

. Վերականգնել գործող գլխավոր կոլեկտորը և կառուցել դեպի նոր մաքրման կայան տանող կոլեկտոր:

 

Ճամբարակի տարածաշրջան

. Ճամբարակ քաղաքի և հարակից Թթուջուր, Գետիկ, Մարտունի, Վահան գյուղերի կեղտաջրերի մաքրման համար Ճամբարակից 10 կմ հեռավորության վրա Մարտունի գյուղից ներքև Գետիկ գետի ձախ ափին նախատեսվում է կառուցել կոյուղու մաքրման կայան 5.0 հազար մա հզորությամբ և գլխավոր կոլեկտոր` 10 կմ երկարությամբ:

. Մինչև նախագծման հաջորդ, ավելի մանրամասն փուլերի մշակումը, անհրաժեշտ է գիտահետազոտական աշխատանքների լայն ծավալի կիրառում` Սևանա լճի ջրհավաք ավազանի պայմաններին համապատասխանող ջրահեռացման ռացիոնալ համակարգի ստեղծման համար:

Բոլոր վերը նշված մաքրման համալիրները պետք է համապատասխանեն ժամանակակից առաջավոր տեխնոլոգիաներին` նախնական, կենսաբանական և քիմիական ենթահամակարգերով: Անհրաժեշտ է իրականացնել մաքրման համալիրների ելքաջրերի բնական կրկնամաքրում արհեստական ջրամբարներում կամ լճակներում, որից հետո այդ ջրերը թափել գետերը կամ էլ օգտագործել ավազանի տնտեսության այլ ճյուղերում` ի հաշիվ լճից կամ գետերից վերցվող ջրաքանակի: Յուրաքանչյուր կոնկրետ կառուցման դեպքում անհրաժեշտ է իրականացնել նախագծային լայն ծավալի աշխատանքներ: (Գիրք 2, գծագիր N 8): Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ քաղաքներին վերաբերող ջրամատակարարման, ջրահեռացման, վերը նշված հիմնախնդիրների լուծման վերաբերյալ առաջարկությունները ներկայացված են 2004-2007 թվականներին մշակված գլխավոր հատակագծերի շրջանակներում:

 

3) Էներգամատակարարում

Էլեկտրամատակարարում. Գեղարքունիքի մարզի բոլոր 5 քաղաքները և գյուղական համայնքները էլեկտրաֆիկացված են:

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ Արևելյան մասնաճյուղի կողմից շահագործվում են` «Գավառ» (Կամո) 220/110/35/10 կՎ լարման 2 x 40 ՄՎԱ հզորությամբ և «Լիճք» 220/110/35 կՎ լարման 2 x 63 ՄՎԱ հզորությամբ էլեկտրամատակարարման հանգույցային մեծ ենթակայանները և մարզի տարածքով անցնող «Հրազդան-Գավառ-Լիճք-Եղեգնաձոր» 220 կՎ, «Սևան» ու «Գագարին» 110 կՎ օդային գծերը:

Իրականացվում է Իրան-Հայաստան երկշղթա 400 կՎ օդային գծի կառուցումը:

Սնման աղբյուրներից է և Սևան-Հրազդան ՀԷԿ-երի համակարգի գլխամասային «Սևան» ՀԷԿ-ը 34 ՄՎՏ դրվածքային հզորությամբ:

Սպառիչների էլեկտրամատակարարումը իրականացնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ Գեղարքունիքի մասնաճյուղը`

. «Ծովասար» 110/35/10 կՎ լարման 2 x 6.3 ՄՎԱ

. «Վարդենիս» 110/35/10 կՎ լարման 1 x 16 և 1 x 20 ՄՎԱ

. «Սոտք» 110/35/6 կՎ լարման 1 x 15 ՄՎԱ

. «Գագարին» 110/35/10 լարման 1 x 16 և 1 x 10 ՄՎԱ

. «Ալիք» 110/10 կՎ լարման 1 x 16 ՄՎԱ հզորության ենթակայաններով:

Էլեկտրամատակարարումը Գեղարքունիքի մասնաճյուղը իրականացնում է և երկաթգծի վարչության կողմից սպասարկվող հետևյալ քարշային`

. «Ծովագյուղ» 110/35/10 կվ լարման 2 x 10 ՄՎԱ,

. «Շորժա» 110/10 կՎ լարման 2 x 16 ՄՎԱ,

. «Արեգ» 110/10 կՎ լարման 2 x 10 ՄՎԱ հզորության ենթակայաններով:

Մասնաճյուղը սպասարկում է 110 կՎ լարման էլեկտրահաղորդման «Լիճք-Ծովասար-Վարդենիս-Սոտք-Գեղամասար-Արեգ քարշային-Շորժա քարշային», «Սևան ՀԷԿ-Ծովասար», «Սևան ՀԷԿ-Ալիք» երկշղթա և «Ծովասար-Շորժա» միաշղթա 110 կՎ էլեկտրահաղորդման գծերը ու մարզի բոլոր 35 կՎ էլեկտրահաղորդման գծերը:

Մարզի տարածաշրջանների գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և ոռոգման համակարգերի պոմպակայանների էլեկտրամատակարարման պահանջարկը իրականացվում է 35/10/6 կվ լարման ենթակայաններից (15 հատ), 50 մվա ընդհանուր հզորությամբ: Քանի որ ներկայումս հիմնականում չեն գործում արդյունաբերական ձեռնարկությունները, էլեկտրաէներգիայի պահանջարկը հանգուցային ենթակայաններից պակասել է 30-40%-ով:

Ըստ կատարված մոտավոր հաշվարկների` մարզի հեռանկարային զարգացման էլեկտրական էներգիայի պահանջարկը կազմում է 166.0 Մվտ: Պահանջարկը կբավարարվի ՀՀ ընդհանուր էլեկտրահամակարգից: Շահագործումն իրականացվում է ընդհանուր համակարգի արևելյան մասնաճյուղի կողմից: Նախատեսվում է համակարգի արդիականացում, էլեկտրախնայողություն, կորուստները ցանցերում հասցնելով նորմատիվային պահանջներին: Մարզի տարածքում է գործում Սևան-Հրազդան կասկադի Սևան ՀԷԿ-ը-34 Մվտ դրվածքային հզորությամբ: «Հիդրոէներգանախագիծ» ինստիտուտի կողմից նախնական մշակումների համաձայն նախատեսված է Ճամբարակի տարածաշրջանի Գետիկ գետի վրա կառուցել երկու փոքր հզորության ՀԷԿ` 3.4 Մվտ ընդհանուր դրվածքային հզորության և Վարդենիսի տարածաշրջանի Մասրիկ գետի վրա` մեկ ՀԷԿ` 2.6 Մվտ դրվածքային հզորության, «Սևանի» ՀԷԿ-ը Արգիճի գետի վրա` 7.9 Մվտ դրվածքային հզորության:

 

ՀՀ Գեղարքունիքի մարզի հողմակայանները

Եվրամիության TACIS-ի «Օժանդականություն` Հայաստանի էներգետիկ քաղաքականությանը» ծրագրի շրջանակներում կատարվել են մոնիթորինգային աշխատանքներ Սևանի ՍԵմյոնովկա լեռնանցքում և կազմվել է տեխնիկատնտեսական հիմնավորումը 34.5 Մվտ գումարային դրվածքային հզորությամբ հողմաէլեկտրակայան կառուցելու համար:

ԱՄՆ և Հայկական համատեղ մասնավոր կազմակերպությունը ավարտել է Գեղարքունիքի մարզի Սոտքի լեռնանցքի տարածքում հողմաէներգետիկ ծրագրի մոնիթորինգային աշխատանքները և կազմվել է համապատասխան տեխնիկատնտեսական հիմնավորումը: «Զոդ ՈՒինդ» ՓԲԸ-ն նպատակաուղղված է 50 ՄՎտ գումարային դրվածքային հզորությամբ «Զոդ» հողմաէլեկտրակայան կառուցելու համար:

Բեռնվածքների հաշվարկը. Էլեկտրաէներգիայի պահանջարկը հաշվարկված է` ելնելով մարզի բնակչության դեմոգրաֆիական տարողունակությունից, ըստ որը կազմում է 375.0 հազ. մարդ, ընդ որում` քաղաքային բնակչության քանակը 148.0 հազ. մարդ, իսկ գյուղական բնակչությունը` 227.0 հազ. մարդ: Համաձայն ՇՆՆԿ 2.07.01-89-ի մեկ մարդու տարեկան էլեկտրաէներգիայի օգտագործման խոշորացված ցուցանիշը 1700 Կվտ.ժամ է, իսկ գյուղական բնակչության համար 950 Կվտ.ժամ: Տարվա օգտագործվող ժամերի քանակը համապատասխանաբար` 5200 և 4100: Խոշորացված գործակցի մեջ հաշվի է առնված բնակելի, հասարակական շենքերի, հանգստյան օբյեկտների, կոմունալ ձեռնարկությունների, արտաքին լուսավորության, ջրամատակարարման, ջրահեռացման, ջեռուցման, էկելտրաէներգիայի պահանջարկը:

Մարզի էլեկտրահամակարգը կարիք ունի արդիականացման: Նախատեսվում է նաև բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերը, որոնք իրենց պաշտպանիչ գոտիներով զգալի տարածքներ են զբաղեցնում բնակավայրերի սուղ պահուստային տարածքներում, տեղափոխել բնակավայրի սահմաններից դուրս:

 

Գեղարքունիքի մարզի էլեկտրաէներգիայի ընդհանուր պահանջարկը

 

Աղյուսակ Ի-3

 

.________________________________________________________.

| N |Մարզի          |Էլեկտրաէներգիայի պահանջվող          |

|ը/կ|տարածաշրջանները|հզորությունները (Մվտ)               |

|   |               |____________________________________|

|   |               |Բնակչության|Արդյունաբերական|Ընդամենը|

|   |               |կոմունալ   |               |        |

|   |               |կենցաղային |               |        |

|___|_______________|___________|_______________|________|

|1  |Գավառի         |    25.0   |     15.0      |  40.0  |

|___|_______________|___________|_______________|________|

|2  |Սևանի          |    24.0   |     12.0      |  36.0  |

|___|_______________|___________|_______________|________|

|3  |Մարտունիի      |    31.0   |     10.0      |  41.0  |

|___|_______________|___________|_______________|________|

|4  |Վարդենիսի      |    23.0   |      8.0      |  31.0  |

|___|_______________|___________|_______________|________|

|5  |Ճամբարակի      |    13.0   |      5.0      |  18.0  |

|___|_______________|___________|_______________|________|

|   |Ընդամենը       |   116.0   |     50.0      | 166.0  |

.________________________________________________________.

 

(հավելվածը խմբ. 18.07.13 թիվ 746-Ն որոշում)

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.12.2003
N 1787-Ն
Որոշում