041.0565.280998
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 սեպտեմբերի 1998 թվականի թիվ 565
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ընդունել կոտայքի մարզպետարանի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ԳԱԶ -3102 մակնիշի 170 LL 01 պետհամարանիշի ավտոմեքենան հանձնել Կոտայքի մարզպետարանի տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանն ու Կոտայքի մարզպետին` 10-օրյա ժամկետում ավարտել նշված ավտոմեքենայի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները: