Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՆԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0352.180510

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մայիսի 2010 թվականի N 352-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին և ԵվրԱզԷՍ-ի կառավարությունների ղեկավարների մակարդակով միջպետական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2010 թվականի մայիսի 21-ին Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարման պատվիրակության Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում և Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում սպասարկման, Հայաստանի Հանրապետության օդային ուղևորների ելքի պետական տուրքի վճարման` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը. Հ. Թաշչյանինը, Ա. Անանյանինը, Ե. Ազարյանինը, Ս. Ավետիսյանինը, Ա. Շահինյանինը, Հ. Բաբայանինը, Ա. Զատիկյանինը և Է. Աղախանյանինը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շ. Քոչարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Սարգսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

3) Տ. Դավթյանինը, Վ. Արամյանինը, Ա. Ավետիսյանինը և Մ. Թումասյանինը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Թ. Կասյանի, Տ. Բաբայանի, Մ. Սարգսյանի, Վ. Ավանեսյանի, Ռ. Խաչատրյանի, Հ. Չափարյանի, Ն. Նազարյանի, Ա. Օսիպովայի և Ա. Գարեգինյանի Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2010 թվականի մայիսի 21-ին` Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան երթուղով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին նշված չվերթի կազմակերպման հարցում:

6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Սանկտ Պետերբուրգ մեկնելու հետ կապված հարցերը:

(որոշումը փոփ. 24.05.10 թիվ 367-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2010 թվականի մայիսի 18-ի

N 352-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-ԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Տ. Սարգսյան       - ՀՀ վարչապետ

 

    Դ. Սարգսյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

 

    Տ. Դավթյան        - ՀՀ ֆինանսների նախարար

 

    Շ. Քոչարյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Վ. Արամյան        - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

 

    Ա. Ավետիսյան      - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարի տեղակալ

 

    Մ. Թումասյան      - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

    Ա. Խաչատրյան      - ԱՊՀ կանոնադրական և  այլ մարմիններում ՀՀ մշտական

                        լիազոր ներկայացուցիչ, Բելառուսի Հանրապետությունում  

                        ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

 

    Օ. Եսայան         - ՌԴ-ում ՀՀ արտակարգ և  լիազոր դեսպան

 

    Հ. Թաշչյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                        վարչության պետ

 

    Ա. Վարդանյան      - ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով

                        հանձնաժողովում ՀՀ լիազոր ներկայացուցիչ

 

    Վ. Հակոբյան       - Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս

 

    Ա. Անանյան        - ՀՀ վարչապետի օգնական

 

    Ե. Ազարյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                        վարչության գլխավոր մասնագետ

 

    Վ. Սարգսյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական

                        արարողակարգի ծառայություն» գործակալության

                        պաշտոնական այցերի բաժնի վարիչի պաշտոնակատար

                        (մեկնում է նախօրոք)

 

    Ս. Ավետիսյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                        վարչության փորձագետ

 

    Ա. Զատիկյան       - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող

                        

    Է. Աղախանյան      - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող

 

    Ա. Շահինյան       - ՀՀ վարչապետի օպերատոր

 

    Հ. Բաբայան        - ՀՀ վարչապետի լուսանկարիչ

 

    Թ. Կասյան         - «Հ1» հեռուստաընկերության լրագրող

 

    Տ. Բաբայան        - «Հ1» հեռուստաընկերության օպերատոր

 

    Մ. Սարգսյան       - «Հ2» հեռուստաընկերության լրագրող

 

    Վ. Ավանեսյան      - Մոսկվայում «Շանթ» հեռուստաընկերության լրագրող -

                        օպերատոր

 

    Ռ. Խաչատրյան      - «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող

 

    Հ. Չափարյան       - «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր

 

    Ն. Նազարյան       - «Արմենպրես» ՊՓԲԸ-ի լրագրող

 

    Ա. Օսիպովա        - «Առկա» լրատվական գործակալության լրագրող

 

    Ա. Գարեգինյան     - «Արմինֆո» լրատվական գործակալության լրագրող

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.05.2010
N 352-Ա
Որոշում