040.0533.170510
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 մայիսի 2010 թվականի N 533-Ա
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում տեղակայված Բուրդաձորի (Լալվար) սահմանապահ ուղեկալի համար կառուցված` 82.290.417 դրամ հաշվեկշռային արժեքով և 6283 մետր ընդհանուր երկարություն ունեցող բարձր լարման օդային գծով, նրա լրակազմի մեջ մտնող սարքավորումներով և տրանսֆորմատորով (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը:
3. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերը մարելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը:
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` նախատեսելով, որ նշված գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կկատարվեն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի մայիսի 13-ի
N 533-Ա որոշման
ՑԱՆԿ
«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
._______________________________________________________.
|NN |Անվանումը |Չափի |Քանակը|
|ը/կ| |միավորը| |
|___|____________________________________|_______|______|
|1. |Ալյումինե պողպատյա հաղորդալար | | |
| |ԱՍ-1 x 35 մմ2 |մետր |18850 |
|___|____________________________________|_______|______|
|2. |Երկաթբետոնե հենասյուն |հատ | 16 |
|___|____________________________________|_______|______|
|3. |Փայտյա հենասյուն (երկաթբետոնե և |հատ | 118 |
| |փայտյա կցորդներով) | | |
|___|____________________________________|_______|______|
|4. |Տրանսֆորմատոր ԿՏՊ 160/6 կՎա |լրակազմ| 1 |
|___|____________________________________|_______|______|
|5. |Բաժանիչներ ՌԼՆԴԱ 10 |հատ | 4 |
|___|____________________________________|_______|______|
|6. |Բաշխիչ վահան ՅԱՌՎ 250 |հատ | 2 |
._______________________________________________________.