040.0612.250510
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 մայիսի 2010 թվականի N 612-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի համար տարածք ձեռք բերելու և նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու նպատակով` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2010 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 80,280.0 հազ. դրամ, որից` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հող» հոդվածով` 11,480.0 հազ. դրամ, «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով` 68,800.0 հազ. դրամ:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի նոր շենքային համալիրի կառուցման նպատակով հողատարածքը ձեռք բերել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքից 8 կիլոմետր դեպի Խնձորեսկի գյուղական համայնքն ընկած հատվածում` Վարդան Գրիշայի Գալստյանին (անձնագիր` AH 0353136, տրված` 27.03.2007 թ., 032-ի կողմից) սեփականության իրավունքով պատկանող հողատարածքներից:
3. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին պետական կարիքների համար 2010 թվականին իրականացվող գնումների անվանացանկը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի մայիսի 20-ի
N 612-Ա որոշման
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ
.______________________________________________________________________
|Գնման ենթակա ապրանքների, |Չափի |Ամբողջ |Մեկ միավորի|Ընդհա- |Գնման |
|աշխատանքների և |միա- |քանակը |գինը կամ |նուր |ձևը |
|ծառայությունների |վորը |(ծավալը)|սակագինը |գումարը| |
| | | |(դրամ) |(հազ. | |
|__________________________| | | |դրամ) | |
|NN |անվանումները | | | | | |
|ը/կ | | | | | | |
|____|_____________________|_____|________|___________|_______|_______|
| |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐԻ | | | | | |
| |ԳՈՒՄԱՐԸ | | | |80280,0| |
|____|_____________________|_____|________|___________|_______|_______|
| |ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ | | | |80280,0| |
|____|_____________________|_____|________|___________|_______|_______|
|5134|Նախագծահետազոտական | | | | | |
| |ծախսեր | | | |68800,0| |
|____|_____________________|_____|________|___________|_______|_______|
|1 |ՀՀ արդարադատության |դրամ | 1 | 68800000,0|68800,0|նպատա- |
| |նախարարության «Գորիս»| | | | |կային |
| |քրեակատարողական | | | | |մրցույթ|
| |հիմնարկի | | | | | |
| |նախագծանախահաշվային | | | | | |
| |փաստաթղթերի մշակման | | | | | |
| |աշխատանքներ | | | | | |
|____|_____________________|_____|________|___________|_______|_______|
|5411|Հող | | | |11480,0| |
|____|_____________________|_____|________|___________|_______|_______|
|1 |Հողատարածքի |հա | 10,6296| 1080000,0|11480,0|մեկ անձ|
| |ձեռքբերում | | | | | |
.______________________________________________________________________
.___________________________ __________________.
|Գնման ենթակա ապրանքների, | | Պայմանագրերի |
|աշխատանքների և | | |
|ծառայությունների | | |
|__________________________| |_________________|
|NN |անվանումները | |կնքման |կատարման |
|ը/կ | | |ժամկետը|վերջնա- |
|____|_____________________| |_______|_________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐԻ | | | |
| |ԳՈՒՄԱՐԸ | | | |
|____|_____________________| |_______|_________|
| |ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ | | | |
|____|_____________________| |_______|_________|
|5134|Նախագծահետազոտական | | | |
| |ծախսեր | | | |
|____|_____________________| |_______|_________|
|1 |ՀՀ արդարադատության | |հունիս |դեկտեմբեր|
| |նախարարության «Գորիս»| | | |
| |քրեակատարողական | | | |
| |հիմնարկի | | | |
| |նախագծանախահաշվային | | | |
| |փաստաթղթերի մշակման | | | |
| |աշխատանքներ | | | |
|____|_____________________| |_______|_________|
|5411|Հող | | | |
|____|_____________________| |_______|_________|
|1 |Հողատարածքի | |մայիս |հունիս |
| |ձեռքբերում | | | |
.___________________________ __________________.