041.0577.051098
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 հոկտեմբերի 1998 թվականի թիվ 577
ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) Երևանի Կորյունի փողոցի թիվ 19 հասցեում գտնվող շենքի առաջին հարկից 63 քառ. մետր տարածք վարձակալության հանձնել Քրիստոնեությունը Հայաստանի պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության եկեղեցական հանձնաժողովի գործադիր մարմնին.
բ) մեկամսյա ժամկետում Քրիստոնեությունը Հայաստանի պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության եկեղեցական հանձնաժողովի գործադիր մարմնի հետ սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր` ժամկետը սահմանելով մինչև 2002 թվականի փետրվարի 1-ը: