040.0523.140510
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 ապրիլի 2010 թվականի N 523-Ա
«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`
1) խթանիչ PowerGel Magnium 50-220 40500 կգ
2) խթանիչ Nobelex 100-G 90 mm 40500 կգ
3) խթանիչ DYNEX-C 40500 կգ
4) կարճ հապաղման ճայթիչ պարկուճ
(MS Exel DTH 6-15m (500ms) 37500 հատ
5) կարճ հապաղման ճայթիչ պարկուճ
(Noneldet MS 6-15m (500 ms) 37500 հատ
6) կարճ հապաղման ճայթիչ պարկուճ
(Primadent 6-15m (500 ms) 37500 հատ
7) կարճ հապաղման ճայթիչ պարկուճ
(Suprimedets 6-15m (500 ms) 37500 հատ
8) կարճ հապաղման ճայթիչ պարկուճ
(ՍԻՆԲ-Ս 6-15m (500 ms) 37500 հատ
9) հապաղիչների միացման հանգույց
(Excel HDT 4-19m (17-42 ms) 51500 հատ
10) հապաղիչների միացման հանգույց
(Noneldet MS 4-19m (17-42 ms) 51500 հատ
11) հապաղիչների միացման հանգույց
(Primadent 4-19m (17-42 ms) 51500 հատ
12) հապաղիչների միացման հանգույց
(Suptimedets 4-19m (17-42 ms) 51500 հատ
13) հապաղիչների միացման հանգույց
(ՍԻՆԲ-Պ 4-19m (17-42 ms) 51500 հատ
14) դետոնացիոն քուղ ԴՇ-Ա 60000 գծմ
15) ամոնիտի փոշի 6 ԺՎ 60000 կգ
16) ամոնիտի փոշի Ե (E) 60000 կգ
17) ամոնիտի փամփուշտ 6 ԺՎ 15000 կգ
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
3. Հայաստանի Հանրապետություն ներմուծված պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին:
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` 10-օրյա ժամկետում ապահովել «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների` Հայաստանի Հանրապետություն ներմուծման և վերջնական օգտագործման հավաստագրերի տրամադրումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ