Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇ ...

 

 

110.0081.270410

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»        04            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11010197

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

4 մարտի 2010 թվականի N 81-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(5-րդ մաս)

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2010 թվականի մարտի 4-ի

81-Ն հրամանի

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

Մասնագիտությունը` 060300 - «ԴԵՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»

_______________

                               դասիչ, անվանում

 

Որակավորումը` ԴԵՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐ

______________________

                        անվանում

 

I 060300 - ԴԵՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

1. 060300 - դեղագիտություն մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. օգոստոսի 30-ին թիվ 1038-Ն որոշմամբ:

2. Շրջանավարտի որակավորումը` դեղագիտության բակալավր

060300 - դեղագիտություն մասնագիտությամբ դեղագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման նորմատիվային ժամկետն առկա ուսուցման ձևով 4 տարի է («Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենք 14.12.2004 թ, հոդված 9, կետ 4, հոդված 26 կետ 1, կետ 5):

3. Դեղագիտության բակալավրի որակավորման բնութագիրը

Դեղագիտության բակալավրի մասնագիտական գործունեության օբյեկտը հիվանդության կանխարգելման, ախտորոշման, բուժման, վերականգնման և հիգիենայի համար կիրառվող դեղամիջոցներն են:

060300 - դեղագիտություն մասնագիտությամբ դեղագիտության բակալավրի կրթական ծրագիրը յուրացնելուց հետո դեղագիտության բակալավրը կարող է զբաղվել գիտահետազոտական, դասախոսական, գործավարական, լուսավորչական և կազմակերպչական գործունեությամբ` դեղագիտական հիմնարար և տեսական ուղղություններով:

Դեղագիտության բակալավրը առնվազն մեկ տարի տևողությամբ ինտերնատուրայի կրթական ծրագիրը յուրացնելուց հետո իրավունք ունի իրականացնել դեղագիտական գործունեություն` լիցենզավորված դեղագետ-մասնագետի հսկողությամբ:

Դեղագետ-մասնագետի հսկողության տակ իրավունք ունի աշխատել ոչ ավել, քան 6 դեղագիտության բակալավր:

4. Մասնագիտական գործունեության տեսակները

060300 - դեղագիտություն մասնագիտությամբ դեղագիտության բակալավրը կարող է կատարել գործունեության հետևյալ տեսակները.

1) ընդհանուր դեղագիտական պրակտիկա

2) ինովացիոն, մարկետինգային

3) տեղեկատվական-քարոզչական

4) կազմակերպչական

5) կրթադաստիարակչական

6) հետազոտական

5. Մասնագիտական գործունեության ընդհանրական խնդիրները

1) 060300 - դեղագիտություն մասնագիտությամբ դեղագիտության բակալավրի կրթական ծրագիրը հաջողությամբ ավարտած դեղագիտության բակալավրը պատրաստ է ինքնուրույն լուծել հետազոտական, կրթադաստիարակչական և կազմակերպչական հետևյալ խնդիրները.

ա. Դեղագիտական հիմնարար և տեսական ուղղվածության լաբորատորիաներում մասնագիտական գործառույթների իրականացում:

բ. Միջին բժշկական ուսումնական հաստատություններում մասնագիտական առարկաների դասավանդում:

գ. Դեղերի շրջանառության բնագավառում դեղագիտական ծառայությունների մատուցում, այդ թվում դեղագործական սուբյեկտների պլանավորում և կազմակերպում:

դ. Դեղաբուսական հումքի ընդունման և մթերման կազմակերպում և իրականացում:

ե. Դեղամիջոցների կիրառման վերաբերյալ բժշկականխարգելիչ, դեղագիտական կազմակերպությունների մասնագետներին և բնակչությանը խորհրդատվական օգնության ցուցաբերում:

զ. Արտակարգ իրավիճակներում տուժողներին և հիվանդներին նախաբուժական օգնության ցուցաբերում, դեղամիջոցների մատակարարման կազմակերպում և իրականացում:

2) 060300 - դեղագիտություն մասնագիտությամբ դեղագիտության բակալավրը առնվազն մեկ տարի տևողությամբ ինտերնատուրայի կրթական ծրագիրը յուրացնելուց հետո լիցենզավորված մասնագետի ղեկավարությամբ պատրաստ է լուծելու հետևյալ խնդիրները.

ա. Դեղերի մանրամեծածախ իրացում, պատրաստում, որակի ստուգում, ստանդարտավորում, պետական գրանցում, գովազդ, անորակ դեղերի ոչնչացում:

բ. Դեղերի շրջանառության բնագավառում սուբյեկտների աշխատանքի արդյունավետությանն ուղղված որոշումների մշակում և ընդունում:

գ. Իննովացիոն ծրագրերի մշակում և դրանց իրականացման համար միջոցառումների կազմակերպում:

դ. Բնակչության դեղսպասարկման բարելավման և առողջապահական ընդհանուր տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակով տեղեկատվային հաղորդակցական տեխնոլոգիաների արդյունավետ օգտագործում:

ե. Դեղամիջոցների և դեղաբանական հումքի որակի հսկում` մշակման, ստացման, կիրառման և պահպանման փուլերում:

զ. Դեղապատրաստուկների պատրաստման տեխնոլոգիաների, որակի հսկման, պահպանման պայմանները կարգավորող նորմատիվ փաստաթղթերի մշակում:

է. Դեղագիտական կազմակերպությունների գործունեության կառավարում` ներառյալ դեղագիտական շուկայի հիմնական օղակների կառավարման գործընթացի կազմակերպումը, դեղագիտական կազմակերպությունների գործունեության ղեկավարումը, հիմնական ցուցանիշները և գործունեության ուղղությունների պլանավորումը, ֆինանսավորման, կառավարման և հաշվառման կազմակերպումը, դեղագործական և բժշկական ապրանքների մարկետինգային հետազոտությունների անցկացումը:

ը. Քիմիկաթունաբանական հետազոտությունների իրականացում:

6. Դեղագիտության բակալավրի կրթությունը շարունակելու հնարավորությունը

060300 - դեղագիտություն մասնագիտությամբ դեղագիտության բակալավրի ծրագիրը հաջողությամբ ավարտած և ատեստավորում ստացած դեղագիտության բակալավրը իրավունք ունի կրթությունը շարունակել ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում:

 

II 060300 - ԴԵՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԴԵՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

7. Դեղագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը մշակվում է սույն պետական կրթական չափորոշիչներով և իր մեջ ներառում է մասնագիտության ուսումնական պլանը, ուսումնական դասընթացների, ուսումնական և արտադրական պրակտիկաների ծրագրերը:

8. Դեղագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի իրականացման պայմաններին և ուսումնառության ժամկետներին ներկայացվող պահանջները կանոնակարգվում են սույն պետական կրթական չափորոշիչով:

9. Դեղագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը ձևավորվում է հանրապետական, բուհական, ուսանողի կողմից ընտրովի (էլեկտիվ) բաղադրիչների դասընթացներից:

ՈՒսանողի կողմից ընտրովի դասընթացները յուրաքանչյուր կրթաբլոկում բովանդակորեն պետք է լրացնեն հանրապետական բաղադրիչում նշված դասընթացները:

10. Դեղագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը պետք է նախատեսի 2 մոդուլներով հետևյալ կրթաբլոկներում ընդգրկված դասընթացների ուսումնասիրումը և եզրափակիչ պետական որակավորումը.

 

ՏԵՍԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄՈԴՈՒԼ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄՈԴՈՒԼ

 

.__________________________________________________________________.

|ՏԵՍԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄՈԴՈՒԼ   |ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ         |

|                              |ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄՈԴՈՒԼ                |

|______________________________|___________________________________|

|1)|հումանիտար-սոցիալական      |1)|կլինիկական դասընթացների կրթաբլոկ|

|  |(հանրապետական, բուհական,   |  |                                |

|  |էլեկտիվ բաղադրիչներ)       |  |                                |

|  |դասընթացների կրթաբլոկ      |  |                                |

|__|___________________________|__|________________________________|

|2)|բնագիտական և  կենսաբժշկական|2)|կանխարգելիչ բժշկության          |

|  |դասընթացների կրթաբլոկ      |  |դասընթացների կրթաբլոկ           |

|__|___________________________|__|________________________________|

|3)|ռազմաբժշկական դասընթացների |3)|մասնագիտական դասընթացների       |

|  |կրթաբլոկ                   |  |կրթաբլոկ                        |

.__________________________________________________________________.

 

11. Դեղագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի բուհական բաղադրիչի բովանդակությունը պետք է ապահովի դեղագիտության բակալավրի պատրաստվածությունը` համաձայն սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված որակավորման բնութագրի:

 

III 060300 - ԴԵՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԴԵՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

| N |  ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԸ  |ԿՐԵ-|ԺԱՄԵՐ|

|   |______________________________________________________|ԴԻՏ-|     |

|   |            ՏԵՍԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄՈԴՈՒԼ               |ՆԵՐ |     |

|   |______________________________________________________|    |     |

|   |    12. ՀՈՒՄԱՆԻՏԱՐ-ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ   |    |     |

|   |______________________________________________________|    |     |

|   |                  Հանրապետական բաղադրիչ               |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|1) |Հայ ժողովրդի պատմություն                              |  3 |  90 |

|   |Հայոց պատմության ուսումնասիրում: Հայկական լեռնաշխարհի |    |     |

|   |պատմաաշխարհագրական ակնարկով` որպես հնդեվրոպական       |    |     |

|   |ժողովուրդների նախահայրենիք, հայ ժողովրդի ծագումից     |    |     |

|   |մինչև  մեր օրերը: Հայ ժողովրդի թագավորության          |    |     |

|   |ժամանակաշրջանները, ազատագրական պայքարը, մաքառումներն  |    |     |

|   |օտար զավթիչների դեմ, հայ քաղաքական մտքի և  պայքարի    |    |     |

|   |զարգացման գործընթացը, Հայկական հարցի ծագման           |    |     |

|   |հիմնախնդիրը, Մեծ եղեռնը, Առաջին հանրապետության        |    |     |

|   |ձևավորումը  (1918-1920 թթ.), Հայաստանի խորհրդայնացումը|    |     |

|   |և  տարածքային հիմնախնդիրները (1920-1921 թթ.), արցախյան|    |     |

|   |հիմնահարցը, ՀՀ հռչակումը 1991 թ. և  Հայաստանի ներքին  |    |     |

|   |ու արտաքին քաղաքականությունը:                         |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|2) |Հայոց լեզու և  հայերեն տերմինաբանություն              |  5 | 150 |

|   |Հայոց լեզվի ծագումը. հայերենն իբրև  հնդեվրոպական      |    |     |

|   |լեզու: Հայերենի ուղղագրական, ուղղախոսական, կետադրական |    |     |

|   |առանձնահատկությունները: Հայերենի բառապաշարը. բնիկ և   |    |     |

|   |փոխառյալ մասնագիտական տերմիններ: Մասնագիտական         |    |     |

|   |տերմինների հայերեն համարժեքների ուղղագրությունը և     |    |     |

|   |կիրառությունը բժշկագիտական խոսքում: Հայերեն համարժեքը |    |     |

|   |չունեցող օտար տերմինների գործածությունը մասնագիտական  |    |     |

|   |բառապաշարում: Օտար տերմինների տառադարձման             |    |     |

|   |սկզբունքները: Բառապաշարի ձևաիմաստային  խմբերը, դրանց  |    |     |

|   |կիրառությունը խոսքում: Բառակապակցություն, պարզ և      |    |     |

|   |բաղադրյալ մասնագիտական տերմիններ. կազմության          |    |     |

|   |սկզբունքները: Հունա-լատիներեն ածանցների, վերջածանցների|    |     |

|   |և  տերմինատարրերի հայերեն համարժեքները բժշկագիտական   |    |     |

|   |բառապաշարում: Խոսքի մասերի քերականական                |    |     |

|   |առանձնահատկությունները և  դրանց ճիշտ կիրառությունը    |    |     |

|   |խոսքում: Լեզուն և  բժշկագիտությունը: Խոսք.            |    |     |

|   |մասնագիտական խոսքի կառուցման յուրահատկությունները:    |    |     |

|   |Բարդ նախադասություն, կապակցության ձևերը:  Լեզու և  ոճ,|    |     |

|   |ոճի տեսակները: Բժշկագիտական ոճ: Դարձվածքներ.          |    |     |

|   |կիրառությունը մասնագիտական խոսքում: Գործնական         |    |     |

|   |գրություններ: Գրական խոսքի յուրացման դժվարությունները |    |     |

|   |/ճիշտ և  սխալ ձևեր/:                                  |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|3) |Ֆիզիկական դաստիարակություն                            |  - |  -  |

|   |ՈՒսանողի ֆիզիկական զարգացմանը, ֆիզիկական              |    |     |

|   |պատրաստվածությանը, առողջական վիճակի պահպանմանն ու     |    |     |

|   |բարելավմանն ուղղված տարբեր սպորտաձևերի  ուսուցում և   |    |     |

|   |դրանց տիրապետման կատարելագործում:                     |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|   |                   Բուհական բաղադրիչ                  |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|4) |Փիլիսոփայություն                                      |  3 |  90 |

|   |Փիլիսոփայությունը մշակույթի համակարգում:              |    |     |

|   |Գոյաբանություն, գործունեաբանություն, իմացաբանություն, |    |     |

|   |արժեքաբանություն: Մարդու հիմնախնդիրները               |    |     |

|   |փիլիսոփայության մեջ: Սոցիալական փիլիսոփայություն:     |    |     |

|   |Բժշկության փիլիսոփայություն: Բժշկության և             |    |     |

|   |փիլիսոփայության փոխկապակցվածությունը: Մարդը որպես     |    |     |

|   |բժշկության օբյեկտ: Կենսասոցիալական իրականության       |    |     |

|   |տարիմաստությունները: Կենսասոցիալական դուալիզմի        |    |     |

|   |ակունքները և  հետևանքները  փիլիսոփայության և          |    |     |

|   |բժշկության մեջ: Մարդու առողջության և                  |    |     |

|   |հիվանդությունների էվոլյուցիան պատմական զարգացման      |    |     |

|   |համատեքստում:                                         |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|5) |Լատիներեն                                             |  5 | 150 |

|   |Լատիներենի քերականական նյութի, բառապաշարի,            |    |     |

|   |անատոմիական, կլինիկական, դեղագիտական, քիմիական        |    |     |

|   |տերմինների ուսումնասիրում: Լատիներենից հայերեն և      |    |     |

|   |հայերենից լատիներեն միջին դժվարության անատոմիական,    |    |     |

|   |ստոմատոլոգիական, բուսաբանական, քիմիական, դեղագիտական, |    |     |

|   |կլինիկական տերմինների և  դեղատոմսերի թարգմանում:      |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|6) |Բժշկության պատմություն                                | 2,5| 75  |

|   |Բժշկագիտական մտքի զարգացումը նախնադարյան ժամանակներից |    |     |

|   |մինչև  19-րդ դար: Բժշկության ծագումը և  զարգացումը    |    |     |

|   |դիվաբանական (մոգական) բժշկությունից մինչև  նորագույն  |    |     |

|   |շրջանի գիտական բժշկություն: Բժշկական համակարգերի      |    |     |

|   |(եգիպտական, այուրվերդիկ, անտիկ, արաբական, եվրոպական)  |    |     |

|   |և  դպրոցների պատմությունը, դրանց հիմնադիրների և       |    |     |

|   |խոշորագույն բժիշկ-գիտնականների գիտական ավանդը:        |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|7) |Բիոէթիկա                                              | 2,5|  75 |

|   |Էթիկա, բժշկական էթիկա, դեոնտոլոգիա, բիոէթիկա:         |    |     |

|   |Բիոէթիկայի ծագման նախապատմությունը, զարգացման         |    |     |

|   |էտապները, տեսական հիմքերը, պատմական մոդելները:        |    |     |

|   |Բժիշկ-հիվանդ հարաբերությունների տիպերը: Բժշկի         |    |     |

|   |պարտականությունները և  հիվանդի իրավունքները: Յատրոգեն |    |     |

|   |հիվանդություններ: Բժշկական գաղտնիք: Իրազեկված         |    |     |

|   |համաձայնություն: Աբորտների, կլոնավորման, գենային      |    |     |

|   |տեխնոլոգիաների, հարկադրական հոսպիտալացման և  ամլացման |    |     |

|   |բարոյական-իրավական ասպեկտները: Էվթանազիա: Էվթանազիան  |    |     |

|   |աշխարհում, հին և  այսօրվա Հայաստանում: Նարեկը`        |    |     |

|   |բժշկարան: Բիոէթիկայի վերաբերյալ ՀՀ ԱԺ-ի և  միջազգային |    |     |

|   |հանրության կողմից ընդունված փաստաթղթերը, հռչակագրերը: |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|8) |Բժշկական հոգեբանություն                               |  4 | 120 |

|   |Հոգեբանություն առարկան, օբյեկտը և  մեթոդները:         |    |     |

|   |Հոգեբանական գիտելիքների դերը բժշկի աշխատանքում: Բժշկի |    |     |

|   |անձը որպես վստահության գործոն: ՈՒսուցման ժամանակակից  |    |     |

|   |պատկերացումները: ՈՒսուցումը և  անձը: Գործունեության   |    |     |

|   |հոգեբանական բնութագիրը որպես զուտ մարդկային վարքի ձև: |    |     |

|   |Գործունեության գիտակցված և  ավտոմատացված բաղադրիչները:|    |     |

|   |Կամքը որպես գործունեության գիտակցված կազմակերպման     |    |     |

|   |կարգավորում: Հասկացություն ֆրուստրացիայի մասին:       |    |     |

|   |Հոգեկան պաշտպանության մեխանիզմները: Հիվանդը և  բժիշկը |    |     |

|   |որպես զուգընկերներ տվյալ գործունեության բնագավառում:  |    |     |

|   |Հիվանդության հոգեբանական իմաստը: Բուժական և  ախտորոշիչ|    |     |

|   |ընթացքի ընկալումը: Վարքի հուզական մատակարարումը:      |    |     |

|   |Հույզեր առաջացնող գործոնները: Վախի և  տագնապների      |    |     |

|   |կանխարգելումը: Բուժաշխատողի մասնագիտական հաղորդակցման |    |     |

|   |առանձնահատկությունները: Բժշկական մանկավարժություն:    |    |     |

|   |Բժշկի մասնագիտական գործունեության մանկավարժական       |    |     |

|   |տեսակները:                                            |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|   |     ՈՒսանողի կողմից ընտրովի դասընթացներ (էլեկտիվ)    |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|9) |Օտար լեզու (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն,| 10 | 300 |

|   |իսպաներեն)                                            |    |     |

|   |Միջնակարգ դպրոցի ծրագրի ամրապնդում, լեզվաքերականական  |    |     |

|   |նոր նյութի ուսուցում, մասնագիտական ընթերցման և        |    |     |

|   |թարգմանության համար անհրաժեշտ օտար լեզվով բնագիր      |    |     |

|   |գրականություն: Բանավոր խոսքի զարգացման տարբեր         |    |     |

|   |միջոցներ, որոնք թույլ են տալիս օգտագործել օտար լեզուն |    |     |

|   |որպես մասնագիտական հաղորդակցման միջոց (գրավոր,        |    |     |

|   |բանավոր): Մասնագիտական նպատակներով ստացած             |    |     |

|   |տեղեկատվության օգտագործման համար մասնագիտական տեքստերի|    |     |

|   |մշակման հմտություններ, թարգմանություն, հաստատագրում,  |    |     |

|   |ռեֆերացում (մայրենի և  օտար լեզվով): Բանավոր          |    |     |

|   |հաղորդակցման հմտություններ (ունկնդրում, երկխոսություն |    |     |

|   |և  մենախոսություն):                                   |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|   |        13. ԿԵՆՍԱԲԺՇԿԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ       |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|   |                   Բուհական բաղադրիչ                  |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|1) |Բժշկական ֆիզիկա                                       | 4,5| 135 |

|   |Ֆիզիկայի հիմնական օրենքները: Ֆիզիկական երևույթ  և     |    |     |

|   |պրոցեսներ: Բժշկական սարքավորումների գործածության      |    |     |

|   |ֆիզիկական հիմունքները: Բժշկական սարքավորումների       |    |     |

|   |կառուցվածքը և  դրանց նշանակությունը բժշկության մեջ:   |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|2) |Մաթեմատիկա, բժշկական ինֆորմատիկա, վիճակագրություն     | 4,5| 135 |

|   |Մտավոր խնդիրների լուծման մաթեմատիկական մեթոդները և    |    |     |

|   |նրանց կիրառումը բժշկության մեջ:                       |    |     |

|   |Ինֆորմացիայի տեսական հիմունքները:                     |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|3) |Բժշկական քիմիա                                        |  9 | 270 |

|   |Նյութի քիմիական բնույթը: Քիմիական երևույթը  և         |    |     |

|   |պրոցեսները: Քիմիայի հիմնական օրենքները և              |    |     |

|   |հասկացությունը: Քիմիան և  բժշկությունը:               |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|4) |Կենսաբանություն                                       |  9 | 270 |

|   |Կյանքի ծագման և  զարգացման հիմնական                   |    |     |

|   |օրինաչափությունները: Անթրոպոգենեզ և  մարդու օնտոգենեզ:|    |     |

|   |Գենետիկայի օրենքները: Բիոսֆերա և  էկոլոգիա:           |    |     |

|   |Պարազիտիզմի երևույթը:                                 |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|5) |Ֆիզիկական և  կոլոիդային քիմիա                         |  9 | 270 |

|   |Թերմոդինամիկայի հիմնական օրենքները: Քիմիական          |    |     |

|   |ռեակցիաների կինետիկա և  կատալիզ: Դիսպերս համակարգեր:  |    |     |

|   |Կոլոիդալ համակարգերի մոլեկուլյար-կինետիկ և  օպտիկ     |    |     |

|   |հատկությունները:                                      |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|6) |Անալիտիկ քիմիա                                        | 10 | 300 |

|   |Անալիտիկ քիմիայի ընդհանուր տեսական հիմունքները:       |    |     |

|   |Կատիոնների, անիոնների և  օրգանական նյութերի որակական  |    |     |

|   |անալիզ: Քանակական անալիզ: Անալիզի գործիքային          |    |     |

|   |(ֆիզիկաքիմիական) մեթոդներ:                            |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|7) |Օրգանական քիմիա                                       |  7 | 210 |

|   |Օրգանական նյութերի կառուցվածքի հիմունքները և          |    |     |

|   |ուսումնասիրման մեթոդները: Հոմոֆունկցիոնալ օրգանական   |    |     |

|   |միացությունների կարևորագույն  դասերը:                 |    |     |

|   |Հետերոֆունկցիոնալ օրգանական միացություններ:           |    |     |

|   |Ածխաջրատների հետերոցիկլիկ միացություններ,             |    |     |

|   |իզոպրենոիդներ:                                        |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|8) |Բուսաբանություն                                       | 7.5| 225 |

|   |Բույսերի անատոմիա և  ֆիզիոլոգիա: Բույսերի             |    |     |

|   |դասակարգումը, ցածրակարգ բույսեր, բարձրագույն սպորավոր:|    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|9) |Օրգանական սինթեզ                                      |  5 | 150 |

|   |Դեղանյութերի կառուցվածքը. օրգանական մոլեկուլներ:      |    |     |

|   |Ժամանակակից սինթեզի պրակտիկայում օգտագործվող          |    |     |

|   |մեթոդները:                                            |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|10)|Կենսաբանական քիմիա                                    | 5  | 150 |

|   |Նյութի քիմիական բնույթը: Օրգանիզմում քիմիական         |    |     |

|   |երևույթներ  ու պրոցեսներ: Հիմնական կենսաբանական ակտիվ |    |     |

|   |միացությունների դերը կենսական կարևոր  պրոցեսում       |    |     |

|   |մոլեկուլյար մակարդակով:                               |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|11)|Ֆիզիոլոգիա և  մարդու անատոմիա                         | 5  | 150 |

|   |Մարդու օրգանիզմի կառուցվածքը, օրգանի և  օրգան         |    |     |

|   |համակարգերի տեղագրական ու ֆունկցիոնալ                 |    |     |

|   |փոխհարաբերությունները: Զարգացումը և  անհատական        |    |     |

|   |առանձնահատկությունները:                               |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|12)|Ֆարմակոլոգիա                                          |  8 | 240 |

|   |Դեղանյութերի դասակարգումը և  հիմնական բնութագրերը:    |    |     |

|   |Ֆարմակոդինամիկա և  ֆարմակոգենետիկա: Դեղանյութերի      |    |     |

|   |կիրառման ցուցումները և  հակացուցումները, նրանց        |    |     |

|   |կիրառումը և  կողմնակի ազդեցությունը:                  |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|13)|Տոքսիկ քիմիա                                          |  3 | 90  |

|   |Թունավոր միացությունների ֆիզիկոքիմիական               |    |     |

|   |հատկությունները: Օրգանիզմում թունավոր նյութերի        |    |     |

|   |վարքագծի հետ քիմիկոտոքսիկ անալիզի փոխկապակցությունը,  |    |     |

|   |բիոլոգիական օբյեկտներից նրանց անջատման մեթոդները և    |    |     |

|   |քիմիկոտոքսիկ հետազոտությունները:                      |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|14)|Մանրէաբանություն, վիրուսաբանություն, իմունաբանություն | 5  | 150 |

|   |Մանրէների մորֆոլոգիան, ֆիզիոլոգիան: Մանրէների         |    |     |

|   |գենետիկան և  էկոլոգիան: Դեղաբույսերի և  դեղահումքի    |    |     |

|   |միկրոֆլորա: ՈՒսմունք ինֆեկցիայի և  իմունիտետի մասին,  |    |     |

|   |քիմիոթերապիայի հիմունքները: Ախտածին և  պայմանական     |    |     |

|   |ախտածին մանրէները. դրանց կողմից առաջացրած առավել      |    |     |

|   |տարածված ինֆեկցիոն հիվանդությունների էթիոլոգիան,      |    |     |

|   |պաթոգենեզը, լաբորատոր ախտորոշումը, բուժումը,          |    |     |

|   |յուրահատուկ և  ոչ յուրահատուկ կանխարգելումը:          |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|   |        14. ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ       |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|   |         Հանրապետական և  բուհական բաղադրիչներ         |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|1) |ԸԶՊ                                                   |  1 | 30  |

|   |ՀՀ ԶՈՒ կանոնադրությունների հիմնական դրույթները,       |    |     |

|   |սպառազինության հիմնական տեսակները, նրանց բնութագրերը, |    |     |

|   |ՀՀ ԶՈՒ կառավարման համակարգը, կապի միջոցները, տեղանքի  |    |     |

|   |տարատեսակները, դրանց մարտավարական հատկանիշները:       |    |     |

|   |Տեղանքում կողմնորոշվելու եղանակները, ժամանակակից մարտի|    |     |

|   |տեսակները, մարտավարման եղանակները, զորային թիկունքի   |    |     |

|   |կառուցվածքը, գործունեությունը:                        |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|2) |ԲԳԱԿ                                                  | 2  | 60  |

|   |Գնդի միավորման, զորամիավորման բժշկական մատակարարման   |    |     |

|   |կազմակերպում, գնդի բուժկետի և  ԱԲՋ-ի գույքացուցակային |    |     |

|   |հագեցում, բժշկական գույքի պահանջարկի որոշում,         |    |     |

|   |պահպանում, բացթողնում, հաշվառում, դաշտային            |    |     |

|   |պայմաններում դեղամիջոցների պատրաստում, բժշկական գույքի|    |     |

|   |և  տեխնիկայի պաշարների պահպանում:                     |    |     |

|_____________________________________________________________________|

|        ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄՈԴՈՒԼ               |

|_____________________________________________________________________|

|             15. ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ                    |

|_____________________________________________________________________|

|1) |Առողջ կենսակերպի հիմունքներ                           |  5 | 150 |

|   |Հիվանդին առաջին բուժօգնության կազմակերպման և          |    |     |

|   |ցուցաբերման սկզբունքները, անձնական հիգիենայի հարցերը: |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|2) |Ներքին հիվանդություններ                               | 4,5| 135 |

|   |Հիվանդի առողջական վիճակի մասին տեղեկատվության հավաքում|    |     |

|   |և  վերլուծություն, ախտորոշման պրակտիկ խնդիրների       |    |     |

|   |ալգորիթմի տիրապետում: Բժշկական փաստաթղթերի կազմման    |    |     |

|   |հարցեր:                                               |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|3) |Նյարդաբանություն                                      |  3 | 90  |

|   |Նյարդաբանական ամենահաճախ հանդիպող հիվանդությունների և |    |     |

|   |սինդրոմների դեղորայքային բուժման                      |    |     |

|   |առանձնահատկությունները:                               |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|4) |ՈՒռուցքաբանություն և  քիմիոթերապիայի հիմունքներ       |  3 | 90  |

|   |ՈՒռուցքաբանության հիմունքները, բուժման                |    |     |

|   |առանձնահատկությունները: Դեղորայքային բուժում. տարբեր  |    |     |

|   |խմբի պրեպարատներ. նրանց օգտագործումը, իմունաթերապիա,  |    |     |

|   |հորմոնաթերապիա:                                       |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|5) |Պաթոլոգիա                                             |  6 | 180 |

|   |Պաթոլոգիայի ընդհանուր հիմնադրույթները: Ախտաբանական    |    |     |

|   |պրոցեսներ, զարգացման էթիոլոգիայի պաթոգենեզը:          |    |     |

|   |Օրգան-համակարգերի ախտաբանության ընդհանուր             |    |     |

|   |օրինաչափությունները:                                  |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|6) |Կլինիկական դեղագործություն                            | 4,5| 135 |

|   |Ըստ դեղաբանական խմբերի դեղերի ազդեցության             |    |     |

|   |վերլուծությունը մարդու օրգանիզմի վրա                  |    |     |

|   |(ֆարմակոդինամիկայի և  ֆարմակոկինետիկայի               |    |     |

|   |առանձնահատկություններն ըստ տարիքային խմբերի և         |    |     |

|   |կլինիկական իրավիճակների, դեղերի կողմնակի              |    |     |

|   |ազդեցությունները, հակացուցումները և  դեղային          |    |     |

|   |փոխազդեցությունները): Դեղերի ռացիոնալ ընտրության      |    |     |

|   |հիմնավորումն ըստ դեղերի արդյունավետության,            |    |     |

|   |անվտանգության և  համապատասխանության: Ըստ              |    |     |

|   |հիվանդությունների` դեղերի ռացիոնալ ընտրության         |    |     |

|   |հիմնավորումը ապացուցողական բժշկագիտության             |    |     |

|   |սկզբունքներին համապատասխան: Դեղերի ռացիոնալ կիրառման  |    |     |

|   |սկզբունքների վերլուծություն. հիվանդների կլինիկական    |    |     |

|   |կարիքներին համապատասխանող դեղերի նշանակում` անհատական |    |     |

|   |պահանջներին համապատասխանող դեղաչափերով, համապատասխան  |    |     |

|   |ժամանակահատվածում և  ամենացածր գներով:                |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|7) |Կլինիկական ֆարմակոլոգիա                               |13.5| 405 |

|   |Մարդու օրգանիզմի վրա դեղերի ազդեցության               |    |     |

|   |վերլուծությունն ըստ հիվանդությունների                 |    |     |

|   |(ֆարմակոդինամիկայի և  ֆարմակոկինետիկայի               |    |     |

|   |առանձնահատկություններն ըստ տարիքային խմբերի և         |    |     |

|   |կլինիկական իրավիճակների, դեղերի կողմնակի              |    |     |

|   |ազդեցությունները, հակացուցումները և  դեղային          |    |     |

|   |փոխազդեցությունները): Դեղերի ռացիոնալ ընտրության      |    |     |

|   |հիմնավորում ըստ դեղերի արդյունավետության,             |    |     |

|   |անվտանգության և  համապատասխանության:                  |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|8) |Անհետաձգելի բժշկություն                               |  3 |  90 |

|   |Արտակարգ իրավիճակներում տուժածներին կամ հիվանդներին   |    |     |

|   |կազմակերպված օգնության ցուցաբերում, տուժածի կյանքի    |    |     |

|   |փրկում, վիճակի վատթարացման կանխում:                   |    |     |

|_____________________________________________________________________|

|       16. ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ              |

|_____________________________________________________________________|

|   |Հիգիենա և  էկոլոգիա                                   |  3 |  90 |

|   |Կանխարգելումը բժշկության համակարգում: Հիգիենան որպես  |    |     |

|   |կանխարգելիչ բժշկության բնագավառ: Շրջակա միջավայրի     |    |     |

|   |գործոնների ազդեցությամբ պայմանավորված                 |    |     |

|   |հիվանդություններ: Բժշկականխարգելիչ հիմնարկությունների |    |     |

|   |և  դեղատների հիգիենա: Ազգաբնակչության առողջական վիճակը|    |     |

|   |պայմանավորող շրջակա միջավայրի էկոլոգիական հիմնահարցեր:|    |     |

|_____________________________________________________________________|

|            17. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ                   |

|_____________________________________________________________________|

|1) |Դեղերի քիմիա                                          | 12 | 360 |

|   |Դեղերի վերլուծությունն ըստ ֆունկցիոնալ խմբերի: Դեղերի |    |     |

|   |սինթեզը, վերլուծությունը (որակական և  քանակական       |    |     |

|   |անալիզ) և  բարորակության որոշումը: Առանձին դեղերի     |    |     |

|   |ֆարմակոպեական վերլուծությունը: Դեղերի որակի հսկման    |    |     |

|   |համար կիրառվող ժամանակակից գործիքային եղանակները:     |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|2) |Դեղագիտական քիմիա                                     |10.5| 315 |

|   |Դեղերի ստացման աղբյուրները, ուղիները և  որակի         |    |     |

|   |վերահսկման սկզբունքները: Դեղերի կառուցման ժամանակակից |    |     |

|   |համակարգչային եղանակները: Կապը կառույցի և  ակտիվության|    |     |

|   |միջև:  Ֆարմակոֆոր խմբերը և  դրանց նշանակությունը      |    |     |

|   |կենսաբանական ակտիվության համար: Դեղերի և  նրանց       |    |     |

|   |թիրախների փոխազդեցության քիմիական հիմունքները: Դեղերի |    |     |

|   |մետաբոլիկ փոխանակման ուղիները:                        |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|3) |Դեղերի տեխնոլոգիա                                     |16.5| 495 |

|   |Դեղերի պատրաստումը դեղատնային պայմաններում և  դեղերի  |    |     |

|   |արտադրության մեջ:                                     |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|4) |Դեղերի կազմակերպում և  մարկետինգ                      | 11 | 330 |

|   |Հանրային առողջապահության հիմնական սկզբունքները:       |    |     |

|   |Դեղագործական համակարգը որպես առողջապահության          |    |     |

|   |ենթահամակարգ: Դեղերի շրջանառության ոլորտի             |    |     |

|   |կարգավորումը: Դեղերի մեծածախ իրացումը: Ապրանքի        |    |     |

|   |տեղափոխման և  գնորդին հանձնելու ձևերը:  Դեղերի        |    |     |

|   |մանրածախ իրացման առանձնահատկությունները: Պատշաճ       |    |     |

|   |դեղատնային գործունեության պահանջներն ու կառուցվածքային|    |     |

|   |տարրերը: Հիվանդանոցային դեղատան աշխատանքի             |    |     |

|   |կազմակերպումը: Դեղերի և  դեղանյութերի                 |    |     |

|   |առարկայաքանակական հաշվառումը: «Հաշվառում» տեղեկատվական|    |     |

|   |համակարգը: Հաշվապահական հաշվառում: Գույքագրում:       |    |     |

|   |Դրամական միջոցների, ապրանքի հաշվառում: Դեղատան        |    |     |

|   |շահույթի, ապրանքաշրջանառության, ծախքերի պլանավորում:  |    |     |

|   |Ծախսի կառավարում: Միկրոէկոնոմիկա: Ընդհանուր և         |    |     |

|   |դեղագործական մարկետինգ: Շուկայի սիգմենտավորում:       |    |     |

|   |Սպառողի վարքը: Ծառայությունների մարկետինգ: Բաշխման    |    |     |

|   |ուղիները: Ապրանքի սպառողական հատկություններ: Ապրանքի  |    |     |

|   |կյանքի փուլեր: Ապրանքների դիրքավորումը շուկայում:     |    |     |

|   |Մերչենդայզինգ: Դեղագործական ապրանքների պատշաճ         |    |     |

|   |ներկայացում:                                          |    |     |

|___|______________________________________________________|____|_____|

|5) |Ֆարմակոգնոզիա                                         |  9 | 270 |

|   |Հիմունքներ և  մեթոդաբանություն: Դեղագիտական           |    |     |

|   |ֆարմակոգնոստիկ տերմինաբանություն: Դեղաբուսական հումքի |    |     |

|   |դասակարգում և  ֆարմակոգնոստիկ վերլուծություն:         |    |     |

|   |Դեղաբույսերի քիմիական կազմ և  կիրառում բժշկագիտական   |    |     |

|   |բնագավառում:                                          |    |     |

._____________________________________________________________________.

 

IV 060300 - ԴԵՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԴԵՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

18. Դեղագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման ժամկետն առկա ուսուցման ձևով 160 շաբաթ է, այդ թվում` տեսական ուսուցումը, ներառյալ ուսանողի գիտահետազոտական աշխատանքները, գործնական և լաբորատոր պարապմունքները, քննաշրջանները, պրակտիկաները:

Ամփոփիչ ատեստավորումը մինչև 2 շաբաթ:

Արտադրական պրակտիկան մինչև 4 շաբաթ:

Արձակուրդները` 25-30 շաբաթ:

19. ՈՒսանողի ուսումնական բեռնվածքի առավելագույն ծավալը սահմանվում է շաբաթական 45 ժամ` ներառյալ լսարանային (30 ժամ) և արտալսարանային (ինքնուրույն`15 ժամ) աշխատանքները:

20. Առկա ուսուցման ձևով սովորող ուսանողի լսարանային պարապմունքների ծավալը տեսական ուսուցման ընթացքում միջին հաշվով չպետք է գերազանցի շաբաթական 30 ժամը: Նշված ծավալում չեն ընդգրկվում ֆիզիկական կուլտուրայի դասընթացների դասաժամերը:

Դեղագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերում նախատեսվող բոլոր դասընթացների ուսուցման ժամանակ ուսանողների ինքնուրույն աշխատանքը պետք է կազմի ուսումնական բեռնվածքի առավելագույն ծավալի 30-50%-ը:

 

V 060300 - ԴԵՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԴԵՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

21. Դեղագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի մշակմանը ներկայացվող պահանջները

1) Սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա բուհն ինքնուրույն է մշակում և հաստատում դեղագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը:

ՈՒսանողի կողմից ընտրովի դասընթացների ուսումնառությունը պարտադիր է:

Բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնական պլանում նախատեսված բոլոր դասընթացների և պրակտիկայի համար պարտադիր է եզրափակիչ գնահատականի նշանակումը («գերազանց»` 10-9, «լավ»` 8-7, «բավարար»` 6-5, «անբավարար»` 4-0, «ստուգված» և «չստուգված»):

Բոլոր ստուգարքային և քննական առարկաներից անցկացվում են գրավոր թեստային հարցումներ (միջանկյալ քննություններ), որոնք գնահատվում են ըստ հատուկ մշակված գնահատման կարգի: Հարցումների գնահատականների հիման վրա ձևավորվում է տարեկան գնահատականը: Քննություններն անցկացվում են միայն գրավոր` քննության համար մշակված թեստային տարբերակների օգնությամբ: Տարեկան և քննական գնահատականների միջինի արդյունքում ձևավորվում է վերջնական գնահատականը:

2) Մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում բուհն իրավասու է 15%-ի սահմաններում փոփոխել դասընթացների կրթաբլոկներին հատկացրած ժամաքանակները:

22. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները

Դեղագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի գիտամանկավարժական կադրերով, որոնք, որպես կանոն, ունեն դասընթացների դասավանդման ուղղվածությանը համապատասխանող բազային կրթություն (առնվազն դիպլոմավորված մասնագետ կամ մագիստրոս) և հետևողականորեն զբաղվում են հետազոտական և գիտամեթոդական գործունեությամբ: Բժշկակենսաբանական, կլինիկական և հատուկ մասնագիտական դասընթացներ դասավանդող դասախոսները, որպես կանոն, պետք է ունենան գիտական աստիճան (60%-ի չափով գիտության թեկնածուներ և 10%-ի չափով գիտության դոկտորներ) և համապատասխան գործունեության ոլորտում աշխատանքի փորձ (ոչ պակաս, քան 3 տարի):

Դասախոսների ոչ պակաս, քան 80%-ը պետք է լինեն բուհի հիմնական աշխատակիցներ:

23. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները

Դեղագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր ուսանողի մուտքով դեպի գրադարանային ֆոնդեր և տվյալների բազաներ, որտեղ ֆոնդային տվյալները` ըստ բովանդակության, ապահովվում են հիմնական կրթական ծրագրով նախատեսված դասընթացների բաղադրիչներին (դասախոսություններ, գործնական, սեմինար և լաբորատոր պարապմունքներ, պրակտիկաների ծրագրեր) նվիրված մեթոդական ձեռնարկներով, ցուցումներով, ինչպես նաև տեսալսողական, բազմամիջավայրային նյութերով և ցուցադրական ձեռնարկներով, համակարգիչներով, ինտերնետ կապով, «OVID» տեղեկատվական համակարգից օգտվելու հնարավորություններով:

Հիմնական կրթական ծրագրով նախատեսված բոլոր բնագիտական, բժշկակենսաբանական և կլինիկական մասնագիտական դասընթացների լաբորատոր և գործնական պարապմունքները պետք է ապահովված լինեն անհրաժեշտ սարքավորումներով, ռեակտիվներով, միկրո և մակրո պրեպարատներով, փորձարարական կենդանիներով, միկրոսկոպներով, համակարգիչներով, բժշկական ախտորոշիչ սարքավորումներով և այլն:

Բուհի գրադարանը պետք է հագեցած լինի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված դասընթացների ուսումնամեթոդական համալիրներով, մասնագիտության նորմատիվ-իրավական ակտերով, տեղեկատու գրականությամբ և չափորոշիչներով: Գրադարանային ֆոնդը պետք է ունենա բոլոր մասնագիտական դասընթացների գծով հայրենական, Ռուսաստանի Դաշնության և արտասահմանյան երկրների համապատասխան կենսաբանական հանդեսներ և ամսագրեր: ՈՒսանողությունը 100%-ով պետք է ապահովված լինի դասավանդվող առարկաների դասագրքերով:

24. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման պահանջները

Բժշկության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիր իրականացնող բուհը պետք է ունենա նյութատեխնիկական համապատասխան բազա, որի 70%-ը պետք է լինի իր սեփական նյութատեխնիկական բազան` համալսարանական կլինիկաներ, պոլիկլինիկաներ, ախտորոշիչ կենտրոններ, կլինիկական, գիտահետազոտական լաբորատորիաներ և կենտրոններ, դեղատներ, ուսումնաարտադրական բազաներ: Այդ բազաները պետք է համապատասխանեն գործող սանիտարահիգիենիկ նորմերին և հակահրդեհային կանոններին, ապահովեն օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված դասախոսությունների, լաբորատոր, սեմինար, գործնական պարապմունքների և միջդասընթացային պատրաստման բոլոր ձևերի, ինչպես նաև ուսանողների հետազոտական աշխատանքների կատարումը: Բուհը կարող է օգտվել նաև հատուկ մասնագիտական (տուբերկուլյոզի, ուռուցքաբանության, մաշկավեներոլոգիայի, արյունաբանության, ռադիոլոգիայի) կլինիկաներից:

25. Պրակտիկաների կազմակերպման պահանջները

Բոլոր կլինիկական առարկաների ժամաքանակի 25%-ը հատկացվում է հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում պրակտիկ պարապմունքներին: Բացի այդ, II կուրսից յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում կազմակերպվում է լրացուցիչ պրակտիկա: ՈՒսումնական պլանի մեջ մտած ուսումնական և արտադրական պրակտիկներն անց են կացվում ուսումնական ծրագրով նախատեսված համապատասխան մասնագիտական բազաներում: Պրակտիկան ղեկավարում է համապատասխան բազայի կողմից նշանակված անձը և բուհի դասախոսը: Պրակտիկայի անցկացման կողմերի պարտականություններն ամրագրվում են բուհի և համապատասխան բազաների միջև կնքված պայմանագրերով:

ՈՒսումնական տարվա վերջում կազմակերպվում են լրացուցիչ պրակտիկայի անցկացման հետևյալ ձևերը.

 

ՈՒսումնաարտադրական պրակտիկա

    1) դաշտային բուսաբանություն              II-րդ կուրս     1 շաբաթ

    2) ֆարմակոգնոզիա                        III-րդ կուրս     1 շաբաթ

    3) դեղաձևերի  տեխնոլոգիա և  դեղաձևերի   III-րդ կուրս     2 շաբաթ

որակի վերահսկում

 

Պրակտիկայի ընթացքում ուսանողը սովորում է որոշել դեղաբույսի տեսակները բուսական տարբեր համակցություններում, տարբերակել դեղաբույսերը վայրի բնության մեջ, իրականացնել դեղաբույսերի հերբարիզացիան, դեղատնային և պահեստային պայմաններում տիրապետել դեղաբուսական հումքի չորացման, առաջնային մշակման և պահպանման մեթոդներին, ինչպես նաև կատարում է դոզավորում ըստ զանգվածի, ըստ ծավալի և կաթիլների, սովորում է տարբեր բաղադրատոմսերով փոշիների, կոնցենտրիկ լուծույթների, հեղուկ դեղաձևերի, սուսպենզիաների, քսուքների և սուպպոզիտորիաների պատրաստում:

 

VI 060300 - ԴԵՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԴԵՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

26. Դեղագիտության բակալավրի մասնագիտական պատրաստվածությանը ներկայացվող պահանջներ

Դեղագիտության բակալավրը պետք է կարողանա լուծել սույն պետական կրթական չափորոշիչի թիվ 1.3 կետում նշված և իր որակավորմանը համապատասխանող խնդիրները:

1) Դեղագիտության բակալավրը պետք է կարողանա

ա. Դասավանդել միջին բժշկական ուսումնական հաստատություններում (մասնագիտական առարկաների գծով)

բ. Աշխատել գիտահետազոտական լաբորատորիաներում որպես գիտ աշխատող, ավագ լաբորանտ:

գ. Աշխատել հասարակության հետ կապի տարբեր օղակներում (տեղական ինքնակառավարման մարմիններ, նախարարություններ, կոմիտեներ և այլն) որպես հանրության դեղագիտության վերաբերյալ գիտելիքների բարձրացմանն ուղղված աշխատանքների մասնագետ կազմակերպիչներ:

դ. Պատրաստել դեղամիջոցներ էքստեմպորալ արտադրության եղանակով` կիրառելով տեխնոլոգիական պրոցեսների կազմակերպման և սանիտարական կանոնների ապահովման սկզբունքները` ըստ միջազգային և հայրենական նորմաների և չափորոշիչների:

ե. Կազմակերպել և իրականացնել դեղաբուսական հումքի մթերումը, ընդունումը:

զ. Բժիշկներին, դեղագետներին և ազգաբնակչությանը տեղեկացնել դեղամիջոցների հիմնական բնութագրերի, ֆարմակոթերապևտիկ խմբին նրանց պատկանելիության, կիրառման ցուցումների և հակացուցումների, մեկ պրեպարատը մյուսով փոխարինելու և ռացիոնալ ընդունման մասին:

է. Կազմակերպել և իրականացնել հիվանդներին և արտակարգ իրավիճակներում գտնվող տուժածներին դեղամատակարարման և բժշկական առաջին օգնություն:

ը. Ապահովել դեղամիջոցների արտադրության և կիրառման էկոլոգիական անվտանգությունը, ինչպես նաև տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանման կանոնները: Կազմակերպել ֆարմացևտիկ գործունեության բոլոր տեսակների փաստաթղթային ձևակերպում` ըստ ընդունված նմուշների:

թ. Տիրապետել օտար լեզվի (բանավոր և գրավոր)` օտարալեզու մասնագիտական գրականությունից օգտվելու և նրանով աշխատելու նպատակով:

ժ. Մաթեմատիկական մեթոդների օգնությամբ լուծել մասնագիտական խնդիրներ և տիրապետել համակարգիչների հետ աշխատելու սկզբունքներին:

2) Դեղագիտության բակալավրը առնվազն մեկ տարի տևողությամբ ինտերնատուրայի կրթական ծրագիրը յուրացնելուց հետո դեղագետ մասնագետի հսկողության տակ պետք է կարողանա.

ա. Մշակել ռացիոնալ դեղաձևերով նոր դեղամիջոցներ և կատարելագործել բիոֆարմացևտիկ հետազոտությունների հիման վրա գոյություն ունեցող դեղաձևերի բաղադրություններ և տեխնոլոգիաներ` դրանց իրագործման համար կիրառելով ժամանակակից սարքավորումներ:

բ. Հսկիչ-թույլատրողական համակարգում կազմակերպել և իրականացնել գործունեության բոլոր տեսակները (լիցենզավորում, սերտիֆիկացիա, գրանցում և այլն), ինչպես նաև ապահովել և իրականացնել դեղամիջոցների մշակման, ստացման, պահպանման և օգտագործման փուլերում որակի հսկում` ըստ նորմատիվ փաստաթղթերի:

գ. Կազմակերպել և իրականացնել դեղաբուսական հումքի ստանդարտավորումը:

դ. Դատափորձաքննության նպատակով կենսաբանական հեղուկներում, հյուսվածքներում, օրգաններում, ջրային և սննդային մթերքներում, դեղամիջոցներում կատարել քիմիկոթունաբանական հետազոտություններ` թունավոր նյութերի և նրանց մետաբոլիտների հայտնաբերման համար:

ե. Աշխատել դեղատներում որպես դեղագետ օգնական:

3) ինքնուրույն պետք է կարողանա

ա. Աշխատել դեղատների պատրաստի դեղամիջոցների բաժնում որպես դեղագետ-մարկետոլոգ:

բ. Աշխատել բանակի գնդի բուժմատակարարման բաժնում ենթասպայի կոչումով որպես դեղագետ-բուժմատակարար:

27. Դեղագիտության բակալավրի ամփոփիչ ատեստավորմանը ներկայացվող պահանջներ

1) Ամփոփիչ ատեստավորումը թույլ է տալիս բացահայտել ինչպես դեղագիտության բակալավրի տեսական և գործնական պատրաստվածությունը սույն պետական կրթական չափորոշիչներով սահմանված մասնագիտական խնդիրների բնագավառում, այնպես էլ շարունակել կրթությունը ինտերնատուրայում, մագիստրատուրայում, ռեզիդենտուրայում, ասպիրանտուրայում: Դեղագիտության բակալավրի ամփոփիչ ատեստավորումը պետք է լիովին համապատասխանի բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերին: Դեղագիտության բակալավրի ամփոփիչ ատեստավորումն իր մեջ ներառում է երկաստիճան քննություն: Ամփոփիչ ատեստավորմանը թույլատրվում են մասնակցել ուսումնական պլանները լիովին կատարած ուսանողները:

2) Ամփոփիչ ատեստավորման անցկացման կարգը, հիմնական շրջանները և ծրագրերը

Բարձրագույն դեղագիտական կրթական հաստատության դեղագիտության բակալավրի ամփոփիչ պետական որակավորումն իր մեջ ներառում է հիմնական մասնագիտական առարկաների ծրագրերի շրջանակներում եզրափակիչ միջառարկայական քննության հանձնում:

Ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է երկու փուլով:

Առաջին փուլում գնահատվում է դեղագիտության բակալավրի մասնագիտական գործնական պատրաստվածության աստիճանը: Այն անցկացվում է այն բազաներում, որտեղ իրականացվել է 060300 - դեղագիտություն մասնագիտությամբ դեղագիտության բակալավրի պատրաստվածությունը: Դեղագիտության բակալավրին հնարավորություն է տրվում հետևողականորեն կատարել մասնագիտական գործունեության հմտությունների և ունակությունների անհրաժեշտ ծավալը: ՈՒսանողը դեղապատրաստուկների ինդենտիֆիկացիայի և նրանց քանակական անալիզի նպատակով կատարում է փորձեր, պատրաստում է դեղաձևեր` տրված դեղատոմսերով, ճանաչում և բնութագրում է տարբեր տեսակի դեղաբուսական հումքերը, լուծում իրավիճակային խնդիրներ:

Գործնական հմտությունների տիրապետման արդյունքը գնահատվում է «ստուգված» կամ «չստուգված» որակավորմամբ:

Երկրորդ փուլում համակարգչային թեստավորման միջոցով գնահատվում է դեղագիտության բակալավրի տեսական պատրաստվածության աստիճանը: Այն իր մեջ ներառում է հարցաշար` մասնագիտական առարկաներից: Միջառարկայական եզրափակիչ քննության թեստային հարցերը և խնդիրները յուրաքանչյուր տարի թարմացվում են միջառարկայական որակավորման համար թեստային խնդիրների բանկից: Թեստային քննության արդյունքները գնահատվում են «գերազանց» (10-9), «լավ» (8-7), «բավարար» (6-5), «անբավարար» (4-0): Երկրորդ փուլի արդյունքների հիման վրա նշանակվում է եզրափակիչ գնահատական և տրվում է որակավորում:

Ամփոփիչ ատեստավորման ինչպես առաջին շրջանում «չստուգված», այնպես էլ երկրորդ շրջանում «անբավարար» ստացած ուսանողը չի ստանում որակավորում: Նա իրավունք ունի մասնակցել տվյալ ուսումնական տարում մարման շրջանին, իսկ անհաջողության դեպքում` հաջորդ տարի վերականգնել ուսանողի իր կարգավիճակը, մասնակցել եռամսյա դասընթացներին և ամփոփիչ ատեստավորմանը:

 

--------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
04.03.2010
N 81-Ն
Հրաման