Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇ ...

 

 

110.0873.020210

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»        02            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11010021

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

6 հոկտեմբերի 2009 թվականի N 873-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(41-րդ մաս)

 

|_________|________________________________________|_________|________|

|ԸՄԴ.Պ.05 |ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ  ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ    |    4    |   60   |

|         |  Վիճակագրության տեսության առարկան,     |         |        |

|         |մեթոդը, խնդիրները: Վիճակագրության       |         |        |

|         |չափումներ, սոցիալ-տնտեսական երևույթների |         |        |

|         |և  գործընթացի լրիվ և  ընտրանքային       |         |        |

|         |դիտումների մեթոդները: Վիճակագրական      |         |        |

|         |խմբավորումներ, վիճակագրական ինֆորմացիայի|         |        |

|         |մշակման և  վերլուծության մեթոդները:     |         |        |

|         |Միջին արժեքների մեթոդ, փոփոխական        |         |        |

|         |վերլուծության, կոռելացիայի և  ինդեքսային|         |        |

|         |վերլուծական մեթոդները: Դինամիկայի       |         |        |

|         |շարքերի վերլուծության, բազմաչափ         |         |        |

|         |վիճակագրական վերլուծության,             |         |        |

|         |սոցիալ-տնտեսական երևույթների  և         |         |        |

|         |գործընթացների կանխագուշակման և          |         |        |

|         |մոդելավորման վիճակագրական մեթոդները:    |         |        |

|         |  Սոցիալ-տնտեսական վիճակագրություն`     |         |        |

|         |ազգային վիճակագրություն, տնտեսական      |         |        |

|         |սեկտորների և  ճյուղերի վիճակագրական     |         |        |

|         |ցուցանիշների համակարգեր: Աշխատանքի      |         |        |

|         |շուկայի վիճակագրության, ազգային         |         |        |

|         |հարստության վիճակագրություն,            |         |        |

|         |կազմակերպությունների և                  |         |        |

|         |ձեռնարկությունների գործառնության        |         |        |

|         |արդյունավետության վերլուծություն.       |         |        |

|         |ազգաբնակչության կենսամակարդակի          |         |        |

|         |հետազոտման վիճակագրական մեթոդները:      |         |        |

|         |  Ֆինանսների վիճակագրության             |         |        |

|         |ֆինանսատնտեսական հաշվարկների            |         |        |

|         |մեթոդաբանությունը և  նրա կիրառումը      |         |        |

|         |վիճակագրական վերլուծության մեջ: Պետական |         |        |

|         |ֆինանսների վիճակագրությունը,            |         |        |

|         |կազմակերպությունների և                  |         |        |

|         |ձեռնարկությունների ֆինանսական           |         |        |

|         |գործունեության վիճակագրական ցուցանիշների|         |        |

|         |համակարգը, դրամաշրջանառության           |         |        |

|         |վիճակագրական ցուցանիշները:              |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ԸՄԴ.Պ.06 |ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ        |    4    |   60   |

|         |  Սոցիալ-տնտեսական վիճակագրության       |         |        |

|         |կարևորագույն  խմբավորումները և          |         |        |

|         |դասակարգումները, սոցիալ-ժողովրդագրական  |         |        |

|         |վիճակագրություն, աշխատանքի շուկայի      |         |        |

|         |հիմնական վիճակագրական ցուցանիշները,     |         |        |

|         |ազգային հարստության վիճակագրություն,    |         |        |

|         |ապրանքների և  ծառայությունների          |         |        |

|         |արտադրության վիճակագրություն, ազգային   |         |        |

|         |հաշիվների համակարգը, մակրոտնտեսական     |         |        |

|         |կարևորագույն  ցուցանիշների հաշվարկման   |         |        |

|         |մեթոդները` ըստ ազգային հաշիվների        |         |        |

|         |համակարգի, արտադրության և  շրջանառության|         |        |

|         |ծախքերի վիճակագրություն, բնակչության    |         |        |

|         |կենսամակարդակի վիճակագրություն,         |         |        |

|         |հասարակական արտադրության                |         |        |

|         |արդյունավետության վիճակագրություն:      |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ԸՄԴ.Պ.07 |ՖԻՆԱՆՍՆԵՐ ԵՎ ՎԱՐԿ                       |    4    |   60   |

|         |  Ֆինանսներ և  վարկ դասընթացի հիմնական  |         |        |

|         |խնդիրները և  կապը մյուս դասընթացների    |         |        |

|         |հետ: Փողի էությունը, ֆունկցիաները,      |         |        |

|         |դրամաշրջանառությունը և  դրամական        |         |        |

|         |համակարգը, ֆինանսների սոցիալ-տնտեսական  |         |        |

|         |բովանդակությունը, առաջացման պատճառները  |         |        |

|         |և  դերը, ֆինանսների ֆունկցիաները, ՀՀ    |         |        |

|         |ֆինանսական համակարգը և  նրա օղակները,   |         |        |

|         |ֆինանսական կառավարումը և  ֆինանսական    |         |        |

|         |քաղաքականությունը, դրամական ֆոնդերը և   |         |        |

|         |ֆինանսական պլանների տեսակները:          |         |        |

|         |Ձեռնարկությունների ֆինանսների էությունը |         |        |

|         |և  ֆունկցիաները կազմակերպման            |         |        |

|         |սկզբունքները, հիմնական և  շրջանառու     |         |        |

|         |կապիտալը արտադրանքի արտադրության և      |         |        |

|         |իրացման ծախսերը, դրանց կազմն ու         |         |        |

|         |կառուցվածքը, հասույթը արտադրանքի        |         |        |

|         |իրացումից և  մատուցած ծառայություններից,|         |        |

|         |դրա տնտեսական բովանդակությունը, շահույթի|         |        |

|         |բովանդակությունը, պլանավորման           |         |        |

|         |եղանակները, օգտագործման ուղղությունները,|         |        |

|         |շահութաբերության ցուցանիշները: ՀՀ       |         |        |

|         |բյուջետային համակարգը, կառուցվածքը և    |         |        |

|         |օղակները, պետական և  համայնքների        |         |        |

|         |բյուջեների եկամուտներն ու ծախսերը, կազմն|         |        |

|         |ու կառուցվածքը, բյուջեի դեֆիցիտը և  դրա |         |        |

|         |լրացման աղբյուրներն ու կարգը: ՀՀ        |         |        |

|         |արտաբյուջետային ֆոնդերը, դրանց          |         |        |

|         |անհրաժեշտությունն ու դերը, ձևավորման    |         |        |

|         |աղբյուրները: Կյանքի և  այլ դեպքերի      |         |        |

|         |ապահովագրությունը ՀՀ-ում: Վարկի         |         |        |

|         |անհրաժեշտությունը, դերը, ձևերն  ու      |         |        |

|         |տեսակները, բանկային համակարգը, նրա      |         |        |

|         |օղակները, ԿԲ-ի տեղը բանկային            |         |        |

|         |համակարգում, դրա ֆունկցիաները և         |         |        |

|         |օգտագործումը բանկերում: Անկանխիկ        |         |        |

|         |հաշվարկներ, դրանց դասակարգումը և        |         |        |

|         |կազմակերպման հիմունքները, ՀՀ կիրառվող   |         |        |

|         |անկանխիկ հաշվարկների ձևերը:  Արտաքին    |         |        |

|         |տնտեսական կապերը և  ֆինանսավարկային     |         |        |

|         |փոխհարաբերությունները:                  |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ԸՄԴ.Պ.08 |ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ԱՈՒԴԻՏ        |    4    |   80   |

|         |  Հաշվապահական հաշվառման էությունը,     |         |        |

|         |դրամական միջոցների և  հաշիվների         |         |        |

|         |հաշվառում, ոչ նյութական, կապիտալ և      |         |        |

|         |ֆինանսական ներդրումների հաշվառում,      |         |        |

|         |պատրաստի արտադրանքի և  դրա իրացման      |         |        |

|         |հաշվառում, ֆոնդերի, ռեզերվների և        |         |        |

|         |պարտավորությունների հաշվառում, շահույթի |         |        |

|         |օգտագործման և  ֆինանսական արդյունքների  |         |        |

|         |հաշվառում և  վերլուծություն, ֆինանսական |         |        |

|         |հաշվետվություն, արտադրական հաշվառման    |         |        |

|         |սկզբունքները: Կազմակերպության հաշվային  |         |        |

|         |ծառայության դերը; վերլուծության         |         |        |

|         |արդյունքների օգտագործումը կառավարչական  |         |        |

|         |որոշումների ընդունման ժամանակ;          |         |        |

|         |արտադրության կազմակերպա-տեխնիկական      |         |        |

|         |մակարդակի վերլուծությունը; արտադրանքի   |         |        |

|         |արտադրության և  իրացման վերլուծությունը;|         |        |

|         |հիմնական միջոցների օգտագործման          |         |        |

|         |վերլուծությունը; աշխատանքային           |         |        |

|         |ցուցանիշների վերլուծությունը; նյութական |         |        |

|         |պաշարների օգտագործման վերլուծությունը;  |         |        |

|         |արտադրանքի ինքնարժեքի վերլուծությունը;  |         |        |

|         |շահույթի և  շահութաբերության            |         |        |

|         |վերլուծությունը; ֆինանսական դրության    |         |        |

|         |վերլուծությունը:                        |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ԸՄԴ.Պ.09 |ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ                   |    4    |   80   |

|         |  Մարքեթինգի տեղը, դերը և  խնդիրները    |         |        |

|         |շուկայական հարաբերությունների           |         |        |

|         |համակարգում: Մարքեթինգային              |         |        |

|         |գործունեության նպատակը,                 |         |        |

|         |բովանդակությունը, սկզբունքները:         |         |        |

|         |Մարքեթինգային հետազոտությունների և      |         |        |

|         |մարքեթինգային տեղեկատվության համակարգեր:|         |        |

|         |Մարքեթինգային համալիր: Մարքեթինգային    |         |        |

|         |միջավայր: Շուկան մարքեթինգային          |         |        |

|         |համակարգում: Ապրանքային շուկաներ.       |         |        |

|         |հետազոտումը, ստորաբաժանումը             |         |        |

|         |/սեգմենտավորումը/, տարողունակության     |         |        |

|         |որոշումը, նպատակային տարաբածնի          |         |        |

|         |/սեգմենտի/ որոշումը, ընտրությունը,      |         |        |

|         |ապրանքի դիրքորոշումը: Մարքեթինգային     |         |        |

|         |գործունեության հայեցակարգերը: Մարքեթինգի|         |        |

|         |տեսակները: Ապրանքի որակի և              |         |        |

|         |մրցունակության գնահատումը: Ապրանքի      |         |        |

|         |մշակումը: Ապրանքի կենսացիկլը: Ապրանքային|         |        |

|         |նշաններ, փաթեթավորում և  ապրանքի        |         |        |

|         |հետիրացումային ծառայությունների         |         |        |

|         |մատուցում: Նոր ապրանքի մշակման          |         |        |

|         |մարքեթինգային մոտեցում, ապրանքների գների|         |        |

|         |սահմանում, գնագոյացման քաղաքականության  |         |        |

|         |հիմնավորումը մարքեթինգային              |         |        |

|         |հետազոտությունների գործընթացում:        |         |        |

|         |Ապրանքների տարածման և  առաջխաղացման     |         |        |

|         |ուղիները: Մեծածախ և  մանրածախ առևտուր:  |         |        |

|         |Անհատական վաճառք և  վաճառահանման        |         |        |

|         |կառավարում: Ապրանքաշարժ: Հաղորդակցման և |         |        |

|         |խթանման ռազմավարությունը: Գովազդ,       |         |        |

|         |վաճառահանման խթանում և  պրոպագանդա:     |         |        |

|         |Մարքեթինգային ծրագրերը գործարարական     |         |        |

|         |պլանում: Մարքեթինգային պլանավորում և    |         |        |

|         |հսկողություն: Միջազգային մարքեթինգ:     |         |        |

|         |Մարքեթինգը ծառայությունների և  ոչ       |         |        |

|         |առևտրային  գործունեության ոլորտում:     |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.10  |ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ և  ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ       |    4    |   60   |

|         |ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ                        |         |        |

|         |  Բնօգտագործման էկոնոմիկայի, որպես      |         |        |

|         |գիտության անհրաժեշտությունը ՀՀ          |         |        |

|         |էկոնոմիկայի զարգացման համար             |         |        |

|         |համաշխարհային էկոնոմիկայի ժամանակակից   |         |        |

|         |միտումների և  ուղղվածության             |         |        |

|         |տեսանկյունից; ծանոթություն              |         |        |

|         |բնօգտագործման էկոնոմիկայի հիմնական      |         |        |

|         |հասկացությունների, մակրոտնտեսական       |         |        |

|         |«կանչ» ցուցանիշների և  բնական           |         |        |

|         |ռեսուրսների օգտագործման                 |         |        |

|         |արդյունավետության այլ ցուցանիշների հետ; |         |        |

|         |պատկերացում էկոլոգիական-տնտեսական       |         |        |

|         |զարգացման տիպերի մասին` տեխնոգեն, կայուն|         |        |

|         |և  դեպի կայուն զարգացումը անցնելու      |         |        |

|         |ուղղությունները; բնական ռեսուրսների և   |         |        |

|         |բարիքների արժողության գնահատումը որպես  |         |        |

|         |դրանց հաշվառման և  ռացիոնալ օգտագործման |         |        |

|         |նախապայման; ախտոտման էկոնոմիկայի        |         |        |

|         |հիմնական հասկացությունների              |         |        |

|         |ուսումնասիրությունը; պետության և        |         |        |

|         |շուկայական լծակների դերը շրջակա         |         |        |

|         |միջավայրի պահպանության և  բնական        |         |        |

|         |ռեսուրսների օգտագործման գործում;        |         |        |

|         |բնօգտագործման տնտեսական մեխանիզմի       |         |        |

|         |ուսումնասիրությունը, տիպերը, բաղկացուցիչ|         |        |

|         |տարրերն ու կատարելագործման              |         |        |

|         |հնարավորությունները:                    |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ԸՄԴ.Պ.11 |ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ  |    4    |   80   |

|         |  Մակրոտնտեսական բնութագրիչները,        |         |        |

|         |կարգավորման խնդիրները և                 |         |        |

|         |մեթոդաբանությունը; մակրոտնտեսական       |         |        |

|         |ցուցանիշները և  դրանց հաշվարկումը;      |         |        |

|         |ազգային հաշիվների համակարգը;            |         |        |

|         |մակրոտնտեսական կարգավորման մարմինները;  |         |        |

|         |սոցիալ-տնտեսական ծրագրերը և             |         |        |

|         |մակրոտնտեսական քաղաքականությունը;       |         |        |

|         |ազգային եկամտի արտադրությունը, բաշխումը |         |        |

|         |և  օգտագործումը; տնտեսական աճի          |         |        |

|         |գործոնները և  դրանց ազդեցության         |         |        |

|         |հաշվարկումը; տնտեսական քաղաքականությունը|         |        |

|         |արտադրության ճյուղերում; ներդրումային   |         |        |

|         |քաղաքականություն, արտաքին տնտեսական     |         |        |

|         |քաղաքականություն, սոցիալական            |         |        |

|         |քաղաքականություն, դրամավարկային և       |         |        |

|         |հարկաբյուջետային քաղաքականություն;      |         |        |

|         |բնակչության զբաղվածության խնդիրները     |         |        |

|         |ՀՀ-ում; կարճաժամկետ և  երկարաժամկետ     |         |        |

|         |տատանումներ; կարճաժամկետ մակրոտնտեսական |         |        |

|         |հավասարակշռության մոդելներ; ամբողջական  |         |        |

|         |պահանջարկի և  ամբողջական առաջարկի       |         |        |

|         |մոդելներ; հավասարակշռությունը բաց       |         |        |

|         |տնտեսությունում; գնագոյացման            |         |        |

|         |քաղաքականություն:                       |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ԸՄԴ.Պ.12 |ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ                   |    4    |   60   |

|         |  Մինչկապիտալիստական արտադրաեղանակների  |         |        |

|         |էվոլյուցիան; գլխավոր կապիտալիստական     |         |        |

|         |երկրների տնտեսական զարգացման            |         |        |

|         |պատմությունը (կապիտալի նախասկզբնական    |         |        |

|         |կուտակումը և  կապիտալիստական տնտեսության|         |        |

|         |ձևավորումը,  առաջատար երկրների          |         |        |

|         |զարգացումը մոնոպոլիստական կապիտալիզմի   |         |        |

|         |դարաշրջանում և  արդի փուլում, զարգացման |         |        |

|         |օրինաչափությունները և                   |         |        |

|         |առանձնահատկությունները); Հայաստանի      |         |        |

|         |տնտեսական զարգացման պատմությունը (սկզբից|         |        |

|         |մինչև  արդի փուլը, արևելյան  (հայկական) |         |        |

|         |ստրկատիրության առանձնահատկությունները,  |         |        |

|         |ֆեոդալական էկոնոմիկայի հիմնական գծերը,  |         |        |

|         |կապիտալիստական հարաբերությունների       |         |        |

|         |ձևավորումը,  Հայաստանի տնտեսական        |         |        |

|         |զարգացումը 20-րդ դարում):               |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ԸՄԴ.Պ.13 |ՏՆՏԵՍԱԿԱՆ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ|    4    |   60   |

|         |  Համալիր գործունեության դերը կառավարման|         |        |

|         |ոլորտում: Ֆինանսական և  կառավարչական    |         |        |

|         |վերլուծության բովանդակությունը և        |         |        |

|         |իրականացման հաջորդականությունը: Համալիր |         |        |

|         |բիզնես-պլանի կառուցվածքը և              |         |        |

|         |վերլուծության դերը հիմնական ծրագրային   |         |        |

|         |ցուցանիշների մշակման և  մոնիտորինգի     |         |        |

|         |իրականացման գործում: Վերլուծության      |         |        |

|         |տեսակները, ուղղությունները, հիմնական    |         |        |

|         |մեթոդները և  իրականացման ձևերը:         |         |        |

|         |Վերլուծությունը մարքեթինգի համակարգում, |         |        |

|         |արտադրանքի ծավալի և  վաճառքի            |         |        |

|         |վերլուծությունը և  կառավարումը:         |         |        |

|         |Տեսականիների ծրագրերի ձևավորման  և      |         |        |

|         |արդյունավետության հիմնավորումը:         |         |        |

|         |Արտադրանքի նորացման և  որակի            |         |        |

|         |վերլուծությունը, արտադրության           |         |        |

|         |կազմատեխնիկական մակարդակի և  այլ        |         |        |

|         |պայմանների վերլուծությունը: Արտադրության|         |        |

|         |տեխնիկական հագեցվածության և  հիմնական   |         |        |

|         |միջոցների ծառայության ժամկետի           |         |        |

|         |վերլուծությունը: Արտադրության           |         |        |

|         |կազմակերպման մակարդակի գնահատականը:     |         |        |

|         |Արտադրանքի, տեխնիկայի և  տեխնոլոգիայի   |         |        |

|         |կենսական փուլը և  դրանց հաշվառում և     |         |        |

|         |արտադրության կազմակերպատեխնիկական       |         |        |

|         |մակարդակի վերլուծության ընթացքում:      |         |        |

|         |Արտադրանքի ինքնարժեքի և  ծախսերի        |         |        |

|         |վերլուծությունը և  կառավարումը,         |         |        |

|         |արտադրական պաշարների օգտագործման        |         |        |

|         |վերլուծությունը, ուղղակի փոփոխական և    |         |        |

|         |հաստատուն ծախսերի վերլուծության         |         |        |

|         |առանձնահատկությունները: Արտադրության    |         |        |

|         |պաշարների համալիր գնահատականը:          |         |        |

|         |Առևտրային  կազմակերպությունների         |         |        |

|         |ֆինանսական գործունեությունը և  դրա      |         |        |

|         |վերլուծության իրականացումը,             |         |        |

|         |կազմակերպությունների ֆինանսական         |         |        |

|         |կայունությունը, վարկային և  վճարային    |         |        |

|         |ունակությունների վերլուծությունը:       |         |        |

|         |Բիզնեսի գնահատումը և  համալիր           |         |        |

|         |վերլուծության մեթոդները, ռեյտինգային    |         |        |

|         |վերլուծության մեթոդները:                |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ԸՄԴ.Պ.14 |ՄԵՆԵՋՄԵՆԹԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ                   |    4    |   80   |

|         |  Արդի տնտեսության                      |         |        |

|         |առանձնահատկությունները և  կառավարման    |         |        |

|         |կատարելագործման անհրաժեշտությունը:      |         |        |

|         |Մենեջմենտի էությունը, հասկացությունը,   |         |        |

|         |նպատակները, խնդիրները և  հիմնական       |         |        |

|         |գործառույթները, արտասահմանյան փորձը:    |         |        |

|         |Հայաստանում նրա կիրառման                |         |        |

|         |հնարավորությունները և  ուղիները:        |         |        |

|         |Ձեռնարկության կառավարման նպատակը և      |         |        |

|         |խնդիրները, կառավարչական որոշումների     |         |        |

|         |հիմնավորման, ընդունման և  իրականացման   |         |        |

|         |մեթոդները: Ձեռնարկության ներքին և       |         |        |

|         |արտաքին միջավայր: Մենեջմենթում          |         |        |

|         |միջազգային տեղեկատվական միջոցների       |         |        |

|         |օգտագործումը, հաղորդակցման համակարգը:   |         |        |

|         |Ռազմավարական մենեջմենթ, ընթացիկ և       |         |        |

|         |հեռանկարային ծրագրերի մշակում և         |         |        |

|         |իրականացում: Մենեջերի հիմնական որակները,|         |        |

|         |նրա աշխատանքի առանձնահատկությունները,   |         |        |

|         |աշխատանքի մոտիվացիայի համակարգի         |         |        |

|         |ստեղծումը, ենթակաների գործունեության    |         |        |

|         |վերահսկման կազմակերպում: Մենեջերի       |         |        |

|         |նորաստեղծային ծրագրեր, ռիսկի կառավարում:|         |        |

|         |Ճգնաժամային իրավիճակներում մենեջերի     |         |        |

|         |աշխատանքի առանձնահատկությունները,       |         |        |

|         |գործարար շփման էթիկան, բախումների       |         |        |

|         |կարգավորում: Մենեջերի հոգեբանություն,   |         |        |

|         |ձեռնարկության տնտեսական                 |         |        |

|         |հարաբերությունների կառավարում:          |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ԸՄԴ.Ը.00 |Ուսանողի կողմից ընտրովի դասընթացներ     |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ԸՄԴ.Ը.01 |1. Աշխատանքի և  աշխատավարձի             |    4    |   60   |

|         |կազմակերպումը ներքին արտադրական         |         |        |

|         |ստորաբաժանումներում                     |         |        |

|         |  Գիտատեխնիկական առաջադիմությունը և     |         |        |

|         |աշխատանքի կազմակերպման կոլեկտիվ ձևերի   |         |        |

|         |կիրառման օբյեկտիվ անհրաժեշտությունը,    |         |        |

|         |արտադրական բրիգադների էությունը և       |         |        |

|         |տեսակները, կոլեկտիվ աշխատանքային        |         |        |

|         |գործընթացի նորմավորումը, արտադրական     |         |        |

|         |բրիգադի աշխատանքի վերջնական արդյունքը   |         |        |

|         |բնութագրող տեխնիկատնտեսական ցուցանիշների|         |        |

|         |համակարգը, կոլեկտիվ վաստակի բաշխման     |         |        |

|         |մեթոդները:                              |         |        |

|         |2. Կառավարչական աշխատանքի կազմակերպումը |         |        |

|         |արտադրական կազմակերպություններում       |         |        |

|         |  Կառավարչական աշխատանքի կազմակերպման   |         |        |

|         |նպատակները և  սկզբունքները, կառավարչական|         |        |

|         |աշխատանքի բաժանումն ու կոոպերացումը,    |         |        |

|         |ծառայողների աշխատանքի նորմավորումը,     |         |        |

|         |ծառայողների աշխատանքի նյութական         |         |        |

|         |խթանումը, գործավարության կազմակերպումը  |         |        |

|         |կառավարման համակարգում, կադրերի         |         |        |

|         |հարմարման էությունն ու ձևերը,  դրա      |         |        |

|         |կառավարումը:                            |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ԸՄԴ.Ը.02 |1. Սոցիալական քաղաքականություն          |    4    |   60   |

|         |  «Սոցիալական քաղաքականություն»         |         |        |

|         |հասկացությունը, բովանդակությունը և      |         |        |

|         |խնդիրները, սոցիալական քաղաքականության   |         |        |

|         |հիմնական ուղղությունները, զբաղվածության |         |        |

|         |պետական քաղաքականությունը, գործատուների |         |        |

|         |մասնակցությունը զբաղվածության պետական   |         |        |

|         |քաղաքականության իրականացման գործում,    |         |        |

|         |բնակչության զբաղվածության կարգավորումը  |         |        |

|         |և  սոցիալական երաշխիքները, նվազագույն   |         |        |

|         |սպառողական բյուջեն, դրա օգտագործումը    |         |        |

|         |որպես պետության սոցիալական              |         |        |

|         |քաղաքականության գործիքը, եկամուտների    |         |        |

|         |քաղաքականություն, սոցիալական            |         |        |

|         |ապահովության քաղաքականություն:          |         |        |

|         |2. Գենդերային տնտեսագիտության           |         |        |

|         |հիմնահարցեր                             |         |        |

|         |  Կանանց աշխատանքի սոցիալ-տնտեսական     |         |        |

|         |կատեգորիան, շուկայական տնտեսության      |         |        |

|         |պայմաններում կանանց ռացիոնալ և          |         |        |

|         |արդյունավետ զբաղվածության ապահովման     |         |        |

|         |խնդիրները, կանանց աշխատանքի օգտագործման |         |        |

|         |տարածքային յուրահատկությունները, կանանց |         |        |

|         |աշխատանքի կազմակերպման, նորմավորման և   |         |        |

|         |վարձատրման կատարելագործումը:            |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ԸՄԴ.Ը.03 |1. Աշխատանքի սոցիոլոգիա և  կոնկրետ      |    4    |   60   |

|         |սոցիոլոգիական հետազոտություններ         |         |        |

|         |                                        |         |        |

|         |2. Բնակչության զբաղվածության հիմնահարցեր|         |        |

|         |  Զբաղվածությունը որպես սոցիալ-տնտեսական|         |        |

|         |քաղաքականության բաղադրիչ տարր,          |         |        |

|         |զբաղվածության համակարգի                 |         |        |

|         |արդյունավետության բարձրացման հիմնական   |         |        |

|         |խնդիրները, պետական քաղաքականությունը    |         |        |

|         |զբաղվածության բնագավառում, աշխատանքի    |         |        |

|         |պահանջարկը և  դրա ճկունությունը,        |         |        |

|         |աշխատանքի առաջարկը և  զբաղվածությունը,  |         |        |

|         |զբաղվածության սոցիալական երաշխիքները,   |         |        |

|         |բնակչության զբաղվածության կարգավորման   |         |        |

|         |արտասահմանյան փորձը:                    |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ԸՄԴ.Ը.04 |1. Պետական և  մունիցիպալ կառավարման     |    4    |   60   |

|         |հիմունքներ                              |         |        |

|         |  Պետական կառավարման և  տեղական         |         |        |

|         |ինքնակառավարման մարմինները ձևավորվում   |         |        |

|         |են հասարակության կողմից և  հասարակության|         |        |

|         |անդամներն են օժտում նրանց               |         |        |

|         |լիազորություններով, որոնք կարող են      |         |        |

|         |օգտագործվել նրանց շահերի պաշտպանության  |         |        |

|         |համար, կամ` հակառակը: ՈՒստի այդ         |         |        |

|         |համակարգի ձևավորմանը  մասնակից դառնալու,|         |        |

|         |անհատի կայանալու, ինքնահաստատվելու և    |         |        |

|         |սեփական նպատակներն իրականացնելու համար  |         |        |

|         |անհրաժեշտ է տեղյակ լինել կառավարման     |         |        |

|         |մարմինների ձևավորման,  գործունեության   |         |        |

|         |կարգավորման ու վերահսկողության          |         |        |

|         |իրականացման մեխանիզմներին:              |         |        |

|         |  Դասընթացում, բացի տեսական             |         |        |

|         |հիմնադրույթներից, առանձնահատուկ         |         |        |

|         |ուշադրություն է դարձվում կառավարման     |         |        |

|         |պետական մարմիններում` կառավարության,    |         |        |

|         |նախարարությունների, հարկային և  մաքսային|         |        |

|         |ծառայությունների, տարածքային կառավարման |         |        |

|         |և  տեղական ինքնակառավարման մարմինների   |         |        |

|         |կողմից մասնագետներին ներկայացվող        |         |        |

|         |պահանջների բացահայտմանը: Դա լուրջ       |         |        |

|         |օժանդակություն է այն մասնագետներին,     |         |        |

|         |որոնք ցանկություն ունեն ծառայության     |         |        |

|         |անցնել վերը նշված համակարգերում:        |         |        |

|         |2. Հանրային ծառայությունների համակարգ   |         |        |

|         |  Այս դասընթացում ներգրավված են այն     |         |        |

|         |հիմնական թեմաները, որոնք պարունակում են |         |        |

|         |հանրային ծառայության համակարգը          |         |        |

|         |ամբողջացնող հիմնական դրույթները: Առաջինը|         |        |

|         |բացահայտում է հանրային ծառայության      |         |        |

|         |էությունը, անհրաժեշտությունը, նպատակային|         |        |

|         |ուղղվածությունը, ներկայացնում է հանրային|         |        |

|         |ծառայության համակարգը և                 |         |        |

|         |ենթահամակարգերը: Այնուհետև  դասընթացը   |         |        |

|         |ներկայացնում է այն բոլոր մասնակիցներին, |         |        |

|         |որոնք ներգրավված են գործընթացում և      |         |        |

|         |պարզաբանում նրանց գործունեության        |         |        |

|         |սկզբունքները: Իսկ ամենակարևորը`         |         |        |

|         |բացահայտում է պետական և  համայնքային    |         |        |

|         |ծառայություններում մրցույթների անցկացման|         |        |

|         |կարգը, ատեստավորման սկզբունքները,       |         |        |

|         |սոցիալական երաշխիքները, ծառայության     |         |        |

|         |առանձնահատկությունները, վերապատրաստման  |         |        |

|         |կարգն ու հնարավորությունները և  այլն:   |         |        |

|         |  Այս դասընթացի նպատակը տնտեսության     |         |        |

|         |տարբեր ոլորտների համար բանիմաց          |         |        |

|         |ծառայողների կրթումն է, որոնք կարող են   |         |        |

|         |վստահ մասնակցել անցկացվող մրցույթներին: |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.      |ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ     |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.00  |Պարտադիր բաղադրիչ                       |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.01  |Մասնագիտության ներածություն             |         |   20   |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.02  |Ընդհանուր հոգեբանության հիմունքներ      |    5    |   60   |

|         |Մարդու գլխուղեղը և  հոգեկանը; մարդու    |         |        |

|         |հոգեկան ակտիվության մակարդակները;       |         |        |

|         |գիտակցություն և  վարքագիծ; գիտակցության |         |        |

|         |հասարակական-պատմական բնույթը;           |         |        |

|         |գործունեություն և  անձ; անձի ձևավորումն |         |        |

|         |ու զարգացումը սոցիալական խմբերում և     |         |        |

|         |կոլեկտիվներում; անձի իմացական           |         |        |

|         |գործընթացները; անձի գործունեության      |         |        |

|         |հուզա-կամային կողմը; անձի խառնվածքի և   |         |        |

|         |բնավորության գծերի դրսևորումները        |         |        |

|         |գործունեության հիմնական տեսակներում;    |         |        |

|         |ընդունակությունների լայն և  սեղմ        |         |        |

|         |մակարդակները; աշխատանքի և  հոգեկանի     |         |        |

|         |կապը; աշխատանքի հոգեկան կարգավորիչները; |         |        |

|         |աշխատանքային գործառույթներ; աշխատանքային|         |        |

|         |տարածքի հոգեբանական և  ոչ հոգեբանական   |         |        |

|         |բաղադրիչները; աշխատանքի առարկաները և    |         |        |

|         |միջոցները հոգեբանության տեսանկյունից;   |         |        |

|         |աշխատանքի ներքին-հոգեբանական պայմանները |         |        |

|         |որպես գործունեության սուբյեկտիվ         |         |        |

|         |բնութագրիչներ; հոգեգրամա և              |         |        |

|         |պրոֆեսիոգրաֆիա; մարդկանց                |         |        |

|         |հոգեֆիզիոլոգիական հիմնական              |         |        |

|         |հատկությունները; աշխատունակության       |         |        |

|         |հոգեբանական հիմքերը; գործունեություն,   |         |        |

|         |աշխատունակություն և  արդյունքատվություն;|         |        |

|         |շարժողական, մտավոր հմտություններ և      |         |        |

|         |աշխատանքի անսխալ իրականացում; սթրեսների |         |        |

|         |և  կոնֆլիկտների ազդեցությունը           |         |        |

|         |աշխատանքային գործունեության վրա:        |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.03  |Աշխատանքի ֆիզիոլոգիա                    |    5    |   60   |

|         |  Աշխատանքային գործունեության           |         |        |

|         |սոցիալ-տնտեսական և  կենսաբանական        |         |        |

|         |բնույթը; աշխատանքի բաղադրյալները և      |         |        |

|         |ձևերը;  աշխատանքի ընթացքում մարդու      |         |        |

|         |օրգանիզմի ֆիզիոլոգիական գործընթացների   |         |        |

|         |փոփոխությունների հիմնական               |         |        |

|         |օրինաչափությունները; շարժողական ապարատի |         |        |

|         |ֆիզիոլոգիա; կենտրոնական նյարդային       |         |        |

|         |համակարգի կարգավորիչ դերը;              |         |        |

|         |աշխատունակություն և  գործունակություն;  |         |        |

|         |աշխատունակության փուլերը, կորը և  դրա   |         |        |

|         |տեսակները; աշխատունակության դինամիկան   |         |        |

|         |ֆիզիկական և  մտավոր տարբեր տեսակի       |         |        |

|         |աշխատանքների կատարման ժամանակ;          |         |        |

|         |հոգնածությունը և  աշխատունակության      |         |        |

|         |դինամիկան:                              |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.04  |Արտադրության սանիտարիա և  աշխատանքի     |    5    |   60   |

|         |պաշտպանություն - 1                      |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.05  |Արտադրության սանիտարիա և  աշխատանքի     |    5    |   60   |

|         |պաշտպանություն - 2                      |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.06  |Աշխատանքի տնտեսագիտության հիմունքներ - 1|    5    |   60   |

|         |  Աշխատանքը որպես հասարակության         |         |        |

|         |զարգացման հիմք; աշխատանքի հասարակական   |         |        |

|         |բնույթը; առևտրային  կազմակերպության     |         |        |

|         |կադրերի կազմը, կառուցվածքը; աշխատանքի   |         |        |

|         |արտադրողականությունը որպես արտադրության |         |        |

|         |արդյունավետությունը բնութագրող          |         |        |

|         |կարևորագույն  ցուցանիշ; անհատական և     |         |        |

|         |հասարակական աշխատանքի                   |         |        |

|         |արտադրողականություն; աշխատանքի          |         |        |

|         |արտադրողականության աճի սոցիալ-տնտեսական |         |        |

|         |նշանակությունը գործոնները, ուղիները,    |         |        |

|         |պայմանները և  ռեզերվները; աշխատանքի     |         |        |

|         |արտադրողականության չափման մեթոդները;    |         |        |

|         |աշխատանքի վարձատրության կազմակերպումը;  |         |        |

|         |«սպառողական զամբյուղ» հասկացությունը;   |         |        |

|         |արտադրության միջոցների սեփականությունը  |         |        |

|         |և  աշխատանքի վարձատրությունը; աշխատանքի |         |        |

|         |վարձատրման տարիֆային համակարգը;         |         |        |

|         |տարիֆային համակարգի դերը տնտեսական      |         |        |

|         |վերափոխումների պայմաններում; աշխատավարձի|         |        |

|         |ձևերն  ու համակարգերը; աշխատանքի        |         |        |

|         |վարձատրման անտարիֆ համակարգը;           |         |        |

|         |ղեկավարների, մասնագետների և  ծառայողների|         |        |

|         |աշխատավարձի կազմակերպումը:              |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.07  |Աշխատանքի տնտեսագիտության հիմունքներ - 2|    5    |   60   |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.08  |Աշխատանքի կազմակերպման հիմունքներ - 1   |    5    |   60   |

|         |  Աշխատանքի կազմակերպումը               |         |        |

|         |արտադրատնտեսական համակարգում, դար դերը  |         |        |

|         |մրցունակության ապահովման գործում;       |         |        |

|         |աշխատանքի ռացիոնալ կազմակերպման         |         |        |

|         |մեթոդների ծագումն ու զարգացումը;        |         |        |

|         |աշխատանքի բաժանում և  կոոպերացում, դրանց|         |        |

|         |տեսակները, ձևերն  ու սոցիալ-տնտեսական   |         |        |

|         |նշանակությունը; աշխատատեղերի            |         |        |

|         |կազմակերպումը և  սպասարկումը;           |         |        |

|         |աշխատանքային գործընթացների նախագծում և  |         |        |

|         |ռացիոնալացում; աշխատանքի պայմանների     |         |        |

|         |ստեղծումը; աշխատանքի և  հանգստի         |         |        |

|         |ռեժիմներ, դրանց ռացիոնալացման           |         |        |

|         |ուղղությունները; աշխատանքային           |         |        |

|         |կարգապահությունը և  դրա ամրապնդման      |         |        |

|         |ուղիները; մտավոր աշխատանքի կազմակերպման |         |        |

|         |առանձնահատկությունները; աշխատանքի       |         |        |

|         |կազմակերպման կառավարումը:               |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.09  |Աշխատանքի կազմակերպման հիմունքներ - 2   |    5    |   80   |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.10  |Աշխատանքի և  աշխատավարձի կազմակերպումը  |    5    |   60   |

|         |ծառայությունների ոլորտում - 1           |         |        |

|         |Ծառայությունների ոլորտի դերը            |         |        |

|         |վերարտադրության գործընթացում;           |         |        |

|         |գիտատեխնիկական առաջընթացը և             |         |        |

|         |ծառայությունների ոլորտի ճյուղերի        |         |        |

|         |զարգացումը; աշխատանքի                   |         |        |

|         |արդյունավետությունը ծառայությունների    |         |        |

|         |ոլորտում; ծառայությունների ոլորտը       |         |        |

|         |շուկայական տնտեսության անցման           |         |        |

|         |պայմաններում; ծառայությունների ոլորտի   |         |        |

|         |աշխատանքային ռեսուրսները;               |         |        |

|         |ծառայությունների ոլորտի զարգացման       |         |        |

|         |պետական կարգավորումը; աշխատանքի         |         |        |

|         |նյութական խթանման համակարգը             |         |        |

|         |ծառայությունների ոլորտում; աշխատանքի և  |         |        |

|         |աշխատավարձի կազմակերպման                |         |        |

|         |առանձնահատկությունները ծառայությունների |         |        |

|         |ոլորտի ճյուղերում:                      |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.11  |Աշխատանքի և  աշխատավարձի կազմակերպումը  |    5    |   60   |

|         |ծառայությունների ոլորտում - 2           |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.12  |Աշխատանքի նորմավորում - 1               |    5    |   80   |

|         |  Աշխատանքի նորմավորումը արտադրական     |         |        |

|         |գործունեության ծախքերի կառավարման       |         |        |

|         |համակարգում; աշխատաժամանակը որպես       |         |        |

|         |աշխատանքի համընդհանուր չափ; աշխատանքի   |         |        |

|         |նորմաները որպես աշխատանքի չափի կոնկրետ  |         |        |

|         |դրսևորումներ;  աշխատանքի նորմատիվներ;   |         |        |

|         |արտադրական գործընթացը և  դրա            |         |        |

|         |ուսումնասիրման մեթոդները; աշխատաժամանակի|         |        |

|         |ծախսումների կառուցվածքը և               |         |        |

|         |ուսումնասիրման մեթոդները; արտադրական    |         |        |

|         |օպերացիայի խրոնոմետրաժ; աշխատաժամանակի  |         |        |

|         |նկարահանում; աշխատանքի նորմաները;       |         |        |

|         |աշխատանքի նորմաները, դրանց կառուցվածքը  |         |        |

|         |և  դասակարգումը; աշխատանքի նորմաների    |         |        |

|         |հաշվարկը; աշխատանքի նորմավորման         |         |        |

|         |մեթոդները, դրանց առավելություններն ու   |         |        |

|         |թերությունները; անհատական աշխատանքային  |         |        |

|         |գործընթացների նախագծումը; աշխատանքի     |         |        |

|         |առանձին տեսակների նորմավորման           |         |        |

|         |առանձնահատկությունները; աշխատանքի       |         |        |

|         |նորմավորման կառավարումը առևտրային       |         |        |

|         |կազմակերպությունում:                    |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.13  |Աշխատանքի նորմավորում - 2               |    5    |   80   |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.14  |Աշխատանքի շուկայի տնտեսագիտություն      |    5    |   60   |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.15  |Աշխատանքի ցուցանիշների պլանավորում և    |    5    |   80   |

|         |վերլուծություն - 1                      |         |        |

|         |  Աշխատանքի ցուցանիշները տնտեսական      |         |        |

|         |գործունեության ցուցանիշների համակարգում;|         |        |

|         |աշխատանքի ցուցանիշների վերլուծությունը  |         |        |

|         |որպես աուդիտի բաղկացուցիչ տարր;         |         |        |

|         |աշխատանքի արտադրողականության            |         |        |

|         |ցուցանիշների հաշվարկը և                 |         |        |

|         |վերլուծությունը; աշխատաժամանակի         |         |        |

|         |օգտագործման վերլուծությունը; աշխատողների|         |        |

|         |թվաքանակի և  կազմի հաշվարկն ու          |         |        |

|         |վերլուծությունը; աշխատանքի կազմակերպման |         |        |

|         |վիճակի վերլուծությունը և  դրա մակարդակի |         |        |

|         |գնահատումը; աշխատանքի վարձատրության     |         |        |

|         |ֆոնդի հաշվարկն ու վերլուծությունը;      |         |        |

|         |աշխատանքի նորմավորման վերլուծությունը:  |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.16  |Աշխատանքի ցուցանիշների պլանավորում և    |    5    |   80   |

|         |վերլուծություն - 2                      |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.17  |Աշխատանքի և  աշխատավարձի կազմակերպումը  |    5    |   60   |

|         |արտասահմանյան երկրներում                |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|Ֆ.       |ՖԱԿՈՒԼՏԱՏԻՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ       |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|Ֆ.01     |                                        |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|Ֆ.02     |                                        |         |        |

._____________________________________________________________________.

 

4.1. Առկա ձևով ուսուցման դեպքում լսարանային պարապմունքներին պետք է տրամադրվի յուրաքանչյուր ուսումնական դասընթացին հատկացվող ժամաքանակի 50%-ից ոչ պակասը, իսկ հեռակա ձևով ուսուցման դեպքում` 10%-ից ոչ պակասը:

 

---------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
06.10.2009
N 873-Ն
Հրաման