Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵ ...

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

առաջնորդվելով իրավահավասարության, ազգային անկախության և փոխադարձ շահավետության սկզբունքներով,

համոզված լինելով, որ գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցությունը կնպաստի երկու երկրների ժողովուրդների կենսամակարդակի բարելավմանը,

գյուղատնտեսության բնագավառում փոխշահավետ համագործակցության զարգացման վերաբերյալ ձեռք բերեցին հետևյալ համաձայնությունը.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Պայմանավորվող կողմերը կխրախուսեն գյուղատնտեսության բնագավառում առևտրատնտեսական համագործակցության զարգացումը, կաջակցեն երկու երկրների պետական և ոչ պետական կազմակերպությունների միջև կապերի հաստատմանը և կցուցաբերեն անհրաժեշտ աջակցություն և օժանդակություն համագործակցության մասնակիցներին իրենց համագործակցության բոլոր մակարդակներում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի իրագործման նպատակով Պայմանավորվող կողմերը նախապատվություն կտան համագործակցությանը հետևյալ բնագավառներում`

- բուսաբուծություն, այդ թվում` գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնաբուծություն և կերային պաշարների հետազոտական աշխատանքներ,

- պտղատու ծառերի կենսապլազմայի փոխանակում (ծիրան, խաղող, խնձոր, տանձ և այլն),

- պտղատու ծառերի հիվանդությունների վերահսկողություն,

- փորձագետների և գիտնականների փոխանակումներ` մյուս երկրում այգեգործության հետազոտական աշխատանքների զարգացումը ուսումնասիրելու համար,

- գյուղատնտեսական մեխանիզացիայի և գյուղատնտեսական մեքենաների տեխնոլոգիաների և փորձի փոխանակում (ներառյալ ուսումնասիրությունները, ձևավորումը, արտադրությունը և շահագործումը),

- գյուղատնտեսության բնագավառում ոռոգման համակարգերի և ջրի խնայողության տեխնոլոգիաների ուսումնասիրում և հետազոտում:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Համագործակցության ընթացքում ձեռք բերված արդյունքների փոխանցումը որևէ երրորդ կողմի պետք է իրականացվի Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ: Տեղեկության կամ ձեռք բերված արդյունքների փոխանցումը որևէ երրորդ կողմի պետք է իրականացվի համաձայն Պայմանավորվող կողմերի համապատասխան օրենքների և կանոնների և միջազգային համաձայնագրերով սահմանված նրանց պարտավորությունների:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Պայմանավորվող կողմերը համագործակցությունը կիրականացնեն հետևյալ եղանակներով.

- առևտրի երկկողմ զարգացում,

- գյուղատնտեսական բնագավառի տեղեկության փոխանակում,

- սեմինարների և դասընթացների համատեղ կազմակերպում,

- ցուցահանդեսների կազմակերպում,

- համատեղ ձեռնարկությունների ստեղծման խրախուսում:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Պայմանավորվող կողմերը կստեղծեն իրենց ներկայացուցիչներից կազմված Համատեղ աշխատանքային խումբ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության նպատակով: Երկու երկրներից յուրաքանչյուրի գյուղատնտեսության նախարարության միջազգային համագործակցության վարչության ղեկավարը համապատասխանաբար, կգործի որպես սեփական երկրի աշխատանքային խմբի ղեկավար: Համատեղ աշխատանքային խումբը կհաստատի համագործակցության ծրագրերը և եղանակները, ինչպես նաև կհամակարգի այդ ծրագրերի իրականացումը:

Համատեղ աշխատանքային խմբի նիստերը հաջորդաբար կգումարվեն Հայաստանի Հանրապետությունում և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում:

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, սկզբունքորեն, պետք է հոգա սեփական ծախսերը, որոնք կառաջանան Համատեղ աշխատանքային խմբի ծրագրերի իրականացման ընթացքում, եթե որևէ նախնական պայմանավորվածություն չլինի Պայմանավորվող կողմերի միջև:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Պայմանավորվող կողմերի միմյանց ծանուցման օրվանից:

Սույն Համաձայնագիրը կգործի հինգ տարի ժամկետով: Այն ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը սույն Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ մյուս Պայմանավորվող կողմին գրավոր չհայտնի այն դադարեցնելու իր մտադրության մասին:

Պայմանավորվող կողմերը փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարել փոփոխություններ և լրացումներ: Փոփոխություններն ու լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով:

Համաձայնագրի գործողության դադարեցումը չի խոչընդոտում Համաձայնագրով նախատեսված այն աշխատանքների կամ ծառայությունների իրականացմանը, որոնք սկսվել, բայց չեն ավարտվել Համաձայնագրի գործողության դադարեցման պահին:

 

Կատարված է Պեկին քաղաքում 1999 թվականի ապրիլի 19-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, չինարեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Տեքստի մեկնաբանման հետ կապված տարաձայնություններ առաջանալու դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի հոկտեմբերի 14-ից:

 

 

pin
ՉԺՀ
19.04.1999
Համաձայնագիր