Սեղմել Esc փակելու համար:
«ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԱՐԺԱԿԱՆ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԱՐԺԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉՎԱԾ ԵՎ ՉԵՌՆՈԲԻԼԻ ...

 

 

115.0108.051098

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

05 օգոստոսի 1998 թ. թիվ 108-Պ

 

«ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԱՐԺԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉՎԱԾ ԵՎ ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱԷԿ-Ի ՎԹԱՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉՎԱԾ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

 

Ղեկավարվելով «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի «ա» ենթակետով,

հաշվի առնելով այն փաստը, որ նույն դրույթը սահմանված էր նաև նախկին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից 1967թ. հոկտեմբերի 10-ին ընդունված «Զինապարտության մասին» օրենքի 68-րդ հոդվածում, ըստ որի զինծառայողներին հավասարեցված անձինք են համարվել վարժական կամ հատուկ հավաքների զորակոչված զինապարտները.

առաջնորդվելով ՀՀ կառավարության 1994թ. մայիսի 16-ի թիվ 229 որոշմամբ, որի համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքին համապատասխան վերահաշարկվեցին շարքային անձնակազմի հաշմանդամ զինծառայողների և այդ անձնակազմի զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների` նախկին օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակները (ՀՊ և նրանց հավասարեցված հաշմանդամներ, զինծառայության ընթացքի հետ կապված հաշմանդամներ, Հայրենական պատերազմում զոհվածների այրիներ և նրանց հավասարեցված անձինք),

ի կատարումն նախարարության ատյանի 1998թ. հուլիսի 29-ի «Զինկոմիսարիատների միջոցով վարժական կամ հատուկ հավաքների զորակոչված և Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքների պատճառով հաշմանդամ ճանաչված զինապարտների կենսաթոշակային ապահովության մասին» թիվ Ա 7/4 որոշման

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Նախարարության հաշմանդամների և վետերանների հիմնահարցերի վարչությանը` Հայաստանի «Չեռնոբիլ» միության հետ համատեղ ճշտել զինկոմիսարիատների կողմից վարժական կամ հատուկ հավաքների զորակոչված ու Չեռնոբիլի 30 կմ. գոտում ծառայած անձանց ցուցակները և աջակցել նրանց հաշմանդամության պատճառական կապի որոշման նպատակով զինվորական կոմիսարիատներից և ՀՀ առողջապահության նախարարության բժշկական ճառագայթաբանության գիտահետազոտական ինստիտուտից համապատասխան փաստաթղթերի ստուգման գործում:

2. Հանրապետական և բոլոր տարածքային ԲԱՓՀ-ների նախագահներին` ԲԱՓՀ վերաքննության դիմաց ՉԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքների հետևանքով հաշմանդամ` ճանաչված քաղաքացիներին, ովքեր վարժական հավաքներին են կանչվել զինկոմիսարիատների կողմից, հաշմանդամության պատճառական կապը որոշելու համար հիմք ընդունել զինկոմիսարիատների և ՀՀ առողջապահության նախարարության բժշկական ճառագայթաբանության գիտահետազոտական ինստիտուտի կողմից տրված փաստաթղթերը:

3. Հրամանի կատարման հսկողությունը դնել փոխնախարար Դ. Հակոբյանի վրա:

4. Սույն հրամանը սահմանված կարգով ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                «05»        10          1998 թ.

                   ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 16980190

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
05.08.1998
N 108-Պ
Հրաման