Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇ ...

 

 

110.0873.020210

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»        02            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11010021

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

6 հոկտեմբերի 2009 թվականի N 873-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(30-րդ մաս)

 

5. 08060 «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում»

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ Տնտեսագիտության բակալավրի աստիճան

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

5.1. Տնտեսագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական

 

ծրագրի յուրացման ժամկետը, ներառյալ ուսանողի հետազոտական աշխատանքը, առկա ուսուցման ձևով 194 շաբաթ է, որից.

. տեսական ուսուցումը և միջանկյալ և ամփոփ ստուգումները`  146 շաբաթ,

    . պրակտիկաները`                                              8 շաբաթ,

    այդ թվում` ուսումնական պրակտիկա`                             4 շաբաթ,

    արտադրական պրակտիկա`                                         4 շաբաթ:

    . եզրափակիչ պետական որակավորումը`                            6 շաբաթ,

այդ թվում` որակավորման (ավարտական) աշխատանքի պատրաստումը և

պաշտպանությունը`                                                 4 շաբաթ

    և  պետական քննությունը`                                      2 շաբաթ

    . արձակուրդները`                                            34 շաբաթ:

Ավարտական աշխատանքի կատարման ժամանակացույցը, ընթացիկ վերահսկման և ատեստավորման ձևը, պաշտպանության թույլատրման կարգը սահմանում է բուհը (ֆակուլտետը), որը հաստատում է բուհի գիտական խորհուրդը:

 

5.2. Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող անձանց համար բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի յուրացման ժամկետները հեռակա

________

որակավորման աստիճան ուսուցման ձևով երկարացվում են մինչև 1 տարի` սույն պետական կրթական չափորոշիչի թ.1.2-ով սահմանված ժամկետի նկատմամբ:

 

5.3. ՈՒսանողի ուսումնական ծանրաբեռնվածության առավելագույն ծավալը սահմանվում է շաբաթական 54 ժամ, որը համարժեք է 1.5 ակադեմիական կրեդիտի, իսկ 1 կրեդիտը համարժեք է ուսանողի 30 լրիվ կամ 36 ակադեմիական ժամի ուսումնական ծանրաբեռնվածությանը` ներառյալ լսարանային և արտալսարանային (ինքնուրույն) աշխատանքները:

 

5.4. Առկա ուսուցման ձևով սովորող ուսանողի լսարանային պարապմունքների ծավալը չպետք է գերազանցի շաբաթական 36 ժամ: Նշված ծավալում չեն ընդգրկվում ֆիզիկական դաստիարակություն և ֆակուլտատիվ դասընթացների դասաժամերը: ՈՒսումնական տարվա տեսական ուսուցման տևողությունը (ներառյալ միջանկյալ և ամփոփ ստուգումները) 40 շաբաթ է:

 

5.5. Հեռակա ուսուցման ձևով սովորող ուսանողի համար պետք է ապահովվի տարեկան 160 ժամից ոչ պակաս ծավալով դասախոսների հետ պարապմունքներ անցկացնելը:

 

5.6. ՈՒսումնական տարվա արձակուրդները պետք է 7-12 շաբաթ լինեն, այդ թվում` 2 շաբաթից ոչ պակաս` ձմեռային քննաշրջանից հետո:

 

6. 080600 «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում»

մասնագիտությամբ Տնտեսագիտության բակալավրի աստիճան

_________________________________

                               Տնտեսագիտության բակալավրի

        ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

                   ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6.1. Տնտեսագիտության Բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագրի

________

մշակմանը ներկայացվող պահանջները.

 

6.1.1. Սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա բուհն ինքնուրույն է մշակում և հաստատում բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը:

________

ՈՒսումնական դասընթացի բաղադրիչների տեսակները (դասախոսություն, գործնական, սեմինար, լաբորատոր պարապմունքներ, անհատական և կուրսային աշխատանքների խորհրդատվություն և այլն) և ծավալները` դասընթացին հատկացված դասաժամերի շրջանակում սահմանում է բուհը: ՈՒսուցման ողջ շրջանում ուսումնական ժամաքանակի ընդհանուր հաշվեկշռում ակտիվ մեթոդներով ուսանողի տեսական ուսուցումը չպետք է ցածր լինի 25%-ից:

ՈՒսանողի գիտելիքի ստուգման և գնահատման համակարգի տեսակն ընտրում է բուհը: Տվյալ դասընթացից /մոդուլից/ ուսանողի գիտելիքների եզրափակիչ գնահատականը հիմնավորվում է ոչ միայն եզրափակիչ քննության և ստուգարքի արդյունքներով, այլ նաև այդ գնահատականը պետք է հաշվի առնի ուսանողի ընթացիկ ակտիվությունը, գիտելիքների միջանկյալ ստուգումները, հաճախումները, ինչպես նաև անհատական, արտալսարանային աշխատանքը: Գնահատականի 65-70%-ը ձևավորվում է կիսամյակի ընթացքում գիտելիքների միջանկյալ ստուգումներով և վերը նշված բաղկացուցիչներով, իսկ 30-35%-ը եզրափակիչ քննությամբ կամ ստուգարքի արդյունքով:

Գիտելիքի ստուգումն անց է կացվում գրավոր: Բուհի իրավունքն է ուսումնական դասընթացների գնահատման եղանակի /ստուգարք կամ քննություն/ ընտրությունը:

ՈՒսանողների գիտելիքների ընթացիկ գնահատման գործում բուհն օգտագործում է իրեն նպատակահարմար սանդղակ:

Միջազգային մասնագիտական կրթական համակարգին ինտեգրվելու և ուսանողների ակադեմիական շարժունակությունն ապահովելու նպատակով ուսումնական գործընթացը կազմակերպվում է ակադեմիական կրեդիտների կուտակման ու փոխանցման համակարգով: Հենց այդ համակարգում նպատակահարմար է կիրառել գիտելիքների գնահատման բազմագործոնային եղանակը:

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թ. հունիսի 19-ի N 588-Ա/Ք հրամանով հաստատվել Է «Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կրեդիտային համակարգով կազմակերպման» օրինակելի կարգը, որտեղ ներկայացված են համաեվրոպական կրեդիտային համակարգի այն հիմնական սահմանումներն ու դրույթները, որոնք կիրառվում են ՀՀ բարձրագույն կրթության համակարգում:

Կրեդիտների փոխանցման և կուտակման եվրոպական համակարգը (ԿՓԿԵՀ) միասնական համաեվրոպական կրեդիտային համակարգ է, որտեղ ուսանողի լրիվ ուսումնական բեռնվածքը 1 ուստարում գնահատվում է 60 կրեդիտ: Այն նախատեսված է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ) ուսանողների ձեռք բերած կրթական արդյունքների արժևորման, պաշտոնական ճանաչման և բուհից բուհ տեղափոխումը դյուրացնելու համար: ԿՓԿԵՀ կրեդիտը չի չափում դասախոսի ուսումնական գործունեության (դասավանդման) աշխատածավալը: Այն չափում է ուսանողի ուսումնական աշխատանքի (ուսումնառության) ծավալը: Կրեդիտը չի չափում ուսանողի ստացած գիտելիքի որակը, այն չափվում է ակադեմիական առաջադիմության գնահատականներով: Կրեդիտային և գնահատման համակարգերի միջև փոխադարձ ներգործության որևէ կապ չկա:

Անհատական կամ կուրսային աշխատանքը դիտարկվում է որպես դասընթացի ուսումնական բաղադրիչ և իրականացվում է այդ դասընթացին հատկացված դասաժամերից դուրս` որպես արտալսարանային աշխատանք: Անհատական աշխատանք է տրվում քննությամբ ավարտվող մասնագիտական և մասնագիտացման մոդուլներին, ինչպես նաև ստուգարքով ավարտվող մասնագիտացման մոդուլներին:

Մասնագիտության ուսումնական պլանով (հավելված 2) նախատեսված բոլոր ուսումնական դասընթացների, կուրսային աշխատանքների և պրակտիկաների համար պարտադիր է եզրափակիչ գնահատականի նշանակումը:

Մասնագիտացման դասընթացների կրթաբլոկը ընդհանուր մասնագիտական դասընթացների կրթաբլոկի տրամաբանված հաջորդականությունն է, որը ընտրած մասնագիտությամբ նախատեսված գործունեության բնագավառներում նպաստում է ուսանողի խորը մասնագիտական գիտելիքների և ունակությունների ձեռքբերմանը: Այն մասնագիտությունների գծով, որոնց անվանման մեջ առկա է ....... (ըստ ճյուղերի) ......... արտահայտությունը, ընտրած բնագավառի համար շրջանավարտի պատրաստման առանձնահատկությունները առաջին հերթին հաշվի են առնվում մասնագիտացման դասընթացների միջոցով: Բուհը պետական կրթական չափորոշիչի հավելված 1-ում տրված ցանկից ինքնուրույն է ընտրում իրեն համապատասխանող մասնագիտացումը և իրավունք ունի փոփոխելու կամ լրացնելու մասնագիտացման դասընթացների ցանկը, կամ էլ ՀՀ ԿԳՆ մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչը մշակող գիտամեթոդական հանձնաժողովի հետ համաձայնեցրած` ձևավորելու նոր մասնագիտացում:

ՈՒսանողի կողմից ընտրովի դասընթացների ուսումնառությունը պարտադիր է, իսկ դրանց ցանկը երաշխավորական բնույթ է կրում, որը կարող է փոփոխել կամ լրացնել բուհը:

Ֆակուլտատիվ դասընթացների կրթաբլոկի ցանկը նույնպես երաշխավորական բնույթ է կրում և ուսանողի համար պարտադիր չէ, իսկ դրանց հաճախելու դեպքում կրթաբլոկին հատկացրած ժամաքանակների 30%-ին վերաբերվող դասընթացներից պարտադիր է ուսանողների գիտելիքների ստուգումը և գնահատումը:

Բակալավրի աստիճան ստանալու համար սահմանված 240 կրեդիտից`

. հումանիտար և սոցիալական դասընթացների գումարային կրեդիտը հավասար է

36-ի (18 մոդուլ, յուրաքանչյուրը` 2-ական կրեդիտ),

. մաթեմատիկական և բնագիտական դասընթացների գումարային կրեդիտը հավասար է

18-ի (6 մոդուլ, յուրաքանչյուրը` 3-ական կրեդիտ),

. պարտադիր ընդհանուր մասնագիտական դասընթացների գումարային կրեդիտը

հավասար է 68-ի (17 մոդուլ, յուրաքանչյուրը` 4-ական կրեդիտ),

Համաձայն վերը նշվածի` հումանիտար և սոցիալական դասընթացների և ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների գումարային կրեդիտը կազմում է 54, որը բակալավրի աստիճան ստանալու համար սահմանված 240 կրեդիտի 22.5 տոկոսն է: ՀՊՏՀ բոլոր մասնագիտությունների ուսումնական պլաններում ներառված պարտադիր մասնագիտական մոդուլների գումարային կրեդիտը 122 է: Մնացած 118 կրեդիտը ձևավորվում է թողարկող ամբիոնների առաջադրած մասնագիտացման մոդուլներով, ինչպես նաև վերջին 8-րդ կիսամյակում ներառված արտադրական պրակտիկայով, ավարտական աշխատանքով և պետական քննությամբ: ՈՒսանողի ընդհանուր ծանրաբեռնվածության 77.5 տոկոսը հատկացված է տնտեսագիտության ուսումնասիրմանը:

 

6.1.2. Մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում բուհն իրավասու է`

. 5%-ի սահմաններում փոփոխել դասընթացների կրթաբլոկներին հատկացրած

ժամաքանակները, իսկ առանձին դասընթացներինը` մինչև 10%-ի

սահմաններում,

. ձևավորել հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական դասընթացների կրթաբլոկ,

որի պարտադիր բաղադրիչում (թ. 4 բաժին) անհրաժեշտ է հետևյալ

դասընթացների առկայությունը`

«Ֆիզիկական դաստիարակություն «(160 ժ.),

«Հայոց պատմություն» (80 ժ),

«Հայոց լեզու և հայ գրականություն» (80 ժ),

«Ռուսաց լեզու» (120 ժ),

«Օտար լեզու» (160 ժ.),

«Փիլիսոփայություն» (60 ժ.),:

Մնացած դասընթացները կարող են ընդգրկվել ըստ բուհի հայեցողության: Այս դեպքում հնարավոր է նրանց միջդասընթացային միավորումը` բովանդակության պարտադիր նվազագույնի պահպանմամբ:

Եթե դասընթացը ընդհանուր մասնագիտական կամ մասնագիտացման դասընթացների կրթաբլոկի մի մասն է կազմում, դրա համար հատկացված ժամերը վերաբաշխվում են ՀՍ դասընթացների վրա:

Ֆիզիկական դաստիարակության պարապմունքները հեռակա և դրսեկության ձևերով ուսումնառող ուսանողների համար կարող են իրականացվել նրանց ցանկությամբ,

. ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական (ՀՍ) դասընթացների

դասավանդումն իրականացնել հեղինակային դասախոսությունների, անհատական

և կոլեկտիվ գործնական պարապմունքների, առաջադրանքների և սեմինարների

ձևով` բուհի մշակած ծրագրերով, հաշվի առնելով բուհի մասնագիտական

առանձնահատկությունները, դասախոսների հետազոտական ուղղվածությունը և

հակումները, որոնք կապահովեն կրթաբլոկի դասընթացների թեմատիկայի

լուսաբանումը` ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը համապատասխան,

. սահմանել ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական (ՀՍ)

. ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական (ԸԲ) կրթաբլոկներում ընդգրկված

դասընթացների առանձին բաժինների դասավանդման անհրաժեշտ խորությունը`

կրթաբլոկների դասընթացների ուղղվածությանը համապատասխան և

մասնագիտության առանձնահատկությունների հաշվառմամբ:

. իրականացնել 080600 «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և

կառավարում» /ըստ ճյուղերի/

մասնագիտությամբ տնտեսագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը կրճատված ժամկետով` համապատասխան ուղղվածության միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող ուսանողների համար: ՈՒսուցման ժամկետների կրճատումը կատարվում է մասնագիտական կրթության նախորդ աստիճանում ուսանողների ձեռք բերած գիտելիքների, ունակությունների և հմտությունների հիման վրա: Այդ դեպքում ուսուցման տևողությունը 2 (երկու) տարուց պակաս չպետք է լինի: Կրճատված ժամկետով ուսուցումը թույլ է տրվում նաև այն անձանց, որոնց կրթական մակարդակը և բացառիկ ընդունակությունները բավարար հիմք են նման ուսուցում իրականացնելու համար,

. առանձին դեպքերում, մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները մշակող ԿԳՆ գիտամեթոդական հանձնաժողովի հետ համաձայնեցված` 080600 «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» /ըստ ճյուղերի/

մասնագիտության համար բուհերն իրավունք ունեն մինչև 20%-ի սահմանում փոփոխել ընդհանուր մասնագիտական դասընթացների (ԸՄԴ) կրթաբլոկի ժամաքանակը, իսկ առանձին դասընթացները` մինչև 40%-ի սահմաններում:

 

6.2. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները.

Տնտեսագիտության Բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի գիտամանկավարժական կադրերով, որոնք, որպես կանոն, ունեն դասընթացների դասավանդման ուղղվածությանը համապատասխանող բազային կրթություն (առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի)և հետևողականորեն զբաղվում են հետազոտական և գիտամեթոդական գործունեությամբ: Հատուկ մասնագիտացնող դասընթացներ դասավանդող դասախոսները, որպես կանոն, պետք է ունենան գիտական աստիճան (գիտական կոչում) և / կամ համապատասխան գործունեության ոլորտում աշխատանքի փորձ:

Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները պետք է կազմեն պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակասը:

Հիմնական հաստիքային դասախոսները և 0.25 հաստիքից բարձր ձևակերպված համատեղողները նույնպես պետք է կազմեն ընդհանուրի 50%-ից ոչ պակասը:

 

6.3. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները.

տնտեսագիտության բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի

________________________

իրականացումը պետք է ներառի ուսանողների կողմից մասնագիտական դասընթացների լաբորատոր, գործնական (սեմինար) աշխատանքների կատարում (աշխատանքների ցանկը պարտադիր տրվում է), ներառյալ որպես պարտադիր բաղադրիչ` համակարգչային կիրառական ծրագրային փաթեթների օգտագործմամբ գործնական առաջադրանքների կատարում: Պարտադիր պահանջ է նաև անհրաժեշտ ինֆորմացիոն բազայի ստեղծումը, որն ապահովում է բարձրորակ մասնագետի պատրաստումը և ուսանողի մուտքը տարբեր ինֆորմացիոն աղբյուրներ, ներառյալ համաշխարհային համացանցը:

տնտեսագիտության բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի

________________________

իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր ուսանողի մուտքով դեպի գրադարանային ֆոնդեր և տվյալների բազաներ, որոնք ըստ բովանդակության համապատասխանում են հիմնական կրթական ծրագրով նախատեսված դասընթացների լրիվ ցանկին, նույն դասընթացների բաղադրիչներին (դասախոսություններ, գործնական, սեմինար և լաբորատոր պարապմունքներ, կուրսային և դիպլոմային աշխատանքների խորհրդատվություն, պրակտիկաների ծրագրեր) նվիրված մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև տեսալսողական նյութերով և ցուցադրական ձեռնարկներով:

Բուհի գրադարանը պետք է հագեցած լինի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված դասընթացների ուսումնամեթոդական համալիրներով, մասնագիտության նորմատիվ-իրավական ակտերով, տեղեկատու գրականությամբ և չափորոշիչներով:

 

6.4. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման պահանջները

տնտեսագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիր

________________________

իրականացնող բուհը պետք է ունենա նյութատեխնիկական բազա, որը համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ նորմերին և հակահրդեհային կանոններին, ապահովում է օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված լաբորատոր, սեմինար, գործնական պարապմունքների և միջդասընթացային պատրաստման բոլոր ձևերի և ուսանողների հետազոտական աշխատանքների կատարումը:

 

6.5. Պրակտիկաների կազմակերպման պահանջները

ՈՒսուցման ընթացքում առանձին մասնագիտական դասընթացների և ընտրած մասնագիտացման գծով գործնական ունակությունների, ապագա աշխատավայրում հմտություններ և փորձառումներ ձեռք բերելու նպատակով բնագավառի կազմակերպաիրավական տարբեր ձևերի կազմակերպություններում, հիմնարկներում և հաստատություններում կազմակերպվում են ուսանողների ուսումնական և արտադրական պրակտիկաներ:

ՈՒսանողի արտադրական պրակտիկան մասնագիտության ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչն է, որի կազմակերպման և իրականացման պատասխանատուն բուհն է: Արտադրական պրակտիկան կազմակերպվում է այն հաշվով, որպեսզի շրջանավարտը կարողանա այդ ընթացքում ստացած փորձառությունը օգտագործել իր ավարտական աշխատանքը ձևավորելիս: Եթե շրջանավարտը ուսուցումը համատեղում է աշխատանքի հետ, բուհն իրավունք ունի թույլատրել աշխատավայրում պրակտիկայի անցկացումը, եթե շրջանավարտի աշխատանքի բնույթը համապատասխանում է բուհում ուսումնառած մասնագիտությանը:

Պրակտիկան կարող է կազմակերպվել նաև որոշակի կազմակերպությունում` նախապես կազմված անհատական ծրագրով, եթե շրջանավարտը նույն կազմակերպությունում պաշտոն է զբաղեցնում:

Արտադրական պրակտիկայի տեղերի բացակայության դեպքում բուհը (ֆակուլտետը) այն կազմակերպում է սեփական նյութատեխնիկական բազայի վրա, եթե այն հագեցած է ժամանակակից սարքավորմամբ և ծրագրային միջոցներով:

 

7. 080600 «Ձեռն. տնտեսագիտություն և կառավարում «/ըստ ճյուղերի/

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

7.1. Շրջանավարտը պետք է կարողանա լուծել

սույն պետական կրթական չափորոշիչի թ.1.2 կետում նշված որակավորմանը համապատասխանող խնդիրները:

Տնտեսագիտության Բակալավր-ը պետք է ծանոթ լինի`հումանիտար և սոցիալական

________________________

գիտությունների հիմնական ուսմունքներին, ընդունակ լինի գիտականորեն վերլուծելու սոցիալական էական հիմնախնդիրները և գործընթացները, կարողանա օգտագործել այդ գիտությունների մեթոդները մասնագիտական և սոցիալական գործունեության տարբեր ոլորտներում, գիտականորեն վերլուծել արտադրության տեխնիկայի և տեխնոլոգիայի զարգացման միտումները,

- տիրապետի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիմունքներին, էթիկական և իրավական այն նորմերին, որոնք կարգավորում են մարդու հարաբերությունը մարդու, հասարակության, շրջակա միջավայրի նկատմամբ, կարողանա հաշվի առնել դրանք տեխնիկական, տեխնոլոգիական, էկոլոգիական և սոցիոլոգիական - գիտական նախագծերի մշակման ընթացքում,

- գաղափար ունենա բնության մեջ տեղի ունեցող գործընթացների և երևույթների մասին, ըմբռնի բնության ճանաչման ժամանակակից գիտական մեթոդների հնարավորությունները և դրանց տիրապետի այն մակարդակով, որն անհրաժեշտ է բնագիտական բովանդակություն ունեցող և մասնագիտական գործընթացների կատարման համար նախատեսված խնդիրների լուծման համար,

- կարողանա շարունակել կրթությունը և կատարել մասնագիտական գործունեություն այլ լեզվական միջավայրում /պահանջները հաշվարկված են 10 տարի հետո լրիվ իրականացման համար/,

- առողջ ապրելակերպի վերաբերյալ գիտական պատկերացում ունենա, տիրապետի ֆիզիկական ինքնակատարելագործման հնարավորությունների և ունակությունների,

- տիրապետի դատողության կուլտուրային, գիտենա դրա ընդհանուր օրենքները, ընդունակ լինի գրավոր և բանավոր ճիշտ /տրամաբանորեն/ ձևակերպել դրանց արդյունքները,

- կարողանա իր աշխատանքները կազմակերպել գիտական հիմունքների հիման վրա, տիրապետի մասնագիտական գործունեության ոլորտում կիրառվող տեղեկատվության հավաքման, պահպանման և մշակման համակարգչային մեթոդներին,

- տիրապետի արտադրական հարաբերությունների և կառավարման սկզբունքների վերաբերյալ գիտելիքներին` հաշվի առնելով տեխնիկական, ֆինանսական և մարդկային գործոնները,

- կարողանա օգտագործել տարբեր համակարգերի պարամետրերի օպտիմալ փոխհարաբերությունների որոշման վերաբերյալ խնդիրները լուծելու մեթոդները,

- ընդունակ լինի գիտական զարգացման և փոփոխվող սոցիալական պրակտիկայի պայմաններում կուտակված փորձի վերագնահատման և իր հնարավորությունների սահմաններում կարողանա այդ ոլորտի մասին ձեռք բերել գիտելիքներ` օգտագործելով ժամանակակից տեղեկատվական կրթական տեխնոլոգիաները,

- հասկանա ապագա մասնագիտության էությունն ու սոցիալական նշանակությունը, գործունեության որոշակի ոլորտը ներկայացնող դասընթացի հիմնական պրոբլեմները, ըմբռնի դրանց փոխադարձ կապը գիտելիքների ամբողջական համակարգում,

- ընդունակ լինի մասնագիտական գործունեությանը վերաբերող նախագծային գործունեության, գիտենա վերլուծության սկզբունքները, կարողանա կառուցել և օգտագործել տարբեր երևույթների նկարագրման և կանխատեսման մոդելներ, իրականացնել դրանց որակական և քանակական վերլուծությունը,

- ունակ լինի նպատակներ դնելու և խնդիրներ ձևակերպելու` կապված մասնագիտական ֆունկցիաների իրականացման հետ, կարող է օգտագործել դրանց լուծման համար իր կողմից ուսումնասիրված գիտությունների մեթոդները,

- պատրաստ լինի կոլեկտիվում գործընկերների հետ աշխատանքի կոոպերացմանը, ծանոթ լինի կառավարման մեթոդներին, կարողանա կազմակերպել աշխատանքները, գտնել և ընդունել տարբեր կարծիքների պայմաններում կառավարչական որոշումներ, գիտենա մանկավարժական գործունեության հիմունքները,

- մեթոդապես և հոգեբանորեն պատրաստ լինի իր մասնագիտական գործունեության ձևի և բնույթի փոփոխությանը, միջդասընթացային նախագծերի վրա աշխատելուն,

- ընդունակ լինի հիմնավորելու տնտեսական-կառավարչական որոշումները` հաշվի առնելով տեխնիկայի և տեխնոլոգիայի, ճյուղային արտադրության կազմակերպման և ռեսուրսների ռացիոնալ օգտագործման պահանջները,

- տիրապետի տնտեսական հաշվարկների կատարման նորույթներին ըստ ձեռնարկության զարգացման և գործունեության պլանավորման ռազմավարության,

- ընդունակ լինի ձեռնարկատիրական գործունեություն կազմակերպելուն,

- ունակ լինի իրականացնելու ներդրումային նախագծեր, որոշելու անհրաժեշտ ֆինանսավորման աղբյուրների ծավալը:

. Պրակտիկ մասնագիտական գործունեության գիտելիքներին և ունակություններին վերաբերող պահանջները`

տնտեսագետ բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը մշակվում է սույն պետական կրթական շառավղով և ներառում է մասնագիտության ուսումնական պլանը, ուսումնական դասընթացների և պրակտիկաների ծրագրերը:

. Հումանիտար և սոցիալական դասընթացների ցիկլին առնչվող պահանջներ

Տնտեսագետ - մենեջերը պետք է.

Փիլիսոփայության, հոգեբանության, պատմության, մշակութաբանության ոլորտում.

- ունենա գիտական, փիլիսոփայական և կրոնական պատկերացում աշխարհստեղծման, մարդու կյանքի նշանակության և իմաստի վերաբերյալ, մարդկային գիտելիքների բազմակողմանի ձևերի և հավատի, մարդկային կենսագործունեության մեջ ռացիոնալի և իռացիոնալի, ժամանակակից հասարակության մեջ գիտելիքների օգտագործման առանձնահատկությունների, էսթետիկական արժանիքների, ճշմարտության և մոլորության մասին և կարողանա ամենօրյա կյանքում կողմնորոշվել դրանց մեջ,

- հասկանա գիտության դերը մարդկային քաղաքակրթության զարգացման մեջ, գիտության և տեխնիկայի փոխհարաբերակցությունը, դրանց հետ կապված` ժամանակակից սոցիալական և էթիկական պրոբլեմները, գիտական ռացիոնալության արժեքը և դրա պատմական տեսակները, պատկերացնի ճանաչողության գիտական ձևերն ու մեթոդները, դրանց էվոլյուցիան,

- ծանոթ լինել սոցիալ-տնտեսական գիտելիքների զարգացման կարևորագույն ճյուղերին և փուլերին, հիմնական գիտական դպրոցներին, աղբյուրներին, հումանիտար գիտելիքներին և դրանց աշխատանքների ձևերին,

- հասկանա մարդու հոգեկան և մարմնական, կենսաբանական, սոցիալական փոխհարաբերությունների հիմքը, մարդու վերաբերմունքը բնության և ժամանակակից տեխնիկական զարգացման հակասությունների ծագման նկատմամբ, ինչպես նաև բնության մեջ մարդու գոյության ճգնաժամը,

- ծանոթ լինի անհատի ձևավորման պայմաններին, նրա ազատությանը, պատասխանատվությանը կյանքի, բնության, մշակույթի պահպանման առումով և բարոյական պարտականությունները ուրիշների և սեփական անձի նկատմամբ,

- ունենա պատկերացում գիտակցության էության և անհատի ձևավորման գործում դրա դերի մասին,

- հասկանա և գիտենա հոգեկանի իմաստը, հիմնական ֆունկցիաները և դրանց ֆիզիոլոգիական մեխանիզմները, ոգու կազմավորման բնական և սոցիալական գործոնների հարաբերությունը, կամքի և էմոցիաների, պահանջմունքների և մոտիվների, ինչպես նաև մարդու վարքագծում անգիտակից արարքների նշանակությունը,

- կարողանա տալ անհատի հոգեբանական բնութագիրը, տիրապետի հոգեկան ինքնակառավարման պարզագույն ձևերին,

- հասկանա ժառանգականության և սոցիալական միջավայրի հարաբերակցությունը կրթության և դաստիարակության մեջ ազգային և մշակութա-պատմական գործոնների դերն ու նշանակությունը,

- գիտենա մանկավարժական գործունեության միջոցները, ձևերն ու մեթոդները,

- տիրապետի ուսումնադաստիարակչական իրադրությունների վերլուծության տարրական հնարքներին,

- հասկանա և կարողանա բացատրել մշակույթի ֆենոմենը, դրա դերը մարդկային կենսագործունեության մեջ` պատկերացում ունենալով սոցիալական փորձի, մշակույթի արժեքների ձեռք բերման, պահպանման և փոխանցման եղանակների մասին,

- գիտենա մշակույթի ձևերն ու տեսակները, աշխարհի տարածաշրջանների, հիմնական մշակութապատմական կենտրոնները, դրանց գործունեության ու զարգացման օրինաչափությունները, համաշխարհային մշակույթի և քաղաքակրթության մեջ հայկական մշակույթի պատմությունը և տեղը,

- կարողանա պատմական գիտելիքների համատեքստի հիման վրա գնահատել մշակույթի նվաճումները, ընդունակ լինի երկխոսության,

- ունենա գիտական պատկերացում մարդկության պատմության և նրա զարգացման հիմնական ժամանակաշրջանների մասին,

- գիտենա պատմական հիմնական փաստերը, տարեթվերը, իրադարձությունները և հայտնի գործիչների անունները,

- կարողանա արտահայտել և հիմնավորել սեփական դիրքորոշումը պատմական անցյալի արժեքների վերաբերյալ,

Սոցիոլոգիայի, քաղաքագիտության և իրավունքի ասպարեզում.

- ունենա գիտական պատկերացում անհատի նկատմամբ սոցիոլոգիական մոտեցման, սոցիալական վարքագծի հիմնական օրինաչափությունների և կարգավորման ձևերի, սոցիալական հանրությունների ծագման, սոցիալական խմբերի, տեսակների և սոցիալական գործընթացների ակունքների մասին,

- գիտենա և վերլուծի տիպաբանական, զանգվածային սոցիալական շարժումների ծագումն ու զարգացումը, սոցիալական զարգացման գործոնները, տիպերը, սոցիալական կազմակերպությունների կառույցները,

- տիրապետի սոցիոլոգիական վերլուծության հիմունքներին,

- պատկերացում ունենա իշխանության էության և քաղաքական կյանքի, հարաբերությունների և գործընթացների, ինչպես նաև քաղաքականության սուբյեկտների, քաղաքական համակարգերի և հասարակության կյանքում քաղաքական ռեժիմների դերի ու նշանակության, միջազգային քաղաքական գործընթացների էության, Հայաստանում քաղաքական գործընթացների և ժամանակակից աշխարհում նրա տեղի ու կարգավիճակի մասին,

- կարողանա առանձնացնել տեսական և կիրառական բնութագրիչները, գնահատել նրանց դերն ու ֆունկցիաները քաղաքական որոշումների նախապատրաստման և հիմնավորման, հասարակական քաղաքական կյանքում անհատական ներդրումների ապահովման գործում,

- պատկերացում ունենա քաղաքացու և մարդու իրավունքների ու ազատության մասին, կարողանա դրանք կիրառել կենսագործունեության տարբեր ոլորտներում,

- գիտենա Հայաստանի իրավական համակարգի հիմունքները և օրենսդրությունները, դատական և այլ իրավակիրառական և իրավապահպան մարմինների կազմակերպման սկզբունքները, երկրի իրավական և բարոյական-էթիկական նորմերը և կարողանա դրանք կիրառել արհեստավարժական գործունեության ոլորտում,

- կարողանա կազմել և օգտագործել ապագա արհեստավարժական գործունեության վերաբերյալ նորմատիվային և իրավական փաստաթղթեր, կիրառել անհրաժեշտ միջոցներ խախտված իրավունքները վերականգնելու համար,

Բանասիրության ասպարեզում.

- ազատ տիրապետի Հայաստանի Հանրապետության պետական լեզվին` հայերենին,

- գիտենա և կարողանա գործունեության մեջ գրագետ օգտագործել մասնագիտական բառապաշարը,

- ազատ տիրապետի ռուսաց լեզվին,

- տիրապետի որևէ օտար լեզվի բառապաշարային նվազագույնին /1200-2000 միավոր/, ինչպես նաև քերականական նվազագույնին, ներառյալ այն քերականական կառույցները, որոնք անհրաժեշտ են բանավոր և գրավոր հաղորդակցման համար,

- կարողանա հայերեն և ռուսերեն երկխոսություն վարել, պահպանել լեզվական էթիկայի կանոնները, այդ լեզուներով կարդալ մասնագիտական գրականություն` առանց բառարանի, թարգմանել մասնագիտական տեքստեր` բառարանով, կազմել անոտացիաներ, ռեֆերատներ և գործնական նամակներ հայերեն և ռուսերեն,

Ֆիզիկական դաստիարակության ասպարեզում.

- հասկանա ֆիզիկական դաստիարակության դերը մարդու զարգացման և մասնագետի պատրաստման գործում,

- գիտենա ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի հիմունքները,

- տիրապետի առողջության պահպանման, ամրապնդման հիմունքներին,

- ձեռք բերի սպորտային գործունեության փորձ և դա օգտագործի կենսական և մասնագիտական նպատակների իրականացման ընթացքում:

 

3.2.2. Պահանջներ ըստ մաթեմատիկական դասընթացների ցիկլերի

Տնտեսագետ-մենեջերը պետք է.

Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ասպարեզում

- պատկերացում ունենա տնտեսական և բնական գիտությունների մեջ մաթեմատիկայի դերի և կիրառության մասին,

- տիրապետի մաթեմատիկայի հասկացություններին և ժամանակակից մեթոդներին,

- իմանա և կարողանա օգտագործել հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության մեթոդներն ու արդյունքները տնտեսական, սոցիալական և տեխնոլոգիական գործընթացները վերլուծելիս,

- իմանա և կարողանա օգտագործել հանրահաշվի, դիսկրետ մաթեմատիկայի և մաթեմատիկական վիճակագրության մեթոդները տնտեսական և սոցիալական գործընթացներն ուսումնասիրելիս և կիրառելիս,

- տիրապետի գծային, ուռուցիկ և դինամիկական ծրագրավորման հիմնական մեթոդներին,

- ինֆորմատիկայի ասպարեզում ունենա արտադրության կազմակերպման, պլանավորման և կառավարման խնդիրները լուծելու մաթեմատիկական ծրագրավորման մեթոդների կիրառման փորձ,

- պատկերացում ունենա անհատական ԷՀՄ, լոկալային և գլոբալ հաշվողական ցանցերի ապարատային միջոցների մասին,

- իմանա ալգորիթմական լեզուներով ծրագրավորման հիմունքները և դրանց հիմնական հնարավորությունները,

- իմանա օպերացիոն համակարգի հիմնական առանձնահատկությունները և կարողանա դրանք կիրառել ֆայլերով օպերացիաներ կատարելու համար,

- պատկերացում ունենա տեղեկատվության, դրա պահպանման ու մշակման եղանակների մասին,

- իմանա համակարգի տվյալների բազայի կառավարման հնարավորությունները և կարողանա դրանք օգտագործել տնտեսական խնդիրները լուծելիս:

Բնագիտության և էկոլոգիայի բնագավառում

Պատկերացում ունենա.

- ամբողջ աշխարհի` որպես ֆիզիկական օբյեկտի և նրա զարգացման /էվոլյուցիայի/ մասին,

- բնական գիտությունների հիմնարար միասնության և նրա հետագա զարգացման հնարավորությունների մասին,

- բնության մեջ դիսկրետության և անընդհատության մասին,

- բնության մեջ կարգուկանոնի և անկարգության հարաբերակցության, կառույցների կանոնավորման, կանոնավոր իրադրությունից անկանոն իրադրության անցման մասին,

- բնության մեջ դինամիկական և ստատիկական օրինաչափությունների մասին,

- հավանականության` որպես բնական համակարգերի օբյեկտիվ բնութագրիչի մասին,

- բնագիտության տարբեր բաժիններում չափումների և դրանց յուրահատկությունների մասին,

- սիմետրիայի սկզբունքների և պահպանման օրենքների, դրանց յուրահատկությունների մասին,

- էմպիրիկ և տեսական ճանաչողության փոխհարաբերության մասին,

- բնության մեջ իրավիճակների և ժամանակի ընթացքում դրանց փոխհարաբերությունների մասին,

- բնության օբյեկտների անհատական և կոլեկտիվ վարքի մասին,

- շրջակա միջավայրի պահպանման և ռացիոնալ բնօգտագործման սկզբունքների, հետագայում բնությունը չխարխլող տեխնոլոգիաների ստեղծման մասին,

- բնագիտական նոր հայտնագործությունների և ապագայում դրանց գործնական կիրառության մասին,

- սոցիոլոգիական բնության և բիոսֆերայի միասնության տեսանկյունից մարդու արհեստավարժական գործունեության հետևանքների մասին:

 

3.2.3. Պահանջներ ըստ ընդհանուր մասնագիտական ցիկլի դասընթացների

Տնտեսագետ-մենեջերը պետք է.

ա/ տնտեսագիտության տեսության, տնտեսական ուսմունքների պատմության, տնտեսական պատմության ասպարեզում

- իմանա տնտեսագիտության տեսության հիմունքները և կարողանա դրանք օգտագործել պետության քաղաքականության և տնտեսական վիճակի գնահատման ժամանակ,

- պատկերացում ունենա շուկայական տնտեսության գործունեության արդիական հիմնախնդիրների մասին,

- իմանա համաշխարհային տնտեսական մտքի նվաճումները և զարգացման հիմնական փուլերը,

- պատկերացում ունենա տարբեր պետությունների տնտեսական և քաղաքական զարգացման տարբեր փուլերի հիմնահարցերի մասին,

- պատկերացում ունենա Հայաստանի տնտեսության զարգացման փուլերի, տնտեսավարման և կառավարման համակարգերի աստիճանական զարգացման մասին,

բ/ հաշվապահական հաշվառման բնագավառում

- իմանա հաշվապահական հաշվառման հիմունքները և կարողանա դրանք օգտագործել ձեռնարկության կառավարչական և ֆինանսական հաշվարկների կազմակերպման ժամանակ,

- տիրապետի հաշիվների վարման, հաշվետվության և հաշվապահական հաշվեկշռի կազմման նորույթներին և կարողանա ստացված տեղեկություններն օգտագործել կառավարչական որոշումների մշակման ժամանակ,

գ/ տնտեսական վիճակագրության բնագավառում

- պատկերացում ունենա զանգվածային երևույթների ուսումնասիրման սկզբունքների, սոցիալ-տնտեսական գործընթացների մասին,

- իմանա հիմնական վիճակագրական ցուցանիշների մշակման և վերլուծության մեթոդները, կարողանա արհեստավարժական գործունեության մեջ կիրառել դիտարկման և փորձի տվյալների մշակման և վերլուծության հիմնական մեթոդները,

Դ/ ֆինանսների բնագավառում

- իմանա ֆինանսների հիմունքները և կարողանա ֆինանսա-վարկային մեխանիզմը օգտագործել ձեռնարկության աշխատանքի արդյունավետության բարձրացման և ֆինանսական պլան կազմելու նպատակով,

Ե/ մարքեթինգի բնագավառում

- պատկերացում ունենա շուկայական տնտեսության մրցակցային միջավայրում ձեռնարկության տեղի և այդ միջավայրի հետ փոխներգործության մասին,

- ելնելով շուկայական պահանջներից` կարողանա պլանավորել արտադրությունը և իրացումը, վերլուծի և գնահատի գնորդների /սպառողների/ պահանջարկը,

զ/ մենեջմենթի բնագավառում

- պատկերացում ունենա մենեջմենթի բովանդակության, արտադրական համակարգում նրա տարրերի տեղի ու դերի մասին,

- իմանա կազմակերպական կառույցների ստեղծման, կառավարման ֆունկցիաների բաշխման հիմնական սկզբունքները, կարողանալ դրանք օգտագործել կառավարման տարբեր կազմակերպական կառույցների ձևավորման, կառավարմանը անհատի մասնակցության դեպքում,

- իմանա որոշումների ընդունման մեթոդները և կարողանա ընտրել դրանց ընդունման ամենառացիոնալ միջոցները, կիրառի կառավարմանը անհատի մասնակցության արդյունավետ ձևերը,

- իմանա գործնական հարաբերությունների էթիկայի հիմնական կանոնները և կարողանա դրանք կիրառել գործնականում,

- իմանա մենեջերի անհատական աշխատանքի տեխնիկան և կարողանա արդյունավետ իրականացնել հիմնական գործառույթները,

- կարողանա ուսուցման ընթացքում ստացած գիտելիքները կիրառել որոշումների ընդունման ժամանակ /անհատական և ընդհանուր/ անորոշության պայմաններում հաշվի առնելով տնտեսական, սոցիալական, տեխնիկական և այլ գործոնների պահանջները,

Է/ աշխատանքի տնտեսագիտության բնագավառում

- պատկերացում ունենա մարդկային կապիտալի տեսության մասին,

- իմանա աշխատանքի արտադրողականության, մոտիվացիայի, աշխատավարձի կազմակերպման տեսական հիմունքները և կարողանա կազմակերպել աշխատանքային գործընթացները` հաշվի առնելով տեխնիկական, տնտեսական, հոգեֆիզիոլոգիական և սոցիոլոգիական գործոնների համակարգը, գնահատի ծախսերը և աշխատանքի արդյունքները,

- իմանա աշխատանքային կոլեկտիվներում սոցիալական փոխհարաբերությունների ձևերը և կարողանա վերլուծել աշխատանքային վեճերը, ապահովել պայմաններ սոցիալական գործունեության համար,

ը/ արտաքին տնտեսական գործունեության բնագավառում

- պատկերացում ունենա միջազգային շուկաների /ապրանքային, ծառայությունների, կապիտալի/ և աշխատանքի միջազգային բաժանման շրջանակներում տնտեսական օրենքների ներգործության ձևերի մասին,

- իմանա միջազգային գնագոյացման, միջազգային առևտրա-տնտեսական հարաբերությունների կարգավորման մեթոդները և կարողանա դրանք օգտագործել միջազգային բիզնեսում,

- պատկերացում ունենա արտաքին տնտեսական գործունեության միջոցների և մեթոդների, աշխարհի վալյուտային համակարգի և արտաքին առևտրային օպերացիաների արժութաֆինանսական հաշվարկների անցկացման մեթոդների մասին,

- իմանա առաջադեմ արտասահմանյան շուկաների գնահատման և հետազոտության անցկացման համար կոմերցիոն ինֆորմացիայի հավաքման և մշակման մեթոդները,

- իմանա արտաքին տնտեսական գործառույթների կազմակերպման մեթոդները և կարողանա իրականացնել արտաքին տնտեսական օպերացիաներ և միջազգային նախագծերի տեխնիկատնտեսական հիմնավորումը,

թ/ ձեռնարկության էկոնոմիկայի բնագավառում

- պատկերացում ունենա ձեռնարկության` որպես շուկայական տնտեսության օբյեկտի էկոնոմիկայի հիմունքների մասին,

- իմանա գործող ձեռնարկությունների կազմակերպա-իրավական ձևերը և դրանց կառուցվածքը, արտադրանքի տեսակները, ձեռնարկության ներքին և արտաքին միջավայրը և կարողանա ստացված գիտելիքները օգտագործել մասնագիտական գործունեության ընթացքում,

գ/մասնագիտական գործունեության բնագավառում`

. կարողանա իրականացնել վերլուծական և հետազոտական աշխատանքներ հանրապետության սոցիալական, վարքագծային իրավիճակի գնահատման համար,

. տիրապետի ձեռնարկությունների արտադրա-տնտեսական գործունեության գնահատման ժամանակակից մեթոդներին,

. մշակել աշխատանքի կազմակերպման ու վարձատրության ռացիոնալացման և օպտիմալացման միջոցառումներ,

. մշակել ներդրումային և նորամուծությունների ծրագրեր և դրանց իրագործման միջոցառումներ ձեռնարկի,

. կիրառել արտադրության և աշխատանքի գիտական կազմակերպման մեթոդներ,

. կարողանա իրականացնել արտադրության գործոնների արդյունավետ օգտագործման աշխատանքներ:

Տնտեսագիտության բակալավրի հատուկ պատրաստությանը վերաբերվող պահանջները

________________________

սահմանում է տվյալ մասնագիտացումն առաջադրող բուհը` ՀՀ ԿԳՆ մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները մշակող գիտամեթոդական հանձնաժողովի հետ համաձայնեցրած, որոնք ՀՀ ԿԳՆ-ում մասնագիտացումը հաստատելուց հետո միասնական են դառնում այլ բուհերի համար, բխում են մասնագիտացման կրթաբլոկի բովանդակությունից և տվյալ մասնագիտացմամբ մասնագետներ պատվիրած կազմակերպության գործառնություններից:

Նշված փորձառությունները ներառում են`

. հետազոտական աշխատանք վարելու, վերացական տրամաբանական մտածողության,

ինդուկցիայի և դեդուկցիայի մեթոդները կիրառելու և քննադատական

վերլուծության ունակություններ,

. անծանոթ պայմաններում առաջացած ոչ կոնստրուկտիվ հիմնահարցերի

բացահայտման, հաղթահարման և վերջնական լուծման, սեղմ ժամանակացույցով

աշխատանքներ կազմակերպելու ընդունակություն,

. մասնագիտական գործունեության բնագավառում նորամուծությունների նկատմամբ

ընկալունակության ցուցաբերում:

Բակալավրի` մարդկանց հետ աշխատելու փորձառությունը ենթադրում է նրա ունակությունները`

. այլ անձանց հետ փոխգործակցելու, կոլեկտիվում նրանց հետ հաղորդակցվելու,

. խնդիրներ ձևավորելու և դրանք ենթականերին պատվիրակելու,

. մարդկանց ստեղծագործական աճի ձգտումը խրախուսելու և զարգացումն

ապահովելու,

. ծագած տարաձայնությունները և բախումները լուծելու,

. տարբեր զարգացման և մտավոր մակարդակի տեր մարդկանց հետ

համագործակցելու,

. մասնագիտական հարցերի շրջանակներում ընդունելի որոշումների հասնելու

նպատակով բանակցություններ վարելու,

. տարաբնույթ և տարասեռ մշակութային միջավայրերում աշխատելու և այլն:

Տնտեսագիտության բակալավրի` ինֆորմացիայի հետ աշխատելու փորձառությունը պահանջում է պարտադիր հմտություններ`

. պաշտոնական և ոչ պաշտոնական իրավիճակներում սեփական կարծիքը գրավոր և

բանավոր ձևերով շարադրելու, քննարկելու և գործուն կարգով պաշտպանելու,

. լեզվային և մշակութային տարբերությունների հաշվառմամբ գրավոր

ինֆորմացիան լսելու և վերլուծորեն ընկալելու,

. բանավոր, տպագրված և էլեկտրոնային աղբյուրներից ստացված

տեղեկատվություն որոնելու, ստանալու, համակարգելու, գրավոր ձևակերպելու

և օգտագործելու:

Տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման գծով կառավարման բակալավրը պետք է ծանոթ լինի տվյալների մշակման երկուսից ոչ պակաս համակարգերի, համակարգչային և բազմաօգտագործման տեղային ցանցային համակարգերին, ինչպես նաև կարողանա կատարել տեղեկատվության որոնում տվյալների ցանցային բազաներում (www), օգտվել էլեկտրոնային փոստից, տվյալների բազաների փաթեթից:

Կառավարման բակալավրը պետք է հասկանա իր մասնագիտության էությունը և սոցիալական նշանակալիությունը, իր որակավորման շարունակական բարձրացման անհրաժեշտությունը հետբուհական և լրացուցիչ կրթություն ստանալու կամ էլ նոր գիտելիքների ինքնուրույն տիրապետման միջոցով:

 

7.2. Տնտեսագիտության Բակալավր-ի եզրափակիչ պետական որակավորման

պահանջները               _________

 

7.2.1. «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում»

մասնագիտությամբ

Տնտեսագիտության բակալավրի

եզրափակիչ պետական որակավորումը ներառում է``

 

որակավորման (ավարտական) աշխատանքի պաշտպանությունը և պետական քննության հանձնումը, որոնք թույլ են տալիս բացահայտելու շրջանավարտի տեսական և գործնական պատրաստությունը սույն պետական կրթական չափորոշիչներով սահմանված մասնագիտական խնդիրների լուծման բնագավառում:

 

7.2.2. Կառավարման բակալավրի որակավորման (ավարտական)

աշխատանքին ներկայացվող պահանջները.

«Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում»մասնագիտությամբ

 

Տնտեսագիտության բակալավրի որակավորման (ավարտական) աշխատանքն մի ավարտուն մշակում է, որը կատարված է մասնագիտության ուսումնական պլանին համապատասխան և նպատակ ունի ամրապնդել և ընդլայնել շրջանավարտի տեսական և գործնական գիտելիքները ձեռնարկությունների կենսագործունեության վերլուծության ու գնահատման,այնտեղ աշխատանքի ու աշխատավարձի կազմակերպման, ձեռնարկության գործունեության ցուցանիշների վերլուծության ցուցանիշների վերլուծության, ռեսուրսների օպտիմալ օգտագործման և հաշվարկի արտասահմանյան փորձի ուսումնասիրության ու տեղայնացման, կառավարչական աշխատանքների կազմակերպման ոլորտներում:

Բովանդակային առումով որակավորման (ավարտական) աշխատանքը պետք է`

. ներկայացվի որպես բնագավառի հիմնահարցերից մեկին վերաբերող տեսական,

վերլուծական, սոցիալ-տնտեսագիտական կամ փորձարարական հետազոտություն,

որում շրջանավարտը բացահայտում է իր տեսական գիտելիքները և գործնական

ունակությունները, որոնք թույլ են տալիս ինքնուրույն լուծելու

մասնագիտական բնույթի խնդիրներ,

. ցույց տա շրջանավարտի կողմից գիտական և համակարգային վերլուծության

մեթոդների յուրացման աստիճանը, տեսական ընդհանրացումներ և գործնական

եզրակացություններ կատարելու ունակությունը, հիմնավորված

առաջարկություններ և երաշխավորություններ բնագավառի հիմնահարցերի

լուծման կատարելագործման վերաբերյալ,

. կրի ստեղծագործական բնույթ` հավաստի վիճակագրական տվյալների

օգտագործմամբ,

. բացահայտի շրջանավարտի պատրաստության աստիճանը ինքնուրույն աշխատելու

նյութական և ծառայությունների, գործարարության, ֆինանսաբանկային,

քաղաքացիական ծառայության, պետական և մունիցիպալ կառավարման

ոլորտներում,

. համապատասխանի նյութի տրամաբանված և հստակ շարադրման պահանջներին և

հենվի հավաստի փաստերի վրա,

. արտացոլի շրջանավարտի ունակությունը օգտագործելու տեղեկատվության

որոնման, ընտրության, համակարգման և մշակման արդի մեթոդները, աշխատել

բնագավառի նորմատիվ-իրավական ակտերի հետ,

. ձևավորված լինի հրատարակչական արդի նորմատիվներին և պահանջներին

համապատասխան, ունենա հետազոտական աշխատանքի հաշվետվությանը բնորոշ

կառուցվածք և համակարգչային շարվածքի 60-70 էջ ծավալ:

Որակավորման (ավարտական) աշխատանքների թեմատիկան սահմանում է մասնագիտական ամբիոնը: Թեմատիկայում պարտադիր կարգով պետք է ներառվեն` ................... տեսության ու պրակտիկայի առաջնահերթ և հրատապ հարցերը, հաշվի առնելով բուհի (ֆակուլտետի) ընտրած մասնագիտացումները և ընտրովի դասընթացների բովանդակությունն ըստ կրթաբլոկների:

Որակավորման (ավարտական) աշխատանքի կառուցվածքում պետք է ներառվեն հետևյալ բաժինները` ներածությունը, ավարտական աշխատանքի համապատասխան թեմայի մեթոդաբանական հիմնախնդիրները, հետազոտական աշխատանքի վերլուծությունն ու արդյունքները, եզրակացությունները և առաջարկությունները, օգտագործված գրականության ցանկը:

 

7.2.3. Պետական քննությանը ներկայացվող պահանջները.

Եզրափակիչ որակավորման (պետական) քննության բովանդակությունը, անցկացման ձևը և ուսանողների գիտելիքների գնահատման չափանիշները սահմանում է բուհը (ֆակուլտետը) և հաստատում բուհի գիտական խորհուրդը: Նրանում պարտադիր կարգով ներառվում են հարցեր մասնագիտության հետևյալ հիմնական ուսումնական դասընթացներից` Ձեռնարկությունների տնտեսագիտություն, կառավարում և միկրոէկոնոմիկա:

 

ԿԱԶՄՈՂՆԵՐ`

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները մշակող գիտամեթոդական հանձնաժողովի աշխատանքային խումբը

 

    Դեկան տ.գ.թ.դոց.                              Գ. Մ. Տերտերյան

    Ամբիոնի վարիչ, պրոֆ.                          Ա. Հ. Արշակյան

 

080600 «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում»

մասնագիտության /ըստ ճյուղերի/

 

պետական կրթական չափորոշիչը քննարկվել և հաստատվել է համալսարանի պետական կրթական չափորոշիչները մշակող գիտամեթոդական հանձնաժողովի 20...թ. ------------ -ի նիստում (արձանագրության թ.----):

 

Հանձնաժողովի նախագահ

    ՈՒսումն. աշխ. գծով պրոռեկտոր                  Վ. Սարգսյան

 

26 Սեպտեմբերի 2008 թ.

 

Համաձայնեցված է.

ՀՀ ԿԳՆ մասնագիտական կրթության

վարչության պետ`

 

    ____________________________               _______________________

      գիտ. աստիճանը, կոչումը                       անուն, ազգանուն

 

«----» ----------- 20---թ.

 

Երաշխավորվող մասնագիտացումների ցանկ

 

______________________________________________________________________

Դասիչ    |Մասնագիտացման և  նրա մեջ ընդգրկված          |Կրեդիտ-|ժամաքա-

|ուսումնական դասընթացների անվանումները       |ներ    |նակները

_________|____________________________________________|_______|_______

ՄԴ.Բ.01  | Թ.1. Մասնագիտացում` ______________________ | ..... | -----

|                     մասնագիտացման անվանումը|       |

ՄԴ.Բ.01.1| __________________________________________ | ..... | -----

ՄԴ.Բ.01.2| ՈՒսումնական դասընթացները`                  | ..... | -----

ՄԴ.Բ.01.3|                  (5-8 անվանում)            | ..... | -----

|                                            |       |

ՄԴ.Բ.02  | Թ.2. Մասնագիտացում` ______________________ | ..... | -----

|                     մասնագիտացման անվանումը|       |

ՄԴ.Բ.02.1| __________________________________________ | ..... | -----

ՄԴ.Բ.02.2| ՈՒսումնական դասընթացները`        _________ | ..... | -----

ՄԴ.Բ.02.3|                   (5-8 անվանում)           | ..... | -----

|                                            |       |

ՄԴ.Բ.03  | Թ.3. Մասնագիտացում` ______________________ | ..... | -----

|                     մասնագիտացման անվանումը|       |

| __________________________________________ |       |

ՄԴ.Բ.03.1| ՈՒսումնական դասընթացները`                  | ..... | -----

ՄԴ.Բ.03.2|                                            | ..... | -----

ՄԴ.Բ.03.3|                   (5-8 անվանում)           | ..... | -----

|                                            |       |

|                                            |       |

|                   և  այլն                  |       |

|                                            |       |

 

---------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
06.10.2009
N 873-Ն
Հրաման