Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ...

 

 

040.0481.110510

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 ապրիլի 2010 թվականի N 481-Ն

 

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԴԱՏԱՐ ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ) ԱՆՎՃԱՐ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածին համապատասխան և ի նշանավորումն 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրամադրել պետական ընդհանուր օգտագործման ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով (բացառությամբ միկրոավտոբուսների և մարդատար տաքսի ավտոմոբիլների) անվճար երթևեկության արտոնություն:

2. Հաստատել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրամադրվող անվճար երթևեկության վկայականի ձևանմուշը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված` Հայրենական մեծ պատերազմի վետերաններին պետական ընդհանուր օգտագործման ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով (բացառությամբ միկրոավտոբուսների և մարդատար տաքսի ավտոմոբիլների) անվճար երթևեկության վկայականների (հիմնագույնը` կապույտ) տրամադրումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի ապրիլի 22-ի

N 481-Ն որոշման

 

ՁԵՎԱՆՄՈՒՇ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՆՎՃԱՐ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ

 

         ԴԻՄԵՐԵՍ                                    ԴԱՐՁԵՐԵՍ               

                

                Կարմիր գունաշերտ

              / \

            /     \

          /         \

        /             \

._________________________________________________________________________.

| ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ               ՏՐՎՈՒՄ Է             |

|  /           ՎԿԱՅԱԿԱՆ                            ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ           |

|/               .__________.                                             |

|Ա  N 000000     |Լուսանկարի|              ուղևորատար  տրանսպորտով        |

|Ն               |   տեղը   |              (բացառությամբ միկրոավտոբուսների|

|Ժ  ԱԶԳԱՆՈՒՆ     |          |              և  մարդատար տաքսի              |

|Ա  ԱՆՈՒՆ        |          |              ավտոմոբիլների) անվճար          |

|Մ  ՀԱՅՐԱՆՈՒՆ    |          |              երթևեկելու  համար              |

|Կ               .__________. ԿՏ                  Արտոնության հիմքը       |

|Ե                                         Հայրենական Մեծ պատերազմի       |

|Տ                                                  վետերան               |

|                     ՁԵՎԱՆՄՈՒՇ                                           |

|                                          _______________________        |

|                                              ստորագրություն             |

|   « » ______ 20  թ.                                                   |

|                                         Փոխանցումը այլ անձի արգելվում է |

._________________________________________________________________________.

                                           

1. Վկայականի հիմնագույնը` կապույտ

2. Վկայականի արտոնության հիմքը` Հայրենական մեծ պատերազմի վետերան

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.04.2010
N 481-Ն
Որոշում