Սեղմել Esc փակելու համար:
ԶԵԿՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՇԽԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԶԵԿՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ (5-ՐԴ ՄԱՍ)

 

 

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

 

WT/ACC/ARM/23

22 նոյեմբերի, 2002

(02-6528)

 

Հայաստանի անդամակցության

    Աշխատանքային խումբ                             Բնօրինակը` անգլերեն

 

ԶԵԿՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

(5-րդ մաս)

 

Առևտրին առնչվող ներդրումային միջոցառումներ (ԱԱՆՄ)

 

144. Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ սկսած անդամակցության օրվանից Հայաստանը կկիրառի ԱԱՆՄ Համաձայնագիրը և չի պահպանի միջոցառումներ, որոնք չեն համապատասխանում վերջինիս: Աշխատանքային խումբը նշում կատարեց այս պարտավորությունը ստանձնելու վերաբերյալ:

 

Պետական առևտրային ձեռնարկություններ

 

145. Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը հաղորդեց, որ նախկին Խորհրդային Միության` արտաքին առևտրի պետական մենաշնորհը վերացվել է 1989 թ-ին և փոխարինվել է այդ գործունեությունը իրականացնելու համար անհրաժեշտ գրանցման պահանջով: Արտաքին առևտրի մասին Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թ. հունվարի 4-ի որոշմամբ Հայաստանի տարածքում գրանցված և գործող բոլոր ձեռնարկությունները` անկախ նրանց սեփականության ձևից, իրավունք ունեն վարելու արտաքին առևտուր և ենթակա չեն գրանցման որևէ լրացուցիչ պահանջների:

146. Աշխատանքային խմբի որոշ անդամներ հաղորդեցին, որ, իրենց տեսակետից, հեռահաղորդակցության որոշ ձեռնարկություններ ընդգրկված են պետական առևտրում համաձայն ՄԱԳՀ-1994-ի 17-րդ հոդվածի: Ի պատասխան, Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ հիմնվելով Առևտրի և սակագների 1994 թ. գլխավոր համաձայնագրի 17-րդ հոդվածում բերված պետական առևտրի սահմանման վրա, Հայաստանը ունի մեկ պետական առևտրի ձեռնարկություն հեռահաղորդակցության բնագավառում: Հիմնական հեռահաղորդակցային ծառայությունները, տվյալների շարժական ու միջազգային փոխանցումը և ավելացված արժեքով ծառայությունները վերապահվում են Արմենթել բաժնետիրական ընկերությանը, որը հանդիսանում է Հայաստանի կառավարության և օտարերկրյա մասնավոր ձեռնարկատերի սեփականություն` Հայաստանի հեռահաղորդակցության ենթակառույցը զարգացնելու Արմենթելի պարտավորության դիմաց:

147. Ի պատասխան այն բանի, թե արդյոք Հայաստանը մտադրված է հաշվետվություն ներկայացնել բնական գազի բաշխման պետական մենաշնորհի վերաբերյալ ըստ 17-րդ հոդվածի, Հայաստանի ներկայացուցիչը պատասխանեց, որ Հայգազին տրված չեն բացառիկ կամ հատուկ իրավունքներ կամ արտոնություններ բնական գազի բաշխման շուկայում: Գազի բաշխման հայկական ցանցը սեփականաշնորհվել է, որի արդյունքում կազմավորվել է ՀայՌուսԳազԱրդ ՓԲԸ-ն: Սա չի հանդիսանում խոչընդոտ մեծամասնությամբ մասնավոր սեփականությանը պատկանող որևէ այլ ձեռնարկության համար` գազ գնելու կամ գազի բաշխման մեջ ներգրավելու հարցում: Հայաստանի ներկայացուցիչը ասաց, որ «ՀայՌուսԳազԱրդ»-ը հանդիսանում է հիմնական գազ ներմուծողը: Այդ կազմակերպության 45%-ը պատկանում է ՀայԳազին, 45%-ը` ԳազՊրոմին, 10%-ը` ԻՏԵՌԱ կազմակերպությանը: Գոյություն ունեն նաև մի շարք գազ ներմուծողներ, որոնց գները համապատասխանում են շուկայի պահանջներին:

148. Հայաստանի ներկայացուցիչը հաստատեց, որ Հայաստանի կառավարությունը կգործի ԱՀԿ Համաձայնագրերի դրույթների` ՄԱԳՀ-1994-ի 17-րդ հոդվածի և ԾԱԳՀ 8-րդ հոդվածի համապատասխան և միայն հատուկ կամ բացառիկ դեպքերում կկիրառի պետական ձեռնարկությունների և այլ ձեռնարկությունների առևտրային գործառույթները կարգավորող օրենքներն ու կանոնակարգերը: Աշխատանքային խումբը նշում կատարեց այս պարտավորությունը ստանձնելու վերաբերյալ:

 

Ազատ գոտիներ, հատուկ տնտեսական գոտիներ

 

149. Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ Հայաստանը չի պահում որևէ ազատ առևտրի գոտի, որտեղ շնորհվում են որևէ տեսակի հատուկ մաքսային արտոնություններ: Այնուամենայնիվ, Հայաստանը սահմանել է սահմանային առևտրի գոտի Մեղրիի շրջանում` Իրանի հետ սահմանի վրա: Սահմանային առևտրի գոտին սահմանվել է` խթանելու առևտուրը Հայաստանի և Իրանի միջև: Համաձայն պայմանավորվածության, հայկական ձեռնարկությունները խրախուսվում են ներկայություն հաստատելու սահմանային գոտում, իսկ իրանական ձեռնարկությունները խրախուսվում են անել նույնը` սահմանի իրենց կողմում: Քառասուն քաղաքացու յուրաքանչյուր երկրից իրավունք է տրվել ազատ կերպով մտնել միմյանց սահմանային գոտիներ` գործարար և առևտրային հնարավորությունները հետազոտելու, սակայն ոչ մի հատուկ մաքսային կարգ կամ արտոնյալ մաքսային մոտեցում չեն առնչվում այդ կապերի հիման վրա համաձայնեցված փոխանակումների հետ:

150. Հայաստանի ներկայացուցիչը հաստատեց, որ եթե Հայաստանը ստեղծի որևէ ազատ գոտիներ կամ հատուկ տնտեսական գոտիներ, ապա դրանք կկառավարվեն համաձայն ԱՀԿ լրավճարների, ԱԱՆՄ և ՄՍԱԱ-ին վերաբերող դրույթների, և որ այդ գոտիներում արտադրված ապրանքները, ներմուծումները և ներկրումները ազատվում են մաքսերից և որոշ հարկերից ինչպես նաև կենթարկվեն սովորական մաքսային գործառույթների Հայաստանի մնացյալ տարածք մուտք գործելիս, կկիրառվեն` մաքսեր և հարկեր: Աշխատանքային խումբը նշում կատարեց այս պարտավորության ստանձնման վերաբերյալ:

 

Պետական գնումներ

 

151. Հայաստանի ներկայացուցիչը տեղեկացրեց Աշխատանքային խմբին, որ պետական գնումները Հայաստանում նախկինում կարգավորվում էին «Հայաստանի Հանրապետության պետական գնումների կարգի մասին» 1995թ. փետրվարի 8-ի Կառավարության N 67 որոշմամբ: Համաձայն այդ որոշման` երբ կառավարական մարմինները ցանկանում են ապրանքներ ձեռք բերել, ապա դրանք կարող են անել այդ կամ մատակարարման գործակալի միջոցով, կամ ուղիղ կերպով շուկայից` իրենց սեփական անունից: Ոչ մի մատակարարման մարմնի, լինի դա պետական կամ մասնավոր, չի տրամադրվում հատուկ իրավունքներ կամ արտոնություններ: Բոլոր շահագրգիռ կողմերը կարող են մասնակցել մատակարարման գործողություններում` ենթարկվելով ընդհանուր կանոններին: Այն գնումները, որ կատարվում են պետպատվերի միջոցով, ուղիղ կերպով ֆինանսավորվում են բյուջեից, և ներառում են կառավարական մարմինների կողմից` իրենց սեփական օգտագործման համար ձեռք բերվող ապրանքներն ու ծառայությունները (այսինքն` ոչ վերավաճառքի կամ արտադրության մեջ որպես ներդրում օգտագործելու համար): Նախկինում այս գործողությունները ունեին ենթադրվող լրավճարների տարրեր շահագրգիռ մատակարարների համար, քանի որ պետպատվերի գները չպետք է անպայման համապատասխանեին շուկայական գներին:

152. Հայաստանի ներկայացուցիչը տեղեկացրեց Աշխատանքային խմբին, որ ներքին օրենսդրությունը ԱՀԿ կանոնակարգերին լրիվ համապատասխանության բերելու իր ջանքերում Կառավարությունը նախապատրաստել էր «Գնումների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ընդունվել է Ազգային ժողովի կողմից 2000 թ. հունիսի 5-ին, և ստորագրվել է նախագահի կողմից 2000 թ. հունիսի 19-ին: Ինչպես պահանջվում է այդ օրենքով, Պետական գնումների գործակալությունը պետական գնումների համար պատասխանատու միակ գործակալությունն է (պետական գնումների միջոցով են ձեռք բերվում աշխատանքներ, ապրանքներ, մատուցվում ծառայություններ, եթե դրանց արժեքը գերազանցում է 250000 դրամը)` սկսած 2001 թ.: 2000 թ. բյուջեի համար բոլոր պետական գնումները կատարվել են ոչ կենտրոնացված ձևով, երբ բոլոր գործակալությունները կատարում են իրենց գնումները համաձայն այդ օրենքում հատկորոշված կանոնակարգերի: Օրենքը սահմանում է գնումների պարզ և թափանցիկ կանոններ և կանոնակարգեր, որոնք համապատասխանում են Պետական գնումների մասին ԱՀԿ համաձայնագրին, մասնավորապես, ազգային մոտեցման և անխտրականության սկզբունքները երաշխավորված են` համաձայն Պետական գնումների մասին Համաձայնագրի 3-րդ հոդվածի:

153. Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ Հայաստանի կառավարությունը անդամակցությունից հետո որոշել է սկսել բանակցություններ` Պետական գնումների մասին Համաձայնագրին միանալու համար: Այս կապակցությամբ, Հայաստանը նախքան ԱՀԿ-ին անդամակցելը կպահանջի դիտորդի կարգավիճակ Պետական գնումների կոմիտեում և կներկայացնի իր ամբողջական առաջարկը ԱՀԿ-ին անդամակցելուց հետո երեք ամսվա ընթացքում: Նա նաև հաստատեց, որ եթե բանակցությունների արդյունքները համարվեն բավարար Հայաստանի և Համաձայնագրի այլ անդամների կողմից, Հայաստանը կավարտի Պետական գնումների մասին Համաձայնագրին միանալու բանակցությունները մինչև 2003 թ. դեկտեմբերի 31-ը: Աշխատանքային խումբը նշում կատարեց այս պարտավորությունը ստանձնելու վերաբերյալ:

 

Տարանցիկ փոխադրում

 

154. Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ Հայաստանը թույլատրում է ապրանքների անարգել և հարկերից ազատ տարանցիկ փոխադրում իր տարածքով, բացառությամբ այն ապրանքների, որոնց ներմուծումը արգելված է, այսինքն` զենքերի, զենքերի արտադրության մեջ օգտագործվող բաղադրամասերի, պայթուցիկ նյութերի, միջուկային նյութերի, թույների, թմրադեղերի, ուժեղ հոգեկան ազդեցություն ունեցող նյութերի, ափիոնի ծխելու համար օգտագործվող հարմարանքների և պոռնոգրաֆիկական նյութերի: Այդ առարկաների տարանցիկ փոխադրումը Հայաստանի Հանրապետության տարածքով կթույլատրվի միայն Հայաստանի կառավարության բացառիկ համաձայնության դեպքում: Տարանցիկ փոխադրվող ապրանքները մնում են մաքսային հսկողության ներքո` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելիս:

155. Նա նաև ավելացրեց, որ 2001 թ. հունվարի 1-ին կիրառված Մաքսային օրենսգիրքը կանոնակարգում է տարանցիկ առևտուրը: Համաձայն Մաքսային օրենսգրքի 27-րդ հոդվածի` տարանցիկ փոխադրումների կարգի շրջանակներում, մաքսային գանձումներ չեն կիրառվում, բացառությամբ` մաքսային վճարումների և այլ վճարների` օրենքով նախատեսված դեպքերում: Ոչ սակագնային միջոցներ չեն կիրառվում, բացառությամբ, երբ այլ կերպ է նախատեսված Օրենսգրքով կամ այլ օրենքներով և միջազգային համաձայնագրերով, որոնց Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է: Հայաստանը հանդիսանում է ԱՊՀ տնտեսական համագործակցության շրջանակներում տարանցիկ առևտրի վերաբերյալ բազմակողմ համաձայնագրի մասնակից: Այդ համաձայնագիրը նախատեսում է, որ մասնակիցները չպետք է հարկվեն կամ արգելակեն իրենց տարածքով կատարվող տարանցիկ առևտուրը: Հայաստանը նաև ստորագրել է երկկողմ համաձայնագիր Վրաստանի հետ այս հարցի կապակցությամբ: Քննարկման փուլում են գտնվում համանման համաձայնագրեր Իրանի և ՈՒկրաինայի հետ:

156. Հայաստանի ներկայացուցիչը հաստատեց, որ Կառավարությունը կկիրառի տարանցիկ գործառույթները կարգավորող օրենքներն ու կանոնակարգերը` լիովին համապատասխանեցնելով դրանք ԱՀԿ Համաձայնագրին և մասնավորապես` ՄԱԳՀ-1994-ի 5-րդ հոդվածի դրույթներին: Աշխատանքային խումբը նշում կատարեց այս պարտավորությունը ստանձնելու վերաբերյալ:

 

Գյուղատնտեսական քաղաքականություն

 

157. Հայաստանի ներկայացուցիչը ասաց, որ ինչպես և արդյունաբերության դեպքում, Հայաստանի կառավարությունը չի վարում որևէ տեսակի պետական պլանավորում գյուղատնտեսության բնագավառում: Հայաստանի ներկայացուցիչը ավելացրեց, որ նախկինում Հայաստանի կառավարությունը չէր դիտարկում ուղիղ լրավճարները որպես գյուղատնտեսության բնագավառի զարգացման ծրագրի մի մաս: Կառավարությունը տրամադրում էր գյուղատնտեսության բնագավառին որոշ անուղղակի լրավճարներ և հիմնական ձևի օժանդակություն, ներառյալ հետևյալը` ոռոգման ջրի մատակարարման էլեկտրականության ծախսերի մարում, ցածր տոկոսով վարկերի տրամադրում գյուղացիներին և հարկերից ազատում (մասնավորապես` հիմնական գյուղատնտեսական ապրանքների արտադրողների ազատումը ԱԱՀ-ից): Նախկինում նախատեսված էր հացահատիկների սերմերի տրամադրում «հացահատիկային վարկերի» միջոցով: Ի լրումն դրա, Կառավարությունը աջակցում է մի շարք գործողություններին, որոնք ուղղված են ոռոգման ցանցի վերականգնմանը, ֆինանսական և հաղորդակցային ենթակառույցների վերակառուցմանը, ագարակատերերի ուսումնավարժանքին նոր գյուղատնտեսական տեխնիկայի մասով, սերմերի և անասունների որակի բարձրացմանը, վնասատուների և հիվանդությունների հսկողությանը, տեխնիկական խորհուրդների և ընդլայնման ծառայությունների տրամադրմանը: Իր տեսակետից, այդ միջոցառումները համապատասխանում են տեղական աջակցության աղյուսակներին, քանի որ տրամադրվող ծառայությունները մատչելի են բոլոր գյուղացիներին և կապված են բյուջեի հատկացումների հետ: Կառավարությունը մտադրված է հետագայում ավելացնել ուղիղ աջակցությունը գյուղատնտեսական արտադրողներին: Նա նաև ավելացրեց, որ գյուղատնտեսական արտադրողներին տրամադրված աջակցությունը ուղղված է օգնելու գյուղացիներին հաղթահարել կառուցվածքային և գործառնական դժվարությունները շուկայական տնտեսությանը անցման ընթացքում:

158. Նա նաև նշեց, որ ի տարբերություն արդյունաբերության բարեփոխման բավականաչափ դանդաղ ընթացքին, Հայաստանը արդեն սեփականաշնորհել է գյուղատնտեսական հողերի 70 տոկոսից ավելին և դարձրել է հողի սեփականության իրավունքը ազատորեն փոխանցվող: Գյուղատնտեսական աջակցության մասին տեղեկությունները ներկայացվել են Աշխատանքային խմբին:

159. Հայաստանի ներկայացուցիչը ավելացրեց, որ քանի որ դիտարկվում են ներդրումները, երկու մեծ պետական ձեռնարկություն` Հայագրոսպասարկումը և Հայբերրիությունը հանդիսանում են գյուղատնտեսական ծառայությունների և ներդրումների գլխավոր մատակարարներ, ինչպիսիք են` գյուղմեքենաները և դրանց պահեստամասերը, սերմերը, քիմիական նյութերն ու պարարտանյութերը: 1996 թ. այս ձեռնարկությունների 66 տոկոսը սեփականաշնորհվել է, իսկ 34 տոկոսը մնացել է պետական սեփականության ներքո` Գյուղատնտեսության նախարարության կողմից թույլատրված ձևով (բաժնետոմսերի տեսքով): Չնայած այն փաստին, որ ներդրումային շուկայում մրցակցությունը մնում է ինչ-որ առումով սահմանափակված, չկան սահմանափակումներ այլ մատակարարների մուտքը կանգնեցնելու համար: Ավելի նոր մասնավոր ձեռնարկություններ են մուտք գործում շուկա և մեծացնում իրենց շուկայական փայաբաժինը, մասնավորապես` պարարտանյութերի շուկայում: Ակնկալվում է, որ այս միտումը կշարունակվի շուկայում մրցակցության պայմանների զարգացման հետ մեկտեղ: Նա ևս ավելացրեց, որ այդ ձեռնարկությունները չունեն` իրենց գործառնության բնագավառում Հայաստանի կառավարության կողմից շնորհված բացառիկ կամ հատուկ իրավունքներ կամ արտոնություններ:

160. Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ Հայաստանը չի արձագանքի Գյուղատնտեսության մասին Համաձայնագրի հոդված 6.2-ի համաձայն լրավճարներ տրամադրելու պահանջներին:

161. Հայաստանի ստանձնած պարտավորությունները, որոնք վերաբերում են գյուղատնտեսական ապրանքներին և անասնաբուժական դեղորայքի նկատմամբ կիրառվող ավելացրած արժեքի հարկի հեռացմանը, վերարտադրված են 64-65 պարբերություններում:

162. Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ Հայաստանի կառավարությունը չի վճարել ոչ մի արտահանման լրավճար գյուղատնտեսական ապրանքների արտահանման համար: Համապատասխանաբար, Հայաստանի կառավարությունը կնվազեցնի իր գյուղատնտեսական արտահանման լրավճարները մինչև զրոյական մակարդակ ապրանքների վերաբերյալ կոնցեսիաների ժամանակացանկի համապատասխան բաժնում:

 

5. Առևտրին վերաբերող մտավոր սեփականության ռեժիմ

 

163. ՀՀ ներկայացուցիչը նշեց, որ մտավոր սեփականության պահպանության ուղղությամբ առաջին քայլը 1992 թ. Հայաստանի արտոնագրային վարչության հիմնադրումն էր: Սկսած 1992 թ. դեկտեմբերից հնարավոր էր ներկայացնել հայտեր գյուտերի արտոնագրման համար, և 1993 թ. օգոստոսից սկսած «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` գրանցել օգտակար մոդելները և արդյունաբերական նմուշները: ՀՀ քաղաքացի չհանդիսացող և Հայաստանում մշտական բնակություն չունեցող հայտատուն պետք է իր գործերը վարի ՀՀ արտոնագրային վարչությունում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով:

 

Մտավոր սեփականության քաղաքականություն

 

164. Ի պատասխան ՀՀ Կառավարության մտավոր սեփականության քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության պահանջի, Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ ՀՀ Կառավարությունը ներկայումս իրականացնում է օրենսդրական բարեփոխումների ծրագիր: 1993-94 թթ. ընթացքում ՀՀ արտոնագրային վարչությունը ստացել է 3000 հայտ ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների գրանցման համար: 2000 թ. հունվարից մինչև 2002 թ. հունվարը ՀՀ արտոնագրային վարչությունը ստացել է 296 գյուտի հայտ, որից 273-ը ներկայացվել են տեղացիների, իսկ 23-ը` օտարերկրյա քաղաքացիների կողմից, և մոտավորապես 446 ապրանքային նշանների հայտ` ազգային ընթացակարգով գրանցելու համար: Այնուամենայնիվ, ապրանքային նշանների գրանցման համար հայտերի ընդունումը սկսվել է 1995 թ. օգոստոսի 19-ին «Ապրանքային նշանների և սպասարկման նշանների ժամանակավոր կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության թիվ 4 որոշման և Արտոնագրային վարչության «Նախկին Խորհրդային Միության ապրանքային նշանների և սպասարկման նշանների գործողության մեջ գտնվող վկայականների վերագրանցման վերաբերյալ» 1995 թ. հոկտեմբերի 24-ի հրամանի հրապարակումից հետո:

165. Այնուհետև նա նշեց, որ 1997 թ. մայիսին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Ապրանքային նշանների և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» և «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքները: Ընդունված օրենքների դրույթները լիովին համապատասխանում էին այս բնագավառում միջազգային նորմերին: Այս օրենքների բնորոշ հատկանիշներն էին իրավական հավասարությունը ապրանքային և սպասարկման նշանների միջև: Հայաստանի ներկայացուցիչը հաստատեց, որ մտավոր սեփականության պահպանության հետևյալ իրավական ակտերը ներկայումս կիրառվում են ՀՀ-ում:

 

Աղյուսակ 11

 

.________________________________________________________.

| Իրավական ակտ                                 |Կիրարկման|

|                                              |թվական   |

|______________________________________________|_________|

| 1. «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենք              |25.08.93 |

|______________________________________________|_________|

| 2. «Հեղինակային իրավունքի և  հարակից         |31.05.96 |

|իրավունքների մասին» ՀՀ օրենք                  |         |

|______________________________________________|_________|

| 3. «Գովազդի մասին» ՀՀ օրենք                  |31.05.96 |

|______________________________________________|_________|

| 4. «Ապրանքային և  սպասարկման նշանների,       |21.06.97 |

|ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենք|         |

|______________________________________________|_________|

| 5. «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենք    |01.07.97 |

|______________________________________________|_________|

| 6. «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների    |14.03.98 |

|իրավական պահպանության մասին» ՀՀ օրենք         |         |

|______________________________________________|_________|

| 7. ՀՀ քաղաքացիական օրենսգիրք                 |01.01.99 |

|______________________________________________|_________|

| 8. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք   |01.01.99 |

|______________________________________________|_________|

| 9. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք        | 12.1.99 |

.________________________________________________________.

 

Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ մտավոր սեփականության պահպանության հետևյալ օրենսդրությունը (որը ներառում է կամ փոփոխված կամ գործող օրենսդրությունը) պատրաստվել և ուժի մեջ է մտել Հայաստանի մտավոր սեփականության պահպանության ռեժիմը ԱՀԿ պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:

 

Աղյուսակ 12

 

.___________________________________________________________________.

| Իրավական ակտ             |Կիրարկման  |  Բովանդակություն           |

|                          |թվական     |                            |

|__________________________|___________|____________________________|

|«Արտոնագրերի մասին» ՀՀ    |16.12.99   |(ՄՍԱԱ համաձայնագրի 27-րդ,   |

|Օրենք (նոր)               |           |30-րդ, 31-րդ, 34-րդ         |

|                          |           |հոդվածներ)                  |

|__________________________|___________|____________________________|

|«Հեղինակային իրավունքի    |20.01.00   |(Բեռնի կոնվենցիայի          |

|և  հարակից իրավունքների   |           |12, 14ter հոդվածները և      |

|մասին» ՀՀ օրենք (նոր)     |           |ՄՍԱԱ համաձայնագրի 10-րդ     |

|                          |           |հոդվածը)                    |

|__________________________|___________|____________________________|

|«Ապրանքային և  սպասարկման |20.01.00   |(Փարիզյան կոնվենցիայի 5-րդ, |

|նշանների, ապրանքների      |           |6bis, 6septies, 10-րդ       |

|ծագման տեղանունների       |           |հոդվածները, և  ՄՍԱԱ         |

|մասին» ՀՀ օրենք (նոր)     |           |համաձայնագրի 15-րդ, 16-րդ,  |

|                          |           |17-րդ, 19-րդ, 22-րդ, 23-րդ, |

|                          |           |24-րդ, 46-րդ, 47-րդ         |

|                          |           |հոդվածները)                 |

|__________________________|___________|____________________________|

|«Ֆիրմային անվանումների    |15.10.99   |(Փարիզյան կոնվենցիայի       |

|մասին» ՀՀ օրենք           |           |8-րդ հոդվածը)               |

|__________________________|___________|____________________________|

|Փոփոխություններ ՀՀ        |           |(ՄՍԱԱ համաձայնագրի          |

|քաղաքացիական օրենսգրքում  |14.3.2000  |17-րդ, 22-րդ, 30-րդ, 39-րդ  |

|                          |           |հոդվածները)                 |

|__________________________|___________|____________________________|

|Փոփոխություններ ՀՀ        |           |(ՄՍԱԱ համաձայնագրի          |

|քաղաքացիական              |24.10.00   |42-րդ, 46-րդ, 47-րդ, 50-րդ  |

|դատավարության օրենսգրքում |           |հոդվածները)                 |

|__________________________|___________|____________________________|

|Փոփոխություններ ՀՀ        |05.04.2000 |(ՄՍԱԱ համաձայնագրի          |

|քրեական դատավարության     |           |46-րդ, 47-րդ, 50-րդ, 61-րդ  |

|օրենսգրքում               |           |հոդվածները)                 |

|__________________________|___________|____________________________|

|«Սելեկցիոն նվաճումների    |27.12.2000 |(բույսերի տեսակների         |

|մասին» ՀՀ օրենքը          |           |պահպանության                |

|                          |           |վերաբերյալ: ՄՍԱԱ            |

|                          |           |համաձայնագրի 27-րդ հոդվածը) |

|__________________________|___________|____________________________|

|«Տնտեսական մրցակցության   |15.12.2000 |(Փարիզյան կոնվենցիայի       |

|պաշտպանության մասին» ՀՀ   |           |10bis, 10ter հոդվածները     |

|օրենք (ներառյալ           |           |և  ՄՍԱԱ համաձայնագրի        |

|անբարեխիղճ մրցակցության   |           |39-րդ, 40-րդ հոդվածները)    |

|և  չբացահայտված           |           |                            |

|տեղեկատվության            |           |                            |

|պահպանության)             |           |                            |

|__________________________|___________|____________________________|

|ՀՀ մաքսային օրենսգիրք     |01.01.2001 |(«Սահմանային                |

|                          |           |գործողություններին          |

|                          |           |վերաբերող հատուկ            |

|                          |           |պահանջներ»` տրված ՄՍԱԱ      |

|                          |           |համաձայնագրի 3-րդ մասին     |

|                          |           |4-րդ բաժնում)               |

.___________________________________________________________________.

 

166. Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ Քրեական օրենսգիրքը (Փարիզյան կոնվենցիայի 10bis, 10ter հոդվածների և ՄՍԱԱ համաձայնագրի 46, 47, 50, 61 հոդվածների իրագործում) կկիրառվի սկսած ԱՀԿ-ին Հայաստանի անդամակցության օրվանից: Աշխատանքային խումբը հաշվի առավ այդ պարտավորությունը:

 

Քաղաքականության ձևավորման և իրականացման համար պատասխանատու գործակալությունները

 

167. Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ արդյունաբերական սեփականության (արտոնագրեր, օգտակար մոդելներ, արդյունաբերական նմուշներ, ապրանքային և սպասարկման նշաններ, ֆիրմային անվանումներ, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաներ, աշխարհագրական նշումներ և ծագման տեղանուններ) և հեղինակային իրավունքի բնագավառում քաղաքականության ձևավորմանը մասնակցությունը և իրականացումը ՀՀ մտավոր սեփականության գործակալության իրավասությունն է, որը գործում է առևտրի և տնտեսական զարգացման նախարարության համակարգում: Մտավոր սեփականության գործակալությունը պատասխանատու է արդյունաբերական սեփականության իրավունքի հայտերի ընդունման, արդյունաբերական սեփականության իրավունքների պետական գրանցամատյանի վարման և պահպանության, գործակալության որոշումների մասին պաշտոնական տեղեկագրերի հրապարակման և օտարերկրյա հաստատությունների ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության համար: Մտավոր սեփականության գործակալությունը պատասխանատու է նաև ապրանքային նշաններին վերաբերող ռեժիմի համար:

 

Մասնակցությունը միջազգային հեղինակային իրավունքի պաշտպանության համաձայնագրերին

 

168. Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ 1993 թ. ապրիլի 22-ին անդամակցել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությանը: 1994 թ. մայիսի 17-ին Հայաստանը ի պահ է հանձնել Արդյունաբերական սեփականության Փարիզյան կոնվենցիայի, Նշանների միջազգային գրանցման մադրիդյան համաձայնագրի և Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի` ՀՀ-ում շարունակվող կիրառության մասին հայտարարություն: 1996 թ. փետրվարի 27-ին Հայաստանն անդամակցել է Եվրասիական արտոնագրային կոնվենցիային: 2000 թ. ապրիլի 5-ին ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է Նշանների միջազգային գրանցման մադրիդյան համաձայնագրի արձանագրությունը և 2000 թ. մայիսի 3-ին` Գրական և գեղարվեստական երկերի պահպանության մասին Բեռնի կոնվենցիան: Կատարողների, հնչյունագրեր արտադրողների և հեռարձակող կազմակերպությունների պահպանության մասին Հռոմի կոնվենցիային և Հնչյունագրեր արտադրողների շահերը իրենց հնչյունագրերը անօրինական վերարտադրությունից պահպանելու մասին ժնևյան կոնվենցիային միանալու մասին վավերացման փաստաթղթերն ի պահ են հանձնվել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին 2002 թ. հոկտեմբերի 31-ին: Կոնվենցիաները Հայաստանի համար ուժի մեջ կմտնեն 2003 թ. հունվարի 31-ից:

 

Ազգային ռեժիմ և առավելագույն բարենպաստ ռեժիմի տրամադրումը օտարերկրյա քաղաքացիներին

 

169. Աշխատանքային խմբի որոշ անդամներ նշեցին, որ չնայած Հայաստանի ներկայացուցիչը նշել է, որ դատարանում օտարերկրյա քաղաքացիներին ցուցաբերվում է ազգային մոտեցում թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական դատավարության ժամանակ, դատական պրոցեսների վարչական վերանայման վերաբերյալ պետական դատական ատյանների իրավունքների մասին հարցերին տրված պատասխաններից երևում է, որ տնտեսական դատարանի իրավազորությունը ԱՊՀ երկրներից դուրս օտարերկրյա քաղաքացիների վրա չի տարածվում: Ի պատասխան, ՀՀ ներկայացուցիչը նշեց, որ համաձայն օրենքի բոլորն ունեն հավասար իրավունքներ, օրինակ` «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքը արտոնագրման հարցերում, ներառյալ` արտոնագրերի պահպանության և իրավական խախտումների համար իրավական փոխհատուցումները, օտարերկրյա բոլոր քաղաքացիների համար նախատեսում է նույն իրավունքները, ինչ Հայաստանի քաղաքացիների համար: «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքը նմանապես լիարժեք ազգային մոտեցում է նախատեսում օտարերկրյա քաղաքացիներին: Նույնը կարելի է ասել «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի և մտավոր սեփականության ոլորտում հետագայում ընդունվելիք օրենքների և կանոնակարգերի մասին:

 

Տուրքեր և հարկեր

 

170. Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ տուրքերը վճարվում են հայտ ներկայացնելու և արտոնագրի տրման ժամանակ: Նույնը վերաբերում է ապրանքային և սպասարկման նշաններին: Բոլոր տուրքերը սահմանված են մատուցված ծառայությունների մոտավոր արժեքի սահմաններում, և մտավոր սեփականության իրավունքի ընձեռումը և պահպանությունը հարկման ենթակա չեն, քանի որ յուրաքանչյուր տուրք գանձվում է հօգուտ բյուջեի: Արդյունաբերական սեփականության իրավական պահպանության հետ կապված տուրքերը, որոնք սահմանված են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով, նույնն են ինչ-որ ՀՀ քաղաքացիների, այնպես էլ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց համար:

 

Պահպանության հիմնական ստանդարտները, ներառյալ մտավոր սեփականության իրավունքների ձեռքբերման և պահպանման գործընթացները

 

Հեղինակային իրավունքի պահպանություն

 

171. Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ Հեղինակային իրավունքների ազգային գործակալությունը ստեղծվել է 1993 թ.: Ավելի քան 2000 հեղինակներ և նրանց ստեղծագործությունները գրանցվել են գործակալությունում: Իր գործունեության շրջանակներում գործակալությունը գրանցել է նաև արվեստի ստեղծագործություններ օգտագործող այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են թատրոնները, համերգային կազմակերպությունները, կամ կազմակերպություններ, որոնք օգտագործել են նաև արդյունաբերության նպատակով օգտագործվող արհեստներ: Հեղինակային իրավունքի քաղաքականության իրականացումը հեղինակային իրավունքների ազգային գործակալության պատասխանատվությունն էր, որը գրանցում էր հեղինակային իրավունքները, օժանդակում էր անհատներին հեղինակային իրավունքների պահպանության հարցերում, կատարում էր խորհրդատվական ծառայություններ, հավաքում և հեղինակներին ու նրանց ժառանգներին էր վճարում հոնորարներ: 2002թ. մարտից Հեղինակային իրավունքների ազգային գործակալությունը գործում էր Մտավոր սեփականության գործակալության կազմում:

172. Հայաստանի ներկայացուցիչն ավելացրեց, որ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի համաձայն, որն ընդունվել է 1996 թ. մայիսին ՀՀ Ազգային ժողովի կողմից, Հեղինակային իրավունքների ազգային գործակալությունն իրականացնում էր հեղինակային իրավունքի պահպանությունը ՀՀ տարածքում: «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ նոր օրենքը մշակվել է` համաձայն Գրական և գեղարվեստական երկերի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի դրույթների և ուժի մեջ է մտել 2000 թ. հունվարի 20-ից: Այն նախատեսում է համակարգչային ծրագրերի, տվյալների բանաքաղման իրավունքի և հարակից իրավունքների պահպանություն` այսինքն հնչյունագրեր և տեսագրություններ արտադրողների և հեռարձակող կազմակերպությունների ու հեռուստակայանների իրավունքների պահպանությունը, ինչպես նաև նախկինում գոյություն ունեցած հեղինակային իրավունքի օբյեկտներին և հնչյունագրերին ազգային ռեժիմով ստեղծագործությունների և հնչյունագրերի համար նախատեսված իրավունքի ընձեռում:

 

Ապրանքային նշաններ, ներառյալ սպասարկման նշաններ

 

173. Հայաստանի ներկայացուցիչն աշխատանքային խմբին ներկայացրեց, որ 1997 թ. ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է մտել 1997 թ. հուլիսից: Ինչպես արդեն նշվել է, այս օրենքների բնորոշ հատկանիշն այն է, որ նրանք նախատեսում են իրավական հավասարություն ապրանքային նշանների և սպասարկման նշանների միջև: Օրենքը սահմանում է ապրանքային նշանների պահպանության ժամկետները և պայմանները, ապրանքային նշանների այն տեսակները, որոնք չեն կարող գրանցվել, ապրանքային նշանների գրանցման գործընթացները, ապրանքային նշանների վերաբերյալ որոշումների բողոքարկման պայմանները, ապրանքային նշանների օգտագործման պայմանները, ապրանքային նշանի գրանցման համար պահանջվող փաստաթղթերը: Ապրանքային նշաններին պահպանություն տրվում է 10 տարի ժամկետով, որը հնարավոր է նորացնել հաջորդ տաս տարվա համար: Նա նշեց, որ իր կարծիքով օրենքի դրույթներն ամբողջովին համապատասխանում են ՄՍԱԱ համաձայնագրի 15, 16.1 և 17-21-րդ հոդվածներին: Ի պատասխան հետագա հարցերի, Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ ՄՍԱԱ 16.2 և 16.3 հոդվածների հետ կապված, որոնք վերաբերում են հանրահայտ ճանաչված ապրանքային և սպասարկման նշաններին, նույնպես հաշվի են առնված վերը նշված օրենքում (ի տարբերություն նախկին` 1995 թ. օգոստոսի 19 թիվ 4 որոշման), և դրանք ամբողջովին արտացոլված են «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ նոր օրենքում, որն ուժի մեջ է մտել 2000 թ. ապրիլի 15-ից:

 

Աշխարհագրական նշումներ, ներառյալ ծագման տեղանուններ

 

174. Աշխատանքային խմբի որոշ անդամներ հարցրեցին, թե ինչպես Հայաստանը պետք է պահպանի աշխարհագրական նշումներն ըստ «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի և արդյոք այդ օրենսդրությունը համապատասխանում է ՄՍԱԱ համաձայնագրի 22-24-րդ հոդվածներին: Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ չնայած աշխարհագրական նշումները հստակորեն նշված չեն 1995 թ. օգոստոսի 19-ի թիվ 4 որոշման մեջ, և ոչ էլ նախկին` 1997 թ. «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքում, ՄՍԱԱ համաձայնագրի 22-24-րդ հոդվածներն այժմ ամբողջովին արտացոլված են 2000 թ. ապրիլի 15-ի Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին օրենքում: Այդ օրենքի համապատասխան դրույթները մշակվել են Փարիզյան կոնվենցիայի (1(2), 10, 10ter,10bis, 6quinquest B.3, հոդվածներ, ապրանքների ծագումը սխալ և շփոթեցնող նշումների կանխման վերաբերյալ Մադրիդյան համաձայնագրի (1(1), 1(2) հոդվածներ) դրույթներին և ծագման տեղանունների պահպանության և նրանց միջազգային գրանցման մասին Լիսաբոնի համաձայնագրի (2(1), 2(2), 3-րդ, 6-րդ հոդվածների համաձայն:

 

Արդյունաբերական նմուշներ

 

175. Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ արդյունաբերական նմուշները պահպանվում են` համաձայն 1993 թ. «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի: Մասնավորապես, օրենքի այն հոդվածները, որոնք սահմանում են անհրաժեշտ պայմաններ արդյունաբերական նմուշների արտոնագրաունակության համար և համապատասխանում են ՄՍԱԱ համաձայնագրի 25-րդ և 26-րդ հոդվածներին: Ի պատասխան այն հարցի, որը վերաբերում էր տեքստիլ յուրօրինակ նմուշների պահպանությանը, տրված ՄՍԱԱ համաձայնագրի 25(2) հոդվածում, Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ չնայած տեքստիլ նմուշները հստակորեն նշված չեն 1993 թ. «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածում (1999 թ. Արտոնագրերի մասին նոր օրենքի 6-րդ հոդված), այնուամենայնիվ, դրանք նախատեսված են այդ դրույթում: Համարժեք հղում կատարվեց նաև 2000 թ. օգոստոսի 31-ին ընդունված Արդյունաբերական նմուշների հայտերի կազմման, ներկայացման և քննարկման կանոններին:

 

Արտոնագրեր

 

176. Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ գյուտի կամ արդյունաբերական նմուշի համար Խորհրդային Միության արտոնագրային գերատեսչության կողմից տրված պահպանական փաստաթղթի (արտոնագրի կամ վկայագրի) իրավատերը, որը դեռևս գոյություն ունի, բացառիկ իրավունքի գործողության ժամկետի ընթացքում (20 տարի հայտի ներկայացումից հետո) ցանկացած ժամանակ կարող է դիմել ՀՀ արտոնագրային վարչություն` ՀՀ արտոնագիր ստանալու համար: Մինչև 1990 թ. 10 տարվա ընթացքում Հայաստանում բնակվող անձինք 6000 գյուտ են գրանցել Խորհրդային Միության արտոնագրային գերատեսչությունում: «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված են արտոնագրման ենթակա օբյեկտների արտոնագրման պայմանները, արտոնագրատիրոջ իրավունքները, հարկադրական լիցենզիա տրամադրելու պայմանները, արտոնագիր տալու ընթացակարգը և վեճերի լուծման պայմանները:

177. Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 1993 թ. օգոստոսին: Այդ օրենքի համաձայն գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների համար տրվում են արտոնագրեր: Գյուտերի համար արտոնագրերի գործողության ժամկետը 10 տարի է նախնական արտոնագրի համար, որը տրվում է գյուտի նախնական փորձաքննության հիման վրա, և 20 տարի է, երբ տրվում է գյուտի ըստ էության փորձաքննության հիման վրա (հիմնական արտոնագիր): Այս ժամկետները հաշվարկվում են` սկսած հայտի ներկայացման օրվանից: Գյուտի արտոնագիրը տրվում է ելնելով այն պահանջից, որ արտոնագրի օբյեկտը լինի նոր, ունենա գյուտարարական մակարդակ և արդյունաբերական կիրառելիություն, և չհակասի հասարակության անվտանգությանը և շահերին, բարոյականությանը և օրենքին:

178. Այնուհետև նա ավելացրեց, որ արտոնագրի հայտը ենթակա է փորձաքննության, որը պետք է իրականացվի ներկայացման օրվանից հետո 2 ամսվա ընթացքում: Եթե հայտը համապատասխանում է սահմանված պահանջներին, ապա այն հրապարակվում է և այդ օրվանից 4 ամսով դրվում է համընդհանուր ծանոթացման, որից հետո տրվում է նախնական արտոնագիր: Հիմնական արտոնագիրը տրվում է` ելնելով ըստ էության փորձաքննության արդյունքներից, որն իրականացվում է հայտատուի կամ որևէ այլ շահագրգիռ կողմի դիմումի համաձայն: Պահանջը պետք է ներկայացվի արտոնագրի հայտ ներկայացնելուց հետո յոթ տարվա ընթացքում: Ըստ էության փորձաքննության դիմում կարող է ներկայացվել նշված 7 տարվա ժամկետը լրանալուց հետո մեկ տարվա ընթացքում, պայմանով, որ տվյալ անձը վճարի լրացուցիչ տուրք:

179. Աշխատանքային խմբի որոշ անդամներ հարցրեցին, արդյոք «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքը համապատասխանում է ՄՍԱԱ համաձայնագրի 27-34-րդ հոդվածներին, և պահանջվեց տեղեկատվություն հարկադրական լիցենզիայի տրամադրման Հայաստանի համակարգի համապատասխանության մասին: Ի պատասխան, Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ ազգային անվտանգության և հասարակության շահերից ելնելով կամ ՀՀ-ում արտակարգ իրավիճակների դեպքում, ինչպես նաև հանրության համար ոչ առևտրային օգտագործման դեպքում ՀՀ Կառավարությունն իրավասու է օգտագործել կամ լիազորել կողմին օգտագործելու գյուտը, օգտակար մոդելը կամ արդյունաբերական նմուշն առանց արտոնագրատիրոջ համաձայնության (հարկադիր լիցենզիա), պայմանով, որ արտոնագրատիրոջը պետք է այդ մասին տեղեկացնեն 10 օրվա ընթացքում և վճարեն համապատասխան փոխհատուցում, հաշվի առնելով յուրաքանչյուր դեպքի պայմանները և այդպիսի թույլտվության տնտեսական արժեքը:

180. Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ «Արտոնագրերի մասին» ՀՀ նոր օրենքը համապատասխանում է ՄՍԱԱ համաձայնագրի 27-34-րդ հոդվածներին, իսկ հարկադրական լիցենզիայի վերաբերյալ փոփոխություններն ընդունվել են 1996 թ. նոյեմբերի 26-ին:

 

Բույսերի տեսակների պահպանություն

 

181. Աշխատանքային խմբի որոշ անդամներ հարցրեցին, թե արդյոք Հայաստանը կարող է երաշխավորել բույսերի տեսակների պահպանությունը: Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ «Սելեկցիոն նվաճումների մասին» ՀՀ օրենքը, որն ապահովում է պահպանություն բույսերի յուրօրինակ տեսակներին, ընդունվել է 1999 թ. դեկտեմբերի 22-ին և ուժի մեջ է մտել 2000 թ. դեկտեմբերի 27-ից:

 

Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաներ

 

182. Ի պատասխան ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների պահպանության համակարգի վերաբերյալ տրված հարցին, Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների պահպանության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 1998 թ. փետրվարի 3-ին և ուժի մեջ է մտել 1998 թ. մարտի 14-ից:

 

Չբացահայտված տեղեկատվության պահանջները, ներառյալ առևտրային գաղտնիքները և ստուգման տվյալները

 

183. Ի պատասխան Հայաստանում առևտրային գաղտնիքների և չբացահայտված տեղեկատվության պահպանության վերաբերյալ հարցերին, որը հատկապես տրված էր ՄՍԱԱ համաձայնագրի 39-րդ հոդվածի կապակցությամբ, Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանը առևտրային գաղտնիքների և չբացահայտված տեղեկատվության պահպանության հարցերը ներառել է Քաղաքացիական օրենսգրքում (141-րդ հոդված և 68-րդ գլուխ): Չբացահայտված տեղեկատվության պահպանության մասին ՀՀ օրենսդրությունն ընդգրկված է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում, որը ներառում է ինչպես անբարեխիղճ մրցակցության նորմերը, այնպես էլ չբացահայտված տեղեկատվության պահպանությունը, ուժի մեջ է մտել 2000 թ. դեկտեմբերի 15-ից: Այս օրենքով է ստեղծվել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Այս հանձնաժողովը պատասխանատու է նաև անբարեխիղճ մրցակցության համար:

 

Մտավոր սեփականության իրավունքների խախտումը վերահսկող քայլեր

 

184. Ի պատասխան այս հարցի, Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ մտավոր սեփականության իրավունքների խախտումը կանխարգելելու կամ վերահսկելու համապատասխան քայլերը ներկայացված են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում, որն ուժի մեջ է մտել 2000 թ. դեկտեմբերի 15-ից:

185. Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ մտավոր սեփականության խախտման և առևտրի սահմանափակման դեմ պայքարելու նպատակով տրվում է հարկադրական լիցենզիա` համաձայն «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի: «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը նշում է, որ եթե գյուտը, օգտակար մոդելը կամ արդյունաբերական նմուշը չեն օգտագործվում կամ լիարժեք չեն օգտագործվում հայտը ներկայացնելու թվականից հետո 4 տարվա ընթացքում, կամ արտոնագրի տրման թվականից հետո 3 տարվա ընթացքում, ցանկացած անձ, ով նշված ժամկետները լրանալուց հետո ցանկանում է օգտագործել գյուտը, օգտակար մոդելը կամ արդյունաբերական նմուշը, բայց որին չի հաջողվել լիցենզային պայմանագիր կնքել արտոնագրատիրոջ հետ, կարող է դիմում ներկայացնել ՀՀ Կառավարություն` հարկադրական լիցենզիայի համար: Այս դեպքում լիցենզիան կտրվի, պայմանով, որ արտոնագրատերը չի ներկայացնի հարգելի պատճառներ իր գյուտը, օգտակար մոդելը կամ արդյունաբերական նմուշը չօգտագործելու կամ ոչ լիարժեք օգտագործելու համար: Հարկադրական լիցենզիայի տրման, վճարների հետ կապված պայմանների վերաբերյալ ցանկացած վեճ լուծվում է դատական կարգով:

186. Հետագայում նա նշեց, որ «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի համաձայն ցանկացած անձի պահանջով և դատարանի որոշմամբ ապրանքային նշանի պահպանությունը կարող է դադարեցվել, եթե ապրանքային նշանը անընդմեջ չի օգտագործվել գրանցման թվականից սկսած 5 տարվա ընթացքում, կամ դիմումի ներկայացման թվականին նախորդող 5 տարվա ընթացքում: Ապրանքային նշանի սեփականատերն իրավունք ունի պաշտպանելու իր ապրանքային նշանի չօգտագործման փաստը և կանխելու սեփականության իրավունքի դադարեցման մասին որոշման ընդունումը, եթե ապրանքային նշանների չօգտագործումը պայմանավորված է սեփականատիրոջից անկախ հանգամանքներով:

 

Կիրարկում

 

Քաղաքացիական դատական գործընթացներ և փոխհատուցումներ

 

187. Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ քաղաքացիական դատական գործընթացներով միշտ հնարավոր է եղել ապահովել մտավոր սեփականության իրավական պահպանությունը: Դատարաններն իրավասու են պահանջելու վնասների փոխհատուցում և դատարանի ծախսերի ծածկում: ՄՍԱԱ համաձայնագրում նախատեսված այլ հատուցումները նույնպես որոշում կայացնող մարմինների իրավասության սահմաններում են: Ի պատասխան օտարերկրյա քաղաքացիների իրավունքների վերաբերյալ հարցին, և արդյոք փոխհատուցումները, գործընթացները և տուգանքները համապատասխանում են ՄՍԱԱ համաձայնագրի 42-49-րդ հոդվածներին, Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ ՀՀ քաղաքացիական դատարանները լիազորված են միջոցներ կիրառել ՄՍԱԱ-ի վերը նշված հոդվածների համաձայն: Քաղաքացիական միջոցները չեն կարող դիտվել որպես վարչական գործընթացներ: Օտարերկրյա քաղաքացիներն այս դեպքերում ունեն նույն իրավունքները, ինչ ՀՀ քաղաքացիները: Քրեական հանցավորության դեմ ձեռնարկված միջոցները իրականացվում են ՀՀ դատարաններում և պատիժներ կիրառող համակարգերում: Օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ կիրառվում են նույն միջոցները, ինչ ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Կառավարությունը վերանայում է գործող օրենսդրության փոփոխությունը և լրացուցիչ օրենսդրության կիրառումը, որը պարունակում է ավելի կոնկրետ պայմաններ` մտավոր սեփականության իրավունքների կիրարկման համար: Վերջում Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ բացթողնված դրույթները ներառված են Քրեական դատավարության և Քաղաքացիական դատավարության օրենսգրքերում, որոնք համապատասխանաբար ընդունվել են 1998 թ. հուլիսի 1-ին և 1998 թ. հուլիսի 17-ին և ուժի մեջ են մտել 1999 թ. հունվարի 12-ին և հունվարի 1-ին:

188. Աշխատանքային խմբի որոշ անդամներ հարցրեցին, թե արդյո՞ք Հայաստանի դատական մարմիններն իրավասություն ունեն մտավոր սեփականության իրավունքների խախտման համար դատական արգելանք կիրառելու կամ նախնական միջոցներ ձեռնարկելու համար, որը ներկայացված է ՄՍԱԱ համաձայնագրի 44-րդ և 50-րդ հոդվածներում, և արդյո՞ք վարչական մարմիններն ունեն նույն իրավասությունը: Ի պատասխան Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ դատական մարմիններն ունեն իրավունք դատական արգելանք կիրառելու կամ նախնական միջոցներ ձեռնարկելու համար: «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ, 16-րդ և 22-րդ հոդվածները նշում են այն դեպքերը, երբ հարցերը կարող են լուծվել դատական կարգով: «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածը, ինչպես նաև «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածը նախատեսում են նմանատիպ դրույթներ ապրանքային նշանների, սպասարկման նշանների, հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների համար:

 

Նախնական միջոցառումներ

 

189. Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ առաջին ատյանի դատարանները նույնպես իրավունք ունեն ձեռնարկելու ՄՍԱԱ համաձայնագրի 50-րդ հոդվածով նախատեսված նախնական միջոցառումները:

 

Վարչական գործընթացներ և միջոցներ

 

190. Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանում քաղաքացիական միջոցները չեն կարող դիտվել որպես վարչական գործընթացներ:

 

Հատուկ սահմանային քայլեր

 

191. Որոշ անդամներ հարցրեցին, թե արդյո՞ք Հայաստանն ունի սահմանային կիրարկման համակարգ, ՄՍԱԱ համաձայնագրի 51-60-րդ հոդվածների համաձայն մտավոր սեփականության իրավունքի խախտման դեմ: Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ դատական մարմինները լիազորված են քայլեր ձեռնարկելու ՄՍԱԱ համաձայնագրի 51-60-րդ հոդվածների համաձայն: Վերջում Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ 2001 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած Մաքսային օրենսգրքի` Մաքսային մարմինների օժանդակությունը մտավոր սեփականության իրավունքների պահպանության հարցում 14-րդ բաժինն ուժի մեջ մտնելուց սկսած լիովին համաձայնեցվել է ՄՍԱԱ համաձայնագրի 51-60-րդ հոդվածների պահանջներին:

 

Քրեական դատավարություն

 

192. Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ գործող Քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածը սահմանում է, որ հեղինակային իրավունքների խախտումը, մինչև հայտ ներկայացնելը գյուտի հրապարակումը, գյուտի հեղինակային իրավունքի յուրացումը, ինչպես նաև համահեղինակության պարտադրումը պատժվում է 2 տարի ազատազրկմամբ կամ նվազագույն աշխատավարձի տասնապատիկից քսանապատիկի չափով տուգանքով: Նույն օրենսգրքի 157-րդ հոդվածով սահմանվում է, որ գնորդներին և հաճախորդներին խաբելը պատժվում է 2 տարի ազատազրկմամբ կամ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից քառասունապատիկի տուգանքով: Բացի դրանից նոր դրույթները ներառվել են Քրեական օրենսգրքում, որն ուժի մեջ է մտել 1999 թ. հունվարի 12-ից: Այդ դրույթները համապատասխանեցված են ՄՍԱԱ համաձայնագրի 3-րդ մասի դրույթներին:

193. Հայաստանի ներկայացուցիչը աշխատանքային խմբին ներկայացրեց Քրեական օրենսգրքին և «Հեղինակային իրավունքի ու հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքին վերաբերող օրենքի նախագիծը, որն ուղղված է ՄՍԱԱ համաձայնագրի կիրառմանը: Նա նշեց, որ այս օրենսդրությունը կընդունվի մինչև ԱՀԿ-ին Հայաստանի անդամակցելու մասին Գերագույն խորհրդի որոշման ընդունումը: Աշխատանքային խումբը հաշվի առավ այդ մեկնաբանությունը:

 

Վերը նշվածին վերաբերող օրենքներ, որոշումներ, կանոնակարգեր և այլ իրավական ակտեր

 

194. Աշխատանքային խմբի որոշ անդամներ նշեցին, որ սկսած 1992 թ. Հայաստանը երկկողմ համաձայնագրեր է ունեցել մտավոր սեփականության իրավունքների պահպանության համար: Այդ անդամները նշեցին, որ Հայաստանը պետք է արագացնի իր օրենսդրական գործընթացները, ԱՀԿ-ին ՀՀ-ի անդամակցության թվականից սկսած ՄՍԱԱ համաձայնագրի լիարժեք կիրառումն ապահովելու համար: Ի լրումն, աշխատանքային խումբը պահանջեց պարզաբանել, թե քննարկման ինչ փուլում է գտնվում Ազգային ժողով ներկայացված «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը և արդյոք օրենսդրությունը լիովին համապատասխանում է ՄՍԱԱ համաձայնագրի 15-21-րդ հոդվածներին:

195. Ի պատասխան, Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ 1997 թ. մայիսին Ազգային ժողովն ընդունել է «Ապրանքային և սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքը և «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքը, և որ այդ օրենքների վերջերս փոփոխված տարբերակները լիովին համապատասխանում են ՄՍԱԱ համաձայնագրի 15-21-րդ հոդվածներին, ներառյալ 16-րդ հոդվածում նշված իրավունքները:

 

Վիճակագրական տվյալներ մտավոր սեփականության իրավունքների հայտերի և դրանցով իրավունքների տրամադրման վերաբերյալ, ինչպես նաև ցանկացած վիճակագրական տվյալ դրանց կիրարկման մասին

 

196. Ի պատասխան Հայաստանում ներկայացված արտոնագրերի հայտերի քանակի մասին տեղեկատվության պահանջի, Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ 1993-2001 թթ. ընթացքում 16834 հայտ է ներկայացվել արտոնագրային վարչություն: Արտոնագիր է տրվել 1220 հայտերով, 426 հայտի համար արտոնագիրը մերժվել է կամ հայտը հետ է կանչվել և 38 հայտ փորձաքննության փուլում են: 1994-2001 թթ. ընթացքում ներկայացվել է արդյունաբերական նմուշի 52 հայտ, որոնցից 34-ը` օտարերկրյա քաղաքացիներից, և արտոնագիր տրվել է 42 հայտով: Ինչ վերաբերում է ապրանքային և սպասարկման նշաններին և ծագման տեղանուններին, 1996 թ. սեպտեմբերին «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո 7088 հայտ անցել են նախնական փորձաքննություն և 6506 ապրանքային և սպասարկման նշաններ գրանցվել են Հայաստանի արտոնագրային վարչության կողմից: 1997-2001 թթ. ընթացքում Հայաստանի արտոնագրային վարչություն ներկայացվել է 11 հայտ` ծագման տեղանունների վերաբերյալ և գրանցվել է յոթ հայտ: Նոր օրենսդրությամբ, ավելի քան 2000 հեղինակներ, թատրոններ և համերգային կազմակերպություններ պայմանագրեր են կնքել հեղինակային իրավունքի ազգային գործակալության հետ:

197. Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ ՀՀ Կառավարությունը ՄՍԱԱ համաձայնագրի դրույթները կկիրառի ոչ ուշ, քան ԱՀԿ-ին ՀՀ անդամակցության թվականից սկսած, առանց որևէ անցման փուլի խնդրանքի: Նա հաստատեց, որ 2002 թ. նոյեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովը ընդունել է լրացուցիչ անհրաժեշտ փոփոխություններ ազգային ռեժիմի և նախկինում գոյություն ունեցած ստեղծագործություններին ռետրոակտիվ պահպանություն ընձեռելու վերաբերյալ, որն ուժի մեջ կմտնի մինչև Գերագույն խորհրդի կողմից ԱՀԿ-ին ՀՀ անդամակցության մասին որոշման ընդունումը: Աշխատանքային խումբը հաշվի առավ այս մեկնաբանությունները:

 

6. Առևտրին առնչվող ծառայությունների կարգ

 

Ընդհանուր

 

198. Ի պատասխան հարցերի, Հայաստանի ներկայացուցիչը տեղեկացրեց Աշխատանքային խմբի անդամներին, որ Հայաստանի օրենքներն ու կանոնակարգերը և քաղաքականության շրջանակները տարբերություն չեն դնում ապրանքների առևտրի և ծառայությունների առևտրի միջև: Առևտրի իրավունքները ամրագրված են Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում, որ իրականացվել է 1999 թ. հունվարի 1-ին: Բոլոր ձեռնարկություններից պահանջվում է գրանցվել, և գրանցման գործընթացը բաց է հասարակական ստուգման համար: Այդ պահանջները կիրառվում են բոլոր իրավաբանական անձանց նկատմամբ` անկախ նրանից, դրանք ինքնազբաղ անձինք են (մասնավոր ձեռներեցներ), թե` առևտրային ձեռնարկություններ:

199. Ծառայությունների առանձնահատուկ պարտավորությունների Հայաստանի ժամանակացույցը ներկայացված է Անդամակցության արձանագրության Հավելվածի Մաս 2-ում:

 

Առևտրի Համաձայնագրեր

 

200. Աշխատանքային խմբի որոշ անդամներ պահանջեցին, որ Հայաստանը տրամադրի մանրամասն տեղեկություններ Ազատ և ապրանքափոխանակային առևտրի Համաձայնագրերի վերաբերյալ, որոնց Հայաստանը միացել է: Այլ անդամներ պահանջեցին տեղեկություններ, որպեսզի Աշխատանքային խումբը ի վիճակի լինի քննելու, արդյոք Ազատ առևտրի մասին Հայաստանի բազմակողմ և երկկողմ համաձայնագրերը համատեղելի են ՄԱՀ-1994-ի 24-րդ հոդվածի հետ:

201. Ի պատասխան այս հարցերի, Հայաստանի ներկայացուցիչը տեղեկացրեց Աշխատանքային խմբին, որ Հայաստանը մշակել է` տարբեր երկրների հետ բազմակողմ և երկկողմ համաձայնագրերի մի ցանց: Պայմանավորվածությունների որոշ քանակը կարճաժամկետ է իր բնույթով` նախատեսված է պատասխանելու որոշակի կարիքներին, այլ պայմանավորվածություններ դիտվում են որպես ավելի երկարաժամկետ` ներկայացնելով այն ուղղությունների` Հայաստանի կառավարության ընկալումը, որոնցով հետագա առևտրային հարաբերությունները պետք է զարգանան: Որպես Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ, Հայաստանը կշարունակի վերանայել իր երկկողմ և տարածաշրջանային առևտրային համաձայնագրերը` ոչ միայն իրավական համապատասխանությունը ապահովելու համար, այլ նաև ապահովելու Հայաստանի առևտրային հարաբերությունների համաձայնեցումը լայն բազմակողմ շրջանակների հետ:

 

Բազմակողմ կամ տարածաշրջանային համաձայնագրեր

 

202. Ի պատասխան Հայաստանի առևտրի տարածաշրջանային առևտրային համաձայնագրերի մասին տեղեկությունների վերաբերյալ լրացուցիչ հարցերի, Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ Տնտեսական միության ստեղծման մասին Պայմանագիրը հանդիսանում է 1993 թ. Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ինը երկրների ղեկավարների կողմից ստորագրված հիմնարար համաձայնագիր (Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստանի Հանրապետություն, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան և ՈՒզբեկստան): Պայմանագիրը նախատեսում է, որ ստորագրող կողմերը կշարժվեն դեպի մաքսային միության և ԱՊՀ երկրների ընդհանուր շուկայի հաստատում: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր կողմ կարող է գործադրել իր սեփական հայեցողությունը` ԱՊՀ տնտեսական կառույցների մեջ ինտեգրացման արագության և ժամկետների վրա: ԱՊՀ պայմանագրի այլ տնտեսական և ֆինանսական բաղադրամասեր վերաբերում են վճարման միավորներին, ներդրումների և արդյունաբերական համագործակցության ու մաքսային ընթացակարգերի մասին համաձայնագրին: Պայմանագիրը սահմանում է բավականին հատկորոշ պարտավորություններ այս բնագավառներից շատերում (ինչպես նաև մշակութային, գիտական և պաշտպանության հարցերում), քանի որ պայմանագիրը հանդիսանում է զգալիորեն զարգացող հիմնարար փաստաթուղթ, այն չի «գործնականացնում» այդ պարտավորությունները: Դրա փոխարեն սահմանվում են արտոնյալ առևտրային հարաբերությունների մանրամասները ազատ առևտրի երկկողմ համաձայնագրերում և փոխհաշվարկային «քլիրինգային» համաձայնագրերում:

203. Նաև ի պատասխան լրացուցիչ տեղեկությունների վերաբերյալ հարցերի, Հայաստանի ներկայացուցիչը բացատրեց, որ Հայաստանը հանդիսանում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (BSEC) անդամ` տասն այլ երկրների հետ մեկտեղ (Ալբանիա, Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Թուրքիա և ՈՒկրաինա): Այս համաձայնագիրը ընդգրկում է մի շարք բնագավառներ, ներառյալ` տնտեսական համագործակցությունը և առևտուրը, ներդրումները, գիտական և տեխնիկական համագործակցությունը, BSEC բանկի հաստատումը, և համագործակցությունը տրանսպորտի և հաղորդակցության բնագավառներում: Համաձայնագիրը չի նախատեսում որևէ դրույթ արտոնյալ առևտրի վերաբերյալ, չնայած այն կանխատեսում է ազատ առևտրային գոտիների հնարավորությունը հետագայում: Ավելի ընդհանուր ասած, կազմակերպությունը ձգտում է ամրացնել հարաբերությունները հարևան երկրների միջև համագործակցության միջոցով այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են` տրանսպորտը, միջազգային վճարումները և արդյունաբերական զարգացումը:

204. Որոշ անդամներ հարցրեցին, արդյոք Հայաստանը կնքել է տնտեսական համագործակցության համաձայնագիր Եվրոպական Միության հետ: Հայաստանի ներկայացուցիչը հաստատեց, որ 1996 թ. ապրիլի 22-ին Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրվել է Գործընկերության և Համագործակցության համաձայնագիր, որն ուժի մեջ է մտել 1999 թ. հուլիսի 1-ին: Համաձայնագիրը չի նախատեսում որևէ առևտրային արտոնություն:

 

Երկկողմ ազատ առևտրի համաձայնագրեր և առևտրի ու տնտեսական համագործակցության համաձայնագրեր ԱՊՀ երկրների հետ

 

205. Ի պատասխան որոշ անդամների` Հայաստանի ԱՊՀ երկրների հետ երկկողմ համաձայնագրերի վերաբերյալ հարցերի, Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ երկկողմ ազատ առևտրի համաձայնագրեր ստորագրվել են Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի, Թուրքմենստանի և ՈՒկրաինայի հետ: Վավերացվել են մի շարք երկկողմ ազատ առևտրի համաձայնագրեր Ռուսաստանի Դաշնության (1993), Ղրղզստանի Հանրապետության (1995), Թուրքմենստանի (1995), Վրաստանի (1996), ՈՒկրաինայի (1996), Ղազախստանի (1999) և Բելառուսի (2000) հետ, որոնք դարձել են իրավական բազային բաղկացուցիչ մաս: Երբ ազատ առևտրի համաձայնագրերը ուժի մեջ են մտել և կիրառվել են, սակագները սահմանվել են զրոյական մակարդակի վրա, իսկ ոչ սակագնային սահմանափակումները վերացվել են: Հայաստանի ներկայացուցիչը լրացուցիչ պատասխանեց, որ ազատ առևտրի համաձայնագրերը հանդիսանում են Հայաստանի` ԱՊՀ երկրների հետ ստորագրած առևտրային և տնտեսական համագործակցության համաձայնագրերի արդյունք: Այս սկզբնական համաձայնագրերից շատերի շուրջ բանակցում էին յուրաքանչյուր տարի, դրանք նախատեսում էին ազատ առևտուր և ներառում էին այն ապրանքների ցանկերը, որոնց վերաբերյալ կողմերը համաձայնում էին առևտուր անել միմյանց հետ: Մասնավորապես, 1992 թ. հետո ապրանքացուցակները միտում ունեին չպարունակելու գների վերաբերյալ նախնական համաձայնություն և պարտավորությունները կատարվում էին միայն մասամբ: Սկսած 1995 թ. ապրանքների վերաբերյալ պարտավորությունների գործելակերպը վերացվել է: Այնուամենայնիվ, Ռուսաստանի Դաշնության հետ ԱԱՀ-ի շրջանակներում յուրաքանչյուր կողմ կարող է կիրառել մաքսատուրքեր և արտահանել քվոտաներին, լիցենզիաներին և արտահանման հարկերին ենթակա ապրանքներ: Քանի որ Հայաստանը չի կիրառում արտահանման որևէ սահմանափակում (բացառությամբ` որոնք կիրառվում են հասարակական անվտանգության, առողջության և ապահովության նպատակներով), ապա ազատ առևտրի համաձայնագրի մասով Հայաստանը չի արել որևէ վերապահում: Ռուսաստանը պահում է արտահանման որոշակի սահմանափակումներ, որոնք կարող են ընդգրկվել ԱԱՀ-ի բացառությունների դրույթներով, բայց գործնականում դրանք չեն կիրառվում, որպես արդյունք առևտրային և տնտեսական համաձայնագրերի, որ Հայաստանը նույնպես ստորագրում է Ռուսաստանի հետ յուրաքանչյուր տարի: Առանց մաքսերի առևտրի ոչ մի ուրիշ բացառություն չի դիտարկվում Ռուսաստանի և Հայաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրում: Հայաստանի հետ (1992-1997) Ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրելուց հետո եկող ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնությունը զգալիորեն ազատականացրել է իր արտաքին առևտուրը (վերացրել է քվոտաները, արտահանման հարկերը և այլն): Արտահանման սակագնային և ոչ սակագնային կանոնակարգման օրենքները չեն նախատեսում հատուկ ապրանքների ցանկ: Սա ապահովում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ԱԱՀ-ի համապատասխանությունը ազատ առևտրի ԱՀԿ-ի կանոնների հետ: 1997 թ. օգոստոսի 28-ին ստորագրած երկկողմ համաձայնագիրը հաստատում է այն փաստը, որ վերացվել է զգալի շեղումը` Հայաստանի և Ռուսաստանի միջև ազատ առևտրի ռեժիմից: Չկան բացառություններ մաքսատուրքերի չկիրառման մոտեցումից` Թուրքմենստանի, ՈՒկրաինայի, Ղրղզստանի Հանրապետության և Վրաստանի հետ վավերացված երկկողմ համաձայնագրերում:

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)
22.11.2002
N (02-6528)
Միջազգային պայմանագիր