031.0058.260410
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով` որոշում եմ.
i
1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգ ու նոր օրենսգիրք մշակելու, անհրաժեշտ օրենսդրական փաթեթ նախապատրաստելու նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Հրայր Թովմասյան Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարար (հանձնաժողովի նախագահ)
Դավիթ Հարությունյան Հայաստանի Հանրապետության Ազգային
ժողովի պատգամավոր, պետական-իրավական
հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
(համաձայնությամբ)
Գեորգի Կուտոյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
օգնական
Գագիկ Համբարձումյան Հայաստանի Հանրապետության կառավարությանն
առընթեր Հայաստանի Հանրապետության
ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր
վարչության պետ
Արամ Թամազյան Հայաստանի Հանրապետության գլխավոր
դատախազի տեղակալ
Դավիթ Ավետիսյան Հայաստանի Հանրապետության վճռաբեկ
դատարանի քրեական պալատի նախագահ
(համաձայնությամբ)
Գագիկ Ղազինյան Երևանի պետական համալսարանի
իրավաբանական ֆակուլտետի դեկան
(համաձայնությամբ)
Լուսինե Սահակյան Հայաստանի Հանրապետության փաստաբանների
պալատի անդամ (համաձայնությամբ):
(կազմը փոփ. 26.02.11 ՆԿ-26-Ա կարգադրություն)
i
2. Հանձնաժողովին` նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսդրության բարեփոխման առնչությամբ միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցներում արտացոլված հարցադրումներն ու առաջարկությունները, ինչպես նաև հայեցակարգային հարցերի ուսումնասիրության արդյունքներով հիմնարար հայեցակարգ մշակելու հրատապությունը` աշխատանքները կազմակերպել հետևյալ կարգով`
1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի մասնակցությամբ և համաձայնությամբ քննարկել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցներում արտացոլված հարցադրումներն ու առաջարկությունները, ձևավորել միասնական դիրքորոշում և դրանք քննարկել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ.
2) ստեղծել աշխատանքային խումբ (խմբեր)` ներգրավելով իրավագիտության համապատասխան ոլորտի մասնագետների և գիտնականների, այդ թվում, անհրաժեշտության դեպքում, միջազգային փորձագետների: Աշխատանքային խմբի (խմբերի) անդամների հնարավոր վարձատրության վերաբերյալ ներկայացնել առաջարկություն:
3) մինչև 2011 թվականի մարտի 15-ը մշակել և Հանրապետության Նախագահի ներկայացնել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսդրության բարեփոխման հայեցակարգը.
4) մինչև 2011 թվականի սեպտեմբերի 30-ը մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը:
(2-րդ կետը փոփ. 26.02.11 ՆԿ-26-Ա կարգադրություն)
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` հանձնաժողովում քննարկումների արդյունքներով մեկամսյա ժամկետում ներկայացնել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցներում արտացոլված և հայեցակարգային փոփոխություններ չպահանջող հարցադրումներից և առաջարկություններից բխող անհրաժեշտ օրենսդրական ակտերի նախագծերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արդեն իսկ կարգավորված և գործնական ապահովում պահանջող միջոցառումների ցանկը:
26 ապրիլի 2010 թվականի
ՆԿ-58-Ա