Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇ ...

 

 

110.0873.020210

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»        02            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11010021

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

6 հոկտեմբերի 2009 թվականի N 873-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(7-րդ մաս)

 

|_________|________________________________________|_________|________|

|ԸՄԴ.Ը.15 |ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ                |    5    |   60   |

|         |Հողային հարաբերությունների ձևավորումը:  |         |        |

|         |Անշարժ գույքի արժեքը և  դրա հիմնական    |         |        |

|         |տեսակները: Անշարժ գույքի շուկայի        |         |        |

|         |մասնակիցները: Անշարժ գույքի շուկայի     |         |        |

|         |արտաքին միջավայրը: Անշարժ գույքի շուկայի|         |        |

|         |և  բանկային համակարգի միջև  կապը: Անշարժ|         |        |

|         |գույքի շուկայի ցիկլերը: Անշարժ գույքի   |         |        |

|         |շուկային բնորոշ առանձնահատկությունները: |         |        |

|         |Անշարժ գույքի շուկայի օբյեկտներն ու     |         |        |

|         |սուբյեկտները: Անշարժ գույքի կառավարման  |         |        |

|         |ռուսական փորձը և  համաշխարհային         |         |        |

|         |միտումները: Մարքեթինգ և  գովազդ:        |         |        |

|         |Նախագծերի կառավարում: Անշարժ գույքի     |         |        |

|         |գնահատման սկզբունքները: Աճող և  նվազող  |         |        |

|         |եկամուտները: Անշարժ գույքի գնահատման    |         |        |

|         |գործընթացը: Գնագոյացում և  մոնիթորինգ:  |         |        |

|         |Հիփոթեքային վարկավորում: Անշարժ գույքի  |         |        |

|         |ծախս, գին հասկացությունները: Փոխանակային|         |        |

|         |արժեք, շուկայական արժեք: Անշարժ գույքի  |         |        |

|         |օգտագործման արժեքը: Անշարժ գույքի       |         |        |

|         |շուկայի սեգմենտավորումը: Անշարժ գույքի  |         |        |

|         |շուկան` որպես ինքնատիպ շուկա (առաջարկի  |         |        |

|         |և  պահանջարկի հարաբերակցություն): Անշարժ|         |        |

|         |գույքի շուկայի կառավարումը: Անշարժ      |         |        |

|         |գույքի մարքեթինգի տեսակները: «Կառուցողի»|         |        |

|         |(դեվելոպերի) դերը անշարժ գույքի         |         |        |

|         |շուկայում: Սկզբունքներ` կապված հող,     |         |        |

|         |շենքեր և  շինությունների հետ:           |         |        |

|         |Սկզբունքներ` կապված շուկայական          |         |        |

|         |միջավայրի հետ: Առավել արդյունավետ       |         |        |

|         |օգտագործման սկզբունքներ: Սկզբունքներ`   |         |        |

|         |հիմնված օգտագործողի ներկայացումների վրա:|         |        |

|         |Անշարժ գույքի գնահատման օբյեկտ,         |         |        |

|         |սուբյեկտ: Անշարժ գույքի գնահատման       |         |        |

|         |մեթոդները: Գնագոյացման հիմնական         |         |        |

|         |չափորոշիչները Հայաստանի քաղաքների համար:|         |        |

|         |Հիփոթեքային վարկավորումը Հայաստանում:   |         |        |

|         |Մանրամասն հաշվառման տեխնիկա և           |         |        |

|         |վերականգնման ծախսեր: Հատվածային         |         |        |

|         |հաշվառման տեխնիկա և  փոխարինման զեղչեր: |         |        |

|         |Մեքենաների և  սարքավորումների գնահատում:|         |        |

|         |Անշարժ գույքի հաշվառում: Անշարժ գույքի  |         |        |

|         |գրանցում: Լիցենզավորում: Կադաստրային    |         |        |

|         |քարտեզագրում: Տեղագրական քարտեզագրում:  |         |        |

|         |Թեմատիկ քարտեզագրում: Կադաստրի          |         |        |

|         |ավտոմատացված համակարգ: Ավտոմատացված     |         |        |

|         |համակարգի հիմնական խնդիրները:           |         |        |

|         |Ավտոմատացված համակարգի ներդրման փուլերը |         |        |

|         |ՀՀ-ում:                                 |         |        |

|         |Անշարժ գույքի գնահատման պլանի կազմում:  |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ԸՄԴ.Ը.16 |ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՊՈՐՏՖԵԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ        |    5    |   60   |

|         |Ներդրումների կառավարման էությունը և     |         |        |

|         |գործառույթները: Ներդրումների կառավարման |         |        |

|         |տեսական և  մեթոդոլոգիական հիմքերը:      |         |        |

|         |Ներդրումների տնտեսագիտական էությունը:   |         |        |

|         |Ներդրումային շուկան և  կազմակերպության  |         |        |

|         |ներդրումային ռազմավարությունը:          |         |        |

|         |Ներդրումների ֆինանսավորման համակարգը,   |         |        |

|         |աղբյուրները: Ներդրումների ֆինանսավորման |         |        |

|         |ձևերը  և  մեթոդները: Իրական ներդրումների|         |        |

|         |կառավարումը: Ֆինանսական ներդրումների    |         |        |

|         |կառավարումը: Ներդրումային ռեսուրսների   |         |        |

|         |ձևավորման  կառավարումը: Ներդրումային    |         |        |

|         |հոսքերի կառավարումը: Ներդրումային       |         |        |

|         |գործունեության հետ կապված ռիսկերը:      |         |        |

|         |Ռիսկերի ապահովագրումը ներդրումների      |         |        |

|         |ժամանակ:                                |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.      | ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ    |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.00  | Պարտադիր բաղադրիչ                      |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.01  |ՄԵՆԵՋՄԵՆԹ                               |5+5+5=15 |80+80+80|

|         | Կառավարման էությունը,                  |         |=240    |

|         |անհրաժեշտությունը և  մեթոդաբանությունը: |         |        |

|         |Կառավարման տեսության զարգացման          |         |        |

|         |միտումները: Կազմակերպության ներքին և    |         |        |

|         |արտաքին միջավայրը: Կառավարման հիմնական  |         |        |

|         |և  հատուկ գործառույթները: Ռազմավարական  |         |        |

|         |կառավարումը: Բիզնես-պլանի մշակման       |         |        |

|         |մեթոդական հիմունքները: Կազմակերպում:    |         |        |

|         |Կառավարման կազմակերպական կառուցվածքները:|         |        |

|         |Մոտիվացիայի էությունը և  հիմնական       |         |        |

|         |տեսությունները: Վերահսկողություն, դրա   |         |        |

|         |տեսակները և  գործընթացի փուլերը:        |         |        |

|         |Կառավարման մեթոդները: Կառավարման        |         |        |

|         |կոմունիկացիաները: Կառավարչական          |         |        |

|         |որոշումների ընդունումը և  դրանց         |         |        |

|         |իրագործման կազմակերպումը: Տնտեսության   |         |        |

|         |կառավարման պետական մարմինները:          |         |        |

|         |Համապետական և  տարածքային մարմինները և  |         |        |

|         |դրանց գործառույթները: Կառավարման        |         |        |

|         |ճյուղային և  ֆունկցիոնալ մարմինները,    |         |        |

|         |դրանց գործառույթները: Տեղական           |         |        |

|         |ինքնակառավարման համակարգը:              |         |        |

|         |Կազմակերպությունների կազմակերպաիրավական |         |        |

|         |տեսակները և  դրանց կառավարման           |         |        |

|         |առանձնահատկությունները: Խմբերի          |         |        |

|         |կառավարումը: Իշխանություն, դրա ձևերը:   |         |        |

|         |Առաջնորդում: Առաջնորդման տեսությունները:|         |        |

|         |Կոնֆլիկտների, փոփոխությունների և        |         |        |

|         |սթրեսների կառավարումը: Մարքեթինգը` որպես|         |        |

|         |կառավարման հատուկ գործառույթ:           |         |        |

|         |Արտադրության կառավարումը: Պաշարների և   |         |        |

|         |որակի կառավարումը: Անձնակազմի           |         |        |

|         |կառավարումը: Նորամուծությունների        |         |        |

|         |կառավարումը: Ներդրումների կառավարումը:  |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.02  |ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ                 |    5    |   80   |

|         |Ռազմավարական կառավարման էությունը և     |         |        |

|         |զարգացման միտումները: Ռազմավարական      |         |        |

|         |կառավարման տրամաբանությունը և  փուլերը: |         |        |

|         |Կազմակերպության առաքելությունը և        |         |        |

|         |նպատակները: Կազմակերպության ներքին և    |         |        |

|         |արտաքին միջավայրերի իրավիճակային        |         |        |

|         |վերլուծությունը և  գնահատումը: Սվոթ     |         |        |

|         |(SWOT)  մատրիցայի կառուցման             |         |        |

|         |սկզբունքները: Բենչմարքեթինգ. էությունը, |         |        |

|         |սկզբունքները: Պորտֆելային վերլուծության |         |        |

|         |էությունը և  մեթոդաբանությունը:         |         |        |

|         |Ռազմավարության ընտրության մատրիցաները:  |         |        |

|         |Բոստոնի խորհրդատվական խմբի, Ի. Անսոֆի,  |         |        |

|         |Մ. Պորտերի, Մաքքինսի, Աբելի մատրիցաների |         |        |

|         |կառուցման տրամաբանությունը:             |         |        |

|         |Ռազմավարության իրացման                  |         |        |

|         |կազմակերպակառուցվածքային ապահովումը:    |         |        |

|         |Ռազմավարական կառավարումը                |         |        |

|         |մակրոմակարդակում: Ռազմավարական          |         |        |

|         |կառավարման ճյուղային և  տարածքային      |         |        |

|         |առանձնահատկությունները:                 |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.03  |ԲԱՆԿԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ        |    5    |   80   |

|         |Բանկերի դերն ու նշանակությունը երկրի    |         |        |

|         |տնտեսության զարգացման գործում: Բանկերի  |         |        |

|         |էմիսիոն գործունեության կարգավորումը:    |         |        |

|         |Դրամավարկային քաղաքականության էությունը,|         |        |

|         |ձևերը,  լծակները: Բանկերի կառավարման    |         |        |

|         |մարմիններն ու կազմակերպական             |         |        |

|         |կառուցվածքները: Բանկային պրակտիկայում   |         |        |

|         |հանդիպող ռիսկի տեսակները և  դրանց       |         |        |

|         |կառավարման առանձնահատկությունները:      |         |        |

|         |Բանկերի ակտիվային և  պասիվային          |         |        |

|         |գործառնությունների կառավարումն ու       |         |        |

|         |հաշվառումը  անալիտիկ և  սինթետիկ        |         |        |

|         |եղանակով: Բանկային փասատաթղթավարության  |         |        |

|         |գործընթացի ռացիոնալ կազմակերպումը և     |         |        |

|         |արդյունավետ կառավարումը: Բանկերի        |         |        |

|         |հաշվապահական հաշվեկշռի առանցքային       |         |        |

|         |ցուցանիշների հաշվարկման մեթոդիկան:      |         |        |

|         |Դրամական հաշվարկների իրականացման կարգը  |         |        |

|         |բանկերում: Էլեկտրոնային դրամական        |         |        |

|         |հաշվարկների համակարգի ձևավորման         |         |        |

|         |դասընթացը: Քլիրինգային                  |         |        |

|         |գործառնությունների իրականացման          |         |        |

|         |եղանակները: Առևտրային  բանկերի          |         |        |

|         |իրացվելիության կառավարման               |         |        |

|         |հիմնադրույթները: Բանկերի սնանկացման     |         |        |

|         |պոտենցիալ նախադրյալները և  դրանցից      |         |        |

|         |խուսափելու եղանակները: Վերահսկողության  |         |        |

|         |գործառույթի նշանակությունը բանկային     |         |        |

|         |մենեջմենթում. աուդիտ վերահսկողություն:  |         |        |

|         |Բանկային մարքեթինգի անհրաժեշտությունը,  |         |        |

|         |բանկային ծառայությունների շուկայի       |         |        |

|         |հետազոտման հիմնախնդիրները: Անձնակազմի   |         |        |

|         |կառավարման առանձնահատկությունները       |         |        |

|         |բանկային համակարգում: Միջազգային        |         |        |

|         |բանկային համակարգի արդի միտումները  ու  |         |        |

|         |զարգացման հեռանկարները:                 |         |        |

|         |Ֆինանսական մենեջմենթի գործառույթները,   |         |        |

|         |սկզբունքները: Ձեռնարկության ֆինանսական  |         |        |

|         |ապահովման հիմնախնդիրները: Ֆինանսական    |         |        |

|         |աճի ռազմավարությունը: Պետական           |         |        |

|         |ֆինանսավարկային քաղաքականությունը:      |         |        |

|         |Ֆինանսավարկային կարգավորումը:           |         |        |

|         |Բյուջետային քաղաքականություն:           |         |        |

|         |Կուտակումներ և  ներդրումներ: Պետական և  |         |        |

|         |մասնավոր ներդրումներ: Պորտֆելային       |         |        |

|         |ներդրումներ: Էմիսիոն գործընթաց: Էմիսիոն |         |        |

|         |գործընթացի կազմակերպումը: Ֆինանսական    |         |        |

|         |ապահովման աղբյուրները: Բանկային վարկ:   |         |        |

|         |Առևտրային  վարկ և  մուրհակային          |         |        |

|         |շրջանառություն: Ֆակտորինգային           |         |        |

|         |գործառնություններ: Տրաստային            |         |        |

|         |գործառնություններ: Լիզինգային           |         |        |

|         |գործառնություններ: Ֆինանսական           |         |        |

|         |տեղեկատվություն: Հիմնական միջոցների     |         |        |

|         |գնահատման և  վերագնահատման եղանակները:  |         |        |

|         |Կապիտալ ներդրումներ: Ֆինանսական         |         |        |

|         |ներդրումներ: Շրջանառու ակտիվների        |         |        |

|         |արժեքային գնահատումը: Շրջանառու         |         |        |

|         |միջոցների գնահատման ձևն  ու կարգը:      |         |        |

|         |Անկանխիկ հաշվարկներ: Դրամարկղային       |         |        |

|         |գործառնություններ: Հաշվարկների          |         |        |

|         |կազմակերպումը: Գործարքների ֆինանսական   |         |        |

|         |արդյունքները: Ձեռնարկության ֆինանսական  |         |        |

|         |դրության վերլուծությունը:               |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.04  |ԷԿՈՆՈՄԻԿԱ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ                 |    5    |   80   |

|         |Ձեռնարկատիրական ֆիրման և  դրա           |         |        |

|         |դասակարգման հիմնական հատկանիշները:      |         |        |

|         |Ձեռնարկատիրական գործունեության          |         |        |

|         |բովանդակությունը, ձևերը  և  տեսակները:  |         |        |

|         |Ձեռնարկատիրական գործունեության          |         |        |

|         |կարգավորումը: ՓՄՁ զարգացման պետական     |         |        |

|         |աջակցության առանձնահատկությունները      |         |        |

|         |զարգացած և  զարգացող երկրներում:        |         |        |

|         |Իրավաբանական անձինք, դրանց տեսակները և  |         |        |

|         |դասակարգումը: Իրավաբանական անձի         |         |        |

|         |լուծարումը, վերակազմակերպումը:          |         |        |

|         |Կազմակերպությունների կազմակերպաիրավական |         |        |

|         |տեսակները և  դրանց կառավարման           |         |        |

|         |առանձնահատկությունները: Առևտրային       |         |        |

|         |կազմակերպությունների կառավարման         |         |        |

|         |առանձնահատկությունները: Ոչ առևտրային    |         |        |

|         |կազմակերպությունների կառավարման         |         |        |

|         |առանձնահատկությունները: Իրավաբանական    |         |        |

|         |անձանց միություններ. տեսակները և        |         |        |

|         |կառավարման առանձնահատկությունը: Հարկերը`|         |        |

|         |որպես պետության և  կազմակերպության      |         |        |

|         |փոխհարաբերությունների կարգավորիչ:       |         |        |

|         |Հարկերը և  հարկային համակարգը: Պետական  |         |        |

|         |գույքը  և  դրա կառավարման մեթոդներն ու  |         |        |

|         |ձևերը:  Պետական գույքի մասնավորեցման    |         |        |

|         |գործընթացը: Կոնցեսիոն կառավարման        |         |        |

|         |առանձնահատկությունները: Տնտեսության     |         |        |

|         |պետական կառավարումն ու կարգավորումը:    |         |        |

|         |Պետական տնտեսական քաղաքականությունը, դրա|         |        |

|         |նպատակները և  ուղղությունները:          |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.05  |ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ   |    5    |   60   |

|         |Կառավարչական գործունեության ապահովման   |         |        |

|         |կազմակերպումը և  տեղեկատվական           |         |        |

|         |տեխնոլոգիաների միջոցները, կառավարչական  |         |        |

|         |գործունեության փաստաթղթային ապահովման   |         |        |

|         |տեղեկատվական տեխնոլոգիաները,            |         |        |

|         |կառավարչական գործունեության տեղեկատվական|         |        |

|         |տեխնոլոգիաները, կառավարչական            |         |        |

|         |գործունեության տեղեկատվական սպասարկման  |         |        |

|         |համակարգչային տեխնոլոգիաների միջոցները, |         |        |

|         |տեքստային փաստաթղթերի նախապատրաստման,   |         |        |

|         |աղյուսակների տվյալների բազաների         |         |        |

|         |կառավարման համակարգի կիրառման,          |         |        |

|         |ինտեգրացված ծրագրային փաթեթների         |         |        |

|         |տեղեկատվության բաշխված մշակման հիման վրա|         |        |

|         |տնտեսական տեղեկատվության կազմումը,      |         |        |

|         |համակարգչային տեղեկատվական համակարգերի  |         |        |

|         |կազմակերպումը, կառավարչական որոշումների |         |        |

|         |ապահովման համակարգչային տեխնոլոգիաներ:  |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.06  |ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ        |    5    |   60   |

|         |ՏԵՍՈՒԹՅՈՒՆ                              |         |        |

|         |Կառավարման համակարգերի ընդհանուր        |         |        |

|         |տեսության իմացաբանական նշանակությունը:  |         |        |

|         |Համակարգ հասկացությունը: Համակարգերի    |         |        |

|         |հատկանիշները: Համակարգերի               |         |        |

|         |ենթահամակարգային կառուցվածքը: Տնտեսական |         |        |

|         |շահերը և  դրանց իրացման համակարգերը:    |         |        |

|         |Բաշխման հարաբերությունների համակարգը    |         |        |

|         |գույքային շրջանառությունում:            |         |        |

|         |Հասարակության /երկրի/ տնտեսական         |         |        |

|         |համակարգը: Կառուցվածքային ասպեկտներ:    |         |        |

|         |Իրավիճակների մոդելավորման համակարգը     |         |        |

|         |կառավարման գործընթացներում: Համակարգային|         |        |

|         |վերլուծության հիմնական գործիքները:      |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.07  |ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ և        |    5    |   60   |

|         |ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ                             |         |        |

|         |Պետությունը` որպես կառավարման միջոց, դրա|         |        |

|         |փոփոխությունները պատմության տարբեր      |         |        |

|         |ժամանակահատվածներում: Պետության ծագումը |         |        |

|         |և  հիմնական գործառույթները, դրանց       |         |        |

|         |իրականացման վերլուծությունը ըստ         |         |        |

|         |պետության տեսակների /հին, միջնադարյան,  |         |        |

|         |նոր/, կառուցվածքի, իշխանության ձևի,     |         |        |

|         |իրավաքաղաքական ռեժիմի: Պետական          |         |        |

|         |կառավարման ընդհանուր օրինաչափությունները|         |        |

|         |տարբեր ժամանակներում և  տարբեր          |         |        |

|         |երկրներում, մասնավոր օրինաչափություններն|         |        |

|         |ու յուրահատկությունները: Հին Բաբելոնում |         |        |

|         |իրականացված բարեփոխումները, պետական     |         |        |

|         |կառավարման մակարդակները, կենտրոնական և  |         |        |

|         |տեղական իշխանությունների                |         |        |

|         |փոխհարաբերությունները, տնտեսության      |         |        |

|         |պետական կառավարման հիմնախնդիրները և     |         |        |

|         |դրանց լուծման եղանակները: Պետական       |         |        |

|         |կառավարման խնդիրները Հին Հունաստանում և |         |        |

|         |Հին Հռոմում, միջնադարյան                |         |        |

|         |պետություններում (Գերմանիա, Ֆրանսիա,    |         |        |

|         |Անգլիա): Հայաստանի պետական կառավարման   |         |        |

|         |զարգացման պատմությունը: Արշակունիների   |         |        |

|         |թագավորությունը /գահնամակ, զորանամակ,   |         |        |

|         |արքունիք, գործակալություններ և  այլն/:  |         |        |

|         |Կիլիկիայի հայկական պետությունը /Սմբատ   |         |        |

|         |Սպարապետի «Դատաստանագիրքը», տնտեսության |         |        |

|         |պետական կառավարման փորձը և  այլն/:      |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|Ֆ.       | ՖԱԿՈՒԼՏԱՏԻՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ      |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|Ֆ.01     |                                        |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|Ֆ.02     |                                        |         |        |

._____________________________________________________________________.

 

4.1. Առկա ձևով ուսուցման դեպքում լսարանային պարապմունքներին պետք է տրամադրվի յուրաքանչյուր ուսումնական դասընթացին հատկացվող ժամաքանակի 50%-ից ոչ պակասը, իսկ հեռակա ձևով ուսուցման դեպքում` 10%-ից ոչ պակասը:

 

    5.      080200, Կառավարում

______________________________

դասիչ, մասնագիտության անվանում

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ Կառավարման բակալավր-ի ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ

_____________________

                     որակավորման աստիճան

                       ԾՐԱԳՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

5.1. Կառավարման բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագրի

___________________

         որակավորման աստիճան

յուրացման ժամկետը, ներառյալ ուսանողի հետազոտական աշխատանքը, առկա ուսուցման ձևով 194 շաբաթ է, որից.

. տեսական ուսուցումը և միջանկյալ և ամփոփ ստուգումները`  146 շաբաթ,

    . պրակտիկաները`                                              8 շաբաթ,

    այդ թվում` ուսումնական պրակտիկա`                             4 շաբաթ,

    արտադրական պրակտիկա`                                         4 շաբաթ:

    . եզրափակիչ պետական որակավորումը`                            6 շաբաթ,

այդ թվում` որակավորման (ավարտական) աշխատանքի պատրաստումը և  4 շաբաթ պաշտպանությունը`

    և  պետական քննությունը`                                      2 շաբաթ

    . արձակուրդները`                                             34 շաբաթ

Ավարտական աշխատանքի կատարման ժամանակացույցը, ընթացիկ վերահսկման և ատեստավորման ձևը, պաշտպանության թույլատրման կարգը սահմանում է բուհը (ֆակուլտետը), որը հաստատում է բուհի գիտական խորհուրդը:

 

5.2. Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող անձանց համար Կառավարման բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի յուրացման

___________________

որակավորման աստիճան ժամկետները հեռակա ուսուցման ձևով երկարացվում են մինչև 1 տարի` սույն պետական կրթական չափորոշիչի թ.1.2-ով սահմանված ժամկետի նկատմամբ:

 

5.3. ՈՒսանողի ուսումնական ծանրաբեռնվածության առավելագույն ծավալը սահմանվում է շաբաթական 54 ժամ, որը համարժեք է 1.5 ակադեմիական կրեդիտի, իսկ 1 կրեդիտը համարժեք է ուսանողի 30 լրիվ կամ 36 ակադեմիական ժամի ուսումնական ծանրաբեռնվածությանը` ներառյալ լսարանային և արտալսարանային (ինքնուրույն) աշխատանքները:

 

5.4. Առկա ուսուցման ձևով սովորող ուսանողի լսարանային պարապմունքների ծավալը չպետք է գերազանցի շաբաթական 36 ժամ: Նշված ծավալում չեն ընդգրկվում ֆիզիկական դաստիարակություն և ֆակուլտատիվ դասընթացների դասաժամերը: ՈՒսումնական տարվա տեսական ուսուցման տևողությունը (ներառյալ միջանկյալ և ամփոփ ստուգումները) 40 շաբաթ է:

 

5.5. Հեռակա ուսուցման ձևով սովորող ուսանողի համար պետք է ապահովվի տարեկան 160 ժամից ոչ պակաս ծավալով դասախոսների հետ պարապմունքներ անցկացնելը:

5.6. ՈՒսումնական տարվա արձակուրդները պետք է 7-12 շաբաթ լինեն, այդ թվում` 2 շաբաթից ոչ պակաս` ձմեռային քննաշրջանից հետո:

 

    5.        080200, Կառավարում

_______________________________

        դասիչ, մասնագիտության անվանում

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ Կառավարման բակալավր-ի ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ

___________________

                    որակավորման աստիճան

ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6.1. Կառավարման բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագրի մշակմանը

___________________

         որակավորման աստիճան

ներկայացվող պահանջները.

 

6.1.1. Սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա բուհն ինքնուրույն է մշակում և հաստատում կառավարման բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական

___________________

                     որակավորման աստիճան

ծրագիրը:

ՈՒսումնական դասընթացի բաղադրիչների տեսակները (դասախոսություն, գործնական, սեմինար, լաբորատոր պարապմունքներ, անհատական և կուրսային աշխատանքների խորհրդատվություն և այլն) և ծավալները` դասընթացին հատկացված դասաժամերի շրջանակում սահմանում է բուհը: ՈՒսուցման ողջ շրջանում ուսումնական ժամաքանակի ընդհանուր հաշվեկշռում ակտիվ մեթոդներով ուսանողի տեսական ուսուցումը չպետք է ցածր լինի 25%-ից:

ՈՒսանողի գիտելիքի ստուգման և գնահատման համակարգի տեսակն ընտրում է բուհը: Տվյալ դասընթացից /մոդուլից/ ուսանողի գիտելիքների եզրափակիչ գնահատականը հիմնավորվում է ոչ միայն եզրափակիչ քննության և ստուգարքի արդյունքներով, այլ նաև այդ գնահատականը պետք է հաշվի առնի ուսանողի ընթացիկ ակտիվությունը, գիտելիքների միջանկյալ ստուգումները, հաճախումները, ինչպես նաև անհատական, արտալսարանային աշխատանքը: Գնահատականի 65-70%-ը ձևավորվում է կիսամյակի ընթացքում գիտելիքների միջանկյալ ստուգումներով և վերը նշված բաղկացուցիչներով, իսկ 30-35%-ը եզրափակիչ քննությամբ կամ ստուգարքի արդյունքով:

Գիտելիքի ստուգումն անց է կացվում գրավոր: Բուհի իրավունքն է ուսումնական դասընթացների գնահատման եղանակի /ստուգարք կամ քննություն/ ընտրությունը:

ՈՒսանողների գիտելիքների ընթացիկ գնահատման գործում բուհն օգտագործում է իրեն նպատակահարմար սանդղակ:

Միջազգային մասնագիտական կրթական համակարգին ինտեգրվելու և ուսանողների ակադեմիական շարժունակությունն ապահովելու նպատակով ուսումնական գործընթացը կազմակերպվում է ակադեմիական կրեդիտների կուտակման ու փոխանցման համակարգով: Հենց այդ համակարգում նպատակահարմար է կիրառել գիտելիքների գնահատման բազմագործոնային եղանակը:

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թ. հունիսի 19-ի N 588-Ա/Ք հրամանով հաստատվել Է «Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կրեդիտային համակարգով կազմակերպման» օրինակելի կարգը, որտեղ ներկայացված են համաեվրոպական կրեդիտային համակարգի այն հիմնական սահմանումներն ու դրույթները, որոնք կիրառվում են ՀՀ բարձրագույն կրթության համակարգում:

Կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգը (ԿՓԿԵՀ) միասնական համաեվրոպական կրեդիտային համակարգ է, որտեղ ուսանողի լրիվ ուսումնական բեռնվածքը 1 ուստարում գնահատվում է 60 կրեդիտ: Այն նախատեսված է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ) ուսանողների ձեռք բերած կրթական արդյունքների արժևորման, պաշտոնական ճանաչման և բուհից բուհ տեղափոխումը դյուրացնելու համար: ԿՓԵՀ կրեդիտը չի չափում դասախոսի ուսումնական գործունեության (դասավանդման) աշխատածավալը: Այն չափում է ուսանողի ուսումնական աշխատանքի (ուսումնառության) ծավալը: Կրեդիտը չի չափում ուսանողի ստացած գիտելիքի որակը, այն չափվում է ակադեմիական առաջադիմության գնահատականներով: Կրեդիտային և գնահատման համակարգերի միջև փոխադարձ ներգործության որևէ կապ չկա:

Անհատական կամ կուրսային աշխատանքը դիտարկվում է որպես դասընթացի ուսումնական բաղադրիչ և իրականացվում է այդ դասընթացին հատկացված դասաժամերից դուրս` որպես արտալսարանային աշխատանք: Անհատական աշխատանք է տրվում քննությամբ ավարտվող մասնագիտական և մասնագիտացման մոդուլներին, ինչպես նաև ստուգարքով ավարտվող մասնագիտացման մոդուլներին:

Մասնագիտության ուսումնական պլանով (հավելված 2) նախատեսված բոլոր ուսումնական դասընթացների, կուրսային աշխատանքների և պրակտիկաների համար պարտադիր է եզրափակիչ գնահատականի նշանակումը:

Մասնագիտացման դասընթացների կրթաբլոկը ընդհանուր մասնագիտական դասընթացների կրթաբլոկի տրամաբանված հաջորդականությունն է, որը ընտրած մասնագիտությամբ նախատեսված գործունեության բնագավառներում նպաստում է ուսանողի խորը մասնագիտական գիտելիքների և ունակությունների ձեռքբերմանը: Այն մասնագիտությունների գծով, որոնց անվանման մեջ առկա է ..... (ըստ ճյուղերի) .... արտահայտությունը, ընտրած բնագավառի համար շրջանավարտի պատրաստման առանձնահատկությունները առաջին հերթին հաշվի են առնվում մասնագիտացման դասընթացների միջոցով: Բուհը պետական կրթական չափորոշիչի հավելված 1-ում տրված ցանկից ինքնուրույն է ընտրում իրեն համապատասխանող մասնագիտացումը և իրավունք ունի փոփոխելու կամ լրացնելու մասնագիտացման դասընթացների ցանկը, կամ էլ ՀՀ ԿԳՆ մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչը մշակող գիտամեթոդական հանձնաժողովի հետ համաձայնեցրած` ձևավորելու նոր մասնագիտացում:

ՈՒսանողի կողմից ընտրովի դասընթացների ուսումնառությունը պարտադիր է, իսկ դրանց ցանկը երաշխավորական բնույթ է կրում, որը կարող է փոփոխել կամ լրացնել բուհը:

Ֆակուլտատիվ դասընթացների կրթաբլոկի ցանկը նույնպես երաշխավորական բնույթ է կրում և ուսանողի համար պարտադիր չէ, իսկ դրանց հաճախելու դեպքում կրթաբլոկին հատկացրած ժամաքանակների 30%-ին վերաբերվող դասընթացներից պարտադիր է ուսանողների գիտելիքների ստուգումը և գնահատումը:

Բակալավրի աստիճան ստանալու համար սահմանված 240 կրեդիտից`

. հումանիտար և սոցիալական դասընթացների գումարային կրեդիտը հավասար է

36-ի (18 մոդուլ, յուրաքանչյուրը` 2-ական կրեդիտ),

. մաթեմատիկական և բնագիտական դասընթացների գումարային կրեդիտը հավասար

է 18-ի (6 մոդուլ, յուրաքանչյուրը` 3-ական կրեդիտ),

. պարտադիր ընդհանուր մասնագիտական դասընթացների գումարային կրեդիտը

հավասար է 68-ի (17 մոդուլ, յուրաքանչյուրը` 4-ական կրեդիտ),

Համաձայն վերը նշվածի` հումանիտար և սոցիալական դասընթացների և ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների գումարային կրեդիտը կազմում է 54, որը բակալավրի աստիճան ստանալու համար սահմանված 240 կրեդիտի 22.5 տոկոսն է: ՀՊՏՀ բոլոր մասնագիտությունների ուսումնական պլաններում ներառված պարտադիր մասնագիտական մոդուլների գումարային կրեդիտը 122 է: Մնացած 118 կրեդիտը ձևավորվում է թողարկող ամբիոնների առաջադրած մասնագիտացման մոդուլներով, ինչպես նաև վերջին 8-րդ կիսամյակում ներառված արտադրական պրակտիկայով, ավարտական աշխատանքով և պետական քննությամբ: ՈՒսանողի ընդհանուր ծանրաբեռնվածության 77.5 տոկոսը հատկացված է տնտեսագիտության ուսումնասիրմանը:

 

6.1.2. Մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում բուհն իրավասու է`

. 5%-ի սահմաններում փոփոխել դասընթացների կրթաբլոկներին հատկացրած

ժամաքանակները, իսկ առանձին դասընթացներինը` մինչև 10%-ի սահմաններում,

. ձևավորել հումանիտար և սոցիալական դասընթացների կրթաբլոկ, որի

պարտադիր բաղադրիչում (թ. 4 բաժին) անհրաժեշտ է հետևյալ դասընթացների

առկայությունը`

«Ֆիզիկական դաստիարակություն «(160 ժ.),

«Հայոց պատմություն» (80 ժ),

«Հայոց լեզու և հայ գրականություն» (80 ժ),

«Ռուսաց լեզու» (120 ժ),

«Օտար լեզու» (160 ժ.),

«Փիլիսոփայություն» (60 ժ.),:

Մնացած դասընթացները կարող են ընդգրկվել ըստ բուհի հայեցողության: Այս դեպքում հնարավոր է նրանց միջդասընթացային միավորումը` բովանդակության պարտադիր նվազագույնի պահպանմամբ:

Եթե դասընթացը ընդհանուր մասնագիտական կամ մասնագիտացման դասընթացների կրթաբլոկի մի մասն է կազմում, դրա համար հատկացված ժամերը վերաբաշխվում են ՀՍ դասընթացների վրա:

Ֆիզիկական դաստիարակության պարապմունքները հեռակա և դրսեկության ձևերով ուսումնառող ուսանողների համար կարող են իրականացվել նրանց ցանկությամբ,

. ընդհանուր հումանիտար և սոցիալական (ՀՍ) դասընթացների դասավանդումն

իրականացնել հեղինակային դասախոսությունների, անհատական և կոլեկտիվ

գործնական պարապմունքների, առաջադրանքների և սեմինարների ձևով` բուհի

մշակած ծրագրերով, հաշվի առնելով բուհի մասնագիտական

առանձնահատկությունները, դասախոսների հետազոտական ուղղվածությունը և

հակումները, որոնք կապահովեն կրթաբլոկի դասընթացների թեմատիկայի

լուսաբանումը` ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը համապատասխան,

. սահմանել ընդհանուր հումանիտար և սոցիալական (ՀՍ)

. ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական (ԸԲ) կրթաբլոկներում ընդգրկված

դասընթացների առանձին բաժինների դասավանդման անհրաժեշտ խորությունը`

կրթաբլոկների դասընթացների ուղղվածությանը համապատասխան և

մասնագիտության առանձնահատկությունների հաշվառմամբ:

    . իրականացնել      080200, Կառավարում

                  ______________________________

                  դասիչ, մասնագիտության անվանում

մասնագիտությամբ Կառավարման բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական

___________________

                      որակավորման աստիճան

ծրագիրը կրճատված ժամկետով` համապատասխան ուղղվածության միջին կամ

բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող ուսանողների համար:

ՈՒսուցման ժամկետների կրճատումը կատարվում է մասնագիտական կրթության

նախորդ աստիճանում ուսանողների ձեռք բերած գիտելիքների,

ունակությունների և հմտությունների հիման վրա: Այդ դեպքում ուսուցման

տևողությունը 2 (երկու) տարուց պակաս չպետք է լինի: Կրճատված ժամկետով

ուսուցումը թույլ է տրվում նաև այն անձանց, որոնց կրթական մակարդակը

և բացառիկ ընդունակությունները բավարար հիմք են նման ուսուցում

իրականացնելու համար,

. առանձին դեպքերում, մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները

մշակող ԿԳՆ գիտամեթոդական հանձնաժողովի հետ

      համաձայնեցված`      080200, Կառավարում

                     ______________________________

                     դասիչ, մասնագիտության անվանում

մասնագիտության համար բուհերն իրավունք ունեն մինչև 20%-ի սահմանում

փոփոխել ընդհանուր մասնագիտական դասընթացների (ԸՄԴ) կրթաբլոկի

ժամաքանակը, իսկ առանձին դասընթացները` մինչև 40%-ի սահմաններում:

 

6.2. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները.

Կառավարման բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի

___________________

որակավորման աստիճան իրականացումը պետք է ապահովվի գիտամանկավարժական կադրերով, որոնք, որպես կանոն, ունեն դասընթացների դասավանդման ուղղվածությանը համապատասխանող բազային կրթություն (առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի) և հետևողականորեն զբաղվում են հետազոտական և գիտամեթոդական գործունեությամբ: Հատուկ մասնագիտացնող դասընթացներ դասավանդող դասախոսները, որպես կանոն, պետք է ունենան գիտական աստիճան (գիտական կոչում) և/կամ համապատասխան գործունեության ոլորտում աշխատանքի փորձ:

Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները պետք է կազմեն պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակասը:

Հիմնական հաստիքային դասախոսները և 0.25 հաստիքից բարձր ձևակերպված համատեղողները նույնպես պետք է կազմեն ընդհանուրի 50%-ից ոչ պակասը:

 

6.3. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները.

Կառավարման բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի

___________________

որակավորման աստիճան իրականացումը պետք է ներառի ուսանողների կողմից մասնագիտական դասընթացների լաբորատոր, գործնական (սեմինար) աշխատանքների կատարում (աշխատանքների ցանկը պարտադիր տրվում է), ներառյալ որպես պարտադիր բաղադրիչ` համակարգչային կիրառական ծրագրային փաթեթների օգտագործմամբ գործնական առաջադրանքների կատարում: Պարտադիր պահանջ է նաև անհրաժեշտ ինֆորմացիոն բազայի ստեղծումը, որն ապահովում է բարձրորակ մասնագետի պատրաստումը և ուսանողի մուտքը տարբեր ինֆորմացիոն աղբյուրներ, ներառյալ համաշխարհային համացանցը:

Կառավարման բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի

___________________

որակավորման աստիճան իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր ուսանողի մուտքով դեպի գրադարանային ֆոնդեր և տվյալների բազաներ, որոնք ըստ բովանդակության համապատասխանում են հիմնական կրթական ծրագրով նախատեսված դասընթացների լրիվ ցանկին, նույն դասընթացների բաղադրիչներին (դասախոսություններ, գործնական, սեմինար և լաբորատոր պարապմունքներ, կուրսային և դիպլոմային աշխատանքների խորհրդատվություն, պրակտիկաների ծրագրեր) նվիրված մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև տեսալսողական նյութերով և ցուցադրական ձեռնարկներով:

Բուհի գրադարանը պետք է հագեցած լինի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված դասընթացների ուսումնամեթոդական համալիրներով, մասնագիտության նորմատիվ-իրավական ակտերով, տեղեկատու գրականությամբ և չափորոշիչներով:

 

6.4. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման պահանջները

Կառավարման բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագիր

___________________

որակավորման աստիճան իրականացնող բուհը պետք է ունենա նյութատեխնիկական բազա, որը համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ նորմերին և հակահրդեհային կանոններին, ապահովում է օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված լաբորատոր, սեմինար, գործնական պարապմունքների և միջդասընթացային պատրաստման բոլոր ձևերի և ուսանողների հետազոտական աշխատանքների կատարումը:

 

6.5. Պրակտիկաների կազմակերպման պահանջները

ՈՒսուցման ընթացքում առանձին մասնագիտական դասընթացների և ընտրած մասնագիտացման գծով գործնական ունակությունների, ապագա աշխատավայրում հմտություններ և փորձառումներ ձեռք բերելու նպատակով բնագավառի կազմակերպաիրավական տարբեր ձևերի կազմակերպություններում, հիմնարկներում և հաստատություններում կազմակերպվում են ուսանողների ուսումնական և արտադրական (նախադիպլոմային) պրակտիկաներ:

ՈՒսանողի արտադրական պրակտիկան մասնագիտության ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչն է, որի կազմակերպման և իրականացման պատասխանատուն բուհն է: Արտադրական պրակտիկան կազմակերպվում է այն հաշվով, որպեսզի շրջանավարտը կարողանա այդ ընթացքում ստացած փորձառությունը օգտագործել իր ավարտական աշխատանքը ձևավորելիս: Եթե շրջանավարտը ուսուցումը համատեղում է աշխատանքի հետ, բուհն իրավունք ունի թույլատրել աշխատավայրում պրակտիկայի անցկացումը, եթե շրջանավարտի աշխատանքի բնույթը համապատասխանում է բուհում ուսումնառած մասնագիտությանը:

Պրակտիկան կարող է կազմակերպվել նաև որոշակի կազմակերպությունում` նախապես կազմված անհատական ծրագրով, եթե շրջանավարտը նույն կազմակերպությունում պաշտոն է զբաղեցնում:

Արտադրական պրակտիկայի տեղերի բացակայության դեպքում բուհը (ֆակուլտետը) այն կազմակերպում է սեփական նյութատեխնիկական բազայի վրա, եթե այն հագեցած է ժամանակակից սարքավորմամբ և ծրագրային միջոցներով:

 

    7.       080200, Կառավարում

______________________________

        դասիչ, մասնագիտության անվանում

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

7.1. Շրջանավարտը պետք է կարողանա լուծել

սույն պետական կրթական չափորոշիչի թ.1.2 կետում նշված որակավորմանը համապատասխանող խնդիրները:

Կառավարման բակալավր -ը պետք է.

___________________

որակավորման աստիճան

ա/ հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական գիտելիքների բնագավառում`

. ծանոթ լինի ՀՀ Սահմանադրությանը և իր բնագավառի օրենքներին,

. ազատ տիրապետի մասնագիտական հայոց լեզվին (գրավոր և բանավոր) և

հաղորդակցվի երկու օտար լեզուներով,

. ունենա պատկերացում առողջ կենսակերպի մասին, տիրապետի ֆիզիկական

կատարելագործման ունակություններին և հմտություններին,

. իմանա հայոց պատմությունը և արդի քաղաքագիտական զարգացումները,

. ծանոթ լինի համաշխարհային մշակույթին, տիրապետի վարվելաձևի

կուլտուրային, իմանա դրա էթիկական և իրավական նորմերը, որոնք

կարգավորում են մարդու և հասարակության, մարդու և շրջակա միջավայրի

հարաբերությունները,

. գիտենա հոգեբանության և մանկավարժության տարրերը,

. ծանոթ լինի ժամանակակից փիլիսոփայական ուղղություններին, գիտենա

կեցության մասին գիտության հիմնադրույթներ, նյութականի և վերացականի

հասկացություններ, մատերիայի կազմակերպման ձևեր, հետևի սոցիալական

գլոբալ զարգացումներին,

. գիտենա տնտեսագիտության տեսության հիմնադրույթները, մակրո- և

միկրոտնտեսագիտության օրենքները, անցումային շրջանի տնտեսության

առանձնահատկությունները:

բ/ բնագիտության և մաթեմատիկայի բնագավառում`

. ծանոթ լինի ժամանակակից բնագիտության հիմնական սկզբունքներին և

հայեցակարգերին, բնապահպանական գլոբալ և տարածքային հիմնախնդիրներին,

. տիրապետի մաթեմատիկայի հիմնական բաժիններին, հավանականությունների

տեսության և մաթեմատիկական վիճակագրության մեթոդներին, մաթեմատիկական

մոդելավորման եղանակներին,

. տիրապետի տեղեկատվության հավաքման, պահպանման և մշակման համակարգչային

մեթոդներին և կարողանա օգտագործել ժամանակակից տեղեկատվական

տեխնոլոգիաներ,

գ/մասնագիտական գործունեության բնագավառում`

. կարողանա իրականացնել վերլուծական և հետազոտական աշխատանքներ

հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի գնահատման համար,

. տիրապետի սոցիալ-տնտեսական իրավիճակի գնահատման ժամանակակից

մեթոդներին,

. մշակի աշխատանքի կազմակերպման ու վարձատրության ռացիոնալացման և

օպտիմալացման միջոցառումներ,

. մշակի ներդրումային և նորամուծությունների ծրագրեր և դրանց

իրագործման միջոցառումներ ձեռնարկի,

. կիրառի արտադրության և աշխատանքի գիտական կազմակերպման մեթոդներ,

. կարողանա իրականացնել մարդկային գործոնի արդյունավետ օգտագործման

աշխատանքներ:

Կառավարման բակալավր-ի հատուկ պատրաստությանը վերաբերվող

___________________

որակավորման աստիճան պահանջները սահմանում է տվյալ մասնագիտացումն առաջադրող բուհը` ՀՀ ԿԳՆ մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները մշակող գիտամեթոդական հանձնաժողովի հետ համաձայնեցրած, որոնք ՀՀ ԿԳՆ-ում մասնագիտացումը հաստատելուց հետո միասնական են դառնում այլ բուհերի համար, բխում են մասնագիտացման կրթաբլոկի բովանդակությունից և տվյալ մասնագիտացմամբ մասնագետներ պատվիրած կազմակերպության գործառնություններից:

Նշված փորձառությունները ներառում են`

. հետազոտական աշխատանք վարելու, վերացական տրամաբանական մտածողության,

ինդուկցիայի և դեդուկցիայի մեթոդները կիրառելու և քննադատական

վերլուծության ունակություններ,

. անծանոթ պայմաններում առաջացած ոչ կոնստրուկտիվ հիմնահարցերի

բացահայտման, հաղթահարման և վերջնական լուծման, սեղմ ժամանակացույցով

աշխատանքներ կազմակերպելու ընդունակություն,

. մասնագիտական գործունեության բնագավառում նորամուծությունների նկատմամբ

ընկալունակության ցուցաբերում:

Կառավարման բակալավր-ի` մարդկանց հետ աշխատելու փորձառությունը

___________________

որակավորման աստիճան ենթադրում է նրա ունակությունները`

. այլ անձանց հետ փոխգործակցելու, կոլեկտիվում նրանց հետ հաղորդակցվելու,

. խնդիրներ ձևավորելու և դրանք ենթականերին պատվիրակելու,

. մարդկանց ստեղծագործական աճի ձգտումը խրախուսելու և զարգացումն

ապահովելու,

. ծագած տարաձայնությունները և բախումները լուծելու,

. տարբեր զարգացման և մտավոր մակարդակի տեր մարդկանց հետ

համագործակցելու,

. մասնագիտական հարցերի շրջանակներում ընդունելի որոշումների հասնելու

նպատակով բանակցություններ վարելու,

. տարաբնույթ և տարասեռ մշակութային միջավայրերում աշխատելու և այլն:

Կառավարման բակալավր-ի` ինֆորմացիայի հետ աշխատելու փորձառությունը

___________________

որակավորման աստիճան պահանջում է պարտադիր հմտություններ`

. պաշտոնական և ոչ պաշտոնական իրավիճակներում սեփական կարծիքը գրավոր և

բանավոր ձևերով շարադրելու, քննարկելու և գործուն կարգով

պաշտպանելու,

. լեզվային և մշակութային տարբերությունների հաշվառմամբ գրավոր

ինֆորմացիան լսելու և վերլուծորեն ընկալելու,

. բանավոր, տպագրված և էլեկտրոնային աղբյուրներից ստացված

տեղեկատվություն որոնելու, ստանալու, համակարգելու, գրավոր

ձևակերպելու և օգտագործելու:

Տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման գծով

Կառավարման բակալավր-ը պետք է ծանոթ լինի տվյալների մշակման երկուսից ոչ

___________________

որակավորման աստիճան պակաս համակարգերի, համակարգչային և բազմաօգտագործման տեղային ցանցային համակարգերին, ինչպես նաև կարողանա կատարել տեղեկատվության որոնում տվյալների ցանցային բազաներում (www), օգտվել էլեկտրոնային փոստից, տվյալների բազաների փաթեթից:

Կառավարման բակալավր -ը պետք է հասկանա իր մասնագիտության էությունը և

___________________

որակավորման աստիճան սոցիալական նշանակալիությունը, իր որակավորման շարունակական բարձրացման անհրաժեշտությունը հետբուհական և լրացուցիչ կրթություն ստանալու կամ էլ նոր գիտելիքների ինքնուրույն տիրապետման միջոցով:

 

7.2. Կառավարման բակալավր-ի եզրափակիչ պետական որակավորման պահանջները

___________________

         որակավորման աստիճան

 

    7.2.1.      080200, Կառավարում         մասնագիտությամբ

           _______________________________

           դասիչ, մասնագիտության անվանում

կառավարման բակալավր-ի եզրափակիչ պետական որակավորումը ներառում է`

___________________

որակավորման աստիճան որակավորման (ավարտական) աշխատանքի պաշտպանությունը և պետական քննության հանձնումը, որոնք թույլ են տալիս բացահայտելու շրջանավարտի տեսական և գործնական պատրաստությունը սույն պետական կրթական չափորոշիչներով սահմանված մասնագիտական խնդիրների լուծման բնագավառում:

 

7.2.2. Կառավարման բակալավր-ի որակավորման (ավարտական) աշխատանքին

___________________

           որակավորման աստիճան

ներկայացվող պահանջները.

 

    7.2.2.      080200, Կառավարում         մասնագիտությամբ

           _______________________________

           դասիչ, մասնագիտության անվանում

Կառավարման բակալավր-ի որակավորման (ավարտական) աշխատանքն ավարտուն մի

___________________

որակավորման աստիճան մշակում է, որը կատարված է մասնագիտության ուսումնական պլանին համապատասխան և նպատակ ունի ամրապնդել և ընդլայնել շրջանավարտի տեսական և գործնական գիտելիքները աշխատանքի ու աշխատավարձի կազմակերպման, աշխատանքային ցուցանիշների վերլուծության և հաշվարկի արտասահմանյան փորձի ուսումնասիրության ու տեղայնացման, կառավարչական աշխատանքների կազմակերպման ոլորտներում:

Բովանդակային առումով որակավորման (ավարտական) աշխատանքը պետք է`

. ներկայացվի որպես բնագավառի հիմնահարցերից մեկին վերաբերող տեսական,

վերլուծական, սոցիալ-տնտեսագիտական կամ փորձարարական հետազոտություն,

որում շրջանավարտը բացահայտում է իր տեսական գիտելիքները և գործնական

ունակությունները, որոնք թույլ են տալիս ինքնուրույն լուծելու

մասնագիտական բնույթի խնդիրներ,

. ցույց տա շրջանավարտի կողմից գիտական և համակարգային վերլուծության

մեթոդների յուրացման աստիճանը, տեսական ընդհանրացումներ և գործնական

եզրակացություններ կատարելու ունակությունը, հիմնավորված

առաջարկություններ և երաշխավորություններ բնագավառի հիմնահարցերի

լուծման կատարելագործման վերաբերյալ,

. կրի ստեղծագործական բնույթ` հավաստի վիճակագրական տվյալների

օգտագործմամբ,

. բացահայտի շրջանավարտի պատրաստության աստիճանը ինքնուրույն աշխատելու

նյութական և ծառայությունների, գործարարության, ֆինանսաբանկային,

քաղաքացիական ծառայության, պետական և մունիցիպալ կառավարման

ոլորտներում,

. համապատասխանի նյութի տրամաբանված և հստակ շարադրման պահանջներին և

հենվի հավաստի փաստերի վրա,

. արտացոլի շրջանավարտի ունակությունը օգտագործելու տեղեկատվության

որոնման, ընտրության, համակարգման և մշակման արդի մեթոդները, աշխատել

բնագավառի նորմատիվ-իրավական ակտերի հետ,

. ձևավորված լինի հրատարակչական արդի նորմատիվներին և պահանջներին

համապատասխան, ունենա հետազոտական աշխատանքի հաշվետվությանը բնորոշ

կառուցվածք և համակարգչային շարվածքի 60-70 էջ ծավալ:

Որակավորման (ավարտական) աշխատանքների թեմատիկան սահմանում է մասնագիտական ամբիոնը: Թեմատիկայում պարտադիր կարգով պետք է ներառվեն`.... կառավարման ... տեսության ու պրակտիկայի առաջնահերթ և հրատապ հարցերը, հաշվի առնելով բուհի (ֆակուլտետի) ընտրած մասնագիտացումները և ընտրովի դասընթացների բովանդակությունն ըստ կրթաբլոկների:

Որակավորման (ավարտական) աշխատանքի կառուցվածքում պետք է ներառվեն հետևյալ բաժինները` ներածությունը, ավարտական աշխատանքի համապատասխան թեմայի մեթոդաբանական հիմնախնդիրները, հետազոտական աշխատանքի վերլուծությունն ու արդյունքները, եզրակացությունները և առաջարկությունները, օգտագործված գրականության ցանկը:

7.2.3. Պետական քննությանը ներկայացվող պահանջները.

Եզրափակիչ որակավորման (պետական) քննության բովանդակությունը, անցկացման ձևը և ուսանողների գիտելիքների գնահատման չափանիշները սահմանում է բուհը (ֆակուլտետը) և հաստատում բուհի գիտական խորհուրդը: Նրանում պարտադիր կարգով ներառվում են հարցեր մասնագիտության հետևյալ հիմնական ուսումնական դասընթացներից`մենեջմենթ, ռազմավարական կառավարում, անձնակազմի կառավարում, կազմակերպման տեսություն, կառավարչական որոշումների ընդունում, հանրային կառավարման համակարգ, ֆինանսական և բանկային մենեջմենթ, տնտեսագիտության տեսություն, /մակրո-, միկրոէկոնոմիկա/, վիճակագրություն, կառավարչական հաշվառում:

 

ԿԱԶՄՈՂՆԵՐ`

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները մշակող գիտամեթոդական հանձնաժողովի աշխատանքային խումբը

 

        դեկան, տ.գ.թ., դոցենտ                       Գ. Մ. Տերտերյան

    _______________________________                 _______________

    պաշտոնը, գիտ. աստիճանը, կոչումը                 անուն, ազգանուն

 

      ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆ.                  Յու. Մ. Սուվարյան

    _______________________________                 _______________

    պաշտոնը, գիտ. աստիճանը, կոչումը                 անուն, ազգանուն

 

                 080200, Կառավարում           մասնագիտության

_________________________________________

          դասիչ, մասնագիտության անվանում

պետական կրթական չափորոշիչը քննարկվել և հաստատվել է համալսարանի պետական կրթական չափորոշիչները մշակող գիտամեթոդական հանձնաժողովի 20...թ. ------------- -ի նիստում (արձանագրության թ.----):

 

Հանձնաժողովի նախագահ`

 

       պրոռեկտոր, տ.գ.թ., դոցենտ                      Վ. Սարգսյան

    _______________________________                 _______________

    պաշտոնը, գիտ. աստիճանը, կոչումը                 անուն, ազգանուն

 

«-----» -------------- 200---թ.

 

Համաձայնեցված է.

ՀՀ ԿԳՆ մասնագիտական կրթության

վարչության պետ`

 

    ____________________________                  __________________

      գիտ. աստիճանը, կոչումը                       անուն, ազգանուն

 

«-----» -------------- 200---թ.

 

Երաշխավորվող մասնագիտացումների ցանկ

 

._____________________________________________________________________.

|Դասիչ    |Մասնագիտացման և  նրա մեջ ընդգրկված         |Կրեդիտ-|ժամաքա-|

|         |ուսումնական դասընթացների անվանումները      |ներ    |նակները|

|_________|___________________________________________|_______|_______|

|ՄԴ.Բ.01  |Թ.1. Մասնագիտացում` 080201,                |       |       |

|         |Պետական և  մունիցիպալ կառավարում           |       |       |

|         | _______________________________           |       |       |

|         |   մասնագիտացման անվանումը                 |       |       |

|         |                                           |       |       |

|         |ՈՒսումնական դասընթացները`                  |       |       |

|         |                                           |       |       |

|ՄԴ.Բ.01.1|1. Պետական և  մունիցիպալ գույքի կառավարում |   5   |   60  |

|         |                                           |       |       |

|ՄԴ.Բ.01.2|2. Պետական և  մունիցիպալ կառավարում        |5+5=10 |80+100=|

|         |                                           |       |180    |

|ՄԴ.Բ.01.3|3. Տարածաշրջանային էկոնոմիկա և  կառավարում |   4   |   80  |

|         |                                           |       |       |

|ՄԴ.Բ.01.4|4. Հանրային կառավարման միջազգային փորձը    |   5   |   80  |

|         |                                           |       |       |

|ՄԴ.Բ.01.5|5. Հանրային ծառայությունների համակարգը     |   5   |   80  |

|         |                                           |       |       |

|ՄԴ.Բ.01.6|6. Պետական կառավարման պատմություն          |   4   |   80  |

|         |                                           |       |       |

|ՄԴ.Բ.02  |Թ.2. Մասնագիտացում` 080202,                |       |       |

|         |Հակաճգնաժամային կառավարում                 |       |       |

|         |__________________________                 |       |       |

|         | մասնագիտացման անվանումը                   |       |       |

|         |                                           |       |       |

|         |ՈՒսումնական դասընթացները`                  |       |       |

|         |                                           |       |       |

|ՄԴ.Բ.02.1|1. Արբիտրաժային գործընթաց                  |   4   |   80  |

|         |                                           |       |       |

|ՄԴ.Բ.02.2|2. Աուդիտի հիմունքներ                      |   4   |   60  |

|         |                                           |       |       |

|ՄԴ.Բ.02.3|3. Վերակառուցման տեսական հիմքերը           |   4   |   40  |

|         |                                           |       |       |

|ՄԴ.Բ.02.4|4. Հակաճգնաժամային կառավարման տեսություն   |   5   |   80  |

|         |                                           |       |       |

|ՄԴ.Բ.02.5|5. Ռիսկի կառավարում և  ապահովագրություն    |   4   |   40  |

|         |                                           |       |       |

|ՄԴ.Բ.02.6|6. Ձեռնարկության ֆինանսական առողջացման     |   5   |   60  |

|         |   տեսություն                              |       |       |

|         |                                           |       |       |

|ՄԴ.Բ.02.7|7. Գնահատման գործունեության տեսություն և   |   5   |   60  |

|         |   պրակտիկա                                |       |       |

|         |                                           |       |       |

|ՄԴ.Բ.02.8|8. Սնանկացման գործընթացի կառավարման        |   5   |   80  |

|         |   իրավական հիմքերը                        |       |       |

|         |                                           |       |       |

|ՄԴ.Բ.03  |Թ.3. Մասնագիտացում` 080203,                |       |       |

|         |Զբոսաշրջության կառավարում                  |       |       |

|         |________________________                   |       |       |

|         |մասնագիտացման անվանումը                    |       |       |

|         |                                           |       |       |

|         |ՈՒսումնական դասընթացները`                  |       |       |

|         |                                           |       |       |

|ՄԴ.Բ.03.1|1. Զբոսաշրջության մենեջմենթ                |   5   |   80  |

|         |                                           |       |       |

|ՄԴ.Բ.03.2|2. Հյուրանոցային մենեջմենթ                 |   5   |   60  |

|         |                                           |       |       |

|ՄԴ.Բ.03.3|3. Զբոսաշրջության քաղաքականություն         |   5   |   60  |

|         |                                           |       |       |

|ՄԴ.Բ.03.4|4. Էքսկուրսիոն գործունեության կազմակերպում |   5   |   60  |

|         |                                           |       |       |

|ՄԴ.Բ.03.5|5. Զբոսաշրջային փաթեթի ձևավորում           |   5   |   60  |

|         |                                           |       |       |

|ՄԴ.Բ.03.6|6. Զբոսաշրջային ծառայությունների մարքեթինգ |   4   |   60  |

|         |   և  գովազդ                               |       |       |

|         |                                           |       |       |

|ՄԴ.Բ.03.7|7. Տրանսպորտային ծառայությունների մենեջմենթ|   5   |   60  |

|         |                                           |       |       |

|ՄԴ.Բ.03.8|8. Հյուրընկալության մենեջմենթ              |   5   |   40  |

|         |                                           |       |       |

._____________________________________________________________________.

 

---------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
06.10.2009
N 873-Ն
Հրաման