Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇ ...

 

 

110.0873.020210

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»        02            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11010021

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

6 հոկտեմբերի 2009 թվականի N 873-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(14-րդ մաս)

 

|_________|________________________________________|_________|________|

|ԸՄԴ.Ը. 04|ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ                        |    5    |  60    |

|         |  Ապահովագրման հիմունքները, դասակարգումը|         |        |

|         |և  իրականացման ձևերը:  Ապահովագրական    |         |        |

|         |հարաբերությունների իրավական հիմքերը, ՀՀ |         |        |

|         |ապահովագրական համակարգը: Ապահովագրական  |         |        |

|         |տարիֆների կազմման հիմունքները, տարիֆային|         |        |

|         |դրույքի կազմը և  կառուցվածքը. նետտո- և  |         |        |

|         |բրուտո- դրույքի հաշվարկի ընդհանուր      |         |        |

|         |սկզբունքները: Ապահովագրողների ֆինանսական|         |        |

|         |կայունության հասկացությունը,            |         |        |

|         |ապահովագրողի եկամուտները, ծախսերը և     |         |        |

|         |շահույթը: Ապահովագրական ռեզերվները և    |         |        |

|         |նրանց տեսակները: Ապահովագրական          |         |        |

|         |ընկերության վճարունակության ապահովումը  |         |        |

|         |և  այդ ընկերությունում տնտեսական        |         |        |

|         |աշխատանքը: Նախազգուշական միջոցառումներ  |         |        |

|         |և  դրանց ֆինանսավորումը ապահովագրական   |         |        |

|         |ընկերության միջոցով: Ներդրումային       |         |        |

|         |գործունեության իրականացման              |         |        |

|         |անհրաժեշտությունը, ապահովագրողի         |         |        |

|         |ժամանակավորապես ազատ միջոցների ներդրման |         |        |

|         |սկզբունքները: ՈՒնեցվածքային             |         |        |

|         |ապահովագրում. ապահովագրման նոր ձևեր`    |         |        |

|         |տրանսպորտային միջոցների, մասնագիտական   |         |        |

|         |պատասխանատվության, ուղևորների           |         |        |

|         |փոխադրումների: Անձի ապահովագրում`       |         |        |

|         |տեսակները և  բնութագրերը, անձնական      |         |        |

|         |ապահովագրումը որպես հասարակության       |         |        |

|         |սոցիալական կայունության գործոն: ՀՀ      |         |        |

|         |ապահովագրական շուկան, ապահովագրական     |         |        |

|         |ծառայություններ, դրանց գնորդները,       |         |        |

|         |միջնորդները և  վաճառողները:             |         |        |

|         |Համաշխարհային ապահովագրական             |         |        |

|         |տնտեսությունը, նրա միտումները և         |         |        |

|         |զարգացման հեռանկարները:                 |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ԸՄԴ.Ը. 05| ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ             |    5    |   60   |

|_________|________________________________________|_________|________|

|         |Տեսական ուսուցման ժամաքանակը            |         |        |

|         |ԸՆԴԱՄԵՆԸ                                |   216   |  3780  |

|_________|________________________________________|_________|________|

|Ֆ.       |ՖԱԿՈՒԼՏԱՏԻՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ       |         |   Ֆ.   |

._____________________________________________________________________.

 

4.1. Առկա ձևով ուսուցման դեպքում լսարանային պարապմունքներին պետք է տրամադրվի յուրաքանչյուր ուսումնական դասընթացին հատկացվող ժամաքանակի 50%-ից ոչ պակասը, իսկ հեռակա ձևով ուսուցման դեպքում` 10%-ից ոչ պակասը:

 

    5.        080300 «Ֆինանսներ»

______________________________________

          դասիչ, մասնագիտության անվանում

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ __ Ֆինանսների բակալավր______ -ի ՊԱՏՐԱՍՏՄԱՆ

որակավորման աստիճան

ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

5.1. Ֆինանսների բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման

___________________

         որակավորման աստիճան

ժամկետը, ներառյալ ուսանողի հետազոտական աշխատանքը, առկա ուսուցման ձևով 194 շաբաթ է, որից.

    . տեսական ուսուցումը և  միջանկյալ և  ամփոփ ստուգումները`    146 շաբաթ,

    . պրակտիկաները`                                               8 շաբաթ,

    այդ թվում` ուսումնական պրակտիկա`                              4 շաբաթ,

    արտադրական պրակտիկա`                                          4 շաբաթ:

    . եզրափակիչ պետական որակավորումը`                             6 շաբաթ,

այդ թվում` որակավորման (ավարտական) աշխատանքի պատրաստումը և   4 շաբաթ պաշտպանությունը`

    և  պետական քննությունը`                                       2 շաբաթ

    . արձակուրդները`                                             34 շաբաթ:

Ավարտական աշխատանքի կատարման ժամանակացույցը, ընթացիկ վերահսկման և ատեստավորման ձևը, պաշտպանության թույլատրման կարգը սահմանում է բուհը (ֆակուլտետը), որը հաստատում է բուհի գիտական խորհուրդը:

 

5.2. Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող անձանց համար Ֆինանսների բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի յուրացման

__________________

որակավորման աստիճան ժամկետները հեռակա ուսուցման ձևով երկարացվում են մինչև 1 տարի` սույն պետական կրթական չափորոշիչի թ.1.2-ով սահմանված ժամկետի նկատմամբ:

 

5.3. ՈՒսանողի ուսումնական ծանրաբեռնվածության առավելագույն ծավալը սահմանվում է շաբաթական առավելագույն 54 ժամ, որը համարժեք է 1.5 ակադեմիական կրեդիտի, իսկ 1 կրեդիտը համարժեք է ուսանողի 30 լրիվ կամ 36 ակադեմիական ժամի ուսումնական ծանրաբեռնվածությանը` ներառյալ լսարանային և արտալսարանային (ինքնուրույն) աշխատանքները:

 

5.4. Առկա ուսուցման ձևով սովորող ուսանողի լսարանային պարապմունքների ծավալը չպետք է գերազանցի շաբաթական 36 ժամ: Նշված ծավալում չեն ընդգրկվում ֆիզիկական դաստիարակություն և ֆակուլտատիվ դասընթացների դասաժամերը: ՈՒսումնական տարվա տեսական ուսուցման տևողությունը (ներառյալ միջանկյալ և ամփոփ ստուգումները) 40 շաբաթ է:

 

5.5. Հեռակա ուսուցման ձևով սովորող ուսանողի համար պետք է ապահովվի տարեկան 160 ժամից ոչ պակաս ծավալով դասախոսների հետ պարապմունքներ անցկացնելը:

 

5.6. ՈՒսումնական տարվա արձակուրդները պետք է 7-12 շաբաթ լինեն, այդ թվում` 2 շաբաթից ոչ պակաս` ձմեռային քննաշրջանից հետո:

 

    6.              080300 «Ֆինանսներ»

____________________________________________

              դասիչ, մասնագիտության անվանում

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ Ֆինանսների բակալավր-ի ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ

___________________

                    որակավորման աստիճան

ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6.1. Ֆինանսների բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագրի

___________________

         որակավորման աստիճան

մշակմանը ներկայացվող պահանջները.

 

6.1.1. Սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա բուհն ինքնուրույն է մշակում և հաստատում Ֆինանսների բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական

___________________

                     որակավորման աստիճան

ծրագիրը:

ՈՒսումնական դասընթացի բաղադրիչների տեսակները (դասախոսություն, գործնական, սեմինար, լաբորատոր պարապմունքներ, անհատական և կուրսային աշխատանքների խորհրդատվություն և այլն) և ծավալները` դասընթացին հատկացված դասաժամերի շրջանակում սահմանում է բուհը: ՈՒսուցման ողջ շրջանում ուսումնական ժամաքանակի ընդհանուր հաշվեկշռում ակտիվ մեթոդներով ուսանողի տեսական ուսուցումը չպետք է ցածր լինի 25%-ից:

ՈՒսանողի գիտելիքի ստուգման և գնահատման համակարգի տեսակն ընտրում է բուհը: Տվյալ դասընթացից /մոդուլից/ ուսանողի գիտելիքների եզրափակիչ գնահատականը հիմնավորվում է ոչ միայն եզրափակիչ քննության և ստուգարքի արդյունքներով, այլ նաև այդ գնահատականը պետք է հաշվի առնի ուսանողի ընթացիկ ակտիվությունը, գիտելիքների միջանկյալ ստուգումները, հաճախումները, ինչպես նաև անհատական, արտալսարանային աշխատանքը: Գնահատականի 65-70%-ը ձևավորվում է կիսամյակի ընթացքում գիտելիքների միջանկյալ ստուգումներով և վերը նշված բաղկացուցիչներով, իսկ 30-35%-ը եզրափակիչ քննությամբ կամ ստուգարքի արդյունքով:

Գիտելիքի ստուգումն անց է կացվում գրավոր: Բուհի իրավունքն է ուսումնական դասընթացների գնահատման եղանակի /ստուգարք կամ քննություն/ ընտրությունը:

ՈՒսանողների գիտելիքների ընթացիկ գնահատման գործում բուհն օգտագործում է իրեն նպատակահարմար սանդղակ:

Միջազգային մասնագիտական կրթական համակարգին ինտեգրվելու և ուսանողների ակադեմիական շարժունակությունն ապահովելու նպատակով ուսումնական գործընթացը կազմակերպվում է ակադեմիական կրեդիտների կուտակման ու փոխանցման համակարգով: Հենց այդ համակարգում նպատակահարմար է կիրառել գիտելիքների գնահատման բազմագործոնային եղանակը:

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թ. հունիսի 19-ի N 588-Ա/Ք հրամանով հաստատվել Է «Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կրեդիտային համակարգով կազմակերպման» օրինակելի կարգը, որտեղ ներկայացված են համաեվրոպական կրեդիտային համակարգի այն հիմնական սահմանումներն ու դրույթները, որոնք կիրառվում են ՀՀ բարձրագույն կրթության համակարգում:

Կրեդիտների փոխանցման և կուտակման եվրոպական համակարգը (ԿՓԿԵՀ) միասնական համաեվրոպական կրեդիտային համակարգ է, որտեղ ուսանողի լրիվ ուսումնական բեռնվածքը 1 ուստարում գնահատվում է 60 կրեդիտ: Այն նախատեսված է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ) ուսանողների ձեռք բերած կրթական արդյունքների արժևորման, պաշտոնական ճանաչման և բուհից բուհ տեղափոխումը դյուրացնելու համար: ԿՓԿԵՀ կրեդիտը չի չափում դասախոսի ուսումնական գործունեության (դասավանդման) աշխատածավալը: Այն չափում է ուսանողի ուսումնական աշխատանքի (ուսումնառության) ծավալը:Կրեդիտը չի չափում ուսանողի ստացած գիտելիքի որակը, այն չափվում է ակադեմիական առաջադիմության գնահատականներով: Կրեդիտային և գնահատման համակարգերի միջև փոխադարձ ներգործության որևէ կապ չկա:

Անհատական կամ կուրսային աշխատանքը դիտարկվում է որպես դասընթացի ուսումնական բաղադրիչ և իրականացվում է այդ դասընթացին հատկացված դասաժամերից դուրս` որպես արտալսարանային աշխատանք: Անհատական աշխատանք է տրվում քննությամբ ավարտվող մասնագիտական և մասնագիտացման մոդուլներին, ինչպես նաև ստուգարքով ավարտվող մասնագիտացման մոդուլներին:

Մասնագիտության ուսումնական պլանով (հավելված 2) նախատեսված բոլոր ուսումնական դասընթացների, կուրսային աշխատանքների և պրակտիկաների համար պարտադիր է եզրափակիչ գնահատականի նշանակումը:

Մասնագիտացման դասընթացների կրթաբլոկը ընդհանուր մասնագիտական դասընթացների կրթաբլոկի տրամաբանված հաջորդականությունն է, որը ընտրած մասնագիտությամբ նախատեսված գործունեության բնագավառներում նպաստում է ուսանողի խորը մասնագիտական գիտելիքների և ունակությունների ձեռքբերմանը: Այն մասնագիտությունների գծով, որոնց անվանման մեջ առկա է ...... (ըստ ճյուղերի) ......... արտահայտությունը, ընտրած բնագավառի համար շրջանավարտի պատրաստման առանձնահատկությունները առաջին հերթին հաշվի են առնվում մասնագիտացման դասընթացների միջոցով: Բուհը պետական կրթական չափորոշիչի հավելված 1-ում տրված ցանկից ինքնուրույն է ընտրում իրեն համապատասխանող մասնագիտացումը և իրավունք ունի փոփոխելու կամ լրացնելու մասնագիտացման դասընթացների ցանկը, կամ էլ ՀՀ ԿԳՆ մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչը մշակող գիտամեթոդական հանձնաժողովի հետ համաձայնեցրած` ձևավորելու նոր մասնագիտացում:

ՈՒսանողի կողմից ընտրովի դասընթացների ուսումնառությունը պարտադիր է, իսկ դրանց ցանկը երաշխավորական բնույթ է կրում, որը կարող է փոփոխել կամ լրացնել բուհը:

Ֆակուլտատիվ դասընթացների կրթաբլոկի ցանկը նույնպես երաշխավորական բնույթ է կրում և ուսանողի համար պարտադիր չէ, իսկ դրանց հաճախելու դեպքում կրթաբլոկին հատկացրած ժամաքանակների 30%-ին վերաբերվող դասընթացներից պարտադիր է ուսանողների գիտելիքների ստուգումը և գնահատումը:

Բակալավրի աստիճան ստանալու համար սահմանված 240 կրեդիտից`

. հումանիտար և սոցիալական դասընթացների գումարային կրեդիտը հավասար է

36-ի (18 մոդուլ, յուրաքանչյուրը` 2-ական կրեդիտ),

. մաթեմատիկական և բնագիտական դասընթացների գումարային կրեդիտը հավասար

է 18-ի (6 մոդուլ, յուրաքանչյուրը` 3-ական կրեդիտ),

. պարտադիր ընդհանուր մասնագիտական դասընթացների գումարային կրեդիտը

հավասար է 68-ի (17 մոդուլ, յուրաքանչյուրը` 4-ական կրեդիտ),

Համաձայն վերը նշվածի` հումանիտար և սոցիալական դասընթացների և ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների գումարային կրեդիտը կազմում է 54, որը բակալավրի աստիճան ստանալու համար սահմանված 240 կրեդիտի 22.5 տոկոսն է: ՀՊՏՀ բոլոր մասնագիտությունների ուսումնական պլաններում ներառված պարտադիր մասնագիտական մոդուլների գումարային կրեդիտը 122 է: Մնացած 118 կրեդիտը ձևավորվում է թողարկող ամբիոնների առաջադրած մասնագիտացման մոդուլներով, ինչպես նաև վերջին 8-րդ կիսամյակում ներառված արտադրական պրակտիկայով, ավարտական աշխատանքով և պետական քննությամբ: ՈՒսանողի ընդհանուր ծանրաբեռնվածության 77.5 տոկոսը հատկացված է տնտեսագիտության ուսումնասիրմանը:

 

6.1.2. Մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում բուհն իրավասու է`

. 5%-ի սահմաններում փոփոխել դասընթացների կրթաբլոկներին հատկացրած

ժամաքանակները, իսկ առանձին դասընթացներինը` մինչև 10%-ի սահմաններում,

. ձևավորել հումանիտար և սոցիալական դասընթացների կրթաբլոկ, որի

պարտադիր բաղադրիչում (թ. 4 բաժին) անհրաժեշտ է հետևյալ դասընթացների

առկայությունը`

«Ֆիզիկական դաստիարակություն «(160 ժ.),

«Հայոց պատմություն» (80 ժ),

«Հայոց լեզու և հայ գրականություն» (80 ժ),

«Ռուսաց լեզու» (120 ժ),

«Օտար լեզու» (160 ժ.),

«Փիլիսոփայություն» (60 ժ.),:

Մնացած դասընթացները կարող են ընդգրկվել ըստ բուհի հայեցողության: Այս դեպքում հնարավոր է նրանց միջդասընթացային միավորումը` բովանդակության պարտադիր նվազագույնի պահպանմամբ:

Եթե դասընթացը ընդհանուր մասնագիտական կամ մասնագիտացման դասընթացների կրթաբլոկի մի մասն է կազմում, դրա համար հատկացված ժամերը վերաբաշխվում են ՀՍ դասընթացների վրա:

Ֆիզիկական դաստիարակության պարապմունքները հեռակա և դրսեկության ձևերով ուսումնառող ուսանողների համար կարող են իրականացվել նրանց ցանկությամբ,

. ընդհանուր հումանիտար և սոցիալական (ՀՍ) դասընթացների դասավանդումն իրականացնել հեղինակային դասախոսությունների, անհատական և կոլեկտիվ գործնական պարապմունքների, առաջադրանքների և սեմինարների ձևով` բուհի մշակած ծրագրերով, հաշվի առնելով բուհի մասնագիտական առանձնահատկությունները, դասախոսների հետազոտական ուղղվածությունը և հակումները, որոնք կապահովեն կրթաբլոկի դասընթացների թեմատիկայի լուսաբանումը` ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը համապատասխան,

. սահմանել ընդհանուր հումանիտար և սոցիալական (ՀՍ)

. ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական (ԸԲ) կրթաբլոկներում ընդգրկված

դասընթացների առանձին բաժինների դասավանդման անհրաժեշտ խորությունը`

կրթաբլոկների դասընթացների ուղղվածությանը համապատասխան և

մասնագիտության առանձնահատկությունների հաշվառմամբ:

. իրականացնել 080300»Ֆինանսներ»

_____________________________

                  դասիչ, մասնագիտության անվանում

մասնագիտությամբ Ֆինանսների բակալավր -ի պատրաստման հիմնական կրթական

___________________

                      որակավորման աստիճան

ծրագիրը կրճատված ժամկետով` համապատասխան ուղղվածության միջին կամ

բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող ուսանողների համար:

ՈՒսուցման ժամկետների կրճատումը կատարվում է մասնագիտական կրթության

նախորդ աստիճանում ուսանողների ձեռք բերած գիտելիքների,

ունակությունների և հմտությունների հիման վրա: Այդ դեպքում ուսուցման

տևողությունը 2 (երկու) տարուց պակաս չպետք է լինի: Կրճատված ժամկետով

ուսուցումը թույլ է տրվում նաև այն անձանց, որոնց կրթական մակարդակը և

բացառիկ ընդունակությունները բավարար հիմք են նման ուսուցում

իրականացնելու համար,

. առանձին դեպքերում, մասնագիտությունների պետական կրթական

չափորոշիչները մշակող ԿԳՆ գիտամեթոդական հանձնաժողովի հետ

համաձայնեցված`

. 080300 «Ֆինանսներ»

___________________________________

դասիչ, մասնագիտության անվանում

մասնագիտության համար բուհերն իրավունք ունեն մինչև 20%-ի սահմանում

փոփոխել ընդհանուր մասնագիտական դասընթացների (ԸՄԴ) կրթաբլոկի

ժամաքանակը, իսկ առանձին դասընթացները` մինչև 40%-ի սահմաններում:

 

6.2. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները.

Ֆինանսների բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը

__________________

որակավորման աստիճան պետք է ապահովվի գիտամանկավարժական կադրերով, որոնք, որպես կանոն, ունեն դասընթացների դասավանդման ուղղվածությանը համապատասխանող բազային կրթություն (առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի) և հետևողականորեն զբաղվում են հետազոտական և գիտամեթոդական գործունեությամբ: Հատուկ մասնագիտացնող դասընթացներ դասավանդող դասախոսները, որպես կանոն, պետք է ունենան գիտական աստիճան (գիտական կոչում) և/կամ համապատասխան գործունեության ոլորտում աշխատանքի փորձ:

Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները պետք է կազմեն պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակասը:

Հիմնական հաստիքային դասախոսները և 0.25 հաստիքից բարձր ձևակերպված համատեղողները նույնպես պետք է կազմեն ընդհանուրի 50%-ից ոչ պակասը:

 

6.3. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները.

Ֆինանսների բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը

___________________

որակավորման աստիճան պետք է ներառի ուսանողների կողմից մասնագիտական դասընթացների լաբորատոր, գործնական (սեմինար) աշխատանքների կատարում (աշխատանքների ցանկը պարտադիր տրվում է), ներառյալ որպես պարտադիր բաղադրիչ` համակարգչային կիրառական ծրագրային փաթեթների օգտագործմամբ գործնական առաջադրանքների կատարում: Պարտադիր պահանջ է նաև անհրաժեշտ ինֆորմացիոն բազայի ստեղծումը, որն ապահովում է բարձրորակ մասնագետի պատրաստումը և ուսանողի մուտքը տարբեր ինֆորմացիոն աղբյուրներ, ներառյալ համաշխարհային համացանցը:

Ֆինանսների բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը

__________________

որակավորման աստիճան պետք է ապահովվի յուրաքանչյուր ուսանողի մուտքով դեպի գրադարանային ֆոնդեր և տվյալների բազաներ, որոնք ըստ բովանդակության համապատասխանում են հիմնական կրթական ծրագրով նախատեսված դասընթացների լրիվ ցանկին, նույն դասընթացների բաղադրիչներին (դասախոսություններ, գործնական, սեմինար և լաբորատոր պարապմունքներ, կուրսային և դիպլոմային աշխատանքների խորհրդատվություն, պրակտիկաների ծրագրեր) նվիրված մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև տեսալսողական նյութերով և ցուցադրական ձեռնարկներով:

Բուհի գրադարանը պետք է հագեցած լինի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված դասընթացների ուսումնամեթոդական համալիրներով, մասնագիտության նորմատիվ-իրավական ակտերով, տեղեկատու գրականությամբ և չափորոշիչներով:

 

6.4. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման պահանջները

Ֆինանսների բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագիր իրականացնող

__________________

որակավորման աստիճան բուհը պետք է ունենա նյութատեխնիկական բազա, որը համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ նորմերին և հակահրդեհային կանոններին, ապահովում է օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված լաբորատոր, սեմինար, գործնական պարապմունքների և միջդասընթացային պատրաստման բոլոր ձևերի և ուսանողների հետազոտական աշխատանքների կատարումը:

 

6.5. Պրակտիկաների կազմակերպման պահանջները

ՈՒսուցման ընթացքում առանձին մասնագիտական դասընթացների և ընտրած մասնագիտացման գծով գործնական ունակությունների, ապագա աշխատավայրում հմտություններ և փորձառումներ ձեռք բերելու նպատակով բնագավառի կազմակերպաիրավական տարբեր ձևերի կազմակերպություններում, հիմնարկներում և հաստատություններում կազմակերպվում են ուսանողների ուսումնական և արտադրական պրակտիկաներ:

ՈՒսանողի արտադրական պրակտիկան մասնագիտության ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչն է, որի կազմակերպման և իրականացման պատասխանատուն բուհն է: Արտադրական պրակտիկան կազմակերպվում է այն հաշվով, որպեսզի շրջանավարտը կարողանա այդ ընթացքում ստացած փորձառությունը օգտագործել իր ավարտական աշխատանքը ձևավորելիս: Եթե շրջանավարտը ուսուցումը համատեղում է աշխատանքի հետ, բուհն իրավունք ունի թույլատրել աշխատավայրում պրակտիկայի անցկացումը, եթե շրջանավարտի աշխատանքի բնույթը համապատասխանում է բուհում ուսումնառած մասնագիտությանը:

Պրակտիկան կարող է կազմակերպվել նաև որոշակի կազմակերպությունում` նախապես կազմված անհատական ծրագրով, եթե շրջանավարտը նույն կազմակերպությունում պաշտոն է զբաղեցնում:

Արտադրական պրակտիկայի տեղերի բացակայության դեպքում բուհը (ֆակուլտետը) այն կազմակերպում է սեփական նյութատեխնիկական բազայի վրա, եթե այն հագեցած է ժամանակակից սարքավորմամբ և ծրագրային միջոցներով:

 

    7.     080300 «Ֆինանսներ»

_________________________________

         դասիչ, մասնագիտության անվանում

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

7.1. Շրջանավարտը պետք է կարողանա լուծել

սույն պետական կրթական չափորոշիչի թ.1.2 կետում նշված որակավորմանը համապատասխանող խնդիրները:

Ֆինանսների բակալավր -ը պետք է.

___________________

որակավորման աստիճան

ա/ հումանիտար և սոցիալական գիտելիքների բնագավառում`

. ծանոթ լինի ՀՀ Սահմանադրությանը և իր բնագավառի օրենքներին,

. ազատ տիրապետի մասնագիտական հայոց լեզվին (գրավոր և բանավոր) և

հաղորդակցվի երկու օտար լեզուներով,

. ունենա պատկերացում առողջ կենսակերպի մասին, տիրապետի ֆիզիկական

կատարելագործման ունակություններին և հմտություններին,

. իմանա հայոց պատմությունը և արդի քաղաքագիտական զարգացումները,

. ծանոթ լինի համաշխարհային մշակույթին, տիրապետի վարվելաձևի

կուլտուրային, իմանա դրա էթիկական և իրավական նորմերը, որոնք

կարգավորում են մարդու և հասարակության, մարդու և շրջակա միջավայրի

հարաբերությունները,

. գիտենա հոգեբանության և մանկավարժության տարրերը,

. ծանոթ լինի ժամանակակից փիլիսոփայական ուղղություններին, գիտենա

կեցության մասին գիտության հիմնադրույթներ, նյութականի և վերացականի

հասկացություններ, մատերիայի կազմակերպման ձևեր, հետևի սոցիալական

գլոբալ զարգացումներին,

. գիտենա տնտեսագիտության տեսության հիմնադրույթները, մակրո- և

միկրոտնտեսագիտության օրենքները, անցումային շրջանի տնտեսության

առանձնահատկությունները:

բ/ բնագիտության և մաթեմատիկայի բնագավառում`

. ծանոթ լինի ժամանակակից բնագիտության հիմնական սկզբունքներին և

հայեցակարգերին, բնապահպանական գլոբալ և տարածքային հիմնախնդիրներին,

. տիրապետի մաթեմատիկայի հիմնական բաժիններին, հավանականությունների

տեսության և մաթեմատիկական վիճակագրության մեթոդներին, մաթեմատիկական

մոդելավորման եղանակներին,

. տիրապետի տեղեկատվության հավաքման, պահպանման և մշակման համակարգչային

մեթոդներին և կարողանա օգտագործել ժամանակակից տեղեկատվական

տեխնոլոգիաներ,

գ/մասնագիտական գործունեության բնագավառում`

. կարողանա իրականացնել վերլուծական և հետազոտական աշխատանքներ

հանրապետության սոցիալական իրավիճակի գնահատման համար,

. տիրապետի սոցիալական իրավիճակի գնահատման ժամանակակից մեթոդներին,

. մշակի աշխատանքի կազմակերպման ու վարձատրության ռացիոնալացման և

օպտիմալացման միջոցառումներ,

. մշակի ներդրումային և նորամուծությունների ծրագրեր և դրանց

իրագործման միջոցառումներ ձեռնարկի,

. կիրառի արտադրության և աշխատանքի գիտական կազմակերպման մեթոդներ,

. կարողանա իրականացնել մարդկային գործոնի արդյունավետ օգտագործման

աշխատանքներ:

Ֆինանսների բակալավր-ի հատուկ պատրաստությանը վերաբերվող պահանջները

__________________

որակավորման աստիճան սահմանում է տվյալ մասնագիտացումն առաջադրող բուհը` ՀՀ ԿԳՆ մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները մշակող գիտամեթոդական հանձնաժողովի հետ համաձայնեցրած, որոնք ՀՀ ԿԳՆ-ում մասնագիտացումը հաստատելուց հետո միասնական են դառնում այլ բուհերի համար, բխում են մասնագիտացման կրթաբլոկի բովանդակությունից և տվյալ մասնագիտացմամբ մասնագետներ պատվիրած կազմակերպության գործառնություններից:

Նշված փորձառությունները ներառում են`

. հետազոտական աշխատանք վարելու, վերացական տրամաբանական մտածողության,

ինդուկցիայի և դեդուկցիայի մեթոդները կիրառելու և քննադատական

վերլուծության ունակություններ,

. անծանոթ պայմաններում առաջացած ոչ կոնստրուկտիվ հիմնահարցերի

բացահայտման, հաղթահարման և վերջնական լուծման, սեղմ ժամանակացույցով

աշխատանքներ կազմակերպելու ընդունակություն,

. մասնագիտական գործունեության բնագավառում նորամուծությունների նկատմամբ

ընկալունակության ցուցաբերում:

Ֆինանսների բակալավր-ի` մարդկանց հետ աշխատելու փորձառությունը ենթադրում

___________________

որակավորման աստիճան է նրա ունակությունները`

. այլ անձանց հետ փոխգործակցելու, կոլեկտիվում նրանց հետ հաղորդակցվելու,

. խնդիրներ ձևավորելու և դրանք ենթականերին պատվիրակելու,

. մարդկանց ստեղծագործական աճի ձգտումը խրախուսելու և զարգացումն

ապահովելու,

. ծագած տարաձայնությունները և բախումները լուծելու,

. տարբեր զարգացման և մտավոր մակարդակի տեր մարդկանց հետ

համագործակցելու,

. մասնագիտական հարցերի շրջանակներում ընդունելի որոշումների հասնելու

նպատակով բանակցություններ վարելու,

. տարաբնույթ և տարասեռ մշակութային միջավայրերում աշխատելու և այլն:

Ֆինանսների բակալավր-ի` ինֆորմացիայի հետ աշխատելու փորձառությունը

___________________

որակավորման աստիճան պահանջում է պարտադիր հմտություններ`

. պաշտոնական և ոչ պաշտոնական իրավիճակներում սեփական կարծիքը գրավոր և

բանավոր ձևերով շարադրելու, քննարկելու և գործուն կարգով պաշտպանելու,

. լեզվային և մշակութային տարբերությունների հաշվառմամբ գրավոր

ինֆորմացիան լսելու և վերլուծորեն ընկալելու,

. բանավոր, տպագրված և էլեկտրոնային աղբյուրներից ստացված

տեղեկատվություն որոնելու, ստանալու, համակարգելու, գրավոր ձևակերպելու

և օգտագործելու:

Տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման գծով Ֆինանսների բակալավր-ը պետք է ծանոթ լինի տվյալների մշակման երկուսից ոչ

___________________

որակավորման աստիճան պակաս համակարգերի, համակարգչային և բազմաօգտագործման տեղային ցանցային համակարգերին, ինչպես նաև կարողանա կատարել տեղեկատվության որոնում տվյալների ցանցային բազաներում (www), օգտվել էլեկտրոնային փոստից, տվյալների բազաների փաթեթից:

Ֆինանսների բակալավր-ը պետք է հասկանա իր մասնագիտության էությունը և

___________________

որակավորման աստիճան սոցիալական նշանակալիությունը, իր որակավորման շարունակական բարձրացման անհրաժեշտությունը հետբուհական և լրացուցիչ կրթություն ստանալու կամ էլ նոր գիտելիքների ինքնուրույն տիրապետման միջոցով:

 

7.2. Ֆինանսների բակալավր-ի եզրափակիչ պետական որակավորման պահանջները

___________________

         որակավորման աստիճան

 

080300 «Ֆինանսներ»

7.2.1. _________________________________ մասնագիտությամբ

դասիչ, մասնագիտության անվանում

Ֆինանսների բակալավր-ի եզրափակիչ պետական որակավորումը ներառում է`

___________________

որակավորման աստիճան որակավորման (ավարտական) աշխատանքի պաշտպանությունը և պետական քննության հանձնումը, որոնք թույլ են տալիս բացահայտելու շրջանավարտի տեսական և գործնական պատրաստությունը սույն պետական կրթական չափորոշիչներով սահմանված մասնագիտական խնդիրների լուծման բնագավառում:

 

7.2.2. Ֆինանսների բակալավր-ի որակավորման (ավարտական) աշխատանքին

___________________

           որակավորման աստիճան

ներկայացվող պահանջները.

080300 «Ֆինանսներ»

_______________________________ մասնագիտությամբ

դասիչ, մասնագիտության անվանում

 

Ֆինանսների բակալավր-ի որակավորման (ավարտական) աշխատանքն ավարտուն մի

___________________

որակավորման աստիճան մշակում է, որը կատարված է մասնագիտության ուսումնական պլանին համապատասխան և նպատակ ունի ամրապնդել և ընդլայնել շրջանավարտի տեսական և գործնական գիտելիքները աշխատանքի ու աշխատավարձի կազմակերպման, աշխատանքային ցուցանիշների վերլուծության և հաշվարկի օտարերկրյա փորձի ուսումնասիրության ու տեղայնացման, կառավարչական աշխատանքների կազմակերպման ոլորտներում:

Բովանդակային առումով որակավորման (ավարտական) աշխատանքը պետք է`

. ներկայացվի որպես բնագավառի հիմնահարցերից մեկին վերաբերող տեսական,

վերլուծական, սոցիալական կամ փորձարարական հետազոտություն, որում

շրջանավարտը բացահայտում է իր տեսական գիտելիքները և գործնական

ունակությունները, որոնք թույլ են տալիս ինքնուրույն լուծելու

մասնագիտական բնույթի խնդիրներ,

. ցույց տա շրջանավարտի կողմից գիտական և համակարգային վերլուծության

մեթոդների յուրացման աստիճանը, տեսական ընդհանրացումներ և գործնական

եզրակացություններ կատարելու ունակությունը, հիմնավորված

առաջարկություններ և երաշխավորություններ բնագավառի հիմնահարցերի

լուծման կատարելագործման վերաբերյալ,

. կրի ստեղծագործական բնույթ` հավաստի վիճակագրական տվյալների

օգտագործմամբ,

. բացահայտի շրջանավարտի պատրաստության աստիճանը ինքնուրույն աշխատելու

նյութական և ծառայությունների, գործարարության, ֆինանսաբանկային,

քաղաքացիական ծառայության, պետական և մունիցիպալ կառավարման

ոլորտներում,

. համապատասխանի նյութի տրամաբանված և հստակ շարադրման պահանջներին և

հենվի հավաստի փաստերի վրա,

. արտացոլի շրջանավարտի ունակությունը օգտագործելու տեղեկատվության

որոնման, ընտրության, համակարգման և մշակման արդի մեթոդները, աշխատել

բնագավառի նորմատիվ-իրավական ակտերի հետ,

. ձևավորված լինի հրատարակչական արդի նորմատիվներին և պահանջներին

համապատասխան, ունենա հետազոտական աշխատանքի հաշվետվությանը բնորոշ

կառուցվածք և համակարգչային շարվածքի 60-70 էջ ծավալ:

Որակավորման (ավարտական) աշխատանքների թեմատիկան սահմանում է մասնագիտական ամբիոնը: Թեմատիկայում պարտադիր կարգով պետք է ներառվեն` ...... ֆինանսների ......... տեսության ու պրակտիկայի առաջնահերթ և հրատապ հարցերը, հաշվի առնելով բուհի (ֆակուլտետի) ընտրած մասնագիտացումները և ընտրովի դասընթացների բովանդակությունն ըստ կրթաբլոկների:

Որակավորման (ավարտական) աշխատանքի կառուցվածքում պետք է ներառվեն հետևյալ բաժինները` ներածությունը, ավարտական աշխատանքի համապատասխան թեմայի մեթոդաբանական հիմնախնդիրները, հետազոտական աշխատանքի վերլուծությունն ու արդյունքները, եզրակացությունները և առաջարկությունները, օգտագործված գրականության ցանկը:

 

7.2.3. Պետական քննությանը ներկայացվող պահանջները.

Եզրափակիչ որակավորման (պետական) քննության բովանդակությունը, անցկացման ձևը և ուսանողների գիտելիքների գնահատման չափանիշները սահմանում է բուհը (ֆակուլտետը) և հաստատում բուհի գիտական խորհուրդը: Նրանում պարտադիր կարգով ներառվում են հարցեր մասնագիտության հետևյալ հիմնական ուսումնական դասընթացներից` Ֆինանսների տեսություն, Վարկի Մենենջմենտ, Ձեռնարկության ֆինանսներ, Բյուջետային համակարգ, Հաշվապահական հաշվառում:

 

ԿԱԶՄՈՂՆԵՐ`

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները մշակող գիտամեթոդական հանձնաժողովի աշխատանքային խումբը

 

Դեկան

    __ Տնտ.գիտ դոկտոր, պրոֆեսոր                __ Ա. Բ. ՍԱԼՆԱԶԱՐՅԱՆ _____

    պաշտոնը, գիտ. աստիճանը, կոչումը               անուն, ազգանուն

 

Ամբիոնի վարիչ

    __ Տնտ.գիտ թեկնածու, պրոֆեսոր ____         __ Լ. Հ. ԲԱԴԱՆՅԱՆ ________

    պաշտոնը, գիտ. աստիճանը, կոչումը               անուն, ազգանուն

 

080300 «Ֆինանսներ»

__________________________________________________ մասնագիտության

դասիչ, մասնագիտության անվանում

 

պետական կրթական չափորոշիչը քննարկվել և հաստատվել է համալսարանի պետական կրթական չափորոշիչները մշակող գիտամեթոդական հանձնաժողովի 2008 թ. սեպտեմբերի 26-ի նիստում (արձանագրության թ. 1):

 

Հանձնաժողովի նախագահ`

 

    ՈՒսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր`     ___ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ ________

__ Տնտ. գիտ թեկնածու, դոցենտ ___________

      պաշտոնը, գիտ. աստիճանը, կոչումը                 անուն, ազգանուն

 

«30» սեպտեմբերի 2008 թ.

 

Համաձայնեցված է.

ՀՀ ԿԳՆ մասնագիտական կրթության

վարչության պետ`

 

    ______________________                       ______________________

    գիտ. աստիճանը, կոչումը                          անուն, ազգանուն

 

«----» ------------ 20 թ.

 

Երաշխավորվող մասնագիտացումների ցանկ

 

._____________________________________________________________________.

|Դասիչ    |Մասնագիտացման և  նրա մեջ ընդգրկված         |Կրեդիտ-|ժամաքա-|

|         |ուսումնական դասընթացների անվանումները      |ներ    |նակները|

|_________|___________________________________________|_______|_______|

| ՄԴ.Բ.01 |Թ.1. Մասնագիտացում` Արժեթղթերի շուկայի     |       |       |

|         |վերլուծություն և  կառավարում 080301        |       |       |

|_________|___________________________________________|_______|_______|

|         |ՈՒսումնական դասընթացները`                  |       |       |

|         |            (5-8 անվանում)                 |       |       |

|_________|___________________________________________|_______|_______|

|ՄԴ.Բ.01.1|Մասնագիտացված գործունեությունը արժեթղթերի  |   4   |   80  |

|         |շուկայում                                  |       |       |

|_________|___________________________________________|_______|_______|

|ՄԴ.Բ.01.2|Ներդրումների կազմակերպում և  ֆինանսավորում |   4   |   80  |

|_________|___________________________________________|_______|_______|

|ՄԴ.Բ.01.3|Ածանցյալ արժեթղթերի շուկա                  |   4   |   80  |

|_________|___________________________________________|_______|_______|

|ՄԴ.Բ.01.4|Արժեթղթերի շուկա - 1, Արժեթղթերի շուկա - 2 |  5+5  | 60+80 |

|_________|___________________________________________|_______|_______|

|ՄԴ.Բ.01.5|Պարտֆելի կառավարման հիմունքներ             |   5   |   80  |

|_________|___________________________________________|_______|_______|

|ՄԴ.Բ.01.6|Ֆինանսական պլանավորում                     |   5   |   80  |

|_________|___________________________________________|_______|_______|

|ՄԴ.Բ.01.7|Ֆոնդային բորսա                             |   5   |   60  |

|_________|___________________________________________|_______|_______|

|ՄԴ.Բ.01.8|Ֆինանսական միջազգային շուկաներ             |   5   |   80  |

|_________|___________________________________________|_______|_______|

|ՄԴ.Բ.02  |Թ.2. Մասնագիտացում`                        |       |       |

|         |----Մաքսային գործ -----080302-             |       |       |

|         |_________________                          |       |       |

|         |մասնագիտացման անվանումը                    |       |       |

|_________|___________________________________________|_______|_______|

|         |ՈՒսումնական դասընթացները`                  |       |       |

|         |        (5-8 անվանում)                     |       |       |

|_________|___________________________________________|_______|_______|

|ՄԴ.Բ.02.1|Ֆինանսական պլանավորում                     |   5   |  80   |

|_________|___________________________________________|_______|_______|

|ՄԴ.Բ.02.2|Մաքսային գործ - 1, Մաքսային գործ - 2       |  5+5  | 80+80 |

|_________|___________________________________________|_______|_______|

|ՄԴ.Բ.02.3|Մաքսային իրավունք                          |   5   |  60   |

|_________|___________________________________________|_______|_______|

|ՄԴ.Բ.02.4|Մաքսային ձևակերպումների  ընթացակարգեր և    |   5   |  80   |

|         |մաքսային հսկողություն                      |       |       |

|_________|___________________________________________|_______|_______|

|ՄԴ.Բ.02.5|Մաքսային միջնորդական գործունեության        |   5   |  80   |

|         |կազմակերպում                               |       |       |

|_________|___________________________________________|_______|_______|

|ՄԴ.Բ.02.6|Կոմերցիայի հիմունքներ                      |   4   |  60   |

|_________|___________________________________________|_______|_______|

|ՄԴ.Բ.02.7|Մաքսային ծառայության կազմակերպում          |   5   |  60   |

|_________|___________________________________________|_______|_______|

|ՄԴ.Բ.02.8|Արտաքին տնտեսական գործունեության           |   5   |  60   |

|         |մաքսասակագնային կարգավորում և  մաքսային    |       |       |

|         |արժեք                                      |       |       |

|_________|___________________________________________|_______|_______|

|ՄԴ.Բ.03  |Թ.3. Մասնագիտացում` _____________________  | ..... | ----- |

|         |                   մասնագիտացման անվանումը |       |       |

|ՄԴ.Բ.03.1|      ___________________________________  | ..... | ----- |

|ՄԴ.Բ.03.2|ՈՒսումնական դասընթացները`                  | ..... | ----- |

|ՄԴ.Բ.03.3|            (5-8 անվանում)                 | ..... | ----- |

|         |            և  այլն                        |       |       |

._____________________________________________________________________.

 

---------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
06.10.2009
N 873-Ն
Հրաման