Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇ ...

 

 

110.0873.020210

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»        02            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11010021

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

6 հոկտեմբերի 2009 թվականի N 873-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.06  |ՔԵՅՆՍՅԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ               |    5    |   80   |

|         |  Քեյնսականությունը տնտեսագիտության     |         |        |

|         |տեսության կարևոր  ուղղություններից է,   |         |        |

|         |որը դասական և  նորդասական               |         |        |

|         |տնտեսագիտության դրույթների քննական      |         |        |

|         |վերլուծության արդյունքում հանգեց այն    |         |        |

|         |եզրահանգմանը, որ լիբերալ շուկայական     |         |        |

|         |մոդելը չի կարող արդյունավետ լինել և     |         |        |

|         |հիմնավորեց տնտեսության պետական          |         |        |

|         |կարգավորման անհրաժեշտությունը: Այդ      |         |        |

|         |դասընթացի շրջանակներում ուսումնասիրվում |         |        |

|         |են դասական և  նորդասական տնտեսագիտության|         |        |

|         |դրույթների և  իրականության              |         |        |

|         |անհամապատասխանության պատճառները:        |         |        |

|         |Ծրագրում ներկայացված են քեյնսյան        |         |        |

|         |տնտեսագիտության դրույթները, որոնք       |         |        |

|         |վերաբերում են շուկայական                |         |        |

|         |ինքնակարգավորման հնարավորությունների և  |         |        |

|         |պետական կարգավորման անհրաժեշտության     |         |        |

|         |փոխառնչություններին:                    |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.07  |ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ      |    5    |    80  |

|         |  «Սոցիալական ոլորտի տնտեսագիտություն»  |         |        |

|         |հատուկ դասընթացի նպատակն է ավելի        |         |        |

|         |խորացված պատկերացում տալ ժամանակակից    |         |        |

|         |հասարակության կյանքում սոցիալական ոլորտի|         |        |

|         |հարաճուն նշանակության, սոցիալական և     |         |        |

|         |տնտեսական գործոնների փոխհարաբերության,  |         |        |

|         |տնտեսական զարգացման սոցիալական          |         |        |

|         |նպատակների, չափանիշների և  ազդեցության  |         |        |

|         |մեխանիզմների, սոցիալական քաղաքականության|         |        |

|         |սկզբունքների և  ուղղությունների մասին:  |         |        |

|         |  Դասընթացի բովանդակային հիմնական       |         |        |

|         |բաղադրիչներից է սոցիալական ոլորտի       |         |        |

|         |հիմնական ճյուղերում (առողջապահություն,  |         |        |

|         |կրթություն, բնակարանային ապահովություն, |         |        |

|         |սոցիալական ապահովագրություն,            |         |        |

|         |կենսաթոշակային ապահովություն և  այլն)   |         |        |

|         |մասնավոր և  հասարակական ընտրության      |         |        |

|         |հարաբերակցության, ռեսուրսների           |         |        |

|         |տեղաբաշխման առանձնահատկությունների      |         |        |

|         |քննարկումը: Մեթոդաբանական մոտեցումն է   |         |        |

|         |սոցիալական ոլորտի նշված ճյուղերից       |         |        |

|         |յուրաքանչյուրում շուկայի ձախողումների   |         |        |

|         |բացահայտումը, պետական միջամտության      |         |        |

|         |անհրաժեշտության հիմնավորումը, ինչպես    |         |        |

|         |նաև  ոլորտում շուկայական և  պետական     |         |        |

|         |հատվածների զուգակցման ձևերի             |         |        |

|         |ուսումնասիրությունը:                    |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.08  |ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ ԵՎ                |    5    |   60   |

|         |ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ                        |         |        |

|         |  Տնտեսագիտական մտածելակերպը            |         |        |

|         |մտածողության այն տեխնիկան է, այն մեթոդը,|         |        |

|         |որը տնտեսական սուբյեկտներին             |         |        |

|         |հնարավորություն է տալիս ճիշտ            |         |        |

|         |եզրահանգումներ կատարել իրականացվող      |         |        |

|         |տնտեսական խնդիրների լուծման և  տվյալ    |         |        |

|         |իրավիճակին համարժեք որոշումների         |         |        |

|         |ընդունման վերաբերյալ:                   |         |        |

|         |  Դասընթացը նպատակ է հետապնդում ուսանողի|         |        |

|         |մոտ զարգացնել տնտեսագիտական մտածելակերպի|         |        |

|         |ունակություններ: Դասընթացում ներկայացված|         |        |

|         |են տնտեսական կյանքի երևույթները         |         |        |

|         |ընկալելու և  դրանց նկատմամբ ճիշտ        |         |        |

|         |մեկնաբանություն կատարելու համար         |         |        |

|         |անհրաժեշտ սկզբունքները և  մեթոդները:    |         |        |

|         |Դասընթացը ներառում է տնտեսագիտության    |         |        |

|         |տեսության առանցքային կատեգորիաների`     |         |        |

|         |բարիքների պահանջարկի, առաջարկի,         |         |        |

|         |այլընտրանքային արժեքի, սահմանային       |         |        |

|         |ծախսերի, արդյունավետության,             |         |        |

|         |տեղեկատվության և  ռիսկի վերաբերյալ      |         |        |

|         |պարզագույն պատկերացումները և  դրանց     |         |        |

|         |փոխկապվածությունը:                      |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.09  |ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ |    5    |   80   |

|         |  Անցումային տնտեսությունն իր բնույթով  |         |        |

|         |հանդիսանում է երկրի տնտեսության         |         |        |

|         |էվոլյուցիոն զարգացմանը բնորոշ հատուկ    |         |        |

|         |կարգավիճակ, միջանկյալ փուլ, որտեղ       |         |        |

|         |իրականացվող սոցիալ-տնտեսական            |         |        |

|         |վերափոխումների շնորհիվ տնտեսությունն    |         |        |

|         |անցում է կատարում նոր կարգավիճակի ու    |         |        |

|         |զարգացման փուլի: Տնտեսության զարգացման  |         |        |

|         |անցումային ժամանակաշրջանը բնութագրվում է|         |        |

|         |յուրահատուկ տնտեսությամբ, որի տեսական   |         |        |

|         |հիմնախնդիրների, սոցիալ-տնտեսական        |         |        |

|         |բովանդակության, հիմնական գծերի և        |         |        |

|         |օրինաչափությունների հետազոտումն էլ      |         |        |

|         |հանդիսանում է  «Անցումային տնտեսության  |         |        |

|         |տնտեսագիտություն» դասընթացի             |         |        |

|         |ուսումնասիրության առարկան:              |         |        |

|         |  Անցումային վիճակները կարող են         |         |        |

|         |դրսևորվել  ինչպես տնտեսական համակարգի   |         |        |

|         |ներսում, այնպես էլ մի տնտեսական         |         |        |

|         |համակարգից մեկ այլ համակարգ վերափոխման  |         |        |

|         |ընթացքում: Անցումային տնտեսությունը այլ |         |        |

|         |կերպ կոչվում է նաև  «տրանզիտային        |         |        |

|         |տնտեսություն», իսկ դրա տեսական          |         |        |

|         |հիմնախնդիրներն ու օրինաչափությունները   |         |        |

|         |հետազոտող գիտությունը` «տրանզիտոլիգիա»: |         |        |

|         |  «Անցումային տնտեսության               |         |        |

|         |տնտեսագիտություն» դասընթացն ըստ         |         |        |

|         |էության, հանդիսանում է «Տնտեսագիտության |         |        |

|         |տեսության» բաժիններից մեկը և  առավել    |         |        |

|         |սերտորեն է կապված նրա «Նորմատիվային     |         |        |

|         |տնտեսագիտություն» կոչվող մակարդակի հետ, |         |        |

|         |քանի որ կարևորում  է ոչ միայն           |         |        |

|         |կենտրոնացված պլանային տնտեսակարգից      |         |        |

|         |շուկայականին անցման օրինաչափությունների |         |        |

|         |բացահայտումը, այլև  շուկայական          |         |        |

|         |տնտեսավարման ձևերի  ու եղանակների       |         |        |

|         |արմատավորման գործընթացը, պետության      |         |        |

|         |տնտեսական քաղաքականության               |         |        |

|         |առանձնահատկություններն անցումային       |         |        |

|         |ժամանակաշրջանում:                       |         |        |

|         |  Դասընթացում խնդիր է դրված             |         |        |

|         |ուսումնասիրել անցումային տնտեսության    |         |        |

|         |սոցիալ-տնտեսական բովանդակությունը,      |         |        |

|         |անցումային տնտեսությունների տեպերը,     |         |        |

|         |անցումային տնտեսությամբ երկրների խմբերի |         |        |

|         |առանձնահատկությունները, կենտրոնացված    |         |        |

|         |պլանային տնտեսության հակասությունները և |         |        |

|         |շուկայական տնտեսությանն անցնելու        |         |        |

|         |օբյեկտիվ հիմքերը, շուկային անցնելու     |         |        |

|         |եղանակների ու մեթոդների                 |         |        |

|         |առանձնահատկությունները, անցումային      |         |        |

|         |ժամանակաշրջանում իրականացվող            |         |        |

|         |ինստիտուցիոնալ և  կառուցվածքային        |         |        |

|         |վերափոխումները, պետության դերն ու       |         |        |

|         |գործունեության առանձնահատկությունները   |         |        |

|         |անցումային տնտեսության մեջ:             |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.10  |ՆՈՐԴԱՍԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ             |    5    |   60   |

|         |  Համաշխարհային  տնտեսագիտական մտքի     |         |        |

|         |զարգացման գործում իր ուրույն տեղն ու    |         |        |

|         |դերն ունի «Նորդասական                   |         |        |

|         |տնտեսագիտությունը,», որի հիմնադիրն ու   |         |        |

|         |ականավոր ներկայացուցիչ է համարվում      |         |        |

|         |Ալֆրեդ Մարշալը: Նրա տնտեսագիտական       |         |        |

|         |հայացքները հիմք հանդիսացան              |         |        |

|         |միկրոտնտեսագիտության ձևավորման  համար,  |         |        |

|         |այնպես, ինչպես Ջ. Մ. Քեյնսը հիմք դրեց   |         |        |

|         |ժամանակակից մակրոտնտեսական              |         |        |

|         |վերլուծությանը:                         |         |        |

|         |  «Նորդասական տնտեսագիտությունը» ի դեմս |         |        |

|         |Ա. Մարշալի հանդես է գալիս մի շարք       |         |        |

|         |առանձնահատկություններով և               |         |        |

|         |յուրահատկություններով, մասնավորապես     |         |        |

|         |«արժեքի հիմնախնդրի» լուծման             |         |        |

|         |«փոխզիճման» տարբերակի առաջարկում, որի   |         |        |

|         |հիմքում ընկած է առաջարկի և  պահանջարկի  |         |        |

|         |հավասարազորությունը: Մարշալը            |         |        |

|         |տնտեսագիտության մեջ ներմուծել է մի շարք |         |        |

|         |հասկացություններ, օրենքներ և            |         |        |

|         |սկզբունքներ,մասնավորապես, երկարաժամկետ  |         |        |

|         |և  կարճաժամկետ հատվածներ, «այլ հավասար  |         |        |

|         |պայմանների «սկզբունքը, քվազիռենտա,     |         |        |

|         |սպառողական ռենտա, տնտեսում, նորմալ      |         |        |

|         |շահույթ և  այլն: Ա. Մարշալը             |         |        |

|         |մաթեմատիկական տարբեր եղանակներով        |         |        |

|         |հաշվարկում է առաձգականության գործակիցը: |         |        |

|         |  «Նորդասական  տնտեսագիտության»         |         |        |

|         |դասընթացի շրջանակներում քննարկվում է    |         |        |

|         |նաև  այս տեսության հետևորդների          |         |        |

|         |տնտեսագիտական հայացքները և  դրանց       |         |        |

|         |զարգացման միտումները:                   |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.11  |ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ |    5    |   60   |

|         |  Դասընթացի նպատակն է պարզաբանել        |         |        |

|         |տնտեսագիտության պարադիկմալ զարգացումներն|         |        |

|         |արդի պայմաններում, ներկայացնել          |         |        |

|         |տնտեսագիտության տեսության ելակետային    |         |        |

|         |կանխադրույթների շուրջ բանավեճը:         |         |        |

|         |Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում  |         |        |

|         |տնտեսագիտական հետազոտություններում      |         |        |

|         |վարքագծային հեղաշրջումների խնդրին:      |         |        |

|         |  Դասընթացում բնութագրվում է ինստիտուտ  |         |        |

|         |հասկացությունը, նրա դերը և  հիմնական    |         |        |

|         |ֆունկցիաները տնտեսության մեջ,           |         |        |

|         |ներկայացվում է դասական և  ժամանակակից   |         |        |

|         |ինստիտուցիոնալիզմի հարաբերակցությունը:  |         |        |

|         |  Հատուկ ուշադրություն է դարձվում մարդու|         |        |

|         |վարքագծային մոդելների ինստիտուցիոնալ    |         |        |

|         |մեկնաբանություններին, ռացիոնալ          |         |        |

|         |վարքագծին, օպորտունիստական վարքագծին,   |         |        |

|         |իռացիոնալ վարքագծին և  որոշումների      |         |        |

|         |կայացման խնդրին:                        |         |        |

|         |  Դասընթացին կարևոր  տեղ է հատկացվել    |         |        |

|         |գործառույթներին, դրանց էությանը և       |         |        |

|         |տեսակների մեկնաբանությանը, ինչպես նաև   |         |        |

|         |գործառնական ծախսերին:                   |         |        |

|         |  Առանձնացված է սեփականության իրավունքը |         |        |

|         |որպես առանձին ինստիտուտ, բնութագրվում է |         |        |

|         |սեփականության իրավունքի փունջը, տրվում է|         |        |

|         |սեփականության հիմնախնդրի լուծումներն    |         |        |

|         |անցումային տնտեսություններում:          |         |        |

|         |  Ներկայացվում են ընկերությունների և    |         |        |

|         |կազմակերպությունների տեսությունները,    |         |        |

|         |անցումային տնտեսության հիմնախնդիրն      |         |        |

|         |ինստիտուցիոնալ համակարգում: Բնութագրվում|         |        |

|         |են էվոլյուցիոն տեսության հիմնական       |         |        |

|         |մեթոդաբանական դրույթները, տնտեսական     |         |        |

|         |տրանսֆորմացիայի քեյնսյան և  նորդասական  |         |        |

|         |տեսությունները:                         |         |        |

|         |  Կապված տնտեսության արդի զարգացումների |         |        |

|         |հետ տրված է տնտեսական ցիկլերի           |         |        |

|         |ժամանակակից մեկնաբանությունը,           |         |        |

|         |պատճառները, ցիկլերի բնութագրման         |         |        |

|         |դրամավարկային, տեխնոլոգիական,քաղաքական  |         |        |

|         |մոտեցումները:                           |         |        |

|         |  Անհրաժեշտ մեկնաբանություններով        |         |        |

|         |ներկայացվում են հասարակական ընտրության, |         |        |

|         |ասիմետրիկ ինֆորմացիայի, տնտեսության     |         |        |

|         |գլոբալ զարգացման տեսությունները:        |         |        |

|ՄԴ.Պ.12  |ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱՇՐՋԱՆՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ|    5    |   80   |

|         |  Տնտեսության պարբերաշրջանային բնույթի  |         |        |

|         |ուսումնասիրությունը առանձնապես          |         |        |

|         |կարևորվում  է այն պատճառով, որ դրա      |         |        |

|         |օգնությամբ հնարավոր է դառնում երկրի     |         |        |

|         |երկարաժամկետ տնտեսական քաղաքականության  |         |        |

|         |մշակման ժամանակ հաշվի առնել տնտեսական   |         |        |

|         |պարբերաշրջանների թողած բացասական        |         |        |

|         |հետևանքները:  Յուրաքանչյուր երկրի       |         |        |

|         |տնտեսության կայունության պահպանման      |         |        |

|         |հարցում ճիշտ կողմնորոշվելու հարցում     |         |        |

|         |անհրաժեշտ է համակցել տնտեսության        |         |        |

|         |պարբերաշրջանների պատճառների, դրանց      |         |        |

|         |տևողության,  ինչպես նաև  տնտեսական      |         |        |

|         |պարբերաշրջանների կարգավորման տարբեր     |         |        |

|         |մոտեցումների հայեցակարգերը:             |         |        |

|         |  Այդ իսկ պատճառով ծրագրում տնտեսական   |         |        |

|         |պարբերաշրջանների տեսությունների         |         |        |

|         |ուսումնասիրությունը սկսվում է ներքին և  |         |        |

|         |արտաքին տեսությունների համառոտ          |         |        |

|         |բովանդակությամբ, որից հետո համապարփակ   |         |        |

|         |կերպով պարզաբանվում են տվյալ            |         |        |

|         |հիմնախնդրին առնչվող ժամանակակից         |         |        |

|         |մոտեցումների բովանդակությունն ու        |         |        |

|         |առանձնահատկությունները:                 |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.13  |                                        |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|Ֆ.       | ՖԱԿՈՒԼՏԱՏԻՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ      |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|Ֆ.01     |                                        |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|Ֆ.02     |                                        |         |        |

._____________________________________________________________________.

 

4.1. Առկա ձևով ուսուցման դեպքում լսարանային պարապմունքներին պետք է տրամադրվի յուրաքանչյուր ուսումնական դասընթացին հատկացվող ժամաքանակի 50%-ից ոչ պակասը, իսկ հեռակա ձևով ուսուցման դեպքում` 10%-ից ոչ պակասը:

 

5. 080100 «Տնտեսագիտության տեսություն»

_____________________________________________

          դասիչ, մասնագիտության անվանում

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ Տնտեսագիտության բակալավր-ի ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ

_________________________

                        որակավորման աստիճան

 

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

5.1. Տնտեսագիտության բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագրի

________________________

           որակավորման աստիճան

յուրացման ժամկետը, ներառյալ ուսանողի հետազոտական աշխատանքը, առկա ուսուցման ձևով 194 շաբաթ է, որից.

. տեսական ուսուցումը և միջանկյալ և ամփոփ ստուգումները` 146 շաբաթ,

    . պրակտիկաները`                                             8 շաբաթ,

    այդ թվում` ուսումնական պրակտիկա`                            4 շաբաթ,

               արտադրական պրակտիկա`                             4 շաբաթ:

    . եզրափակիչ պետական որակավորումը`                           4 շաբաթ,

այդ թվում` որակավորման (ավարտական) աշխատանքի պատրաստումը և 4 շաբաթ

պաշտպանությունը`

    և  պետական քննությունը`                                     2 շաբաթ

    . արձակուրդները` _34_շաբաթ:                                34 շաբաթ

Ավարտական աշխատանքի կատարման ժամանակացույցը, ընթացիկ վերահսկման և ատեստավորման ձևը, պաշտպանության թույլատրման կարգը սահմանում է բուհը (ֆակուլտետը), որը հաստատում է բուհի գիտական խորհուրդը:

 

5.2. Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող անձանց համար Տնտեսագիտության բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի

________________________

որակավորման աստիճան յուրացման ժամկետները հեռակա ուսուցման ձևով երկարացվում են մինչև 1 տարի` սույն պետական կրթական չափորոշիչի թ.1.2-ով սահմանված ժամկետի նկատմամբ:

 

5.3. ՈՒսանողի ուսումնական ծանրաբեռնվածության առավելագույն ծավալը սահմանվում է շաբաթական 54 ակադեմիական ժամ է, որը համարժեք է 1.5 ակադեմիական կրեդիտի, իսկ կրեդիտների փոխանցման և կուտակման եվրոպական համակարգի 1 կրեդիտը համարժեք է ուսանողի 30 լրիվ կամ 36 ակադեմիական ժամի ուսումնական ծանրաբեռնվածությանը` ներառյալ լսարանային և արտալսարանային (ինքնուրույն) աշխատանքները:

 

5.4. Առկա ուսուցման ձևով սովորող ուսանողի լսարանային պարապմունքների ծավալը չպետք է գերազանցի շաբաթական 36 ժամ: Նշված ծավալում չեն ընդգրկվում ֆիզիկական դաստիարակություն և ֆակուլտատիվ դասընթացների դասաժամերը: ՈՒսումնական տարվա տեսական ուսուցման տևողությունը (ներառյալ միջանկյալ և ամփոփ ստուգումները) 40 շաբաթ է:

 

5.5. Հեռակա ուսուցման ձևով սովորող ուսանողի համար պետք է ապահովվի տարեկան 160 ժամից ոչ պակաս ծավալով դասախոսների հետ պարապմունքներ անցկացնելը:

 

5.6. ՈՒսումնական տարվա արձակուրդները պետք է 7-12 շաբաթ լինեն, այդ թվում` 2 շաբաթից ոչ պակաս` ձմեռային քննաշրջանից հետո:

 

    6.       080100 «Տնտեսագիտության տեսություն»

____________________________________________

               դասիչ, մասնագիտության անվանում

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ Տնտեսագիտության բակալավրի ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ

_________________________

                         որակավորման աստիճան

        ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

                   ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6.1. Տնտեսագիտության բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագրի

________________________

          որակավորման աստիճան

մշակմանը ներկայացվող պահանջները.

 

6.1.1. Սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա բուհն ինքնուրույն է մշակում և հաստատում տնտեսագիտության բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական

__________________________

                         որակավորման աստիճան

ծրագիրը:

ՈՒսումնական դասընթացի բաղադրիչների տեսակները (դասախոսություն, գործնական, սեմինար, լաբորատոր պարապմունքներ, անհատական և կուրսային աշխատանքների խորհրդատվություն և այլն) և ծավալները` դասընթացին հատկացված դասաժամերի շրջանակում սահմանում է բուհը: ՈՒսուցման ողջ շրջանում ուսումնական ժամաքանակի ընդհանուր հաշվեկշռում ակտիվ մեթոդներով ուսանողի տեսական ուսուցումը չպետք է ցածր լինի 25%-ից:

ՈՒսանողի գիտելիքի ստուգման և գնահատման համակարգի տեսակն ընտրում է բուհը: Տվյալ դասընթացից /մոդուլից/ ուսանողի գիտելիքների եզրափակիչ գնահատականը հիմնավորվում է ոչ միայն եզրափակիչ քննության և ստուգարքի արդյունքներով, այլ նաև այդ գնահատականը պետք է հաշվի առնի ուսանողի ընթացիկ ակտիվությունը, գիտելիքների միջանկյալ ստուգումները, հաճախումները, ինչպես նաև անհատական, արտալսարանային աշխատանքը: Գնահատականի 65-70%-ը ձևավորվում է կիսամյակի ընթացքում գիտելիքների միջանկյալ ստուգումներով և վերը նշված բաղկացուցիչներով, իսկ 30-35%-ը եզրափակիչ քննությամբ կամ ստուգարքի արդյունքով:

Գիտելիքի ստուգումն անց է կացվում գրավոր: Բուհի իրավունքն է ուսումնական դասընթացների գնահատման եղանակի /ստուգարք կամ քննություն/ ընտրությունը:

ՈՒսանողների գիտելիքների ընթացիկ գնահատման գործում բուհն օգտագործում է իրեն նպատակահարմար սանդղակ:

Միջազգային մասնագիտական կրթական համակարգին ինտեգրվելու և ուսանողների ակադեմիական շարժունակությունն ապահովելու նպատակով ուսումնական գործընթացը կազմակերպվում է ակադեմիական կրեդիտների կուտակման ու փոխանցման համակարգով: Հենց այդ համակարգում նպատակահարմար է կիրառել գիտելիքների գնահատման բազմագործոնային եղանակը:

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թ. հունիսի 19-ի N 588-Ա/Ք հրամանով հաստատվել Է «Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կրեդիտային համակարգով կազմակերպման» օրինակելի կարգը, որտեղ ներկայացված են համաեվրոպական կրեդիտային համակարգի այն հիմնական սահմանումներն ու դրույթները, որոնք կիրառվում են ՀՀ բարձրագույն կրթության համակարգում:

Կրեդիտների փոխանցման և կուտակման եվրոպական համակարգը (ԿՓԵՀ) միասնական համաեվրոպական կրեդիտային համակարգ է, որտեղ ուսանողի լրիվ ուսումնական բեռնվածքը 1 ուստարում գնահատվում է 60 կրեդիտ: Այն նախատեսված է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ) ուսանողների ձեռք բերած կրթական արդյունքների արժևորման, պաշտոնական ճանաչման և բուհից բուհ տեղափոխումը դյուրացնելու համար: ԿՓԵՀ կրեդիտը չի չափում դասախոսի ուսումնական գործունեության (դասավանդման) աշխատածավալը: Այն չափում է ուսանողի ուսումնական աշխատանքի (ուսումնառության) ծավալը: Կրեդիտը չի չափում ուսանողի ստացած գիտելիքի որակը, այն չափվում է ակադեմիական առաջադիմության գնահատականներով: Կրեդիտային և գնահատման համակարգերի միջև փոխադարձ ներգործության որևէ կապ չկա:

Անհատական կամ կուրսային աշխատանքը դիտարկվում է որպես դասընթացի ուսումնական բաղադրիչ և իրականացվում է այդ դասընթացին հատկացված դասաժամերից դուրս` որպես արտալսարանային աշխատանք: Անհատական աշխատանք է տրվում քննությամբ ավարտվող մասնագիտական և մասնագիտացման մոդուլներին, ինչպես նաև ստուգարքով ավարտվող մասնագիտացման մոդուլներին:

Մասնագիտության ուսումնական պլանով (հավելված 2) նախատեսված բոլոր ուսումնական դասընթացների, կուրսային աշխատանքների և պրակտիկաների համար պարտադիր է եզրափակիչ գնահատականի նշանակումը:

Մասնագիտացման դասընթացների կրթաբլոկը ընդհանուր մասնագիտական դասընթացների կրթաբլոկի տրամաբանված հաջորդականությունն է, որը ընտրած մասնագիտությամբ նախատեսված գործունեության բնագավառներում նպաստում է ուսանողի խորը մասնագիտական գիտելիքների և ունակությունների ձեռքբերմանը: Այն մասնագիտությունների գծով, որոնց անվանման մեջ առկա է ... (ըստ ճյուղերի) ... արտահայտությունը, ընտրած բնագավառի համար շրջանավարտի պատրաստման առանձնահատկությունները առաջին հերթին հաշվի են առնվում մասնագիտացման դասընթացների միջոցով: Բուհը պետական կրթական չափորոշիչի հավելված 1-ում տրված ցանկից ինքնուրույն է ընտրում իրեն համապատասխանող մասնագիտացումը և իրավունք ունի փոփոխելու կամ լրացնելու մասնագիտացման դասընթացների ցանկը, կամ էլ ՀՀ ԿԳՆ մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչը մշակող գիտամեթոդական հանձնաժողովի հետ համաձայնեցրած` ձևավորելու նոր մասնագիտացում:

ՈՒսանողի կողմից ընտրովի դասընթացների ուսումնառությունը պարտադիր է, իսկ դրանց ցանկը երաշխավորական բնույթ է կրում, որը կարող է փոփոխել կամ լրացնել բուհը:

Ֆակուլտատիվ դասընթացների կրթաբլոկի ցանկը նույնպես երաշխավորական բնույթ է կրում և ուսանողի համար պարտադիր չէ, իսկ դրանց հաճախելու դեպքում կրթաբլոկին հատկացրած ժամաքանակների 30%-ին վերաբերվող դասընթացներից պարտադիր է ուսանողների գիտելիքների ստուգումը և գնահատումը:

Բակալավրի աստիճան ստանալու համար սահմանված 240 կրեդիտից`

. հումանիտար և սոցիալական դասընթացների գումարային կրեդիտը հավասար է

36-ի (18 մոդուլ, յուրաքանչյուրը` 2-ական կրեդիտ),

. մաթեմատիկական և բնագիտական դասընթացների գումարային կրեդիտը հավասար

է 18-ի (6 մոդուլ, յուրաքանչյուրը` 3-ական կրեդիտ),

. պարտադիր ընդհանուր մասնագիտական դասընթացների գումարային կրեդիտը

հավասար է 68-ի (17 մոդուլ, յուրաքանչյուրը` 4-ական կրեդիտ),

Համաձայն վերը նշվածի` հումանիտար և սոցիալական դասընթացների և ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների գումարային կրեդիտը կազմում է 54, որը բակալավրի աստիճան ստանալու համար սահմանված 240 կրեդիտի 22.5 տոկոսն է: ՀՊՏՀ բոլոր մասնագիտությունների ուսումնական պլաններում ներառված պարտադիր մասնագիտական մոդուլների գումարային կրեդիտը 122 է: Մնացած 118 կրեդիտը ձևավորվում է թողարկող ամբիոնների առաջադրած մասնագիտացման մոդուլներով, ինչպես նաև վերջին 8-րդ կիսամյակում ներառված արտադրական պրակտիկայով, ավարտական աշխատանքով և պետական քննությամբ: ՈՒսանողի ընդհանուր ծանրաբեռնվածության 77.5 տոկոսը հատկացված է տնտեսագիտության ուսումնասիրմանը:

 

6.1.2. Մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում բուհն իրավասու է`

. 5%-ի սահմաններում փոփոխել դասընթացների կրթաբլոկներին հատկացրած

ժամաքանակները, իսկ առանձին դասընթացներինը` մինչև 10%-ի

սահմաններում,

. ձևավորել հումանիտար և սոցիալական դասընթացների կրթաբլոկ, որի

պարտադիր բաղադրիչում (թ. 4 բաժին) անհրաժեշտ է հետևյալ դասընթացների

առկայությունը`

«Ֆիզիկական դաստիարակություն «(160 ժ.),

«Հայոց պատմություն» (80 ժ),

«Հայոց լեզու և հայ գրականություն» (80 ժ),

«Ռուսաց լեզու» (120 ժ),

«Օտար լեզու» (160 ժ.),

«Փիլիսոփայություն» (60 ժ.):

Մնացած դասընթացները կարող են ընդգրկվել ըստ բուհի հայեցողության: Այս դեպքում հնարավոր է նրանց միջդասընթացային միավորումը` բովանդակության պարտադիր նվազագույնի պահպանմամբ:

Եթե դասընթացը ընդհանուր մասնագիտական կամ մասնագիտացման դասընթացների կրթաբլոկի մի մասն է կազմում, դրա համար հատկացված ժամերը վերաբաշխվում են ՀՍ դասընթացների վրա:

Ֆիզիկական դաստիարակության պարապմունքները հեռակա և դրսեկության ձևերով ուսումնառող ուսանողների համար կարող են իրականացվել նրանց ցանկությամբ,

. ընդհանուր հումանիտար և սոցիալական (ՀՍ) դասընթացների դասավանդումն

իրականացնել հեղինակային դասախոսությունների, անհատական և կոլեկտիվ

գործնական պարապմունքների, առաջադրանքների և սեմինարների ձևով` բուհի

մշակած ծրագրերով, հաշվի առնելով բուհի մասնագիտական

առանձնահատկությունները, դասախոսների հետազոտական ուղղվածությունը և

հակումները, որոնք կապահովեն կրթաբլոկի դասընթացների թեմատիկայի

լուսաբանումը` ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը համապատասխան,

. սահմանել ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական (ՀՍ)

. ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական (ԸԲ) կրթաբլոկներում ընդգրկված

դասընթացների առանձին բաժինների դասավանդման անհրաժեշտ խորությունը`

կրթաբլոկների դասընթացների ուղղվածությանը համապատասխան և

մասնագիտության առանձնահատկությունների հաշվառմամբ:

. իրականացնել 08010 ______»Տնտեսագիտության տեսություն»________

դասիչ, մասնագիտության անվանում

 

մասնագիտությամբ տնտեսագիտության բակալավր-ի պատրաստման հիմնական

________________________

                         որակավորման աստիճան

կրթական ծրագիրը կրճատված ժամկետով` համապատասխան ուղղվածության միջին

կամ բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող ուսանողների համար:

ՈՒսուցման ժամկետների կրճատումը կատարվում է մասնագիտական կրթության

նախորդ աստիճանում ուսանողների ձեռք բերած գիտելիքների,

ունակությունների և հմտությունների հիման վրա: Այդ դեպքում ուսուցման

տևողությունը 2 (երկու) տարուց պակաս չպետք է լինի: Կրճատված ժամկետով

ուսուցումը թույլ է տրվում նաև այն անձանց, որոնց կրթական մակարդակը

և բացառիկ ընդունակությունները բավարար հիմք են նման ուսուցում

իրականացնելու համար,

. առանձին դեպքերում, մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները

մշակող ԿԳՆ գիտամեթոդական հանձնաժողովի հետ համաձայնեցված`

080100 «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության համար բուհերն

__________________________________

դասիչ, մասնագիտության անվանում

իրավունք ունեն մինչև 20%-ի սահմանում փոփոխել ընդհանուր մասնագիտական

դասընթացների (ԸՄԴ) կրթաբլոկի ժամաքանակը, իսկ առանձին դասընթացները`

մինչև 40%-ի սահմաններում:

 

6.2. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները.

 

Տնտեսագիտության բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի

_________________________

որակավորման աստիճան իրականացումը պետք է ապահովվի գիտամանկավարժական կադրերով, որոնք, որպես կանոն, ունեն դասընթացների դասավանդման ուղղվածությանը համապատասխանող բազային կրթություն (առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի) և հետևողականորեն զբաղվում են հետազոտական և գիտամեթոդական գործունեությամբ: Հատուկ մասնագիտացնող դասընթացներ դասավանդող դասախոսները, որպես կանոն, պետք է ունենան գիտական աստիճան (գիտական կոչում) և / կամ համապատասխան գործունեության ոլորտում աշխատանքի փորձ:

Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները պետք է կազմեն պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակասը:

Հիմնական հաստիքային դասախոսները և 0.25 հաստիքից բարձր ձևակերպված համատեղողները նույնպես պետք է կազմեն ընդհանուրի 50%-ից ոչ պակասը:

 

6.3. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները.

 

Տնտեսագիտության բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի

_________________________

որակավորման աստիճան իրականացումը պետք է ներառի ուսանողների կողմից մասնագիտական դասընթացների լաբորատոր, գործնական (սեմինար) աշխատանքների կատարում (աշխատանքների ցանկը պարտադիր տրվում է), ներառյալ որպես պարտադիր բաղադրիչ` համակարգչային կիրառական ծրագրային փաթեթների օգտագործմամբ գործնական առաջադրանքների կատարում: Պարտադիր պահանջ է նաև անհրաժեշտ ինֆորմացիոն բազայի ստեղծումը, որն ապահովում է բարձրորակ մասնագետի պատրաստումը և ուսանողի մուտքը տարբեր ինֆորմացիոն աղբյուրներ, ներառյալ համաշխարհային համացանցը:

Տնտեսագիտության բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի

________________________

որակավորման աստիճան իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր ուսանողի մուտքով դեպի գրադարանային ֆոնդեր և տվյալների բազաներ, որոնք ըստ բովանդակության համապատասխանում են հիմնական կրթական ծրագրով նախատեսված դասընթացների լրիվ ցանկին, նույն դասընթացների բաղադրիչներին (դասախոսություններ, գործնական, սեմինար և լաբորատոր պարապմունքներ, կուրսային և դիպլոմային աշխատանքների խորհրդատվություն, պրակտիկաների ծրագրեր) նվիրված մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև տեսալսողական նյութերով և ցուցադրական ձեռնարկներով:

Բուհի գրադարանը պետք է հագեցած լինի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված դասընթացների ուսումնամեթոդական համալիրներով, մասնագիտության նորմատիվ-իրավական ակտերով, տեղեկատու գրականությամբ և չափորոշիչներով:

 

6.4. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման պահանջները

 

Տնտեսագիտության բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագիր

________________________

        որակավորման աստիճան

իրականացնող բուհը պետք է ունենա նյութատեխնիկական բազա, որը համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ նորմերին և հակահրդեհային կանոններին, ապահովում է օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված լաբորատոր, սեմինար, գործնական պարապմունքների և միջդասընթացային պատրաստման բոլոր ձևերի և ուսանողների հետազոտական աշխատանքների կատարումը:

 

6.5. Պրակտիկաների կազմակերպման պահանջները

 

ՈՒսուցման ընթացքում առանձին մասնագիտական դասընթացների և ընտրած մասնագիտացման գծով գործնական ունակությունների, ապագա աշխատավայրում հմտություններ և փորձառումներ ձեռք բերելու նպատակով բնագավառի կազմակերպաիրավական տարբեր ձևերի կազմակերպություններում, հիմնարկներում և հաստատություններում կազմակերպվում են ուսանողների ուսումնական և արտադրական պրակտիկաներ:

ՈՒսանողի արտադրական պրակտիկան մասնագիտության ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչն է, որի կազմակերպման և իրականացման պատասխանատուն բուհն է: Արտադրական պրակտիկան կազմակերպվում է այն հաշվով, որպեսզի շրջանավարտը կարողանա այդ ընթացքում ստացած փորձառությունը օգտագործել իր ավարտական աշխատանքը ձևավորելիս: Եթե շրջանավարտը ուսուցումը համատեղում է աշխատանքի հետ, բուհն իրավունք ունի թույլատրել աշխատավայրում պրակտիկայի անցկացումը, եթե շրջանավարտի աշխատանքի բնույթը համապատասխանում է բուհում ուսումնառած մասնագիտությանը:

Պրակտիկան կարող է կազմակերպվել նաև որոշակի կազմակերպությունում` նախապես կազմված անհատական ծրագրով, եթե շրջանավարտը նույն կազմակերպությունում պաշտոն է զբաղեցնում:

Արտադրական պրակտիկայի տեղերի բացակայության դեպքում բուհը (ֆակուլտետը) այն կազմակերպում է սեփական նյութատեխնիկական բազայի վրա, եթե այն հագեցած է ժամանակակից սարքավորմամբ և ծրագրային միջոցներով:

 

7. 080100 «Տնտեսագիտության տեսություն»

___________________________________

          դասիչ, մասնագիտության անվանում

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

7.1. Շրջանավարտը պետք է կարողանա լուծել սույն պետական կրթական չափորոշիչի թ.1.2 կետում նշված որակավորմանը համապատասխանող խնդիրները:

Տնտեսագիտության բակալավր-ը պետք է.

__________________________

        որակավորման աստիճան

ա/ հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական գիտելիքների բնագավառում`

. ծանոթ լինի ՀՀ Սահմանադրությանը և իր բնագավառի օրենքներին,

. ազատ տիրապետի մասնագիտական հայոց լեզվին (գրավոր և բանավոր) և

հաղորդակցվի երկու օտար լեզուներով,

. ունենա պատկերացում առողջ կենսակերպի մասին, տիրապետի ֆիզիկական

կատարելագործման ունակություններին և հմտություններին,

. իմանա հայոց պատմությունը և արդի քաղաքագիտական զարգացումները,

. ծանոթ լինի համաշխարհային մշակույթին, տիրապետի վարվելաձևի

կուլտուրային, իմանա դրա էթիկական և իրավական նորմերը, որոնք

կարգավորում են մարդու և հասարակության, մարդու և շրջակա միջավայրի

հարաբերությունները,

. գիտենա հոգեբանության և մանկավարժության տարրերը,

. ծանոթ լինի ժամանակակից փիլիսոփայական ուղղություններին, գիտենա

կեցության մասին գիտության հիմնադրույթներ, նյութականի և վերացականի

հասկացություններ, մատերիայի կազմակերպման ձևեր, հետևի սոցիալական

գլոբալ զարգացումներին,

. գիտենա տնտեսագիտության տեսության հիմնադրույթները, մակրո- և

միկրոտնտեսագիտության օրենքները, անցումային շրջանի տնտեսության

առանձնահատկությունները:

բ/ բնագիտության և մաթեմատիկայի բնագավառում`

- ծանոթ լինի ժամանակակից բնագիտության հիմնական սկզբունքներին և

հայեցակարգերին, բնապահպանական գլոբալ և տարածքային հիմնախնդիրներին,

- տիրապետի մաթեմատիկայի հիմնական բաժիններին, հավանականությունների

տեսության և մաթեմատիկական վիճակագրության մեթոդներին, մաթեմատիկական

մոդելավորման եղանակներին,

- տիրապետի տեղեկատվության հավաքման, պահպանման և մշակման համակարգչային

մեթոդներին և կարողանա օգտագործել ժամանակակից տեղեկատվական

տեխնոլոգիաներ,

գ/մասնագիտական գործունեության բնագավառում`

. կարողանա իրականացնել վերլուծական և հետազոտական աշխատանքներ

հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի գնահատման համար,

. տիրապետի սոցիալ-տնտեսական իրավիճակի գնահատման ժամանակակից

մեթոդներին,

. մշակի աշխատանքի կազմակերպման ու վարձատրության ռացիոնալացման և

օպտիմալացման միջոցառումներ,

. մշակի ներդրումային և նորամուծությունների ծրագրեր և դրանց

իրագործման միջոցառումներ ձեռնարկի,

. կիրառի արտադրության և աշխատանքի գիտական կազմակերպման մեթոդներ,

. կարողանա իրականացնել մարդկային գործոնի արդյունավետ օգտագործման

աշխատանքներ:

 

Տնտեսագիտության բակալավր-ի հատուկ պատրաստությանը վերաբերվող

________________________

որակավորման աստիճան պահանջները սահմանում է տվյալ մասնագիտացումն առաջադրող բուհը` ՀՀ ԿԳՆ մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները մշակող գիտամեթոդական հանձնաժողովի հետ համաձայնեցրած, որոնք ՀՀ ԿԳՆ-ում մասնագիտացումը հաստատելուց հետո միասնական են դառնում այլ բուհերի համար, բխում են մասնագիտացման կրթաբլոկի բովանդակությունից և տվյալ մասնագիտացմամբ մասնագետներ պատվիրած կազմակերպության գործառնություններից:

Նշված փորձառությունները ներառում են`

. հետազոտական աշխատանք վարելու, վերացական տրամաբանական մտածողության,

ինդուկցիայի և դեդուկցիայի մեթոդները կիրառելու և քննադատական

վերլուծության ունակություններ,

. անծանոթ պայմաններում առաջացած ոչ կոնստրուկտիվ հիմնահարցերի

բացահայտման, հաղթահարման և վերջնական լուծման, սեղմ ժամանակացույցով

աշխատանքներ կազմակերպելու ընդունակություն,

. մասնագիտական գործունեության բնագավառում նորամուծությունների նկատմամբ

ընկալունակության ցուցաբերում:

 

Տնտեսագիտության բակալավր-ի` մարդկանց հետ աշխատելու փորձառությունը

________________________

որակավորման աստիճան ենթադրում է նրա ունակությունները`

. այլ անձանց հետ փոխգործակցելու, կոլեկտիվում նրանց հետ հաղորդակցվելու,

. խնդիրներ ձևավորելու և դրանք ենթականերին պատվիրակելու,

. մարդկանց ստեղծագործական աճի ձգտումը խրախուսելու և զարգացումն

ապահովելու,

. ծագած տարաձայնությունները և բախումները լուծելու,

. տարբեր զարգացման և մտավոր մակարդակի տեր մարդկանց հետ

համագործակցելու,

. մասնագիտական հարցերի շրջանակներում ընդունելի որոշումների հասնելու

նպատակով բանակցություններ վարելու,

. տարաբնույթ և տարասեռ մշակութային միջավայրերում աշխատելու և այլն:

տնտեսագիտության բակալավր-ի` ինֆորմացիայի հետ աշխատելու

________________________

        որակավորման աստիճան

փորձառությունը պահանջում է պարտադիր հմտություններ`

. պաշտոնական և ոչ պաշտոնական իրավիճակներում սեփական կարծիքը գրավոր և

բանավոր ձևերով շարադրելու, քննարկելու և գործուն կարգով

պաշտպանելու,

. լեզվային և մշակութային տարբերությունների հաշվառմամբ գրավոր

ինֆորմացիան լսելու և վերլուծորեն ընկալելու,

. բանավոր, տպագրված և էլեկտրոնային աղբյուրներից ստացված

տեղեկատվություն որոնելու, ստանալու, համակարգելու, գրավոր

ձևակերպելու և օգտագործելու:

Տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման գծով

 

Տնտեսագիտության բակալավր-ը պետք է ծանոթ լինի տվյալների մշակման

________________________

որակավորման աստիճան երկուսից ոչ պակաս համակարգերի, համակարգչային և բազմաօգտագործման տեղային ցանցային համակարգերին, ինչպես նաև կարողանա կատարել տեղեկատվության որոնում տվյալների ցանցային բազաներում (www), օգտվել էլեկտրոնային փոստից, տվյալների բազաների փաթեթից:

Տնտեսագիտության բակալավր-ը պետք է հասկանա իր մասնագիտության

________________________

որակավորման աստիճան էությունը և սոցիալական նշանակալիությունը, իր որակավորման շարունակական բարձրացման անհրաժեշտությունը հետբուհական և լրացուցիչ կրթություն ստանալու կամ էլ նոր գիտելիքների ինքնուրույն տիրապետման միջոցով:

 

7.2. Տնտեսագիտության բակալավր-ի եզրափակիչ պետական որակավորման

________________________

           որակավորման աստիճան

պահանջները

 

7.2.1. 080100 «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտությամբ

___________________________________

             դասիչ, մասնագիտության անվանում

Տնտեսագիտության բակալավր-ի եզրափակիչ պետական որակավորումը

________________________

որակավորման աստիճան ներառում է` որակավորման (ավարտական) աշխատանքի պաշտպանությունը և պետական քննության հանձնումը, որոնք թույլ են տալիս բացահայտելու շրջանավարտի տեսական և գործնական պատրաստությունը սույն պետական կրթական չափորոշիչներով սահմանված մասնագիտական խնդիրների լուծման բնագավառում:

 

7.2.2 Տնտեսագիտության. բակալավր-ի որակավորման (ավարտական) աշխատանքին

_________________________

             որակավորման աստիճան

ներկայացվող պահանջները.

 

________ 080100 «Տնտեսագիտության տեսություն»_______ մասնագիտությամբ

դասիչ, մասնագիտության անվանում

Տնտեսագիտության. բակալավր-ի որակավորման (ավարտական)

_________________________

որակավորման աստիճան աշխատանքն ավարտուն մի մշակում է, որը կատարված է մասնագիտության ուսումնական պլանին համապատասխան և նպատակ ունի ամրապնդել և ընդլայնել շրջանավարտի տեսական և գործնական գիտելիքները աշխատանքի ու աշխատավարձի կազմակերպման, աշխատանքային ցուցանիշների վերլուծության և հաշվարկի արտասահմանյան փորձի ուսումնասիրության ու տեղայնացման, կառավարչական աշխատանքների կազմակերպման ոլորտներում:

Բովանդակային առումով որակավորման (ավարտական) աշխատանքը պետք է`

. ներկայացվի որպես բնագավառի հիմնահարցերից մեկին վերաբերող տեսական,

վերլուծական, սոցիալ-տնտեսագիտական կամ փորձարարական հետազոտություն,

որում շրջանավարտը բացահայտում է իր տեսական գիտելիքները և գործնական

ունակությունները, որոնք թույլ են տալիս ինքնուրույն լուծելու

մասնագիտական բնույթի խնդիրներ,

. ցույց տա շրջանավարտի կողմից գիտական և համակարգային վերլուծության

մեթոդների յուրացման աստիճանը, տեսական ընդհանրացումներ և գործնական

եզրակացություններ կատարելու ունակությունը, հիմնավորված

առաջարկություններ և երաշխավորություններ բնագավառի հիմնահարցերի

լուծման կատարելագործման վերաբերյալ,

. կրի ստեղծագործական բնույթ` հավաստի վիճակագրական տվյալների

օգտագործմամբ,

. բացահայտի շրջանավարտի պատրաստության աստիճանը ինքնուրույն աշխատելու

նյութական և ծառայությունների, գործարարության, ֆինանսաբանկային,

քաղաքացիական ծառայության, պետական և մունիցիպալ կառավարման

ոլորտներում,

. համապատասխանի նյութի տրամաբանված և հստակ շարադրման պահանջներին և

հենվի հավաստի փաստերի վրա,

. արտացոլի շրջանավարտի ունակությունը օգտագործելու տեղեկատվության

որոնման, ընտրության, համակարգման և մշակման արդի մեթոդները, աշխատել

բնագավառի նորմատիվ-իրավական ակտերի հետ,

. ձևավորված լինի հրատարակչական արդի նորմատիվներին և պահանջներին

համապատասխան, ունենա հետազոտական աշխատանքի հաշվետվությանը բնորոշ

կառուցվածք և համակարգչային շարվածքի 60-70 էջ ծավալ:

Որակավորման (ավարտական) աշխատանքների թեմատիկան սահմանում է մասնագիտական ամբիոնը: Թեմատիկայում պարտադիր կարգով պետք է ներառվեն`....... տնտեսագիտության ... տեսության ու պրակտիկայի առաջնահերթ և հրատապ հարցերը, հաշվի առնելով բուհի (ֆակուլտետի) ընտրած մասնագիտացումները և ընտրովի դասընթացների բովանդակությունն ըստ կրթաբլոկների:

Որակավորման (ավարտական) աշխատանքի կառուցվածքում պետք է ներառվեն հետևյալ բաժինները` ներածությունը, ավարտական աշխատանքի համապատասխան թեմայի մեթոդաբանական հիմնախնդիրները, հետազոտական աշխատանքի վերլուծությունն ու արդյունքները, եզրակացությունները և առաջարկությունները, օգտագործված գրականության ցանկը:

 

7.2.3. Պետական քննությանը ներկայացվող պահանջները.

 

Եզրափակիչ որակավորման (պետական) քննության բովանդակությունը, անցկացման ձևը և ուսանողների գիտելիքների գնահատման չափանիշները սահմանում է բուհը (ֆակուլտետը) և հաստատում բուհի գիտական խորհուրդը: Նրանում պարտադիր կարգով ներառվում են հարցեր մասնագիտության հետևյալ հիմնական ուսումնական դասընթացներից` «Տնտեսագիտության տեսություն»,

«Տնտեսագիտական ուսմունքների պատմություն», «Սոցիալական ոլորտի տնտեսագիտություն»:

__________________________________________________________________________

__________________________________________________________________:

 

ԿԱԶՄՈՂՆԵՐ`

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները մշակող գիտամեթոդական հանձնաժողովի աշխատանքային խումբը

 

    Տնտ. կարգավորման և  ՄՏՀ ֆակուլտետի դեկան`          Հ. Ի. ԱՂԱՋԱՆՅԱՆ

    ________________________________________           _______________

     պաշտոնը, գիտ. աստիճանը, կոչումը                   անուն, ազգանուն

 

    Տնտ. տեսության ամբիոնի վարիչ`                      Գ. Ե. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

    _____________________________                      _______________

    պաշտոնը, գիտ. աստիճանը, կոչումը                    անուն, ազգանուն

 

    080100 «Տնտեսագիտության տեսություն»         մասնագիտության

__________________________________________________________

              դասիչ, մասնագիտության անվանում

պետական կրթական չափորոշիչը քննարկվել և հաստատվել է համալսարանի պետական կրթական չափորոշիչները մշակող գիտամեթոդական հանձնաժողովի 2008 թ. սեպտեմբերի 26-ի նիստում (արձանագրության թ. 1):

 

Հանձնաժողովի նախագահ`

 

    ՈՒսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր`           Վ. Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

    _______________________________________            ______________

    պաշտոնը, գիտ. աստիճանը, կոչումը                    անուն, ազգանուն

 

«30» սեպտեմբերի 2008 թ.

 

Համաձայնեցված է.

ՀՀ ԿԳՆ մասնագիտական կրթության

վարչության պետ`

 

    _______________________                            ______________

    գիտ. աստիճանը, կոչումը                             անուն, ազգանուն

 

«----» -------------- 20---թ.

 

Երաշխավորվող մասնագիտացումների ցանկ

 

______________________________________________________________________

Դասիչ    |Մասնագիտացման և  նրա մեջ ընդգրկված          |Կրեդիտ-|ժամաքա-

|ուսումնական դասընթացների անվանումները       |ներ    |նակները

_________|____________________________________________|_______|_______

ՄԴ.Բ.01  | Թ.1. Մասնագիտացում` ______________________ | ..... | -----

|                     մասնագիտացման անվանումը|       |

ՄԴ.Բ.01.1| __________________________________________ | ..... | -----

ՄԴ.Բ.01.2| ՈՒսումնական դասընթացները`                  | ..... | -----

ՄԴ.Բ.01.3|                                            | ..... | -----

|                   (5-8 անվանում)           |       |

|                                            |       |

ՄԴ.Բ.02  | Թ.2. Մասնագիտացում` ______________________ | ..... | -----

|                     մասնագիտացման անվանումը|       |

ՄԴ.Բ.02.1| __________________________________________ | ..... | -----

ՄԴ.Բ.02.2| ՈՒսումնական դասընթացները`                  | ..... | -----

ՄԴ.Բ.02.3|                                            | ..... | -----

|                   (5-8 անվանում)           |       |

|                                            |       |

ՄԴ.Բ.03  | Թ.3. Մասնագիտացում` ______________________ | ..... | -----

|                     մասնագիտացման անվանումը|       |

ՄԴ.Բ.03.1| __________________________________________ | ..... | -----

ՄԴ.Բ.03.2| ՈՒսումնական դասընթացները`                  | ..... | -----

ՄԴ.Բ.03.3|                                            | ..... | -----

|                   (5-8 անվանում)           |       |

|                                            |       |

|                   և  այլն                  |       |

 

---------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
06.10.2009
N 873-Ն
Հրաման