Սեղմել Esc փակելու համար:
Մ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԼԱՅՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Մ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԼԱՅՊՑԻԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0339.140510

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մայիսի 2010 թվականի N 339-Ա

 

Մ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԼԱՅՊՑԻԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Գ. Գրիգորյանին 2010 թվականի մայիսի 26-28-ը գործուղել Լայպցիգ (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)` «Տրանսպորտ և նորամուծություն. կարողությունների բացահայտում» խորագրով տրանսպորտի միջազգային համագումարին մասնակցելու համար:

2. Մ. Վարդանյանի և Գ. Գրիգորյանի` Լայպցիգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Մ. Վարդանյանի և Գ. Գրիգորյանի` Լայպցիգ մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լայպցիգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
14.05.2010
N 339-Ա
Որոշում