Սեղմել Esc փակելու համար:
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ Մ ...

 

 

020.0884.250510

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 25 մայիսի 2010թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի մարտի 5-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև փոխառության համաձայնագրում (Լրացուցիչ ֆինանսավորում Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրի համար) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 5 մայիսի 2010թ. ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև փոխառության համաձայնագիրը (Լրացուցիչ ֆինանսավորում Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրի համար) ստորագրվել է 2010 թվականի մարտի 5-ին` Երևանում:

Ըստ համաձայնագրի` Բանկը համաձայնագրում սահմանված կամ դրանում նշված պայմաններով և ժամկետներում Վարկառուին տրամադրում է հինգ միլիոն դոլարի չափով գումար (վարկ)` համաձայնագրի 1-ին ժամանակացույցում նկարագրված Ծրագրի ֆինանսավորմանն աջակցելու համար:

Ծրագրի նպատակն է բարելավել հանրային զբաղվածության, կենսաթոշակային և սոցիալական աջակցության գործակալությունների գործունեությունը (արդյունավետությունը, գործունակությունը, որակը) բնակչությանը ծառայությունների մատուցման գործում:

Ծրագիրը բաղկացած է Սկզբնական ծրագրի բոլոր բաղադրիչների համաձայն ծավալվող միջոցառումներից:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը` որպես Վարկառու, ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- վճարել սկզբնավճար, որը հավասար պետք է լինի վարկի գումարի մեկ քառորդ տոկոսին (0.25%),

- յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ին և նոյեմբերի 1-ին տոկոսի յուրաքանչյուր ժամանակահատվածի համար վճարել տոկոսագումար, որի դրույքաչափը հավասար է վարկի արժույթի ԼԻԲՈՐ-ին` ավելացնելով փոփոխական տարբերությունը (variable spread)` պայմանով, որ վարկի ամբողջ մայր գումարի կամ դրա մի մասի փոխարկումից հետո, փոխարկման ժամանակահատվածում Վարկառուի կողմից այդպիսի գումարի դիմաց վճարման ենթակա տոկոսագումարը կորոշվի Ընդհանուր պայմանների IV հոդվածի դրույթների համաձայն: Չնայած նշվածին, եթե վարկի առհանված մնացորդի որևէ գումար ժամանակին չի վճարվում, և վճարում չի կատարվում երեսուն (30) օրվա ընթացքում, ապա Վարկառուի կողմից վճարվելիք տոկոսը պետք է հաշվարկվի համաձայն Ընդհանուր պայմանների,

- վարկի մայր գումարը վճարել համաձայնագրի 3-րդ ժամանակացույցում սահմանված մարման ժամանակացույցին համապատասխան,

- հայտարարել Ծրագրի նպատակներին իր հանձնառության մասին` Ծրագիրն իրականացնելով ՀՀ ֆինանսների նախարարության միջոցով` Գործառնական ձեռնարկի և Ընդհանուր պայմանների դրույթների համաձայն,

- ապահովել Ծրագրի իրականացումը համաձայնագրի 2-րդ Ժամանակացույցի դրույթներին համապատասխան` առանց սահմանափակելու համաձայնագրի 3.01 բաժնի դրույթները,

- Ծրագրի իրականացման համար ձեռնարկել ինստիտուցիոնալ միջոցառումներ, հակակոռուպցիոն միջոցառումներ` համաձայնագրի 2-րդ Ժամանակացույցի դրույթներին համապատասխան,

- մոնիտորինգի ենթարկել և գնահատել Ծրագրի առաջընթացը և պատրաստել Ծրագրի իրականացման հաշվետվություններ,

- վարել կամ հանձնարարել վարելու ֆինանսական կառավարման համակարգ,

- աուդիտի ենթարկել իր ֆինանսական հաշվետվությունները` դրանք համաձայնագրում սահմանված ժամկետներում ներկայացնելով Բանկին,

- Ծրագրի համար պահանջվող և վարկի միջոցներից ֆինանսավորման ենթակա բոլոր ապրանքները և աշխատանքները գնել Գնումների ուղեցույցի 1-ին բաժնում սահմանված կամ նշված պահանջների համաձայն,

- Ծրագրի համար պահանջվող և վարկի միջոցներից ֆինանսավորման ենթակա բոլոր խորհրդատվական ծառայությունները գնել Խորհրդատուի ուղեցույցում սահմանված կամ նշված պահանջների համաձայն,

- իրականացնել վարկի գումարների մարումը` համաձայնագրի 3-րդ ժամանակացույցի դրույթներին համապատասխան:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2010 թվականի մարտի 5-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև փոխառության համաձայնագրում (Լրացուցիչ ֆինանսավորում Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրի համար) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

25 մայիսի 2010 թվականի

ՍԴՈ-884

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
25.05.2010
N ՍԴՈ-884
Որոշում