Սեղմել Esc փակելու համար:
ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

118.0147.100510

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        05            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11810188

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

2 մարտի 2010 թվականի N 147-Ն

 

i

ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ և 23-րդ հոդվածի 2-րդ մասով վերապահված իրավասությունների շրջանակներում, հրամայում եմ`

1. Հաստատել`

1) մեկ անձից գնումների կատարման հիմքերը և (կամ) փաստաթղթերը` համաձայն N 1 հավելվածի.

2) մեկ անձից կատարող գնումների անվանացանկը` համաձայն N 2 հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2005 թվականի ապրիլի 25-ի «Մեկ անձից գնումներ կատարելու հիմքերը և (կամ) փաստաթղթերը սահմանելու մասին» N 426-Ն հրամանը:

 

Հավելված N 1

ՀՀ ֆինանսների նախարարի

2010 թվականի մարտի 2-ի

N 147-Ն հրամանի

 

ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

1. Պատվիրատուն «Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն մեկ անձից գնումներ կատարում է, եթե առկա են հետևյալ պայմանները`

1) օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի համաձայն գնում կատարելու դեպքում`

ա. հեղինակային և հարակից իրավունքներով պայմանավորված գնում կատարելու դեպքում` պատվիրատուի մոտ առկա են հեղինակային և հարակից իրավունքը հավաստող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը,

բ. մրցակցության բացակայությամբ պայմանավորված գնում կատարելու դեպքում`

- առկա է պատասխանատու ստորաբաժանման գրավոր եզրակացությունն այն մասին, որ պետական կամ համայնքների մասնակցությամբ առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպությունից գնման առարկայի ձեռքբերումը հանդիսանում է տվյալ կազմակերպության գործունեության հիմնական առարկան և դա ուղղակիորեն ամրագրված է վերջինիս կանոնադրությամբ, կամ

- գնման առարկան ներառված է սույն հրամանով հաստատված N 2 հավելվածում, կամ

- առկա է պատասխանատու ստորաբաժանման գրավոր եզրակացությունն այն մասին, որ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող` ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ գնման առարկայի տեխնիկական բնութագրերի առանձնահատկություններով պայմանավորված, այդ գնումը կարող է կատարվել միայն մեկ անձից: Այլ նպատակներով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը կարող է իրականացվել մրցակցության բացակայությամբ պայմանավորված մեկ անձից գնման ձևով, եթե ընտրված մասնակիցը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն համարվում է որպես տվյալ շուկայում մրցակից չունեցող,

գ. լիցենզիայով պայմանավորված գնում կատարելու դեպքում` պատվիրատուի մոտ առկա է տվյալ լիցենզիան տրամադրող պետական մարմնի կողմից տրված տեղեկանք այն մասին, որ անձը հանդիսանում է կնքվելիք գնման պայմանագրի առարկա հանդիսացող գործառույթի միակ լիցենզավորված անձ կամ համապատասխան իրավական ակտ, երբ անձին լիցենզիան տրամադրվել է օրենքի, միջազգային պայմանագրի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա.

2) օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով նախատեսված դեպքում`

ա. ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար, կամ

բ. կնքվելիք գնման պայմանագրով նախատեսվելիք ապրանքները, աշխատանքները կամ ծառայությունները պետք է ողջ ծավալով ձեռք բերվեն գնում կատարելու պահանջի ծագման օրվանից հաշված 25, իսկ պետության կարիքների համար գնումներ կատարելու դեպքում` 35 աշխատանքային օրվա ընթացքում.

3) օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետով նախատեսված պայմաններով գնում կատարելու դեպքում` լրացուցիչ գնում կատարելու անհրաժեշտությունը հնարավոր չէր կանխատեսել և սկզբնական գնման պայմանագրի շրջանակներում ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների տեխնիկական առանձնահատկություններից ելնելով, նույն անձից լրացուցիչ գնումներ կատարելու դեպքում, դրանց նախահաշվային արժեքը չի գերազանցի գնման նոր ընթացակարգի կիրառմամբ նույն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նախահաշվային արժեքը:

 

Հավելված N 2

ՀՀ ֆինանսների նախարարի

2010 թվականի մարտի 2-ի

N 147-Ն հրամանի

 

i

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|N |Գնման առարկայի անվանումը                                          |

|__|__________________________________________________________________|

|1 |Բնական գազի մատակարարման ծառայություններ                          |

|__|__________________________________________________________________|

|2 |Էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայություններ                     |

|__|__________________________________________________________________|

|3 |Ֆիքսված հեռախոսակապ                                               |

|__|__________________________________________________________________|

|4 |Ոռոգման և  խմելու ջրի մատակարարման ծառայություններ                |

|__|__________________________________________________________________|

|5 |Տեխնիկական և  արդյունաբերական ջուր                                |

|__|__________________________________________________________________|

|6 |Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների հեղինակային հսկողություն      |

|__|__________________________________________________________________|

|7 |Զանգվածային լրատվության միջոցների` դրանց հրատարակիչներից          |

|  |անմիջական ձեռքբերում, բացառությամբ հեռուստառադիոհաղորդումների     |

|  |ձեռքբերման                                                        |

|__|__________________________________________________________________|

|8 |Հանրակրթական դպրոցների ուսուցում                                  |

|__|__________________________________________________________________|

|9 |Երաժշտական դպրոցների ուսուցում                                    |

|__|__________________________________________________________________|

|10|Երեկոյան և  հեռակա դպրոցների ուսուցում                            |

|__|__________________________________________________________________|

|11|Հատուկ ընդհանուր կրթության ուսուցում                              |

|__|__________________________________________________________________|

|12|Արտադպրոցական ուսուցում                                           |

|__|__________________________________________________________________|

|13|Արհեստագործական ուսուցում                                         |

|__|__________________________________________________________________|

|14|Անշարժ գույքի վարձակալություն                                     |

|__|__________________________________________________________________|

|15|Հիվանդանոցային բուժօգնություն                                     |

|__|__________________________________________________________________|

|16|Ամբուլատոր պոլիկլինիկական բուժօգնություն                          |

|__|__________________________________________________________________|

|17|Հիգիենիկ հակահամաճարակային ծառայություն                           |

|__|__________________________________________________________________|

|18|Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ                         |

|__|__________________________________________________________________|

|19|Պաշտոնական պատվիրակությունների ընդունման, արտասահմանյան           |

|  |այցելությունների կազմակերպման նպատակով ապրանքների, աշխատանքների և |

|  |ծառայությունների ձեռքբերում, բացառությամբ օդային փոխադրումների    |

|  |գործակալներից ավիատոմսերի ձեռքբերման                              |

|__|__________________________________________________________________|

|20|Անվճարունակության (սնանկության) գործերի կառավարիչների ծառայություն|

|__|__________________________________________________________________|

|21|«Քաղաքացիական ծառայություն» շաբաթաթերթում քաղաքացիական ծառայության|

|  |թափուր պաշտոնների մրցույթների հայտարարությունների հրապարակում     |

|__|__________________________________________________________________|

|22|Ինքնաթիռի տեխնիկական սպասարկման ծառայություններ                   |

|__|__________________________________________________________________|

|23|Բանկային սպասարկման ծառայություններ                               |

|__|__________________________________________________________________|

|24|Փոստային ծառայություն                                             |

|__|__________________________________________________________________|

|25|Գնման առարկան արտադրած կամ վերջինիս միակ ներկայացուցիչ հանդիսացող |

|  |անձից գնման առարկայի տեխնիկական սպասարկման ծառայությունների,      |

|  |ներառյալ սպասարկման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում         |

|__|__________________________________________________________________|

|26|Օտարերկրյա պետությունների տարածքներում տեղի ունեցած բնական        |

|  |աղետների և  արտակարգ իրավիճակների հետևանքների  վերացման նպատակով  |

|  |ապրանքների և  ծառայությունների ձեռքբերում                         |

|__|__________________________________________________________________|

|27|Հայաստանի Հանրապետության շքանշանների, Հայաստանի Հանրապետության    |

|  |մեդալների և  դրանց տուփերի պատրաստում                             |

|__|__________________________________________________________________|

|28|Քրեակատարողական ծառայության կարիքների համար «Աջակցություն         |

|  |դատապարտյալին» հիմնադրամի արտադրած ապրանքների, կատարած            |

|  |աշխատանքների և  մատուցած ծառայությունների ձեռքբերում, պայմանով, որ|

|  |գնվելիք ապրանքների, աշխատանքների և  ծառայությունների գները պետք է |

|  |հավասար կամ ցածր լինեն դրանց շուկայական գներից                    |

|__|__________________________________________________________________|

|29|«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց        |

|  |միության կողմից սահմանված պահանջներին և  նվազագույն սակագներին    |

|  |համապատասխան ավտոմեքենաների ապահովագրման ծառայությունների         |

|  |ձեռքբերում                                                        |

._____________________________________________________________________.

(ցանկը փոփ. 24.11.10 թիվ 781-Ն, 25.11.10 թիվ 786-Ն հրամաններ)

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
02.03.2010
N 147-Ն
Հրաման