Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇ ...

 

 

110.0873.020210

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»        02            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11010021

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

6 հոկտեմբերի 2009 թվականի N 873-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(50-րդ մաս)

 

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.08  |ԷԿՈՆՈՄԵՏՐԻԿԱ - 1                        |    5    |   100  |

|         |  Բազմաչափ գծային ռեգրեսիոն մոդելներ:   |         |        |

|         |Գծային ռեգրեսիոն մոդելի գործակիցների    |         |        |

|         |գնահատումը փոքրագույն քառակուսիների և   |         |        |

|         |մաքսիմալ ճշմարտանմանության եղանակների   |         |        |

|         |միջոցով: Գծային ռեգրեսիոն մոդելի        |         |        |

|         |գործակիցների գնահատականների վիճակագրական|         |        |

|         |հատկությունները: Ռեգրեսիոն մոդելի       |         |        |

|         |որակի ցուցանիշներ:                      |         |        |

|         |Հետերոսկեդաստիկությամբ և                |         |        |

|         |ավտոռեգրեսիայով օժտված գծային ռեգրեսիոն |         |        |

|         |մոդելներ: Փոքրագույն քառակուսիների      |         |        |

|         |ընդհանրացված եղանակը: Ռեգրեսիոն մոդելում|         |        |

|         |կեղծ ռեգրեսորների ներմուծումը: Գաղափար  |         |        |

|         |ոչ գծային ռեգրեսիոն մոդելների վերաբերյալ|         |        |

|         |և  դրանց գծայնացումը: Ժամանակային       |         |        |

|         |շարքերի բնութագրիչները: Ստացիոնար և  ոչ |         |        |

|         |ստացիոնար ժամանակային շարքերով մոդելներ:|         |        |

|         |Արտաքնապես չկապված ռեգրեսիոն մոդելների  |         |        |

|         |համակարգեր և  դրանց գնահատումը:         |         |        |

|         |Միաժամանակյա ռեգրեսիոն մոդելների        |         |        |

|         |համակարգեր: Նույնացման (իդենտիֆիկացիա)  |         |        |

|         |պրոբլեմը:                               |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.09  |ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱԹ. ՄԵԹՈԴՆԵՐ    |    5    |   100  |

|         |  Պահանջարկների հոսք: Պարզագույն հոսքեր:|         |        |

|         |Պարզագույն հոսքի պարամետրերը և  դրա     |         |        |

|         |ֆիզիկական իմաստը: Սահմանափակ            |         |        |

|         |հետգործությամբ օժտված հոսքեր: Պալմի     |         |        |

|         |ֆունկցիան: Սպասարկման ժամանակը:         |         |        |

|         |Գնեդենկոյի օրինակը: Կորստով և  առանց    |         |        |

|         |կորստի, պահանջարկների սահմանափակ և  ոչ  |         |        |

|         |սահմանափակ թվերով, կարգավորված և   ոչ   |         |        |

|         |կարգավորված սպասարկման համակարգեր և     |         |        |

|         |դրանց արդյունավետ գործունեության        |         |        |

|         |ցուցանիշները:                           |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.10  |ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ                      |    4    |    60  |

|         |  Կառավարման վճիռների կայացման          |         |        |

|         |ռիսկայնությունը: Տնտեսական ռիսկի        |         |        |

|         |ժամանակակից սահմանումները: Ռիսկը որպես  |         |        |

|         |հավանականային կատեգորիա: Ռիսկի քանակական|         |        |

|         |գնահատման ժամանակակից մեթոդները:        |         |        |

|         |Պարամետրական մեթոդները և  դրանց կիրառման|         |        |

|         |բնագավառները: Այդ մեթոդների             |         |        |

|         |առավելություններն ու թերությունները:    |         |        |

|         |Տնտեսական վարկային և  ներդրումային      |         |        |

|         |ռիսկերը, դրանց առաջացման հիմնական       |         |        |

|         |պատճառները: Ռիսկի գնահատման ՎԱՐ (VAR)   |         |        |

|         |մեթոդը, դրա առավելություններն ու        |         |        |

|         |թերությունները, զարգացման հեռանկարները: |         |        |

|         |ՎԱՐ (VAR) մեթոդի հակադարձ խնդիրը, ռիսկի |         |        |

|         |գնահատման ալգորիթմները և  դրանց         |         |        |

|         |կիրառման  հնարավորությունները Մաթքադում |         |        |

|         |(Mathcad): Ռիսկի կառավարման             |         |        |

|         |առանձնահատկությունները: Գաղափար         |         |        |

|         |բացասական ռիսկի և  դրա հետևանքների      |         |        |

|         |մասին: Վճիռների կայացման էքսպերտային    |         |        |

|         |մեթոդները: Էքսպերտային խմբեր, կշռային   |         |        |

|         |գործակիցներ, դրանց գնահատման            |         |        |

|         |մոտեցումները:                           |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.11  |ՏՆՏ. ՍՏՈԽԱՍՏԻԿ ՄՈԴԵԼՆԵՐ                 |    4    |   80   |

|         |  Ստոխաստիկ ռեգրեսորներով գնային        |         |        |

|         |ռեգրեսիոն մոդելներ: Փոքրագույն          |         |        |

|         |քառակուսիների եղանակով ստացված մոդելի   |         |        |

|         |անհայտ պարամետրերի գնահատականները:      |         |        |

|         |Սլուցկու թեորեմը: Ժամանակային շարքերով  |         |        |

|         |բնութագրվող մոդելներ: Բաշխված լագերով   |         |        |

|         |և  ավտոռեգրեսիոն բաշխված լագերով        |         |        |

|         |մոդելներ: Տնտեսագիտության մեջ նշված     |         |        |

|         |մոդելների կիրառության օրինակներ:        |         |        |

|         |Ֆինանսական շուկաների էկոնոմետրիկա:      |         |        |

|         |Ֆինանսական էկոնոմետրիկայի               |         |        |

|         |ուսումնասիրության առարկան: Ֆինանսական   |         |        |

|         |շուկայի էֆեկտիվության հիպոթեզը:         |         |        |

|         |Արժեթղթերի օպտիմալ պորտֆելի կառուցումը: |         |        |

|         |Ֆինանսական ակտիվների գնահատման մոդելներ:|         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.12  |ԺԱՄԱՆԱԿԱՅԻՆ ՇԱՐՔԵՐԻ ԳԾԱՅԻՆ ՄՈԴԵԼՆԵՐ     |    5    |   100  |

|         |  Ժամանակային շարքերով բնութագրվող      |         |        |

|         |մոդելներ: Տեղաշարժի  օպերատորը: ԴԼ (Պ)  |         |        |

|         |(DL(P)) մոդելների գնահատումը            |         |        |

|         |բազմանդամային և  երկրաչափական լագերով   |         |        |

|         |մոդելների միջոցով: Դինամիկ մոդելների    |         |        |

|         |ուսումնասիրությունը ԱԴԼ (ADL) (1, 0)    |         |        |

|         |մոդելի օրինակով:                        |         |        |

|         |  Ժամանակային շարքերի ստացիոնարությունը:|         |        |

|         |Ստացիոնար շարքերի սահմանումը նեղ և  լայն|         |        |

|         |իմաստներով: Միավոր արմատներ:            |         |        |

|         |Դիկի - Ֆուլերի չափանիշը: Կոինտեգրացիայի |         |        |

|         |գաղափարը: Տրենդի և  սեզոնայնության      |         |        |

|         |ազդեցությունը շարքի ստացիոնարության վրա:|         |        |

|         |Շարքի ստացիոնարության ստուգումը: Ոչ     |         |        |

|         |ստացիոնար շարքերի շեգրեսիայի հետ կապված |         |        |

|         |պրոբլեմներ: Բոկս-Ջենկինսի մոդելներ ԱՌՄԱ |         |        |

|         |(ARMA): Ավտոռեգրեսիոն և  սահող միջինի   |         |        |

|         |մոդելներ (ARMA (p, q)): ԱՌՄԱ (ARMA)     |         |        |

|         |(1,0) մոդելի համար Յուլա-Ուոլկերի       |         |        |

|         |համակարգը և  ստացիոնարության պայմանը:   |         |        |

|         |Սահող միջինի պրոցեսներ: q-րդ կարգի սահող|         |        |

|         |միջինի մոդելներ (ARMA (o,q) ): ԱՌՄԱ     |         |        |

|         |(ARMA) - մոդելների գնահատումը պայմանական|         |        |

|         |մաքսիմալ ճշմարտանմանության եղանակով:    |         |        |

|         |                                        |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.13  |ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԲԱԺԻՆՆԵՐ|    5    |   60   |

|         |  Գծային ծրագրավորման խնդրի կայունության|         |        |

|         |հարցեր: Գծային ծրագրավորման խնդրի       |         |        |

|         |կայունության հասկացությունը:            |         |        |

|         |Կայունության գաղափարի հիմնավորումը:     |         |        |

|         |ԳԾԽ-ի կայունության սահմանումը ըստ       |         |        |

|         |լավագույն լուծման գոյության, ըստ        |         |        |

|         |ֆունկցիոնալի լավագույն արժեքի ըստ       |         |        |

|         |լավագույն լուծման: Ոչ կայուն գծային     |         |        |

|         |ծրագրավորման խնդիրներ: Սովորական տեսքի  |         |        |

|         |գծային ծրագրավորման խնդրի փոխարինումը   |         |        |

|         |փոքր շեղումով (d) խնդրով:               |         |        |

|         |(d) խնդրի լավագույն լուծումների x0 (d)  |         |        |

|         |և  սկզբնական խնդրի լավագույն լուծումների|         |        |

|         |x0 բազմությունների շեղման գնահատումը:   |         |        |

|         |Ցանկացած գծային ծրագրավորման (կայուն կամ|         |        |

|         |ոչ կայուն) խնդրի լուծումը (d) կայուն    |         |        |

|         |խնդիրների հաջորդականության միջոցով:     |         |        |

|         |Պարամետրական ծրագրավորման խնդիրներ:     |         |        |

|         |Կոտորակագծային ծրագրավորման խնդիրներ:   |         |        |

|         |Երկրաչափական ծրագրավորման խնդիրներ:     |         |        |

|         |Ստանդարատ տեսքի երկրաչափական            |         |        |

|         |ծրագրավորման խնդրի ձևակերպումը:         |         |        |

|         |Ընդհանուր տեսքի երկրաչափական            |         |        |

|         |ծրագրավորման խնդիր: Ոչ ստանդարտ         |         |        |

|         |օպտիմիզացիոն խնդիրներ:                  |         |        |

|         |  Նվազագույն ժամանակի չափանիշով բեռների |         |        |

|         |տեղափոխման տրանսպորտային խնդրի          |         |        |

|         |ձևակերպումը  և  տնտեսագիտական           |         |        |

|         |մեկնաբանությունը: Նվազագույն ժամանակի   |         |        |

|         |չափանիշով  (min max-ի) տրանսպորտային    |         |        |

|         |խնդրի մաթեմատիկական մոդելը: Ստոխաստիկ   |         |        |

|         |ծրագրավորման խնդիրներ: Ստոխաստիկ        |         |        |

|         |ծրագրավորման խնդիրը: Ստոխաստիկ          |         |        |

|         |ծրագրավորման մասնավոր տեսքի խնդիրներ:   |         |        |

|         |Ստոխաստիկ ծրագրավորման խնդրի մոտավոր    |         |        |

|         |փոխարինումը դետերմինացված օպտիմիզացիոն  |         |        |

|         |խնդրով: Տնտեսության հետազոտման ստոխաստիկ|         |        |

|         |մոդելներ:                               |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.14  |ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ            |    5    |    60  |

|         |  Էնտրոպիայի Խարտլիի և  Շենոնի          |         |        |

|         |սահմանումները, դրանց մոտեցումների       |         |        |

|         |տարբերությունները և  նմանությունները:   |         |        |

|         |Էնտրոպիայի քանակի միավորը և  նրա իմաստը:|         |        |

|         |Էնտրոպիայի կիրառության անհրաժեշտությունը|         |        |

|         |տնտեսագիտության մեջ: Խնդիրների          |         |        |

|         |օրինակներ: Էնտրոպիայի հատկությունները:  |         |        |

|         |Պայմանական էնտրոպիայի սահմանումը և  նրա |         |        |

|         |հատկությունները: Ինֆորմացիայի քանակի    |         |        |

|         |սահմանումը: Ինֆորմացիայի քանակի միավորը:|         |        |

|         |Ինֆորմացիայի քանակի մեծագույն արժեքը:   |         |        |

|         |Պայմանական ինֆորմացիայի քանակ և  նրա    |         |        |

|         |հատկությունները: Անհավասարություններ    |         |        |

|         |կապված պայմանական ինֆորմացիայի քանակի   |         |        |

|         |հետ:                                    |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|Ֆ.       |ՖԱԿՈՒԼՏԱՏԻՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ       |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|Ֆ.01     |                                        |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|Ֆ.02     |                                        |         |        |

._____________________________________________________________________.

 

4.1. Առկա ձևով ուսուցման դեպքում լսարանային պարապմունքներին պետք է տրամադրվի յուրաքանչյուր ուսումնական դասընթացին հատկացվող ժամաքանակի 50%-ից ոչ պակասը, իսկ հեռակա ձևով ուսուցման դեպքում` 10%-ից ոչ պակասը:

 

5. 081100 - Մաթեմատիկական մեթոդներ և մոդելները տնտեսագիտության մեջ

________________________________________________________________

                     դասիչ, մասնագիտության անվանում

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ տնտեսագիտության բակալավր-ի ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ

________________________

                        որակավորման աստիճան

                   ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

5.1. Տնտեսագիտության բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագրի

________________________

            որակավորման աստիճան

յուրացման ժամկետը, ներառյալ ուսանողի հետազոտական աշխատանքը, առկա ուսուցման ձևով 194 շաբաթ է, որից.

. տեսական ուսուցումը և միջանկյալ և ամփոփ ստուգումները`  146 շաբաթ,

    . պրակտիկաները`                                              8 շաբաթ,

    այդ թվում` ուսումնական պրակտիկա`                             4 շաբաթ,

    արտադրական պրակտիկա`                                         4 շաբաթ:

    . եզրափակիչ պետական որակավորումը`                            6 շաբաթ,

այդ թվում` որակավորման (ավարտական) աշխատանքի պատրաստումը և  4 շաբաթ պաշտպանությունը`

    և  պետական քննությունը`                                      2 շաբաթ

    . արձակուրդները`                                            34 շաբաթ:

Ավարտական աշխատանքի կատարման ժամանակացույցը, ընթացիկ վերահսկման և ատեստավորման ձևը, պաշտպանության թույլատրման կարգը սահմանում է բուհը (ֆակուլտետը), որը հաստատում է բուհի գիտական խորհուրդը:

 

5.2. Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող անձանց համար տնտեսագիտության բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի յուրացման

________________________

որակավորման աստիճան ժամկետները հեռակա ուսուցման ձևով երկարացվում են մինչև 1 տարի` սույն պետական կրթական չափորոշիչի թ.1.2-ով սահմանված ժամկետի նկատմամբ:

 

5.3. ՈՒսանողի ուսումնական ծանրաբեռնվածության առավելագույն ծավալը սահմանվում է շաբաթական 54 ժամ, որը համարժեք է 1.5 ակադեմիական կրեդիտի, իսկ 1 կրեդիտը համարժեք է ուսանողի 30 լրիվ կամ 36 ակադեմիական ժամի ուսումնական ծանրաբեռնվածությանը` ներառյալ լսարանային և արտալսարանային (ինքնուրույն) աշխատանքները:

 

5.4. Առկա ուսուցման ձևով սովորող ուսանողի լսարանային պարապմունքների ծավալը չպետք է գերազանցի շաբաթական 36 ժամ: Նշված ծավալում չեն ընդգրկվում ֆիզիկական դաստիարակություն և ֆակուլտատիվ դասընթացների դասաժամերը: ՈՒսումնական տարվա տեսական ուսուցման տևողությունը (ներառյալ միջանկյալ և ամփոփ ստուգումները) 40 շաբաթ է:

 

5.5. Հեռակա ուսուցման ձևով սովորող ուսանողի համար պետք է ապահովվի տարեկան 160 ժամից ոչ պակաս ծավալով դասախոսների հետ պարապմունքներ անցկացնելը:

 

5.6. ՈՒսումնական տարվա արձակուրդները պետք է 7-12 շաբաթ լինեն, այդ թվում` 2 շաբաթից ոչ պակաս` ձմեռային քննաշրջանից հետո:

 

6. 081100 - Մաթեմատիկական մեթոդներ և մոդելները տնտեսագիտության մեջ

________________________________________________________________

                     դասիչ, մասնագիտության անվանում

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ տնտեսագիտության բակալավր-ի ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ

________________________

                       որակավորման աստիճան

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6.1. Տնտեսագիտության բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագրի

________________________

           որակավորման աստիճան

մշակմանը ներկայացվող պահանջները.

 

6.1.1. Սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա բուհն ինքնուրույն է մշակում և հաստատում տնտեսագիտության բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական

_______________________

                        որակավորման աստիճան

ծրագիրը:

ՈՒսումնական դասընթացի բաղադրիչների տեսակները (դասախոսություն, գործնական, սեմինար, լաբորատոր պարապմունքներ, անհատական և կուրսային աշխատանքների խորհրդատվություն և այլն) և ծավալները` դասընթացին հատկացված դասաժամերի շրջանակում սահմանում է բուհը: ՈՒսուցման ողջ շրջանում ուսումնական ժամաքանակի ընդհանուր հաշվեկշռում ակտիվ մեթոդներով ուսանողի տեսական ուսուցումը չպետք է ցածր լինի 25%-ից:

ՈՒսանողի գիտելիքի ստուգման և գնահատման համակարգի տեսակն ընտրում է բուհը: Տվյալ դասընթացից /մոդուլից/ ուսանողի գիտելիքների եզրափակիչ գնահատականը հիմնավորվում է ոչ միայն եզրափակիչ քննության և ստուգարքի արդյունքներով, այլ նաև այդ գնահատականը պետք է հաշվի առնի ուսանողի ընթացիկ ակտիվությունը, գիտելիքների միջանկյալ ստուգումները, հաճախումները, ինչպես նաև անհատական, արտալսարանային աշխատանքը: Գնահատականի 65-70%-ը ձևավորվում է կիսամյակի ընթացքում գիտելիքների միջանկյալ ստուգումներով և վերը նշված բաղկացուցիչներով, իսկ 30-35%-ը եզրափակիչ քննությամբ կամ ստուգարքի արդյունքով:

Գիտելիքի ստուգումն անց է կացվում գրավոր: Բուհի իրավունքն է ուսումնական դասընթացների գնահատման եղանակի /ստուգարք կամ քննություն/ ընտրությունը:

ՈՒսանողների գիտելիքների ընթացիկ գնահատման գործում բուհն օգտագործում է իրեն նպատակահարմար սանդղակ:

Միջազգային մասնագիտական կրթական համակարգին ինտեգրվելու և ուսանողների ակադեմիական շարժունակությունն ապահովելու նպատակով ուսումնական գործընթացը կազմակերպվում է ակադեմիական կրեդիտների կուտակման ու փոխանցման համակարգով: Հենց այդ համակարգում նպատակահարմար է կիրառել գիտելիքների գնահատման բազմագործոնային եղանակը:

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թ. հունիսի 19-ի N 588-Ա/Ք հրամանով հաստատվել Է «Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կրեդիտային համակարգով կազմակերպման» օրինակելի կարգը, որտեղ ներկայացված են համաեվրոպական կրեդիտային համակարգի այն հիմնական սահմանումներն ու դրույթները, որոնք կիրառվում են ՀՀ բարձրագույն կրթության համակարգում:

Կրեդիտների փոխանցման և կուտակման եվրոպական համակարգը (ԿՓԿԵՀ) միասնական համաեվրոպական կրեդիտային համակարգ է, որտեղ ուսանողի լրիվ ուսումնական բեռնվածքը 1 ուստարում գնահատվում է 60 կրեդիտ: Այն նախատեսված է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ) ուսանողների ձեռք բերած կրթական արդյունքների արժևորման, պաշտոնական ճանաչման և բուհից բուհ տեղափոխումը դյուրացնելու համար: ԿՓԿԵՀ կրեդիտը չի չափում դասախոսի ուսումնական գործունեության (դասավանդման) աշխատածավալը: Այն չափում է ուսանողի ուսումնական աշխատանքի (ուսումնառության) ծավալը:Կրեդիտը չի չափում ուսանողի ստացած գիտելիքի որակը, այն չափվում է ակադեմիական առաջադիմության գնահատականներով: Կրեդիտային և գնահատման համակարգերի միջև փոխադարձ ներգործության որևէ կապ չկա:

Անհատական կամ կուրսային աշխատանքը դիտարկվում է որպես դասընթացի ուսումնական բաղադրիչ և իրականացվում է այդ դասընթացին հատկացված դասաժամերից դուրս` որպես արտալսարանային աշխատանք: Անհատական աշխատանք է տրվում քննությամբ ավարտվող մասնագիտական և մասնագիտացման մոդուլներին, ինչպես նաև ստուգարքով ավարտվող մասնագիտացման մոդուլներին:

Մասնագիտության ուսումնական պլանով (հավելված 2) նախատեսված բոլոր ուսումնական դասընթացների, կուրսային աշխատանքների և պրակտիկաների համար պարտադիր է եզրափակիչ գնահատականի նշանակումը:

Մասնագիտացման դասընթացների կրթաբլոկը ընդհանուր մասնագիտական դասընթացների կրթաբլոկի տրամաբանված հաջորդականությունն է, որը ընտրած մասնագիտությամբ նախատեսված գործունեության բնագավառներում նպաստում է ուսանողի խորը մասնագիտական գիտելիքների և ունակությունների ձեռքբերմանը: Բուհը պետական կրթական չափորոշիչի հավելված 1-ում տրված ցանկից ինքնուրույն է ընտրում իրեն համապատասխանող մասնագիտացումը և իրավունք ունի փոփոխելու կամ լրացնելու մասնագիտացման դասընթացների ցանկը, կամ էլ ՀՀ ԿԳՆ մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչը մշակող գիտամեթոդական հանձնաժողովի հետ համաձայնեցրած` ձևավորելու նոր մասնագիտացում:

ՈՒսանողի կողմից ընտրովի դասընթացների ուսումնառությունը պարտադիր է, իսկ դրանց ցանկը երաշխավորական բնույթ է կրում, որը կարող է փոփոխել կամ լրացնել բուհը:

Ֆակուլտատիվ դասընթացների կրթաբլոկի ցանկը նույնպես երաշխավորական բնույթ է կրում և ուսանողի համար պարտադիր չէ, իսկ դրանց հաճախելու դեպքում կրթաբլոկին հատկացրած ժամաքանակների 30%-ին վերաբերվող դասընթացներից պարտադիր է ուսանողների գիտելիքների ստուգումը և գնահատումը:

Բակալավրի աստիճան ստանալու համար սահմանված 240 կրեդիտից`

. հումանիտար և սոցիալական դասընթացների գումարային կրեդիտը հավասար է

36-ի (18 մոդուլ, յուրաքանչյուրը` 2-ական կրեդիտ),

. մաթեմատիկական և բնագիտական դասընթացների գումարային կրեդիտը հավասար է

18-ի (6 մոդուլ, յուրաքանչյուրը` 3-ական կրեդիտ),

. պարտադիր ընդհանուր մասնագիտական դասընթացների գումարային կրեդիտը

հավասար է 68-ի (17 մոդուլ, յուրաքանչյուրը` 4-ական կրեդիտ),

Համաձայն վերը նշվածի` հումանիտար և սոցիալական դասընթացների և ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների գումարային կրեդիտը կազմում է 54, որը բակալավրի աստիճան ստանալու համար սահմանված 240 կրեդիտի 22.5 տոկոսն է: ՀՊՏՀ բոլոր մասնագիտությունների ուսումնական պլաններում ներառված պարտադիր մասնագիտական մոդուլների գումարային կրեդիտը 122 է: Մնացած 118 կրեդիտը ձևավորվում է թողարկող ամբիոնների առաջադրած մասնագիտացման մոդուլներով, ինչպես նաև վերջին 8-րդ կիսամյակում ներառված արտադրական պրակտիկայով, ավարտական աշխատանքով և պետական քննությամբ: ՈՒսանողի ընդհանուր ծանրաբեռնվածության 77.5 տոկոսը հատկացված է տնտեսագիտության ուսումնասիրմանը:

 

6.1.2. Մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում բուհն իրավասու է`

. 5%-ի սահմաններում փոփոխել դասընթացների կրթաբլոկներին հատկացրած

ժամաքանակները, իսկ առանձին դասընթացներինը` մինչև 10%-ի սահմաններում,

. ձևավորել հումանիտար և սոցիալական դասընթացների կրթաբլոկ, որի

պարտադիր բաղադրիչում (թ. 4 բաժին) անհրաժեշտ է հետևյալ դասընթացների

առկայությունը`

«Ֆիզիկական դաստիարակություն «(160 ժ.),

«Հայոց պատմություն» (80 ժ),

«Հայոց լեզու և հայ գրականություն» (80 ժ),

«Ռուսաց լեզու» (120 ժ),

«Օտար լեզու» (160 ժ.),

«Փիլիսոփայություն» (60 ժ.),:

Մնացած դասընթացները կարող են ընդգրկվել ըստ բուհի հայեցողության: Այս դեպքում հնարավոր է նրանց միջդասընթացային միավորումը` բովանդակության պարտադիր նվազագույնի պահպանմամբ:

Եթե դասընթացը ընդհանուր մասնագիտական կամ մասնագիտացման դասընթացների կրթաբլոկի մի մասն է կազմում, դրա համար հատկացված ժամերը վերաբաշխվում են ՀՍ դասընթացների վրա:

Ֆիզիկական դաստիարակության պարապմունքները հեռակա և դրսեկության ձևերով ուսումնառող ուսանողների համար կարող են իրականացվել նրանց ցանկությամբ,

. ընդհանուր հումանիտար և սոցիալական (ՀՍ) դասընթացների դասավանդումն

իրականացնել հեղինակային դասախոսությունների, անհատական և կոլեկտիվ

գործնական պարապմունքների, առաջադրանքների և սեմինարների ձևով` բուհի

մշակած ծրագրերով, հաշվի առնելով բուհի մասնագիտական

առանձնահատկությունները, դասախոսների հետազոտական ուղղվածությունը և

հակումները, որոնք կապահովեն կրթաբլոկի դասընթացների թեմատիկայի

լուսաբանումը` ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը համապատասխան,

. սահմանել ընդհանուր հումանիտար և սոցիալական (ՀՍ)

. ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական (ԸԲ) կրթաբլոկներում ընդգրկված

դասընթացների առանձին բաժինների դասավանդման անհրաժեշտ խորությունը`

կրթաբլոկների դասընթացների ուղղվածությանը համապատասխան և

մասնագիտության առանձնահատկությունների հաշվառմամբ:

. իրականացնել 081100 - Մաթեմատիկական մեթոդներ և մոդելները

տնտեսագիտության մեջ

____________________________________________

                        դասիչ, մասնագիտության անվանում

մասնագիտությամբ տնտեսագիտության բակալավր-ի պատրաստման հիմնական

________________________

                         որակավորման աստիճան

կրթական ծրագիրը կրճատված ժամկետով` համապատասխան ուղղվածության միջին

կամ բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող ուսանողների համար:

ՈՒսուցման ժամկետների կրճատումը կատարվում է մասնագիտական կրթության

նախորդ աստիճանում ուսանողների ձեռք բերած գիտելիքների,

ունակությունների և հմտությունների հիման վրա: Այդ դեպքում ուսուցման

տևողությունը 2 (երկու) տարուց պակաս չպետք է լինի: Կրճատված

ժամկետով ուսուցումը թույլ է տրվում նաև այն անձանց, որոնց կրթական

մակարդակը և բացառիկ ընդունակությունները բավարար հիմք են նման

ուսուցում իրականացնելու համար,

. առանձին դեպքերում, մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները

մշակող ԿԳՆ գիտամեթոդական հանձնաժողովի հետ համաձայնեցված`

. 081100 - մաթեմատիկական մեթոդներ և մոդելները տնտեսագիտության մեջ

_________________________________________________________________

                     դասիչ, մասնագիտության անվանում

 

մասնագիտության համար բուհերն իրավունք ունեն մինչև 20%-ի սահմանում

փոփոխել ընդհանուր մասնագիտական դասընթացների (ԸՄԴ) կրթաբլոկի

ժամաքանակը, իսկ առանձին դասընթացները` մինչև 40%-ի սահմաններում:

 

6.2. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները.

Տնտեսագիտության բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի

________________________

որակավորման աստիճան իրականացումը պետք է ապահովվի գիտամանկավարժական կադրերով, որոնք, որպես կանոն, ունեն դասընթացների դասավանդման ուղղվածությանը համապատասխանող բազային կրթություն (առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի) և հետևողականորեն զբաղվում են հետազոտական և գիտամեթոդական գործունեությամբ: Հատուկ մասնագիտացնող դասընթացներ դասավանդող դասախոսները, որպես կանոն, պետք է ունենան գիտական աստիճան (գիտական կոչում) և / կամ համապատասխան գործունեության ոլորտում աշխատանքի փորձ:

Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները պետք է կազմեն պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակասը:

Հիմնական հաստիքային դասախոսները և 0.25 հաստիքից բարձր ձևակերպված համատեղողները նույնպես պետք է կազմեն ընդհանուրի 50%-ից ոչ պակասը:

 

6.3. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները.

Տնտեսագիտության բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի

_______________________

որակավորման աստիճան իրականացումը պետք է ներառի ուսանողների կողմից մասնագիտական դասընթացների լաբորատոր, գործնական (սեմինար) աշխատանքների կատարում (աշխատանքների ցանկը պարտադիր տրվում է), ներառյալ որպես պարտադիր բաղադրիչ` համակարգչային կիրառական ծրագրային փաթեթների օգտագործմամբ գործնական առաջադրանքների կատարում: Պարտադիր պահանջ է նաև անհրաժեշտ ինֆորմացիոն բազայի ստեղծումը, որն ապահովում է բարձրորակ մասնագետի պատրաստումը և ուսանողի մուտքը տարբեր ինֆորմացիոն աղբյուրներ, ներառյալ համաշխարհային համացանցը:

Տնտեսագիտության բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի

________________________

որակավորման աստիճան իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր ուսանողի մուտքով դեպի գրադարանային ֆոնդեր և տվյալների բազաներ, որոնք ըստ բովանդակության համապատասխանում են հիմնական կրթական ծրագրով նախատեսված դասընթացների լրիվ ցանկին, նույն դասընթացների բաղադրիչներին (դասախոսություններ, գործնական, սեմինար և լաբորատոր պարապմունքներ, կուրսային և դիպլոմային աշխատանքների խորհրդատվություն, պրակտիկաների ծրագրեր) նվիրված մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև տեսալսողական նյութերով և ցուցադրական ձեռնարկներով:

Բուհի գրադարանը պետք է հագեցած լինի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված դասընթացների ուսումնամեթոդական համալիրներով, մասնագիտության նորմատիվ-իրավական ակտերով, տեղեկատու գրականությամբ և չափորոշիչներով:

 

6.4. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման պահանջները

Տնտեսագիտության բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագիր

________________________

որակավորման աստիճան իրականացնող բուհը պետք է ունենա նյութատեխնիկական բազա, որը համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ նորմերին և հակահրդեհային կանոններին, ապահովում է օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված լաբորատոր, սեմինար, գործնական պարապմունքների և միջդասընթացային պատրաստման բոլոր ձևերի և ուսանողների հետազոտական աշխատանքների կատարումը:

 

6.5. Պրակտիկաների կազմակերպման պահանջները

ՈՒսուցման ընթացքում առանձին մասնագիտական դասընթացների և ընտրած մասնագիտացման գծով գործնական ունակությունների, ապագա աշխատավայրում հմտություններ և փորձառումներ ձեռք բերելու նպատակով բնագավառի կազմակերպաիրավական տարբեր ձևերի կազմակերպություններում, հիմնարկներում և հաստատություններում կազմակերպվում են ուսանողների ուսումնական և արտադրական պրակտիկաներ:

ՈՒսանողի արտադրական պրակտիկան մասնագիտության ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչն է, որի կազմակերպման և իրականացման պատասխանատուն բուհն է: Արտադրական պրակտիկան կազմակերպվում է այն հաշվով, որպեսզի շրջանավարտը կարողանա այդ ընթացքում ստացած փորձառությունը օգտագործել իր ավարտական աշխատանքը ձևավորելիս: Եթե շրջանավարտը ուսուցումը համատեղում է աշխատանքի հետ, բուհն իրավունք ունի թույլատրել աշխատավայրում պրակտիկայի անցկացումը, եթե շրջանավարտի աշխատանքի բնույթը համապատասխանում է բուհում ուսումնառած մասնագիտությանը:

Պրակտիկան կարող է կազմակերպվել նաև որոշակի կազմակերպությունում` նախապես կազմված անհատական ծրագրով, եթե շրջանավարտը նույն կազմակերպությունում պաշտոն է զբաղեցնում:

Արտադրական պրակտիկայի տեղերի բացակայության դեպքում բուհը (ֆակուլտետը) այն կազմակերպում է սեփական նյութատեխնիկական բազայի վրա, եթե այն հագեցած է ժամանակակից սարքավորմամբ և ծրագրային միջոցներով:

 

7. 081100 - Մաթեմատիկական մեթոդներ և մոդելները տնտեսագիտության մեջ

________________________________________________________________

                     դասիչ, մասնագիտության անվանում

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

7.1. Շրջանավարտը պետք է կարողանա լուծել

սույն պետական կրթական չափորոշիչի թ.1.2 կետում նշված որակավորմանը համապատասխանող խնդիրները:

 

Տնտեսագիտության բակալավր-ը պետք է.

________________________

որակավորման աստիճան

ա/ հումանիտար և սոցիալական գիտելիքների բնագավառում`

. ծանոթ լինի ՀՀ Սահմանադրությանը և իր բնագավառի օրենքներին,

. ազատ տիրապետի մասնագիտական հայոց լեզվին (գրավոր և բանավոր) և

հաղորդակցվի երկու օտար լեզուներով,

. ունենա պատկերացում առողջ կենսակերպի մասին, տիրապետի ֆիզիկական

կատարելագործման ունակություններին և հմտություններին,

. իմանա հայոց պատմությունը և արդի քաղաքագիտական զարգացումները,

. ծանոթ լինի համաշխարհային մշակույթին, տիրապետի վարվելաձևի

կուլտուրային, իմանա դրա էթիկական և իրավական նորմերը, որոնք

կարգավորում են մարդու և հասարակության, մարդու և շրջակա միջավայրի

հարաբերությունները,

. գիտենա հոգեբանության և մանկավարժության տարրերը,

. ծանոթ լինի ժամանակակից փիլիսոփայական ուղղություններին, գիտենա

կեցության մասին գիտության հիմնադրույթներ, նյութականի և վերացականի

հասկացություններ, մատերիայի կազմակերպման ձևեր, հետևի սոցիալական

գլոբալ զարգացումներին,

. գիտենա տնտեսագիտության տեսության հիմնադրույթները, մակրո- և

միկրոտնտեսագիտության օրենքները, անցումային շրջանի տնտեսության

առանձնահատկությունները:

բ/ բնագիտության և մաթեմատիկայի բնագավառում`

- ծանոթ լինի ժամանակակից բնագիտության հիմնական սկզբունքներին և

հայեցակարգերին, բնապահպանական գլոբալ և տարածքային հիմնախնդիրներին,

- տիրապետի մաթեմատիկայի հիմնական բաժիններին, հավանականությունների

տեսության և մաթեմատիկական վիճակագրության մեթոդներին, մաթեմատիկական

մոդելավորման եղանակներին,

- տիրապետի տեղեկատվության հավաքման, պահպանման և մշակման համակարգչային

մեթոդներին և կարողանա օգտագործել ժամանակակից տեղեկատվական

տեխնոլոգիաներ,

գ/մասնագիտական գործունեության բնագավառում`

. Տիրապետի հակապետության տնտեսական իրավիճակի մաթեմատիկական մոդելավորման

հմտություններին,

. կարողանա իրականացնել վերլուծական և հետազոտական աշխատանքներ

հանրապետության սոցիալական իրավիճակի գնահատման համար,

. տիրապետի սոցիալական իրավիճակի գնահատման ժամանակակից էկոնոմետրիկական

մեթոդներին,

. տիրապետի սոցիալական զարգացման բնութագրիչների կանխատեսման ժամանակակից

էկոնոմետրիկական մեթոդներին

. մշակի աշխատանքի կազմակերպման ու վարձատրության ռացիոնալացման և

օպտիմալացման միջոցառումներ,

. մշակի ներդրումային և նորամուծությունների ծրագրեր և դրանց իրագործման

միջոցառումներ ձեռնարկի,

. կիրառի արտադրության և աշխատանքի գիտական կազմակերպման մեթոդներ,

. կարողանա իրականացնել մարդկային գործոնի արդյունավետ օգտագործման

աշխատանքներ:

Տնտեսագիտության բակալավր-ի հատուկ պատրաստությանը վերաբերվող պահանջները

________________________

որակավորման աստիճան սահմանում է տվյալ մասնագիտացումն առաջադրող բուհը` ՀՀ ԿԳՆ մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները մշակող գիտամեթոդական հանձնաժողովի հետ համաձայնեցրած, որոնք ՀՀ ԿԳՆ-ում մասնագիտացումը հաստատելուց հետո միասնական են դառնում այլ բուհերի համար, բխում են մասնագիտացման կրթաբլոկի բովանդակությունից և տվյալ մասնագիտացմամբ մասնագետներ պատվիրած կազմակերպության գործառնություններից:

Նշված փորձառությունները ներառում են`

. հետազոտական աշխատանք վարելու, վերացական տրամաբանական մտածողության,

ինդուկցիայի և դեդուկցիայի մեթոդները կիրառելու և քննադատական

վերլուծության ունակություններ,

. անծանոթ պայմաններում առաջացած ոչ կոնստրուկտիվ հիմնահարցերի

բացահայտման, հաղթահարման և վերջնական լուծման, սեղմ ժամանակացույցով

աշխատանքներ կազմակերպելու ընդունակություն,

. մասնագիտական գործունեության բնագավառում նորամուծությունների նկատմամբ

ընկալունակության ցուցաբերում:

Տնտեսագիտության բակալավր-ի` մարդկանց հետ աշխատելու փորձառությունը

________________________

որակավորման աստիճան ենթադրում է նրա ունակությունները`

. այլ անձանց հետ փոխգործակցելու, կոլեկտիվում նրանց հետ հաղորդակցվելու,

. խնդիրներ ձևավորելու և դրանք ենթականերին պատվիրակելու,

. մարդկանց ստեղծագործական աճի ձգտումը խրախուսելու և զարգացումն

ապահովելու,

. ծագած տարաձայնությունները և բախումները լուծելու,

. տարբեր զարգացման և մտավոր մակարդակի տեր մարդկանց հետ

համագործակցելու,

. մասնագիտական հարցերի շրջանակներում ընդունելի որոշումների հասնելու

նպատակով բանակցություններ վարելու,

. տարաբնույթ և տարասեռ մշակութային միջավայրերում աշխատելու և այլն:

Տնտեսագիտության բակալավր-ի` ինֆորմացիայի հետ աշխատելու փորձառությունը

________________________

որակավորման աստիճան պահանջում է պարտադիր հմտություններ`

. պաշտոնական և ոչ պաշտոնական իրավիճակներում սեփական կարծիքը գրավոր և

բանավոր ձևերով շարադրելու, քննարկելու և գործուն կարգով պաշտպանելու,

. լեզվային և մշակութային տարբերությունների հաշվառմամբ գրավոր

ինֆորմացիան լսելու և վերլուծորեն ընկալելու,

. բանավոր, տպագրված և էլեկտրոնային աղբյուրներից ստացված

տեղեկատվություն որոնելու, ստանալու, համակարգելու, գրավոր ձևակերպելու

և օգտագործելու:

Օպտիմիզացիոն և մաթեմատիկական մոդելավորման մեթոդների օգտագործման գծով`

. պետք է տեղյակ լինի օպտիմիզացիոն մաթեմատիկական ժամանակակից նորագույն

մեթոդներին

. լավագույնս տիրապետի մաթեմատիկական մոդելավորման հմտություններին

Տնտեսագիտության բակալավր-ը պետք է հասկանա իր մասնագիտության էությունը

________________________

որակավորման աստիճան և սոցիալական նշանակալիությունը, իր որակավորման շարունակական բարձրացման անհրաժեշտությունը հետբուհական և լրացուցիչ կրթություն ստանալու կամ էլ նոր գիտելիքների ինքնուրույն տիրապետման միջոցով:

 

7.2. Տնտեսագիտության բակալավր-ի եզրափակիչ պետական որակավորման

________________________

           որակավորման աստիճան

պահանջները

 

7.2.1. 081100 - Մաթեմատիկական մեթոդներ և մոդելները տնտեսագիտության մեջ

________________________________________________________________

                       դասիչ, մասնագիտության անվանում

մասնագիտությամբ տնտեսագիտության բակալավր-ի եզրափակիչ պետական որակավորումը

________________________

                   որակավորման աստիճան

ներառում է` որակավորման (ավարտական) աշխատանքի պաշտպանությունը և պետական քննության հանձնումը, որոնք թույլ են տալիս բացահայտելու շրջանավարտի տեսական և գործնական պատրաստությունը սույն պետական կրթական չափորոշիչներով սահմանված մասնագիտական խնդիրների լուծման բնագավառում:

 

7.2.2. Տնտեսագիտության բակալավր-ի որակավորման (ավարտական) աշխատանքին

________________________

             որակավորման աստիճան

ներկայացվող պահանջները.

081100 - Մաթեմատիկական մեթոդներ և մոդելները տնտեսագիտության մեջ

մասնագիտությամբ

________________________________________________________________

                     դասիչ, մասնագիտության անվանում

 

տնտեսագիտության բակալավր-ի որակավորման (ավարտական) աշխատանքն ավարտուն մի

________________________

որակավորման աստիճան մշակում է, որը կատարված է մասնագիտության ուսումնական պլանին համապատասխան և նպատակ ունի ամրապնդել և ընդլայնել շրջանավարտի տեսական և գործնական գիտելիքները աշխատանքի ու աշխատավարձի կազմակերպման, աշխատանքային ցուցանիշների վերլուծության և հաշվարկի արտասահմանյան փորձի ուսումնասիրության ու տեղայնացման, կառավարչական աշխատանքների կազմակերպման ոլորտներում:

Մաթեմատիկական մոդելավորման օպտիմիզացիոն ժամանակակից մեթոդների օգտագործման, էկոնոմետրիկական հետազոտությունների կիրառման, ինչպես նաև որակական և քանակական վերլուծությունների իրականացման ոլորտներում:

Բովանդակային առումով որակավորման (ավարտական) աշխատանքը պետք է`

. ներկայացվի որպես բնագավառի հիմնահարցերից մեկին վերաբերող տեսական,

վերլուծական, սոցիալական կամ փորձարարական հետազոտություն, որում

շրջանավարտը բացահայտում է իր տեսական գիտելիքները և գործնական

ունակությունները, որոնք թույլ են տալիս ինքնուրույն լուծելու

մասնագիտական բնույթի խնդիրներ,

. ցույց տա շրջանավարտի կողմից գիտական և համակարգային վերլուծության

մեթոդների յուրացման աստիճանը, տեսական ընդհանրացումներ և գործնական

եզրակացություններ կատարելու ունակությունը, հիմնավորված

առաջարկություններ և երաշխավորություններ բնագավառի հիմնահարցերի

լուծման կատարելագործման վերաբերյալ,

. կրի ստեղծագործական բնույթ` հավաստի վիճակագրական տվյալների

օգտագործմամբ,

. բացահայտի շրջանավարտի պատրաստության աստիճանը ինքնուրույն աշխատելու

նյութական և ծառայությունների, գործարարության, ֆինանսաբանկային,

քաղաքացիական ծառայության, պետական և մունիցիպալ կառավարման

ոլորտներում,

. համապատասխանի նյութի տրամաբանված և հստակ շարադրման պահանջներին և

հենվի հավաստի փաստերի վրա,

. արտացոլի շրջանավարտի ունակությունը օգտագործելու տեղեկատվության

որոնման, ընտրության, համակարգման և մշակման արդի մեթոդները, աշխատել

բնագավառի նորմատիվ-իրավական ակտերի հետ,

. ձևավորված լինի հրատարակչական արդի նորմատիվներին և պահանջներին

համապատասխան, ունենա հետազոտական աշխատանքի հաշվետվությանը բնորոշ

կառուցվածք և համակարգչային շարվածքի 60-70 էջ ծավալ:

Որակավորման (ավարտական) աշխատանքների թեմատիկան սահմանում է մասնագիտական ամբիոնը: Թեմատիկայում պարտադիր կարգով պետք է ներառվեն`մաթեմատիկական մոդելավորման և օպտիմիզացիոն մեթոդների միջոցով տնտեսագիտական հետազոտությունների ոլորտի տեսության ու պրակտիկայի առաջնահերթ և հրատապ հարցերը, հաշվի առնելով բուհի (ֆակուլտետի) ընտրած մասնագիտացումները և ընտրովի դասընթացների բովանդակությունն ըստ կրթաբլոկների:

Որակավորման (ավարտական) աշխատանքի կառուցվածքում պետք է ներառվեն հետևյալ բաժինները` ներածությունը, ավարտական աշխատանքի համապատասխան թեմայի մեթոդաբանական հիմնախնդիրները, հետազոտական աշխատանքի վերլուծությունն ու արդյունքները, եզրակացությունները և առաջարկությունները, օգտագործված գրականության ցանկը:

 

7.2.3. Պետական քննությանը ներկայացվող պահանջները.

Եզրափակիչ որակավորման (պետական) քննության բովանդակությունը, անցկացման ձևը և ուսանողների գիտելիքների գնահատման չափանիշները սահմանում է բուհը (ֆակուլտետը) և հաստատում բուհի գիտական խորհուրդը: Նրանում պարտադիր կարգով ներառվում են հարցեր մասնագիտության հետևյալ հիմնական ուսումնական դասընթացներից`

. Գծային հանրահաշիվ

. Գործառնությունների հետազոտման մաթեմատիկական մեթոդներ

. Տնտեսական պրոցեսների մոդելավորում

. Օպտիմալ կառավարման մաթեմատիկական մեթոդներ

. Հավանականությունների տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն

. Էկոնոմետրիկա

. Տնտեսագիտության տեսություն

 

ԿԱԶՄՈՂՆԵՐ`

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները մշակող գիտամեթոդական հանձնաժողովի աշխատանքային խումբը

 

    Դեկան տ.գ.թ. դոցենտ                            Գ. Ա. Արքելաթյան

    _______________________________                ________________

    պաշտոնը, գիտ. աստիճանը, կոչումը                անուն, ազգանուն

 

    Ամբիոնի վարիչ տ.գ.թ. դոցենտ                    Ս. Դ. Սարգսյան

    _______________________________                ________________

    պաշտոնը, գիտ. աստիճանը, կոչումը                անուն, ազգանուն

 

Մաթեմատիկական մեթոդներ և մոդելները տնտեսագիտության մեջ

_______________________________________________________

                     դասիչ, մասնագիտության անվանում

 

մասնագիտության պետական կրթական չափորոշիչը քննարկվել և հաստատվել է համալսարանի պետական կրթական չափորոշիչները մշակող գիտամեթոդական հանձնաժողովի 20...թ. ---------- -ի նիստում (արձանագրության թ.---):

 

Հանձնաժողովի նախագահ`

 

    Պրոռեկտոր տ.գ.թ. դոցենտ                        Վ. Ա. Սարգսյան

    _______________________________                ________________

    պաշտոնը, գիտ. աստիճանը, կոչումը                անուն, ազգանուն

 

«------» ----------- 200---թ.

 

Համաձայնեցված է.

ՀՀ ԿԳՆ մասնագիտական կրթության

վարչության պետ`

 

    _______________________________                ________________

       գիտ. աստիճանը, կոչումը                      անուն, ազգանուն

 

«------» -------------- 20---թ.

 

Երաշխավորվող մասնագիտացումների ցանկ

 

______________________________________________________________________

Դասիչ    |Մասնագիտացման և  նրա մեջ ընդգրկված          |Կրեդիտ-|ժամաքա-

|ուսումնական դասընթացների անվանումները       |ներ    |նակները

_________|____________________________________________|_______|_______

ՄԴ.Բ.01  | Թ.1. Մասնագիտացում` ______________________ | ..... | -----

|                     մասնագիտացման անվանումը|       |

ՄԴ.Բ.01.1| __________________________________________ | ..... | -----

ՄԴ.Բ.01.2| ՈՒսումնական դասընթացները`                  | ..... | -----

ՄԴ.Բ.01.3|                  (5-8 անվանում)            | ..... | -----

|                                            |       |     -

ՄԴ.Բ.02  | Թ.2. Մասնագիտացում` ______________________ | ..... | -----

|                     մասնագիտացման անվանումը|       |

ՄԴ.Բ.02.1| __________________________________________ | ..... | -----

ՄԴ.Բ.02.2| ՈՒսումնական դասընթացները`        _________ | ..... | -----

ՄԴ.Բ.02.3|                   (5-8 անվանում)           | ..... | -----

|                                            |       |

ՄԴ.Բ.03  | Թ.3. Մասնագիտացում` ______________________ | ..... | -----

|                     մասնագիտացման անվանումը|       |

| __________________________________________ |       |

ՄԴ.Բ.03.1| ՈՒսումնական դասընթացները`                  | ..... | -----

ՄԴ.Բ.03.2|                                            | ..... | -----

ՄԴ.Բ.03.3|                   (5-8 անվանում)           | ..... | -----

|                                            |       |

|                   և  այլն                  |       |

 

---------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
06.10.2009
N 873-Ն
Հրաման