041.0569.280998
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
28 սեպտեմբերի 1998 թվականի թիվ 569
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՄՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
 
i
1. Միջազգային արժութային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կառավարիչների տարեկան ժողովին մասնակցելու նպատակով 1998 թվականի հոկտեմբերի 4-11-ը ԱՄՆ գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն հետևյալ կազմով`
 
     Ա. Դարբինյան       - ՀՀ վարչապետ
     Տ. Սարգսյան        - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
     Վ. Ներսիսյանց      - ՀՀ Նախագահի խորհրդական
     Ա. Ղարիբյան        - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի տեղակալ
     Ս. Լալայան         - ՀՀ վարչապետի օգնական
     Ն. Երիցյան         - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
     Է. Եղիազարյան      - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի ծառայության
                      պետ
(1-ին կետը փոփ. 01.10.98 թիվ 575 որոշում)
 
i
2. Սահմանել, որ Ս. Լալայանի և Է. Եղիազարյանի ԱՄՆ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործուղման ծախսերի, իսկ Ա. Դարբինյանը, Տ. Սարգսյանը, Ա. Ղարիբյանը և Վ. Ներսիսյանցը` Միջազգային արժութային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հաշվին:
(2-րդ կետը փոփ. 01.10.98 թիվ 575 որոշում)
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության ԱՄՆ մեկնելու հետ կապված հարցերը: