041.0560.240998
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
24 սեպտեմբերի 1998 թվականի թիվ 560
ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐ Վ. ԼՈՐԴԿԻՊԱՆԻՁԵԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
1998 թվականի սեպտեմբերի 25-26-ը Վրաստան պետական նախարար Վ. Լորդկիպանիձեի և նրանց ուղեկցող անձանց Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը նախապատրաստել այցելության ծրագիրը և ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` պատվիրակության ղեկավարությանը տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը, ապահովել նրանց սնունդը և սպասարկման համար տրամադրել անհրաժեշտ թվով փոխադրամիջոցներ:
3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը աշխատանքային խմբին (1998 թվականի սեպտեմբերի 22-24-ը), պատվիրակության անդամներին և հյուրերին սպասարկող հատուկ ինքնաթիռի անձնակազմին տեղավորել «Դվին» հյուրանոցում և ապահովել նրանց սնունդը:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը ապահովել հյուրերին սպասարկող հատուկ ինքնաթիռի ընդունումը, լցավորումը, ճանապարհումը, պատվիրակության և ինքնաթիռի անձնակազմի ընդունումն ու ճանապարհումը (անվճար) պաշտոնական պատվիրակությունների սրահում, ինչպես նաև` հատուկ ինքնաթիռի անձնակազմի սպասարկումը:
5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի և նրանց սպասարկող հատուկ ինքնաթիռի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում, հատկացնել ուղեկցող անձնակազմեր:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` լուսաբանել հյուրերի այցը Հայաստան:
7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ապահովել պատվիրակության անդամների բուժսպասարկումը:
8. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` հյուրերի ընդունելության և ճանապարհման արարողության ընթացքում ապահովել զինվորական նվագախումբ և պատվո պահակախումբ:
9. Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը տեղադրել միջազգային կապի միջոցներ:
10. Երևանի քաղաքապետին` բարեկարգել քաղաքի համապատասխան հատվածները` այցելության ծրագիրն իրականացնելու համար:
11. Ընդունել ի գիտություն, որ Վրաստանի պատվիրակության Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: