Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇ ...

 

 

110.0873.020210

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»        02            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11010021

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

6 հոկտեմբերի 2009 թվականի N 873-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(74-րդ մաս)

 

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.05  |Միջազգային մարքեթինգ                    |    5    |   80   |

|         |Համաշխարհային տնտեսության զարգացման     |         |        |

|         |օբյեկտիվ գործընթացը հանգեցնում է նրան,  |         |        |

|         |որ ազգային տնտեսության ինտեգրումը       |         |        |

|         |միջազգային տնտեսությանը դրդում է բոլոր  |         |        |

|         |ֆիրմաներին և  կազմակերպություններին     |         |        |

|         |ներգրավվել և  ունենալ իրենց             |         |        |

|         |մասնակցությունը միջազգային բիզնեսում:   |         |        |

|         |Միջազգային մարքեթինգի իրականացումը      |         |        |

|         |ենթադրում է մարքեթինգի ներքին և         |         |        |

|         |արտաքին միջավայրի վերլուծում,           |         |        |

|         |մարքեթինգային հետազոտությունների        |         |        |

|         |անցկացում, կառավարման և  պլանավորման    |         |        |

|         |ֆունկցիաների իրագործում, միջազգային     |         |        |

|         |սպառողի վարքի և  այլ                    |         |        |

|         |առանձնահատկությունների հաշվի առնում, և  |         |        |

|         |այլն: Այսինքն այն ամենը,  ինչն ուղղակի  |         |        |

|         |կամ անուղղակի կարող է ազդել արտաքին     |         |        |

|         |շուկայում ֆիրմայի ձեռնարկատիրական       |         |        |

|         |գործունեության վրա: Ազդեցություն կարող  |         |        |

|         |են ունենալ ինչպես առանձին գործոններ,    |         |        |

|         |որոնք ներազդում են ֆիրմայի              |         |        |

|         |գործունեության վրա ներքին շուկայում,    |         |        |

|         |այնպես էլ գործոններ, որոնք առանձնահատուկ|         |        |

|         |են առանձին երկրների համար: Դրա հետ      |         |        |

|         |մեկտեղ պետք է հաշվի առնել միջազգային    |         |        |

|         |միջավայրի ընդհանուր վիճակը:             |         |        |

|         |«Միջազգային մարքեթինգ» դասընթացի        |         |        |

|         |դասավանդումը «Մարքեթինգ» մասնագիտության |         |        |

|         |0615 բակալավրիական համակարգում այսօր    |         |        |

|         |դարձել է ժամանակի պահանջը:              |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.06  |Ապրանքների առքուվաճառքի պայմանագրեր     |    5    |   80   |

|         |Շուկայական հարաբերությունների զարգացումը|         |        |

|         |և  փոքր գործարարության ինտեգրումը       |         |        |

|         |միջազգային կառույցներին խթան հանդիսացան |         |        |

|         |պայմանագրային հարաբերությունների        |         |        |

|         |իմացության օբյեկտիվ անհրաժեշտության:    |         |        |

|         |Պայմանագրային հարաբերությունների        |         |        |

|         |ձևակերպումը  և  պայմանագրերի կնքումը    |         |        |

|         |պահանջում են յուրահատուկ ստեղծագործական |         |        |

|         |մոտեցում: Ուստի տրամաբանական է          |         |        |

|         |«Ապրանքների առքուվաճառքի պայմանագրեր»   |         |        |

|         |դասընթացի տեսական ուսումնասիրությունը   |         |        |

|         |«Մարքեթինգ» մասնագիտության բակալավրական |         |        |

|         |ուսուցման համակարգում ներառելը:         |         |        |

|         |Դասընթացը ներկայացնում է ապրանքների     |         |        |

|         |առքուվաճառքի պայմանագրերի գործողության  |         |        |

|         |միջավայրն ու նորմատիվային հիմքերը, դրանց|         |        |

|         |կնքման կարգը, առանձնահատկությունները,   |         |        |

|         |գործող գները, վճարման ձևերն  ու         |         |        |

|         |եղանակները, ինչպես նաև  առքուվաճառքի    |         |        |

|         |ժամանակ օգտագործվող այլ պայմաններ և     |         |        |

|         |փաստաթղթեր:                             |         |        |

|         |Դասընթացը հնարավորություն է ընձեռում    |         |        |

|         |ուսանողին ծանոթանալ պայմանագրի կնքման   |         |        |

|         |ընդհանուր սկզբունքներին, որոշակի        |         |        |

|         |գործարքի օրինակով ինքնուրույն մշակել այս|         |        |

|         |կամ այն պայմանագրի ձևը:                 |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.07  |Գնորդի վարքի հետազոտում և  կանխատեսում  |    5    |   80   |

|         |Գնորդի վարքի հետազոտումը և  կանխատեսումը|         |        |

|         |մարքեթինգի հայեցակարգերից մեկն է,       |         |        |

|         |մարքեթինգի բաղկացուցիչ մասն է, նրա      |         |        |

|         |կարևոր  գործառույթը, քանի որ մարքեթինգի |         |        |

|         |կիրառումն ուղղված է սպառողների          |         |        |

|         |պահանջարկների ուսումնասիրության և  այն  |         |        |

|         |լավագույն ձևով  բավարարելուն:           |         |        |

|         |  Առարկայի ուսումնասիրության ընթացքում  |         |        |

|         |նախատեսվում է ուսանողին ապահովել        |         |        |

|         |անհրաժեշտ գիտելիքներով գնորդի բնութագրի,|         |        |

|         |գնում կատարելու որոշման փուլերի, գնում  |         |        |

|         |կատարելու դրդապատճառների վերաբերյալ:    |         |        |

|         |Ինչպես նաև  հնարավորություն է ընձեռում  |         |        |

|         |վերլուծել գնորդի վարքի ուսումնասիրության|         |        |

|         |մեթոդները, բացահայտել հարցում           |         |        |

|         |անցկացնելու տեսակները (հարցաշարի,       |         |        |

|         |աղյուսակի, բալային համակարգի տեսքով),   |         |        |

|         |նրա ձևերը  (ստոպ հարցում, հարցում ընտրած|         |        |

|         |օբյեկտում, տնից տուն այցելելով, փոստով, |         |        |

|         |հեռախոսով), նշել դրանց դրական և         |         |        |

|         |բացասական կողմերը:                      |         |        |

|         |Դասընթացի ընթացքում նախատեսվում է       |         |        |

|         |հարցումների միջոցով կազմակերպել         |         |        |

|         |գործնական նորույթներ, բացահայտել գնորդի |         |        |

|         |վարքի կանխատեսման մեխանիզմը, վարքի      |         |        |

|         |մոդելների բովանդակությունը և  վերջապես  |         |        |

|         |ուսումնասիրել գնորդների իրավունքները,   |         |        |

|         |բացահայտել այն խախտելու փաստերը:        |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.08  |Ծառայությունների ոլորտի մարքեթինգ       |    5    |   80   |

|         |ՀՀ-ում տեղի են ունենում խորը տնտեսական  |         |        |

|         |վերափոխումներ, որոնք պայմանավորված են   |         |        |

|         |շուկայական հարաբերություններին անցման   |         |        |

|         |գործընթացներով: Իրականացվող             |         |        |

|         |վերափոխումները հանգեցրել են             |         |        |

|         |սոցիալ-տնտեսական կապերի ծավալների և     |         |        |

|         |հոսքերի մեծացմանը: Կազմակերպությունները |         |        |

|         |իրենց գործարար ակտիվությունը կարգավորում|         |        |

|         |են շուկայական մեթոդներ կիրառելու        |         |        |

|         |միջոցով: Փաստացի ոչ մի հաջող գործող     |         |        |

|         |կազմակերպություն չի կարող շրջանցել      |         |        |

|         |մարքեթինգի առանձին տարրերի կիրառման     |         |        |

|         |անհրաժեշտությունը: «Ծառայությունների    |         |        |

|         |ոլորտի մարքեթինգ» դասընթացի նպատակն է   |         |        |

|         |ուսանողներին սովորեցնել ծառայությունների|         |        |

|         |ոլորտի մարքեթինգի հիմնական հարցերը և    |         |        |

|         |դրանց գործնական կիրառման                |         |        |

|         |հնարավորությունները տվյալ ոլորտի առանձին|         |        |

|         |ճյուղերում: Ծրագրում ներկայացված են     |         |        |

|         |«Ծառայությունների ոլորտի մարքեթինգ»     |         |        |

|         |դասընթացի նպատակը, խնդիրները,           |         |        |

|         |գործառույթները, ծառայությունների և      |         |        |

|         |ծառայությունների մարքեթինգի             |         |        |

|         |առանձնահատկությունները, դրանց ձևավորման |         |        |

|         |և  դրսևորման  համակարգը: Առանձնահատուկ  |         |        |

|         |ուշադրություն է հատկացվել մարքեթինգային |         |        |

|         |հետազոտություններին, գնային,            |         |        |

|         |կոմունիկացիոն և  բաշխման                |         |        |

|         |քաղաքականություններին:                  |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.09  |Մարքեթինգային հետազոտություններ         |    5    |   60   |

|         |  Արդի տնտեսությունում սրվել է          |         |        |

|         |տեղեկատվությամբ ապահովվածության խնդիրը: |         |        |

|         |Այս առումով մարքեթինգային               |         |        |

|         |հետազոտությունների սկզբունքների,        |         |        |

|         |մեթոդների, եղանակների, ու գործիքների    |         |        |

|         |իմացությունը խիստ անհրաժեշտություն է    |         |        |

|         |ներկայացնում: Արդյունավետ որոշումներ    |         |        |

|         |կայացնելու համար յուրաքանչյուր ֆիրմա    |         |        |

|         |պետք է տիրապետի սպառողների, շուկայական  |         |        |

|         |իրավիճակի, մրցակիցների վերաբերյալ       |         |        |

|         |որակյալ տեղեկատվության: Ընդ որում,      |         |        |

|         |տեղեկատվությունը ոչ միայն հիմք է        |         |        |

|         |արդյունավետ որոշումներ ընդունելու համար,|         |        |

|         |այլև   մարքեթինգային ռեսուրս է, որը     |         |        |

|         |ֆիրմային տալիս է ռազմավարական           |         |        |

|         |տեսանկյունից շատ կարևոր  մրցակցային     |         |        |

|         |առավելություններ: Սուր մրցակցության     |         |        |

|         |պայմաններում, երբ ֆիրման մշակում է      |         |        |

|         |առավել բարդ մարքեթինգային մոտեցումներ,  |         |        |

|         |խիստ մեծանում է պահանջը մարքեթինգային   |         |        |

|         |գործիքների արդյունավետության վերաբերյալ |         |        |

|         |տեղեկատվության նկատմամբ: Իսկ            |         |        |

|         |տեղեկատվության ստացման, մշակման և       |         |        |

|         |պահպանման ավանդական ձևը  մարքեթինգային  |         |        |

|         |հետազոտություններն են: Գործարար         |         |        |

|         |աշխարհի զարգացման այսօրվա տեմպերի       |         |        |

|         |պայմաններում հաջողության հասնելու որոշիչ|         |        |

|         |գործոնը մարքեթինգային հետազոտությունների|         |        |

|         |արդյունավետ իրականացումն է: Դրան        |         |        |

|         |հասնելու հմտությունների ձևավորմանն  է   |         |        |

|         |միտված «Մարքեթինգային հետազոտություններ»|         |        |

|         |դասընթացը:                              |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.10  |Նորամուծական գործունեության             |    5    |   60   |

|         |մարքեթինգային ապահովում                 |         |        |

|         |  Արդի տնտեսագիտական գրականության մեջ   |         |        |

|         |ներկայիս համաշխարհային տնտեսությունն    |         |        |

|         |ունի տարբեր բնորոշումներ. տեղեկատվական, |         |        |

|         |տեխնոլոգիական, «Նոր» կամ                |         |        |

|         |տեղեկատվական-տեխնոլոգիական, որոնք բոլորն|         |        |

|         |էլ ունեն բնորոշման իրենց միասնական ելման|         |        |

|         |կետը, ըստ որի համաշխարհային             |         |        |

|         |տնտեսությունը ներկայացվում է իբրև       |         |        |

|         |ինովացիոն կամ նորամուծական, կամ         |         |        |

|         |գիտելիքահենք:                           |         |        |

|         |  Ակնհայտ է, որ նորամուծական            |         |        |

|         |գործունեությունը պայամանավորված է       |         |        |

|         |քաղաքակրթության զարգացմամբ, մարդկանց    |         |        |

|         |հարաճուն պահանջմունքների բավարարման     |         |        |

|         |անհրաժեշտությամբ և  գլոբալ              |         |        |

|         |հիմնախնդիրներով ու ռեսուրսների          |         |        |

|         |սակավությամբ:                           |         |        |

|         |   Հատկանշական է սակայն նաև  այն, որ    |         |        |

|         |նորամուծական գործունեությունը մի կողմից |         |        |

|         |լուծում ու մի կողմից էլ նոր գլոբալ      |         |        |

|         |հիմնախնդիրներ է առաջադրում, որոնցից     |         |        |

|         |ամենաէականը նորարարական արդյունքի բարձր |         |        |

|         |գնով պայմանավորված դրանց տեղայնացման    |         |        |

|         |անհնարինությունն է թույլ զարգացած       |         |        |

|         |երկրներում, ինչը մյուս կողմից առավել    |         |        |

|         |սրում է երկրների անհամաչափ զարգացման    |         |        |

|         |խնդիրները: Մյուս կողմից նորարական       |         |        |

|         |գործունեությունը նպաստում է ապրանքների  |         |        |

|         |բարոյական մաշվածքի արագացմանը, ինչը     |         |        |

|         |անընդհատ նոր ծախսերի գեներացման պատճառ է|         |        |

|         |հանդիսանում:                            |         |        |

|         |  Ակնհայտորեն ինչպես նորամուծական       |         |        |

|         |գործունեությունը, այնպես էլ նորարարական |         |        |

|         |արդյունքների տեղայնացման աշխատանքները   |         |        |

|         |պահանջում են խորքային վերլուծություններ |         |        |

|         |և  դիրքավորման կամ գնահատման ու         |         |        |

|         |տեղայնացման արդյունավետ                 |         |        |

|         |ռազմավարությունների մշակում ինչի        |         |        |

|         |հիմնական լուծումը տալիս են մարքեթինգի   |         |        |

|         |փիլիսոփայությունն ու գործիքակազմը:      |         |        |

|         |Խնդիրը տվյալ դեպքում կայանում է մի      |         |        |

|         |կողմից չհայտավորված ու գաղտնի           |         |        |

|         |պահանջարկների բացահայտման, գնահատման ու |         |        |

|         |կանխատեսման և  դրանք բավարարելուն միտված|         |        |

|         |ապրանքների թողարկման, մյուս կողմից      |         |        |

|         |նորարական արդյունքների տեղայնացման      |         |        |

|         |արդյունավետության գնահատման փորձի և     |         |        |

|         |հմտությունների կուտակման մեջ: Մյուս     |         |        |

|         |կողմից ակնհայտ է, որ նորամուծական ոլորտի|         |        |

|         |առանձնահատկություններով պայմանավորված   |         |        |

|         |մարքեթինգի գործիքակազմն էլ նշյալ        |         |        |

|         |ոլորտում որոշակիորեն տարբերվելու է      |         |        |

|         |ավանդական մարքեթինգային մոտեցումներից`  |         |        |

|         |ըստ էության դառնալով նոր կառավարչական   |         |        |

|         |լուծումների մշակման ու կիրարկման պատճառ:|         |        |

|         |  «Նորամուծական գործունեության          |         |        |

|         |մարքեթինգային ապահովումը» բակալավրիական |         |        |

|         |ուսուցման դասընթացի այս ծրագիրը         |         |        |

|         |նախատեսում է դասախոսություններ ու       |         |        |

|         |գործնական պարապմունքներ ինը թեմաներով:  |         |        |

|         |Դասընթացը նախատեսում է նաև  ինքնուրույն |         |        |

|         |վերլուծություններ, անհատական աշխատանքներ|         |        |

|         |և  գործարար խաղերի անցկացում:           |         |        |

|_________|________________________________________|_________|________|

|ՄԴ.Պ.11  |Որոշումների ընդունման գործընթացը        |    5    |   60   |

|         |մարքեթինգում                            |         |        |

|         |  Շուկայական բարդ հարաբերությունների    |         |        |

|         |արմատավորումը և  գործնական դրսևորումը,  |         |        |

|         |օբյեկտիվորեն հանգեցրեց տնտեսության բոլոր|         |        |

|         |ոլորտներում խորը ֆունկցիոնալ            |         |        |

|         |վերամասնագիտացման անհրաժեշտության: Նման |         |        |

|         |կառուցվածքային փոփոխությունների         |         |        |

|         |ժամանակաշրջանում կազմակերպություններում |         |        |

|         |ի հայտ են գալիս բարդ իրավիճակներ և      |         |        |

|         |հիմնախնդիրներ, որոնք պահանջում են       |         |        |

|         |գիտականորեն հիմնավորված որոշումներ`     |         |        |

|         |դրանց կենսագործում իրական պայմաններում: |         |        |

|         |  Ժամանակակից գործարար միջավայրում,     |         |        |

|         |որոշումների կայացման գործընթացը,        |         |        |

|         |հատկապես մարքեթինգային որոշումների      |         |        |

|         |կայացումը, լի է բարդություններով, որոնք |         |        |

|         |հիմնականում կապված են մարքեթինգային     |         |        |

|         |միջավայրի անկանխատեսելիության, մրցակից  |         |        |

|         |ֆիրմաների ինովացիոն ակտիվ               |         |        |

|         |քաղաքականության, ռեսուրսների            |         |        |

|         |սահմանափակության, տարբեր ռազմավարական և |         |        |

|         |մարտավարական մոտեցումների առկայության և |         |        |

|         |այլնի հետ: Նման պայմանները հանգեցնում են|         |        |

|         |այն բանին, որ ավանդաբար կիրառվող        |         |        |

|         |կառավարչական  որոշումների կայացման      |         |        |

|         |մեթոդաբանությունը ոչ լիարժեք է          |         |        |

|         |արձագանքում շուկայի և  տնտեսվարող       |         |        |

|         |սուբյեկտների պահանջներին: Դրանից ելնելով|         |        |

|         |վերջինները մշակում են որոշումների       |         |        |

|         |կայացման սեփական` կիսաինտուիտիվ         |         |        |

|         |տարբերակներ: Ուստի տրամաբանական է       |         |        |

|         |«Որոշումների կայացման գործընթացը        |         |        |

|         |մարքեթինգում» դասընթացի տեսական         |         |        |

|         |ուսումնասիրումը բակալավրիական           |         |        |

|         |ուսումնական գործընթացում: Դասընթացը     |         |        |

|         |նախատեսում է նաև  գործարար խաղերի       |         |        |

|         |անցկացում, գործնական իրավիճակների       |         |        |

|         |առաջադրում և  լուծում:                  |         |        |

._____________________________________________________________________.

 

4.1. Առկա ձևով ուսուցման դեպքում լսարանային պարապմունքներին պետք է տրամադրվի յուրաքանչյուր ուսումնական դասընթացին հատկացվող ժամաքանակի 50%-ից ոչ պակասը, իսկ հեռակա ձևով ուսուցման դեպքում` 10%-ից ոչ պակասը:

 

5. 081700 - «ՇՈՒԿԱՅԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (ՄԱՐՔԵԹԻՆԳ)» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԿՈՄԵՐՑԻԱՅԻ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

5.1. Կոմերցիայի բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման ժամկետը, ներառյալ ուսանողի հետազոտական աշխատանքը, առկա ուսուցման ձևով 194 շաբաթ է, որից.

    . տեսական ուսուցումը և  միջանկյալ և  ամփոփ ստուգումները`    146 շաբաթ,

    . պրակտիկաները`                                               8 շաբաթ,

    այդ թվում` ուսումնական պրակտիկա`                              4 շաբաթ,

    արտադրական պրակտիկա`                                          4 շաբաթ:

    . եզրափակիչ պետական որակավորումը`                             6 շաբաթ,

այդ թվում` որակավորման (ավարտական) աշխատանքի պատրաստումը և   4 շաբաթ պաշտպանությունը`

    և  պետական քննությունը`                                       2 շաբաթ

    . արձակուրդները`                                             34 շաբաթ:

Ավարտական աշխատանքի կատարման ժամանակացույցը, ընթացիկ վերահսկման և ատեստավորման ձևը, պաշտպանության թույլատրման կարգը սահմանում է բուհը (ֆակուլտետը), որը հաստատում է բուհի գիտական խորհուրդը:

 

5.2. Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող անձանց համար կոմերցիայի բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի յուրացման ժամկետները հեռակա ուսուցման ձևով երկարացվում են մինչև 1 տարի` սույն պետական կրթական չափորոշիչի թ.1.2-ով սահմանված ժամկետի նկատմամբ:

 

5.3. ՈՒսանողի ուսումնական ծանրաբեռնվածության առավելագույն ծավալը սահմանվում է շաբաթական 54 ժամ, որը համարժեք է 1.5 ակադեմիական կրեդիտի, իսկ 1 կրեդիտը համարժեք է ուսանողի 30 լրիվ կամ 36 ակադեմիական ժամի ուսումնական ծանրաբեռնվածությանը` ներառյալ լսարանային և արտալսարանային (ինքնուրույն) աշխատանքները:

 

5.4. Առկա ուսուցման ձևով սովորող ուսանողի լսարանային պարապմունքների ծավալը չպետք է գերազանցի շաբաթական 36 ժամ: Նշված ծավալում չեն ընդգրկվում ֆիզիկական դաստիարակություն և ֆակուլտատիվ դասընթացների դասաժամերը: ՈՒսումնական տարվա տեսական ուսուցման տևողությունը (ներառյալ միջանկյալ և ամփոփ ստուգումները) 40 շաբաթ է:

 

5.5. Հեռակա ուսուցման ձևով սովորող ուսանողի համար պետք է ապահովվի տարեկան 160 ժամից ոչ պակաս ծավալով դասախոսների հետ պարապմունքներ անցկացնելը:

 

5.6. ՈՒսումնական տարվա արձակուրդները պետք է 7-12 շաբաթ լինեն, այդ թվում` 2 շաբաթից ոչ պակաս` ձմեռային քննաշրջանից հետո:

 

6. 081700 - «ՇՈՒԿԱՅԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (ՄԱՐՔԵԹԻՆԳ)» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԿՈՄԵՐՑԻԱՅԻ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6.1. Կոմերցիայի բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի մշակմանը ներկայացվող պահանջները.

 

6.1.1. Սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա բուհն ինքնուրույն է մշակում և հաստատում կոմերցիայի բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը:

ՈՒսումնական դասընթացի բաղադրիչների տեսակները (դասախոսություն, գործնական, սեմինար, լաբորատոր պարապմունքներ, անհատական և կուրսային աշխատանքների խորհրդատվություն և այլն) և ծավալները` դասընթացին հատկացված դասաժամերի շրջանակում սահմանում է բուհը: ՈՒսուցման ողջ շրջանում ուսումնական ժամաքանակի ընդհանուր հաշվեկշռում ակտիվ մեթոդներով ուսանողի տեսական ուսուցումը չպետք է ցածր լինի 25%-ից:

ՈՒսանողի գիտելիքի ստուգման և գնահատման համակարգի տեսակն ընտրում է բուհը: Տվյալ դասընթացից /մոդուլից/ ուսանողի գիտելիքների եզրափակիչ գնահատականը հիմնավորվում է ոչ միայն եզրափակիչ քննության և ստուգարքի արդյունքներով, այլ նաև այդ գնահատականը պետք է հաշվի առնի ուսանողի ընթացիկ ակտիվությունը, գիտելիքների միջանկյալ ստուգումները, հաճախումները, ինչպես նաև անհատական, արտալսարանային աշխատանքը: Գնահատականի 65-70%-ը ձևավորվում է կիսամյակի ընթացքում գիտելիքների միջանկյալ ստուգումներով և վերը նշված բաղկացուցիչներով, իսկ 30-35%-ը եզրափակիչ քննությամբ կամ ստուգարքի արդյունքով:

Գիտելիքի ստուգումն անց է կացվում գրավոր: Բուհի իրավունքն է ուսումնական դասընթացների գնահատման եղանակի /ստուգարք կամ քննություն/ ընտրությունը:

ՈՒսանողների գիտելիքների ընթացիկ գնահատման գործում բուհն օգտագործում է իրեն նպատակահարմար սանդղակ:

Միջազգային մասնագիտական կրթական համակարգին ինտեգրվելու և ուսանողների ակադեմիական շարժունակությունն ապահովելու նպատակով ուսումնական գործընթացը կազմակերպվում է ակադեմիական կրեդիտների կուտակման ու փոխանցման համակարգով: Հենց այդ համակարգում նպատակահարմար է կիրառել գիտելիքների գնահատման բազմագործոնային եղանակը:

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թ. հունիսի 19-ի N 588-Ա/Ք հրամանով հաստատվել Է «Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կրեդիտային համակարգով կազմակերպման» օրինակելի կարգը, որտեղ ներկայացված են համաեվրոպական կրեդիտային համակարգի այն հիմնական սահմանումներն ու դրույթները, որոնք կիրառվում են ՀՀ բարձրագույն կրթության համակարգում:

Կրեդիտների փոխանցման և կուտակման եվրոպական համակարգը (ԿՓԿԵՀ) միասնական համաեվրոպական կրեդիտային համակարգ է, որտեղ ուսանողի լրիվ ուսումնական բեռնվածքը 1 ուստարում գնահատվում է 60 կրեդիտ: Այն նախատեսված է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ) ուսանողների ձեռք բերած կրթական արդյունքների արժևորման, պաշտոնական ճանաչման և բուհից բուհ տեղափոխումը դյուրացնելու համար: ԿՓԿԵՀ կրեդիտը չի չափում դասախոսի ուսումնական գործունեության (դասավանդման) աշխատածավալը: Այն չափում է ուսանողի ուսումնական աշխատանքի (ուսումնառության) ծավալը:Կրեդիտը չի չափում ուսանողի ստացած գիտելիքի որակը, այն չափվում է ակադեմիական առաջադիմության գնահատականներով: Կրեդիտային և գնահատման համակարգերի միջև փոխադարձ ներգործության որևէ կապ չկա: Անհատական կամ կուրսային աշխատանքը դիտարկվում է որպես դասընթացի ուսումնական բաղադրիչ և իրականացվում է այդ դասընթացին հատկացված դասաժամերից դուրս` որպես արտալսարանային աշխատանք: Անհատական աշխատանք է տրվում քննությամբ ավարտվող մասնագիտական և մասնագիտացման մոդուլներին, ինչպես նաև ստուգարքով ավարտվող մասնագիտացման մոդուլներին:

Մասնագիտության ուսումնական պլանով (հավելված 2) նախատեսված բոլոր ուսումնական դասընթացների, կուրսային աշխատանքների և պրակտիկաների համար պարտադիր է եզրափակիչ գնահատականի նշանակումը:

Մասնագիտացման դասընթացների կրթաբլոկը ընդհանուր մասնագիտական դասընթացների կրթաբլոկի տրամաբանված հաջորդականությունն է, որը ընտրած մասնագիտությամբ նախատեսված գործունեության բնագավառներում նպաստում է ուսանողի խորը մասնագիտական գիտելիքների և ունակությունների ձեռքբերմանը: Այն մասնագիտությունների գծով, որոնց անվանման մեջ առկա է ըստ ոլորտների և ճյուղերի արտահայտությունը, ընտրած բնագավառի համար շրջանավարտի պատրաստման առանձնահատկությունները առաջին հերթին հաշվի են առնվում մասնագիտացման դասընթացների միջոցով: Բուհը պետական կրթական չափորոշիչի հավելված 1-ում տրված ցանկից ինքնուրույն է ընտրում իրեն համապատասխանող մասնագիտացումը և իրավունք ունի փոփոխելու կամ լրացնելու մասնագիտացման դասընթացների ցանկը, կամ էլ ՀՀ ԿԳՆ մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչը մշակող գիտամեթոդական հանձնաժողովի հետ համաձայնեցրած` ձևավորելու նոր մասնագիտացում:

ՈՒսանողի կողմից ընտրովի դասընթացների ուսումնառությունը պարտադիր է, իսկ դրանց ցանկը երաշխավորական բնույթ է կրում, որը կարող է փոփոխել կամ լրացնել բուհը:

Ֆակուլտատիվ դասընթացների կրթաբլոկի ցանկը նույնպես երաշխավորական բնույթ է կրում և ուսանողի համար պարտադիր չէ, իսկ դրանց հաճախելու դեպքում կրթաբլոկին հատկացրած ժամաքանակների 30%-ին վերաբերվող դասընթացներից պարտադիր է ուսանողների գիտելիքների ստուգումը և գնահատումը:

Բակալավրի աստիճան ստանալու համար սահմանված 240 կրեդիտից`

. հումանիտար և սոցիալական դասընթացների գումարային կրեդիտը հավասար է

36-ի (18 մոդուլ, յուրաքանչյուրը` 2-ական կրեդիտ),

. մաթեմատիկական և բնագիտական դասընթացների գումարային կրեդիտը հավասար է

18-ի (6 մոդուլ, յուրաքանչյուրը` 3-ական կրեդիտ),

. պարտադիր ընդհանուր մասնագիտական դասընթացների գումարային կրեդիտը

հավասար է 68-ի (17 մոդուլ, յուրաքանչյուրը` 4-ական կրեդիտ),

Համաձայն վերը նշվածի` հումանիտար և սոցիալական դասընթացների և ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների գումարային կրեդիտը կազմում է 54, որը բակալավրի աստիճան ստանալու համար սահմանված 240 կրեդիտի 22.5 տոկոսն է: ՀՊՏՀ բոլոր մասնագիտությունների ուսումնական պլաններում ներառված պարտադիր մասնագիտական մոդուլների գումարային կրեդիտը 122 է: Մնացած 118 կրեդիտը ձևավորվում է թողարկող ամբիոնների առաջադրած մասնագիտացման մոդուլներով, ինչպես նաև վերջին 8-րդ կիսամյակում ներառված արտադրական պրակտիկայով, ավարտական աշխատանքով և պետական քննությամբ: ՈՒսանողի ընդհանուր ծանրաբեռնվածության 77.5 տոկոսը հատկացված է տնտեսագիտության ուսումնասիրմանը:

6.1.2. Մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում բուհն իրավասու է`

. 5%-ի սահմաններում փոփոխել դասընթացների կրթաբլոկներին հատկացրած

ժամաքանակները, իսկ առանձին դասընթացներինը` մինչև 10%-ի սահմաններում,

. ձևավորել հումանիտար և սոցիալական դասընթացների կրթաբլոկ, որի

պարտադիր բաղադրիչում (թ. 4 բաժին) անհրաժեշտ է հետևյալ դասընթացների

առկայությունը`

«Ֆիզիկական դաստիարակություն «(160 ժ.),

«Հայոց պատմություն» (80 ժ),

«Հայոց լեզու և հայ գրականություն» (80 ժ),

«Ռուսաց լեզու» (120 ժ),

«Օտար լեզու» (160 ժ.),

«Փիլիսոփայություն» (60 ժ.),:

Մնացած դասընթացները կարող են ընդգրկվել ըստ բուհի հայեցողության: Այս դեպքում հնարավոր է նրանց միջդասընթացային միավորումը` բովանդակության պարտադիր նվազագույնի պահպանմամբ:

Եթե դասընթացը ընդհանուր մասնագիտական կամ մասնագիտացման դասընթացների կրթաբլոկի մի մասն է կազմում, դրա համար հատկացված ժամերը վերաբաշխվում են ՀՍ դասընթացների վրա:

Ֆիզիկական դաստիարակության պարապմունքները հեռակա և դրսեկության ձևերով ուսումնառող ուսանողների համար կարող են իրականացվել նրանց ցանկությամբ,

. ընդհանուր հումանիտար և սոցիալական (ՀՍ) դասընթացների դասավանդումն

իրականացնել հեղինակային դասախոսությունների, անհատական և կոլեկտիվ

գործնական պարապմունքների, առաջադրանքների և սեմինարների ձևով` բուհի

մշակած ծրագրերով, հաշվի առնելով բուհի մասնագիտական

առանձնահատկությունները, դասախոսների հետազոտական ուղղվածությունը և

հակումները, որոնք կապահովեն կրթաբլոկի դասընթացների թեմատիկայի

լուսաբանումը` ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը համապատասխան,

. սահմանել ընդհանուր հումանիտար և սոցիալական (ՀՍ)

. ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական (ԸԲ) կրթաբլոկներում ընդգրկված

դասընթացների առանձին բաժինների դասավանդման անհրաժեշտ խորությունը`

կրթաբլոկների դասընթացների ուղղվածությանը համապատասխան և

մասնագիտության առանձնահատկությունների հաշվառմամբ:

. իրականացնել 081700 - «Շուկայաբանություն (Մարքեթինգ)» մասնագիտությամբ

կոմերցիայի բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը կրճատված

ժամկետով` համապատասխան ուղղվածության միջին կամ բարձրագույն

մասնագիտական կրթություն ունեցող ուսանողների համար: ՈՒսուցման

ժամկետների կրճատումը կատարվում է մասնագիտական կրթության նախորդ

աստիճանում ուսանողների ձեռք բերած գիտելիքների, ունակությունների և

հմտությունների հիման վրա: Այդ դեպքում ուսուցման տևողությունը 2

(երկու) տարուց պակաս չպետք է լինի: Կրճատված ժամկետով ուսուցումը թույլ

է տրվում նաև այն անձանց, որոնց կրթական մակարդակը և բացառիկ

ընդունակությունները բավարար հիմք են նման ուսուցում իրականացնելու

համար,

. առանձին դեպքերում, մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները

մշակող ԿԳՆ գիտամեթոդական հանձնաժողովի հետ համաձայնեցված`

081700 - «Շուկայաբանություն (Մարքեթինգ)» մասնագիտության համար բուհերն

իրավունք ունեն մինչև 20%-ի սահմանում փոփոխել ընդհանուր մասնագիտական

դասընթացների (ԸՄԴ) կրթաբլոկի ժամաքանակը, իսկ առանձին դասընթացները`

մինչև 40%-ի սահմաններում:

 

6.2. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները.

Կոմերցիայի բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի գիտամանկավարժական կադրերով, որոնք, որպես կանոն, ունեն դասընթացների դասավանդման ուղղվածությանը համապատասխանող բազային կրթություն (առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի) և հետևողականորեն զբաղվում են հետազոտական և գիտամեթոդական գործունեությամբ: Հատուկ մասնագիտացնող դասընթացներ դասավանդող դասախոսները, որպես կանոն, պետք է ունենան գիտական աստիճան (գիտական կոչում) և / կամ համապատասխան գործունեության ոլորտում աշխատանքի փորձ:

Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները պետք է կազմեն պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակասը:

Հիմնական հաստիքային դասախոսները և 0.25 հաստիքից բարձր ձևակերպված համատեղողները նույնպես պետք է կազմեն ընդհանուրի 50%-ից ոչ պակասը:

 

6.3. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները.

Կոմերցիայի բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ներառի ուսանողների կողմից մասնագիտական դասընթացների լաբորատոր, գործնական (սեմինար) աշխատանքների կատարում (աշխատանքների ցանկը պարտադիր տրվում է), ներառյալ որպես պարտադիր բաղադրիչ` համակարգչային կիրառական ծրագրային փաթեթների օգտագործմամբ գործնական առաջադրանքների կատարում: Պարտադիր պահանջ է նաև անհրաժեշտ ինֆորմացիոն բազայի ստեղծումը, որն ապահովում է բարձրորակ մասնագետի պատրաստումը և ուսանողի մուտքը տարբեր ինֆորմացիոն աղբյուրներ, ներառյալ համաշխարհային համացանցը:

Կոմերցիայի բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր ուսանողի մուտքով դեպի գրադարանային ֆոնդեր և տվյալների բազաներ, որոնք ըստ բովանդակության համապատասխանում են հիմնական կրթական ծրագրով նախատեսված դասընթացների լրիվ ցանկին, նույն դասընթացների բաղադրիչներին (դասախոսություններ, գործնական, սեմինար և լաբորատոր պարապմունքներ, կուրսային և դիպլոմային աշխատանքների խորհրդատվություն, պրակտիկաների ծրագրեր) նվիրված մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև տեսալսողական նյութերով և ցուցադրական ձեռնարկներով:

Բուհի գրադարանը պետք է հագեցած լինի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված դասընթացների ուսումնամեթոդական համալիրներով, մասնագիտության նորմատիվ-իրավական ակտերով, տեղեկատու գրականությամբ և չափորոշիչներով:

 

6.4. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման պահանջները

Կոմերցիայի բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիր իրականացնող բուհը պետք է ունենա նյութատեխնիկական բազա, որը համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ նորմերին և հակահրդեհային կանոններին, ապահովում է օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված լաբորատոր, սեմինար, գործնական պարապմունքների և միջդասընթացային պատրաստման բոլոր ձևերի և ուսանողների հետազոտական աշխատանքների կատարումը:

 

6.5. Պրակտիկաների կազմակերպման պահանջները

ՈՒսուցման ընթացքում առանձին մասնագիտական դասընթացների և ընտրած մասնագիտացման գծով գործնական ունակությունների, ապագա աշխատավայրում հմտություններ և փորձառումներ ձեռք բերելու նպատակով բնագավառի կազմակերպաիրավական տարբեր ձևերի կազմակերպություններում, հիմնարկներում և հաստատություններում կազմակերպվում են ուսանողների ուսումնական և արտադրական պրակտիկաներ:

ՈՒսանողի արտադրական պրակտիկան մասնագիտության ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչն է, որի կազմակերպման և իրականացման պատասխանատուն բուհն է: Արտադրական պրակտիկան կազմակերպվում է այն հաշվով, որպեսզի շրջանավարտը կարողանա այդ ընթացքում ստացած փորձառությունը օգտագործել իր ավարտական աշխատանքը ձևավորելիս: Եթե շրջանավարտը ուսուցումը համատեղում է աշխատանքի հետ, բուհն իրավունք ունի թույլատրել աշխատավայրում պրակտիկայի անցկացումը, եթե շրջանավարտի աշխատանքի բնույթը համապատասխանում է բուհում ուսումնառած մասնագիտությանը:

Պրակտիկան կարող է կազմակերպվել նաև որոշակի կազմակերպությունում` նախապես կազմված անհատական ծրագրով, եթե շրջանավարտը նույն կազմակերպությունում պաշտոն է զբաղեցնում:

Արտադրական պրակտիկայի տեղերի բացակայության դեպքում բուհը (ֆակուլտետը) այն կազմակերպում է սեփական նյութատեխնիկական բազայի վրա, եթե այն հագեցած է ժամանակակից սարքավորմամբ և ծրագրային միջոցներով:

 

7. 081700 - «ՇՈՒԿԱՅԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (ՄԱՐՔԵԹԻՆԳ)» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

7.1. Շրջանավարտը պետք է կարողանա լուծել

սույն պետական կրթական չափորոշիչի թ.1.2 կետում նշված որակավորմանը համապատասխանող խնդիրները:

Կոմերցիայի բակալավրը պետք է.

ա/ հումանիտար և սոցիալական գիտելիքների բնագավառում`

. ծանոթ լինի ՀՀ Սահմանադրությանը և իր բնագավառի օրենքներին,

. ազատ տիրապետի մասնագիտական հայոց լեզվին (գրավոր և բանավոր) և

հաղորդակցվի երկու օտար լեզուներով,

. ունենա պատկերացում առողջ կենսակերպի մասին, տիրապետի ֆիզիկական

կատարելագործման ունակություններին և հմտություններին,

. իմանա հայոց պատմությունը և արդի քաղաքագիտական զարգացումները,

. ծանոթ լինի համաշխարհային մշակույթին, տիրապետի վարվելաձևի

կուլտուրային, իմանա դրա էթիկական և իրավական նորմերը, որոնք

կարգավորում են մարդու և հասարակության, մարդու և շրջակա միջավայրի

հարաբերությունները,

. գիտենա հոգեբանության և մանկավարժության տարրերը,

. ծանոթ լինի ժամանակակից փիլիսոփայական ուղղություններին, գիտենա

կեցության մասին գիտության հիմնադրույթներ, նյութականի և վերացականի

հասկացություններ, մատերիայի կազմակերպման ձևեր, հետևի սոցիալական

գլոբալ զարգացումներին,

. գիտենա տնտեսագիտության տեսության հիմնադրույթները, մակրո- և

միկրոտնտեսագիտության օրենքները, անցումային շրջանի տնտեսության

առանձնահատկությունները:

բ/ բնագիտության և մաթեմատիկայի բնագավառում`

. ծանոթ լինի ժամանակակից բնագիտության հիմնական սկզբունքներին և

հայեցակարգերին, բնապահպանական գլոբալ և տարածքային հիմնախնդիրներին,

. տիրապետի մաթեմատիկայի հիմնական բաժիններին, հավանականությունների

տեսության և մաթեմատիկական վիճակագրության մեթոդներին, մաթեմատիկական

մոդելավորման եղանակներին,

. տիրապետի տեղեկատվության հավաքման, պահպանման և մշակման համակարգչային

մեթոդներին և կարողանա օգտագործել ժամանակակից տեղեկատվական

տեխնոլոգիաներ,

գ/մասնագիտական գործունեության բնագավառում`

. կարողանա իրականացնել վերլուծական և հետազոտական աշխատանքներ

հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի գնահատման համար,

. տիրապետի սոցիալ-տնտեսական իրավիճակի գնահատման ժամանակակից մեթոդներին,

. մշակի աշխատանքի կազմակերպման ու վարձատրության ռացիոնալացման և

օպտիմալացման միջոցառումներ,

. մշակի ներդրումային և նորամուծությունների ծրագրեր և դրանց իրագործման

միջոցառումներ ձեռնարկի,

. կիրառի արտադրության և աշխատանքի գիտական կազմակերպման մեթոդներ,

. կարողանա իրականացնել մարդկային գործոնի արդյունավետ օգտագործման

աշխատանքներ:

Կոմերցիայի բակալավրի հատուկ պատրաստությանը վերաբերվող պահանջները սահմանում է տվյալ մասնագիտացումն առաջադրող բուհը` ՀՀ ԿԳՆ մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները մշակող գիտամեթոդական հանձնաժողովի հետ համաձայնեցրած, որոնք ՀՀ ԿԳՆ-ում մասնագիտացումը հաստատելուց հետո միասնական են դառնում այլ բուհերի համար, բխում են մասնագիտացման կրթաբլոկի բովանդակությունից և տվյալ մասնագիտացմամբ մասնագետներ պատվիրած կազմակերպության գործառնություններից:

Նշված փորձառությունները ներառում են`

. հետազոտական աշխատանք վարելու, վերացական տրամաբանական մտածողության,

ինդուկցիայի և դեդուկցիայի մեթոդները կիրառելու և քննադատական

վերլուծության ունակություններ,

. անծանոթ պայմաններում առաջացած ոչ կոնստրուկտիվ հիմնահարցերի

բացահայտման, հաղթահարման և վերջնական լուծման, սեղմ ժամանակացույցով

աշխատանքներ կազմակերպելու ընդունակություն,

. մասնագիտական գործունեության բնագավառում նորամուծությունների նկատմամբ

ընկալունակության ցուցաբերում:

Կոմերցիայի բակալավրի մարդկանց հետ աշխատելու փորձառությունը ենթադրում է նրա ունակությունները`

. այլ անձանց հետ փոխգործակցելու, կոլեկտիվում նրանց հետ հաղորդակցվելու,

. խնդիրներ ձևավորելու և դրանք ենթականերին պատվիրակելու,

. մարդկանց ստեղծագործական աճի ձգտումը խրախուսելու և զարգացումն

ապահովելու,

. ծագած տարաձայնությունները և բախումները լուծելու,

. տարբեր զարգացման և մտավոր մակարդակի տեր մարդկանց հետ

համագործակցելու,

. մասնագիտական հարցերի շրջանակներում ընդունելի որոշումների հասնելու

նպատակով բանակցություններ վարելու,

. տարաբնույթ և տարասեռ մշակութային միջավայրերում աշխատելու և այլն:

Կոմերցիայի բակալավրի ինֆորմացիայի հետ աշխատելու փորձառություն պահանջում է պարտադիր հմտություններ`

. պաշտոնական և ոչ պաշտոնական իրավիճակներում սեփական կարծիքը գրավոր և

բանավոր ձևերով շարադրելու, քննարկելու և գործուն կարգով պաշտպանելու,

. լեզվային և մշակութային տարբերությունների հաշվառմամբ գրավոր

ինֆորմացիան լսելու և վերլուծորեն ընկալելու,

. բանավոր, տպագրված և էլեկտրոնային աղբյուրներից ստացված

տեղեկատվություն որոնելու, ստանալու, համակարգելու, գրավոր ձևակերպելու

և օգտագործելու:

Տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման գծով

Կոմերցիայի բակալավրը պետք է ծանոթ լինի տվյալների մշակման երկուսից ոչ պակաս համակարգերի, համակարգչային և բազմաօգտագործման տեղային ցանցային համակարգերին, ինչպես նաև կարողանա կատարել տեղեկատվության որոնում տվյալների ցանցային բազաներում (www), օգտվել էլեկտրոնային փոստից, տվյալների բազաների փաթեթից:

Կոմերցիայի բակալավրը պետք է հասկանա իր մասնագիտության էությունը և սոցիալական նշանակալիությունը, իր որակավորման շարունակական բարձրացման անհրաժեշտությունը հետբուհական և լրացուցիչ կրթություն ստանալու կամ էլ նոր գիտելիքների ինքնուրույն տիրապետման միջոցով:

 

7.2. Կոմերցիայի բակալավրը եզրափակիչ պետական որակավորման պահանջները

 

7.2.1. 081700 - «Շուկայաբանություն (Մարքեթինգ)» մասնագիտությամբ եզրափակիչ պետական որակավորումը ներառում է``որակավորման (ավարտական) աշխատանքի պաշտպանությունը և պետական քննության հանձնումը, որոնք թույլ են տալիս բացահայտելու շրջանավարտի տեսական և գործնական պատրաստությունը սույն պետական կրթական չափորոշիչներով սահմանված մասնագիտական խնդիրների լուծման բնագավառում:

 

7.2.2. Կոմերցիայի բակալավրի ավարտական որակավորման աշխատանքին ներկայացվող պահանջները.

081700 - «Շուկայաբանություն (Մարքեթինգ)» մասնագիտությամբ կոմերցիայի բակալավրի ավարտական որակավորման աշխատանքն ավարտուն մի մշակում է, որը կատարված է մասնագիտության ուսումնական պլանին համապատասխան և նպատակ ունի ամրապնդել և ընդլայնել շրջանավարտի տեսական և գործնական գիտելիքները աշխատանքի ու աշխատավարձի կազմակերպման, աշխատանքային ցուցանիշների վերլուծության և հաշվարկի արտասահմանյան փորձի ուսումնասիրության ու տեղայնացման, կառավարչական աշխատանքների կազմակերպման ոլորտներում:

Բովանդակային առումով որակավորման (ավարտական) աշխատանքը պետք է`

. ներկայացվի որպես բնագավառի հիմնահարցերից մեկին վերաբերող տեսական,

վերլուծական, սոցիալ-տնտեսագիտական կամ փորձարարական հետազոտություն,

որում շրջանավարտը բացահայտում է իր տեսական գիտելիքները և գործնական

ունակությունները, որոնք թույլ են տալիս ինքնուրույն լուծելու

մասնագիտական բնույթի խնդիրներ,

. ցույց տա շրջանավարտի կողմից գիտական և համակարգային վերլուծության

մեթոդների յուրացման աստիճանը, տեսական ընդհանրացումներ և գործնական

եզրակացություններ կատարելու ունակությունը, հիմնավորված

առաջարկություններ և երաշխավորություններ բնագավառի հիմնահարցերի

լուծման կատարելագործման վերաբերյալ,

. կրի ստեղծագործական բնույթ` հավաստի վիճակագրական տվյալների

օգտագործմամբ,

. բացահայտի շրջանավարտի պատրաստության աստիճանը ինքնուրույն աշխատելու

նյութական և ծառայությունների, գործարարության, ֆինանսաբանկային,

քաղաքացիական ծառայության, պետական և մունիցիպալ կառավարման

ոլորտներում,

. համապատասխանի նյութի տրամաբանված և հստակ շարադրման պահանջներին և

հենվի հավաստի փաստերի վրա,

. արտացոլի շրջանավարտի ունակությունը օգտագործելու տեղեկատվության

որոնման, ընտրության, համակարգման և մշակման արդի մեթոդները, աշխատել

բնագավառի նորմատիվ-իրավական ակտերի հետ,

. ձևավորված լինի հրատարակչական արդի նորմատիվներին և պահանջներին

համապատասխան, ունենա հետազոտական աշխատանքի հաշվետվությանը բնորոշ

կառուցվածք և համակարգչային շարվածքի 60-70 էջ ծավալ:

Որակավորման (ավարտական) աշխատանքների թեմատիկան սահմանում է մասնագիտական ամբիոնը: Թեմատիկայում պարտադիր կարգով պետք է ներառվեն` հանրապետության տնտեսության ու պրակտիկայի առաջնահերթ և հրատապ հարցերը, հաշվի առնելով բուհի (ֆակուլտետի) ընտրած մասնագիտացումները և ընտրովի դասընթացների բովանդակությունն ըստ կրթաբլոկների:

Որակավորման (ավարտական) աշխատանքի կառուցվածքում պետք է ներառվեն հետևյալ բաժինները` ներածությունը, ավարտական աշխատանքի համապատասխան թեմայի մեթոդաբանական հիմնախնդիրները, հետազոտական աշխատանքի վերլուծությունն ու արդյունքները, եզրակացությունները և առաջարկությունները, օգտագործված գրականության ցանկը:

 

7.2.3. Պետական քննությանը ներկայացվող պահանջները.

Եզրափակիչ որակավորման (պետական) քննության բովանդակությունը, անցկացման ձևը և ուսանողների գիտելիքների գնահատման չափանիշները սահմանում է բուհը (ֆակուլտետը) և հաստատում բուհի գիտական խորհուրդը: Նրանում պարտադիր կարգով ներառվում են հարցեր մասնագիտության հետևյալ հիմնական ուսումնական դասընթացներից` «Մարքեթինգ», «Մարքեթինգը կազմակերպություններում», «Գովազդային գործունեության հիմունքներ», «Բանկային մարքեթինգ», «Միջազգային մարքեթինգ», «Ապրանքների առքուվաճառքի պայմանագրեր», «Գնորդի վարքի հետազոտում», «Ծառայությունների ոլորտի մարքեթինգ», «Մարքեթինգային հետազոտություններ», «Նորամուծական գործունեության մարքեթինգային ապահովում», «Որոշումների ընդունման գործընթացը մարքեթինգում»:

 

ԿԱԶՄՈՂՆԵՐ`

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները մշակող գիտամեթոդական հանձնաժողովի աշխատանքային խումբը

 

    Դեկան, տ.գ.թ., դոցենտ                           Պ. Քալանթարյան

    ____________________________________           _________________

    պաշտոնը, գիտ. աստիճանը, կոչումը                 անուն, ազգանուն

 

    Մարքեթինգի ամբիոնի վարիչ տ.գ.թ., դոցենտ           Շ. Սահակյան

    ____________________________________           _________________

    պաշտոնը, գիտ. աստիճանը, կոչումը                 անուն, ազգանուն

 

081700 - «Շուկայաբանություն (Մարքեթինգ)»մասնագիտության պետական կրթական չափորոշիչը քննարկվել և հաստատվել է համալսարանի պետական կրթական չափորոշիչները մշակող գիտամեթոդական հանձնաժողովի 2008 թ. -------- -ի նիստում (արձանագրության թ.----):

 

Հանձնաժողովի նախագահ`

 

    Պրոռեկտոր, տ.գ.թ., դոցենտ                         Վ. Սարգսյան

    ____________________________________           _________________

    պաշտոնը, գիտ. աստիճանը, կոչումը                 անուն, ազգանուն

 

«-----» -------------- 200---թ.

 

Համաձայնեցված է.

ՀՀ ԿԳՆ մասնագիտական կրթության

վարչության պետ`

 

    ____________________________________           _________________

           գիտ. աստիճանը, կոչումը                   անուն, ազգանուն

 

«-----» -------------- 200---թ.

 

Երաշխավորվող մասնագիտացումների ցանկ

 

______________________________________________________________________

Դասիչ    |Մասնագիտացման և  նրա մեջ ընդգրկված          |Կրեդիտ-|ժամաքա-

|ուսումնական դասընթացների անվանումները       |ներ    |նակները

_________|____________________________________________|_______|_______

| Թ.1. Մասնագիտացում` ______________________ | ..... |

| __________________________________________ |       |

ՄԴ.Բ.01  |                                            |       |

|                                            |       |

ՄԴ.Բ.01.1| ՈՒսումնական դասընթացները`                  | ..... | -----

ՄԴ.Բ.01.2|                  (5-8 անվանում)            | ..... | -----

ՄԴ.Բ.01.3|                                            | ..... | -----

|                                            |       |

ՄԴ.Բ.02  |                                            | ..... | -----

| Թ.2. Մասնագիտացում` ______________________ |       |

ՄԴ.Բ.02.1| __________________________________________ | ..... | -----

ՄԴ.Բ.02.2| ՈՒսումնական դասընթացները`                  | ..... | -----

ՄԴ.Բ.02.3|                   (5-8 անվանում)           | ..... | -----

|                                            |       |

ՄԴ.Բ.03  |                                            | ..... | -----

|                                            |       |

ՄԴ.Բ.03.1| Թ.3. Մասնագիտացում` ______________________ | ..... | -----

ՄԴ.Բ.03.2| __________________________________________ | ..... | -----

ՄԴ.Բ.03.3| ՈՒսումնական դասընթացները`                  | ..... | -----

|                                            |       |

|                   (5-8 անվանում)           |       |

|                                            |       |

|                   և  այլն                  |       |

 

---------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
06.10.2009
N 873-Ն
Հրաման