Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇ ...

 

 

110.0873.020210

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»        02            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11010021

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

6 հոկտեմբերի 2009 թվականի N 873-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(54-րդ մաս)

 

5. 081200 Հողագույքային հարաբերություններ

______________________________________

          դասիչ, մասնագիտության անվանում

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ տնտեսագիտության բակալավր-ի ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ

________________________

                       որակավորման աստիճան

                   ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

5.1. Տնտեսագիտության բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագրի

________________________

           որակավորման աստիճան

յուրացման ժամկետը, ներառյալ ուսանողի հետազոտական աշխատանքը, առկա ուսուցման ձևով 194 շաբաթ է, որից.

. տեսական ուսուցումը և միջանկյալ և ամփոփ ստուգումները`  146 շաբաթ,

    . պրակտիկաները`                                              8 շաբաթ,

    այդ թվում` ուսումնական պրակտիկա`                             4 շաբաթ,

    արտադրական պրակտիկա`                                         4 շաբաթ:

    . եզրափակիչ պետական որակավորումը`                            6 շաբաթ,

այդ թվում` որակավորման (ավարտական) աշխատանքի պատրաստումը և  4 շաբաթ պաշտպանությունը`

    և  պետական քննությունը`                                      2 շաբաթ

    . արձակուրդները`                                            34 շաբաթ:

Ավարտական աշխատանքի կատարման ժամանակացույցը, ընթացիկ վերահսկման և ատեստավորման ձևը, պաշտպանության թույլատրման կարգը սահմանում է բուհը (ֆակուլտետը), որը հաստատում է բուհի գիտական խորհուրդը:

 

5.2. Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող անձանց համար Տնտեսագիտության բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի յուրացման

________________________

որակավորման աստիճան ժամկետները հեռակա ուսուցման ձևով երկարացվում են մինչև 1 տարի` սույն պետական կրթական չափորոշիչի թ.1.2-ով սահմանված ժամկետի նկատմամբ:

 

5.3. ՈՒսանողի ուսումնական ծանրաբեռնվածության առավելագույն ծավալը սահմանվում է շաբաթական 54 ժամ, որը համարժեք է 1.5 ակադեմիական կրեդիտի, իսկ 1 կրեդիտը համարժեք է ուսանողի 30 լրիվ կամ 36 ակադեմիական ժամի ուսումնական ծանրաբեռնվածությանը` ներառյալ լսարանային և արտալսարանային (ինքնուրույն) աշխատանքները:

 

5.4. Առկա ուսուցման ձևով սովորող ուսանողի լսարանային պարապմունքների ծավալը չպետք է գերազանցի շաբաթական 36 ժամ: Նշված ծավալում չեն ընդգրկվում ֆիզիկական դաստիարակություն և ֆակուլտատիվ դասընթացների դասաժամերը: ՈՒսումնական տարվա տեսական ուսուցման տևողությունը (ներառյալ միջանկյալ և ամփոփ ստուգումները) 40 շաբաթ է:

 

5.5. Հեռակա ուսուցման ձևով սովորող ուսանողի համար պետք է ապահովվի տարեկան 160 ժամից ոչ պակաս ծավալով դասախոսների հետ պարապմունքներ անցկացնելը:

 

5.6. ՈՒսումնական տարվա արձակուրդները պետք է 7-12 շաբաթ լինեն, այդ թվում` 2 շաբաթից ոչ պակաս` ձմեռային քննաշրջանից հետո:

 

6. 081200 Հողագույքային հարաբերություններ

______________________________________

         դասիչ, մասնագիտության անվանում

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ տնտեսագիտության բակալավր-ի ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ

________________________

                        որակավորման աստիճան

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6.1. Տնտեսագիտության բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագրի

_______________________

           որակավորման աստիճան

մշակմանը ներկայացվող պահանջները.

 

6.1.1. Սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա բուհն ինքնուրույն է մշակում և հաստատում տնտեսագիտության բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական

________________________

                       որակավորման աստիճան

ծրագիրը:

ՈՒսումնական դասընթացի բաղադրիչների տեսակները (դասախոսություն, գործնական, սեմինար, լաբորատոր պարապմունքներ, անհատական և կուրսային աշխատանքների խորհրդատվություն և այլն) և ծավալները` դասընթացին հատկացված դասաժամերի շրջանակում սահմանում է բուհը: ՈՒսուցման ողջ շրջանում ուսումնական ժամաքանակի ընդհանուր հաշվեկշռում ակտիվ մեթոդներով ուսանողի տեսական ուսուցումը չպետք է ցածր լինի 25%-ից:

ՈՒսանողի գիտելիքի ստուգման և գնահատման համակարգի տեսակն ընտրում է բուհը: Տվյալ դասընթացից /մոդուլից/ ուսանողի գիտելիքների եզրափակիչ գնահատականը հիմնավորվում է ոչ միայն եզրափակիչ քննության և ստուգարքի արդյունքներով, այլ նաև այդ գնահատականը պետք է հաշվի առնի ուսանողի ընթացիկ ակտիվությունը, գիտելիքների միջանկյալ ստուգումները, հաճախումները, ինչպես նաև անհատական, արտալսարանային աշխատանքը: Գնահատականի 65-70%-ը ձևավորվում է կիսամյակի ընթացքում գիտելիքների միջանկյալ ստուգումներով և վերը նշված բաղկացուցիչներով, իսկ 30-35%-ը եզրափակիչ քննությամբ կամ ստուգարքի արդյունքով:

Գիտելիքի ստուգումն անց է կացվում գրավոր: Բուհի իրավունքն է ուսումնական դասընթացների գնահատման եղանակի /ստուգարք կամ քննություն/ ընտրությունը:

ՈՒսանողների գիտելիքների ընթացիկ գնահատման գործում բուհն օգտագործում է իրեն նպատակահարմար սանդղակ:

Միջազգային մասնագիտական կրթական համակարգին ինտեգրվելու և ուսանողների ակադեմիական շարժունակությունն ապահովելու նպատակով ուսումնական գործընթացը կազմակերպվում է ակադեմիական կրեդիտների կուտակման ու փոխանցման համակարգով: Հենց այդ համակարգում նպատակահարմար է կիրառել գիտելիքների գնահատման բազմագործոնային եղանակը:

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թ. հունիսի 19-ի N 588-Ա/Ք հրամանով հաստատվել Է «Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կրեդիտային համակարգով կազմակերպման» օրինակելի կարգը, որտեղ ներկայացված են համաեվրոպական կրեդիտային համակարգի այն հիմնական սահմանումներն ու դրույթները, որոնք կիրառվում են ՀՀ բարձրագույն կրթության համակարգում:

Կրեդիտների փոխանցման և կուտակման եվրոպական համակարգը (ԿՓԿԵՀ) միասնական համաեվրոպական կրեդիտային համակարգ է, որտեղ ուսանողի լրիվ ուսումնական բեռնվածքը 1 ուստարում գնահատվում է 60 կրեդիտ: Այն նախատեսված է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ) ուսանողների ձեռք բերած կրթական արդյունքների արժևորման, պաշտոնական ճանաչման և բուհից բուհ տեղափոխումը դյուրացնելու համար: ԿՓԿԵՀ կրեդիտը չի չափում դասախոսի ուսումնական գործունեության (դասավանդման) աշխատածավալը: Այն չափում է ուսանողի ուսումնական աշխատանքի (ուսումնառության) ծավալը:Կրեդիտը չի չափում ուսանողի ստացած գիտելիքի որակը, այն չափվում է ակադեմիական առաջադիմության գնահատականներով: Կրեդիտային և գնահատման համակարգերի միջև փոխադարձ ներգործության որևէ կապ չկա:

Անհատական կամ կուրսային աշխատանքը դիտարկվում է որպես դասընթացի ուսումնական բաղադրիչ և իրականացվում է այդ դասընթացին հատկացված դասաժամերից դուրս` որպես արտալսարանային աշխատանք: Անհատական աշխատանք է տրվում քննությամբ ավարտվող մասնագիտական և մասնագիտացման մոդուլներին, ինչպես նաև ստուգարքով ավարտվող մասնագիտացման մոդուլներին:

Մասնագիտության ուսումնական պլանով (հավելված 2) նախատեսված բոլոր ուսումնական դասընթացների, կուրսային աշխատանքների և պրակտիկաների համար պարտադիր է եզրափակիչ գնահատականի նշանակումը:

Մասնագիտացման դասընթացների կրթաբլոկը ընդհանուր մասնագիտական դասընթացների կրթաբլոկի տրամաբանված հաջորդականությունն է, որը ընտրած մասնագիտությամբ նախատեսված գործունեության բնագավառներում նպաստում է ուսանողի խորը մասնագիտական գիտելիքների և ունակությունների ձեռքբերմանը: Այն մասնագիտությունների գծով, որոնց անվանման մեջ առկա է ....... (ըստ ճյուղերի) ........ արտահայտությունը, ընտրած բնագավառի համար շրջանավարտի պատրաստման առանձնահատկությունները առաջին հերթին հաշվի են առնվում մասնագիտացման դասընթացների միջոցով: Բուհը պետական կրթական չափորոշիչի հավելված 1-ում տրված ցանկից ինքնուրույն է ընտրում իրեն համապատասխանող մասնագիտացումը և իրավունք ունի փոփոխելու կամ լրացնելու մասնագիտացման դասընթացների ցանկը, կամ էլ ՀՀ ԿԳՆ մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչը մշակող գիտամեթոդական հանձնաժողովի հետ համաձայնեցրած` ձևավորելու նոր մասնագիտացում:

ՈՒսանողի կողմից ընտրովի դասընթացների ուսումնառությունը պարտադիր է, իսկ դրանց ցանկը երաշխավորական բնույթ է կրում, որը կարող է փոփոխել կամ լրացնել բուհը:

Ֆակուլտատիվ դասընթացների կրթաբլոկի ցանկը նույնպես երաշխավորական բնույթ է կրում և ուսանողի համար պարտադիր չէ, իսկ դրանց հաճախելու դեպքում կրթաբլոկին հատկացրած ժամաքանակների 30%-ին վերաբերվող դասընթացներից պարտադիր է ուսանողների գիտելիքների ստուգումը և գնահատումը:

Բակալավրի աստիճան ստանալու համար սահմանված 240 կրեդիտից`

. հումանիտար և սոցիալական դասընթացների գումարային կրեդիտը հավասար է

36-ի (18 մոդուլ, յուրաքանչյուրը` 2-ական կրեդիտ),

. մաթեմատիկական և բնագիտական դասընթացների գումարային կրեդիտը հավասար է

18-ի (6 մոդուլ, յուրաքանչյուրը` 3-ական կրեդիտ),

. պարտադիր ընդհանուր մասնագիտական դասընթացների գումարային կրեդիտը

հավասար է 68-ի (17 մոդուլ, յուրաքանչյուրը` 4-ական կրեդիտ),

Համաձայն վերը նշվածի` հումանիտար և սոցիալական դասընթացների և ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների գումարային կրեդիտը կազմում է 54, որը բակալավրի աստիճան ստանալու համար սահմանված 240 կրեդիտի 22.5 տոկոսն է: ՀՊՏՀ բոլոր մասնագիտությունների ուսումնական պլաններում ներառված պարտադիր մասնագիտական մոդուլների գումարային կրեդիտը 122 է: Մնացած 118 կրեդիտը ձևավորվում է թողարկող ամբիոնների առաջադրած մասնագիտացման մոդուլներով, ինչպես նաև վերջին 8-րդ կիսամյակում ներառված արտադրական պրակտիկայով, ավարտական աշխատանքով և պետական քննությամբ: ՈՒսանողի ընդհանուր ծանրաբեռնվածության 77.5 տոկոսը հատկացված է տնտեսագիտության ուսումնասիրմանը:

 

6.1.2. Մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում բուհն իրավասու է`

. 5%-ի սահմաններում փոփոխել դասընթացների կրթաբլոկներին հատկացրած

ժամաքանակները, իսկ առանձին դասընթացներինը` մինչև 10%-ի սահմաններում,

. ձևավորել հումանիտար և սոցիալական դասընթացների կրթաբլոկ, որի

պարտադիր բաղադրիչում (թ. 4 բաժին) անհրաժեշտ է հետևյալ դասընթացների

առկայությունը`

«Ֆիզիկական դաստիարակություն «(160 ժ.),

«Հայոց պատմություն» (80 ժ),

«Հայոց լեզու և հայ գրականություն» (80 ժ),

«Ռուսաց լեզու» (120 ժ),

«Օտար լեզու» (160 ժ.),

«Փիլիսոփայություն» (60 ժ.),:

Մնացած դասընթացները կարող են ընդգրկվել ըստ բուհի հայեցողության: Այս դեպքում հնարավոր է նրանց միջդասընթացային միավորումը` բովանդակության պարտադիր նվազագույնի պահպանմամբ:

Եթե դասընթացը ընդհանուր մասնագիտական կամ մասնագիտացման դասընթացների կրթաբլոկի մի մասն է կազմում, դրա համար հատկացված ժամերը վերաբաշխվում են ՀՍ դասընթացների վրա:

Ֆիզիկական դաստիարակության պարապմունքները հեռակա և դրսեկության ձևերով ուսումնառող ուսանողների համար կարող են իրականացվել նրանց ցանկությամբ,

. ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական (ՀՍ) դասընթացների

դասավանդումն իրականացնել հեղինակային դասախոսությունների, անհատական և

կոլեկտիվ գործնական պարապմունքների, առաջադրանքների և սեմինարների

ձևով` բուհի մշակած ծրագրերով, հաշվի առնելով բուհի մասնագիտական

առանձնահատկությունները, դասախոսների հետազոտական ուղղվածությունը և

հակումները, որոնք կապահովեն կրթաբլոկի դասընթացների թեմատիկայի

լուսաբանումը` ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը համապատասխան,

. սահմանել ընդհանուր հումանիտար և սոցիալական (ՀՍ)

. ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական (ԸԲ) կրթաբլոկներում ընդգրկված

դասընթացների առանձին բաժինների դասավանդման անհրաժեշտ խորությունը`

կրթաբլոկների դասընթացների ուղղվածությանը համապատասխան և

մասնագիտության առանձնահատկությունների հաշվառմամբ:

. իրականացնել 081200 Հողագույքային հարաբերություններ

______________________________________

                     դասիչ, մասնագիտության անվանում

 

մասնագիտությամբ Տնտեսագիտության բակալավր-ի պատրաստման հիմնական

________________________

                        որակավորման աստիճան

կրթական ծրագիրը կրճատված ժամկետով` համապատասխան ուղղվածության

միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող ուսանողների

համար: ՈՒսուցման ժամկետների կրճատումը կատարվում է մասնագիտական

կրթության նախորդ աստիճանում ուսանողների ձեռք բերած գիտելիքների,

ունակությունների և հմտությունների հիման վրա: Այդ դեպքում ուսուցման

տևողությունը 2 (երկու) տարուց պակաս չպետք է լինի: Կրճատված ժամկետով

ուսուցումը թույլ է տրվում նաև այն անձանց, որոնց կրթական մակարդակը և

բացառիկ ընդունակությունները բավարար հիմք են նման ուսուցում

իրականացնելու համար,

. առանձին դեպքերում, մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները

մշակող ԿԳՆ գիտամեթոդական հանձնաժողովի հետ համաձայնեցված`

081200 Հողագույքային հարաբերություններ

______________________________________

         դասիչ, մասնագիտության անվանում

մասնագիտության համար բուհերն իրավունք ունեն մինչև 20%-ի սահմանում

փոփոխել ընդհանուր մասնագիտական դասընթացների (ԸՄԴ) կրթաբլոկի

ժամաքանակը, իսկ առանձին դասընթացները` մինչև 40%-ի սահմաններում:

 

6.2. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները.

Տնտեսագիտության բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի

________________________

որակավորման աստիճան իրականացումը պետք է ապահովվի գիտամանկավարժական կադրերով, որոնք, որպես կանոն, ունեն դասընթացների դասավանդման ուղղվածությանը համապատասխանող բազային կրթություն (առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի) և հետևողականորեն զբաղվում են հետազոտական և գիտամեթոդական գործունեությամբ: Հատուկ մասնագիտացնող դասընթացներ դասավանդող դասախոսները, որպես կանոն, պետք է ունենան գիտական աստիճան (գիտական կոչում) և / կամ համապատասխան գործունեության ոլորտում աշխատանքի փորձ:

Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները պետք է կազմեն պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակասը:

Հիմնական հաստիքային դասախոսները և 0.25 հաստիքից բարձր ձևակերպված համատեղողները նույնպես պետք է կազմեն ընդհանուրի 50%-ից ոչ պակասը:

 

6.3. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները.

Տնտեսագիտության բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի

________________________

որակավորման աստիճան իրականացումը պետք է ներառի ուսանողների կողմից մասնագիտական դասընթացների լաբորատոր, գործնական (սեմինար) աշխատանքների կատարում (աշխատանքների ցանկը պարտադիր տրվում է), ներառյալ որպես պարտադիր բաղադրիչ` համակարգչային կիրառական ծրագրային փաթեթների օգտագործմամբ գործնական առաջադրանքների կատարում: Պարտադիր պահանջ է նաև անհրաժեշտ ինֆորմացիոն բազայի ստեղծումը, որն ապահովում է բարձրորակ մասնագետի պատրաստումը և ուսանողի մուտքը տարբեր ինֆորմացիոն աղբյուրներ, ներառյալ համաշխարհային համացանցը:

Տնտեսագիտության բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի

________________________

որակավորման աստիճան ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր ուսանողի մուտքով դեպի գրադարանային ֆոնդեր և տվյալների բազաներ, որոնք ըստ բովանդակության համապատասխանում են հիմնական կրթական ծրագրով նախատեսված դասընթացների լրիվ ցանկին, նույն դասընթացների բաղադրիչներին (դասախոսություններ, գործնական, սեմինար և լաբորատոր պարապմունքներ, կուրսային և դիպլոմային աշխատանքների խորհրդատվություն, պրակտիկաների ծրագրեր) նվիրված մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև տեսալսողական նյութերով և ցուցադրական ձեռնարկներով:

Բուհի գրադարանը պետք է հագեցած լինի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված դասընթացների ուսումնամեթոդական համալիրներով, մասնագիտության նորմատիվ-իրավական ակտերով, տեղեկատու գրականությամբ և չափորոշիչներով:

 

6.4. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման պահանջները

Տնտեսագիտության բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական ծրագիր

________________________

որակավորման աստիճան իրականացնող բուհը պետք է ունենա նյութատեխնիկական բազա, որը համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ նորմերին և հակահրդեհային կանոններին, ապահովում է օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված լաբորատոր, սեմինար, գործնական պարապմունքների և միջդասընթացային պատրաստման բոլոր ձևերի և ուսանողների հետազոտական աշխատանքների կատարումը:

 

6.5. Պրակտիկաների կազմակերպման պահանջները

ՈՒսուցման ընթացքում առանձին մասնագիտական դասընթացների և ընտրած մասնագիտացման գծով գործնական ունակությունների, ապագա աշխատավայրում հմտություններ և փորձառումներ ձեռք բերելու նպատակով բնագավառի կազմակերպաիրավական տարբեր ձևերի կազմակերպություններում, հիմնարկներում և հաստատություններում կազմակերպվում են ուսանողների ուսումնական և արտադրական պրակտիկաներ:

ՈՒսանողի արտադրական պրակտիկան մասնագիտության ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչն է, որի կազմակերպման և իրականացման պատասխանատուն բուհն է: Արտադրական պրակտիկան կազմակերպվում է այն հաշվով, որպեսզի շրջանավարտը կարողանա այդ ընթացքում ստացած փորձառությունը օգտագործել իր ավարտական աշխատանքը ձևավորելիս: Եթե շրջանավարտը ուսուցումը համատեղում է աշխատանքի հետ, բուհն իրավունք ունի թույլատրել աշխատավայրում պրակտիկայի անցկացումը, եթե շրջանավարտի աշխատանքի բնույթը համապատասխանում է բուհում ուսումնառած մասնագիտությանը:

Պրակտիկան կարող է կազմակերպվել նաև որոշակի կազմակերպությունում` նախապես կազմված անհատական ծրագրով, եթե շրջանավարտը նույն կազմակերպությունում պաշտոն է զբաղեցնում:

Արտադրական պրակտիկայի տեղերի բացակայության դեպքում բուհը (ֆակուլտետը) այն կազմակերպում է սեփական նյութատեխնիկական բազայի վրա, եթե այն հագեցած է ժամանակակից սարքավորմամբ և ծրագրային միջոցներով:

 

7. 081200 Հողագույքային հարաբերություններ

______________________________________

         դասիչ, մասնագիտության անվանում

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

7.1. Շրջանավարտը պետք է կարողանա լուծել

սույն պետական կրթական չափորոշիչի թ.1.2 կետում նշված որակավորմանը համապատասխանող խնդիրները:

Տնտեսագիտության բակալավր-ը պետք է.

________________________

որակավորման աստիճան

ա/ հումանիտար և սոցիալական գիտելիքների բնագավառում`

. ծանոթ լինի ՀՀ Սահմանադրությանը և իր բնագավառի օրենքներին,

. ազատ տիրապետի մասնագիտական հայոց լեզվին (գրավոր և բանավոր) և

հաղորդակցվի երկու օտար լեզուներով,

. ունենա պատկերացում առողջ կենսակերպի մասին, տիրապետի ֆիզիկական

կատարելագործման ունակություններին և հմտություններին,

. իմանա հայոց պատմությունը և արդի քաղաքագիտական զարգացումները,

. ծանոթ լինի համաշխարհային մշակույթին, տիրապետի վարվելաձևի

կուլտուրային, իմանա դրա էթիկական և իրավական նորմերը, որոնք

կարգավորում են մարդու և հասարակության, մարդու և շրջակա միջավայրի

հարաբերությունները,

. գիտենա հոգեբանության և մանկավարժության տարրերը,

. ծանոթ լինի ժամանակակից փիլիսոփայական ուղղություններին, գիտենա

կեցության մասին գիտության հիմնադրույթներ, նյութականի և վերացականի

հասկացություններ, մատերիայի կազմակերպման ձևեր, հետևի սոցիալական

գլոբալ զարգացումներին,

. գիտենա տնտեսագիտության տեսության հիմնադրույթները, մակրո- և

միկրոտնտեսագիտության օրենքները, անցումային շրջանի տնտեսության

առանձնահատկությունները:

բ/ բնագիտության և մաթեմատիկայի բնագավառում`

. ծանոթ լինի ժամանակակից բնագիտության հիմնական սկզբունքներին և

հայեցակարգերին, բնապահպանական գլոբալ և տարածքային հիմնախնդիրներին,

. տիրապետի մաթեմատիկայի հիմնական բաժիններին, հավանականությունների

տեսության և մաթեմատիկական վիճակագրության մեթոդներին, մաթեմատիկական

մոդելավորման եղանակներին,

. տիրապետի տեղեկատվության հավաքման, պահպանման և մշակման համակարգչային

մեթոդներին և կարողանա օգտագործել ժամանակակից տեղեկատվական

տեխնոլոգիաներ,

գ/մասնագիտական գործունեության բնագավառում`

. հողագույքային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի նախագծերի

մշակում

. անշարժ գույքի հաշվառման, մոնիթորինգի իրականացում

. անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում

. անշարժ գույքի կադաստրային և շուկայական գնահատում

. անշարժ գույքի շուկայի վերլուծություն և գների մակարդակների

փոփոխության կանխատեսում

. ռիելթորական գործունեության իրականացում

. հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման ուղիների բացահայտում

և պահպանման խնդիրների լուծում

Տնտեսագիտության բակալավր-ի հատուկ պատրաստությանը

________________________

որակավորման աստիճան

վերաբերվող պահանջները սահմանում է տվյալ մասնագիտացումն առաջադրող բուհը` ՀՀ ԿԳՆ մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները մշակող գիտամեթոդական հանձնաժողովի հետ համաձայնեցրած, որոնք ՀՀ ԿԳՆ-ում մասնագիտացումը հաստատելուց հետո միասնական են դառնում այլ բուհերի համար, բխում են մասնագիտացման կրթաբլոկի բովանդակությունից և տվյալ մասնագիտացմամբ մասնագետներ պատվիրած կազմակերպության գործառնություններից:

Նշված փորձառությունները ներառում են`

. հետազոտական աշխատանք վարելու, վերացական տրամաբանական մտածողության,

ինդուկցիայի և դեդուկցիայի մեթոդները կիրառելու և քննադատական

վերլուծության ունակություններ,

. անծանոթ պայմաններում առաջացած ոչ կոնստրուկտիվ հիմնահարցերի

բացահայտման, հաղթահարման և վերջնական լուծման, սեղմ ժամանակացույցով

աշխատանքներ կազմակերպելու ընդունակություն,

. մասնագիտական գործունեության բնագավառում նորամուծությունների նկատմամբ

ընկալունակության ցուցաբերում:

Տնտեսագիտության բակալավր-ի` մարդկանց հետ աշխատելու

________________________

որակավորման աստիճան

փորձառությունը ենթադրում է նրա ունակությունները`

. այլ անձանց հետ փոխգործակցելու, կոլեկտիվում նրանց հետ հաղորդակցվելու,

. խնդիրներ ձևավորելու և դրանք ենթականերին պատվիրակելու,

. մարդկանց ստեղծագործական աճի ձգտումը խրախուսելու և զարգացումն

ապահովելու,

. ծագած տարաձայնությունները և բախումները լուծելու,

. տարբեր զարգացման և մտավոր մակարդակի տեր մարդկանց հետ

համագործակցելու,

. մասնագիտական հարցերի շրջանակներում ընդունելի որոշումների հասնելու

նպատակով բանակցություններ վարելու,

. տարաբնույթ և տարասեռ մշակութային միջավայրերում աշխատելու և այլն:

Տնտեսագիտության բակալավր-ի` ինֆորմացիայի հետ աշխատելու

________________________

որակավորման աստիճան փորձառությունը պահանջում է պարտադիր հմտություններ`

. պաշտոնական և ոչ պաշտոնական իրավիճակներում սեփական կարծիքը գրավոր և

բանավոր ձևերով շարադրելու, քննարկելու և գործուն կարգով պաշտպանելու,

. լեզվային և մշակութային տարբերությունների հաշվառմամբ գրավոր

ինֆորմացիան լսելու և վերլուծորեն ընկալելու,

. բանավոր, տպագրված և էլեկտրոնային աղբյուրներից ստացված

տեղեկատվություն որոնելու, ստանալու, համակարգելու, գրավոր ձևակերպելու

և օգտագործելու:

Տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման գծով

Տնտեսագիտության բակալավր-ը պետք է ծանոթ լինի տվյալների

________________________

որակավորման աստիճան մշակման երկուսից ոչ պակաս համակարգերի, համակարգչային և բազմաօգտագործման տեղային ցանցային համակարգերին, ինչպես նաև կարողանա կատարել տեղեկատվության որոնում տվյալների ցանցային բազաներում (www), օգտվել էլեկտրոնային փոստից, տվյալների բազաների փաթեթից:

Տնտեսագիտության բակալավր-ը պետք է հասկանա իր

________________________

որակավորման աստիճան մասնագիտության էությունը և սոցիալական նշանակալիությունը, իր որակավորման շարունակական բարձրացման անհրաժեշտությունը հետբուհական և լրացուցիչ կրթություն ստանալու կամ էլ նոր գիտելիքների ինքնուրույն տիրապետման միջոցով:

 

7.2. Տնտեսագիտության բակալավր-ի եզրափակիչ պետական որակավորման

________________________

           որակավորման աստիճան

պահանջները

 

7.2.1. 081200 Հողագույքային հարաբերություններ մասնագիտությամբ

______________________________________

               դասիչ, մասնագիտության անվանում

 

Տնտեսագիտության բակալավր-ի եզրափակիչ պետական

________________________

որակավորման աստիճան

որակավորումը ներառում է` որակավորման (ավարտական) աշխատանքի պաշտպանությունը և պետական քննության հանձնումը, որոնք թույլ են տալիս բացահայտելու շրջանավարտի տեսական և գործնական պատրաստությունը սույն պետական կրթական չափորոշիչներով սահմանված մասնագիտական խնդիրների լուծման բնագավառում:

 

7.2.2. Տնտեսագիտության բակալավր-ի որակավորման (ավարտական) աշխատանքին

________________________

             որակավորման աստիճան

ներկայացվող պահանջները.

 

081000 081200 Հողագույքային հարաբերություններ մասնագիտությամբ

_____________________________________________

          դասիչ, մասնագիտության անվանում

Տնտեսագիտության բակալավր-ի որակավորման (ավարտական) աշխատանքն ավարտուն

________________________

որակավորման աստիճան մի մշակում է, որը կատարված է մասնագիտության ուսումնական պլանին համապատասխան և նպատակ ունի ամրապնդել և ընդլայնել շրջանավարտի տեսական և գործնական գիտելիքները աշխատանքի ու աշխատավարձի կազմակերպման, աշխատանքային ցուցանիշների վերլուծության և հաշվարկի արտասահմանյան փորձի ուսումնասիրության ու տեղայնացման, կառավարչական աշխատանքների կազմակերպման ոլորտներում:

Բովանդակային առումով որակավորման (ավարտական) աշխատանքը պետք է`

. ներկայացվի որպես հողագույքային հարաբերությունների հիմնահարցերից մեկին

վերաբերող տեսական, վերլուծական, սոցիալ-տնտեսագիտական կամ փորձարարական

հետազոտություն, որում շրջանավարտը բացահայտում է իր տեսական

գիտելիքները և գործնական ունակությունները, որոնք թույլ են տալիս

ինքնուրույն լուծելու մասնագիտական բնույթի խնդիրներ,

. ցույց տա շրջանավարտի կողմից գիտական և համակարգային վերլուծության

մեթոդների յուրացման աստիճանը, տեսական ընդհանրացումներ և գործնական

եզրակացություններ կատարելու ունակությունը, հիմնավորված

առաջարկություններ և երաշխավորություններ հողագույքային

հարաբերությունների հիմնահարցերի լուծման կատարելագործման վերաբերյալ,

. կրի ստեղծագործական բնույթ` հավաստի վիճակագրական տվյալների

օգտագործմամբ,

. բացահայտի շրջանավարտի պատրաստության աստիճանը ինքնուրույն աշխատելու

նյութական և ծառայությունների, գործարարության, ֆինանսաբանկային,

քաղաքացիական ծառայության, պետական և մունիցիպալ կառավարման

ոլորտներում,

. համապատասխանի նյութի տրամաբանված և հստակ շարադրման պահանջներին և

հենվի հավաստի փաստերի վրա,

. արտացոլի շրջանավարտի ունակությունը օգտագործելու տեղեկատվության

որոնման, ընտրության, համակարգման և մշակման արդի մեթոդները, աշխատել

բնագավառի նորմատիվ-իրավական ակտերի հետ,

. ձևավորված լինի հրատարակչական արդի նորմատիվներին և պահանջներին

համապատասխան, ունենա հետազոտական աշխատանքի հաշվետվությանը բնորոշ

կառուցվածք և համակարգչային շարվածքի 60-70 էջ ծավալ:

Որակավորման (ավարտական) աշխատանքների թեմատիկան սահմանում է մասնագիտական ամբիոնը: Թեմատիկայում պարտադիր կարգով պետք է ներառվեն` հողագույքային հարաբերությունների տեսության ու պրակտիկայի առաջնահերթ և հրատապ հարցերը, հաշվի առնելով բուհի (ֆակուլտետի) ընտրած մասնագիտացումները և ընտրովի դասընթացների բովանդակությունն ըստ կրթաբլոկների:

Որակավորման (ավարտական) աշխատանքի կառուցվածքում պետք է ներառվեն հետևյալ բաժինները` ներածությունը, ավարտական աշխատանքի համապատասխան թեմայի մեթոդաբանական հիմնախնդիրները, հետազոտական աշխատանքի վերլուծությունն ու արդյունքները, եզրակացությունները և առաջարկությունները, օգտագործված գրականության ցանկը:

 

7.2.3. Պետական քննությանը ներկայացվող պահանջները.

Եզրափակիչ որակավորման (պետական) քննության բովանդակությունը, անցկացման ձևը և ուսանողների գիտելիքների գնահատման չափանիշները սահմանում է բուհը (ֆակուլտետը) և հաստատում բուհի գիտական խորհուրդը: Նրանում պարտադիր կարգով ներառվում են հարցեր մասնագիտության հետևյալ հիմնական ուսումնական դասընթացներից` «Հողային ռեսուրսների պահպանում և արդյունավետ օգտագործում», «Անշարժ գույքի գնահատում և հարկում» և «Տնտեսագիտության տեսություն «:

 

ԿԱԶՄՈՂՆԵՐ`

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները մշակող գիտամեթոդական հանձնաժողովի աշխատանքային խումբը

 

Տնտեսության կարգավորման և ՄՏՀ ֆակուլտետի դեկան,

    տնտեսագիտության դոկտոր,                           Հ. Ի. Աղաջանյան

    _______________________________                   _______________

    պաշտոնը, գիտ. աստիճանը, կոչումը                   անուն, ազգանուն

 

Բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ,

    տնտեսագիտության դոկտոր,պրոֆեսոր                   Ս. Ա. Գևորգյան

    _______________________________                   _______________

    պաշտոնը, գիտ. աստիճանը, կոչումը                   անուն, ազգանուն

 

0812000 Հողագույքային հարաբերություններ մասնագիտության

_______________________________________

դասիչ, մասնագիտության անվանում պետական կրթական չափորոշիչը քննարկվել և հաստատվել է համալսարանի պետական կրթական չափորոշիչները մշակող գիտամեթոդական հանձնաժողովի 20...թ. --------- -ի նիստում (արձանագրության թ.----):

 

Հանձնաժողովի նախագահ`

ՈՒսումնական գծով պրոռեկտոր,

    տնտեսագիտության թեկնածու, դոցենտ                  Վ. Սարգսյան

    _______________________________                   _______________

    պաշտոնը, գիտ. աստիճանը, կոչումը                   անուն, ազգանուն

 

«----» ---------------- 20---թ.

 

Համաձայնեցված է.

ՀՀ ԿԳՆ մասնագիտական կրթության

վարչության պետ`

    ____________________________                      _______________

    գիտ. աստիճանը, կոչումը                            անուն, ազգանուն

 

«----» ---------------- 20---թ.

 

Երաշխավորվող մասնագիտացումների ցանկ

 

______________________________________________________________________

Դասիչ    |Մասնագիտացման և  նրա մեջ ընդգրկված          |Կրեդիտ-|ժամաքա-

|ուսումնական դասընթացների անվանումները       |ներ    |նակները

_________|____________________________________________|_______|_______

| Թ.1. Մասնագիտացում` ______________________ | ..... | -----

|                     մասնագիտացման անվանումը|       |

ՄԴ.Բ.01  | __________________________________________ |       |

| ՈՒսումնական դասընթացները`                  |       |

ՄԴ.Բ.01.1|                  (5-8 անվանում)            | ..... | -----

ՄԴ.Բ.01.2|                                            | ..... | -----

ՄԴ.Բ.01.3|                                            | ..... | -----

| Թ.2. Մասնագիտացում` ______________________ |       |

ՄԴ.Բ.02  |                     մասնագիտացման անվանումը| ..... | -----

| __________________________________________ |       |

ՄԴ.Բ.02.1| ՈՒսումնական դասընթացները`        _________ | ..... | -----

ՄԴ.Բ.02.2|                   (5-8 անվանում)           | ..... | -----

ՄԴ.Բ.02.3|                                            | ..... | -----

|                                            |       |

ՄԴ.Բ.03  |                                            | ..... | -----

| Թ.3. Մասնագիտացում` ______________________ |       |

|                     մասնագիտացման անվանումը|       |

ՄԴ.Բ.03.1|                                            | ..... | -----

ՄԴ.Բ.03.2| __________________________________________ | ..... | -----

ՄԴ.Բ.03.3| ՈՒսումնական դասընթացները`                  | ..... | -----

|                                            |       |

|                   (5-8 անվանում)           |       |

|                                            |       |

|                                            |       |

|                   և  այլն                  |       |

 

Հավելված 2

Տնտեսագիտության բակալավր

ուսման տևողությունը 4 տարի

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ

Մասնագիտությունը` 081200 «ՀՈՂԱԳՈՒՅՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

 

I ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊՐՈՑԵՍԻ ԳՐԱՖԻԿ

 

._____________________________________________________________________

|___|Սեպտեմբեր |29|Հոկտեմբեր|27|Նոյեմբեր  |Դեկտեմբեր |29 |Հունվար |26|

|___|          |__|         |__|          |          |___|        |__|

|___|          |IX|         |X |          |          |XII|        |I |

|___|__________|__|_________|__|__________|__________|___|________|__|

|   |1|8 |15|22|5 |6 |13|20 |2 |3|10|17|24|1|8 |15|22| 4 |5 |12|19|I |

|___|_|__|__|__|__|__|__|___|__|_|__|__|__|_|__|__|__|___|__|__|__|__|

|   |7|14|21|28|X |12|19|26 |XI|9|16|23|30|7|14|21|28| I |11|18|25|II|

|___|_|__|__|__|__|__|__|___|__|_|__|__|__|_|__|__|__|___|__|__|__|__|

|___|_|__|__|__|__|__|__|___|__|_|__|__|__|_|__|__|__|___|__|__|__|__|

|I  | |  |  |  |  |  |  |   |  | |  |  |  | |  |  |  | = |  |  |  |= |

|___|_|__|__|__|__|__|__|___|__|_|__|__|__|_|__|__|__|___|__|__|__|__|

|II | |  |  |  |  |  |  |   |  | |  |  |  | |  |  |  | = |  |  |  |= |

|___|_|__|__|__|__|__|__|___|__|_|__|__|__|_|__|__|__|___|__|__|__|__|

|III| |  |  |  |  |  |  |   |  | |  |  |  | |  |  |  | = |  |  |  |= |

|___|_|__|__|__|__|__|__|___|__|_|__|__|__|_|__|__|__|___|__|__|__|__|

|IV | |  |  |  |  |  |  |   |  | |  |  |  | |  |  |  | = |  |  |  |= |

._____________________________________________________________________

.____ ________________________________________________________________

|___| |Փետրվար|23 |Մարտ      |30 |Ապրիլ   |27|Մայիս      |Հունիս     |

|___| |       |___|          |___|        |__|           |           |

|___| |       |II |          |III|        |IV|           |           |

|___| |_______|___|__________|___|________|__|___________|___________|

|   | |2|9 |16| I |2|9 |16|23| 5 |6 |13|20|3 |4 |11|18|25|1 |8 |15|22|

|___| |_|__|__|___|_|__|__|__|___|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|   | |8|15|22|III|8|15|22|29|IV |12|19|26|V |10|17|24|31|7 |11|21|28|

|___| |_|__|__|___|_|__|__|__|___|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|___| |_|__|__|___|_|__|__|__|___|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|I  | |=|  |  |   | |  |  |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |= |

|___| |_|__|__|___|_|__|__|__|___|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|II | |=|  |  |   | |  |  |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |= |

|___| |_|__|__|___|_|__|__|__|___|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|III| |=|  |  |   | |  |  |  |   |  |  |  |  |  |  |  |  |  |  |  |* |

|___| |_|__|__|___|_|__|__|__|___|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|IV | |=|  |  |   | |  | x| x| x | x|II|II|II|II|# |# |  |  |  |  |  |

.____ ________________________________________________________________

 

II ամփոփ տվյալները ժամերի

բյուջեի մասին (շաբաթներով)

.____ ________________________________________________________________.

|___| |29 |Հուլիս  |27  |Օգոստոս   |Տես.|ուս. |ար-  |պետ.   |Ար- |Ընդա|

|___| |___|        |____|          |ուս.|պրակ.|տադր.|քնն. և |ձակ.|մենը|

|___| |VI |        |VII |          |    |     |պրակ.|դիպ.   |    |    |

|___| |___|________|____|__________|    |     |     |պաշտ.  |    |    |

|   | | 5 |6 |13|20| 1  |2|9 |16|23|    |     |     |       |    |    |

|___| |___|__|__|__|____|_|__|__|__|    |     |     |       |    |    |

|   | |VII|12|19|26|VIII|8|15|22|31|    |     |     |       |    |    |

|___| |___|__|__|__|____|_|__|__|__|    |     |     |       |    |    |

|___| |___|__|__|__|____|_|__|__|__|____|_____|_____|_______|____|____|

|I  | | = |= |= |= |  = |=|= |= |= | 40 |     |     |       | 12 |52| |

|___| |___|__|__|__|____|_|__|__|__|____|_____|_____|_______|____|__|_|

|II | | = |= |= |= |  = |=|= |= |= | 40 |     |     |       | 12 |52| |

|___| |___|__|__|__|____|_|__|__|__|____|_____|_____|_______|____|__|_|

|III| | * |* |* |= |  = |=|= |= |= | 40 |  4  |     |       |  8 |52| |

|___| |___|__|__|__|____|_|__|__|__|____|_____|_____|_______|____|__|_|

|IV | |   |  |  |  |    | |  |  |  | 26 |     |   4 |  6    |  3 |39| |

.____ ________________________________________________________________.

.___.            .___.            .___.          .___.

|   | Տեսական    |   | Արձակուրդ  | * | ՈՒսումն. | x | Արտ. պրակ

.___. ուսուցում  .___.            .___. պրակ.    .___.

 

.___. Պետական     .___. Պետական      .___. Դիպլոմային

| # | քննության   | # | քննության    | II| աշխատանք

.___. նախապատր.   .___. կազմակերպում .___.

 

---------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
06.10.2009
N 873-Ն
Հրաման