Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԵՐՄԻՆԱԼՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

29 ապրիլի 2010 թվականի N 16

 

27. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԻՆ ԵՎ ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐԻ ՎՐԱ ՏԵՂԱԴՐՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար տերմինալների ձեռքբերման տեխնիկական բնութագրին` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար տերմինալների վրա տեղադրվող սարքավորումների տեխնիկական ցուցանիշներին` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 297-Ա որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի պահանջները` ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար տերմինալների ձեռքբերման նպատակով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով մրցույթի անցկացումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թ. ապրիլի 29-ի

նիստի N 16 արձանագրային

որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ

 

I. Ներածություն

 

ՀՀ հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011 թթ. ծրագրով, ինչպես նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման երկարաժամկետ ռազմավարությամբ նախատեսված հարկային հաշվետվությունների (հաշվետվությունների, հաշվարկների, այլ փաստաթղթերի և տեղեկությունների) ներկայացման և մշակման էլեկտրոնային համակարգի գործարկման արդյունքում ընդլայնվել են հարկ վճարողների սպասարկման ծառայությունների մատուցման եղանակները:

Ներկայումս գործող ծառայությունների տարբեր եղանակները կամ ամբողջությամբ հասանելի չեն հարկ վճարողներին կամ ծախսատար են: Հարկային և մաքսային վարչարարության բնագավառում իրականացվող բարեփոխումների համատեքստում նախատեսվում է ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային տարածքային ստորաբաժանումներում, մաքսակետերում և մաքսատներում տեղադրել տերմինալներ, որոնք կնպաստեն հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացմանը, նոր տեսակի ծառայությունների մատուցմանը, ինչպես նաև կպարզեցնեն քաղաքացիների փոխհարաբերությունները հարկային և մաքսային ծառայությունների հետ:

Այդ քաղաքականությունների իրականացումը նախատեսված է հարկ վճարողների սպասարկման ռազմավարությամբ, ինչպես նաև հարկային համակարգում հարկ վճարողների սպասարկման կենտրոնների ստեղծման ծրագրով:

 

II. Նպատակը և աշխատանքի շրջանակը

 

1. Ծառայությունների մատուցման բազմազան եղանակների (այցելություն, փոստային կապ, հեռախոսակապ, էլեկտրոնային կապ) առկայության պայմաններում առաջ է գալիս հարկային և մաքսային մարմինների ու հարկ վճարողի միջև հաղորդակցության եղանակների նախապատվելիության հարցը: Այդ կապակցությամբ հարկային և մաքսային մարմինների քաղաքականության մասն է դառնում` խրախուսել հարկ վճարողներին, որպեսզի վերջիններս ավելի ծախսատար հաղորդակցման եղանակներից անցում կատարեն նվազ ծախսատար եղանակներին: Մասնավորապես` պետք է խրախուսել հարկ վճարողներին, որպեսզի այցելությունների համեմատ տեխնիկական միջնորդավորված կապուղիներին (հեռախոսային, էլեկտրոնային, փոստային կապ) նախապատվություն տրվի:

2. ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից որդեգրած էլեկտրոնային կառավարման հայեցակարգի ներքո նախատեսվում է հաշվետվությունները հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով` ըստ փուլերի: Նախատեսվում է իրականացնել առցանց (online) և ցանցից դուրս (offline) հաշվետվությունների ընդունում: Միաժամանակ հարկ է նշել, որ ներկայումս ինտերնետային կապի հասանելիությունը և տարածվածությունը ՀՀ-ում ոչ բավարար մակարդակի վրա է գտնվում: Առանձին խնդիր է հանդիսանում ՀՀ-ում կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը, որը ենթադրում է համակարգի ամբողջական էլեկտրոնայնացում:

3. Առանց ինտերնետի օգնության (անհրաժեշտության դեպքում) էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ ուղարկելու հիմնական եղանակը լինելու է հարկային (տարածքային) տեսչություններում տեղադրված տերմինալների միջոցով ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական բազայի ինտերֆեյսին միանալը: Հետագայում ցանցը կարող է ընդլայնվել` ընդգրկելով սպասարկման այլ կետեր:

4. ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային տարածքային ստորաբաժանումներում, մաքսակետերում և մաքսատներում տեղադրվող տերմինալները հարկատուներին հնարավորություն կընձեռեն.

1) օգտվել համակարգում առկա հարկային հաշվետվությունների ձևաթղթերից և դրանց լրացման ցուցումներից,

2) տեղում լրացնել հարկային հաշվետվությունները, էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրել և հաստատել, որից հետո ուղարկել էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև տպել,

3) օրենքով թույլատրված շրջանակում տվյալներ ստանալ հարկային և մաքսային մարմինների տեղեկատվական բազաների տվյալներից,

4) TWM ավտոմատ համակարգչային ծրագրի միջոցով էլեկտրոնային եղանակով իրականացնել մաքսային ձևակերպումները,

5) օգտվել հարկային օրենսդրական բազայից, համակարգում առկա հարկային տարբեր գործընթացների վերաբերյալ մշակված ուղեցույցերից,

6) Bluetooth-ի միջոցով բեռնել դրանք բջջային հեռախոսի մեջ, անհրաժեշտության դեպքում կատարել դրանցից քաղվածքներ,

7) USB էլեկտրոնային կրիչի միացման միջոցով ունենալ համակարգում առկա տեղեկատվության էլեկտրոնային տարբերակները,

8) օգտվել «Data Lex» համակարգում առկա տեղեկատվությունից,

9) օգտվել «Mulberry» համակարգից,

10) օգտվել այլ պետական մարմինների էլեկտրոնային համակարգերից (առկայության դեպքում):

5. Տերմինալներում տեղադրվող համակարգի ծրագրային ապահովման մոդուլները պետք է.

1) Հնարավորություն ունենան ապահովել տերմինալների և www.taxservice.am, www.customs.am վեբ կայքերի համատեղ աշխատանքը: Համակարգը պետք է վերցնի վեբ կայքերից անհրաժեշտ տեղեկատվությունը և տեղադրի այն տերմինալներում համապատասխան տեղում: Համակարգը նաև պետք է PDF ֆորմատի ֆայլերը վերափոխի տեքստայինի և ցուցադրի տերմինալի մոնիտորին: Կայքերում տեղեկատվության թարմացման դեպքում տերմինալներում այն ավտոմատ կթարմացվի:

2) Ադմինիստրատորի թույլտվություն ունեցող աշխատակիցներին հնարավորություն տան մուտքագրել և փոփոխել տերմինալներում տեղակայվող այն տեղեկատվությունը, որը չի թարմացվելու պաշտոնական վեբ կայքերից:

3) Տերմինալն օգտագործողը պետք է հնարավորություն ունենա մուտք գործել «Էլեկտրոնային հաշվետվություններ» համակարգ, կազմել հաշվետվություններ և ուղարկել դրանք` օգտվելով հարմարավետ ստեղնաշարից: Համակարգը պետք է նաև հնարավորություն ընձեռի օգտագործողին բեռնել այդ հաշվետվությունը բջջային հեռախոս և անհրաժեշտության դեպքում տպել:

4) Տերմինալից օգտվողը պետք է հնարավորություն ունենա Էլեկտրոնային ստորագրությամբ փաստաթղթեր ուղարկել:

5) Տերմինալից օգտվողը պետք է հնարավորություն ունենա TWM ավտոմատ համակարգչային ծրագրի միջոցով էլեկտրոնային եղանակով իրականացնել մաքսային հայտարարագրում,

6) Հնարավորություն ունենա միանալ «Data Lex» և «Mulberry» համակարգերին,

7) Հնարավորություն ունենա հետագայում ինտեգրվել այլ համակարգերին,

8) Նախագծված լինեն այնպես, որ հնարավոր լինի ներդնել լրացուցիչ սարքավորումներ կարճ ժամանակում` չխափանելով համակարգը,

9) Համակարգը պետք է ապահովի այլ պետական մարմինների կողմից ՀՀ ԿԱ ՊԵԿ տերմինալներին միանալու հնարավորությունը:

 

6. Այլ պահանջներ

 

1) Տերմինալների վրա տեղադրվող սարքավորումների երաշխիքային ժամկետը պետք է լինի առնվազն վեց ամիս:

2) Տերմինալների վրա տեղադրվող սարքավորումները և համակարգի ծրագրային ապահովման աշխատանքների պրոֆիլակտիկ ստուգումներ պետք է կատարվեն առնվազն երեք ամիսը մեկ անգամ:

3) Սարքավորումների կամ համակարգի ծրագրերի խափանման մասին տեղեկացվելուց հետո վերանորոգման աշխատանքները պետք է կատարվեն Երևան քաղաքում 2, իսկ Երևանից դուրս` 3 աշխատանքային օրվա ընթացքում:

4) Համակարգը պետք է հնարավորություն ունենա տերմինալներից օգտվողների կողմից յուրաքանչյուր բաժին այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ ստանալ, ինչը կնպաստի աշխատանքների հետագա բարելավմանը:

5) Ծրագրային փոփոխությունները, կապված համակարգի կառուցվածքի հետ (նոր կոճակների ավելացում, հների հեռացում, նոր տեղեկատվության մուտքագրում համակարգ) պետք է կատարվեն սպասարկող ընկերության կողմից:

6) Ծրագրային ապահովման բոլոր իրավունքները պետք է փոխանցվեն ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին:

7) Տերմինալների տեղադրումը պետք է կատարվի պատվիրատուի կողմից:

8) Պատվիրատուն պետք է կազմակերպի տերմինալներից օգտվելու վերաբերյալ ուսումնական դասընթացներ ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների համար:

9) Տերմինալների ծրագրային ապահովումը պետք է նախատեսի օգնության հնարավորություն(Help):

10) Ծրագրային ապահովման բոլոր իրավունքները պետք է փոխանցվեն ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին:

7. Աշխատանքները պետք է սկսվեն կողմերի միջև պայմանագրի ստորագրման հաջորդող օրվանից և ավարտվեն պայմանագրի կնքումից հետո չորս ամսվա ընթացքում:

8. Նախապատվությունը տրվելու է հայրենական արտադրողին` ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագրի համաձայն:

9. Տերմինալների պահանջվող քանակը 53-ն է, որից 43-ը` հարկային ծառայության համար, 10-ը` մաքսային ծառայության համար: Հարկային ծառայության 5 և մաքսային ծառայության 10 սարքերը ունենալու են տպելու հնարավորություն:

 

III. Ակնկալվող արդյունքները

 

Տերմինալների տեղադրման արդյունքում հնարավորություն կընձեռվի ապահովել ևս մեկ միջնորդավորված կապ հարկ վճարողների ու հարկային և մաքսային մարմինների միջև, որը կնպաստի հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացմանը և հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների շրջանակների ընդլայնմանը:

Ակնկալվող արդյունքները ներառում են`

1. Տերմինալների սարքավորումներին ներկայացվող տեխնիկական ցուցանիշների ապահովումն` ըստ N 2 հավելվածով սահմանված պահանջների,

2. Տերմինալների ծրագրային ապահովումն` ըստ 5-րդ կետում նշված մոդուլների,

3. Տերմինալների տեղադրումը հարկային (տարածքային) տեսչություններում, մաքսատներում, մաքսակետերում,

4. Տերմինալների սպասարկումն` առնվազն մեկ տարի,

5. ՈՒսումնական դասընթացների կազմակերպումը, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին անհրաժեշտ տեղեկատվության ներկայացումը` պարբերական կտրվածքով:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թ. ապրիլի 29-ի

նիստի N 16 արձանագրային

որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐԻ ՎՐԱ ՏԵՂԱԴՐՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

.______________________________________________________________.

|Սարքի անվանում       |     Սարքի տեխնիկական ցուցանիշ          |

._______|_____________________|________________________________________|

|Ինֆոր- |Ինֆորմացիոն կայան    |հակահարվածային երկաթե կորպուս, որի      |

|մացիոն |                     |դիզայնը պետք է համաձայնեցվի ՀՀ ԿԱ       |

|տաղավար|                     |պետական եկամուտների կոմիտեի հետ         |

|       |                     |________________________________________|

|       |                     |կոշտ սկավառակի ծավալ ՀԴԴ 320 ԳԲ (HDD    |

|       |                     |320 Gb), պտույտների արագություն 7200 պ/ր|

|       |                     |(7200rpm), հիշողության սարքի արագություն|

|       |                     |300 ՄԲ/վ (300 MBps)                     |

|       |                     |________________________________________|

|       |                     |օպերատիվ հիշողության տիպ ԴԴՌ2 (DDR2),   |

|       |                     |հիշողության ծավալ 1ԳԲ (1 Gb)            |

|       |                     |________________________________________|

|       |                     |մայրական սալիկ: Չիփսեթ (Chipset) Ինտել  |

|       |                     |ՋԻ41 (Intel G41), Գրաֆիկական Մեդիա      |

|       |                     |Արագացուցիչ (Graphics Media Accelerator)|

|       |                     |Ինտել ՋԻԷՄԷՅ ԻԿՍ4500 (Intel GMA X4500)  |

|       |                     |ինտեգրված (integrated), լոկալ ցանցի պորտ|

|       |                     |ԷՌՋԻ-45 (LAN (RJ-45) port), 6 հատ       |

|       |                     |ՅուԷսԲի պորտ (USB 6 ports)              |

|       |                     |________________________________________|

|       |                     |պրոցեսոր: Ինտել Ի5300 2.6 ԳՀց (Intel    |

|       |                     |E5300, 2.6 GHz)                         |

|       |_____________________|________________________________________|

|       |Փաստաթղթերի տպիչ սարք|Ա4 Ֆորմատի Լազերային տպիչ (A4 Laser     |

|       |                     |printer), Ինտերֆեյսը (Interface): Ամբողջ|

|       |                     |արագությամբ ՅուԷսԲի 2.0 (Full Speed USB |

|       |                     |2.0), Տվյալի Բուֆեր 8 ՄԲ (Data Buffer:  |

|       |                     |8MB)                                    |

|       |_____________________|________________________________________|

|       |Մոնիտոր              |19 «ԼՍԴ (1280x1024, 75 Հց, 5 մ/վ), (19» |

|       |                     |LCD, 1280x1024, 75 Hz, 5 ms), գույները` |

|       |                     |16.2 մ                                  |

|       |_____________________|________________________________________|

|       |Սենսորային էկրան     |4096x4096, հակահարվածային 6 մմ          |

|       |                     |հաստությամբ                             |

|       |_____________________|________________________________________|

|       |Ստեղնաշար            |Հակահարվածային մետաղյա ստեղնաշար        |

|       |_____________________|________________________________________|

|       |Բլյութութ (Bluetooth)|Բլյութութ (Bluetooth) ադապտոր           |

.______________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.04.2010
N 16
Արձանագրային որոշում