Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇ ...

 

 

110.0081.270410

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»        04            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11010197

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

4 մարտի 2010 թվականի N 81-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2010 թվականի մարտի 4-ի

81-Ն հրամանի

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

Մասնագիտությունը` 060200 -  «Ստոմատոլոգիա»

_______________

                                դասիչ, անվանում

 

Որակավորումը` Ստոմատոլոգիայի բակալավր

_______________________

                         անվանում

 

I 0406200 - ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

1. 060200 - ստոմատոլոգիա մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. օգոստոսի 30-ի թիվ 1038-Ն որոշմամբ:

2. Շրջանավարտի որակավորումը` ստոմատոլոգիայի բակալավր

060200 - ստոմատոլոգիա մասնագիտությամբ ստոմատոլոգիայի բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման նորմատիվային ժամկետն առկա ուսուցման ձևով 4 տարի է («Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենք 14.12.2004 թ, հոդված 9, կետ 4, հոդված 26, կետ 1, կետ 5):

3. Ստոմատոլոգիայի բակալավրի որակավորման բնութագիրը

Ստոմատոլոգիայի բակալավրի մասնագիտական գործունեության օբյեկտը հիվանդ մարդն է:

060200 - ստոմատոլոգիա մասնագիտությամբ ստոմատոլոգիայի բակալավրի կրթական ծրագիրը յուրացնելուց հետո ստոմատոլոգիայի բակալավրը կարող է զբաղվել գիտահետազոտական, դասախոսական, գործավարական, լուսավորչական և կազմակերպչական գործունեությամբ` բժշկագիտության հիմնարար և տեսական ուղղություններով:

Ստոմատոլոգիայի բակալավրը առնվազն մեկ տարի տևողությամբ ինտերնատուրայի կրթական ծրագիրը յուրացնելուց հետո իրավունք ունի իրականացնել բուժական կանխարգելիչ գործունեություն` լիցենզավորված բժիշկ ստոմատոլոգ մասնագետի հսկողությամբ:

Բժիշկ ստոմատոլոգ մասնագետի հսկողության տակ իրավունք ունի աշխատելու ոչ ավել, քան 3 ստոմատոլոգիայի բակալավր:

4. Մասնագիտական գործունեության տեսակները

060200 - ստոմատոլոգիա մասնագիտությամբ ստոմատոլոգիայի բակալավրը կարող է կատարել գործունեության հետևյալ տեսակները`

1) բուժկանխարգելիչ

2) ախտորոշիչ

3) կրթադաստիարակչական

4) կազմակերպչական

5) հետազոտական

5. Մասնագիտական գործունեության ընդհանրական խնդիրները

1) 060200 - ստոմատոլոգիա մասնագիտությամբ ստոմատոլոգիայի բակալավրի կրթական ծրագիրը հաջողությամբ ավարտած ստոմատոլոգիայի բակալավրը պատրաստ է ինքնուրույն լուծել հետազոտական, կրթադաստիարակչական և կազմակերպչական հետևյալ խնդիրները.

ա. Բժշկագիտության հիմնարար և տեսական ուղղվածության լաբորատորիաներում մասնագիտական գործառույթների իրականացում:

բ. Միջին բժշկական ուսումնական հաստատություններում մասնագիտական առարկաների դասավանդում:

գ. Ստոմատոլոգիական հիվանդություններով հիվանդների և նրանց ընտանիքի անդամների հիգիենիկ դաստիարակության իրականացում:

դ. Ստոմատոլոգիական պոլիկլինիկաներում և կլինիկաներում բժշկական փաստաթղթերի կազմում:

ե. Համաճարակների արտակարգ պայմաններում և մասսայական ախտահարման օջախներում ազգաբնակչությանը առաջին բժշկական օգնության ցուցաբերում:

զ. Տեղեկատվական ոլորտներում աշխատանքների իրականացում:

է. Հանրային առողջության քարոզչական և լուսավորչական աշխատանքների իրականացում:

2) 060200 - ստոմատոլոգիա մասնագիտությամբ ստոմատոլոգիայի բակալավրը առնվազն մեկ տարի տևողությամբ ինտերնատուրայի կրթական ծրագիրը յուրացնելուց հետո պատրաստ է լիցենզավորված մասնագետի ղեկավարությամբ լուծելու հետևյալ խնդիրները.

Ստոմոտոլոգիական տարբեր հիվանդություններով (թերապևտիկ, օրթոպեդիկ, օրթոդոնտիկ, վիրաբուժական) հիվանդների շրջանում բուժ-ախտորոշիչ և կանխարգելիչ գործունեության իրականացում:

ա. Ստոմոտոլոգիական հիվանդների նախնական զննում, հիվանդության ախտորոշում, բուժում, հետբուժական խորհրդատվության իրականացում:

բ. Ստոմոտոլոգիական կանխարգելիչ միջոցառումների իրականացում:

գ. Հետբուժական և դիսպանսեր հսկողության իրականացում և խնամք:

դ. Ստոմատոլոգիական հիվանդների ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաների իրականացում:

6. Որակավորման պահանջները

1) Մասնագիտական խնդիրները լուծելու նպատակով ստոմատոլոգիայի բակալավրը պետք է կարողանա իրականացնել հետևյալ գործառույթները.

ա. Բժշկական փաստաթղթերի կազմում:

բ. Ստոմատոլոգիական պոլիկլինիկաներում և կլինիկաներում առաջին բուժօգնության ցուցաբերում:

գ. Բերանի խոռոչի և օրթոդոնտիկ սարքերի խնամքի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում:

դ. Առողջ և հիվանդ ազգաբնակչության շրջանում արդյունավետ բժշկական քարոզչական գործունեության իրականացում:

2) Մասնագիտական խնդիրները լուծելու նպատակով ստոմատոլոգիայի բակալավրը առնվազն մեկ տարի տևողությամբ ինտերնատուրայի կրթական ծրագիրը յուրացնելուց հետո բժիշկ ստոմատոլոգ մասնագետի ղեկավարությամբ պետք է կարողանա իրականացնել հետևյալ գործառույթները.

ա. Իրականացնել ստոմատոլոգիական հիվանդություններով հիվանդների նախնական զննում, անամնեզի (այդ թվում նաև էպիդեմիոլոգիական) հավաքում, հիվանդության նախնական ախտորոշում, ատամնային բանաձևի ձևակերպում, բժշկական քարտի լրացում:

բ. Ստանալ լաբորատոր հետազոտությունների (մանրէաբանական, կենսաքիմիական, իմունոբանական, մորֆոլոգիական) համար անհրաժեշտ նյութեր (քերուկ, արտատպվածք, լնդային հեղուկ, թուք):

գ. Աշխատել բուժախտորոշիչ սարքավորումների հետ:

դ. Սատարել ապլիկացիոն, ինֆիլտրացիոն անեզթեզիա:

ե. Պատրաստել լցանյութեր:

զ. Կատարել ատամնախողովակների դեղորայքային, մակերեսային և միջին խորության կարիոզ խոռոչների մշակում և լեցավորում, ատամնալիցքերի հղկում, փայլեցում և սպիտակեցում:

է. Հեռացնել փափուկ ատամնանստվածքները և վերլնդային ատամնաքարերը:

ը. Կարդալ ռենտգենյան նկարներ:

թ. Կիրառել ֆիզիոթերապևտիկ մեթոդներ:

ժ. Կարծր հյուսվածքների ախտահարման դեպքում կատարել ատամի նախնական մշակում և հղկում:

ի. Մասնակի կամ լրիվ անատամության ժամանակ ստանալ ալգինատային և սիլիկոնային դրոշմանյութերով դրոշմեր` անտագոնիստ ծնոտից բարդացնող հանգամանքների բացակայության դեպքում:

լ. Անատամության ժամանակ կամրջաձև պրոթեզների պատրաստման նպատակով կատարել ատամների նախնական հղկում` ատամների դիրքի փոփոխության և ատամնաշարերի դեֆորմացիաների բացակայության դեպքում:

խ. Հետտեղադրման փուլում կատարել պրոթեզների ուղղում:

ծ. Ստանալ ատամների ախտորոշիչ և աշխատանքային դրոշմեր և մոդելներ:

կ. Անցկացնել բիոմետրիկ, անտրոպոմետրիկ, ցեֆալոմետրիկ, ֆոտոմետրիկ հետազոտություններ:

հ. Տեղադրել շարժական թիթեղային օրթոդոնտիկ սարքեր, «Edgwise» համակարգի ռետինե ձգաններ և լիգատուրաներ:

ձ. Կատարել վիրահատական դաշտի նախապատրաստում, նախավիրահատական սանացիա, ատամների հեռացում` ոչ բարդ դեպքերում (բացի ռետենցված, կիսառետենցված և «իմաստնության» ատամներից), հետվիրահատական վերքի մշակում, կարերի հեռացում:

ղ. Կատարել բերանի խոռոչի լորձաթաղանթի մակերեսային թարախակույտի բացահայտում:

ճ. Կատարել դիմածնոտային շրջանի բուժական ֆիզկուլտուրա և մերսում:

7. Ստոմատոլոգիայի բակալավրի կրթությունը շարունակելու հնարավորությունը

060200 - Ստոմատոլոգիա մասնագիտությամբ ստոմատոլոգիայի բակալավրի ծրագիրը հաջողությամբ ավարտած և ատեստավորում ստացած ստոմատոլոգիայի բակալավրը իրավունք ունի կրթությունը շարունակել ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում:

 

II 060200 - ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՅԻ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

8. Ստոմատոլոգիայի բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը մշակվում է սույն պետական կրթական չափորոշիչներով և ներառում է մասնագիտության ուսումնական պլանը, ուսումնական դասընթացների, ուսումնական և արտադրական պրակտիկաների ծրագրերը:

9. Ստոմատոլոգիայի բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի իրականացման պայմաններին և ուսումնառության ժամկետներին ներկայացվող պահանջները կանոնակարգվում են սույն պետական կրթական չափորոշիչով:

10. Ստոմատոլոգիայի բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը ձևավորվում է հանրապետական, բուհական, ընտրովի (էլեկտիվ) բաղադրիչների դասընթացներից:

ՈՒսանողի կողմից ընտրովի դասընթացները յուրաքանչյուր կրթաբլոկում բովանդակորեն պետք է լրացնեն հանրապետական բաղադրիչում նշված դասընթացները:

11. Ստոմատոլոգիայի բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը պետք է նախատեսի 2 մոդուլների կրթաբլոկներում ընդգրկված դասընթացների ուսումնասիրումը և ամփոփիչ ատեստավորումը.

 

.____________________________________________________________________.

|ՏԵՍԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄՈԴՈԻԼ     |ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ         |

|                                |ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄՈԴՈՒԼ                |

|________________________________|___________________________________|

|1)|հումանիտար,                  |1)|կլինիկական դասընթացների կրթաբլոկ|

|  |սոցիալ-բնագիտական            |  |                                |

|  |(հանրապետական, բուհական,     |  |                                |

|  |էլեկտիվ բաղադրիչներ)         |  |                                |

|  |դասընթացների կրթաբլոկ        |  |                                |

|__|_____________________________|__|________________________________|

|2)|կենսաբժշկական դասընթացների   |2)|կանխարգելիչ բժշկության          |

|  |կրթաբլոկ                     |  |դասընթացների կրթաբլոկ           |

|__|_____________________________|__|________________________________|

|3)|ռազմաբժշկական դասընթացների   |3)|մասնագիտական դասընթացների       |

|  |կրթաբլոկ                     |  |կրթաբլոկ                        |

.____________________________________________________________________.

 

12. Ստոմատոլոգիայի բակալավրի հիմնական կրթական ծրագրի բուհական բաղադրիչի բովանդակությունը պետք է ապահովի ստոմատոլոգիայի բակալավրի պատրաստվածությունը` համաձայն սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված որակավորման բնութագրի:

 

III 060200 - ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԺԻՇԿ ՍՏՈՄԱՏՈԼՈԳ - ՕԳՆԱԿԱՆԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

| N |  ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԸ  |ԿՐԵ-|ԺԱՄԵՐ|

|   |______________________________________________________|ԴԻՏ-|     |

|   |            ՏԵՍԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄՈԴՈՒԼ               |ՆԵՐ |     |

|   |______________________________________________________|    |     |

|   |  13. ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ    |    |     |

|   |                         ԿՐԹԱԲԼՈԿ                     |    |     |

|   |______________________________________________________|    |     |

|   |                  Հանրապետական բաղադրիչ               |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|1) |Հայ ժողովրդի պատմություն                              |  3 |  90 |

|   |Հայոց պատմության ուսումնասիրում: Հայկական լեռնաշխարհի |    |     |

|   |պատմաաշխարհագրական ակնարկով` որպես հնդեվրոպական       |    |     |

|   |ժողովուրդների նախահայրենիք, հայ ժողովրդի ծագումից     |    |     |

|   |մինչև  մեր օրերը: Հայ ժողովրդի թագավորության          |    |     |

|   |ժամանակաշրջանները, ազատագրական պայքար, մաքառումներն   |    |     |

|   |օտար զավթիչների դեմ, հայ քաղաքական մտքի և  պայքարի    |    |     |

|   |զարգացման գործընթացը, Հայկական հարցի ծագման           |    |     |

|   |հիմնախնդիրը, հայոց Մեծ եղեռնը, առաջին հանրապետության  |    |     |

|   |ձևավորումը  (1918-1920 թթ.), Հայաստանի խորհրդայնացումը|    |     |

|   |և   տարածքային հիմնախնդիրները (1920-1921 թթ.),        |    |     |

|   |արցախյան հիմնահարցը, ՀՀ հռչակումը 1991 թ. և  Հայաստանի|    |     |

|   |ներքին ու արտաքին քաղաքականությունը:                  |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|2) |Հայոց լեզու և  հայերեն տերմինաբանություն              |  5 | 150 |

|   |Հայոց լեզվի ծագումը.հայերենն իբրև  հնդեվրոպական լեզու:|    |     |

|   |Հայերենի ուղղագրական, ուղղախոսական կետադրական         |    |     |

|   |առանձնահատկությունները: Հայերենի բառապաշարը. բնիկ և   |    |     |

|   |փոխառյալ մասնագիտական տերմիններ: Մասնագիտական         |    |     |

|   |տերմինների հայերեն համարժեքների ուղղագրությունը և     |    |     |

|   |կիրառությունը բժշկագիտական խոսքում:Հայերեն համարժեքը  |    |     |

|   |չունեցող օտար տերմինների գործածությունը մասնագիտական  |    |     |

|   |բառապաշարում: Օտար տերմինների տառադարձման             |    |     |

|   |սկզբունքները: Բառապաշարի ձևաիմաստային  խմբերը. դրանց  |    |     |

|   |կիրառությունը խոսքում: Բառակապակցություն պարզ և       |    |     |

|   |բաղադրյալ մասնագիտական տերմիններ. կազմության          |    |     |

|   |սկզբունքները: Հունա-լատիներեն ածանցների վերջածանցների |    |     |

|   |և  տերմինատարրերի հայերեն համարժեքները բժշկագիտական   |    |     |

|   |բառապաշարում: Խոսքի մասերի քերականական                |    |     |

|   |առանձնահատկությունները և  դրանց ճիշտ կիրառությունը    |    |     |

|   |խոսքում: Լեզուն և  բժշկագիտությունը. խոսք.            |    |     |

|   |մասնագիտական խոսքի կառուցման յուրահատկությունները:    |    |     |

|   |Բարդ նախադասություն. կապակցության ձևերը:  Լեզու և  ոճ.|    |     |

|   |ոճի տեսակները: Բժշկագիտական ոճ: Դարձվածքներ.          |    |     |

|   |կիրառությունը մասնագիտական խոսքում: Գործնական         |    |     |

|   |գրություններ: Գրական խոսքի յուրացման դժվարությունները |    |     |

|   |/ճիշտ և  սխալ ձևեր/:                                  |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|3) |Ֆիզիկական դաստիարակություն                            |  - |  -  |

|   |Ուսանողի ֆիզիկական զարգացմանը ֆիզիկական               |    |     |

|   |պատրաստվածությանը առողջական վիճակի պահպանմանն և       |    |     |

|   |բարելավմանն ուղղված տարբեր սպորտաձևերի  ուսուցում և   |    |     |

|   |դրանց տիրապետման կատարելագործում:                     |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|   |                   Բուհական բաղադրիչ                  |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|4) |Փիլիսոփայություն                                      | 4  | 120 |

|   |Փիլիսոփայությունը մշակույթի համակարգում:              |    |     |

|   |Գոյաբանություն, գործունեաբանություն, իմացաբանություն, |    |     |

|   |արժեքաբանություն: Մարդու հիմնախնդիրները               |    |     |

|   |փիլիսոփայության մեջ: Սոցիալական փիլիսոփայություն:     |    |     |

|   |Բժշկության փիլիսոփայություն: Բժշկության և             |    |     |

|   |փիլիսոփայության փոխկապակցվածությունը: Մարդը որպես     |    |     |

|   |բժշկության օբյեկտ: Կենսասոցիալական իրականության       |    |     |

|   |տարիմաստությունները: Կենսասոցիալական իրականության     |    |     |

|   |տարիմաստությունները: Կենսասոցիալական դուալիզմի        |    |     |

|   |ակունքները և  հետևանքները  փիլիսոփայության և          |    |     |

|   |բժշկության մեջ: Մարդու առողջության և                  |    |     |

|   |հիվանդությունների էվոլյուցիան պատմական զարգացման      |    |     |

|   |համատեքստում:                                         |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|5) |Լատիներեն լեզու                                       |  5 | 150 |

|   |Լատիներեն լեզվի քերականական նյութի, բառապաշարի,       |    |     |

|   |անատոմիական, կլինիկական, դեղագիտական, քիմիական        |    |     |

|   |տերմինների ուսումնասիրում: Լատիներենից հայերեն և      |    |     |

|   |հայերենից լատիներեն միջին դժվարության անատոմիական,    |    |     |

|   |ստոմատոլոգիական բուսաբանական, քիմիական դեղագիտական    |    |     |

|   |կլինիկական տերմինների և  դեղատոմսերի թարգմանում:      |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|6) |Բժշկության պատմություն                                |    |     |

|   |Բժշկագիտական մտքի զարգացումը` նախնադարյան ժամանակներից|    |     |

|   |մինչև  19-րդ դար: Բժշկության ծագումը և  զարգացումը    |    |     |

|   |դիվաբանական (մոգական) բժշկությունից մինչև  նորագույն  |    |     |

|   |շրջանի գիտական բժշկություն: Բժշկական համակարգերի      |    |     |

|   |(եգիպտական, այուրվերդիկ, անտիկ, արաբական, եվրոպական)  |    |     |

|   |և  դպրոցների պատմությունը, դրանց հիմնադիրների և       |    |     |

|   |խոշորագույն բժիշկ-գիտնականների գիտական ավանդը:        |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|7) |Բիոէթիկա                                              | 2,5|  75 |

|   |Էթիկա, բժշկական էթիկա, դեոնտոլոգիա, բիոէթիկա:         |    |     |

|   |Բիոէթիկայի ծագման նախապատմությունը, զարգացման         |    |     |

|   |էտապները, տեսական հիմքերը, պատմական մոդելները:        |    |     |

|   |Բժիշկ-հիվանդ հարաբերությունների տիպերը: Բժշկի         |    |     |

|   |պարտականությունները և  հիվանդի իրավունքները: Յատրոգեն |    |     |

|   |հիվանդություններ: Բժշկական գաղտնիք: Իրազեկված         |    |     |

|   |համաձայնություն: Աբորտների, կլոնավորման, գենային      |    |     |

|   |տեխնոլոգիաների, հարկադրական հոսպիտալացման և  ամլացման |    |     |

|   |բարոյական-իրավական ասպեկտները: Էվթանազիա: Էվթանազիան  |    |     |

|   |աշխարհում, հին և  այսօրվա Հայաստանում: Նարեկը`        |    |     |

|   |բժշկարան: Բիոէթիկայի վերաբերյալ ՀՀ ԱԺ-ի և  միջազգային |    |     |

|   |հանրության կողմից ընդունված փաստաթղթերը, հռչակագրերը: |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|8) |Բժշկական հոգեբանություն                               |  4 | 120 |

|   |Հոգեբանություն առարկան, օբյեկտը և  մեթոդները:         |    |     |

|   |Հոգեբանական գիտելիքների դերը բժշկի աշխատանքում: Բժշկի |    |     |

|   |անձը որպես վստահության գործոն: Ուսուցման ժամանակակից  |    |     |

|   |պատկերացումները: Ուսուցումը և  անձը: Գործունեության   |    |     |

|   |հոգեբանական բնութագիրը որպես զուտ մարդկային վարքի ձև: |    |     |

|   |Գործունեության գիտակցված և  ավտոմատացված բաղադրիչները:|    |     |

|   |Կամքը որպես գործունեության գիտակցված կազմակերպման     |    |     |

|   |կարգավորում: Հասկացություն ֆրուստրացիայի մասին:       |    |     |

|   |Հոգեկան պաշտպանության մեխանիզմները: Հիվանդը և  բժիշկը |    |     |

|   |որպես զուգընկեր տվյալ գործունեության բնագավառում:     |    |     |

|   |Հիվանդության հոգեբանական իմաստը: Բուժական և  ախտորոշիչ|    |     |

|   |ընթացքի ընկալումը: Վարքի հուզական մատակարարումը:      |    |     |

|   |Հույզեր առաջացնող գործոնները: Վախի և  տագնապների      |    |     |

|   |կանխարգելումը: Բուժաշխատողի մասնագիտական հաղորդակցման |    |     |

|   |առանձնահատկությունները: Բժշկական մանկավարժություն:    |    |     |

|   |Բժշկի մասնագիտական գործունեության մանկավարժական       |    |     |

|   |տեսակները:                                            |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|   |     Ուսանողի կողմից ընտրովի դասընթացներ (էլեկտիվ)    |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|9) |Օտար լեզու (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն,| 10 | 300 |

|   |իսպաներեն)                                            |    |     |

|   |Միջնակարգ դպրոցի ծրագրի ամրապնդում, լեզվաքերականական  |    |     |

|   |նոր նյութի ուսուցում, մասնագիտական ընթերցման և        |    |     |

|   |թարգմանության համար անհրաժեշտ օտար լեզվով բնագիր      |    |     |

|   |գրականություն: Բանավոր խոսքի զարգացման տարբեր գծեր,   |    |     |

|   |որոնք թույլ են տալիս օգտագործել օտար լեզուն որպես     |    |     |

|   |մասնագիտական հաղորդակցման միջոց (գրավոր, բանավոր):    |    |     |

|   |Մասնագիտական նպատակներով ստացած տեղեկատվության        |    |     |

|   |օգտագործման համար մասնագիտական տեքստերի մշակման       |    |     |

|   |հմտություններ, թարգմանություն, հաստատագրում,          |    |     |

|   |ռեֆերացում (մայրենի և  օտար լեզվով): Բանավոր          |    |     |

|   |հաղորդակցման հմտություններ (ունկնդրում, երկխոսություն |    |     |

|   |և  մենախոսություն):                                   |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|   |        14. ԿԵՆՍԱԲԺՇԿԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ       |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|   |                  Բուհական  բաղադրիչ                  |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|1) |Բժշկական ֆիզիկա                                       | 4,5| 135 |

|   |Ֆիզիկայի հիմնական օրենքները: Ֆիզիկական երևույթ  և     |    |     |

|   |պրոցեսներ: Բժշկական սարքավորումների գործածության      |    |     |

|   |ֆիզիկական հիմունքները: Բժշկական սարքավորումների       |    |     |

|   |կառուցվածքը և  դրանց նշանակությունը բժշկության մեջ:   |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|2) |Մաթեմատիկա, բժշկական ինֆորմատիկա, վիճակագրություն     | 4,5| 135 |

|   |Մտավոր խնդիրների լուծման մաթեմատիկական մեթոդները և    |    |     |

|   |նրանց կիրառումը բժշկության մեջ:                       |    |     |

|   |Ինֆորմացիայի տեսական հիմունքները:                     |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|3) |Բժշկական քիմիա                                        |  9 | 270 |

|   |Նյութի քիմիական բնույթը: Քիմիական երևույթը  և         |    |     |

|   |պրոցեսներ: Քիմիայի հիմնական օրենքները և               |    |     |

|   |հասկացությունը: Քիմիան և  բժշկությունը:               |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|4) |Կենսաբանություն                                       |  9 | 270 |

|   |Կյանքի ծագման և  զարգացման հիմնական                   |    |     |

|   |օրինաչափությունները: Անտրոպոգենեզ և  մարդու օնտոգենեզ:|    |     |

|   |Գենետիկայի օրենքները: Բիոսֆերա և  էկոլոգիա:           |    |     |

|   |Պարազիտիզմի երևույթը:                                 |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|5) |Կենսաբանական քիմիա                                    | 11 | 330 |

|   |Նյութի քիմիական բնույթը: Օրգանիզմում քիմիական         |    |     |

|   |երևույթներ  ու պրոցեսներ:Մոլեկուլյար մակարդակով       |    |     |

|   |հիմնական կենսաբանական ակտիվ միացությունների դերը      |    |     |

|   |կենսական կարևոր  պրոցեսներում: Բերանի խոռոչի          |    |     |

|   |կենսաքիմիա, ատամի հանքային և  օրգանական կազմը, լնդային|    |     |

|   |հեղուկ և  նրա առաջացման մեխանիզմները:                 |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|6) |Նորմալ ֆիզիոլոգիա                                     | 11 | 330 |

|   |Մարդու օրգանիզմի կառուցվածքը, օրգանի և  օրգան         |    |     |

|   |համակարգերի տեղագրական ու ֆունկցիոնալ                 |    |     |

|   |փոխհարաբերությունները: Զարգացումը և  անհատական        |    |     |

|   |առանձնահատկությունները: Մարսողությունը բերանի         |    |     |

|   |խոռոչում:                                             |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|7) |Մարդու անատոմիա                                       | 14 | 420 |

|   |Մարդու օրգանիզմի կառուցվածքը, օրգանի և  օրգան         |    |     |

|   |համակարգերի տեղագրական ու ֆունկցիոնալ                 |    |     |

|   |փոխհարաբերությունները: Գլխի, պարանոցի անատոմիա,       |    |     |

|   |ատամնածնոտային համակարգի կառուցվածքային               |    |     |

|   |առանձնահատկությունները:                               |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|8) |Հյուսվածաբանություն                                   | 11 | 330 |

|   |Օրգանների բջջային, հյուսվածքային և  կառուցվածքային    |    |     |

|   |կազմավորման մակարդակներով օրգանիզմի զարգացման և       |    |     |

|   |կենսագործունեության հիմնական օրինաչափությունները:     |    |     |

|   |Հյուսվածքային էլեմենտների հյուսվածքաֆունկցիոնալ       |    |     |

|   |առանձնահատկությունները: Ուսումնասիրման մեթոդները,     |    |     |

|   |բերանի խոռոչ, ատամի կառուցվածքը և  զարգացումը:        |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|9) |Ախտաբանական անատոմիա                                  |    |     |

|   |Հիվանդությունների և  պաթոլոգիական պրոցեսների զարգացման|    |     |

|   |կառուցվածքային հիմքերը: Պաթոլոգիական պրոցեսների       |    |     |

|   |ժամանակ օրգանների և  հյուսվածքների կառուցվածքային     |    |     |

|   |փոփոխությունները:                                     |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|10)|Ախտաբանական ֆիզիոլոգիա                                | 7.5| 225 |

|   |Տիպային պաթոլոգիական պրոցեսների զարգացման պատճառները, |    |     |

|   |հիմնական մեխանիզմները և  ելքը: Օրգանների և  օրգան     |    |     |

|   |համակարգերի ֆունկցիոնալ խանգարումների                 |    |     |

|   |օրինաչափությունները:                                  |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|11)|Մանրէաբանություն, վիրուսաբանություն, իմունաբանություն | 6.5| 195 |

|   |Մանրէների մորֆոլոգիան, ֆիզիոլոգիան: Մանրէների         |    |     |

|   |գենետիկան և  էկոլոգիան: ՈՒսմունք ինֆեկցիայի և         |    |     |

|   |իմունիտետի մասին, քիմիոթերապիայի հիմունքները: Բերանի  |    |     |

|   |խոռոչի մանրէաբանություն և  իմունաբանություն: Ախտածին  |    |     |

|   |և  պայմանական ախտածին մանրէները. դրանցով պայմանավորված|    |     |

|   |բերանի խոռոչի հիվանդությունների և  առավել տարածված    |    |     |

|   |ինֆեկցիաների էթիոլոգիան, պաթոգենեզը, լաբորատոր        |    |     |

|   |ախտորոշումը, բուժումը և  յուրահատուկ և  ոչ յուրահատուկ|    |     |

|   |կանխարգելումը:                                        |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|12)|Ֆարմակոլոգիա                                          | 6.5| 195 |

|   |Դեղանյութերի դասակարգումը և  հիմնական բնութագրերը:    |    |     |

|   |Ֆարմակոդինամիկա և  ֆարմակոգենետիկա: Դեղանյութերի      |    |     |

|   |կիրառման ցուցումները և  հակացուցումները, նրանց        |    |     |

|   |կիրառումը և  կողմնակի ազդեցությունը:                  |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|   |        15. ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ       |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|   |         Հանրապետական և  բուհական բաղադրիչներ         |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|1) |ԸԶՊ                                                   | 1.5|  45 |

|   |ՀՀ ԶՈՒ կանոնադրությունների հիմնական դրույթները,       |    |     |

|   |սպառազինության հիմնական տեսակները, նրանց բնութագրերը, |    |     |

|   |ՀՀ ԶՈՒ կառավարման համակարգը, կապի միջոցները, տեղանքի  |    |     |

|   |տարատեսակները, դրանց մարտավարական հատկանիշները:       |    |     |

|   |Տեղանքում կողմնորոշվելու եղանակները, ժամանակակից մարտի|    |     |

|   |տեսակները, մարտավարման եղանակները, զորային թիկունքի   |    |     |

|   |կառուցվածքը, գործունեությունը:                        |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|2) |ԲԾԿՄ                                                  |  2 |  60 |

|   |ՀՀ ԶՈՒ բժշկական ծառայության կառուցվածքը, խնդիրները,   |    |     |

|   |բժշկական ապահովման հիմնական միջոցառումները, գնդի      |    |     |

|   |բժշկական ծառայության, բժշկական զորամասերի և           |    |     |

|   |հաստատությունների կառուցվածքը և  խնդիրները, նրանց     |    |     |

|   |աշխատանքի և  մարտական գործողությունների բժշկական      |    |     |

|   |ապահովման սկզբունքները: ՀՀ ԶՈՒ բժշկական ծառայության   |    |     |

|   |կառուցվածքը, խնդիրները, բժշկական ապահովման հիմնական   |    |     |

|   |միջոցառումները, գնդի բժշկական ծառայության, բժշկական   |    |     |

|   |զորամասերի և  հաստատությունների կառուցվածքը և         |    |     |

|   |խնդիրները, աշխատանքի սկզբունքները, բժշկական հաշվառման |    |     |

|   |ու հաշվետվության փաստաթղթերը, բ/ծ աշխատանքի           |    |     |

|   |պլանավորման սկզբունքները:                             |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|3) |Ռազմական թունաբանություն                              |  2 |  60 |

|   |Մարդու օրգանիզմի վրա մարտական թունավոր նյութերի,      |    |     |

|   |բազմապրոֆեսիոնալ թույների և  իոնիզացնող ճառագայթների  |    |     |

|   |ազդեցությունը: Բժշկության պաշտպանության միջոցների     |    |     |

|   |օգտագործումը պատերազմական և  խաղաղ պայմաններում`      |    |     |

|   |քիմիական և  միջուկային վտանգի դեպքում:                |    |     |

|_____________________________________________________________________|

|        ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄՈԴՈՒԼ               |

|Հիվանդի առողջական վիճակի մասին տեղեկատվության հավաքում և             |

|վերլուծություն, ախտորոշման պրակտիկ խնդիրների մասնագիտական ալգորիթմի  |

|տիրապետում, հիվանդների բուժում և  հիվանդությունների կանխարգելում:    |

|Բժշկական հմտությունների տիրապետում: Բժշկական փաստաթղթերի կազմում:    |

|_____________________________________________________________________|

|       16. ԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԵՎ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ              |

|                     ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ                           |

|_____________________________________________________________________|

|1) |Առողջ կենսակերպի հիմունքներ                           |  5 | 150 |

|___|______________________________________________________|____|_____|

|2) |Ներքին հիվանդություններ                               |  3 |  90 |

|___|______________________________________________________|____|_____|

|3) |Նյարդաբանություն                                      |  3 |  90 |

|___|______________________________________________________|____|_____|

|4) |Աչքի հիվանդություններ                                 |  3 |  90 |

|___|______________________________________________________|____|_____|

|5) |Մաշկավեներաբանություն                                 |  3 |  90 |

|___|______________________________________________________|____|_____|

|6) |Անեսթեզիոլոգիա և  ռեանիմացիա                          |  3 |  90 |

|___|______________________________________________________|____|_____|

|7) |Վիրաբուժական հիվանդություններ                         |  3 |  90 |

|___|______________________________________________________|____|_____|

|8) |Քիթ-կոկորդ-ականջի հիվանդություններ                    |  3 |  90 |

|___|______________________________________________________|____|_____|

|9) |Ընդհանուր դիմածնոտային ճառագայթային ախտորոշում և      | 1.5|  45 |

|   |թերապիա                                               |    |     |

|_____________________________________________________________________|

|       17. ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ              |

|_____________________________________________________________________|

|   |Հիգիենա և  էկոլոգիա                                   |  3 |  90 |

|   |Կանխարգելումը բժշկության համակարգում: Հիգիենան որպես  |    |     |

|   |կանխարգելիչ բժշկության բնագավառ: Շրջակա միջավայրի     |    |     |

|   |ֆակտորների ազդեցությամբ պայմանավորված                 |    |     |

|   |հիվանդություններ: Բժշկականխարգելիչ հիմնարկությունների |    |     |

|   |և  ատամնաբուժական պոլիկլինիկաների հիգիենա:            |    |     |

|   |Ազգաբնակչության առողջական վիճակը պայմանավորող շրջակա  |    |     |

|   |միջավայրի էկոլոգիական հիմնահարցեր:                    |    |     |

|_____________________________________________________________________|

|            18. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ                   |

|_____________________________________________________________________|

|1) |Թերապևտիկ  ստոմատոլոգիական հիվանդությունների          |  4 | 120 |

|   |պրոպեդևտիկա                                           |    |     |

|   |Հիվանդների հետազոտման մեթոդները: Ստոմ կաբինետի        |    |     |

|   |կազմակերպումը: Ստոմատոլոգիական գործիքներ: Կարիոզ      |    |     |

|   |խոռոչների և  արմատախողովակների մշակման մեթոդները և    |    |     |

|   |լեցանյութերը:                                         |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|2) |Թերապևտիկ  ստոմատոլոգիա                               | 12 | 360 |

|   |Ատամների կարծր հյուսվածքների, պարօդոնտի,բերանի խոռոչի |    |     |

|   |և  լորձաթաղանթի ախտահարումների և  նրանց               |    |     |

|   |բարդությունների պատճառագիտությունը, ախտածնությունը,   |    |     |

|   |կլինիկան, կանխարգելումը և  բուժումը                   |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|3) |Վիրաբուժական ստոմատոլոգիայի պրոպեդևտիկա               |  3 |  90 |

|   |Վիրաբուժական ստոմոտոլոգիական ծառայության կազմակերպում:|    |     |

|   |Դիմածնոտային շրջանի տեղագրական անատոմիա: Ասեպտիկայի և |    |     |

|   |անտիսեպտիկայի հիմունքներ: Տեղային անզգայացում, ատամի  |    |     |

|   |հեռացման վիրահատություն:                              |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|4) |Վիրաբուժական ստոմատոլոգիա                             |10.5| 315 |

|   |Բերանի խոռոչի, դեմքի և  պարանոցի ինֆեկցիոն-բորբոքային,|    |     |

|   |տրավմատիկ, ուռուցքային ախտահարումներ, դիմածնոտային    |    |     |

|   |շրջանի զարգացման բնածին արատներ, համակարգային         |    |     |

|   |հիվանդություններ, նրանց պատճառագիտությունը,           |    |     |

|   |ախտահարումը, բուժումը և  կանխարգելումը:               |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|5) |Ստոմատոլոգիական. ծառայության կազմակերպում և  իրավունք |  3 | 90  |

|   |Ստոմ. ծառայությունների կազմակերպում: Առողջապահության, |    |     |

|   |տնտեսագիտության, ֆինանսավորման և  պլանավորման հիմնական|    |     |

|   |հիմունքներ: Առողջապահության օրենսդրություն, բժիշկների |    |     |

|   |և  հիվանդների իրավունք և  պարտականություն: Բուժ.      |    |     |

|   |հիմնարկների գործունեության իրավական կարգ:             |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|6) |Օրթոդոնտիա                                            |  3 |  90 |

|   |Դիմածնոտային անոմալիաների դասակարգում, կանխարգելում,  |    |     |

|   |ախտորոշում, բուժում, ախտորոշման ժամանակակից մեթոդներ  |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|7) |Մանկական հասակի ստոմատոլոգիա                          |  9 | 270 |

|   |Ստոմատոլոգիական հիվանդությունների                     |    |     |

|   |առանձնահատկությունները մանկական հասակում, նրանց       |    |     |

|   |ախտորոշումը, բուժումը և  կանխարգելումը: Վիրաբուժական  |    |     |

|   |պրոֆիլի ստոմ. հիվանդությունների առանձնահատկությունները|    |     |

|   |մանկական հասակում, նրանց ախտորոշումը, բուժումը,       |    |     |

|   |կանխարգելումը:                                        |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|8) |Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի պրոպեդևտիկա                  | 3.5| 105 |

|   |Օրթոպեդիկ ստոմատոլոգիական ծառայության կազմակերպում,   |    |     |

|   |օրթ. ստոմատոլոգիայում կիրառվող գործիքներ,             |    |     |

|   |նյութագիտություն, ձուլարանի աշխատանքների կազմակերպման |    |     |

|   |և  ձուլման գործընթաց                                  |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|9) |Օրթոպեդիկ ստոմատոլոգիա                                | 12 | 360 |

|   |Քունք-ստործնոտային հոդ, ատամների կարծր հյուսվածքների  |    |     |

|   |ախտահարման օրթոպեդիկ բուժում (ներդիր, գամիկ, տարբեր   |    |     |

|   |տեսակի պսակներ), մասնակի և  լրիվ անատամության ժամանակ |    |     |

|   |պրոթեզավորման հիմունքներ:                             |    |     |

._____________________________________________________________________.

 

IV 060200 - ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՅԻ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

19. Ստոմատոլոգիայի բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման ժամկետն առկա ուսուցման ձևով 160 շաբաթ է, այդ թվում տեսական ուսուցումը, ներառյալ ուսանողի գիտահետազոտական աշխատանքները, գործնական և լաբորատոր պարապմունքները, քննաշրջանները, ուսումնական պրակտիկաները: Ամփոփիչ ատեստավորումը մինչև 2 շաբաթ:

Արտադրական պրակտիկան ոչ պակաս, քան 4 շաբաթ:

Արձակուրդները` 24-30 շաբաթ:

20. ՈՒսանողի ուսումնական բեռնվածքի առավելագույն ծավալը սահմանվում է շաբաթական 45 ժամ` ներառյալ լսարանային` (30 ժամ) և արտալսարանային (ինքնուրույն` 15 ժամ) աշխատանքները:

21. Առկա ուսուցման ձևով սովորող ուսանողի լսարանային պարապմունքների ծավալը տեսական ուսուցման ընթացքում միջին հաշվով չպետք է գերազանցի շաբաթական 30 ժամը: Նշված ծավալում չեն ընդգրկվում ֆիզիկական կուլտուրայի դասընթացների դասաժամերը:

Ստոմատոլոգիայի բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերում նախատեսվող բոլոր դասընթացների ուսուցման ժամանակ ուսանողների ինքնուրույն աշխատանքը պետք է կազմի ուսումնական բեռնվածքի առավելագույն ծավալի 30-50%-ը:

 

V 060200 - ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՅԻ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

22. Ստոմատոլոգիայի բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի մշակմանը ներկայացվող պահանջները

1) Սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա բուհն ինքնուրույն է մշակում և հաստատում ստոմատոլոգիայի բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը:

ՈՒսանողի կողմից ընտրովի դասընթացների ուսումնառությունը պարտադիր է:

Բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնական պլանում նախատեսված բոլոր դասընթացների և պրակտիկաների համար պարտադիր է եզրափակիչ գնահատականի նշանակումը («գերազանց»(9-10), «լավ» (7-8), «բավարար» (5-6), «անբավարար» (0-4), «ստուգված» և «չստուգված»):

Բոլոր ստուգարքային և քննական առարկաներից անցկացվում են միայն գրավոր թեստային հարցումներ (միջանկյալ քննություններ), որոնք գնահատվում են ըստ հատուկ մշակված գնահատման կարգի: Հարցումների գնահատականների հիման վրա ձևավորվում է տարեկան գնահատականը: Քննություններն անցկացվում են միայն գրավոր` քննության համար մշակված թեստային տարբերակների օգնությամբ: Տարեկան և քննական գնահատականների միջինի արդյունքում ձևավորվում է վերջնական գնահատականը:

2) Մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում բուհն իրավասու է 10%-ի սահմաններում փոփոխել դասընթացների կրթաբլոկներին հատկացրած ժամաքանակները:

23. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները

Ստոմատոլոգիայի բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի գիտամանկավարժական կադրերով, որոնք, որպես կանոն, ունեն դասընթացների դասավանդման ուղղվածությանը համապատասխանող բազային կրթություն (առնվազն դիպլոմավորված մասնագետ կամ մագիստրոս) և հետևողականորեն զբաղվում են հետազոտական և գիտամեթոդական գործունեությամբ: Բժշկակենսաբանական, կլինիկական և հատուկ մասնագիտական դասընթացներ դասավանդող դասախոսները, որպես կանոն, պետք է ունենան գիտական աստիճան (60%-ի չափով գիտության թեկնածուներ և 10%-ի չափով գիտության դոկտորներ) և համապատասխան գործունեության ոլորտում աշխատանքի փորձ (ոչ պակաս, քան 3 տարի):

Դասախոսների ոչ պակաս, քան 80%-ը պետք է լինեն բուհի հիմնական աշխատակիցներ:

24. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները

Ստոմատոլոգիայի բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր ուսանողի մուտքով դեպի գրադարանային ֆոնդեր և տվյալների բազաներ, որտեղ ֆոնդային տվյալները` ըստ բովանդակության, ապահովվում են հիմնական կրթական ծրագրով նախատեսված դասընթացների բաղադրիչներին (դասախոսություններ, գործնական, սեմինար և լաբորատոր պարապմունքներ, պրակտիկաների ծրագրեր) նվիրված մեթոդական ձեռնարկներով, ցուցումներով, ինչպես նաև տեսալսողական, բազմամիջավայրային նյութերով և ցուցադրական ձեռնարկներով, համակարգիչներով, ինտերնետ կապով, «OVID» տեղեկատվական համակարգից օգտվելու հնարավորություններով:

Հիմնական կրթական ծրագրով նախատեսված բոլոր բնագիտական, բժշկակենսաբանական և կլինիկական մասնագիտական դասընթացների լաբորատոր և գործնական պարապմունքները պետք է ապահովված լինեն անհրաժեշտ սարքավորումներով, ռեակտիվներով միկրո և մակրո պրեպարատներով, փորձարարական կենդանիներով, միկրոսկոպներով, համակարգիչներով, բժշկական ախտորոշիչ սարքավորումներով և այլն:

Բուհի գրադարանը պետք է հագեցած լինի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված դասընթացների ուսումնամեթոդական համալիրներով, մասնագիտության նորմատիվ-իրավական ակտերով, տեղեկատու գրականությամբ և չափորոշիչներով: Գրադարանային ֆոնդը պետք է ունենա բոլոր մասնագիտական դասընթացների գծով հայրենական, Ռուսաստանի Դաշնության և արտասահմանյան երկրների համապատասխան կենտրոնական հանդեսներ և ամսագրեր: ՈՒսանողությունը 100%-ի չափով պետք է ապահովված լինի դասավանդվող առարկաների դասագրքերով:

25. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման պահանջները

Ստոմատոլոգիայի բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիր իրականացնող բուհը պետք է ունենա նյութատեխնիկական համապատասխան բազա, որի 70%-ը պետք է լինի իր սեփական նյութատեխնիկական բազան` համալսարանական կլինիկաներ, պոլիկլինիկաներ, ախտորոշիչ կենտրոններ, կլինիկաներ, գիտահետազոտական լաբորատորիաներ, մասնագիտական կլինիկաներ, դեղատներ, ուսումնաարտադրական բազաներ: Այդ բազաները պետք է համապատասխանեն գործող սանիտարահիգիենիկ նորմերին և հակահրդեհային կանոններին, ապահովեն օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված դասախոսությունների, լաբորատոր, սեմինար, գործնական պարապմունքների, միջդասընթացային պատրաստման բոլոր ձևերի, ինչպես նաև ուսանողների հետազոտական աշխատանքների կատարումը: Բուհը կարող է օգտվել նաև հատուկ մասնագիտական (տուբերկուլյոզի, ուռուցքաբանության, մաշկավեներաբանության, արյունաբանության, ռադիալոգիայի) կլինիկաներից:

26. Պրակտիկաների կազմակերպման պահանջները

Ստոմատոլոգիական բոլոր կլինիկական առարկաների ժամաքանակի 75%-ը հատկացվում է պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում պրակտիկ պարապմունքներին: Բացի այդ, երկրորդ կուրսից յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում կազմակերպվում է լրացուցիչ պրակտիկա: ՈՒսումնական պլանի մեջ մտած ուսումնական և արտադրական պրակտիկներն անց են կացվում ուսումնական ծրագրով նախատեսված համապատասխան մասնագիտական բազաներում: Պրակտիկան ղեկավարում է համապատասխան բազայի կողմից նշանակված անձը և բուհի դասախոսը: Պրակտիկայի անցկացման կողմերի պարտականություններն ամրագրվում են բուհի և համապատասխան բազաների միջև կնքված պայմանագրերով:

ՈՒսումնաարտադրական պրակտիկա

    1) Ծանոթացում ստոմատոլոգիական պոլիկլինիկայի     II կուրս     1 շաբաթ

կառուցվածքի և կաբինետների աշխատանքի հետ

    2) բժշկի օգնական`թերապևտ  ստոմատոլոգի          III կուրս     1 շաբաթ

       վիրաբույժ ստոմատոլոգի                                     1 շաբաթ

       օրթոպեդ ստոմատոլոգի                                       1 շաբաթ

ՈՒսումնաարտադրական պրակտիկաների ընթացքում ուսանողը ծանոթանում է ստոմատոլոգիական պոլիկլինիկաների կառուցվածքին, հագեցվածությանը, տարբեր կաբինետների աշխատանքի կազմակերպմանը: Թերապևտ, մանկական ստոմատոլոգ, օրթոդոնտ և օրթոպեդ ստոմատոլոգների կողմից տարվող բուժական և կանխարգելիչ աշխատանքներին ծանոթանալուն զուգընթաց ուսանողը վարժասարքերի, մուլյաժների, ֆանտոմների վրա ձեռք է բերում և կատարելագործում գործնական հմտությունները (խոռոչների մշակում, լեցավորում, հղկում և փայլեցում, տարբեր տեսակի պսակների և կամրջաձև պրոթեզների համար ատամի հղկում, դրոշմի ստացում, ատամների մոմով մոդելավորում):

 

VI 060200 - ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՅԻ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

27. Ստոմատոլոգիայի բակալավրի մասնագիտական պատրաստվածությանը ներկայացվող պահանջներ

1) Ստոմատոլոգիայի բակալավրը պետք է կարողանա լուծել սույն պետական կրթական չափորոշիչի թիվ 1.3 կետում նշված և իր որակավորմանը համապատասխանող խնդիրներ:

2) Ընդհանուր և ստոմոտոլոգիական դասընթացների արդյունքում ստոմատոլոգիայի բակալավրի մոտ պետք է ձևավորվի բժշկական վարքագիծ և կլինիկական մտածելակերպ, ինչպես նաև հմտություններ, որոնք պետք է նպաստեն լուծելու մասնագիտական խնդիրներ:

3) Ստոմատոլոգիայի բակալավրը պետք է իմանա

ա. Առողջ և հիվանդ օրգաններում տեղի ունեցող ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և ֆիզիոլոգիական հիմնական օրինաչափությունները:

բ. Առողջ և հիվանդ օրգանիզմում բջիջների, հյուսվածքների, օրգանների և օրգան-համակարգերի կառուցվածքը, տոպոգրաֆիան, զարգացումը և նրանց ֆունկցիոնալ փոխկապակցվածությունը, դիմածնոտային համակարգի կառուցվածքային և ֆունկցիոնալ առանձնահատկությունները:

գ. Կյանքի ծագման և զարգացման ընդհանուր օրինաչափությունները, օրգանների կենսագործունեությունը և ժառանգականության օրենքները:

4) Ստոմատոլոգիայի բակալավրը պետք է կարողանա

ա. Դասավանդել միջին ուսումնական հաստատություններում (մասնագիտական առարկաների գծով):

բ. Աշխատել գիտահետազոտական լաբորատորիաներում որպես կրտսեր գիտաշխատող:

գ. Աշխատել հասարակության հետ կապի տարբեր օղակներում (տեղական ինքնակառավարման մարմիններ, նախարարություններ, կոմիտեներ և այլն) որպես հանրության առողջապահական գիտելիքների բարձրացմանն ուղղված աշխատանքների մասնագետ կազմակերպիչներ:

դ. Անհետաձգելի իրավիճակների ժամանակ ախտորոշել և ցուցաբերել առաջին բժշկական օգնություն:

ե. Ստանալ լաբորատոր հետազոտությունների (մանրէաբանական, կենսաքիմիական, իմունաբանական, մորֆոլոգիական) համար անհրաժեշտ նյութեր (քերուկ, արտատպվածք, լնդային հեղուկ, թուք):

զ. Պատրաստել լեցանյութեր:

է. Ստանալ ատամների ախտորոշիչ և աշխատանքային դրոշմներ և մոդելներ:

ը. Տրամադրել բերանի խոռոչի և օրթոդոնտիկ սարքերի խնամքի վերաբերյալ խորհրդատվություն:

թ. Կատարել վիրահատական դաշտի նախապատրաստում, նախավիրահատական սանացիա:

ժ. Մաթեմատիկական մեթոդների օգնությամբ լուծել մասնագիտական խնդիրներ, տիրապետել համակարգիչների հետ աշխատելու սկզբունքներին:

ի. Օտարալեզու մասնագիտական գրականությունից օգտվելու և նրանով աշխատելու նպատակով տիրապետել օտար լեզվի (բանավոր և գրավոր):

5) Ստոմատոլոգիայի բակալավրը առնվազն մեկ տարի տևողությամբ ինտերնատուրայի կրթական ծրագիրը յուրացնելուց հետո բժիշկ ստոմատոլոգ մասնագետի հսկողության տակ պետք է կարողանա.

ա Իրականացնել բժշկական օգնություն, ինչպես անհետաձգելի և կյանքին վտանգ սպառնացող իրավիճակների, այնպես էլ բերանի խոռոչի, ատամի հիվանդությունների, պարադոնտի, բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքային հիվանդությունների, տրավմաների, բնածին արատների, դիմածնոտային շրջանի օնկոլոգիական հիվանդությունների և դեֆորմացիաների, թքագեղձերի, դեմքի նյարդերի հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բուժման և վերականգնման ժամանակ:

բ. Աշխատել բուժախտորոշիչ սարքավորումների հետ:

գ. Աշխատել բուժկանխարգելիչ հիմնարկներում (պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ, հակահամաճարակային կայաններ, հոսպիտալներ և այլն) որպես բժիշկ ստոմատոլոգ օգնական:

6) ինքնուրույն պետք է կարողանա

ա. Աշխատել ուսումնական (մանկապարտեզներ, դպրոցներ), արտադրական հիմնարկների և հանգստյան տների բուժկետերում որպես բժիշկ ստոմատոլոգ օգնական:

բ. Աշխատել բանակի գումարտակի բուժկետում ենթասպայի կոչումով բժիշկ ստոմատոլոգ օգնական:

28. Ստոմատոլոգիայի բակալավրի ամփոփիչ ատեստավորմանը ներկայացվող պահանջներ

1) Ամփոփիչ ատեստավորումը թույլ է տալիս բացահայտել ինչպես ստոմատոլոգիայի բակալավրի տեսական և գործնական պատրաստվածությունը սույն պետական կրթական չափորոշիչներով սահմանված մասնագիտական խնդիրների լուծման բնագավառում, այնպես էլ շարունակել կրթությունը ինտերնատուրայում, մագիստրատուրայում, ռեզիդենտուրայում կամ ասպիրանտուրայում: Ստոմատոլոգիայի բակալավրը ամփոփիչ ատեստավորումը պետք է լիովին համապատասխանի բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերին: Ստոմատոլոգիայի բակալավրի ամփոփիչ ատեստավորումն իր մեջ ներառում է երկաստիճան քննություն: Ամփոփիչ ատեստավորմանը թույլատրվում են մասնակցել ուսումնական պլանները լիովին կատարած ուսանողները:

2) Ամփոփիչ ատեստավորման կարգը, հիմնական շրջանները և ծրագրերը

Առաջին փուլում գնահատվում է ստոմատոլոգիայի բակալավրի մասնագիտական գործնական պատրաստվածության աստիճանը: Այն անցկացվում է կլինիկական բազաներում, որտեղ իրականացվել է 060200 ստոմատոլոգիա մասնագիտությամբ կլինիկական պատրաստվածությունը:

Առաջին փուլում ստոմատոլոգիայի բակալավրին հնարավորություն է տրվում հաջորդաբար ցուցադրելու մասնագիտական գործունեությանը վերաբերող բոլոր անհրաժեշտ հմտությունները` այդ նպատակի համար օգտագործելով վարժասարքեր, մուլյաժներ, ֆանտոմներ, բժշկական սարքավորումներ, լաբորատոր տվյալներ, ռենտգենոգրամա և այլն: Գործնական հմտությունների տիրապետման աստիճանը գնահատվում է «ստուգված» կամ «չստուգված» որակավորմամբ:

Երկրորդ փուլում թեստավորման միջոցով ստոմատոլոգիայի բակալավրի տեսական պատրաստվածության որակավորումն է: Այն իր մեջ ներառում է հարցաշար` մասնագիտական առարկաներից: Ստոմատոլոգիայի բակալավրի կլինիկական մտածելակերպի տրամաբանական եզրակացությունը ստուգելու և գնահատելու նպատակով կիրառվում են տարբեր բնույթի և տիպի թեստային հարցեր: Միջառարկայական եզրափակիչ քննության թեստային հարցերը և խնդիրները յուրաքանչյուր տարի թարմացվում են միջառարկայական որակավորման համար թեստային խնդիրների բանկից: Թեստային քննությունների արդյունքները գնահատվում են «գերազանց» (9-10), «լավ» (8-7), «բավարար» (6-5), «անբավարար» (4-0): Երկրորդ փուլի արդյունքների հիման վրա նշանակվում է եզրափակիչ գնահատական և տրվում որակավորում:

Ամփոփիչ ատեստավորման ինչպես առաջին շրջանում «չստուգված», այնպես էլ երկրորդ շրջանում «անբավարար» ստացած ուսանողը չի ստանում որակավորում: Նա իրավունք ունի մասնակցել տվյալ ուսումնական տարում մարման շրջանին, իսկ անհաջողության դեպքում` հաջորդ տարի վերականգնել ուսանողի իր կարգավիճակը, մասնակցել եռամսյա դասընթացներին և ամփոփիչ ատեստավորմանը:

 

--------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
04.03.2010
N 81-Ն
Հրաման