Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼ ...

 

 

041.0326.110510

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 մայիսի 2010 թվականի N 326-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով 2010 թվականի մայիսի 10-14-ը Ֆրանսիայի Հանրապետություն գործուղել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի պատվիրակության` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ Ն. Պողոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2010 թվականի մայիսի 11-ի

N 326-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-14-Ը ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ն. Պողոսյան       - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ

 

Վ. Հովհաննիսյան  - ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի

գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ

 

    Վ. Մնացականյան    - ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման

                        ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ

 

    Հ. Շահբազյան      - ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի

                        տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի

                        վարիչ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.05.2010
N 326-Ա
Որոշում