Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇ ...

 

 

110.0873.020210

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»        02            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11010021

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

6 հոկտեմբերի 2009 թվականի N 873-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(58-րդ մաս)

 

|_________|________________________________________|_________|________|

|ԸՄԴ.Ը.04 |ԻՆՏԵՐՆԵՏ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ                   |    5    |   80   |

|         |  Դասընթացում լուսաբանվում են Վեբ (Web) |         |        |

|         |կայքերի պատրաստման և  ավտոմատացման համար|         |        |

|         |նախատեսված ծրագրավորման ԷյչԹիԷմԷլ       |         |        |

|         |(HTML), ՎԲՍկրիպտ (VBScript) և           |         |        |

|         |ՋավաՍկրիպտ (JavaScript) լեզուների       |         |        |

|         |աշխատանքի սկզբունքները: Դասընթացում     |         |        |

|         |լուսաբանվում են նաև  Վեբ (Web)          |         |        |

|         |մեկնաբանների (Բրաուզերներ-Browzers),    |         |        |

|         |ինչպես նաև  Վեբ (Web) խմբագրիչների,     |         |        |

|         |մասնավորապես ՖրոնթՓեյջ (FrontPage) և    |         |        |

|         |ԴրիմՎիվեր (DreamWeaver) ծրագրերի        |         |        |

|         |աշխատանքի հիմնական սկզբունքները:        |         |        |

|         |Դասընթացում հատուկ տեղ է հատկացված      |         |        |

|         |սերվերային ԷյԷսՓի (ASP) ծրագրավորմանը և |         |        |

|         |նրանում օգտագործվող օբյեկտների կիրառմանը|         |        |

|         |և  տվյալների բազաների հետ աշխատանքին:   |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ԸՄԴ.Ը.05 |ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ                   |    5    |   80   |

|         |Տեղեկատվական  մենեջմենթը որպես          |         |        |

|         |տեղեկատվական հասարակության ստեղծման     |         |        |

|         |հիմնական բաղկացուցիչ: Տեղեկատվական      |         |        |

|         |հասարակություն, տնտեսություն,           |         |        |

|         |ռեսուրսներ, տեխնոլոգիաներ, համակարգեր:  |         |        |

|         |Բաց համակարգերի նմուշային  մոդելը: Բաց  |         |        |

|         |համակարգերի ֆունկցիոնալ միջավայրը:      |         |        |

|         |Կոնսալտինգը և  տեղեկատվական մենեջմենթը: |         |        |

|         |Կազմակերպության գործունեության          |         |        |

|         |հետազոտումը: Մոդելների կառուցումը:      |         |        |

|         |Տեխնիկական նախագծումը                   |         |        |

|         |Բիզնես-ռեինժինիրինգը և  տեղեկատվական    |         |        |

|         |մենեջմենթը, առաջացման պատճառները,       |         |        |

|         |էությունը, առանձնահատկությունները:      |         |        |

|         |Կորպորատիվ տեղեկատվական համակարգերի     |         |        |

|         |նոր համակարգային նախագծումը,            |         |        |

|         |սկզբունքները և  օբյեկտները, օգտագործվող |         |        |

|         |մեթոդները: Նախագծման կազմակերպման       |         |        |

|         |ադապտիվ մոտեցումները հեռանկարները:      |         |        |

|         |Տեղեկատվական մենեջմենթի տեխնոլոգիաները: |         |        |

|         |Սերվերներ, սերվերի կլաստերային          |         |        |

|         |կառուցվածքը: Հավելվածների մշակման       |         |        |

|         |միջոցների օգտագործումը: Տեղեկատվական    |         |        |

|         |մենեջմենթի խնդիրների լուծմանը նպաստող   |         |        |

|         |կիրառական ծրագրերի համալիրը:            |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ԸՄԴ.Ը.06 |ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ    |    5    |   60   |

|         |  Արհեստական ինտելեկտը որպես նոր        |         |        |

|         |ինֆորմացիոն տեխնոլոգիաների հիմք.        |         |        |

|         |Ինտելեկտուալ համակարգերում գիտելիքների  |         |        |

|         |ներկայացման և  մշակման տրադիցիոն        |         |        |

|         |եղանակները. Ոչ հստակ գիտելիքները և      |         |        |

|         |նրանց մշակման եղանակները. Գիտելիքների   |         |        |

|         |ձեռքբերման մեթոդները, Նեյրոնային ցանցեր.|         |        |

|         |Արհեստական ինտելեկտուալ համակարգերում   |         |        |

|         |էվոլուցիոն անալոգիաներ, ինֆորմացիոն     |         |        |

|         |համակարգերի առանձնահատկությունները,     |         |        |

|         |փորձագիտական համակարգեր, ինքնաուսուցման |         |        |

|         |համակարգեր, ադապտիվ ինֆորմացիոն         |         |        |

|         |համակարգեր: Փորձագիտական համակարգերի    |         |        |

|         |ստեղծման տեխնոլոգիան, տարրերը և         |         |        |

|         |նախագծումը: Պրոբլեմային տիրույթի        |         |        |

|         |իդենտիֆիկացիան, կոնցեպտուալ մոդելի      |         |        |

|         |կառուցումը: Բիզնես - պրոցեսների         |         |        |

|         |ղեկավարման դինամիկ փորձագիտական         |         |        |

|         |համակարգեր: Պաշարների ղեկավարման դինամիկ|         |        |

|         |փորձագիտական համակարգեր: Պատվերների     |         |        |

|         |կատարման բիզնես - պրոցեսների դինամիկ    |         |        |

|         |մոդելավորման ինտելեկտուալ համակարգ:     |         |        |

|         |«BAAN» մեթոդոլոգիայի վրա հիմնված ադապտիվ|         |        |

|         |ինֆորմացիոն համակարգերի ստեղծման        |         |        |

|         |տեխնոլոգիա:                             |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ԸՄԴ.Ը.07 |                                        |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ԸՄԴ.Ը.08 |                                        |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ԸՄԴ.Ը.09 |                                        |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.      |ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ     |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.00  | Պարտադիր բաղադրիչ                      |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.01  |ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ                             |    5    |   80   |

|         |Ինֆորմատիկան որպես գիտություն, խնդիրները|         |        |

|         |և  նպատակները: Համակարգչային տեխնիկայի  |         |        |

|         |զարգացման փուլերը: Տեղեկատվություն      |         |        |

|         |հասկացությունը, ստացման մեթոդները,      |         |        |

|         |հատկությունը, չափումը, կապուղիներ,      |         |        |

|         |նրանց բնութագրիչները: Ծրագրային         |         |        |

|         |ապահովվածությունը որպես համակարգչի      |         |        |

|         |անբաժան բաղկացուցիչ և  նրա կառուցվածքը: |         |        |

|         |Բազային (համակարգային) ծրագրային        |         |        |

|         |ապահովվածությունը և  օպերացիոն համակարգի|         |        |

|         |տեղը նրանում:                           |         |        |

|         |Օպերացիոն համակարգ, թաղանթ, ուտիլիտ,    |         |        |

|         |օպերացիոն միջավայր: Վինդուս (Windows)   |         |        |

|         |օպերացիոն համակարգի շահագործողի         |         |        |

|         |ինտերֆեյսը, ստանդարտ  ծրագրերը          |         |        |

|         |Համակարգչային վիրուսներ, դրանց դեմ      |         |        |

|         |պայքարի մեթոդներն ու ծրագրային          |         |        |

|         |միջոցները, կրիպտոգրաֆիա: Համակարգիչների |         |        |

|         |կառուցվածքը, բաղկացուցիչները,           |         |        |

|         |նշանակությունը և  ֆունկցիոնալ           |         |        |

|         |բնութագրերը:                            |         |        |

|         |Տեքստային խմբագրիչներ: Դրանց            |         |        |

|         |դասակարգումը: Ընդհանուր տեղեկություն    |         |        |

|         |ԷմԷս Իքսել (MS Excel) էլեկտրոնային      |         |        |

|         |աղյուսակի մասին:                        |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.02  |ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ                 |    5    |   60   |

|         |  Դասավանդվող առարկան նվիրված է         |         |        |

|         |ինֆորմացիայի չափման, հաղորդման ընդունման|         |        |

|         |և  պահպանման հարցերի լուսաբանմանը:      |         |        |

|         |Քննարկվում է ինֆորմացիայի քանակական     |         |        |

|         |գնահատման անհրաժեշտությունը, չափման     |         |        |

|         |միավորի ընտրությունը: Դիտարկվում են     |         |        |

|         |ինչպես ընդհատ, այնպես էլ անընդհատ       |         |        |

|         |հաղորդագրությունները: Ապացուցվում են    |         |        |

|         |էնտրոպիայի գումարման թեորեմները, ցույց է|         |        |

|         |տրվում էնտրոպիայի և  ինֆորմացիայի կապը: |         |        |

|         |  ՈՒսումնասիրվում են կոդավորման և       |         |        |

|         |դեկոդավորման հարցերը, օպտիմալ կոդավորման|         |        |

|         |մեթոդները: Քննարկվում են աղմուկներն ու  |         |        |

|         |խանգարումները տեղեկատվական              |         |        |

|         |համակարգերում, կապի գծերն ու            |         |        |

|         |ազդանշանները, դրանց համաձայնեցման       |         |        |

|         |խնդիրները: Քննարկվում են կապի           |         |        |

|         |համակարգերում առաջացող սխալների         |         |        |

|         |տեսակները, դրանք հայտնաբերելու և        |         |        |

|         |ուղղելու պայմանները:                    |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.03  |ԿԻՐԱՌԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ                       |    5    |   80   |

|         |Տնտեսամաթեմատիկական մեթոդների և         |         |        |

|         |մոդելավորման ժամանակակից լուծումները:   |         |        |

|         |Տվյալների վիճակագրական մշակման և  այլ   |         |        |

|         |մեթոդների էությունը, անհրաժեշտության    |         |        |

|         |հիմնավորումը և  նշանակությունը          |         |        |

|         |որոշումների կայացման խնդիրներում:       |         |        |

|         |Տնտեսամաթեմատիկական մոդելների           |         |        |

|         |դասակարգումը: Տնտեսամաթեմատիկական       |         |        |

|         |մեթոդների լուծման ժամանակակից ծրագրային |         |        |

|         |ապահովումը և  դրա քանակական ու որակական |         |        |

|         |միտումները: Կիրառական ծրագրային         |         |        |

|         |փաթեթների դասակարգումը: Գծային, ոչ      |         |        |

|         |գծային, ամբողջ թվային ծրագրավորման      |         |        |

|         |օպտիմիզացիոն խնդիրներ: Կիրառական        |         |        |

|         |վիճակագրություն: Նկարագրական            |         |        |

|         |վիճակագրություն, ցուցանիշները և         |         |        |

|         |գործնական նշանակությունը: ԷմԷս Իքսել    |         |        |

|         |(MS Excel) էլեկտրոնային աղյուսակի       |         |        |

|         |կիրառությունը խորքային                  |         |        |

|         |վերլուծություններում, Իքսել փաթեթի      |         |        |

|         |ներդրված ֆունկցիաները: Մաթեմատիկական և  |         |        |

|         |եռանկյունաչափական, վիճակագրական,        |         |        |

|         |ամսաթվային, ֆինանսական, տրամաբանական և  |         |        |

|         |այլ տիպերի ֆունկցիաների ներկայացումը:   |         |        |

|         |ՎիԲիԱյ-ով (VBA) նոր ֆունկցիաների        |         |        |

|         |կառուցումը: Երկչափ և  եռաչափ գրաֆիկների |         |        |

|         |կառուցումը: Պաշտպանության (Protection)  |         |        |

|         |հնարավորությունը: Սոլվեր, Գոլ Սիիք      |         |        |

|         |(Solver, Goal Seek) գործիքային          |         |        |

|         |միջավայրերի ներկայացումը և              |         |        |

|         |կիրառությունը գծային, ոչ գծային, ամբողջ |         |        |

|         |թվային օպտիմիզացիոն խնդիրներում:        |         |        |

|         |Մաթեմատիկական ծրագրավորման խնդիրների    |         |        |

|         |զգայունության վերլուծության կառուցվածքը:|         |        |

|         |Գործոնային վերլուծություն, ռեգռեսիոն և  |         |        |

|         |կոռելացիոն (երկչափ և  բազմաչափ),        |         |        |

|         |դիսկրիմինանատային մեթոդներ: Ժամանակային |         |        |

|         |շարքերի կառուցումը Excel-ում:           |         |        |

|         |Որոշումների ծառի մեթոդը, մինիմաքսի      |         |        |

|         |խնդիրներ. կիրառությունը: ՄաթՔադ         |         |        |

|         |Պրոֆեսիոնալ (MathCad Professional) 2001 |         |        |

|         |փաթեթի կիրառությունը, ընդհանուր         |         |        |

|         |ներկայացումը, օգտվողական ինտերֆեյսը,    |         |        |

|         |հրամանները, գործիքները, հաշվարկային     |         |        |

|         |սկզբունքները, մեթոդական կողմնորոշումը:  |         |        |

|         |Ներդրված ֆունկցիաները ՄաթՔադ-ում:       |         |        |

|         |Ֆինանսական խնդիրները ՄաթՔադ-ում:        |         |        |

|         |ՄաթՔադ-ի ինտերնետային ռեսուրսները:      |         |        |

|         |Երկչափ և  եռաչափ գրաֆիկների կառուցման   |         |        |

|         |հնարավորությունները, անիմացիաների       |         |        |

|         |ստեղծումը: ՋիԷմՓի (JMP) 4, ՎինՔյուԷսԲի  |         |        |

|         |(WinQSB), ԷսՓիԷսԷս (SPSS) 11 փաթեթների  |         |        |

|         |ընդհանուր ներկայացումը: Փաթեթների       |         |        |

|         |համեմատական վերլուծությունը:            |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.04  |ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ  |    5    |   60   |

|         |ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ                         |         |        |

|         |  Դասընթացի նպատակն է ուսուցանել        |         |        |

|         |տեղեկատվական տեխնոլոգիաների այն         |         |        |

|         |միջոցները, որոնք անհրաժեշտ են           |         |        |

|         |ժամանակակից տնտեսագետին տնտեսական       |         |        |

|         |տեղեկատվության  վերլուծության և         |         |        |

|         |որոշումների կայացման համար:             |         |        |

|         |  Տեղեկատվական  տեխնոլոգիաները կարող են |         |        |

|         |որոշիչ դեր խաղալ կազմակերպությունների   |         |        |

|         |ռազմավարության,                         |         |        |

|         |բիզնես-գործառնությունների,              |         |        |

|         |կազմակերպչական նախաձեռնությունների և    |         |        |

|         |գործունեության բազմաթիվ այլ ձևերի       |         |        |

|         |իրականացման  գործում:                   |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.05  |ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ       |    5    |    80  |

|         |Դասընթացի շրջանակներում ուսումնասիրվում |         |        |

|         |են նախագծերի կառավարման ինչպես տեսական, |         |        |

|         |այնպես էլ կիրառական խնդիրները:          |         |        |

|         |Ներկայացնում է նախագծերի կառավարման չորս|         |        |

|         |հիմնական փուլերը: Ուսանողները հետազոտում|         |        |

|         |են յուրաքանչյուր փուլի հիմնական         |         |        |

|         |արդյունքները, տեղեկատվական հոսքերը,     |         |        |

|         |ինչպես նաև  արդյունավետ կառավարման      |         |        |

|         |տեխնիկան և  գործիքները: Դասընթացը       |         |        |

|         |ընդգրկում է նաև  առանձին խնդիրների      |         |        |

|         |ուսումնասիրություն, ինչպիսիք են նպատակի |         |        |

|         |բնորոշումը, պլանավորված առաջադրանքների  |         |        |

|         |հիերարխիկ դասակարգումը, նախագծի         |         |        |

|         |արդյունավետ ժամանակացույցի մշակումը,    |         |        |

|         |աշխատանքային ռեսուրսների (նախագծի թիմի) |         |        |

|         |ընտրությունը և  հղկումը, նախագծերի      |         |        |

|         |կառավարման գործիքների համեմատական       |         |        |

|         |բնութագրերը: Դասընթացի նշանակալի մասը   |         |        |

|         |ներկայացնում է նախագծերի կառավարման     |         |        |

|         |ավտոմատացման և  ծրագրային               |         |        |

|         |ապահովվածության խնդիրները և  որպես      |         |        |

|         |նախագծերի կառավարման ժամանակակից և      |         |        |

|         |արդյունավետ գործիք ներկայացվում է       |         |        |

|         |Միքրոսոֆթ նախագիծ (Microsoft Project)   |         |        |

|         |համակարգը, որի միջոցով վերլուծվում են մի|         |        |

|         |շարք կիրառական խնդիրներ և               |         |        |

|         |ուսումնասիրվում են նախագծերի կառավարման |         |        |

|         |պրոցեսի մի շարք մեթոդներ, ինչպիսիք են   |         |        |

|         |առաջադրանքների պլանավորումը, նախագծերի  |         |        |

|         |արժեքների պլանավորումը և                |         |        |

|         |վերլուծությունը, ռիսկերի                |         |        |

|         |վերլուծությունը, ՊԵՌՏ (PERT)            |         |        |

|         |վերլուծությունը, կոնսոլիդացված նախագծերի|         |        |

|         |կառավարումը, աշխատանքային և  նյութական  |         |        |

|         |ռեսուրսների կառավարումը, նախագծի        |         |        |

|         |ռեսուրսներ և  ժամանակացույցի            |         |        |

|         |օպտիմիզացիան և  ընթացքի կառավարումը:    |         |        |

|         |Ներկայացված ծրագրային համակարգը ստեղծում|         |        |

|         |է նախագծերի կառավարման այնպիսի          |         |        |

|         |միջավայրեր, ինչպիսիք են Գանտի դիագրամը  |         |        |

|         |կամ ռեսուրսների հիստոգրամը:             |         |        |

|         |Ծրագիրը բաղկացած է երեք մասից Նախագիծ և |         |        |

|         |նախագծի կառավարման հիմնական մեթոդները,  |         |        |

|         |Նախագծի կառավարման ավտոմատացումը և      |         |        |

|         |ընթացքը և  Նախագծի կառավարման ռիսկային  |         |        |

|         |վերլուծություններ:                      |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.06  |                                        |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.07  |                                        |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.08  |                                        |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.09  |                                        |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.10  |                                        |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.11  |                                        |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.12  |                                        |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.13  |                                        |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|Ֆ.       |ՖԱԿՈՒԼՏԱՏԻՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ       |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|Ֆ.01     |                                        |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|Ֆ.02     |                                        |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|         |                                        |         |        |

._____________________________________________________________________.

 

4.1. Առկա ձևով ուսուցման դեպքում լսարանային պարապմունքներին պետք է տրամադրվի յուրաքանչյուր ուսումնական դասընթացին հատկացվող ժամաքանակի 50%-ից ոչ պակասը, իսկ հեռակա ձևով ուսուցման դեպքում` 10%-ից ոչ պակասը:

 

5. «081300 - Կառավարման տեղեկատվական համակարգեր»

_____________________________________________

            դասիչ, մասնագիտության անվանում

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ Կառավարման բակալավրի

____________________

                                  որակավորման աստիճան

 

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

5.1. Կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական

____________________

         որակավորման աստիճան

ծրագրի յուրացման ժամկետը, ներառյալ ուսանողի հետազոտական աշխատանքը, առկա ուսուցման ձևով 194 շաբաթ է, որից.

    . տեսական ուսուցումը և  միջանկյալ և  ամփոփ ստուգումները`    146 շաբաթ,

    . պրակտիկաները`                                               8 շաբաթ,

    այդ թվում` ուսումնական պրակտիկա`                              4 շաբաթ,

    արտադրական պրակտիկա`                                          4 շաբաթ:

    . եզրափակիչ պետական որակավորումը`                             6 շաբաթ,

այդ թվում` որակավորման (ավարտական) աշխատանքի պատրաստումը և   4 շաբաթ պաշտպանությունը`

    և  պետական քննությունը`                                       2 շաբաթ

    . արձակուրդները`                                             34 շաբաթ:

Ավարտական աշխատանքի կատարման ժամանակացույցը, ընթացիկ վերահսկման և ատեստավորման ձևը, պաշտպանության թույլատրման կարգը սահմանում է բուհը (ֆակուլտետը), որը հաստատում է բուհի գիտական խորհուրդը:

 

5.2. Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող անձանց համար Կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի յուրացման

____________________

որակավորման աստիճան ժամկետները հեռակա ուսուցման ձևով երկարացվում են մինչև 1 տարի` սույն պետական կրթական չափորոշիչի թ.1.2-ով սահմանված ժամկետի նկատմամբ:

 

5.3. ՈՒսանողի ուսումնական ծանրաբեռնվածության առավելագույն ծավալը սահմանվում է շաբաթական 54 ժամ, որը համարժեք է 1.5 ակադեմիական կրեդիտի, իսկ 1 կրեդիտը համարժեք է ուսանողի 30 լրիվ կամ 36 ակադեմիական ժամի ուսումնական ծանրաբեռնվածությանը` ներառյալ լսարանային և արտալսարանային (ինքնուրույն) աշխատանքները:

 

5.4. Առկա ուսուցման ձևով սովորող ուսանողի լսարանային պարապմունքների ծավալը չպետք է գերազանցի շաբաթական 36 ժամ: Նշված ծավալում չեն ընդգրկվում ֆիզիկական դաստիարակություն և ֆակուլտատիվ դասընթացների դասաժամերը: ՈՒսումնական տարվա տեսական ուսուցման տևողությունը (ներառյալ միջանկյալ և ամփոփ ստուգումները) 40 շաբաթ է:

 

5.5. Հեռակա ուսուցման ձևով սովորող ուսանողի համար պետք է ապահովվի տարեկան 160 ժամից ոչ պակաս ծավալով դասախոսների հետ պարապմունքներ անցկացնելը:

5.6. ՈՒսումնական տարվա արձակուրդները պետք է 7-12 շաբաթ լինեն, այդ թվում` 2 շաբաթից ոչ պակաս` ձմեռային քննաշրջանից հետո:

 

6. «081300 - Կառավարման տեղեկատվական համակարգեր»

_____________________________________________

            դասիչ, մասնագիտության անվանում

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ Կառավարման բակալավրի ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ

____________________

                    որակավորման աստիճան

ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6.1. Կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի մշակմանը

____________________

         որակավորման աստիճան

ներկայացվող պահանջները.

 

6.1.1. Սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա բուհն ինքնուրույն է մշակում և հաստատում կառավարման բակալավր-ի պատրաստման հիմնական կրթական

___________________

                     որակավորման աստիճան

ծրագիրը:

ՈՒսումնական դասընթացի բաղադրիչների տեսակները (դասախոսություն, գործնական, սեմինար, լաբորատոր պարապմունքներ, անհատական և կուրսային աշխատանքների խորհրդատվություն և այլն) և ծավալները` դասընթացին հատկացված դասաժամերի շրջանակում սահմանում է բուհը: ՈՒսուցման ողջ շրջանում ուսումնական ժամաքանակի ընդհանուր հաշվեկշռում ակտիվ մեթոդներով ուսանողի տեսական ուսուցումը չպետք է ցածր լինի 25%-ից:

ՈՒսանողի գիտելիքի ստուգման և գնահատման համակարգի տեսակն ընտրում է բուհը: Տվյալ դասընթացից /մոդուլից/ ուսանողի գիտելիքների եզրափակիչ գնահատականը հիմնավորվում է ոչ միայն եզրափակիչ քննության և ստուգարքի արդյունքներով, այլ նաև այդ գնահատականը պետք է հաշվի առնի ուսանողի ընթացիկ ակտիվությունը, գիտելիքների միջանկյալ ստուգումները, հաճախումները, ինչպես նաև անհատական, արտալսարանային աշխատանքը: Գնահատականի 65-70%-ը ձևավորվում է կիսամյակի ընթացքում գիտելիքների միջանկյալ ստուգումներով և վերը նշված բաղկացուցիչներով, իսկ 30-35%-ը եզրափակիչ քննությամբ կամ ստուգարքի արդյունքով:

Գիտելիքի ստուգումն անց է կացվում գրավոր: Բուհի իրավունքն է ուսումնական դասընթացների գնահատման եղանակի /ստուգարք կամ քննություն/ ընտրությունը:

ՈՒսանողների գիտելիքների ընթացիկ գնահատման գործում բուհն օգտագործում է իրեն նպատակահարմար սանդղակ:

Միջազգային մասնագիտական կրթական համակարգին ինտեգրվելու և ուսանողների ակադեմիական շարժունակությունն ապահովելու նպատակով ուսումնական գործընթացը կազմակերպվում է ակադեմիական կրեդիտների կուտակման ու փոխանցման համակարգով: Հենց այդ համակարգում նպատակահարմար է կիրառել գիտելիքների գնահատման բազմագործոնային եղանակը:

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թ. հունիսի 19-ի N 588-Ա/Ք հրամանով հաստատվել Է «Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կրեդիտային համակարգով կազմակերպման» օրինակելի կարգը, որտեղ ներկայացված են համաեվրոպական կրեդիտային համակարգի այն հիմնական սահմանումներն ու դրույթները, որոնք կիրառվում են ՀՀ բարձրագույն կրթության համակարգում:

Կրեդիտների փոխանցման և կուտակման եվրոպական համակարգը (ԿՓԿԵՀ) միասնական համաեվրոպական կրեդիտային համակարգ է, որտեղ ուսանողի լրիվ ուսումնական բեռնվածքը 1 ուստարում գնահատվում է 60 կրեդիտ: Այն նախատեսված է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ) ուսանողների ձեռք բերած կրթական արդյունքների արժևորման, պաշտոնական ճանաչման և բուհից բուհ տեղափոխումը դյուրացնելու համար: ԿՓԿԵՀ կրեդիտը չի չափում դասախոսի ուսումնական գործունեության (դասավանդման) աշխատածավալը: Այն չափում է ուսանողի ուսումնական աշխատանքի (ուսումնառության) ծավալը:Կրեդիտը չի չափում ուսանողի ստացած գիտելիքի որակը, այն չափվում է ակադեմիական առաջադիմության գնահատականներով: Կրեդիտային և գնահատման համակարգերի միջև փոխադարձ ներգործության որևէ կապ չկա:

Անհատական կամ կուրսային աշխատանքը դիտարկվում է որպես դասընթացի ուսումնական բաղադրիչ և իրականացվում է այդ դասընթացին հատկացված դասաժամերից դուրս` որպես արտալսարանային աշխատանք: Անհատական աշխատանք է տրվում քննությամբ ավարտվող մասնագիտական և մասնագիտացման մոդուլներին, ինչպես նաև ստուգարքով ավարտվող մասնագիտացման մոդուլներին:

Մասնագիտության ուսումնական պլանով (հավելված 2) նախատեսված բոլոր ուսումնական դասընթացների, կուրսային աշխատանքների և պրակտիկաների համար պարտադիր է եզրափակիչ գնահատականի նշանակումը:

Մասնագիտացման դասընթացների կրթաբլոկը ընդհանուր մասնագիտական դասընթացների կրթաբլոկի տրամաբանված հաջորդականությունն է, որը ընտրած մասնագիտությամբ նախատեսված գործունեության բնագավառներում նպաստում է ուսանողի խորը մասնագիտական գիտելիքների և ունակությունների ձեռքբերմանը: Այն մասնագիտությունների գծով, որոնց անվանման մեջ առկա է ...... (ըստ ճյուղերի) ........ արտահայտությունը, ընտրած բնագավառի համար շրջանավարտի պատրաստման առանձնահատկությունները առաջին հերթին հաշվի են առնվում մասնագիտացման դասընթացների միջոցով: Բուհը պետական կրթական չափորոշիչի հավելված 1-ում տրված ցանկից ինքնուրույն է ընտրում իրեն համապատասխանող մասնագիտացումը և իրավունք ունի փոփոխելու կամ լրացնելու մասնագիտացման դասընթացների ցանկը, կամ էլ ՀՀ ԿԳՆ մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչը մշակող գիտամեթոդական հանձնաժողովի հետ համաձայնեցրած` ձևավորելու նոր մասնագիտացում:

ՈՒսանողի կողմից ընտրովի դասընթացների ուսումնառությունը պարտադիր է, իսկ դրանց ցանկը երաշխավորական բնույթ է կրում, որը կարող է փոփոխել կամ լրացնել բուհը:

Ֆակուլտատիվ դասընթացների կրթաբլոկի ցանկը նույնպես երաշխավորական բնույթ է կրում և ուսանողի համար պարտադիր չէ, իսկ դրանց հաճախելու դեպքում կրթաբլոկին հատկացրած ժամաքանակների 30%-ին վերաբերվող դասընթացներից պարտադիր է ուսանողների գիտելիքների ստուգումը և գնահատումը:

Բակալավրի աստիճան ստանալու համար սահմանված 240 կրեդիտից`

. հումանիտար և սոցիալական դասընթացների գումարային կրեդիտը հավասար է

36-ի (18 մոդուլ, յուրաքանչյուրը` 2-ական կրեդիտ),

. մաթեմատիկական և բնագիտական դասընթացների գումարային կրեդիտը հավասար է

18-ի (6 մոդուլ, յուրաքանչյուրը` 3-ական կրեդիտ),

. պարտադիր ընդհանուր մասնագիտական դասընթացների գումարային կրեդիտը

հավասար է 68-ի (17 մոդուլ, յուրաքանչյուրը` 4-ական կրեդիտ),

Համաձայն վերը նշվածի` հումանիտար և սոցիալական դասընթացների և ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների գումարային կրեդիտը կազմում է 54, որը բակալավրի աստիճան ստանալու համար սահմանված 240 կրեդիտի 22.5 տոկոսն է: ՀՊՏՀ բոլոր մասնագիտությունների ուսումնական պլաններում ներառված պարտադիր մասնագիտական մոդուլների գումարային կրեդիտը 122 է: Մնացած 118 կրեդիտը ձևավորվում է թողարկող ամբիոնների առաջադրած մասնագիտացման մոդուլներով, ինչպես նաև վերջին 8-րդ կիսամյակում ներառված արտադրական պրակտիկայով, ավարտական աշխատանքով և պետական քննությամբ: ՈՒսանողի ընդհանուր ծանրաբեռնվածության 77.5 տոկոսը հատկացված է տնտեսագիտության ուսումնասիրմանը:

 

6.1.2. Մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում բուհն իրավասու է`

. 5%-ի սահմաններում փոփոխել դասընթացների կրթաբլոկներին հատկացրած

ժամաքանակները, իսկ առանձին դասընթացներինը` մինչև 10%-ի սահմաններում,

. ձևավորել հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական դասընթացների կրթաբլոկ,

որի պարտադիր բաղադրիչում (թ. 4 բաժին) անհրաժեշտ է հետևյալ

դասընթացների առկայությունը`

«Ֆիզիկական դաստիարակություն «(160 ժ.),

«Հայոց պատմություն» (80 ժ),

«Հայոց լեզու և հայ գրականություն» (80 ժ),

«Ռուսաց լեզու» (120 ժ),

«Օտար լեզու» (160 ժ.),

«Փիլիսոփայություն» (60 ժ.),:

Մնացած դասընթացները կարող են ընդգրկվել ըստ բուհի հայեցողության: Այս դեպքում հնարավոր է նրանց միջդասընթացային միավորումը` բովանդակության պարտադիր նվազագույնի պահպանմամբ:

Եթե դասընթացը ընդհանուր մասնագիտական կամ մասնագիտացման դասընթացների կրթաբլոկի մի մասն է կազմում, դրա համար հատկացված ժամերը վերաբաշխվում են ՀՍ դասընթացների վրա:

Ֆիզիկական դաստիարակության պարապմունքները հեռակա և դրսեկության ձևերով ուսումնառող ուսանողների համար կարող են իրականացվել նրանց ցանկությամբ,

. ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական (ՀՍ) դասընթացների

դասավանդումն իրականացնել հեղինակային դասախոսությունների, անհատական և

կոլեկտիվ գործնական պարապմունքների, առաջադրանքների և սեմինարների

ձևով` բուհի մշակած ծրագրերով, հաշվի առնելով բուհի մասնագիտական

առանձնահատկությունները, դասախոսների հետազոտական ուղղվածությունը և

հակումները, որոնք կապահովեն կրթաբլոկի դասընթացների թեմատիկայի

լուսաբանումը` ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը համապատասխան,

. սահմանել ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական (ՀՍ)

. ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական (ԸԲ) կրթաբլոկներում ընդգրկված

դասընթացների առանձին բաժինների դասավանդման անհրաժեշտ խորությունը`

կրթաբլոկների դասընթացների ուղղվածությանը համապատասխան և

մասնագիտության առանձնահատկությունների հաշվառմամբ:

. իրականացնել «081300 - Կառավարման տեղեկատվական համակարգեր»

_____________________________________________

                         դասիչ, մասնագիտության անվանում

մասնագիտությամբ կառավարման բակալավրի պատրաստման հիմնական

____________________

                      որակավորման աստիճան

կրթական ծրագիրը կրճատված ժամկետով` համապատասխան ուղղվածության միջին

կամ բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող ուսանողների համար:

ՈՒսուցման ժամկետների կրճատումը կատարվում է մասնագիտական կրթության

նախորդ աստիճանում ուսանողների ձեռք բերած գիտելիքների,

ունակությունների և հմտությունների հիման վրա: Այդ դեպքում ուսուցման

տևողությունը 2 (երկու) տարուց պակաս չպետք է լինի: Կրճատված

ժամկետով ուսուցումը թույլ է տրվում նաև այն անձանց, որոնց կրթական

մակարդակը և բացառիկ ընդունակությունները բավարար հիմք են նման

ուսուցում իրականացնելու համար,

. առանձին դեպքերում, մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները

մշակող ԿԳՆ գիտամեթոդական հանձնաժողովի հետ համաձայնեցված`

«081300 - Կառավարման տեղեկատվական համակարգեր»

_____________________________________________

           դասիչ, մասնագիտության անվանում

 

մասնագիտության համար բուհերն իրավունք ունեն մինչև 20%-ի սահմանում

փոփոխել ընդհանուր մասնագիտական դասընթացների (ԸՄԴ) կրթաբլոկի

ժամաքանակը, իսկ առանձին դասընթացները` մինչև 40%-ի սահմաններում:

 

6.2. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները.

Կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը

____________________

որակավորման աստիճան պետք է ապահովվի գիտամանկավարժական կադրերով, որոնք, որպես կանոն, ունեն դասընթացների դասավանդման ուղղվածությանը համապատասխանող բազային կրթություն (առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի) և հետևողականորեն զբաղվում են հետազոտական և գիտամեթոդական գործունեությամբ: Հատուկ մասնագիտացնող դասընթացներ դասավանդող դասախոսները, որպես կանոն, պետք է ունենան գիտական աստիճան (գիտական կոչում) և / կամ համապատասխան գործունեության ոլորտում աշխատանքի փորձ:

Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները պետք է կազմեն պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակասը:

Հիմնական հաստիքային դասախոսները և 0.25 հաստիքից բարձր ձևակերպված համատեղողները նույնպես պետք է կազմեն ընդհանուրի 50%-ից ոչ պակասը:

 

6.3. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները.

Կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը

____________________

որակավորման աստիճան պետք է ներառի ուսանողների կողմից մասնագիտական դասընթացների լաբորատոր, գործնական (սեմինար) աշխատանքների կատարում (աշխատանքների ցանկը պարտադիր տրվում է), ներառյալ որպես պարտադիր բաղադրիչ` համակարգչային կիրառական ծրագրային փաթեթների օգտագործմամբ գործնական առաջադրանքների կատարում: Պարտադիր պահանջ է նաև անհրաժեշտ ինֆորմացիոն բազայի ստեղծումը, որն ապահովում է բարձրորակ մասնագետի պատրաստումը և ուսանողի մուտքը տարբեր ինֆորմացիոն աղբյուրներ, ներառյալ համաշխարհային համացանցը:

Կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը

____________________

որակավորման աստիճան պետք է ապահովվի յուրաքանչյուր ուսանողի մուտքով դեպի գրադարանային ֆոնդեր և տվյալների բազաներ, որոնք ըստ բովանդակության համապատասխանում են հիմնական կրթական ծրագրով նախատեսված դասընթացների լրիվ ցանկին, նույն դասընթացների բաղադրիչներին (դասախոսություններ, գործնական, սեմինար և լաբորատոր պարապմունքներ, կուրսային և դիպլոմային աշխատանքների խորհրդատվություն, պրակտիկաների ծրագրեր) նվիրված մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև տեսալսողական նյութերով և ցուցադրական ձեռնարկներով:

Բուհի գրադարանը պետք է հագեցած լինի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված դասընթացների ուսումնամեթոդական համալիրներով, մասնագիտության նորմատիվ-իրավական ակտերով, տեղեկատու գրականությամբ և չափորոշիչներով:

 

6.4. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման պահանջները

Կառավարման բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիր իրականացնող

____________________

որակավորման աստիճան բուհը պետք է ունենա նյութատեխնիկական բազա, որը համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ նորմերին և հակահրդեհային կանոններին, ապահովում է օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված լաբորատոր, սեմինար, գործնական պարապմունքների և միջդասընթացային պատրաստման բոլոր ձևերի և ուսանողների հետազոտական աշխատանքների կատարումը:

 

6.5. Պրակտիկաների կազմակերպման պահանջները

ՈՒսուցման ընթացքում առանձին մասնագիտական դասընթացների և ընտրած մասնագիտացման գծով գործնական ունակությունների, ապագա աշխատավայրում հմտություններ և փորձառումներ ձեռք բերելու նպատակով բնագավառի կազմակերպաիրավական տարբեր ձևերի կազմակերպություններում, հիմնարկներում և հաստատություններում կազմակերպվում են ուսանողների ուսումնական և արտադրական պրակտիկաներ:

ՈՒսանողի արտադրական պրակտիկան մասնագիտության ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչն է, որի կազմակերպման և իրականացման պատասխանատուն բուհն է: Արտադրական պրակտիկան կազմակերպվում է այն հաշվով, որպեսզի շրջանավարտը կարողանա այդ ընթացքում ստացած փորձառությունը օգտագործել իր ավարտական աշխատանքը ձևավորելիս: Եթե շրջանավարտը ուսուցումը համատեղում է աշխատանքի հետ, բուհն իրավունք ունի թույլատրել աշխատավայրում պրակտիկայի անցկացումը, եթե շրջանավարտի աշխատանքի բնույթը համապատասխանում է բուհում ուսումնառած մասնագիտությանը:

Պրակտիկան կարող է կազմակերպվել նաև որոշակի կազմակերպությունում` նախապես կազմված անհատական ծրագրով, եթե շրջանավարտը նույն կազմակերպությունում պաշտոն է զբաղեցնում:

Արտադրական պրակտիկայի տեղերի բացակայության դեպքում բուհը (ֆակուլտետը) այն կազմակերպում է սեփական նյութատեխնիկական բազայի վրա, եթե այն հագեցած է ժամանակակից սարքավորմամբ և ծրագրային միջոցներով:

 

7. «081300 - Կառավարման տեղեկատվական համակարգեր»

_____________________________________________

             դասիչ, մասնագիտության անվանում

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

7.1. Շրջանավարտը պետք է կարողանա լուծել

սույն պետական կրթական չափորոշիչի թ.1.2 կետում նշված որակավորմանը համապատասխանող խնդիրները:

Կառավարման բակալավրը պետք է.

____________________

որակավորման աստիճան

ա/ հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական գիտելիքների բնագավառում`

. ծանոթ լինի ՀՀ Սահմանադրությանը և իր բնագավառի օրենքներին,

. ազատ տիրապետի մասնագիտական հայոց լեզվին (գրավոր և բանավոր) և

հաղորդակցվի երկու օտար լեզուներով,

. ունենա պատկերացում առողջ կենսակերպի մասին, տիրապետի ֆիզիկական

կատարելագործման ունակություններին և հմտություններին,

. իմանա հայոց պատմությունը և արդի քաղաքագիտական զարգացումները,

. ծանոթ լինի համաշխարհային մշակույթին, տիրապետի վարվելաձևի

կուլտուրային, իմանա դրա էթիկական և իրավական նորմերը, որոնք

կարգավորում են մարդու և հասարակության, մարդու և շրջակա միջավայրի

հարաբերությունները,

. գիտենա հոգեբանության և մանկավարժության տարրերը,

. ծանոթ լինի ժամանակակից փիլիսոփայական ուղղություններին, գիտենա

կեցության մասին գիտության հիմնադրույթներ, նյութականի և վերացականի

հասկացություններ, մատերիայի կազմակերպման ձևեր, հետևի սոցիալական

գլոբալ զարգացումներին,

. գիտենա տնտեսագիտության տեսության հիմնադրույթները, մակրո- և

միկրոտնտեսագիտության օրենքները, անցումային շրջանի տնտեսության

առանձնահատկությունները:

բ/ բնագիտության և մաթեմատիկայի բնագավառում`

- ծանոթ լինի ժամանակակից բնագիտության հիմնական սկզբունքներին և

հայեցակարգերին, բնապահպանական գլոբալ և տարածքային հիմնախնդիրներին,

- տիրապետի մաթեմատիկայի հիմնական բաժիններին, հավանականությունների

տեսության և մաթեմատիկական վիճակագրության մեթոդներին, մաթեմատիկական

մոդելավորման եղանակներին,

- տիրապետի տեղեկատվության հավաքման, պահպանման և մշակման համակարգչային

մեթոդներին և կարողանա օգտագործել ժամանակակից տեղեկատվական

տեխնոլոգիաներ,

գ/մասնագիտական գործունեության բնագավառում`

. կարողանա իրականացնել վերլուծական և հետազոտական աշխատանքներ

հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի գնահատման համար,

. տիրապետի սոցիալ-տնտեսական իրավիճակի գնահատման ժամանակակից մեթոդներին,

. մշակի աշխատանքի կազմակերպման ու վարձատրության ռացիոնալացման և

օպտիմալացման միջոցառումներ,

. մշակի ներդրումային և նորամուծությունների ծրագրեր և դրանց իրագործման

միջոցառումներ ձեռնարկի,

. կիրառի արտադրության և աշխատանքի գիտական կազմակերպման մեթոդներ,

. կարողանա իրականացնել մարդկային գործոնի արդյունավետ օգտագործման

աշխատանքներ:

 

Կառավարման բակալավրի հատուկ պատրաստությանը վերաբերվող պահանջները

____________________

որակավորման աստիճան սահմանում է տվյալ մասնագիտացումն առաջադրող բուհը` ՀՀ ԿԳՆ մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները մշակող գիտամեթոդական հանձնաժողովի հետ համաձայնեցրած, որոնք ՀՀ ԿԳՆ-ում մասնագիտացումը հաստատելուց հետո միասնական են դառնում այլ բուհերի համար, բխում են մասնագիտացման կրթաբլոկի բովանդակությունից և տվյալ մասնագիտացմամբ մասնագետներ պատվիրած կազմակերպության գործառնություններից:

Նշված փորձառությունները ներառում են`

. հետազոտական աշխատանք վարելու, վերացական տրամաբանական մտածողության,

ինդուկցիայի և դեդուկցիայի մեթոդները կիրառելու և քննադատական

վերլուծության ունակություններ,

. անծանոթ պայմաններում առաջացած ոչ կոնստրուկտիվ հիմնահարցերի

բացահայտման, հաղթահարման և վերջնական լուծման, սեղմ ժամանակացույցով

աշխատանքներ կազմակերպելու ընդունակություն,

. մասնագիտական գործունեության բնագավառում նորամուծությունների նկատմամբ

ընկալունակության ցուցաբերում:

Կառավարման բակալավրի` մարդկանց հետ աշխատելու փորձառությունը

____________________

որակավորման աստիճան ենթադրում է նրա ունակությունները`

. այլ անձանց հետ փոխգործակցելու, կոլեկտիվում նրանց հետ հաղորդակցվելու,

. խնդիրներ ձևավորելու և դրանք ենթականերին պատվիրակելու,

. մարդկանց ստեղծագործական աճի ձգտումը խրախուսելու և զարգացումն

ապահովելու,

. ծագած տարաձայնությունները և բախումները լուծելու,

. տարբեր զարգացման և մտավոր մակարդակի տեր մարդկանց հետ

համագործակցելու,

. մասնագիտական հարցերի շրջանակներում ընդունելի որոշումների հասնելու

նպատակով բանակցություններ վարելու,

. տարաբնույթ և տարասեռ մշակութային միջավայրերում աշխատելու և այլն:

Կառավարման բակալավրի` ինֆորմացիայի հետ աշխատելու փորձառությունը

____________________

որակավորման աստիճան պահանջում է պարտադիր հմտություններ`

. պաշտոնական և ոչ պաշտոնական իրավիճակներում սեփական կարծիքը գրավոր և

բանավոր ձևերով շարադրելու, քննարկելու և գործուն կարգով պաշտպանելու,

. լեզվային և մշակութային տարբերությունների հաշվառմամբ գրավոր

ինֆորմացիան լսելու և վերլուծորեն ընկալելու,

. բանավոր, տպագրված և էլեկտրոնային աղբյուրներից ստացված

տեղեկատվություն որոնելու, ստանալու, համակարգելու, գրավոր ձևակերպելու

և օգտագործելու:

Տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման գծով

Կառավարման բակալավրը պետք է ծանոթ լինի տվյալների մշակման երկուսից ոչ

____________________

որակավորման աստիճան պակաս համակարգերի, համակարգչային և բազմաօգտագործման տեղային ցանցային համակարգերին, ինչպես նաև կարողանա կատարել տեղեկատվության որոնում տվյալների ցանցային բազաներում (www), օգտվել էլեկտրոնային փոստից, տվյալների բազաների փաթեթից:

Կառավարման բակալավրը պետք է հասկանա իր մասնագիտության էությունը և

____________________

որակավորման աստիճան սոցիալական նշանակալիությունը, իր որակավորման շարունակական բարձրացման անհրաժեշտությունը հետբուհական և լրացուցիչ կրթություն ստանալու կամ էլ նոր գիտելիքների ինքնուրույն տիրապետման միջոցով:

 

7.2. Կառավարման բակալավրի եզրափակիչ պետական որակավորման պահանջները

____________________

         որակավորման աստիճան

 

7.2.1. «081300 - Կառավարման տեղեկատվական համակարգեր» մասնագիտությամբ

_____________________________________________

                   դասիչ, մասնագիտության անվանում

Կառավարման բակալավրի եզրափակիչ պետական որակավորումը ներառում է`

____________________

որակավորման աստիճան որակավորման (ավարտական) աշխատանքի պաշտպանությունը և պետական քննության հանձնումը, որոնք թույլ են տալիս բացահայտելու շրջանավարտի տեսական և գործնական պատրաստությունը սույն պետական կրթական չափորոշիչներով սահմանված մասնագիտական խնդիրների լուծման բնագավառում:

 

7.2.2. Կառավարման բակալավրի որակավորման (ավարտական)

____________________

           որակավորման աստիճան

աշխատանքին ներկայացվող պահանջները.

«081300 - Կառավարման տեղեկատվական համակարգեր» մասնագիտությամբ

_____________________________________________

             դասիչ, մասնագիտության անվանում

Կառավարման բակալավրի որակավորման (ավարտական)

____________________

որակավորման աստիճան աշխատանքն ավարտուն մի մշակում է, որը կատարված է մասնագիտության ուսումնական պլանին համապատասխան և նպատակ ունի ամրապնդել և ընդլայնել շրջանավարտի տեսական և գործնական գիտելիքները աշխատանքի ու աշխատավարձի կազմակերպման, աշխատանքային ցուցանիշների վերլուծության և հաշվարկի արտասահմանյան փորձի ուսումնասիրության ու տեղայնացման, կառավարչական աշխատանքների կազմակերպման ոլորտներում:

Բովանդակային առումով որակավորման (ավարտական) աշխատանքը պետք է`

. ներկայացվի որպես բնագավառի հիմնահարցերից մեկին վերաբերող տեսական,

վերլուծական, սոցիալ-տնտեսագիտական կամ փորձարարական հետազոտություն,

որում շրջանավարտը բացահայտում է իր տեսական գիտելիքները և գործնական

ունակությունները, որոնք թույլ են տալիս ինքնուրույն լուծելու

մասնագիտական բնույթի խնդիրներ,

. ցույց տա շրջանավարտի կողմից գիտական և համակարգային վերլուծության

մեթոդների յուրացման աստիճանը, տեսական ընդհանրացումներ և գործնական

եզրակացություններ կատարելու ունակությունը, հիմնավորված

առաջարկություններ և երաշխավորություններ բնագավառի հիմնահարցերի

լուծման կատարելագործման վերաբերյալ,

. կրի ստեղծագործական բնույթ` հավաստի վիճակագրական տվյալների

օգտագործմամբ,

. բացահայտի շրջանավարտի պատրաստության աստիճանը ինքնուրույն աշխատելու

նյութական և ծառայությունների, գործարարության, ֆինանսաբանկային,

քաղաքացիական ծառայության, պետական և մունիցիպալ կառավարման

ոլորտներում,

. համապատասխանի նյութի տրամաբանված և հստակ շարադրման պահանջներին և

հենվի հավաստի փաստերի վրա,

. արտացոլի շրջանավարտի ունակությունը օգտագործելու տեղեկատվության

որոնման, ընտրության, համակարգման և մշակման արդի մեթոդները, աշխատել

բնագավառի նորմատիվ-իրավական ակտերի հետ,

. ձևավորված լինի հրատարակչական արդի նորմատիվներին և պահանջներին

համապատասխան, ունենա հետազոտական աշխատանքի հաշվետվությանը բնորոշ

կառուցվածք և համակարգչային շարվածքի 60-70 էջ ծավալ:

Որակավորման (ավարտական) աշխատանքների թեմատիկան սահմանում է մասնագիտական ամբիոնը: Թեմատիկայում պարտադիր կարգով պետք է ներառվեն` ինֆորմացիոն տեխնոլոգիաների տեսության ու պրակտիկայի առաջնահերթ և հրատապ հարցերը, հաշվի առնելով բուհի (ֆակուլտետի) ընտրած մասնագիտացումները և ընտրովի դասընթացների բովանդակությունն ըստ կրթաբլոկների:

Որակավորման (ավարտական) աշխատանքի կառուցվածքում պետք է ներառվեն հետևյալ բաժինները` ներածությունը, ավարտական աշխատանքի համապատասխան թեմայի մեթոդաբանական հիմնախնդիրները, հետազոտական աշխատանքի վերլուծությունն ու արդյունքները, եզրակացությունները և առաջարկությունները, օգտագործված գրականության ցանկը:

 

7.2.3. Պետական քննությանը ներկայացվող պահանջները.

Եզրափակիչ որակավորման (պետական) քննության բովանդակությունը, անցկացման ձևը և ուսանողների գիտելիքների գնահատման չափանիշները սահմանում է բուհը (ֆակուլտետը) և հաստատում բուհի գիտական խորհուրդը: Նրանում պարտադիր կարգով ներառվում են հարցեր մասնագիտության հետևյալ հիմնական ուսումնական դասընթացներից` ավարտական աշխատանք, ալգորիթմացում և ծրագրավորում, օպերացիոն համակարգեր, տնտեսական ինֆորմացիոն համակարգեր, ինտերնետ ծրագրավորում, էլեկտրոնային կոմերցիա և բիզնես կառավարում, կառավարման ինֆորմացիոն համակարգեր:

 

ԿԱԶՄՈՂՆԵՐ`

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները մշակող գիտամեթոդական հանձնաժողովի աշխատանքային խումբը

 

    _______________________________                ___________________

    պաշտոնը, գիտ. աստիճանը, կոչումը                  անուն, ազգանուն

 

    _______________________________                ___________________

    պաշտոնը, գիտ. աստիճանը, կոչումը                  անուն, ազգանուն

 

«081300 - Կառավարման տեղեկատվական համակարգեր» մասնագիտության

_____________________________________________

             դասիչ, մասնագիտության անվանում

 

պետական կրթական չափորոշիչը քննարկվել և հաստատվել է համալսարանի պետական կրթական չափորոշիչները մշակող գիտամեթոդական հանձնաժողովի 20...թ. --------- -ի նիստում (արձանագրության թ.----):

 

Հանձնաժողովի նախագահ`

 

    _______________________________                ___________________

    պաշտոնը, գիտ. աստիճանը, կոչումը                  անուն, ազգանուն

 

«----» --------------- 200---թ.

 

Համաձայնեցված է.

ՀՀ ԿԳՆ մասնագիտական կրթության

վարչության պետ`

 

    _______________________________                ___________________

        գիտ. աստիճանը, կոչումը                       անուն, ազգանուն

 

«----» --------------- 200---թ.

 

Երաշխավորվող մասնագիտացումների ցանկ

 

______________________________________________________________________

Դասիչ    |Մասնագիտացման և  նրա մեջ ընդգրկված          |Կրեդիտ-|ժամաքա-

|ուսումնական դասընթացների անվանումները       |ներ    |նակները

_________|____________________________________________|_______|_______

ՄԴ.Բ.01  | Թ.1. Մասնագիտացում` ______________________ | ..... | -----

|                     մասնագիտացման անվանումը|       |

ՄԴ.Բ.01.1| __________________________________________ | ..... | -----

ՄԴ.Բ.01.2| ՈՒսումնական դասընթացները`                  | ..... | -----

ՄԴ.Բ.01.3|                  (5-8 անվանում)            | ..... | -----

|                                            |       |

ՄԴ.Բ.02  |                                            | ..... | -----

| Թ.2. Մասնագիտացում` ______________________ |       |

ՄԴ.Բ.02.1|                     մասնագիտացման անվանումը| ..... | -----

ՄԴ.Բ.02.2| __________________________________________ | ..... | -----

ՄԴ.Բ.02.3| ՈՒսումնական դասընթացները`        _________ | ..... | -----

|                   (5-8 անվանում)           |       |

ՄԴ.Բ.03  |                                            | ..... | -----

| Թ.3. Մասնագիտացում` ______________________ |       |

|                     մասնագիտացման անվանումը|       |

ՄԴ.Բ.03.1|                                            | ..... | -----

ՄԴ.Բ.03.2| __________________________________________ | ..... | -----

ՄԴ.Բ.03.3| ՈՒսումնական դասընթացները`                  | ..... | -----

|                                            |       |

|                   (5-8 անվանում)           |       |

|                                            |       |

|                   և  այլն                  |       |

 

---------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
06.10.2009
N 873-Ն
Հրաման