Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇ ...

 

 

110.0873.020210

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»        02            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11010021

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

6 հոկտեմբերի 2009 թվականի N 873-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(46-րդ մաս)

 

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ       |ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ     |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.01  |Կայուն զարգացման հիմունքներ             |    5    |   80   |

|         |  Քաղաքակրթության ճգնաժամ և  նրա        |         |        |

|         |ժամանակակից բնութագիրը: Էկոլոգիական     |         |        |

|         |ճգնաժամ: Սոցիալական ճգնաժամ:            |         |        |

|         |Ժողովրդագրական ճգնաժամ: Գլոբալ          |         |        |

|         |էկոլոգո-տնտեսական իրավիճակը և  փոփոխման |         |        |

|         |միտումները: Ճգնաժամից դուրս գալու       |         |        |

|         |ռազմավարական ուղղությունները: Ստոկհոլմից|         |        |

|         |դեպի Ռիո: Զարգացում, աճ և  կայուն       |         |        |

|         |զարգացում: Ժամանակակից իրողությունը և   |         |        |

|         |կայուն զարգացում: Կայուն զարգացման      |         |        |

|         |հիմնական նպատակը, սահմանափակումները,    |         |        |

|         |հնարավոր սցենարները և  մեկնարկային      |         |        |

|         |պայմանները: Կայուն զարգացման հիմնական   |         |        |

|         |ինդիկատորները և  գնահատման              |         |        |

|         |մեթոդաբանությունը: Կայուն զարգացում և   |         |        |

|         |էկոլոգիական անվտանգության ապահովում:    |         |        |

|         |էկոլոգիական անվտանգության ապահովման     |         |        |

|         |ժամանակակից ռազմավարությունը և  գլոբալ  |         |        |

|         |հիմնահարցերի լուծում: Ռիոյից դեպի       |         |        |

|         |Յոհանեսբուրգ: Կայուն զարգացման նոր      |         |        |

|         |ռազմավարություն և  գլոբալիզացիայի       |         |        |

|         |հիմնախնդիրները: Հայաստանը կայուն        |         |        |

|         |զարգացման ճանապարհին: Գլոբալիզացիայի    |         |        |

|         |ռազմավարական նշանակությունը և  գլոբալ   |         |        |

|         |անվտանգության ապահովում:                |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.02  |«Բնապահպանություն և  բնօգտագործման      |5+5      |80+80=  |

|         |տնտեսագիտություն»                       |         |160     |

|         |  1-ին մոդուլ ուսումնական առարկայի      |         |        |

|         |նպատակն է  ուսանողների համապատասխան     |         |        |

|         |գիտելիքների ձևավորումը,  բնապահպանության|         |        |

|         |ոլորտում  առկա  խնդիրների               |         |        |

|         |ուսումնասիրությունը և  դրա կիրառումը    |         |        |

|         |էկոլոգիական խնդիրների լուծման           |         |        |

|         |գործընթացում: «Բնապահպանություն և       |         |        |

|         |բնօգտագործման տնտեսագիտություն» առարկայի|         |        |

|         |դասընթացի շրջանակներում ուսումնասիրվել  |         |        |

|         |են շրջակա միջավայրի պահպանության և      |         |        |

|         |զարգացման, բնության տնտեսական           |         |        |

|         |արժեքավորության, բնօգտագործման          |         |        |

|         |արդյունավետության, վերականգնվող և       |         |        |

|         |չվերականգնվող բնական ռեսուրսների        |         |        |

|         |օգտագործման և  պահպանման հարցերը:       |         |        |

|         |Առանձնակի ուշադրություն է հատկացվել նաև |         |        |

|         |բնօգտագործման տնտեսագիտության  հիմնական |         |        |

|         |հասկացություններին, կայուն և  տեխնածին  |         |        |

|         |զարգացման հարցերին, տնտեսության         |         |        |

|         |էկոլոգիացման, շրջակա միջավայրի աղտոտման |         |        |

|         |հիմնախնդիրներին, ինչպես նաև  քննարկվել է|         |        |

|         |ոլորտի զարգացման միջազգային փորձը և     |         |        |

|         |համագործակցությունը էկոլոգիական         |         |        |

|         |խնդիրների լուծման բնագավառում:          |         |        |

|         |«Բնապահպանություն և  բնօգտագործման      |         |        |

|         |տնտեսագիտություն» տնտեսագիտության       |         |        |

|         |առարկայի 2-րդ մոդուլը, որը դասավանդվում |         |        |

|         |է 0603 մասնագիտությունում նվիրված է     |         |        |

|         |բնօգտագործման և  բնապահպանության        |         |        |

|         |ոլորտում տնտեսական մեխանիզմների         |         |        |

|         |կիրառման, կատարելագործման և  կառավարման |         |        |

|         |հիմնախնդիրների մանրամասն ու խոր         |         |        |

|         |ուսումնասիրությանը:                     |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.03  |«ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ    |    5    |   100  |

|         |ՀԻՄՔԵՐԸ»                                |         |        |

|         |  Էկոլոգիական անվտանգության հիմնահարցերի|         |        |

|         |ուսումնասիրումը և  բնապահպանական        |         |        |

|         |միջոցառումների պլանավորման օպտիմիզացիան |         |        |

|         |կազմում է ժամանակակից Էկոլոգիական       |         |        |

|         |քաղաքականության գերակայող ոլորտներից    |         |        |

|         |մեկը: Էկոլոգիական անվտանգությունը       |         |        |

|         |անմիջականորեն կապված է տնտեսական        |         |        |

|         |անվտանգության հետ: Հետևաբար             |         |        |

|         |էկոլոգո-տնտեսական անվտանգության         |         |        |

|         |ապահովումը կարելի է գնահատել որպես      |         |        |

|         |կայուն զարգացման երաշխիք և  ազգային     |         |        |

|         |անվտանգության բաղադրիչ:                 |         |        |

|         |  «Էկոլոգիական անվտանգության տնտեսական  |         |        |

|         |հիմքերը» ուսումնական առարկայի           |         |        |

|         |դասավանդման հիմնական նպատակն է          |         |        |

|         |ուսանողների գիտելիքների ձևավորումը      |         |        |

|         |էկոլոգիական անվտանգության ապահովման     |         |        |

|         |տնտեսական հիմնահարցերի / խնդիրների      |         |        |

|         |վերաբերյալ: Առարկայի իմացությունը       |         |        |

|         |հնարավորություն կտա ուսանողներին հետագա |         |        |

|         |գործունեության ընթացքում իրականացնել    |         |        |

|         |բնապահպանական միջոցառումների տնտեսական  |         |        |

|         |հիմնավորումը և  այն բացասական           |         |        |

|         |երևույթների  նվազեցումը, որոնք առաջանում|         |        |

|         |են տեխնածին (կամ այլ) վթարների կամ      |         |        |

|         |բնական աղետների պատճառով: Նման հարցերի  |         |        |

|         |յուրացումը և  համապատասխան մասնագետների |         |        |

|         |պատրաստումը առավել կարևոր  է Հայաստանի  |         |        |

|         |համար, որտեղ հաճախ են առաջանում արտակարգ|         |        |

|         |իրավիճակներ:                            |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.04  |«Բնօգտագործման կազմակերպում և           |    5    |   60   |

|         |կառավարում»                             |         |        |

|         |  Ռացիոնալ բնօգտագործման կազմակերպական  |         |        |

|         |տնտեսական մեխանիզմը ներկայացվում է որպես|         |        |

|         |օրենսդրաիրավական, վարչական, տնտեսական,  |         |        |

|         |տեխնիկական, կազմակերպական-կառավարչական  |         |        |

|         |բնույթի միջոցառումների փոխներգործություն|         |        |

|         |և  համախումբ, ուղղված բնօգտագործողների  |         |        |

|         |մոտ ռացիոնալ բնօգտագործման ուղղությամբ  |         |        |

|         |շահագրգռվածության և  պատասխանատվության  |         |        |

|         |ստեղծմանը: Կազմակերպական տնտեսական      |         |        |

|         |մեխանիզմի կառուցվածքի մեջ մտնում են`    |         |        |

|         |օրենսդրաիրավական բազան, բնական          |         |        |

|         |ռեսուրսների և  օբյեկտների մոնիտորինգը,  |         |        |

|         |հաշվառումը, բնօգտագործման  և  բնապահպան |         |        |

|         |գործունեության մոնիտորինգը,             |         |        |

|         |պլանավորումը, կանխատեսումը, կառավարումը,|         |        |

|         |էկոլոգիական մենեջմենթը, ռացիոնալ        |         |        |

|         |բնօգտագործման ֆինանսավորումը, տնտեսական |         |        |

|         |խթանման համակարգը, էկոլոգիական աուդիտը, |         |        |

|         |լիցենզավորումը, սերտիֆիկացումը,         |         |        |

|         |էկոլոգիական փորձաքննությունը,           |         |        |

|         |էկոլոգիական ապահովագրությունը,          |         |        |

|         |էկոլոգիական ձեռնարկչատիրությունը:       |         |        |

|         |Կազմակերպական տնտեսական մեխանիզմի       |         |        |

|         |այսպիսի սկզբունքային սխեման բնութագրական|         |        |

|         |է բոլոր երկրներին: Տարբերությունը միայն |         |        |

|         |կայանում է նրանում, թե որքանով է        |         |        |

|         |ամբողջական ներկայացված դրա առանձին      |         |        |

|         |տարրերը և  որքանով է լրիվությամբ        |         |        |

|         |իրականացվում դրանց գործառույթները:      |         |        |

|         |  Բնօգտագործման կառավարումը             |         |        |

|         |միջոցառումների, պրակտիկ                 |         |        |

|         |գործողությունների համախումբ է, որոնք են |         |        |

|         |ընդունակ են հասարակության համար ցանկալի |         |        |

|         |ուղղությամբ փոփոխել շրջակա միջավայրում  |         |        |

|         |տեղի ունեցող պրոցեսների հոսքը:          |         |        |

|         |Տնտեսության և  նրա առանձին              |         |        |

|         |կառուցվածքային օղակների պետական         |         |        |

|         |կարգավորումը և  կառավարումը իրականացվում|         |        |

|         |է տնտեսական մեխանիզմի միջոցով, որը      |         |        |

|         |իրենից ներկայացնում է հասարակության     |         |        |

|         |տնտեսական կյանքի կազմակերպման և         |         |        |

|         |կարգավորման ձևերի  և  մեթոդների         |         |        |

|         |համակարգ:                               |         |        |

|         |  Հայաստանում առկա էկոլոգիական իրավիճակը|         |        |

|         |բարելավելու, բնության վրա տնտեսության   |         |        |

|         |ծանրաբեռնվածությունը մեղմացնելու և  այլ |         |        |

|         |բնապահպանական հիմնահարցերը լուծելու     |         |        |

|         |համար, առաջնահերթ կարգով պետք է վարվի   |         |        |

|         |նպատակաուղղված բնապահպանական            |         |        |

|         |քաղաքականություն, որի                   |         |        |

|         |արդյունավետությունը կախված է            |         |        |

|         |բնօգտագործման կազմակերպական տնտեսական   |         |        |

|         |մեխանիզմի արդյունավետությունից:         |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.05  |«Ագրոէկոլոգիայի հիմունքներ»             |    5    |  100   |

|         |  «Ագրոէկոլոգիայի հիմունքներ» առարկայի  |         |        |

|         |ծրագիրը նախատեսված է Հայաստանի պետական  |         |        |

|         |տնտեսագիտական համալսարանի «Բնօգտագործման|         |        |

|         |տնտեսագիտության» մասնագիտության         |         |        |

|         |ուսանողների համար և  հանդիսանում է      |         |        |

|         |էկոլոգիական կրթության բաղկացուցիչ մասը: |         |        |

|         |Ծրագրի նպատակն է` ուսանողների           |         |        |

|         |էկոլոգիական գիտելիքների ձևավորումը  և   |         |        |

|         |դրա կիրառումը գյուղատնտեսական           |         |        |

|         |արտադրության մեջ: Ագրոէկոլոգիայի        |         |        |

|         |խնդիրների լուծումը կապահովի             |         |        |

|         |գյուղատնտեսական արտադրության            |         |        |

|         |կայունությունը և  պարենային             |         |        |

|         |անվտանգությունը: Ծրագրով նախատեսվում է  |         |        |

|         |ագրոհամակարգի բնութագրումը              |         |        |

|         |առանձնահատկությունների ուսումնասիրումը, |         |        |

|         |հողի որակի վերահսկողությունը և          |         |        |

|         |պահպանումը, որպես ագրոհամակարգերի       |         |        |

|         |կայունության պայման:                    |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.06  |«Սոցիալական էկոլոգիա»                   |    5    |   80   |

|         |  Շրջակա միջավայրի և  բնօգտագործման     |         |        |

|         |ժամանակակից հիմնահարցերի լուծման        |         |        |

|         |կարևոր  երաշխիքներից է էկոլոգիական      |         |        |

|         |տեսանկյունից տնտեսական զարգացման        |         |        |

|         |սոցիալական ասպեկտների իմացությունը:     |         |        |

|         |Հիմնահարցերի ամբողջական ուսումնասիրումը |         |        |

|         |տվյալ կոնտեկստով հնարավոր է «Սոցիալական |         |        |

|         |էկոլոգիա» ուսումնական առարկայի          |         |        |

|         |շրջանակներում: «Սոցիալական էկոլոգիա»    |         |        |

|         |առարկան զբաղեցնում է իր ուրույն տեղը    |         |        |

|         |ժամանակակից էկոլոգիական և  ոչ միայն     |         |        |

|         |էկոլոգիական ուսումնական առարկաների      |         |        |

|         |շարքում: Առավել կարևոր  է նրա           |         |        |

|         |իմացությունը ուսանողների համար, որոնք   |         |        |

|         |մասնագիտանում են բնօգտագործման          |         |        |

|         |էկոնոմիկայի բնագավառում:                |         |        |

|         | «Սոցիալական էկոլոգիա» ուսումնական      |         |        |

|         |առարկայի դասավանդման հիմնական նպատակն   |         |        |

|         |մարդկության գլոբալ հիմնահարցերի         |         |        |

|         |շրջանակներում ուսանողների գիտելիքների   |         |        |

|         |ձևավորումը  հասարակության, բնության,    |         |        |

|         |մարդու և  նրա կենսամիջավայրի միջև       |         |        |

|         |գոյություն ունեցող կապերի, ինչպես նաև   |         |        |

|         |նրանց սոցիալական  բովանդակության,       |         |        |

|         |օրինաչափությունների և  հետևանքների      |         |        |

|         |վերաբերյալ: Միաժամանակ առարկայի         |         |        |

|         |իմացությունը կնպաստի նոր կենսոլորտային  |         |        |

|         |աշխարհայացքի և  բարոյական               |         |        |

|         |հարաբերությունների ձևավորմանը  բնության |         |        |

|         |նկատմամբ և  մարդկանց միջև:              |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.07  |«Էկոլոգիայի հիմունքներ»                 |    5    |  100   |

|         |«Էկոլոգիայի հիմունքներ» առարկայի նպատակն|         |        |

|         |է` ուսանողների տեսական գիտելիքների      |         |        |

|         |ձևավորումը  էկոլոգիա գիտության հիման    |         |        |

|         |վրա: Ծրագրով նախատեսվում է դիտարկել     |         |        |

|         |օրգանիզմը, որպես կենդանի ամբողջական     |         |        |

|         |համակարգ, ուսումնասիրել օրգանիզմի և     |         |        |

|         |միջավայրի փոխազդեցությունը: «Էկոլոգիայի |         |        |

|         |հիմունքներ» առարկան ուսումնասիրում է    |         |        |

|         |օրգանիզմ, պոպուլյացիա, համակեցություն   |         |        |

|         |շղթայի ձևավորման                        |         |        |

|         |առանձնահատկությունները: Դիտարկվում է    |         |        |

|         |կենսոլորտը որպես գլոբալ էկոհամակարգ,    |         |        |

|         |մարդը որպես կենսաբանական տեսակ և  մարդու|         |        |

|         |էկոլոգիան:                              |         |        |

|         |  Ծրագիրը նախատեսում է ուսումնասիրել    |         |        |

|         |կիրառական էկոլոգիայի խնդիրները, կապված  |         |        |

|         |բնապահպանության և  ռացիոնալ             |         |        |

|         |բնօգտագործման հետ:                      |         |        |

|         |  Շրջակա միջավայրի պահպանությունը և     |         |        |

|         |ռացիոնալ բնօգտագործումը պահանջում է     |         |        |

|         |ապագա մասնագետների էկոլոգիական          |         |        |

|         |գրագիտություն և  մտածելակերպ:           |         |        |

|         |Համապատասխան մասնագետների պատրաստումը   |         |        |

|         |առավել կարևոր  է Հայաստանի համար, որտեղ |         |        |

|         |առկա են բազմաթիվ էկոլոգիական պրոբլեմներ:|         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.08  |«Էկոլոգիական  փորձաքննության հիմունքներ»|    5    |   80   |

|         |  «Էկոլոգիական անվտանգության տնտեսական  |         |        |

|         |հիմունքներ» առարկան ժամանակակից         |         |        |

|         |միջմասնագիտական առարկա է, որի           |         |        |

|         |դասավանդման  հիմնական  նպատակն է`       |         |        |

|         |ուսանողների համակարգված գիտելիքների     |         |        |

|         |ձևավորումը   էկոլոգիայի և  էկոնոմիկայի  |         |        |

|         |միջև  գոյության ունեցող փոխադարձ կապերի |         |        |

|         |ու հիմնական օրինաչափությունների         |         |        |

|         |վերաբերյալ: Ստացած գիտելիքները          |         |        |

|         |հնարավորություն կտան պրակտիկ            |         |        |

|         |գործունեության  ընթացքում մշակել ճշգրիտ |         |        |

|         |էկոլոգոտնտեսական մոտեցումներ շրջակա     |         |        |

|         |միջավայրի պահպանության և  ռացիոնալ      |         |        |

|         |բնօգտագործման բնագավառների հիմնահարցերի |         |        |

|         |լուծման համար:                          |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.09  |Բնական ռեսուրսների տնտեսական գնահատում  |    5    |   80   |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.010 |Միջազգային բնապահպանական ռազմավարություն|    5    |   100  |

|         |  Ժամանակակից բնապահպանական             |         |        |

|         |ռազմավարություն և  նրա հիմնական         |         |        |

|         |ուղղությունները: Գլոբալ բնապահպանական   |         |        |

|         |հիմնահարցերը և  հաղթահարման ռազմավարական|         |        |

|         |ուղղությունները: Միջազգային             |         |        |

|         |բնապահպանական քաղաքականությունը,        |         |        |

|         |ծրագրերը և  գործողությունների պլանները: |         |        |

|         |Ժամանակակից բնապահպանական կոնվենցիաները,|         |        |

|         |նրանց օրենսդրա-իրավական ապահովումը և    |         |        |

|         |իրականացումը ռեգիոնալ և  ազգային        |         |        |

|         |մակարդակներում: Միջազգային              |         |        |

|         |բնապահպանական ռազմավարության            |         |        |

|         |գիտա-կրթական և  տեղեկատվական ապահովումը:|         |        |

|         |Միջազգային բնապահպանական ռազմավարություն|         |        |

|         |և  գլոբալ էկոլոգիական անվտանգության     |         |        |

|         |ապահովում: Աղքատության հաղթահարում և    |         |        |

|         |բնապահպանական ռազմավարությունը գլոբալ,  |         |        |

|         |ռեգիոնալ և  ազգային մակարդակներում: ՀՀ  |         |        |

|         |մասնակցությունը միջազգային բնապահպանական|         |        |

|         |գործողություններում և  ազգային          |         |        |

|         |էկոլոգո-բնապահպաական ռազմավարության     |         |        |

|         |հիմնական ուղղությունների մշակում:       |         |        |

|         |Միջազգային բնապահպանական ռազմավարություն|         |        |

|         |և  ազգային հզորությունների հայտնաբերում/|         |        |

|         |ուժեղացում:                             |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|Ֆ.       | ՖԱԿՈՒԼՏԱՏԻՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ      |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|Ֆ.01     |                                        |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|Ֆ.01     |                                        |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|Ֆ.02     |                                        |         |        |

._____________________________________________________________________.

 

4.1. Առկա ձևով ուսուցման դեպքում լսարանային պարապմունքներին պետք է տրամադրվի յուրաքանչյուր ուսումնական դասընթացին հատկացվող ժամաքանակի 50%-ից ոչ պակասը, իսկ հեռակա ձևով ուսուցման դեպքում` 10%-ից ոչ պակասը:

 

5. 081000 Բնօգտագործման տնտեսագիտություն

_____________________________________

         դասիչ, մասնագիտության անվանում

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ Տնտեսագիտության բակալավրի ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ

________________________

                        որակավորման աստիճան

                   ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

5.1. Տնտեսագիտության բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագրի

________________________

            որակավորման աստիճան

յուրացման ժամկետը, ներառյալ ուսանողի հետազոտական աշխատանքը, առկա ուսուցման ձևով 194 շաբաթ է, որից.

    . տեսական ուսուցումը և  միջանկյալ և  ամփոփ ստուգումները`    146 շաբաթ,

    . պրակտիկաները`                                               8 շաբաթ,

    այդ թվում` ուսումնական պրակտիկա`                              4 շաբաթ,

    արտադրական պրակտիկա`                                          4 շաբաթ:

    . եզրափակիչ պետական որակավորումը`                             6 շաբաթ,

այդ թվում` որակավորման (ավարտական) աշխատանքի պատրաստումը և   4 շաբաթ

    և  պետական քննությունը`                                       2 շաբաթ

    . արձակուրդները`                                             34 շաբաթ:

Ավարտական աշխատանքի կատարման ժամանակացույցը, ընթացիկ վերահսկման և ատեստավորման ձևը, պաշտպանության թույլատրման կարգը սահմանում է բուհը (ֆակուլտետը), որը հաստատում է բուհի գիտական խորհուրդը:

 

5.2. Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող անձանց համար Տնտեսագիտության բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի

________________________

որակավորման աստիճան յուրացման ժամկետները հեռակա ուսուցման ձևով երկարացվում են մինչև 1 տարի` սույն պետական կրթական չափորոշիչի թ.1.2-ով սահմանված ժամկետի նկատմամբ:

 

5.3. ՈՒսանողի ուսումնական ծանրաբեռնվածության առավելագույն ծավալը սահմանվում է շաբաթական 54 ժամ, որը համարժեք է 1.5 ակադեմիական կրեդիտի, իսկ 1 կրեդիտը համարժեք է ուսանողի 30 լրիվ կամ 36 ակադեմիական ժամի ուսումնական ծանրաբեռնվածությանը` ներառյալ լսարանային և արտալսարանային (ինքնուրույն) աշխատանքները:

 

5.4. Առկա ուսուցման ձևով սովորող ուսանողի լսարանային պարապմունքների ծավալը չպետք է գերազանցի շաբաթական 36 ժամ: Նշված ծավալում չեն ընդգրկվում ֆիզիկական դաստիարակություն և ֆակուլտատիվ դասընթացների դասաժամերը: ՈՒսումնական տարվա տեսական ուսուցման տևողությունը (ներառյալ միջանկյալ և ամփոփ ստուգումները) 40 շաբաթ է:

 

5.5. Հեռակա ուսուցման ձևով սովորող ուսանողի համար պետք է ապահովվի տարեկան 160 ժամից ոչ պակաս ծավալով դասախոսների հետ պարապմունքներ անցկացնելը:

 

5.6. ՈՒսումնական տարվա արձակուրդները պետք է 7-12 շաբաթ լինեն, այդ թվում` 2 շաբաթից ոչ պակաս` ձմեռային քննաշրջանից հետո:

 

6. 081000 Բնօգտագործման տնտեսագիտություն

_____________________________________

         դասիչ, մասնագիտության անվանում

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ Տնտեսագիտության բակալավր-ի ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ

________________________

                       որակավորման աստիճան

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6.1. Տնտեսագիտության բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագրի

________________________

            որակավորման աստիճան

մշակմանը ներկայացվող պահանջները.

 

6.1.1. Սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա բուհն ինքնուրույն է մշակում և հաստատում Տնտեսագիտության բակալավր-ի պատրաստման հիմնական

________________________

                       որակավորման աստիճան

կրթական ծրագիրը:

ՈՒսումնական դասընթացի բաղադրիչների տեսակները (դասախոսություն, գործնական, սեմինար, լաբորատոր պարապմունքներ, անհատական և կուրսային աշխատանքների խորհրդատվություն և այլն) և ծավալները` դասընթացին հատկացված դասաժամերի շրջանակում սահմանում է բուհը: ՈՒսուցման ողջ շրջանում ուսումնական ժամաքանակի ընդհանուր հաշվեկշռում ակտիվ մեթոդներով ուսանողի տեսական ուսուցումը չպետք է ցածր լինի 25%-ից:

ՈՒսանողի գիտելիքի ստուգման և գնահատման համակարգի տեսակն ընտրում է բուհը: Տվյալ դասընթացից /մոդուլից/ ուսանողի գիտելիքների եզրափակիչ գնահատականը հիմնավորվում է ոչ միայն եզրափակիչ քննության և ստուգարքի արդյունքներով, այլ նաև այդ գնահատականը պետք է հաշվի առնի ուսանողի ընթացիկ ակտիվությունը, գիտելիքների միջանկյալ ստուգումները, հաճախումները, ինչպես նաև անհատական, արտալսարանային աշխատանքը: Գնահատականի 65-70%-ը ձևավորվում է կիսամյակի ընթացքում գիտելիքների միջանկյալ ստուգումներով և վերը նշված բաղկացուցիչներով, իսկ 30-35%-ը եզրափակիչ քննությամբ կամ ստուգարքի արդյունքով:

Գիտելիքի ստուգումն անց է կացվում գրավոր: Բուհի իրավունքն է ուսումնական դասընթացների գնահատման եղանակի /ստուգարք կամ քննություն/ ընտրությունը:

ՈՒսանողների գիտելիքների ընթացիկ գնահատման գործում բուհն օգտագործում է իրեն նպատակահարմար սանդղակ:

Միջազգային մասնագիտական կրթական համակարգին ինտեգրվելու և ուսանողների ակադեմիական շարժունակությունն ապահովելու նպատակով ուսումնական գործընթացը կազմակերպվում է ակադեմիական կրեդիտների կուտակման ու փոխանցման համակարգով: Հենց այդ համակարգում նպատակահարմար է կիրառել գիտելիքների գնահատման բազմագործոնային եղանակը:

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թ. հունիսի 19-ի N 588-Ա/Ք հրամանով հաստատվել Է «Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կրեդիտային համակարգով կազմակերպման» օրինակելի կարգը, որտեղ ներկայացված են համաեվրոպական կրեդիտային համակարգի այն հիմնական սահմանումներն ու դրույթները, որոնք կիրառվում են ՀՀ բարձրագույն կրթության համակարգում:

Կրեդիտների փոխանցման և կուտակման եվրոպական համակարգը (ԿՓԿԵՀ) միասնական համաեվրոպական կրեդիտային համակարգ է, որտեղ ուսանողի լրիվ ուսումնական բեռնվածքը 1 ուստարում գնահատվում է 60 կրեդիտ: Այն նախատեսված է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ) ուսանողների ձեռք բերած կրթական արդյունքների արժևորման, պաշտոնական ճանաչման և բուհից բուհ տեղափոխումը դյուրացնելու համար: ԿՓԿԵՀ կրեդիտը չի չափում դասախոսի ուսումնական գործունեության (դասավանդման) աշխատածավալը: Այն չափում է ուսանողի ուսումնական աշխատանքի (ուսումնառության) ծավալը:Կրեդիտը չի չափում ուսանողի ստացած գիտելիքի որակը, այն չափվում է ակադեմիական առաջադիմության գնահատականներով: Կրեդիտային և գնահատման համակարգերի միջև փոխադարձ ներգործության որևէ կապ չկա:

Անհատական կամ կուրսային աշխատանքը դիտարկվում է որպես դասընթացի ուսումնական բաղադրիչ և իրականացվում է այդ դասընթացին հատկացված դասաժամերից դուրս` որպես արտալսարանային աշխատանք: Անհատական աշխատանք է տրվում քննությամբ ավարտվող մասնագիտական և մասնագիտացման մոդուլներին, ինչպես նաև ստուգարքով ավարտվող մասնագիտացման մոդուլներին:

Մասնագիտության ուսումնական պլանով (հավելված 2) նախատեսված բոլոր ուսումնական դասընթացների, կուրսային աշխատանքների և պրակտիկաների համար պարտադիր է եզրափակիչ գնահատականի նշանակումը:

Մասնագիտացման դասընթացների կրթաբլոկը ընդհանուր մասնագիտական դասընթացների կրթաբլոկի տրամաբանված հաջորդականությունն է, որը ընտրած մասնագիտությամբ նախատեսված գործունեության բնագավառներում նպաստում է ուսանողի խորը մասնագիտական գիտելիքների և ունակությունների ձեռքբերմանը: Այն մասնագիտությունների գծով, որոնց անվանման մեջ առկա է ....... (ըստ ճյուղերի) ....... արտահայտությունը, ընտրած բնագավառի համար շրջանավարտի պատրաստման առանձնահատկությունները առաջին հերթին հաշվի են առնվում մասնագիտացման դասընթացների միջոցով: Բուհը պետական կրթական չափորոշիչի հավելված 1-ում տրված ցանկից ինքնուրույն է ընտրում իրեն համապատասխանող մասնագիտացումը և իրավունք ունի փոփոխելու կամ լրացնելու մասնագիտացման դասընթացների ցանկը, կամ էլ ՀՀ ԿԳՆ մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչը մշակող գիտամեթոդական հանձնաժողովի հետ համաձայնեցրած` ձևավորելու նոր մասնագիտացում:

ՈՒսանողի կողմից ընտրովի դասընթացների ուսումնառությունը պարտադիր է, իսկ դրանց ցանկը երաշխավորական բնույթ է կրում, որը կարող է փոփոխել կամ լրացնել բուհը:

Ֆակուլտատիվ դասընթացների կրթաբլոկի ցանկը նույնպես երաշխավորական բնույթ է կրում և ուսանողի համար պարտադիր չէ, իսկ դրանց հաճախելու դեպքում կրթաբլոկին հատկացրած ժամաքանակների 30%-ին վերաբերվող դասընթացներից պարտադիր է ուսանողների գիտելիքների ստուգումը և գնահատումը:

Բակալավրի աստիճան ստանալու համար սահմանված 240 կրեդիտից`

. հումանիտար և սոցիալական դասընթացների գումարային կրեդիտը հավասար է

36-ի (18 մոդուլ, յուրաքանչյուրը` 2-ական կրեդիտ),

. մաթեմատիկական և բնագիտական դասընթացների գումարային կրեդիտը հավասար է

18-ի (6 մոդուլ, յուրաքանչյուրը` 3-ական կրեդիտ),

. պարտադիր ընդհանուր մասնագիտական դասընթացների գումարային կրեդիտը

հավասար է 68-ի (17 մոդուլ, յուրաքանչյուրը` 4-ական կրեդիտ),

Համաձայն վերը նշվածի` հումանիտար և սոցիալական դասընթացների և ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների գումարային կրեդիտը կազմում է 54, որը բակալավրի աստիճան ստանալու համար սահմանված 240 կրեդիտի 22.5 տոկոսն է: ՀՊՏՀ բոլոր մասնագիտությունների ուսումնական պլաններում ներառված պարտադիր մասնագիտական մոդուլների գումարային կրեդիտը 122 է: Մնացած 118 կրեդիտը ձևավորվում է թողարկող ամբիոնների առաջադրած մասնագիտացման մոդուլներով, ինչպես նաև վերջին 8-րդ կիսամյակում ներառված արտադրական պրակտիկայով, ավարտական աշխատանքով և պետական քննությամբ: ՈՒսանողի ընդհանուր ծանրաբեռնվածության 77.5 տոկոսը հատկացված է տնտեսագիտության ուսումնասիրմանը:

 

6.1.2. Մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում բուհն իրավասու է`

. 5%-ի սահմաններում փոփոխել դասընթացների կրթաբլոկներին հատկացրած

ժամաքանակները, իսկ առանձին դասընթացներինը` մինչև 10%-ի սահմաններում,

. ձևավորել հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական դասընթացների կրթաբլոկ,

որի պարտադիր բաղադրիչում (թ. 4 բաժին) անհրաժեշտ է հետևյալ

դասընթացների առկայությունը`

«Ֆիզիկական դաստիարակություն «(160 ժ.),

«Հայոց պատմություն» (80 ժ),

«Հայոց լեզու և հայ գրականություն» (80 ժ),

«Ռուսաց լեզու» (120 ժ),

«Օտար լեզու» (160 ժ.),

«Փիլիսոփայություն» (60 ժ.),:

Մնացած դասընթացները կարող են ընդգրկվել ըստ բուհի հայեցողության: Այս դեպքում հնարավոր է նրանց միջդասընթացային միավորումը` բովանդակության պարտադիր նվազագույնի պահպանմամբ:

Եթե դասընթացը ընդհանուր մասնագիտական կամ մասնագիտացման դասընթացների կրթաբլոկի մի մասն է կազմում, դրա համար հատկացված ժամերը վերաբաշխվում են ՀՍ դասընթացների վրա:

Ֆիզիկական դաստիարակության պարապմունքները հեռակա և դրսեկության ձևերով ուսումնառող ուսանողների համար կարող են իրականացվել նրանց ցանկությամբ,

. ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական (ՀՍ) դասընթացների

դասավանդումն իրականացնել հեղինակային դասախոսությունների, անհատական և

կոլեկտիվ գործնական պարապմունքների, առաջադրանքների և սեմինարների

ձևով` բուհի մշակած ծրագրերով, հաշվի առնելով բուհի մասնագիտական

առանձնահատկությունները, դասախոսների հետազոտական ուղղվածությունը և

հակումները, որոնք կապահովեն կրթաբլոկի դասընթացների թեմատիկայի

լուսաբանումը` ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը համապատասխան,

. սահմանել ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական (ՀՍ)

. ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական (ԸԲ) կրթաբլոկներում ընդգրկված

դասընթացների առանձին բաժինների դասավանդման անհրաժեշտ խորությունը`

կրթաբլոկների դասընթացների ուղղվածությանը համապատասխան և

մասնագիտության առանձնահատկությունների հաշվառմամբ:

. իրականացնել 081000 Բնօգտագործման տնտեսագիտություն

_____________________________________

                     դասիչ, մասնագիտության անվանում

մասնագիտությամբ Տնտեսագիտության բակալավր-ի պատրաստման հիմնական

________________________

                         որակավորման աստիճան

կրթական ծրագիրը կրճատված ժամկետով` համապատասխան ուղղվածության միջին

կամ բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող ուսանողների համար:

ՈՒսուցման ժամկետների կրճատումը կատարվում է մասնագիտական կրթության

նախորդ աստիճանում ուսանողների ձեռք բերած գիտելիքների,

ունակությունների և հմտությունների հիման վրա: Այդ դեպքում ուսուցման

տևողությունը 2 (երկու) տարուց պակաս չպետք է լինի: Կրճատված ժամկետով

ուսուցումը թույլ է տրվում նաև այն անձանց, որոնց կրթական մակարդակը և

բացառիկ ընդունակությունները բավարար հիմք են նման ուսուցում

իրականացնելու համար,

. առանձին դեպքերում, մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները

մշակող ԿԳՆ գիտամեթոդական հանձնաժողովի հետ համաձայնեցված`

 

081000 Բնօգտագործման տնտեսագիտություն

_____________________________________

դասիչ, մասնագիտության անվանում մասնագիտության համար բուհերն իրավունք ունեն մինչև 20%-ի սահմանում փոփոխել ընդհանուր մասնագիտական դասընթացների (ԸՄԴ) կրթաբլոկի ժամաքանակը, իսկ առանձին դասընթացները` մինչև 40%-ի սահմաններում:

 

6.2. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները.

Տնտեսագիտության բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի

________________________

որակավորման աստիճան իրականացումը պետք է ապահովվի գիտամանկավարժական կադրերով, որոնք, որպես կանոն, ունեն դասընթացների դասավանդման ուղղվածությանը համապատասխանող բազային կրթություն (առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի) և հետևողականորեն զբաղվում են հետազոտական և գիտամեթոդական գործունեությամբ: Հատուկ մասնագիտացնող դասընթացներ դասավանդող դասախոսները, որպես կանոն, պետք է ունենան գիտական աստիճան (գիտական կոչում) և/ կամ համապատասխան գործունեության ոլորտում աշխատանքի փորձ:

Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները պետք է կազմեն պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակասը:

Հիմնական հաստիքային դասախոսները և 0.25 հաստիքից բարձր ձևակերպված համատեղողները նույնպես պետք է կազմեն ընդհանուրի 50%-ից ոչ պակասը:

 

6.3. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները.

Տնտեսագիտության բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի

________________________

որակավորման աստիճան իրականացումը պետք է ներառի ուսանողների կողմից մասնագիտական դասընթացների լաբորատոր, գործնական (սեմինար) աշխատանքների կատարում (աշխատանքների ցանկը պարտադիր տրվում է), ներառյալ որպես պարտադիր բաղադրիչ` համակարգչային կիրառական ծրագրային փաթեթների օգտագործմամբ գործնական առաջադրանքների կատարում: Պարտադիր պահանջ է նաև անհրաժեշտ ինֆորմացիոն բազայի ստեղծումը, որն ապահովում է բարձրորակ մասնագետի պատրաստումը և ուսանողի մուտքը տարբեր ինֆորմացիոն աղբյուրներ, ներառյալ համաշխարհային համացանցը:

Տնտեսագիտության բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի

________________________

որակավորման աստիճան իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր ուսանողի մուտքով դեպի գրադարանային ֆոնդեր և տվյալների բազաներ, որոնք ըստ բովանդակության համապատասխանում են հիմնական կրթական ծրագրով նախատեսված դասընթացների լրիվ ցանկին, նույն դասընթացների բաղադրիչներին (դասախոսություններ, գործնական, սեմինար և լաբորատոր պարապմունքներ, կուրսային և դիպլոմային աշխատանքների խորհրդատվություն, պրակտիկաների ծրագրեր) նվիրված մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև տեսալսողական նյութերով և ցուցադրական ձեռնարկներով:

Բուհի գրադարանը պետք է հագեցած լինի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված դասընթացների ուսումնամեթոդական համալիրներով, մասնագիտության նորմատիվ-իրավական ակտերով, տեղեկատու գրականությամբ և չափորոշիչներով:

 

6.4. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման պահանջները

Տնտեսագիտության բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագիր

________________________

որակավորման աստիճան իրականացնող բուհը պետք է ունենա նյութատեխնիկական բազա, որը համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ նորմերին և հակահրդեհային կանոններին, ապահովում է օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված լաբորատոր, սեմինար, գործնական պարապմունքների և միջդասընթացային պատրաստման բոլոր ձևերի և ուսանողների հետազոտական աշխատանքների կատարումը:

 

6.5. Պրակտիկաների կազմակերպման պահանջները

ՈՒսուցման ընթացքում առանձին մասնագիտական դասընթացների և ընտրած մասնագիտացման գծով գործնական ունակությունների, ապագա աշխատավայրում հմտություններ և փորձառումներ ձեռք բերելու նպատակով բնագավառի կազմակերպաիրավական տարբեր ձևերի կազմակերպություններում, հիմնարկներում և հաստատություններում կազմակերպվում են ուսանողների ուսումնական և արտադրական պրակտիկաներ:

ՈՒսանողի արտադրական պրակտիկան մասնագիտության ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչն է, որի կազմակերպման և իրականացման պատասխանատուն բուհն է: Արտադրական պրակտիկան կազմակերպվում է այն հաշվով, որպեսզի շրջանավարտը կարողանա այդ ընթացքում ստացած փորձառությունը օգտագործել իր ավարտական աշխատանքը ձևավորելիս: Եթե շրջանավարտը ուսուցումը համատեղում է աշխատանքի հետ, բուհն իրավունք ունի թույլատրել աշխատավայրում պրակտիկայի անցկացումը, եթե շրջանավարտի աշխատանքի բնույթը համապատասխանում է բուհում ուսումնառած մասնագիտությանը:

Պրակտիկան կարող է կազմակերպվել նաև որոշակի կազմակերպությունում` նախապես կազմված անհատական ծրագրով, եթե շրջանավարտը նույն կազմակերպությունում պաշտոն է զբաղեցնում:

Արտադրական պրակտիկայի տեղերի բացակայության դեպքում բուհը (ֆակուլտետը) այն կազմակերպում է սեփական նյութատեխնիկական բազայի վրա, եթե այն հագեցած է ժամանակակից սարքավորմամբ և ծրագրային միջոցներով:

 

7. 081000 Բնօգտագործման տնտեսագիտություն

_____________________________________

         դասիչ, մասնագիտության անվանում

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

7.1. Շրջանավարտը պետք է կարողանա լուծել

սույն պետական կրթական չափորոշիչի թ.1.2 կետում նշված որակավորմանը համապատասխանող խնդիրները:

Տնտեսագիտության բակալավր-ը պետք է.

________________________

որակավորման աստիճան

ա/ հումանիտար և սոցիալական գիտելիքների բնագավառում`

. ծանոթ լինի ՀՀ Սահմանադրությանը և իր բնագավառի օրենքներին,

. ազատ տիրապետի մասնագիտական հայոց լեզվին (գրավոր և բանավոր) և

հաղորդակցվի երկու օտար լեզուներով,

. ունենա պատկերացում առողջ կենսակերպի մասին, տիրապետի ֆիզիկական

կատարելագործման ունակություններին և հմտություններին,

. իմանա հայոց պատմությունը և արդի քաղաքագիտական զարգացումները,

. ծանոթ լինի համաշխարհային մշակույթին, տիրապետի վարվելաձևի

կուլտուրային, իմանա դրա էթիկական և իրավական նորմերը, որոնք

կարգավորում են մարդու և հասարակության, մարդու և շրջակա միջավայրի

հարաբերությունները,

. գիտենա հոգեբանության և մանկավարժության տարրերը,

. ծանոթ լինի ժամանակակից փիլիսոփայական ուղղություններին, գիտենա

կեցության մասին գիտության հիմնադրույթներ, նյութականի և վերացականի

հասկացություններ, մատերիայի կազմակերպման ձևեր, հետևի սոցիալական

գլոբալ զարգացումներին,

. գիտենա տնտեսագիտության տեսության հիմնադրույթները, մակրո- և

միկրոտնտեսագիտության օրենքները, անցումային շրջանի տնտեսության

առանձնահատկությունները:

բ/ բնագիտության և մաթեմատիկայի բնագավառում`

. ծանոթ լինի ժամանակակից բնագիտության հիմնական սկզբունքներին և

հայեցակարգերին, բնապահպանական գլոբալ և տարածքային հիմնախնդիրներին,

. տիրապետի մաթեմատիկայի հիմնական բաժիններին, հավանականությունների

տեսության և մաթեմատիկական վիճակագրության մեթոդներին, մաթեմատիկական

մոդելավորման եղանակներին,

. տիրապետի տեղեկատվության հավաքման, պահպանման և մշակման համակարգչային

մեթոդներին և կարողանա օգտագործել ժամանակակից տեղեկատվական

տեխնոլոգիաներ,

գ/մասնագիտական գործունեության բնագավառում`

. տնտեսագիտության տեսության հիմնական սկզբունքների իմացություն

. բնապահպանության և բնօգտագործման տնտեսական հիմունքների տիրապետում

. բնապահպանության և բնօգտագործման օրենսդրական հիմունքների իմացություն

և օգտագործում

. բնօգտագործման կառավարման համակարգերի տիրապետում

. բնապահպանության և բնօգտագործման ոլորտների գիտահետազոտական

ուղղությունների իրազեկուցում

Տնտեսագիտության բակալավր-ի հատուկ պատրաստությանը վերաբերվող պահանջները

________________________

որակավորման աստիճան սահմանում է տվյալ մասնագիտացումն առաջադրող բուհը` ՀՀ ԿԳՆ մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները մշակող գիտամեթոդական հանձնաժողովի հետ համաձայնեցրած, որոնք ՀՀ ԿԳՆ-ում մասնագիտացումը հաստատելուց հետո միասնական են դառնում այլ բուհերի համար, բխում են մասնագիտացման կրթաբլոկի բովանդակությունից և տվյալ մասնագիտացմամբ մասնագետներ պատվիրած կազմակերպության գործառնություններից:

Նշված փորձառությունները ներառում են`

. հետազոտական աշխատանք վարելու, վերացական տրամաբանական մտածողության,

ինդուկցիայի և դեդուկցիայի մեթոդները կիրառելու և քննադատական

վերլուծության ունակություններ,

. անծանոթ պայմաններում առաջացած ոչ կոնստրուկտիվ հիմնահարցերի

բացահայտման, հաղթահարման և վերջնական լուծման, սեղմ ժամանակացույցով

աշխատանքներ կազմակերպելու ընդունակություն,

. մասնագիտական գործունեության բնագավառում նորամուծությունների նկատմամբ

ընկալունակության ցուցաբերում:

Տնտեսագիտության բակալավր-ի` մարդկանց հետ աշխատելու փորձառությունը

________________________

որակավորման աստիճան ենթադրում է նրա ունակությունները`

. այլ անձանց հետ փոխգործակցելու, կոլեկտիվում նրանց հետ հաղորդակցվելու,

. խնդիրներ ձևավորելու և դրանք ենթականերին պատվիրակելու,

. մարդկանց ստեղծագործական աճի ձգտումը խրախուսելու և զարգացումն

ապահովելու,

. ծագած տարաձայնությունները և բախումները լուծելու,

. տարբեր զարգացման և մտավոր մակարդակի տեր մարդկանց հետ

համագործակցելու,

. մասնագիտական հարցերի շրջանակներում ընդունելի որոշումների հասնելու

նպատակով բանակցություններ վարելու,

. տարաբնույթ և տարասեռ մշակութային միջավայրերում աշխատելու և այլն:

Տնտեսագիտության բակալավր-ի` ինֆորմացիայի հետ աշխատելու փորձառությունը

________________________

որակավորման աստիճան պահանջում է պարտադիր հմտություններ`

. պաշտոնական և ոչ պաշտոնական իրավիճակներում սեփական կարծիքը գրավոր և

բանավոր ձևերով շարադրելու, քննարկելու և գործուն կարգով պաշտպանելու,

. լեզվային և մշակութային տարբերությունների հաշվառմամբ գրավոր

ինֆորմացիան լսելու և վերլուծորեն ընկալելու,

. բանավոր, տպագրված և էլեկտրոնային աղբյուրներից ստացված

տեղեկատվություն որոնելու, ստանալու, համակարգելու, գրավոր ձևակերպելու

և օգտագործելու:

Տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման գծով

Տնտեսագիտության բակալավր-ը պետք է ծանոթ լինի տվյալների մշակման

________________________

որակավորման աստիճան երկուսից ոչ պակաս համակարգերի, համակարգչային և բազմաօգտագործման տեղային ցանցային համակարգերին, ինչպես նաև կարողանա կատարել տեղեկատվության որոնում տվյալների ցանցային բազաներում (www), օգտվել էլեկտրոնային փոստից, տվյալների բազաների փաթեթից:

Տնտեսագիտության բակալավր-ը պետք է հասկանա իր մասնագիտության էությունը

________________________

որակավորման աստիճան և սոցիալական նշանակալիությունը, իր որակավորման շարունակական բարձրացման անհրաժեշտությունը հետբուհական և լրացուցիչ կրթություն ստանալու կամ էլ նոր գիտելիքների ինքնուրույն տիրապետման միջոցով:

 

7.2. Տնտեսագիտության բակալավր-ի եզրափակիչ պետական որակավորման

________________________

           որակավորման աստիճան

պահանջները

 

7.2.1. 081000 Բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտությամբ

_____________________________________

             դասիչ, մասնագիտության անվանում

 

Տնտեսագիտության բակալավր-ի եզրափակիչ պետական որակավորումը ներառում է`

________________________

որակավորման աստիճան

որակավորման (ավարտական) աշխատանքի պաշտպանությունը և պետական քննության հանձնումը, որոնք թույլ են տալիս բացահայտելու շրջանավարտի տեսական և գործնական պատրաստությունը սույն պետական կրթական չափորոշիչներով սահմանված մասնագիտական խնդիրների լուծման բնագավառում:

 

7.2.2. Տնտեսագիտության բակալավր-ի որակավորման (ավարտական) աշխատանքին

________________________

             որակավորման աստիճան

ներկայացվող պահանջները.

 

081000 Բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտությամբ

_____________________________________

        դասիչ, մասնագիտության անվանում

Տնտեսագիտության բակալավր-ի որակավորման (ավարտական) աշխատանքն ավարտուն

________________________

որակավորման աստիճան մի մշակում է, որը կատարված է մասնագիտության ուսումնական պլանին համապատասխան և նպատակ ունի ամրապնդել և ընդլայնել շրջանավարտի տեսական և գործնական գիտելիքները աշխատանքի ու աշխատավարձի կազմակերպման, աշխատանքային ցուցանիշների վերլուծության և հաշվարկի արտասահմանյան փորձի ուսումնասիրության ու տեղայնացման, կառավարչական աշխատանքների կազմակերպման ոլորտներում:

Բովանդակային առումով որակավորման (ավարտական) աշխատանքը պետք է`

. ներկայացվի որպես բնօգտագործման հիմնահարցերից մեկին վերաբերող տեսական,

վերլուծական, սոցիալ-տնտեսագիտական կամ փորձարարական հետազոտություն,

որում շրջանավարտը բացահայտում է իր տեսական գիտելիքները և գործնական

ունակությունները, որոնք թույլ են տալիս ինքնուրույն լուծելու

մասնագիտական բնույթի խնդիրներ,

. ցույց տա շրջանավարտի կողմից գիտական և համակարգային վերլուծության

մեթոդների յուրացման աստիճանը, տեսական ընդհանրացումներ և գործնական

եզրակացություններ կատարելու ունակությունը, հիմնավորված

առաջարկություններ և երաշխավորություններ բնօգտագործման հիմնահարցերի

լուծման կատարելագործման վերաբերյալ,

. կրի ստեղծագործական բնույթ` հավաստի վիճակագրական տվյալների

օգտագործմամբ,

. բացահայտի շրջանավարտի պատրաստության աստիճանը ինքնուրույն աշխատելու

նյութական և ծառայությունների, գործարարության, ֆինանսաբանկային,

քաղաքացիական ծառայության, պետական և մունիցիպալ կառավարման

ոլորտներում,

. համապատասխանի նյութի տրամաբանված և հստակ շարադրման պահանջներին և

հենվի հավաստի փաստերի վրա,

. արտացոլի շրջանավարտի ունակությունը օգտագործելու տեղեկատվության

որոնման, ընտրության, համակարգման և մշակման արդի մեթոդները, աշխատել

բնագավառի նորմատիվ-իրավական ակտերի հետ,

. ձևավորված լինի հրատարակչական արդի նորմատիվներին և պահանջներին

համապատասխան, ունենա հետազոտական աշխատանքի հաշվետվությանը բնորոշ

կառուցվածք և համակարգչային շարվածքի 60-70 էջ ծավալ:

Որակավորման (ավարտական) աշխատանքների թեմատիկան սահմանում է մասնագիտական ամբիոնը: Թեմատիկայում պարտադիր կարգով պետք է ներառվեն` բնապահպանության և բնօգտագործման էկոնոմիկայի տեսության ու պրակտիկայի առաջնահերթ և հրատապ հարցերը, հաշվի առնելով բուհի (ֆակուլտետի) ընտրած մասնագիտացումները և ընտրովի դասընթացների բովանդակությունն ըստ կրթաբլոկների:

Որակավորման (ավարտական) աշխատանքի կառուցվածքում պետք է ներառվեն հետևյալ բաժինները` ներածությունը, ավարտական աշխատանքի համապատասխան թեմայի մեթոդաբանական հիմնախնդիրները, հետազոտական աշխատանքի վերլուծությունն ու արդյունքները, եզրակացությունները և առաջարկությունները, օգտագործված գրականության ցանկը:

 

7.2.3. Պետական քննությանը ներկայացվող պահանջները.

Եզրափակիչ որակավորման (պետական) քննության բովանդակությունը, անցկացման ձևը և ուսանողների գիտելիքների գնահատման չափանիշները սահմանում է բուհը (ֆակուլտետը) և հաստատում բուհի գիտական խորհուրդը: Նրանում պարտադիր կարգով ներառվում են հարցեր մասնագիտության հետևյալ հիմնական ուսումնական դասընթացներից` «Բնապահպանության և բնօգտագործման տնտեսագիտություն»,»ԲՆօգտագործման կառավարում և կազմակերպում» և «Տնտեսագիտության տեսություն» դասընթացներից:

 

ԿԱԶՄՈՂՆԵՐ`

 

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները մշակող գիտամեթոդական հանձնաժողովի աշխատանքային խումբը

 

Տնտեսության կարգավորման և ՄՏՀ ֆակուլտետի

    դեկան, տնտեսագիտության դոկտոր                     Հ. Ի. ԱՂԱՋԱՆՅԱՆ

    _________________________________________         _______________

    պաշտոնը, գիտ. աստիճանը, կոչումը                   անուն, ազգանուն

 

Բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ,

    տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր                  Ս. Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆ

    _________________________________________         _______________

    պաշտոնը, գիտ. աստիճանը, կոչումը                   անուն, ազգանուն

 

081000 Բնօգտագործման տնտեսագիտություն

____________________________________________________ մասնագիտության

դասիչ, մասնագիտության անվանում

 

պետական կրթական չափորոշիչը քննարկվել և հաստատվել է համալսարանի պետական կրթական չափորոշիչները մշակող գիտամեթոդական հանձնաժողովի 20...թ. ----------- -ի նիստում (արձանագրության թ.----):

 

Հանձնաժողովի նախագահ`

    ՈՒսումնական գծով պրոռեկտոր տ.գ.թ., դոցենտ         Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

    _________________________________________         _______________

    պաշտոնը, գիտ. աստիճանը, կոչումը                   անուն, ազգանուն

 

«----» ---------------- 20---թ.

 

Համաձայնեցված է.

ՀՀ ԿԳՆ մասնագիտական կրթության

վարչության պետ`

 

    _________________________________________         _______________

          գիտ. աստիճանը, կոչումը                      անուն, ազգանուն

 

«----» ---------------- 20---թ.

 

Երաշխավորվող մասնագիտացումների ցանկ

 

._____________________________________________________________________.

|Դասիչ    |Մասնագիտացման և  նրա մեջ ընդգրկված         |Կրեդիտ-|ժամաքա-|

|         |ուսումնական դասընթացների անվանումները      |ներ    |նակները|

|_________|___________________________________________|_______|_______|

|         | Թ.1. Մասնագիտացում` ______________________| ..... | ----- |

|         |                    մասնագիտացման անվանումը|       |       |

|ՄԴ.Բ.01  | __________________________________________|       |       |

|         | ՈՒսումնական դասընթացները`                 |       |       |

|ՄԴ.Բ.01.1|                  (5-8 անվանում)           | ..... | ----- |

|ՄԴ.Բ.01.2|                                           | ..... | ----- |

|ՄԴ.Բ.01.3|                                           | ..... | ----- |

|         | Թ.2. Մասնագիտացում` ______________________|       |       |

|ՄԴ.Բ.02  |                    մասնագիտացման անվանումը| ..... | ----- |

|         | __________________________________________|       |       |

|ՄԴ.Բ.02.1| ՈՒսումնական դասընթացները`        _________| ..... | ----- |

|ՄԴ.Բ.02.2|                   (5-8 անվանում)          | ..... | ----- |

|ՄԴ.Բ.02.3|                                           | ..... | ----- |

|         |                                           |       |       |

|ՄԴ.Բ.03  |                                           | ..... | ----- |

|         |Թ.3. Մասնագիտացում` ______________________ |       |       |

|ՄԴ.Բ.03.1|                   մասնագիտացման անվանումը | ..... | ----- |

|ՄԴ.Բ.03.2|__________________________________________ | ..... | ----- |

|ՄԴ.Բ.03.3|ՈՒսումնական դասընթացները`                  | ..... | ----- |

|         |                                           |       |       |

|         |                  (5-8 անվանում)           |       |       |

|         |                                           |       |       |

|         |                  և  այլն                  |       |       |

._____________________________________________________________________.

 

---------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
06.10.2009
N 873-Ն
Հրաման