Սեղմել Esc փակելու համար:
ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

(32-րդ մաս)

 

ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ՈՒրուգվայի փուլի մասնակիցները հնարավորություն ունեցան Ծառայությունների առևտրի գլխավոր համաձայնագրի (այսուհետ` «Համաձայնագիր») համաձայն ֆինանսական ծառայությունների մասով պարտավորություններ ստանձնելու` այդ առնչությամբ Համաձայնագրի 3-րդ Գլխում ընդգրկված այլընտրանքային մոտեցման հիման վրա: Համաձայնություն ձեռք բերվեց, որ այդ մոտեցումը կարող է կիրառվել` հաշվի առնելով հետևյալ փոխհամաձայնությունը.

i) այն չի հակասում Համաձայնագրի դրույթներին,

ii) այն չի վնասում որևէ Անդամի իրավունքը` գրանցելու իր հատուկ պարտավորությունները Համաձայնագրի 3-րդ Գլխի մոտեցման համաձայն,

iii) արդյունքում ստացվող հատուկ պարտավորությունները կիրառվում են ազգերի առավել բարենպաստության հիմունքով,

iv) կանխակալ ենթադրություն չի ստեղծվել, թե ազատականացման աստիճանի մասով ինչպիսի պարտավորություն է ստանձնում Անդամը Համաձայնագրի շրջանակներում:

Շահագրգիռ Անդամները բանակցությունների հիման վրա և հաշվի առնելով հատկորոշված պայմաններն ու վերապահումները իրենց ժամանակացանկի մեջ ներառել են ներքոշարադրյալ մոտեցմանը համապատասխան հատուկ պարտավորություններ:

 

Ա. Անփոփոխություն

 

Ներքոհիշյալ պարտավորությունների մասով ցանկացած պայման, սահմանափակում ու վերապահում սահմանափակվում է գոյություն ունեցող անհամապատասխան միջոցներով:

 

Բ. Շուկայի մատչելիություն

 

Մենաշնորհային իրավունքներ

 

1. Ի լրումն Համաձայնագրի 8-րդ հոդվածի` տեղի է ունենում հետևյալը.

Յուրաքանչյուր Անդամ իր ֆինանսական ծառայություններին վերաբերող ժամանակացանկում գրառում է գոյություն ունեցող մենաշնորհային իրավունքները և ձգտում է վերացնել դրանք կամ փոքրացնել դրանց շրջանակը: Անկախ Ֆինանսական ծառայությունների վերաբերյալ Հավելվածի 1»բ» ենթակետից, սույն կետը տարածվում է Հավելվածի 1»բ» «iii» ենթակետում հիշատակված գործողությունների վրա:

 

Պետական կազմակերպությունների կողմից գնված ֆինանսական ծառայություններ

 

2. Անկախ Համաձայնագրի 13-րդ հոդվածից` յուրաքանչյուր Անդամ իր տարածքում իր պետական կազմակերպությունների կողմից ֆինանսական ծառայությունների գնման կամ ձեռքբերման առնչությամբ ապահովում է, որ իր տարածքում հիմնադրված որևէ այլ Անդամի ֆինանսական ծառայություն մատուցողների նկատմամբ ցուցաբերվի ազգերի առավել բարենպաստության մոտեցումը և ազգային մոտեցումը:

 

Սահմանը հատող առևտուր

 

3. Յուրաքանչյուր Անդամ ֆինանսական ծառայությունների ոչ մշտաբնակ մատուցողներին թույլ է տալիս, որ նրանք որպես հիմնական մատուցող` միջնորդի միջոցով կամ որպես միջնորդ, և ազգային մոտեցում շնորհող պայմաններով մատուցեն հետևյալ ծառայությունները.

ա) ռիսկերի ապահովագրումը` կապված.

i) ծովային առաքումների և առևտրային օդագնացության և տիեզերագնացության ու փոխադրումների (ներառյալ` արբանյակները) հետ` ընդ որում, այդ ապահովագրումը ներառում է հետևյալներից որևէ մեկը կամ բոլորը. փոխադրվող ապրանքները, ապրանքները փոխադրող փոխադրամիջոցները և դրանից ծագող ցանկացած պարտավորություն, և

ii) միջազգային տարանցիկ փոխադրման մեջ գտնվող ապրանքների հետ,

բ) վերաապահովագրում և իրավունքների հետադարձ փոխանցում, և ապահովագրությանը հարակից ծառայություններ, որոնք նշված են Հավելվածի 5 «ա» «v» ենթակետում,

գ) ֆինանսական տեղեկությունների տրամադրում և փոխանցում, և ֆինանսական տվյալների մշակում, որոնք նշված են Հավելվածի 5 «ա» «xv» ենթակետում, և խորհրդատվական ու այլ հարակից ծառայություններ, բացառությամբ` դրամատնային և այլ ֆինանսական ծառայություններին առնչվող միջնորդային ծառայությունները, որոնք նշված են Հավելվածի 5»ա» «xvi» ենթակետում:

4. Յուրաքանչյուր Անդամ իր մշտաբնակներին թույլ է տալիս ցանկացած այլ Անդամի տարածքում գնել ֆինանսական ծառայություններ, որոնք հատկորոշված են Հավելվածի`

ա) 3 «ա» ենթակետում,

բ) 3 «բ» ենթակետում, և

գ) 5 «ա» «v» և 5 «ա» «xvi» ենթակետերում:

 

Առևտրային ներկայություն

 

5. Յուրաքանչյուր Անդամ` ցանկացած այլ Անդամի ծառայություն մատուցողներին իրավունք է տալիս իր տարածքում հիմնադրվելու և ընդարձակվելու` ներառյալ գոյություն ունեցող ընկերություններ գնելու միջոցով:

6. Անդամը կարող է հիմնադրումը և ընդարձակումը թույլատրելու պայմաններ և ընթացակարգեր սահմանել, այնպես, որ դրանք չխափանեն Անդամի` 5-րդ կետի պարտավորությունը և համապատասխանեն Համաձայնագրով սահմանված այլ պարտավորություններին:

 

Նոր ֆինանսական ծառայություններ

 

7. Անդամն իր տարածքում հիմնադրված մեկ այլ Անդամի ֆինանսական ծառայություն մատուցողներին թույլ է տալիս իր տարածքում մատուցել ցանկացած նոր ֆինանսական ծառայություն:

 

Տեղեկությունների փոխանցում և տեղեկությունների մշակում

 

8. Ոչ մի Անդամ չի ձեռնարկում այնպիսի միջոցներ, որոնք կանխարգելում են տեղեկությունների փոխանցումը կամ ֆինանսական տեղեկությունների մշակումը (ներառյալ` էլեկտրոնային միջոցներով տվյալների փոխանցումները), կամ որոնք` հաշվի առնելով միջազգային համաձայնագրերին համապատասխանող ներմուծման կանոնները` կանխարգելում են սարքավորումների փոխանցումը, ֆինանսական տեղեկությունների մշակումը կամ սարքավորումների փոխանցումը անհրաժեշտ են ֆինանսական ծառայություն մատուցողի կանոնավոր տնտեսական գործունեության իրականացման համար: Սույն կետը ոչնչով չի սահմանափակում Անդամի իրավունքը` պաշտպանելու անձնական տվյալները, անձնական գաղտնիքը և անհատական գրանցումների ու հաշիվների գաղտնիությունն այնքանով, որ այդ իրավունքի օգտագործմամբ չխափանվեն սույն Համաձայնագրի դրույթները:

 

Աշխատակիցների ժամանակավոր մուտք

 

9. ա) Յուրաքանչյուր Անդամ իր տարածքում ժամանակավոր կացության թույլտվություն է տալիս իր տարածքում առևտրային ներկայություն հաստատող կամ հաստատած` ցանկացած այլ Անդամի ֆինանսական ծառայություն մատուցողի հետևյալ աշխատակիցներին.

i) բարձրաստիճան ղեկավար աշխատակիցները, որոնք տիրապետում են ֆինանսական ծառայություն մատուցողի հիմնադրման, նրա ծառայությունների վերահսկման և իրականացման համար էական ձեռնարկատիրական տեղեկություններին, և

ii) ֆինանսական ծառայություններ մատուցողի մասնագետները:

բ) Յուրաքանչյուր Անդամ, հաշվի առնելով իր տարածքում որակյալ աշխատակիցների առկայությունը, իր տարածքում ժամանակավոր կացության թույլտվություն է տալիս ցանկացած այլ Անդամի ֆինանսական ծառայություն մատուցողի առևտրային ներկայության հետ կապված հետևյալ աշխատակիցներին.

i) համակարգչային ծառայությունների, հեռահաղորդակցության ծառայությունների և ֆինանսական ծառայություն մատուցողի հաշվապահական հաշիվների մասնագետներին:

ii) ապահովավիճակագրական և իրավաբան մասնագետներին:

 

Ոչ խտրական միջոցներ

 

10. Յուրաքանչյուր Անդամ ձգտում է վերացնել կամ սահմանափակել ցանկացած այլ Անդամի ֆինանսական ծառայություն մատուցողների վրա հետևյալ միջոցների վնասակար ազդեցությունները` պայմանով, որ սույն կետի համաձայն ձեռնարկված որևէ գործողությամբ անարդարացի իրականություն չի դրվի ի վնաս այդ գործողությունը ձեռնարկող Անդամի ֆինանսական ծառայություն մատուցողի.

ա) ոչ խտրական այն միջոցների, որոնք կանխարգելում են ֆինանսական ծառայություն մատուցողներին Անդամի տարածքում, Անդամի կողմից որոշված եղանակով, Անդամի կողմից թույլատրված բոլոր տեսակի ֆինանսական ծառայություններ առաջարկել,

բ) ոչ խտրական այն միջոցների, որոնք սահմանափակում են ֆինանսական ծառայություն մատուցողի գործունեության ընդլայնումը Անդամի ողջ տարածքով,

գ) Անդամի կիրառած միջոցների, երբ այդ Անդամը թե բանկային, թե արժեթղթերի ծառայությունների մատուցման նկատմամբ կիրառում է միևնույն միջոցները, և ցանկացած այլ Անդամի ֆինանսական ծառայություն մատուցողը իր գործունեությունը կենտրոնացնում է արժեթղթերի ծառայությունների մատուցման մեջ,

դ) այլ միջոցների, որոնք Համաձայնագրի դրույթները հարգելով հանդերձ վնաս են հասցնում ցանկացած այլ Անդամի ֆինանսական ծառայություն մատուցողի` գործելու, մրցակցելու կամ Անդամի շուկա ներթափանցելու կարողությանը:

11. 10 «ա» և 10»բ» ենթակետերում նշված ոչ խտրական միջոցների կապակցությամբ, Անդամը ձգտում է չսահմանափակել կամ չարգելել շուկայի մատչելիության ներկա աստիճանը, ինչպես նաև բոլոր մյուս Անդամների ֆինանսական ծառայություններ մատուցողների, որպես Անդամի տարածքում եղած դասի ունեցած օգուտները, պայմանով, որ սույն պարտավորության արդյունքում անարդարացի խտրականություն չի դրվում` ի վնաս այդ միջոցը կիրառող Անդամի ֆինանսական ծառայություն մատուցողների:

 

Գ. Ազգային մոտեցում

 

1. Ազգային մոտեցում տրամադրող պայմանների համաձայն, յուրաքանչյուր Անդամ իր տարածքում հաստատված` ցանկացած այլ Անդամի ֆինանսական ծառայություն մատուցողներին մուտքի հնարավորություն է տալիս` դեպի պետական կազմակերպությունների կողմից գործարկվող իր վճարման և հաշվանցման համակարգերը և պաշտոնական հիմնադրամային ու վերաֆինանսավորման միջոցները, որ մատչելի են կանոնավոր տնտեսվարման սովորական գործընթացում: Սույն կետը նպատակ չունի թույլատրելու մուտքը դեպի Անդամի վերջին ատյանի վարկատուի միջոցները:

2. Երբ Անդամը ցանկացած այլ Անդամի ֆինանսական ծառայություն մատուցողներից` Անդամի ֆինանսական ծառայություն մատուցողների հետ հավասար հիմքով ֆինանսական ծառայություններ մատուցելու համար պահանջում է անդամակցել կամ մասնակցություն ունենալ կամ դիմել որևէ ինքնակարգավորվող մարմնի, արժեթղթերի կամ տարկետի բորսայի կամ շուկայի, հաշվեգրման գործակալության կամ ցանկացած այլ կազմակերպության կամ միության, կամ, երբ Անդամն այդ կազմակերպություններին ուղղակիորեն կամ անուղղակիորեն արտոնություններ կամ առավելություններ է տալիս ֆինանսական ծառայություններ մատուցելու հարցում, Անդամը ապահովում է որ այդ կազմակերպությունները ազգային մոտեցում ցուցաբերեն Անդամի տարածքում մշտաբնակ հանդիսացող` ցանկացած այլ Անդամի ֆինանսական ծառայություն մատուցողների նկատմամբ:

 

Դ. Սահմանումներ

 

Սույն մոտեցման նպատակներով.

1. Ֆինանսական ծառայությունների ոչ մշտաբնակ մատուցող է հանդիսանում որևէ Անդամի ֆինանսական ծառայություն մատուցողը, որը ֆինանսական ծառայություն է մատուցում մեկ այլ Անդամի տարածքում տեղակայված հաստատությունից, անկախ այն բանից` այդ ֆինանսական ծառայություն մատուցողը առևտրային ներկայություն ունի այն Անդամի տարածքում, որտեղ ծառայությունը մատուցվում է, թե չունի:

2. «Առևտրային ներկայությունը» նշանակում է Անդամի տարածքում ֆինանսական ծառայություններ մատուցելու նպատակով եղած ընկերություն և ներառում է լրիվ կամ մասնակի սեփականությամբ դուստր ձեռնարկություններ, համատեղ ձեռնարկություններ, ընկերակցություններ, անհատական ձեռնարկություններ, վստահագրային գործողություններ, մասնաճյուղեր, գործակալություններ, ներկայացուցչական գրասենյակներ կամ այլ կազմակերպություններ:

3. Նոր ֆինանսական ծառայություն է հանդիսանում ֆինանսական բնույթի ծառայությունը, ներառյալ` գոյություն ունեցող կամ նոր ապրանքների կամ ապրանքի առաքման ձևի հետ կապված ծառայությունները, որոնք որևէ ֆինանսական ծառայություն մատուցողի կողմից չեն մատուցվել որևէ առանձին Անդամի տարածքում, սակայն մատուցվել են մեկ այլ Անդամի տարածքում:

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)
15.04.1994
Միջազգային պայմանագիր