Սեղմել Esc փակելու համար:
ԶԵԿՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՇԽԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԶԵԿՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ (1-ԻՆ ՄԱՍ)

 

 

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

 

WT/ACC/ARM/23

22 նոյեմբերի, 2002

(02-6528)

 

Հայաստանի անդամակցության

    Աշխատանքային խումբ                             Բնօրինակը` անգլերեն

 

ԶԵԿՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

(1-ին մաս)

 

1. Ներածություն

 

1. Ներկայացուցիչների խորհուրդը 1993 թ. դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած իր ժողովի ընթացքում ստեղծեց աշխատանքային խումբ` քննարկելու Մաքսերի և առևտրի գլխավոր համաձայնագրի (ՄԱԳՀ-1947) 32-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամակցության դիմումը, ինչպես նաև ներկայացնելու խորհրդին հանձնարարականներ, որոնք կարող են ընդգրկվել անդամակցության արձանագրությունում: 1995 թ. հունվարի 31-ին Հայաստանի Կառավարությունը (WT/L/25) գրությամբ դիմեց Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) անդամակցելու համար` համաձայն ԱՀԿ հիմնադիր Համաձայնագրի 12-րդ հոդվածի դրույթների: Հետևելով Հայաստանի դիմումին և հաշվի առնելով 1995թ. հունվարի 31-ին Գլխավոր խորհրդի ընդունած Որոշումը (WT/GC/M/1), ՄԱԳՀ-1947-ին Հայաստանի անդամակցության Աշխատանքային խումբը վերափոխվել է ԱՀԿ անդամակցության Աշխատանքային խմբի: Աշխատանքային խմբի իրավասության շրջանակները ընդգրկված են նաև WT/L/25 փաստաթղթում:

2. Աշխատանքային խումբը հանդիպում է ունեցել 1996 թ. հունվարի 24-ին և սեպտեմբերի 23-ից 24-ին, 1997 թ. մայիսի 14-ին, 1999 թ. հունիսի 24-ին և 2002 թ. նոյեմբերի 21-ին` նորին մեծություն պրն. Դ. Կենյոնի (Ավստրալիա) նախագահությամբ:

 

Տեղեկություններ

 

3. Աշխատանքային խումբը, որպես քննարկման հիմք, իր առջև ուներ Հայաստանի արտաքին առևտրի վարչակարգի հուշագիրը (WT/ACC/ARM/1) և ԱՀԿ անդամների կողմից վերջինիս վերաբերյալ ներկայացրած հարցերը, ինչպես նաև դրանց վերաբերյալ Հայաստանի իրավասու մարմինների կողմից ներկայացված պատասխանները (WT/ACC/ARM/2 and Corr.1; WT/ACC/ARM/5; և WT/ACC/ARM/8): Ի լրումն նշվածի, Հայաստանի ներկայացուցիչը աշխատանքային խմբին ներկայացրեց հետևյալ նյութերը.

- Հայաստանի Հանրապետության Մաքսային օրենսգիրքը, 2001 թ. հունվարի 1,

- Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում N 40, 13 փետրվարի 1993 թ., «ՀՀ-ում արտաքին տնտեսական գործունեության պետական կարգավորման լրացուցիչ միջոցառումների մասին»,

- 1995 թ. փետրվարի 21-ի ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի N 31 որոշում «Բանկերի և դրանց մասնաճյուղերի ու գործակալությունների և Հայաստանի Հանրապետությունում գործող օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ու գործակալությունների ստեղծման, գրանցման, լիցենզավորման ու գործունեության դադարեցման կանոնակարգման վերաբերյալ»,

- 1994 թ. դեկտեմբերի 10-ի «Ավելացված արժեքի հարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը,

- «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքը,

- 1994 թ. նոյեմբերի 30-ի «Ակցիզային հարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը,

- «Գրավի մասին» ՀՀ օրենքը,

- «Ձեռնարկությունների և մասնավոր ձեռներեցների սնանկացման մասին» ՀՀ օրենքը, 15 հունիսի 1995 թ.,

- 1994 թ. դեկտեմբերի 19-ի «Կորպորացիոն հարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը,

- «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքը, 9 նոյեմբերի 1999 թ.,

- «Նորմատիվ պահանջների արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման մասին» ՀՀ օրենքը, 9 նոյեմբերի 1999 թ.,

- «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքը, 21 օգոստոսի 1993 թ.,

- «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքը, 30 սեպտեմբերի 1997 թ.,

- «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքը, 27 ապրիլի 1994 թ.,

- «Պետական հողային ստուգումների մասին» ՀՀ օրենքը,

- «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքը, 22 հունվարի 1991 թ.,

- Հողային օրենսգիրքը, 29 հունվարի 1991 թ.,

- Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների սեփականության մեջ գտնվող հողամասերի առավելագույն չափերի մասին Գերագույն Խորհրդի որոշումը,

- ՀՀ կառավարության 1994 թ. դեկտեմբերի 16-ի N 581 որոշումը «Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության ժամանակավոր կանոնադրությունը հաստատելու մասին»,

- 1995 թ. հունվարի 17-ի ՀՀ կառավարության որոշումը «Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման լիցենզավորման կարգի մասին»,

- 1995 թ. փետրվարի 8-ի ՀՀ կառավարության որոշում N 67 «Հայաստանի Հանրապետության 1995 թ. պետական պատվերի կարգի մասին»,

- 1995 թ. օգոստոսի 19-ի ՀՀ կառավարության որոշում N 4 «Ապրանքային և սպասարկման նշանների ժամանակավոր կանոնակարգը հաստատելու մասին»,

- 1994 թ. դեկտեմբերի 29-ի ՀՀ կառավարության որոշում N 606 «Ակցիզային հարկի դրույքաչափերի մասին»,

- 1994 թ. փետրվարի 23-ի ՀՀ կառավարության որոշում N 88 «Հայաստանի Հանրապետությունում ծառայությունների արտահանման և ներմուծման վերաբերյալ վիճակագրական հաշվետվության ներկայացման կարգի մասին»,

- 1991 թ. մարտի 5-ի Նախարարների խորհրդի որոշում N 161 «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին»,

- Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թ. դեկտեմբերի 29-ի որոշում N 124 «Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման ոչ տարիֆային կարգավորման մասին»,

- Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հայտարարությունը ԱՄՀ Համաձայնագրի 8-րդ հոդվածին միանալու մասին,

- 1996 թ. հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության օրենքը «ՀՀ Կենտրոնական բանկի մասին»,

- 1996 թ. հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության օրենքը «Բանկերի և բանկային գործունեության մասին»,

- 1996 թ. հունիսի 10-ի Հայաստանի Հանրապետության օրենքը «Բանկերի սնանկացման մասին»,

- «Պետական սեփականության ձեռնարկությունների և անավարտ կառույցների մասնավորեցման և ապազգայնացման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը,

- «Հայաստանի Հանրապետության տարածքում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թ, N 415 որոշման Ցանկ 2.

- 1996 թ. փետրվարի 27-ի Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի հրամանը «ՀՀ-ում սև և գունավոր մետաղների ջարդոնների նվազագույն գների մասին»,

- 1996 թ. հունիսի 20-ի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանը «Հայաստանի Հանրապետություն դեղամիջոցների ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման վերաբերյալ թույլտվություն տրամադրելու մասին»,

- 1996 թ. հունիսի 20-ի Հայաստանի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի հրամանը «Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում (վտանգված տեսակների ցանկում) ընդգրկված վայրի կենդանիների և բույսերի արտահանման վերաբերյալ եզրակացությունների կայացման մասին»,

- 1996 թ. հունիսի 20-ի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և սննդի նախարարի հրամանը «Բույսերի պաշտպանության համար նյութերի` Հայաստանի Հանրապետություն ներմուծման վերաբերյալ եզրակացությունների կայացման մասին»,

- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանը «Դեղագործական գործունեության կանոնակարգման և դեղամիջոցների ու բժշկական միջոցների որակի ապահովման մասին»,

- «ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրի մասին» 1996 թ. մարտի 20-ի ՀՀ օրենքը,

- «Մաքսավճարների որոշման մասին 1993 թ. դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 615 որոշման Հավելված N 1-ում փոփոխություն կատարելու մասին» 1996 թ. մայիսի 1-ի ՀՀ կառավարության որոշումը,

- «Մաքսավճարի մասին» 1998 թ. դեկտեմբերի 30-ի ՀՀ օրենքը,

- «Ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների սահմանման» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը,

- Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգիրքը, 5 մայիսի 1998 թ.,

- Քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 20 հունվարի 1998 թ.,

- Քրեական դատավարության օրենսգիրք, 20 հունվարի 1998 թ.,

- «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքը, 12 մայիսի 1997 թ.,

- 1997 թ. մայիսի 12-ի «Ապրանքային ու սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքը,

- «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքը, 21 օգոստոսի 1993 թ.,

- «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքը, 27 մայիսի 1996 թ.,

- «Գաղտնի տեղեկությունների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծ,

- «Սելեկցիոն նվաճումների պաշտպանություն մասին» ՀՀ օրենքը,

- «Ինտեգրալ միկրոսխեմաների, տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, 3 փետրվարի 1998 թ.,

- ԱՀԿ ՄՍԱԱ Համաձայնագրին համապատասխան «ՀՀ արտոնագրերի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը,

- «ՀՀ-ում արտադրանքի և ծառայությունների պարտադիր սերտիֆիկացման մասին» ՀՀ կառավարության 1998 թ. հունվարի 16-ի թիվ 15 որոշումը,

- «Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման ենթակա սերտիֆիկացված արտադրանքի իրացման (ծառայությունների մատուցման) և գովազդի ժամանակ համապատասխանության սերտիֆիկատների կիրառման» կարգը,

- «Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման աշխատանքների համար վճարման» կարգ, 16 հունվարի 1998 թ.,

- Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում N 171 «Ագրարային կանոնները հաստատելու մասին», 11 մարտի 1998 թ.,

- Հայաստանի Հանրապետությունում միջատների, գյուղատնտեսական մշակաբույսերի, անտառի ու զարդային բույսերի վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի դեմ պայքարի նպատակով օգտագործման համար թույլատրված թունավոր և կենսաբանական միջոցների ցանկը,

- Հայաստանի Հանրապետությունում կենդանիների կարանտինային և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների ցանկը,

- Կարանտինային բույսերի, սննդամթերքի, սերմերի ու բույսերի տնկիների ցանկը կարանտինային պաշտպանության նպատակներով,

- «Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքը, 15 մայիսի 1996 թ.,

- «Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների, սահմանային անասնաբուժական վերահսկողության կայանների և բույսերի պետական կարանտինային ծառայությունների միջև համագործակցության մասին», 27 հունվարի 1998 թ. Կանոնակարգ,

- Հայաստանի Հանրապետության օրենքը «Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին», 20 մարտի 2000 թ.,

- Հայաստանի Հանրապետության օրենքը «Անասնաբուժության մասին», 26 հոկտեմբերի 1999 թ.,

- Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում N 26 «Ստանդարտացման և սերտիֆիկացման մասին» ու «ՀՀ-ում չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների առանձին հոդվածների կիրարկումն ապահովող միջոցառումների մասին, 20 հունվարի 1998 թ.,

- Հայաստանի Հանրապետության կառավարության N 26 որոշմամբ «Օտարվող ապրանքների քանակի պետական չափագիտական վերահսկողություն պահպանման» կարգը,

- 2000 թ. հունվարի 11-ի կառավարության որոշում N 9 «Տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման և կիրառման կարգը հաստատելու մասին»,

- «Հարկերի մասին» ՀՀ օրենք` ընդունված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 1997 թ. ապրիլի 14-ին,

- «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքը,

- «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքը,

- 2000 թ. դեկտեմբերի 31-ի ՀՀ կառավարության որոշում N 913,

- «Հայաստանի Հանրապետության Մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, 2000 թ. դեկտեմբերի 26,

- «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծ,

- «Հակագնագցման (հակադեմպինգային) և փոխհատուցման միջոցառումների մասին» ՀՀ օրենքի նախագիծ,

- «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի նախագիծ,

- «Դեղերի մասին» ՀՀ օրենքը (1998 թ. հոկտեմբերի 27),

- «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը (2001 թ. մայիսի 30),

- «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքը (2001 թ. ապրիլի 26),

- ՀՀ կառավարության 2000 թ. մայիսի 12-ի թիվ 239 որոշում և փոփոխություններ,

- ՀՀ կառավարության 2000 թ. սեպտեմբերի 20-ի թիվ 581 որոշում,

- «ՀՀ Մաքսային Օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ,

- «Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ.

- «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ,

- «Ավելացված արժեքի հարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ,

- «Ակցիզային հարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ:

 

Ներածական հայտարարություններ

 

4. Ներածական հայտարարության մեջ Հայաստանի ներկայացուցիչը հայտնել է, որ 1991 թ. նախկին Խորհրդային Միությունից անկախության հռչակումից ի վեր, չնայած քաղաքական և տնտեսական մեծ դժվարություններին, Հայաստանը վճռական կերպով հետամուտ է եղել տնտեսության ազատականացմանը` ղեկավարվելով ժողովրդավարության և ազատ շուկայական տնտեսակարգի սկզբունքներով: Տնտեսական անկումն արտահայտվել է արտադրության կտրուկ անկումով, նվազող եկամուտներով և առևտրային հոսքերով, էլեկտրաէներգիայի խիստ պակասով և սննդամթերքի ու այլ սպառողական ապրանքների սակավությամբ: Չնայած այս անբարենպաստ պայմաններին, Կառավարությունը հաստատուն կերպով իրագործել է տնտեսական բարեփոխումների ծրագիրը` շեշտը դնելով ազատականացման, կայունացման և տնտեսական վերակառուցման վրա: Անկախություն հռչակելուց հետո գյուղատնտեսական հողերի մեծ մասը մասնավորեցվել են և հետագայում սեփականաշնորհումը տարածվել է տնտեսության այլ բնագավառների վրա: Տնտեսության ապամենաշնորհումը և ապականոնակարգումը վերացրեցին մասնավոր հատվածի գործունեությանը խոչընդոտող արգելքները բոլոր տնտեսական բնագավառներում, բացառությամբ մի քանիսի: Գնային վերահսկողություն միայն կիրառվել է սահմանափակ թվով կարևորություն ունեցող ապրանքների և ծառայությունների նկատմամբ` հետագայում աստիճանաբար հանելով նաև դրանք: Արտասահմանյան ներդրումները խրախուսվել են:

5. Այնուհետև նա ավելացրեց, որ մակրոտնտեսական առումով, Կառավարության առաջնահերթ խնդիր է հանդիսացել կայունացման քաղաքականությունը` բյուջեի ծանր դրության պայմաններում դրամի արժեզրկման գործընթացի կանգնեցումը և կայուն փոխարժեքի պահպանումը: Կառավարությանը հաջողվել է իջեցնել դրամի արժեզրկումը մեկ նիշի մակարդակի` 1993 թ. վերջում գերակայող եռանիշ մակարդակից: 1997 թ. վերջի դրությամբ դրամի տարեկան արժեզրկումը կազմում էր 21.9 տոկոս, 1998 թ. համար` 2.9 տոկոս, 1999 թ. համար` 6 տոկոս, 2000 թ. համար` 0.8 տոկոս, և 2001 թ. համար` 2.9 տոկոս: Կառավարությունը նպատակաուղղվել էր ապահովելու առողջ և կայուն մակրոտնտեսական միջավայր` տնտեսության հետագա աճի և զարգացման նպատակով: Համաշխարհային տնտեսության մեջ լիակատար ինտեգրացումը և Հայաստանի տնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումները մյուս երկրների հետ եղել են Կառավարության բարեփոխումների կենտրոնական հիմնակետերը: Հայաստանի կառավարությունը հավատում է, որ այս նպատակներին կարելի է հասնել բաց տնտեսական քաղաքականությամբ` ընդգծելով միջազգային համեմատական առավելությունները: Դա էր պատճառը, որ Հայաստանի կառավարությունն առաջնային էր համարում ԱՀԿ-ին անդամակցելը և ցանկանում էր բանակցություններ վարել այդ հարցը հնարավորինս արագ լուծելու ուղղությամբ:

6. Աշխատանքային խումբը ողջունեց ԱՀԿ հիմնադիր Համաձայնագրին միանալու Հայաստանի դիմումը: Աշխատանքային խմբի որոշ անդամներ նշեցին, որ չնայած ներքին և արտաքին դժվարություններին, բարեփոխումների և առևտրի ազատականացման առնչությամբ Հայաստանն ունեցել է էական առաջընթաց` ապահովելով տնտեսական աճը: Այդ անդամներն արտահայտեցին Հայաստանին աջակցելու իրենց ցանկությունը, բազմակողմ առևտրային համակարգում ներդաշնակեցման գործում, նշելով բանակցություններ վարելու իրենց պատրաստակամությունը:

 

2. Տնտեսություն, տնտեսական քաղաքականություն և արտաքին առևտուր

 

Արտարժույթի փոխանակում և վճարումներ

 

7. Ի պատասխան Հայաստանի արտարժույթի փոխանակման պահուստների և դրամի փոխակերպելիության վերաբերյալ Աշխատանքային խմբի անդամների հարցերի, Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ համախառն պաշտոնական պահուստները 2000 թ. վերջին կազմել են 330 միլիոն ԱՄՆ դոլար, փակելով ներմուծումների մոտավորապես 4 ամիսը: Համախառն պաշտոնական պահուստները աճել են 1994 թ. 0.7 ամսվա ներմուծումների ընդգրկումից մինչև 2.3 ամսվա` 1996 թ., 2.7 ամսվա` 1997 թ. և 3 ամսվա` 1998 թ.: 1997 թ. մայիսի 29-ին Հայաստանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի /ԱՄՀ/ Համաձայնագրի 8-րդ հոդվածը և դրա Բաժին 2-ից, 3-ից և 4-ից հետևող պարտավորությունները` ձեռնպահ մնալու վճարումների ու փոխանցումների վրա սահմանափակումներ դնելուց և խտրական արժութային միջոցառումներից, կամ արժութային բազմակի գործառույթներից` առանց ԱՄՀ-ի թույլտվության: Համաձայն «Արտարժույթի կանոնակարգման և վերահսկման իրականացման մասին» N 141 բանաձևի, չկան սահմանափակումներ ընթացիկ հաշիվների գործարքների նկատմամբ: Ֆիզիկական և իրավաբանական անձանց թույլ է տրվել գործել որպես արտարժույթի գործարքառուներ` Կենտրոնական բանկից արտոնագիր ստանալուց հետո: Որպես արտարժույթի օրվա փոխարժեք Հայաստանի Կենտրոնական բանկը (ՀԿԲ) սահմանել է արտարժույթի շուկայի նախորդ օրվա առք ու վաճառքի միջնակետը (արտարժույթի շուկային մասնակիցներ են համարվում նրանք, որոնք գործում են արժեթղթերի ոչ բորսայական շուկայում, ֆոնդային բորսայում, արտարժույթի առևտրի գրասենյակներում և այլն): Արտարժույթի գործարքառուները (ներառյալ` բանկերը) ազատ են սահմանելու իրենց սեփական փոխարժեքները գործարքների համար: Ոչ տեղական բանկերն կարող են լիազորված լինել մասնակցել արտարժույթի առևտրի տեղական շուկայում` տեղական բանկերի համար սահմանված պայմաններին հավասար պայմաններով: Իրավաբանական և ֆիզիկական անձինք` Հայաստանում մշտական և ոչ մշտական բնակվող, կարող են բացել և պահել իրենց ընթացիկ հաշիվները օտարերկրյա բանկերում առանց որևէ սահմանափակումների: Հայաստանում մշտապես բնակվող անձինք կարող են կատարել կապիտալի տեղաշարժի հետ կապված գործարքներ առանց որևէ սահմանափակումների, եթե այլապես հատկորոշված չէ ՀԿԲ-ի կողմից: Հայաստանում ոչ մշտական բնակվող անձինք կարող են կատարել կապիտալի տեղաշարժի հետ կապված գործարքներ` համաձայն Հայաստանի Հանրապետության «Օտարերկրյա ներդրումների մասին օրենքի»: Ապրանքափոխադրման վրա հիմնված բոլոր երկկողմ հաշվանցման կարգավորումները վերացվել են:

 

Եկամտահարկ

 

8. Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ համաձայն «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի, որն ուժի մեջ է մտել 1998 թ. հունվարի 1-ին, եկամտահարկը որոշվում է հաշվետու ժամանակահատվածի ընթացքում հարկատուի ունեցած ընդհանուր եկամտի հիման վրա: Հարկվող եկամուտը որոշելիս համախառն եկամտից կարող են կատարվել հետևյալ նվազեցումները` նվազեցվող եկամուտ, անձնական նվազեցումներ և ծախսեր: Համախառն եկամուտը նվազեցվում է եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար 20000 դրամի չափով: Եկամտահարկի դրույքաչափերը հետևյալն են`

 

.________________________________________________________.

|Ամսական հարկվող եկամտի չափը|Հարկի գումարը               |

|___________________________|____________________________|

|մինչև  80,000 դրամ         |հարկվող եկամտի 10 տոկոսը    |

|___________________________|____________________________|

|80,000 դրամից ավելի        |8,000 դրամին գումարած 80,000|

|                           |դրամը գերազանցող գումարի 20 |

|                           |տոկոսը                      |

.________________________________________________________.

 

.__________________________________________________________.

|Տարեկան հարկվող եկամտի չափը|Հարկի գումարը                 |

|___________________________|______________________________|

|մինչև  960,000 դրամ        |հարկվող եկամտի 10 տոկոսը      |

|___________________________|______________________________|

|960,000 դրամից ավելի       |96,000 դրամին գումարած 960,000|

|                           |դրամը գերազանցող գումարի 20   |

|                           |տոկոսը                        |

.__________________________________________________________.

 

Այնուհետև նա ավելացրեց, որ ռոյալթիների և գույքի վարձակալության տալու եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով: Հետևյալ վճարումների տեսակները ազատված են եկամտահարկից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սոցիալական ապահովության վճարները, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և հաշմանդամ դարձած զինծառայողներին տրվող միանվագ վճարները, վճարվող ալիմենտները, արյուն կամ կրծքի կաթ հանձնելու և դոնորության այլ տեսակների համար ֆիզիկական անձանց ստացած գումարները, ինչպես նաև գյուղատնտեսական գործունեությունից ստացվող եկամուտները:

 

Հողի հարկ

 

9. Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ հողի հարկը կիրառվում է հողի սեփականատերերի և պետական սեփականություն հանդիսացող հողօգտագործողների նկատմամբ: Հողի հարկը սահմանվում է հողակտորի միավոր մակերեսի համար հաստատագրված տարեկան վճարի ձևով: Գյուղատնտեսական նշանակության հողերի համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է դրանց կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամտի 15 տոկոսի չափով, իսկ ոչ գյուղատնտեսական օգտագործման հողերի համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է տվյալ հողատեսակի կադաստրային գնահատման արժեքի 1 տոկոսի չափով (բնակավայրերից դուրս` 0.5 տոկոս): Բույսերի մշակումը խրախուսելու նպատակով հողի հարկից ազատվում են նոր հիմնված և երիտասարդ խաղողի ու պտղատու այգիները: Անբարենպաստ գյուղատնտեսական պայմանների դեպքում Կառավարությունը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաձայնությամբ, կարող է հարկային որոշակի արտոնություններ շնորհել որոշ հարկատուների կամ հարկատուների խմբերի համար: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին ներկայացված «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի նոր նախագծում ընդգծված է հարկի սեփականության բնույթը և պարզեցված են հարկի հաշվարկման եղանակները: Մասնավորապես, գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական հողակտորների համար հարկի չափը կհաշվարկվի իրենց արժեքի հիման վրա, և այդ արժեքը կորոշվի համաձայն նույն օրենքի:

 

Շահութահարկ

 

10. Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ «Շահութահարկի մասին» ՀՀ նոր օրենքը, որն ուժի մեջ է մտել 1998 թ. հունվարի 1-ին, սահմանում է շահութահարկ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների համար: Ռեզիդենտների համար շահութահարկը գանձվում է Հայաստանում և նրա սահմաններից դուրս ստացված հարկվող շահույթից: Ոչ ռեզիդենտների համար շահութահարկը գանձվում է հայաստանյան աղբյուրներից ստացված հարկվող շահույթից: Ռեզիդենտների համար շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով: Ոչ ռեզիդենտների համար հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներ են համարվում`

- Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները,

- ոչ ռեզիդենտի` ռեզիդենտից կամ ոչ ռեզիդենտից ստացված պասիվ եկամուտները, և

- Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտի ստացած այլ եկամուտները:

Ոչ ռեզիդենտների կողմից հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից շահութահարկ գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

 

.____________________________________________________________.

|Եկամտի տեսակը                                  |Շահութահարկի|

|                                               |չափը        |

|_______________________________________________|____________|

|Ապահովագրական հատուցումներ, վերապահովագրման    |5 տոկոս     |

|վճարներ, փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված      |            |

|եկամուտներ                                     |            |

|_______________________________________________|____________|

|Շահաբաժիններ, ռոյալթիներ, գույքը վարձակալության|10 տոկոս    |

|տալուց ստացված եկամուտ, գույքի արժեքի հավելաճ  |            |

|և  այլ պասիվ եկամուտներ (բացի փոխադրման        |            |

|(ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներից), ինչպես   |            |

|նաև  այլ հայաստանյան աղբյուրներից ստացված      |            |

|եկամուտներ                                     |            |

.____________________________________________________________.

 

Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված հարկատուները ազատվում են շահութահարկի վճարումից: Սկսած 1998 թ. հունվարի 1-ից, կանոնադրական կապիտալում 500 միլիոն դրամը գերազանցող օտարերկրյա ներդրումներով Հայաստանի ռեզիդենտին թույլ է տրվել նվազեցնել շահութահարկի գումարը հետևյալ չափերով`

 

.__________________________________________________________.

|Ռեզիդենտի կանոնադրական |Օտարերկրյա ներդրումներով ռեզիդենտի|

|կապիտալում օտարերկրյա  |շահութահարկի նվազեցման չափը` ըստ  |

|ներդրման սահմանված     |տարիների                          |

|չափաքանակը լրանալու    |                                  |

|տարեթիվը               |                                  |

|_______________________|__________________________________|

|                       |100 տոկոսով        |50 տոկոսով    |

|_______________________|___________________|______________|

|1998                   |1999 և  2000թ.     |2001-2008թ.   |

|                       |                   |ներառյալ      |

|_______________________|___________________|______________|

|1999                   |2000 և  2001թ.     |2002-2009թ.   |

|                       |                   |ներառյալ      |

|_______________________|___________________|______________|

|2000                   |2001 և  2002թ.     |2003-2008թ.   |

|                       |                   |ներառյալ      |

|_______________________|___________________|______________|

|2001                   |2002 և  2003թ.     |2004-2007թ.   |

|                       |                   |ներառյալ      |

|_______________________|___________________|______________|

|2002                   |2003 և  2004թ.     |2005-2006թ.   |

|                       |                   |ներառյալ      |

|_______________________|___________________|______________|

|2003                   |2004 և  2005թ.     |              |

|_______________________|___________________|______________|

|2004                   |2005 և  2006թ.     |              |

|_______________________|___________________|______________|

|2005                   |2006 և  2007թ.     |              |

|_______________________|___________________|______________|

|2006                   |2007 և  2008թ.     |              |

|_______________________|___________________|______________|

|2007                   |2008 և  2009թ.     |              |

.__________________________________________________________.

 

Եթե հարկատուն դադարեցնում է իր գործունեությունը հարկերի նվազեցման ժամկետի ընթացքում, ապա շահութահարկի գումարը հաշվարկվում է լրիվ չափով` տնտեսական գործունեության ամբողջ ժամանակաշրջանի համար:

 

Պարզեցված հարկ

 

11. Հայաստանի ներկայացուցիչը ասաց, որ համաձայն «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի, որն ուժի մեջ է մտել 2000 թ. հուլիսի 5-ին, պարզեցված հարկը փոխարինել է ԱԱՀ-ին և շահութահարկին կամ եկամտահարկին (ըստ կիրառության)` ձեռնարկատիրական գործունեության համար: Հայաստանյան կամ օտարերկրյա բոլոր ձեռներեցները հավասարապես հարկվում են: Իրավաբանական անձանց համար պարզեցված հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին: Անհատ ձեռներեցների համար պարզեցված հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) եկամտահարկին: Արտոնությունները ԱԱՀ-ի և շահութահարկի կամ եկամտահարկի գծով փոխանցվել են պարզեցված հարկի հարկատուների համար: Իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցները ենթակա են հարկման, եթե նախորդ հաշվետու տարվա ընթացքում ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 30 միլիոն դրամը: Այս սահմանափակումը չի տարածվում խանութների, կրպակների (մանրածախ առևտրով զբաղվող խանութներ, փողոցային առևտրի կետեր, ռեստորաններ, բարեր և այլն) միջոցով առևտրային գործունեության և հանրային սննդի ոլորտում գործունեության վրա: Հետևաբար, պարզեցված հարկը կիրառելի է նրանց նկատմամբ` անկախ շրջանառության ընդհանուր գումարից: Այնուհետև նա նշել է, որ իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցները, որոնց նկատմամբ պարզեցված հարկ կիրառվել է 2001 թ., կազմել է ՀՆԱ-ի 0.8 տոկոսը: Պարզեցված հարկը չի կիրառվում հետևյալ հարկատուների նկատմամբ`

- ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների,

- համապատասխան տարվա հունվարի 1-ի դրությամբ 100 հազար դրամը գերազանցող չվճարված պարտավորություններ (այդ թվում` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժեր և տուգանքներ) ունեցող հարկատուները,

- վարկային և ապահովագրական կազմակերպությունները, ներդրումային հիմնադրամները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները, աուդիտորական կամ խորհրդատվական ծառայություններ մատուցողները,

- ենթադրվող հարկատուները` «Ենթադրվող վճարումների մասին» ՀՀ օրենքի սահմանումների ներքո,

- «ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքներից մնացորդ ապրանքներ ունեցող հարկատուները (ներմուծման պահին ԱԱՀ-ի հարկմանը ոչ ենթակա և նախորդ տարվա ընթացքում չվաճառված), որոնց արժեքը գերազանցում է 1 միլիոն դրամը,

- այն կազմակերպությունները, որոնք դադարել են դիտարկվել որպես այդպիսիք նախքան այդ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ,

- գյուղատնտեսական արտադրանքներ արտադրողները:

Այնուհետև նա ավելացրեց, որ պարզեցված հարկի հիմք է հանդիսանում հաշվետու եռամսյակի ընթացքում հարկատուների կողմից մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառությունը:

Այլ առևտրային գործունեության համար հարկը որոշվում է իրացման շրջանառության հիման վրա` համաձայն հետևյալ տոկոսադրույքների.

- 8 տոկոս` 30 միլիոն դրամից ցածր ծավալի համար,

- 13 տոկոս` 30 միլիոն դրամից բարձր ծավալի համար:

Խանութներում և կրպակներում հարկը հաշվարկվում է իրացման շրջանառության նկատմամբ հետևյալ դրույքաչափերով`

ա) մինչև 30 միլիոն դրամ ծավալի համար` 5 տոկոս,

բ) 30 միլիոն դրամը գերազանցող ծավալի համար` 7 տոկոս:

 

Գույքահարկ

 

12. Հայաստանի ներկայացուցիչը ավելացրեց, որ գույքահարկը հանդիսանում է ուղղակի հարկ, որը կիրառվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող շինությունների և փոխադրամիջոցների նկատմամբ: Շինությունների նկատմամբ կիրառվող հարկի հաշվարկը կատարվում է հիմնվելով դրանց արժեքի վրա (որը որոշվում է համաձայն «Անշարժ գույքի մասին» ՀՀ օրենքի): Փոխադրամիջոցների վրա դրվող հարկը որոշվում է հիմնվելով դրանց շարժիչի հզորության և փոխադրամիջոցի տարիքի վրա: Շինությունների վերագնահատումը կատարվում է երեք տարին մեկ անգամ: Եթե բնակելի շինության արժեքը 3 միլիոն դրամից պակաս է, այն ազատվում է գույքահարկից: Եթե բնակելի շինությունն ունի 3 միլիոն դրամից ավելի արժեք, հարկի դրույքաչափերը որոշվում են համաձայն սանդղակի` տատանվելով 0.1-0.8 տոկոսի տիրույթում:

13. Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի, հասարակական և արտադրական նշանակության շինությունների նկատմամբ կիրառվող հարկը սահմանվել է որպես դրանց արժեքի 0.6 տոկոս:

Շարժիչային տրանսպորտային փոխադրամիջոցների համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով`

մինչև տաս նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան (շարժիչի հզորությունը) է`

- 120 ձիաուժից/ 88 կիլովատից պակաս` 200 դրամ մեկ ձիաուժին/ 272 դրամ մեկ կիլովատին,

- 120-250 ձիաուժ/ 88-184 կիլովատ` 300 դրամ յուրաքանչյուր ձիաուժի դիմաց կամ 408 դրամ` յուրաքանչյուր կիլովատի համար,

տասը և ավելի նստատեղ ունեցող ուղևորային փոխադրամիջոցների համար, եթե հարկի հիմքը (շարժիչի հզորությունը) հետևյալն է`

- 200 ձիաուժից/147 կիլովատից պակաս` 100 դրամ յուրաքանչյուր ձիաուժի համար/ 136 դրամ մեկ կիլովատին,

- 200 ձիաուժից /147 կիլովատից ավելի` 200 դրամ մեկ ձիաուժի համար/ 272 դրամ մեկ կիլովատին:

 

Պետական սեփականություն և սեփականաշնորհում

 

14. Ի պատասխան պետական սեփականությանը պատկանող միջոցների սեփականաշնորհման վերաբերյալ հարցումների, Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ սեփականաշնորհման գործընթացը Հայաստանում սկսվել է 1991 թ., երբ Կառավարության N 335 որոշումը թույլ տվեց սեփականաշնորհել փոքր ձեռնարկությունները` կոմունալ ծառայությունների, հասարակական սննդի, առևտրի և այլ ծառայությունների ոլորտներում: 1992 թ. ընդունված «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» ՀՀ օրենքը իրավական հիմք էր ամբողջ հետագա սեփականաշնորհման գործընթացի համար: Այնուհետև նա ավելացրեց, որ մինչև 2002 թ. հունվարի 1-ը Հայաստանի կառավարությունը ընկերությունների սեփականաշնորհման վերաբերյալ ընդունել է 2067 որոշում (ներառյալ 170 որոշում ձեռնարկությունների լուծարման վերաբերյալ): Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է օրենքներ Հայաստանի Հանրապետությունում Սեփականաշնորհման ծրագրի վերաբերյալ:

15. Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանում սեփականաշնորհման գործընթացի սկզբից ի վեր իրականացվել են Ազգային ժողովի կողմից ընդունված հինգ սեփականաշնորհման ծրագրեր: Առաջին երկու սեփականաշնորհման ծրագրերը ընդգրկել են համապատասխանաբար 1994-1995 թթ.: Դրանց հետևել է 1996-1997 թթ. և 1998-2000 թթ. սեփականաշնորհման ծրագրերի ընդունումը: Այդ սեփականաշնորհման ծրագրերը ընդգրկել են արդյունաբերության, գյուղատնտեսության և տրանսպորտի բնագավառների ընկերությունների մեծ մասը, ինչպես նաև բոլոր «փոքր ձեռնարկությունները» (կոմունալ ծառայությունների, հասարակական սննդի, առևտրի և այլ ծառայությունների ոլորտներում) և անավարտ շինարարությունները: Պետական գույքի 2001-2003 թթ. սեփականաշնորհման ներկայիս ծրագիրն ընդունվել է Ազգային ժողովի կողմից 2001 թ. հուլիսի 27-ին: Այն ընդգրկում է բոլոր ձեռնարկությունները, որոնց սեփականաշնորհումը նախատեսված էր կատարել նախորդ ծրագրերի ընթացքում: Այնուհետև նա նշեց, որ օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք ազատ են մասնակցելու ցանկացած պետական միջոցի սեփականաշնորհմանը:

16. Ի պատասխան տեղեկություններ տրամադրելու վերաբերյալ լրացուցիչ պահանջների, Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ մինչև 2002 թ. հունվարի 1-ը սեփականաշնորհվել են 1643 միջին և խոշոր ձեռնարկություններ: Դրանցից 1081-ը սեփականաշնորհվել են բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության միջոցով, 62-ը` բաժնետոմսերի աճուրդների միջոցով, 134-ը գնվել են աշխատողների կողմից, 102-ը` մրցույթների միջոցով, 20-ը` աճուրդների միջոցով, և 377-ը` ուղիղ վաճառքի միջոցով, որոնցից 200-ը` վարձակալներին: Սեփականաշնորհման հիմնական ձևն է հանդիսացել բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը (սեփականաշնորհված ձեռնարկությունների 65.8 տոկոսը): Ձախողվել է 36 ընկերության սեփականաշնորհումը, որոնք էլ լուծարվել են, ընդհանուր առմամբ ձախողվել է 367 ձեռնարկության սեփականաշնորհում` հիմնականում բարձր գների, վատ գործարար հեռանկարների և ծանր պարտքերի պատճառով: Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ 2001 թ. ՀՆԱ 80 % պատկանել է մասնավոր ոլորտին, և 20 %` պետական ոլորտին: Վերջին տարիներին պետական ոլորտի մասնաբաժինը նվազում է և այդ գործընթացը շարունակվում է: Հայաստանի ներկայացուցիչը նաև նշեց, որ 2001 թ. պետական ոլորտի մասնաբաժինը կազմել է արտահանման դեպքում` 8,4 %, ներմուծման` 5,7 %:

17. Ի պատասխան` օտարերկրացիներին վաճառված սեփականաշնորհված ձեռնարկությունների մասին տեղեկություններ տրամադրելու վերաբերյալ լրացուցիչ պահանջների, Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ հետևյալ ձեռնարկություններն են սեփականաշնորհվել միջազգային մրցույթների միջոցով` «Արմենթել» ՊՁ, Երևանի կոնյակի գործարանը, «Արմենիա» և «Անի» հյուրանոցները (որոնց սեփականաշնորհման ընթացքում ներկա է գտնվել միջազգային միջնորդ): Ակնկալվում է պետական էլեկտրամատակարարման, արտադրման ու բաշխման ցանցի, «Նաիրիտ» գիտահետազոտական միավորման, ինչպես նաև «Հայկական Ավիաուղիներ» ընկերության սեփականաշնորհումը կամ կառավարման իրավունքների փոխանցումը: Էներգետիկայի ոլորտում արդեն տասնմեկ հիդրոէլեկտրակայան է սեփականաշնորհվել, որոնցից երկուսը գնվել են օտարերկրյա անձանց կողմից: Սեփականաշնորհվել է Հայաստանի գազի բաշխման ցանցը, որի արդյունքում կազմավորվել է «ՀայՌուսԳազԱրդ» ՓԲԸ-ն: 2001 թ. սեփականաշնորհվել են «Ալմաստ» ՓԲԸ-ն, «Սապֆիր» ԲԸ, «Տրանզիստոր» և «Հրազդան Ցեմենտ» ռազմավարական ձեռնարկությունները, որոնցից մեկը` օտարերկրյա իրավաբանական անձի:

18. Ի պատասխան տեղեկություններ տրամադրելու վերաբերյալ լրացուցիչ պահանջների, Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ սկսած 1999 թ. սեփականաշնորհումը Հայաստանում կենտրոնացել է ռազմավարական ներդրողներ ներգրավելու վրա, ինչպես նաև` սեփականաշնորհված ձեռնարկություններում առանձին փոքր բաժնետիրությունները խրախուսելու վրա: Կառավարությունը շարունակում է ուղիներ որոնել նոր աշխատատեղեր ստեղծելու և սեփականաշնորհված ձեռնարկություններում սոցիալական ծրագրերը զարգացնելու ուղղությամբ: Դրանց հասնելու նպատակով, բաժնետոմսերը սեփականաշնորհվել են մրցույթի միջոցով, որի պայմաններում արտացոլվել են տարբեր զարգացման գործոններ, ինչպես նաև գինը:

19. Աշխատանքային խմբի որոշ անդամներ հարցադրեցին, թե արդյոք բացառվել է որևէ ոլորտ սեփականաշնորհման գործընթացից: Ի պատասխան, Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ համաձայն «2001-2003 թթ. սեփականաշնորհման ծրագրի», հետևյալ ոլորտների ձեռնարկությունները ենթակա չեն սեփականաշնորհմանը.

- քաղաքացիական պաշտպանության և զորահավաքներ անցկացնող հաստատությունները, զինվորական կազմավորումները,

- դրամահատման, պետական շքանշանների, կնիքների և դրոշմակնիքների արտադրման ձեռնարկությունները,

- հիմնական հետազոտական հաստատությունները,

- երկրաբանական, քարտեզագրական, գեոդեզիական, հիդրոօդերևութաբանական ձեռնարկությունները, շրջակա միջավայրի և բնական պաշարների պայմանների և պաշտպանության վրա հսկողություն իրականացնող ձեռնարկությունները,

- պետական ռազմավարական պահուստները և պահեստները,

- սանիտարահամաճարակային ծառայություններ տրամադրող ձեռնարկությունները,

- ստանդարտացման և չափագիտական ծառայությունները,

- երկաթուղիները, հասարակական մայրուղիները, Երևանի մետրոն, երկաթուղու և օդային երթևեկության անվտանգության ծառայությունները, բանակային ավտոշարասյունները,

- ռադիոակտիվ նյութեր (և դրանց համար սարքավորումներ) արտադրող ձեռնարկությունները, ինչպես նաև այս բնագավառում հետազոտական և շինարարական գործունեությամբ զբաղվող ձեռնարկությունները,

- ուղղիչ տները և ուղղիչ աշխատանքային հաստատությունները,

- Հայաստանի Հանրապետության միջնակարգ ուսումնական հաստատությունները:

 

Այնուհետև նա ավելացրեց, որ չեն սեփականաշնորհվելու ընդհանուր առմամբ սեփականաշնորհման ենթակա այն միավորները, որոնք գտնվում են.

- ճարտարագիտական-տեխնիկական շենքերում, տրանսպորտային կառույցում (կամուրջներ, գետնանցումներ, նկուղներ, ստորգետնյա կառույցներ և այլն) կամ այնպիսի գոտիներում, ինչպիսիք են երկաթուղիները, սոցիալական ոլորտի միավորները (դպրոցներ, ինստիտուտներ, մշակութային շինություններ և այլն),

- պաշտպանական և անվտանգության բնույթի շինություններում:

 

Նա նշեց, որ սեփականաշնորհման չենթարկվող ձեռնարկությունները կազմում են ՀՆԱ-ի ընդամենը 8%-ը:

 

Աղյուսակ 1 (ա) 1994-2002 թթ. ընթացքում սեփականաշնորհված

ձեռնարկությունները

 

.__________________________________________________________________________

|Սեփականաշնորհման|Սեփականա-  |Արդյու-|Գյուղա|Քաղաքա|Մշա- |Էներ|Տրանս|Պետա-|

|տեսակը          |շնորհված   |նաբե-  |տնտե- |շինութ|կույթ|գե- |պորտ |կան  |

|                |___________|րութ-  |սութ- |յուն  |     |տիկա|և    |գույ-|

|                |Ընդա|2001թ.|յուն և |յուն  |      |     |    |հաղոր|քի   |

|                |մենը|ընթաց-|առև-   |      |      |     |    |դակ- |կառա-|

|                |    |քում  |տուր   |      |      |     |    |ցութ-|վա-  |

|                |    |      |       |      |      |     |    |յուն |րում |

|________________|____|______|_______|______|______|_____|____|_____|_____|

|ՈՒղիղ վաճառք    | 377|  48  |  144  |  67  |  40  | 17  | 8  |  24 |  25 |

|________________|____|______|_______|______|______|_____|____|_____|_____|

|որոնցից         | 200|  10  |  81   |  29  |  30  | 11  | 7  |  9  |  1  |

|վարձակալներին   |    |      |       |      |      |     |    |     |     |

|________________|____|______|_______|______|______|_____|____|_____|_____|

|Մրցույթ         | 102|  21  |  20   |  24  |  18  |     | 9  |  9  |  15 |

|________________|____|______|_______|______|______|_____|____|_____|_____|

|Աճուրդ          | 20 |  1   |  9    |  10  |      |     |    |  1  |     |

|________________|____|______|_______|______|______|_____|____|_____|_____|

|Արժեթղթերի      | 62 |      |  26   |  27  |  6   |     |    |  1  |     |

|աճուրդ          |    |      |       |      |      |     |    |     |     |

|________________|____|______|_______|______|______|_____|____|_____|_____|

|Արժեթղթերի բաց  |1081|  20  |  395  |  344 |  186 | 30  | 15 |  46 |  14 |

|բաժանորդագրու-  |    |      |       |      |      |     |    |     |     |

|թյուն           |    |      |       |      |      |     |    |     |     |

|________________|____|______|_______|______|______|_____|____|_____|_____|

|Մասնագիտացված   | 1  |      |       |      |      |     |    |  1  |     |

|շուկաներում     |    |      |       |      |      |     |    |     |     |

|________________|____|______|_______|______|______|_____|____|_____|_____|

|Նոր արժեթղթերի  |    |      |       |      |      |     |    |     |     |

|թողարկում       |    |      |       |      |      |     |    |     |     |

|________________|____|______|_______|______|______|_____|____|_____|_____|

|Ընդամենը        |1643|  90  |  594  |  472 |  250 | 47  | 32 |  82 |  54 |

|_________________________________________________________________________|

|Լուծարում                                                                |

|_________________________________________________________________________|

|Կառավարության   | 137|  26  |  25   |  29  |  37  | -   | 3  |  6  |  17 |

|որոշում         |    |      |       |      |      |     |    |     |     |

|________________|____|______|_______|______|______|_____|____|_____|_____|

|Կազմալուծված    | 49 |  21  |  12   |  7   |  6   | -   | 1  |  2  |  15 |

|________________|____|______|_______|______|______|_____|____|_____|_____|

|Սնանկության     | 52 |  17  |  10   |  8   |  24  | -   | 1  |  4  |  -  |

|ընթացքում       |    |      |       |      |      |     |    |     |     |

|գտնվող          |    |      |       |      |      |     |    |     |     |

|________________|____|______|_______|______|______|_____|____|_____|_____|

|Սնանկության     | 46 |  25  |  9    |  7   |  23  | -   | 1  |  4  |  -  |

|վերաբերյալ      |    |      |       |      |      |     |    |     |     |

|դատարանի որոշում|    |      |       |      |      |     |    |     |     |

|________________|____|______|_______|______|______|_____|____|_____|_____|

|Սնանկության     | 6  |  2   |  1    |  1   |  1   | -   | -  |  -  |  -  |

|վերաբերյալ      |    |      |       |      |      |     |    |     |     |

|դատարանի որոշման|    |      |       |      |      |     |    |     |     |

|բացակայություն  |    |      |       |      |      |     |    |     |     |

|________________|____|______|_______|______|______|_____|____|_____|_____|

|Կազմալուծված    | 36 |  13  |  3    |  14  |  7   | -   | 1  |  -  |  2  |

|ընկերություններ |    |      |       |      |      |     |    |     |     |

.__________________________________________________________________________

._________________  .__________________________________________________.

|Սեփականաշնորհման|  |Առողջա-   |Տեղեկատ-   |Այլ|Պատրաստ- |Չսեփականա-   |

|տեսակը          |  |պահություն|վություն և |   |ման      |շնորհված     |

|                |  |          |հրատարակ-  |   |ընթացքում|_____________|

|                |  |          |չություն   |   |         |Ընդա-|2001 թ.|

|                |  |          |           |   |         |մենը |ընթաց- |

|                |  |          |           |   |         |     |քում   |

|________________|  |__________|___________|___|_________|_____|_______|

|ՈՒղիղ վաճառք    |  |    15    |     5     |32 |    17   |  13 |       |

|________________|  |__________|___________|___|_________|_____|_______|

|որոնցից         |  |    8     |     1     |23 |         |  3  |       |

|վարձակալներին   |  |          |           |   |         |     |       |

|________________|  |__________|___________|___|_________|_____|_______|

|Մրցույթ         |  |    1     |           | 6 |    14   |  136|   48  |

|________________|  |__________|___________|___|_________|_____|_______|

|Աճուրդ          |  |          |           |   |    4    |  18 |   10  |

|________________|  |__________|___________|___|_________|_____|_______|

|Արժեթղթերի      |  |          |     2     |   |         |  3  |       |

|աճուրդ          |  |          |           |   |         |     |       |

|________________|  |__________|___________|___|_________|_____|_______|

|Արժեթղթերի բաց  |  |          |           |   |         |     |       |

|բաժանորդագրու-  |  |    1     |     30    |20 |    43   | 196 |   15  |

|թյուն           |  |          |           |   |         |     |       |

|________________|  |__________|___________|___|_________|_____|_______|

|Մասնագիտացված   |  |          |           |   |         |  1  |       |

|շուկաներում     |  |          |           |   |         |     |       |

|________________|  |__________|___________|___|_________|_____|_______|

|Նոր արժեթղթերի  |  |          |           |   |         |     |       |

|թողարկում       |  |          |           |   |         |     |       |

|________________|  |__________|___________|___|_________|_____|_______|

|Ընդամենը        |  |    17    |     37    | 58|    78   | 367 |   73  |

|_________________  ___________________________________________________|

|Լուծարում                                                             |

|_________________  ___________________________________________________|

|Կառավարության   |  |    8     |      1    | 11|         |     |       |

|որոշում         |  |          |           |   |         |     |       |

|________________|  |__________|___________|___|_________|_____|_______|

|Կազմալուծված    |  |    1     |      -    | 5 |         |     |       |

|________________|  |__________|___________|___|_________|_____|_______|

|Սնանկության     |  |    -     |      1    | 4 |         |     |       |

|ընթացքում       |  |          |           |   |         |     |       |

|գտնվող          |  |          |           |   |         |     |       |

|________________|  |__________|___________|___|_________|_____|_______|

|Սնանկության     |  |    -     |      1    | 1 |         |     |       |

|վերաբերյալ      |  |          |           |   |         |     |       |

|դատարանի որոշում|  |          |           |   |         |     |       |

|________________|  |__________|___________|___|_________|_____|_______|

|Սնանկության     |  |    -     |      -    | 3 |         |     |       |

|վերաբերյալ      |  |          |           |   |         |     |       |

|դատարանի որոշման|  |          |           |   |         |     |       |

|բացակայություն  |  |          |           |   |         |     |       |

|________________|  |__________|___________|___|_________|_____|_______|

|Կազմալուծված    |  |    7     |      -    | 2 |         |     |       |

|ընկերություններ |  |          |           |   |         |     |       |

._________________  ___________________________________________________.

 

Աղյուսակ 1 (բ) Մինչև 1999 թ. սեփականաշնորհված փոքր

ձեռնարկությունների թիվը

 

._______________________________________________________________.

|                 |Կատարված |Սեփականաշնորհված|Աճուրդների|Վաճառքի|

|                 |գնահատում|1994 - 1999 թթ. |միջոցով   |ենթակա |

|                 |         |                |սեփականա- |աճուրդի|

|                 |         |                |շնորհված  |միջոցով|

|_________________|_________|________________|__________|_______|

|Փոքր             |  8308   |     9391       |   286    |   7   |

|ձեռնարկություններ|         |                |          |       |

._______________________________________________________________.

 

Աղյուսակ 1 (գ) Հանրագումարային սեփականաշնորհում

 

._______________________________________________________________.

|                      |Վճարված      |որոնցից`     |դրամով      |

|                      |(հազար դրամ) |հավաստագրերով|            |

|                      |Հանրագումար  |             |            |

|______________________|_____________|_____________|____________|

|Միջին և  մեծ          |105 321 836,2|39 766 020,0 |65 555 816,2|

|ձեռնարկություններ     |             |             |            |

|______________________|_____________|_____________|____________|

|Անավարտ կառույց       | 524 912,4   |176 180,0    |348 732,4   |

|______________________|_____________|_____________|____________|

|Փոքր ձեռնարկություններ|27 161 321,8 |23 856 460,0 |3 304 8 61,8|

|______________________|_____________|_____________|____________|

|Հանրագումար           |133 008 070,4|63 798 660,0 |69 209 410,4|

._______________________________________________________________.

 

Համաձայն` 2001 թ. ի վեր «Սեփականաշնորհման մասին» օրենքում կատարված փոփոխությունների, վերոնշյալ աղյուսակի նկատմամբ կիրառվում են հետևյալ փոփոխությունները`

1. «Միջազգային մրցույթներ» սեփականաշնորհման եղանակը դադարեցվել է, քանի որ բոլոր ակնկալվող գնորդները կարող են մասնակցել մրցույթին, այնպես որ բոլոր տեսակի մրցույթները ներկայացված են միատեղ:

2. Բաժնետոմսերի փակ բաշխումը հանդիսանում էր ուղիղ վաճառքի միջոցով սեփականաշնորհման եղանակներից մեկը, այնպես որ բաժնետիրական կապիտալների փակ բաշխման միջոցով սեփականաշնորհման վերաբերյալ տեղեկությունները ընդգրկված են ուղիղ վաճառքի վերաբերյալ տեղեկությունների մեջ:

3. Միջոցների վաճառքը վարձակալներին հանդիսանում էր ուղիղ վաճառքի միջոցով սեփականաշնորհման եղանակներից մեկը, այնպես որ վարձակալներին միջոցների վաճառքի միջոցով սեփականաշնորհման վերաբերյալ տեղեկությունները ընդգրկված են ուղիղ վաճառքի վերաբերյալ տեղեկությունների մեջ:

4. Չնայած Օրենքը նախատեսում է սեփականաշնորհում արժեթղթերի աճուրդի միջոցով, այն ներկայումս գործածությունից դուրս է` անարդյունավետության պատճառով: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն փաստը, որ որոշ ձեռնարկություններ սեփականաշնորհվել են այս եղանակով, տվյալներն ընդգրկված են աղյուսակում:

5. Ներկայումս ուժի մեջ մտած «Սեփականաշնորհման մասին» օրենքը նախատեսում է սեփականաշնորհում նոր արժեթղթերի թողարկման միջոցով:

6. Ընկերությունների կազմալուծումը այժմ օգտագործվում է ավելի հաճախ, այնպես որ դա ներկայացված է աղյուսակում ավելի մանրամասն ձևով:

 

20. Հայաստանի ներկայացուցիչը ավելացրեց, որ Հայաստանում դեռ մտահոգություններ կան սեփականաշնորհման ծրագրի առնչությամբ, մասնավորապես` սեփականաշնորհման համընդհանուր գաղափարի կապակցությամբ և մրցույթների նկատմամբ երաշխավորագրերի գերադասելիության կապակցությամբ: Ինչպես և որոշ այլ անցումային տնտեսություններում, ապացուցվել է, որ սեփականաշնորհումից ակնկալվող արագ դրական արդյունքները եղել են գերագնահատված: Ներկայումս գերակայում է ավելի իրատեսական մոտեցում, որն ուղղված է սեփականաշնորհումից ստացվող դրամական շահույթն առավելագույնի հասցնելուն: Պարզ է, որ կարող են անցնել շատ տարիներ, մինչև որ սեփականաշնորհված ձեռնարկությանը կհաջողի իրապես շահութաբեր դառնալ, և այդ ժամանակամիջոցի ընթացքում ձեռնարկության սեփականատերերը կարող են մի քանի անգամ փոխվել: Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ այս բոլոր հանգամանքները հաշվի առնելուց հետո, Կառավարությունը վերջերս ընդունել է ավելի գործնական մոտեցում: Ներկայումս սեփականաշնորհման պետական քաղաքականության հիմնական նպատակներից է` կառավարման համապատասխան բարեփոխումների հետ մեկտեղ փորձել առավելագույնի հասցնել ձեռնարկության սեփականաշնորհումից ստացվող դրամական հասույթները:

21. Այնուհետև նա նշեց, որ այս մոտեցումը վերջերս հանգեցրել է նրան, որ ուշադրությունը կենտրոնացել է մրցութային եղանակի վրա: Երբ հնարավոր է, ձեռնարկությունները վաճառվում են ռազմավարական, երկարաժամկետ ներդրողներին: Դա այնուհետև աջակցություն է հանդիսանում Կառավարության նպատակների իրականացմանը` կապված աշխատատեղերի ստեղծման և շարունակական սոցիալական բարեփոխումների հետ: Այս կապակցությամբ, Պետական սեփականություն հանդիսացող միջոցների սեփականաշնորհման մասին նոր օրենքը հնարավորություն է տալիս առանձին ձեռնարկություններ սեփականաշնորհելիս գործել առավել ճկուն` ինչպես սեփականաշնորհման ձևի, այնպես էլ վճարման պայմանների ընտրության տեսանկյուններից: Կառավարությունը նաև սկսել է այն ձեռնարկությունների լուծարման գործընթացը, որոնք նախկինում ներկայացվել էին սեփականաշնորհման, և որոնց սեփականաշնորհումը ձախողվել էր: Այնուհետև նա նշեց, որ ապահովվել է սեփականաշնորհված ձեռնարկությունների վերաբերյալ տեղեկությունների թափանցիկությունը և սեփականաշնորհված ձեռնարկությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հեշտությամբ հասանելի է ԶԼՄ-ում և հատուկ ինտերնետային էջում (www.privatization.am):

22. Ի պատասխան` գյուղատնտեսական հողերի սեփականաշնորհման վերաբերյալ հարցի, Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ սեփականաշնորհվել է գյուղատնտեսական հողերի համարյա 70 տոկոսը: Հողի նկատմամբ սեփականության իրավունքը դարձել է ազատ կերպով փոխանցելի: Փոքր բաժնեմաս կազմող հողերը, որոնք դեռ գտնվում են պետության ձեռքում, հանդիսանում են պահուստային հողեր և գյուղատնտեսական աջակցության որոշակի գործողությունների համար օգտագործվող հողեր, ինչպես նկարագրված է ստորև կետ 157-159-ում: Չկա պետության ձեռքում գտնվող գյուղատնտեսական հողերի սեփականաշնորհման ժամանակացույց:

23. Հայաստանի ներկայացուցիչը հաստատեց, որ լիակատար թափանցիկությունը ապահովելու և ԱՀԿ անդամներին Հայաստանի տնտեսական և առևտրային ռեժիմի բարեփոխման գործընթացում առաջընթացի մասին տեղյակ պահելու համար, Հայաստանը, այլ տեղեկատվությանը զուգահեռ, ԱՀԿ անդամներին կներկայացնի տարեկան զեկույցներ սեփականաշնորհման ծրագրի իրականացման վերաբերյալ, ինչպես նաև իր տնտեսական բարեփոխումներին վերաբերվող այլ հարցերի վերաբերյալ, որոնք համահունչ են ԱՀԿ համաձայնագրով իր ստանձնած պարտավորություններին: Աշխատանքային խումբը նշում կատարեց այս պարտավորությունը ստանձնելու վերաբերյալ:

 

Ներդրումային ռեժիմ

 

24. Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ 1994 թ. «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքը կարգավորում է Հայաստանում օտարերկրյա ներդրումների ռեժիմը: Օրենքը նախատեսված էր օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար և տալիս էր երաշխիքներ ընդդեմ ազգայնացման` պահանջելով, որ սեփականազրկում տեղի ունենա միայն դատական կարգով: Այդպիսի դեպքում լրիվ փոխհատուցում է վճարվում: Այնուհետև նա նշեց, որ օտարերկրյա ներդրողները պաշտպանված են Կառավարության անիրավական գործողությունների արդյունք հանդիսացող վնասներից, կամ Կառավարության անհարկի գործողություններից (համաձայն օրենքի համապատասխան հոդվածի): Օրենքը ներդրողներին երաշխավորում է նաև շահույթները և միջոցները ազատ կերպով արտահանելու իրավունք: Այն դեպքում, երբ օտարերկրյա ներդրումների մասին օրենսդրությունը փոփոխությունների ենթարկվի ներդրումը կատարելուց հետո, ներդրողին իրավունք է տրվում հինգ տարի ժամկետով ազատվելու ցանկացած պակաս նպաստավոր դրույթներից: Հայաստանի ներկայացուցիչը այնուհետև նշեց, որ ներդրումների մասին նոր օրենքի քննարկումը դադարեցված է: Դրա հիմնական պատճառն այն է, որ գոյություն ունեցող օրենքը համապատասխանում է ներկայիս տնտեսական իրավիճակին, ուստի օտարերկրյա ներդրողների գործողությունները կարգավորող նոր օրենսդրության անհրաժեշտությունը չկա:

25. Հայաստանի ներկայացուցիչը վերհիշեց «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի նկարագրությունը, որը բերված է 10-րդ կետում: Այնուհետև նա ավելացրեց, որ N 124 որոշումը հստակ սահմանում է, որ ապրանքների և ծառայությունների արտահանման և ներմուծման միասնական համակարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության բոլոր տնտեսական կազմավորումների վրա` անկախ սեփականության ձևից և գրանցման վայրից: Այն թույլ է տալիս օտարերկրյա ներդրումներով ձեռնարկություններին նույնպես օգտվել տեղական սեփականություն հանդիսացող ձեռնարկություններին հասանելի որոշակի անմաքս ռեժիմի առավելությունից:

26. Ի պատասխան լրացուցիչ հարցերի, նա այնուհետև նշեց, որ օտարերկրյա ներդրողները ազատ են ընտրելու իրենց սեփական ապահովագրողներին: Արտասահմանյան ներդրողների նկատմամբ չկա ոչ մի պահանջ որոշակի քանակությամբ ապրանք արտահանելու վերաբերյալ: Կառավարությունը մտադիր չէ մտցնելու որևէ այդպիսի պահանջ: Այնուհետև նա նշեց, որ օտարերկրյա ներդրողները արժանանում են լիիրավ ազգային մոտեցման: Ներդրումների վրա դրվող սահմանափակումները կիրառվում են այնպիսի հիմունքներով, որ խտրականություն չդրվի ազգային և օտարերկրյա ներդրողների միջև, թեև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը նախատեսում է, որ Հայաստանի քաղաքացի չհանդիսացող անձինք հողի սեփականության իրավունք չունեն, բայց և այնպես Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգիրքը օտարերկրյա քաղաքացիներին, իրավաբանական անձանց, այլ տնտեսական կազմավորումներին և միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության տարածքում հող վարձակալելու հնարավորություն է տալիս: Հայաստանի Քաղաքացիական օրենսգիրքը թույլ է տալիս պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին` որոշում կայացնել հասարակական սեփականություն հանդիսացող հողերը վարձակալության տալու մասին, կամ մասնավոր կամ կոլեկտիվ սեփականատերերին` կողմերի միջև փոխադարձ պայմանագրի հիման վրա վարձակալության տալ իրենց հողերը:

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)
22.11.2002
N (02-6528)
Միջազգային պայմանագիր