040.0452.030510
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 ապրիլի 2010 թվականի N 452-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻՑ ԲԽՈՂ` ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻՑ ԲԽՈՂ` ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ
(2-րդ մաս)
XIV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
80. Հայաստանում ներդրվող սոցիալական պաշտպանության համակարգը չի կարող առանձնացված լինել երկրում իրականացվող այլ ոլորտային քաղաքականություններից, այն պետք է հաշվի առնի և միաժամանակ պայմանավորի այլ ոլորտային քաղաքականությունները` հիմնված միջազգայնորեն ընդունված, ՀՀ կողմից վավերացված պայմանագրերի դրույթները, դրանք ներպետական օրենսդրության մեջ արտացոլման և հետևողականորեն իրացման վրա:
81. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներից բխող աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ծրագիրն ուղենիշային է սոցիալական պաշտպանության ոլորտի մարտահրավերներն ու գերակայությունները սահմանելու և վերջիններս ներկայացնելու առումով:
82. Սույն ծրագրի դրույթների վերանայման հաճախականությունը պայմանավորված է սոցիալական պաշտպանության ոլորտում ընթացող գործընթացներով, ինչպես նաև բնակչության բարեկեցության և կյանքի որակի բարձրացման հիմնախնդիրներով:
83. Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում վարվող քաղաքականությունը, մասնավորապես, «Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի կայուն զարգացման ռազմավարությունը» պետք է համահունչ լինի սույն ծրագրի դրույթներին:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2010 թվականի ապրիլի 15-ի
N 452-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻՑ ԲԽՈՂ` ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|Նպատակը |Միջոցառման |Ակնկալվող արդյունքը/ |Իրականացման |
| |անվանումը |Ժամկետները |ֆինանսական |
| | | |աղբյուրները |
|_______________|_________________|_________________________|_____________|
|1. Սոցիալական |1.1. Աշխատանքի և |սոցիալական պաշտպանության | |
|պաշտպանության |սոցիալական |ոլորտի կուռ և գործունակ | |
|համակարգի |պաշտպանության |կառավարման համակարգի | |
|կատարելագործում|համակարգի կայուն |ձևավորում, մասնակցային | |
| |զարգացման |գործընթացի և սոցիալական | |
| |ռազմավարության |պաշտպանության բնագավառում| |
| |իրականացում |գործող | |
| | |կազմակերպությունների ու | |
| | |բնակչության հետ հետադարձ | |
| | |կապի ապահովում, | |
| | |բնակչությանը մատուցվող | |
| | |սոցիալական | |
| | |ծառայությունների որակի | |
| | |բարձրացում | |
| | |_________________________|_____________|
| | |մշակված |ՀՀ պետական |
| | |ռազմավարություն - 2010 թ.|բյուջե |
| | |-------------------------|Միջազգային |
| | |հաստատված |դոնոր |
| | |ռազմավարություն - 2011 թ.|կազմակերպու- |
| | |-------------------------|թյուններ |
| | |ռազմավարության | |
| | |իրականացում - սկսած | |
| | |2012 թ.-ից | |
|_______________|_________________|_________________________|_____________|
| |1.2. Սոցիալական |ինտերնետ/ինտրանետ |ՀՀ պետական |
| |պաշտպանության |ծառայությունների գնում |բյուջե |
| |ոլորտի մարմինների|մասնավոր օպերատորներից - |Միջազգային |
| |միջև |սկսած 2010 թ.-ից |դոնոր |
| |տեղեկատվության | |կազմակերպու- |
| |փոխանակման | |թյուններ |
| |ներհանրապետական | | |
| |ցանցի նախագծում | | |
| |և ներդրում | | |
|_______________|_________________|_________________________|_____________|
| |1.3. Սոցիալական |տեղեկատվական պորտալի |ՀՀ պետական |
| |պաշտպանության |շահագործում և հետագա |բյուջե |
| |ոլորտին վերաբերող|կատարելագործում - սկսած |Միջազգային |
| |տեղեկատվության |2010 թ.-ից |դոնոր |
| |տրամադրման, | |կազմակերպու- |
| |քարոզչության և | |թյուններ |
| |բնակչության | | |
| |իրազեկման | | |
| |համակարգի | | |
| |(տեղեկատվական | | |
| |պորտալի) ստեղծում| | |
|_______________|_________________|_________________________|_____________|
| |1.4. Բնակչությանը|համակարգի նախնական |ՀՀ պետական |
| |մատուցվող |փորձարկում և |բյուջե |
| |սոցիալական |ինստիտուցիալիզացում |Միջազգային |
| |ծառայությունների |(շահագործման նորմատիվ |դոնոր |
| |որակի և |իրավական ակտերի փաթեթի |կազմակերպու- |
| |արդյունավետության|շահագործումը, տեխնիկական |թյուններ |
| |գնահատման |սպասարկումը և | |
| |մոնիթորինգի |անվտանգությունն ապահովող | |
| |համակարգի |որակյալ մասնագետների | |
| |ներդրում |առկայությունը) - 2010 - | |
| | |2011 թթ. | |
| | |_______________________ | |
| | |համակարգի շահագործում և | |
| | |հետագա կատարելագործում- | |
| | |սկսած 2012 թ.-ից | |
|_______________|_________________|_________________________|_____________|
|2. Բավարար | |համակարգի ընդհանուր | |
|կենսամակարդակ/ | |բարեփոխումների | |
|կենսապայմաններ | |համատեքստում առաջիկա | |
|ապահովող կայուն| |տարիների ընթացքում | |
|կենսաթոշակային | |կենսաթոշակների չափերի | |
|համակարգի | |բարձրացում այն հաշվարկով,| |
|առկայություն | |որ դրանք գերազանցեն | |
| | |ընդհանուր աղքատության | |
| | |գիծը` ապահովելով | |
| | |կենսաթոշակառուների | |
| | |կենսամակարդակի էական | |
| | |բարձրացում, | |
| | |կենսաթոշակների չափերի | |
| | |տարբերակում` ելնելով | |
| | |աշխատանքային ստաժի | |
| | |տևողությունից և | |
| | |աշխատավարձերի չափերից, | |
| | |պետության կողմից | |
| | |անհրաժեշտ երաշխիքների | |
| | |տրամադրում իրենց | |
| | |ծերությունը բավարար | |
| | |մակարդակով չապահոված | |
| | |անձանց` հստակ գործող | |
| | |կառուցակարգեր և | |
| | |պայմաններ ստեղծելով այն | |
| | |անձանց համար, ովքեր կարող| |
| | |են սեփական աշխատանքով | |
| | |(ներդրմամբ) ապահովել | |
| | |իրենց արժանապատիվ | |
| | |ծերությունը | |
| |_________________|_________________________|_____________|
| |2.1. |համաձայն ՀՀ կառավարության|ՀՀ պետական |
| |Կենսաթոշակային |2008 թվականի նոյեմբերի |բյուջե |
| |բարեփոխումների |13-ի N 1487-Ն որոշմամբ |Միջազգային |
| |իրականացում |հաստատված կենսաթոշակային |դոնոր |
| | |բարեփոխումների ծրագրի և |կազմակերպու- |
| | |բարեփոխումների |թյուններ |
| | |իրականացումն ապահովող | |
| | |միջոցառումների | |
| | |ժամանակացույցի | |
| |_________________|_________________________|_____________|
| |2.2. |ՆՍԶ-ի չափի նկատմամբ միջին|ՀՀ պետական |
| |Կենսաթոշակների |կենսաթոշակի չափի |բյուջե |
| |չափերի |առաջանցիկ աճի | |
| |շարունակական |ապահովում - 2010-2011 թթ.| |
| |բարձրացում |------------------------ | |
| | |ՆՍԶ-ի 100%-ը կազմող միջին| |
| | |աշխատանքային կենսաթոշակի | |
| | |չափի ապահովում - 2012 թ. | |
|_______________|_________________|_________________________|_____________|
|3. Սոցիալական | |սոցիալական նպատակային | |
|աջակցության | |որակյալ ծառայությունների | |
|պետական | |մատուցում բնակչության | |
|ծրագրերի | |առանձին, հատուկ | |
|արդյունավետու- | |պաշտպանություն պահանջող | |
|թյան, որակի և | |խմբերին` ծնողազուրկ | |
|մատչելիության | |երեխաներին, տարեցներին, | |
|բարձրացում | |հաշմանդամներին և | |
| | |բնակչության անապահով | |
| | |խավերին այն հաշվարկով, որ| |
| | |հիմնականում բավարարվի այդ| |
| | |ծառայությունների | |
| | |պահանջարկը | |
|_______________|_________________|_________________________|_____________|
| |3.1. Առանց |ա. յուրաքանչյուր տարի |ՀՀ պետական |
| |ծնողական խնամքի |շուրջ 20 երեխաների |բյուջե |
| |մնացած երեխաների |(անձանց) բնակարանի | |
| |և դրանց թվին |տրամադրում` ըստ | |
| |պատկանող անձանց |անհրաժեշտության-2010 թ., | |
| |սոցիալական |բ. շուրջ 60 առանց | |
| |պաշտպանություն, |ծնողական խնամքի մնացած | |
| |մասնավորապես` |երեխաների մասնագիտական | |
| |ա. բնակելի |կողմնորոշում-2010 թ., | |
| |տարածքով |գ. յուրաքանչյուր տարի | |
| |ապահովում, |շուրջ 50 երեխայի | |
| |բ. մասնագիտական |տեղավորում (վերադարձ) | |
| |կողմնորոշում, |ընտանիք-2010 թ., | |
| |գ. մանկատների |________________________ | |
| |բեռնաթափում, |ա. առանց ծնողական խնամքի | |
| | |մնացած երեխաների և դրանց| |
| | |թվին պատկանող անձանց | |
| | |բնակարանների տրամադրում` | |
| | |ըստ անհրաժեշտության - | |
| | |սկսած 2011 թ.-ից, | |
| | |բ. առանց ծնողական խնամքի | |
| | |մնացած երեխաների և դրանց| |
| | |թվին պատկանող անձանց | |
| | |մասնագիտական | |
| | |կողմնորոշում` ըստ | |
| | |անհրաժեշտության - սկսած | |
| | |2011 թ.-ից, | |
| | |գ. մանկատներում` ծնողներ | |
| | |(ծնող) ունեցող երեխաների | |
| | |թվի կրճատում և այդ | |
| | |կատեգորիայի նոր | |
| | |երեխաների` մանկատուն | |
| | |մուտքի հնարավորինս | |
| | |բացառում- սկսած 2011թ.-ից| |
| |_________________|_________________________|_____________|
| |3.2. Տարեցների |մշակված ռազմավարություն -|ՀՀ պետական |
| |սոցիալական |2010 թ. |բյուջե |
| |պաշտպանության |-------------------------| |
| |ռազմավարության |հաստատված ռազմավարություն| |
| |իրագործում |- 2011 թ. | |
| |(Աշխատանքի և |-------------------------| |
| |սոցիալական |ռազմավարության | |
| |պաշտպանության |իրականացում - սկսած | |
| |համակարգի կայուն |2012 թ.-ից | |
| |զարգացման | | |
| |ռազմավարության | | |
| |շրջանակներում) | | |
| |_________________|_________________________|_____________|
| |3.3. 2006 թ. |հաշմանդամների սոցիալական |ՀՀ պետական |
| |դեկտեմբերի 13-ին |ներառման մասին օրենքի |բյուջե |
| |ՄԱԿ-ի կողմից |մշակված նախագիծ - 2010 թ.|Միջազգային |
| |ընդունված` |-------------------------|դոնոր |
| |Հաշմանդամների |հաշմանդամների |կազմակերպու- |
| |իրավունքների |իրավունքների |թյուններ |
| |կոնվենցիայի և |պաշտպանության նոր օրենքի | |
| |Հաշմանդամների |ընդունում և կիրառում, | |
| |սոցիալական |հաշմանդամների` | |
| |պաշտպանության |հասարակությանն ինտեգրման | |
| |2006-2015 թթ. |համար անհրաժեշտ | |
| |ռազմավարության |պայմանների ապահովում, | |
| |դրույթների |սոցիալական | |
| |իրագործում |ենթակառուցվածքների | |
| | |հարմարեցում | |
| | |հաշմանդամներին (շենքեր, | |
| | |տրանսպորտ, առողջապահական,| |
| | |ուսումնական, մշակութային | |
| | |և այլ հաստատություններ)-| |
| | |սկսած 2012 թ. | |
|_______________|_________________|_________________________|_____________|
| |3.4. Ընտանեկան |նպաստառու ընտանիքներում |ՀՀ պետական |
| |նպաստի համակարգի |երեխա ունեցող ընտանիքների|բյուջե |
| |ուղղորդում` |տեսակարար կշռի աճի | |
| |կայուն ընտանիքի |ապահովում - 2010 թ. | |
| |ձևավորման |----------------------- | |
| |ապահովմանը |նպաստների համակարգի | |
| | |համապատասխանեցում | |
| | |սոցիալական ապահովության | |
| | |եվրոպական օրենսգրքի | |
| | |«Ընտանեկան նպաստ» բաժնի | |
| | |դրույթներին - | |
| | |սկսած 2011թ.-ից | |
|_______________|_________________|_________________________|_____________|
|4. Հայաստանի |4.1. Գենդերային |կանանց և տղամարդկանց | |
|Հանրապետությու-|քաղաքականության |իրավահավասարության | |
|նում |զարգացման |ապահովման հստակ գործող | |
|տղամարդկանց և |հայեցակարգի |կառուցակարգերի | |
|կանանց հավասար |իրագործում |առկայություն, այս | |
|իրավունքների և | |բնագավառում ՀՀ-ի կողմից | |
|հավասար | |վավերացված միջազգային | |
|հնարավորու- | |պարտավորությունների | |
|թյունների | |կատարում | |
|ապահովում | | | |
| | |_________________________|_____________|
| | |կանանց և տղամարդկանց |ՀՀ պետական |
| | |հավասար իրավունքների և |բյուջե |
| | |հավասար |Միջազգային |
| | |հնարավորությունների |դոնոր |
| | |պետական երաշխիքների |կազմակերպու- |
| | |ապահովմանն ուղղված |թյուններ |
| | |կառուցակարգերի մշակում, | |
| | |դրանց կիրարկում - | |
| | |2010-2015 թթ. | |
| | |------------------------ | |
| | |կառուցակարգերի հետագա | |
| | |կատարելագործում - սկսած | |
| | |2015 թ.-ից | |
|_______________|_________________|_________________________|_____________|
|5. Ժողովրդա- | |ծնելիության մակարդակի | |
|գրական | |նվազման միտումի | |
|իրավիճակի | |հաղթահարում և աճման | |
|բարելավում | |միտումի ամրապնդում, | |
| | |հեռանկարում` բնակչության | |
| | |պարզ վերարտադրության | |
| | |համար անհրաժեշտ | |
| | |ծնելիության գումարային | |
| | |գործակիցը 2.2 միավոր | |
| | |մեծության հասցնելու համար| |
| | |անհրաժեշտ նախադրյալների | |
| | |ստեղծում, մասնավորապես, | |
| | |ապահովելով բնակչության | |
| | |հավասարակշռված և | |
| | |համամասն սեռատարիքային | |
| | |կառուցվածք, երկրի կայուն | |
| | |և տարածքային համաչափ | |
| | |զարգացման համակարգի | |
| | |ձևավորում, ծնելիության | |
| | |մակարդակի աճ, մահացության| |
| | |մակարդակի նվազում, | |
| | |արտագաղթի ծավալների | |
| | |նվազեցում, ներգաղթի | |
| | |խրախուսում | |
|_______________|_________________|_________________________|_____________|
| |5.1. Հայաստանի |հաստատված ծրագիր, |ՀՀ պետական |
| |Հանրապետության |Հայաստանի Հանրապետության |բյուջե |
| |ժողովրդագրական |ժողովրդագրական |Միջազգային |
| |իրավիճակի |քաղաքականության |դոնոր |
| |բարելավման |ռազմավարությամբ ամրագրված|կազմակերպու- |
| |ամենամյա պետական |միջոցառումների |թյուններ |
| |ծրագրի ընդունում |իրականացում - սկսած | |
| |և իրագործում |2010 թ.-ից | |
| |_________________|_________________________|_____________|
| |5.2. Հայաստանի |հաստատված կարգ - 2010 թ. | |
| |Հանրապետության |----------------------- | |
| |ժողովրդագրական |ըստ կարգի- սկսած | |
| |իրավիճակի |2011 թ-ից | |
| |բարելավման | | |
| |ամենամյա պետական | | |
| |ծրագրի | | |
| |մոնիթորինգի | | |
| |իրականացում | | |
|_______________|_________________|_________________________|_____________|
|6. Արժանապատիվ,|6.1. Աշխատանքի |աշխատանքային | |
|առողջ և |որակի և |օրենսդրության | |
|անվտանգ |աշխատավարձերի |համապատասխանեցում | |
|աշխատանքի համար|մասնավոր հատվածի |միջազգային ստանդարտներին,| |
|անհրաժեշտ |նկատմամբ |ըստ կատարված աշխատանքի | |
|երաշխիքների |մրցունակության |վարձատրության համակարգի | |
|սահմանում |աստիճանական |միասնականացում և | |
| |բարձրացման |կատարելագործում, առողջ և | |
| |նպատակով |անվտանգ աշխատանքային | |
| |աշխատանքի |պայմանների ապահովում | |
| |կատարողականի վրա |(համապատասխան | |
| |հիմնված |նորմատիվների ընդունում և | |
| |վարձատրության |արդյունավետ ներդրման | |
| |համակարգի |ապահովում), | |
| |ներդրում |_________________________|_____________|
| | |աշխատանքի կատարողականի |ՀՀ պետական |
| | |գնահատման համակարգի |բյուջե |
| | |կիրառում, պետական |Միջազգային |
| | |ծառայողների և ոչ պետական|դոնոր |
| | |հատվածում համանման |կազմակերպու- |
| | |մասնագետների |թյուններ |
| | |աշխատավարձերի չափերի | |
| | |միջև ընդունելի | |
| | |համամասնության | |
| | |ապահովում - սկսած | |
| | |2010 թ-ից | |
|_______________|_________________|_________________________|_____________|
|7. Բնակչության | |բնակչության լրիվ և | |
|լրիվ և | |արդյունավետ զբաղվածության| |
|արդյունավետ | |ապահովման համար | |
|զբաղվածության | |պայմանների ստեղծում, | |
|ապահովում | |աշխատուժի ներքին և | |
| | |արտաքին տեղաշարժի | |
| | |միասնական կարգավորում, | |
| | |աշխատաշուկայի ժամանակին | |
| | |սերնդափոխություն, | |
| | |շարունակական մասնագիտական| |
| | |կրթության և ուսուցման | |
| | |համակարգի ներդրում, | |
| | |քաղաքացիների և | |
| | |գործատուների համար առավել| |
| | |գրավիչ և թափանցիկ | |
| | |զբաղվածության պետական | |
| | |ծառայություններ | |
| |_________________|_________________________|_____________|
| |7.1. |մշակված ռազմավարություն | |
| |Զբաղվածության |2010 թ. | |
| |ոլորտի զարգացման |------------------------ | |
| |ռազմավարական |հաստատված ռազմավարություն| |
| |ծրագրի մշակում և |2011 թ. | |
| |իրագործում | | |
| |(Աշխատանքի և | | |
| |սոցիալական | | |
| |պաշտպանության | | |
| |համակարգի կայուն | | |
| |զարգացման | | |
| |ռազմավարության | | |
| |շրջանակներում) | | |
._________________________________________________________________________.