Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0509.120510

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մայիսի 2010 թվականի N 509-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձի տոնակատարությունների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 11,662.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով)` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը սույն որոշման հավելվածում նշված ընկերություններին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի մայիսի 6-ի

N 509-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 65-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄԸ` ԸՍՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________.

|NN |Միջոցառումների և  դրանք իրականացնող  |Հատկացվող գումարը` ըստ |

|ը/կ|մարմինների անվանումները              |եռամսյակների (աճողական)|

|   |                                     |_______________________|

|   |                                     |առաջին     |  տարի     |

|   |                                     |կիսամյակ   |           |

|___|_____________________________________|___________|___________|

|   |ՀՀ պաշտպանության նախարարություն      |   11,662.0|   11,662.0|

|___|_____________________________________|___________|___________|

|   |այդ թվում`                           |           |           |

|___|_____________________________________|___________|___________|

|1. |«ԳՈՅԱԿ ՄՁԳԸ» ՍՊԸ Տոնական համերգ`     |    6,602.0|    6,602.0|

|   |«Հաղթանակ» զբոսայգում                |           |           |

|___|_____________________________________|___________|___________|

|2. |«ՈՒրախ ֆեյերվերկ» ՍՊԸ Տոնական        |    3,660.0|    3,660.0|

|   |հրավառություն                        |           |           |

|___|_____________________________________|___________|___________|

|3. |«Արմենիա Թրավել+Մ» ՍՊԸ Ավիատոմսերի   |    1,400.0|    1,400.0|

|   |ձեռքբերում                           |           |           |

._________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.05.2010
N 509-Ա
Որոշում