031.0056.170410
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՄՈՍԿՎԱ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. Հաստատել 2010 թվականի ապրիլի 20-ին աշխատանքային այցով Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`
Սերժ Սարգսյան Հայաստանի Հանրապետության Նախագահ
Էդվարդ Նալբանդյան Հայաստանի Հանրապետության արտաքին
գործերի նախարար
Վիգեն Սարգսյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի ղեկավարի տեղակալ (ապրիլի
19-ից 20-ը)
Օլեգ Եսայան Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի
Հանրապետության արտակարգ և լիազոր
դեսպան
Արմեն Աբելյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
օգնական (ապրիլի 19-ից 20-ը)
Արմեն Արզումանյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
մամուլի քարտուղար (ապրիլի 19-ից 20-ը)
Արմեն Գիչյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ
(ապրիլի 19-ից 20-ը)
Վաչագան Ղազարյան Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության պետի առաջին
տեղակալ
Գրիգորի Հայրապետով Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության պետի տեղակալ,
1-ին բաժնի պետ
Տիգրան Աղվանյան Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության աշխատակից
Գագիկ Հովհաննիսյան Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության աշխատակից
Վահագն Աբգարյան Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության աշխատակից
Վարդան Պետրոսյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
օպերատոր (ապրիլի 19-ից 20-ը)
Կարեն Ազատյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
օպերատոր (ապրիլի 19-ից 20-ը)
Տիգրան Պետրոսյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի աշխատակից (ապրիլի 19-ից
20-ը)
Կարեն Մինասյան լուսանկարիչ (ապրիլի 19-ից 20-ը):
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցների և Կ. Մինասյանի գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով, գիշերավարձ, ներկայացուցչական և տրանսպորտի ծախսեր) կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:
Պատվիրակության մյուս անդամների գործուղման ծախսերը կատարվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պետական պահպանության ծառայության հաշվին:
Պատվիրակության ճանապարհածախսը, ներառյալ Վ. Սարգսյանի, Ա. Աբելյանի, Ա. Արզումանյանի. Ա. Գիչյանի, Վ. Պետրոսյանի, Կ. Ազատյանի, Տ. Պետրոսյանի և Կ. Մինասյանի Երևան-Մոսկվա ինքնաթիռի տոմսերի արժեքը վճարել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ապահովել սույն գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա պատվիրակության համար 2010 թվականի ապրիլի 20-ին կազմակերպել Մոսկվա-Երևան հատուկ չվերթը:
17 ապրիլի 2010 թվականի
ՆԿ-56-Ա