041.0567.280998
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 սեպտեմբերի 1998 թվականի թիվ 567
ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ
9-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ եՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1998 թվականի սեպտեմբերի 30-ի միջև հոկտեմբերի 3-ը Երևանում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գյուղի զարգացման գործում կանանց և ընտանիքի հարցերով հանձնախմբի 9-րդ նստաշրջանն անցկացնելու կապակցությամբ`
1. Ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Վ. Մովսիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար (հանձնաժողովի
նախագահ)
Ս. Մանասարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Ավանյան - ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ
Ա. Մելքոնյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ
հարցերի նախարարի տեղակալ
Ֆ. Զախարյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Ի. Գաբայան - Կանանց համահայկական միության գյուղատնտեսական
ծրագրերի համակարգող
Ա. Սիմոնյան - ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանի գրասենյակի
ծրագրերի ղեկավար
Գ. Պատրոսյան - ԱՄՆ-ի գյուղատնտեսության դեպարտամենտի Հայաստանի
գրասենյակի մարքետինգի ծրագրերի տնօրենի օգնական
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` նախապատրաստել նստաշրջանի անցկացման ծրագիրը և ապահովել դրա կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հայտի համաձայն սահմանված կարգով ապահովել արտասահմանյան մասնակիցների Հայաստան հրավերի ձևակերպման աշխատանքները:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել հյուրերի ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում:
5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:
6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ապահովել հյուրերի բուժսպասարկումը:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվական և գրահրատարակչության վարչության` լուսաբանել նստաշրջանի աշխատանքը:
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` նստաշրջանի անցկացման համար հատկացնել 1250000 (մեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար) դրամ` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին: