031.0059.280410
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ
1. Հաստատել 2010 թվականի ապրիլի 29-ից մայիսի 3-ը ներառյալ աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`
Սերժ Սարգսյան Հայաստանի Հանրապետության նախագահ
Էդվարդ նալբանդյան Հայաստանի Հանրապետության արտաքին
գործերի նախարար
Ներսես Երիցյան Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի
նախարար
Արմեն Մովսիսյան Հայաստանի Հանրապետության էներգետիկայի
և բնական պաշարների նախարար
Վիգեն Սարգսյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Արմեն Սարգսյան Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում
Հայաստանի Հանրապետության արտակարգ և
լիազոր դեսպան
Սևակ Լալայան Հայաստանի Հանրապետության Նախագահի
օգնական
Արմեն Արզումանյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
մամուլի քարտուղար
Արտակ Ապիտոնյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետ
Արմեն Գիչյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ
Արմեն Ղահրամանյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի
տեղակալ (ապրիլի 25-ից մայիսի 3-ը)
Մանվել Ավետիսյան «Պետական արարողակարգի ծառայություն»
գործակալության աշխատակից (ապրիլի 25-ից
մայիսի 3-ը)
Լևոն Սարգսյան թարգմանիչ
Վաչագան Ղազարյան Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության պետի
առաջին տեղակալ
Գրիգորի Հայրապետով Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության պետի տեղակալ,
1-ին բաժնի պետ
Գևորգ Մովսիսյան Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության աշխատակից
Արթուր Գասպարյան Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության աշխատակից
Արտակ Հակոբյան Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության աշխատակից
Կարո Կարապողոսյան Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության աշխատակից
(ապրիլի 25-ից մայիսի 3-ը)
Մարտին Շահբազյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
լուսանկարիչ
Կարեն Ազատյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
օպերատոր
Վարդան Պետրոսյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
օպերատոր
Արտակ Ալեքսանյան Հանրային հեռուստաընկերության թղթակից
Արման Ղարիբյան Հանրային հեռուստաընկերության օպերատոր
Արկադի Գրիգորյան «Արմենիա» հեռուստաընկերության թղթակից
Դիանա Հարությունյան «Շանթ» հեռուստաընկերության թղթակից
Գայանե Սարգսյան «Հ2» հեռուստաընկերության թղթակից
Արմեն Մինասյան «Պանորամա.ամ» լրատվական կայքի թղթակից
Ռաֆայել Հովհաննիսյան Համահայկական աշխարհագրական
ասոցիացիայի նախագահ
Արմեն Անանյան Համահայկական աշխարհագրական
ասոցիացիայի օպերատոր:
2. Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցների և Լ. Սարգսյանի գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով, գիշերավարձ, ներկայացուցչական և տրանսպորտի ծախսեր), ինչպես նաև լրատվության միջոցների աշխատակիցների գիշերավարձի, տրանսպորտի, մուտքի արտոնագրերի ծախսերը (օրապահիկը` լրատվության միջոցների հաշվին) կատարել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների նախարարների գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Պատվիրակության մյուս անդամների գործուղման ծախսերը կատարվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, պետական պահպանության ծառայության և «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության հաշվին:
Պատվիրակության ճանապարհածախսը, ներառյալ Ա. Ղահրամանյանի Երևան-Շանհայ և Շանհայ-Դաթուն-Շանհայ ինքնաթիռի տոմսերի արժեքը վճարել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության Չինաստան մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ապահովել սույն գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետությանհ նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա պատվիրակության համար 2010 թվականի ապրիլի 29-ին կազմակերպել Երևան-Ալմաթի-Շանհայ, մայիսի 3-ին` Շանհայ-Տայուան, Տայուան-Ալմաթի-Երևան հատուկ չվերթերը:
28 ապրիլի 2010 թվականի
ՆԿ-59-Ա