Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇ ...

 

 

110.0081.270410

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»        04            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11010197

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

4 մարտի 2010 թվականի N 81-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(7-րդ մաս)

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2010 թվականի մարտի 4-ի

81-Ն հրամանի

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

Մասնագիտությունը` 310110 - «Ագրարային քաղաքականություն և տարածաշրջանի

զարգացում»

____________________________________________________

                                        դասիչ, անվանում

 

Որակավորումը` տնտեսագիտության բակալավր

________________________

                         անվանում

 

1. 310110 Ագրարային քաղաքականություն և տարածաշրջանի զարգացում

___________________________________________________________

                  դասիչ, մասնագիտության անվանում

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

2. 310110 Ագրարային քաղաքականություն և տարածաշրջանի զարգացում

___________________________________________________________

                      դասիչ, մասնագիտության անվանում

մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. օգոստոսի 30-ի թ. 1038-Ն որոշմամբ:

3. Շրջանավարտի որակավորումը` տնտեսագիտության բակալավր

________________________

                                   որակավորման աստիճան

310110 Ագրարային քաղաքականություն և տարածաշրջանի զարգացում

մասնագիտությամբ

___________________________________________________________

                 դասիչ, մասնագիտության անվանում

տնտեսագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման

_________________________

որակավորման աստիճան նորմատիվային ժամկետը 4 տարի 8 ամիս:

4. Մասնագիտական գործունեության բնագավառը.

Ագրարային քաղաքականություն և տարածաշրջանի զարգացում մասնագիտությունը

_____________________________________________________________________

                       դասիչ, մասնագիտության անվանում

առնչվում է գիտության (տեխնիկայի, տեխնոլոգիաների, կառավարման և այլն) այն բնագավառին, որը ներառում է մարդկային գործունեության եղանակների, միջոցների և մեթոդների այն ամբողջությանը, որն ուղղված է հանրապետությունում և նրա առանձին տարածաշրջաններում բնատնտեսական ներուժի առավել ռացիոնալ օգտագործմանը, ագրարային շուկայի ձևավորմանը, ինվեստիցիոն, վարկային, ֆինանսական հարցերի կարգավորմանը:

5. Մասնագիտական գործունեության օբյեկտները. հանրապետական և մարզային գյուղատնտեսական կառույցները, պետական գյուղատնտեսական կազմակերպությունները, գյուղացիական ֆերմերային տնտեսությունները, գյուղատնտեսական կոոպերատիվները և այլն:

6. Մասնագիտական գործունեության տեսակները.

310110 Ագրարային քաղաքականություն և տարածաշրջանի զարգացում

մասնագիտությամբ

___________________________________________________________

                 դասիչ, մասնագիտության անվանում

տնտեսագիտության բակալավրը սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված

_________________________

որակավորման աստիճան հիմնարար և մասնագիտական պատրաստությանը համապատասխան կարող է կատարել մասնագիտական գործունեության հետևյալ տեսակները`

մշակել ռազմավարական պլաններ, ագրարային շուկայի ձևավորման, ինվեստիցիաների, վարկային, հարկային քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ, տեխնոլոգիական գործունեություն և այլն:

7. Մասնագիտական գործունեության ընդհանրական խնդիրները.

310110 Ագրարային քաղաքականություն և տարածաշրջանի զարգացում

մասնագիտությամբ

___________________________________________________________

                 դասիչ, մասնագիտության անվանում

տնտեսագիտության բակալավրը կախված մասնագիտական գործունեության տեսակից, պետք

_________________________

որակավորման աստիճան է կարողանա լուծել հետևյալ մասնագիտական խնդիրները.

ա/ մասնագիտական գործունեության` մշակելու ռազմավարական պլաններ, ագրարային շուկաների ձևավորման, վարկային, հարկային քաղաքականության վերաբերյալ,

բ/ փորձարարական-հետազոտական գործունեության` ուսումնասիրել արտադրության օպտիմալ մասնագիտացման հարցեր, փորձարկել արտադրության կազմակերպմանը նպաստող տարբեր միջոցառումներ,

գ/ կազմակերպական-կառավարչական գործունեության` ակտիվ մասնակցություն դրսևորել ագրարային շուկայի ձևավորման, հարկային ու վարկային քաղաքականության մշակման գործում:

8. Որակավորման պահանջները.

Մասնագիտական խնդիրները լուծելու նպատակով տնտեսագիտության բակալավրը

_________________________

                                               որակավորման աստիճան

կատարում է հետևյալ գործառնությունները` ուսումնասիրելով ձևավորված ագրարային քաղաքականությունը և վերլուծելով այն առաջարկություններ է անում դրա կատարելագործման ուղղությամբ, նպաստում է միջոցառումների ներդրմանը

1) մասնակցում է Ագր քաղաք. մշակման մասնագիտական խնդիրների առաջադրման,

__________________

                        բնագավառ

ծրագրերի կազմման և լուծմանն ուղղված աշխատանքների բոլոր փուլերին,

2) կազմակերպում է նյութերի, միջոցների, սարքավորման, տեխնոլոգիական գործընթացների արդյունավետ օգտագործման գործառնություններ,

3) մասնակցում է գյուղատնտեսության գիտահետազոտական աշխատանքների

_________________

                        բնագավառ

կազմակերպման, իրականացման և արդյունքների մշակման բոլոր փուլերին,

4) ուսումնասիրում է գյուղատնտեսությանը առնչվող մասնագիտական

__________________

                            բնագավառ

գրականությունը և գիտատեխնիկական ինֆորմացիան, ծանոթ է բնագավառի գիտատեխնիկական նորույթներին և նվաճումներին,

5) օգտվում է գյուղատնտեսության ինֆորմացիոն տեխնոլոգիաներից, տվյալների

_________________

                     բնագավառ

բազաներից, փորձագիտական համակարգերից և կիրառական ծրագրերի փաթեթներից,

6) կազմակերպում է իր ենթակայության ստորաբաժանման աշխատանքը:

տնտեսագիտության բակալավրը պետք է ծանոթ լինի`

_________________________

որակավորման աստիճան

7) իր մասնագիտական գործունեության բնագավառին առնչվող իրավական ակտերին, որոշումներին, կարգադրություններին, մեթոդական և նորմատիվային նյութերին,

8) գործող չափորոշիչներին, բնագավառի սարքավորման, ինֆորմատիկայի միջոցների տեխնիկատնտեսական ցուցանիշներին, դրանց շահագործման կարգացույցներին,

9) գիտահետազոտական աշխատանքների իրականացման արդյունքով ստացված տվյալների ներկայացման, հաշվետվությունների և տեխնիկական փաստաթղթերի կազմման եղանակներին,

10) աշխատանքային օրենսդրության հիմունքներին, աշխատանքի պաշտպանության նորմերին և կանոններին:

9. Մասնագիտական հարմարման հնարավորությունը.

տնտեսագիտության բակալավրը կարող է հարմարվել հարակից մասնագիտական

_________________________

որակավորման աստիճան գործունեության հետևյալ տեսակներին` ագրոնոմիա, անասնաբուծություն, երկրագործություն, արտադրության կառավարում, մարքեթինգ, ագրոէկոլոգիա, վիճակագրություն:

10. Շրջանավարտի կրթությունը շարունակելու հնարավորությունը

310110 Ագրարային քաղաքականություն և տարածաշրջանի զարգացում

___________________________________________________________

                 դասիչ, մասնագիտության անվանում

մասնագիտությամբ բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագիրը յուրացրած տնտեսագիտության բակալավրը պատրաստ է կրթությունը շարունակելու`

_________________________

            որակավորման աստիճան

1) կրճատված ժամկետներում` ստանալու բակալավրի մասնագետի որակավորման աստիճան 2-րդ մասնագիտության գծով,

մագիստրատուրայում` ստանալու մագիստրոսի որակավորման աստիճան,

__________

                            որակավորման աստիճան

2) ասպիրանտուրայում (միայն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի հիմնական կրթական ծրագիրը յուրացնելուց հետո)` ստանալու գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

11. Դիմորդի պատրաստակամության մակարդակին ներկայացվող պահանջները

12. Դիմորդի նախորդող կրթական մակարդակը`

միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության կամ միջին մասնագիտական կրթության:

13. Դիմորդը պետք է ունենա` պետական նմուշի վկայական միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության, կամ միջին մասնագիտական կրթության, կամ նախնական մասնագիտական կրթության մասին, որում կա գրառում դիմորդի միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ստանալու մասին, կամ բարձրագույն մասնագիտական կրթության մասին:

14. 310110 Ագրարային քաղաքականություն և տարածաշրջանի զարգացում

___________________________________________________________

                   դասիչ, մասնագիտության անվանում

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ տնտեսագիտության բակալավրի ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ

_________________________

                          որակավորման աստիճան

            ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

15. տնտեսագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը

_________________________

           որակավորման աստիճան

մշակվում է սույն պետական կրթական չափորոշիչով և ներառում է` մասնագիտության ուսումնական պլանը, ուսումնական դասընթացների և պրակտիկաների ծրագրերը:

16. տնտեսագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի

_________________________

           որակավորման աստիճան

բովանդակության պարտադիր նվազագույնի իրականացման պայմաններին և ուսումնառության ժամկետներին ներկայացվող պահանջները կանոնակարգվում են սույն պետական կրթական չափորոշիչով:

17. տնտեսագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը

_________________________

           որակավորման աստիճան

ձևավորվում է հանրապետական, բուհական, ուսանողի կողմից ընտրովի և ֆակուլտատիվ բաղադրիչների դասընթացներից:

ՈՒսանողի կողմից ընտրովի դասընթացները յուրաքանչյուր կրթաբլոկում բովանդակորեն պետք է լրացնեն հանրապետական բաղադրիչում նշված դասընթացները:

18. տնտեսագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը պետք

_________________________

           որակավորման աստիճան

է նախատեսի հետևյալ կրթաբլոկներում ընդգրկված դասընթացների ուսումնասիրումը`

    ընդհանուր հումանիտար և  սոցիալ-տնտեսագիտական`     ՀՍՏ,

    ընդհանուր մաթեմատիկական և  բնագիտական`            ԸԲ,

    ընդհանուր մասնագիտական`                           ԸՄԴ,

    մասնագիտացման`                                    ՄԴ,

    ֆակուլտատիվ`                                      Ֆ,

ինչպես նաև եզրափակիչ պետական որակավորումը:

19. տնտեսագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի

_________________________

           որակավորման աստիճան

բուհական բաղադրիչի բովանդակությունը պետք է ապահովի շրջանավարտի պատրաստությունը սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված որակավորման բնութագրի համաձայն:

Բուհական բաղադրիչում ընդգրկված դասընթացները երաշխավորական բնույթ են կրում:

20. 310110 Ագրարային քաղաքականություն և տարածաշրջանի զարգացում

___________________________________________________________

                     դասիչ, մասնագիտության անվանում

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ տնտեսագիտության բակալավրի ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ

_________________________

                         որակավորման աստիճան

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

    Դասիչ       Դասընթացների անվանումը և  նրանց հիմնական բաժինները

_______________________________________________________________________

      1                                   2

     ՀՍՏ        ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ

                              ԿՐԹԱԲԼՈԿ (45 կրեդիտ)

_______________________________________________________________________

                          Հանրապետական բաղադրիչ

 

    1)                 Ֆիզիկական կուլտուրա 240 ժամ

                       ___________________________

Ֆիզիկական կուլտուրան ուսանողների ընդհանուր կուլտուրական և մասնագիտական պատրաստվածության գործընթացում: Նրա սոցիալ կենսաբանական հիմքերը: Ֆիզիկական կուլտուրան և սպորտը որպես հասարակական երևույթներ:

Հայաստանի հանրապետության օրենսդրությունը ֆիզիկական կուլտուրայի մասին: Անհատի ֆիզիկական կուլտուրան:

ՈՒսանողի առողջ կենսակերպի հիմքերը: Աշխատունակության օպտիմալացման նպատակով ֆիզիկական կուլտուրայի միջոցների օգտագործման առանձնահատկությունները:

Ընդհանուր ֆիզիկական և հատուկ պատրաստությունը ֆիզիկական դաստիարակության համակարգում:

ՍՊՈՐՏ. Սպորտի կամ ֆիզիկական վարժությունների համակարգի անհատական ընտրություն:

ՈՒսանողների մասնագիտական-կիրառական ֆիզիկական պատրաստություն:

Ինքնուրույն պարապմունքների մեթոդիկայի հիմունքները և սեփական օրգանիզմների վիճակի ինքնավերահսկումը:

 

    2)           Հայ Ժողովրդի պատմություն 4 կրեդիտ, 120 ժամ

                 __________________________________________

 

Հայ ժողովրդի ծագումը և կազմավորումը:

Հին հայկական պետության կազմավորման ու զարգացման փուլերը: Արարատյան թագավորության կազմավորումը և անկումը (9-6-րդ դ.դ. մ.թ.ա.): Երվանդունիների համահայկական պետությունը: Արտաշեսյան արքայատոհմի հաստատումը: Տիգրան Մեծ: Արտաշեսյան արքայատոհմի անկումը և Արշակունիների արքայատոհմի հաստատումը: Արշակունիների անկումը,

Հայաստանի բաժանումները: Քրիստոնեության ընդունումը, հայոց գրերի գյուտը:

Հայ ժողովրդի պայքարը հանուն անկախության վերականգնման 5-9-րդ դարերում: Բագրատունիների թագավորության հիմնումն, ամրապնդումը, վերելքը և անկումը: Կիլիկիայի Հայկական պետությունը (11-14-րդ դդ.): Հայ ազատագրական շարժումները 16-18-րդ դդ.: Հայաստանի 1-ին և 2-րդ բաժանումները Պարսկաստանի և Թուրքիայի միջև:

Հայաստանը 19-րդ դ.: Արևելյան Հայաստանի նվաճումը Ռուսաստանի կողմից: Ռուս-թուրքական պատերազմները և Հայաստանը: Հայկական հարցի միջազգայնացումը: Հայ քաղաքական կուսակցությունների ձևավորումը: Արևմտահայերի զանգվածային կոտորածները 1895-1896 թթ.:

Հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին: Մեծ եղեռնը: 1917 թ. Փետրվարյան, Հոկտեմբերյան հեղափոխությունները և Հայաստանը:

Հայաստանի առաջին հանրապետությունը (1918-1920 թթ.): Սևրի պայմանագիրը: Թուրք-հայկական պատերազմը: Հանրապետության անկումը: Հայաստանի խորհրդային հանրապետությունը 1920-1940 թթ.:

Հայ ժողովուրդը երկրորդ աշխարհամարտի տարիներին: Հայաստանի խորհրդային հանրապետությունը 1945-1991 թթ.: Երկրի տնտեսության վերականգնումը: Հայաստանը խրուշչովյան բարենորոգումների, բրեժնևյան հասարակական-քաղաքական կյանքի լճացման և գորբոչովյան վերակառուցման քաղաքականության տարիներին:

Հայաստանի Հանրապետությունը 1991-2003 թթ.: ԽՍՀՄ փլուզումը: Հայաստանի երկրորդ հանրապետության հռչակումը: Անցումը շուկայական հարաբերություններին: Արցախյան հիմնահարցը: Հայրենիք-սփյուռք կապերը:

 

    3)        Հայոց լեզու և  հայ գրականություն 4 կրեդիտ, 120 ժամ

              __________________________________________________

 

Լեզվի հիմնական գործառությունները. լեզուն որպես մարդկային մտածողության արտահայտման ու մտքերի ձևավորման միջոց, որպես հաղորդակցության միջոց, որպես մշակութային արժեքների ստեղծման, պահպանման ու կուտակման միջոց, որպես հասարակական-քաղաքական միտումների կրող:

Աշխարհի լեզուները և լեզվաընտանիքները, հայոց լեզվի տեղը հնդեվրոպական լեզվաընտանիքում:

Հայոց լեզվի զարգացման պատմական շրջանները /գրաբար, միջին հայերեն, ժամանակակից հայոց լեզու` արևելահայ և արևմտահայ գրական լեզուներ/: Հայոց գիրը և գրչությունը: Մեսրոպյան այբուբենի ստեղծման համազգային պատմական նշանակությունը:

ՈՒղղագրության, կետադրության և ուղղախոսության ժամանակակից համակարգերը որպես գրավոր և բանավոր խոսքի կարևորագույն չափանիշներ:

Խոսքի կուլտուրայի հիմքերն ու բաղկացուցիչները. ոճաբանության և ճարտասանական արվեստի հիմունքները:

Ժամանակակից հայերենում ոճի հիմնական տեսակների բնութագրումը. գործառական, իրադրական և անհատական ոճեր:

Գործառական ոճեր:

Առօրյա խոսակցական ոճի ընդհանուր բնութագիրը: Գրական լեզվի ներկա վիճակի և նրա հետագա զարգացման ընթացքի առումով առօրյա խոսակցական ոճի ազդեցության դրական և բացասական միտումները: Ժամանակակից հայոց գրական լեզվի անաղարտության պահպանման հիմնական խնդիրները:

Գիտական ոճի ընդհանուր բնութագիրը: Գիտական և կրթական-ուսումնական ոլորտների գործունեության լեզվական-խոսքային չափանիշները:

Վարչագործարարական ոճի ընդհանուր բնութագիրը: Վարչատնտեսական, օրենսդիր, օրինաստեղծ և պետական կառավարման, ինչպես նաև քաղաքական, միջազգային, դիվանագիտական ոլորտներում կիրառվող լեզվական-խոսքային չափանիշների առանձնահատկությունները: Այդ ոլորտներին վերաբերող փաստաթղթերի կազմման և դրանց համակարգման հիմնական սկզբունքները: Գովազդային տեքստերի ձևավորման և դրանց մատուցման հիմնական եղանակները:

Հրապարակախոսական ոճի ընդհանուր բնութագիրը: Հուզական-հոգեբանական ներգործության և փաստարկվածության ու տրամաբանականության մոտեցումների համադրումը որպես այդ ոճի գործառության հիմնական սկզբունք:

Գեղարվեստական ոճի ընդհանուր բնութագիրը: Այդ ոճի հիմնական չափանիշների /գրական լեզվի մաքրությունն ու կատարելությունը, գեղագիտականությունը/ պարզաբանումը հայ և համաշխարհային գրական մեծագույն արժեքների օրինակով:

Ճարտասանական արվեստի պատմության և հիմնական սկզբունքների համառոտ ակնարկ:

Ճարտասանական արվեստի կազմախոսական-բնախոսական հիմքերը. ձայնի դրվածքը, շնչառության տեխնիկան, հնչյունի ձևավորման և արտաբերման տեխնիկան ու կուլտուրան: Խոսքի կազմակերպման հոգեբանական, հուզական և տրամաբանական մեխանիզմները:

 

    4)          Ռուսաց լեզու և  խոսքի մշակույթ 4 կրեդիտ, 120 ժամ

                ________________________________________________

 

Գյուղատնտեսության համար մասնագետներ պատրաստելու խնդիրները որոշարկում են «Ռուսաց լեզու» դասընթացի հաղորդակցական և պրակտիկ բնույթը. անհատական խոսքի և երկխոսության, ընթերցելու և գրելու, ընկալման և խոսակցական ունակությունների ձևավորումը և զարգացումը:

Գործառնական-իմաստաբանական հիմքի վրա խմբավորված քերականական գիտելիքների ուսուցումը դիդակտիկ սկզբունքների և ուսումնական նյութի բաշխվածության հաշվառմամբ:

Նվազագույնի հասցված բառային-քերականական նյութի մատուցումը որպես խոսքի կուլտուրայի կատարելագործման, խոսակցական սխալների կանխատեսման և դրանց վերացման լեզվական հիմք:

ՈՒսուցանվող լեզվի երկրի մշակույթը և ավանդույթները:

Խոսքի բարեկանոնության /կանոնավորության/ տարբեր միջոցների կիրառումը որոշակի իրավիճակներում:

Խոսելու ունակությունը. անհատական խոսքի և երկխոսության կազմակերպումը օգտագործվող պարզ բառային-քերականական միջոցների կիրառմամբ:

Հրապարակային խոսքի հիմունքները /բանավոր հաղորդում, զեկույց և այլն/

Խոսքի ընկալումը. անհատական խոսքի և երկխոսության ըմբռնումը կենցաղային և մասնագիտական հաղորդակցման ոլորտներում:

Ընթերցանություն. տեքստերի տեսակները, ոչ բարդ տեքստեր և մասնագիտական ուղղվածության տեքստեր:

Գրավոր խոսքի ունակություն. համառոտագրում, ռեֆերատ, հաղորդում, դրույթներ:

Վարչագործարարական ոճ /դիմում, ստացական, արձանագրություն, տեղեկանք և այլն/:

Ըստ գյուղատնտեսության ոլորտի առանձին մասնագիտացումների` մասնագիտական տերմինների հատուկ բառացանկեր և տեքստեր:

 

    5)               Օտար լեզու 8 կրեդիտ, 240 ժամ

                     ____________________________

 

Անգլերեն լեզու

Հնչյունների արտասանության, ինտոնացիայի, շեշտադրական համակարգի և ուսուցանվող լեզվում խոսքի ռիթմի յուրահատկությունը, տառադարձության ընթերցանությունը:

Ընդհանուր և տերմինաբանական բնույթի 2000 ուսուցողական բառային միավորով բառապաշարի նվազագույն:

Ըստ կիրառման բնագավառի /կենցաղային, տերմինաբանական, ընդհանուր գիտական, պաշտոնական և այլն/ հասկացություն բառապաշարների տարբերակման մասին:

Հասկացություն բառակազմական հիմնական միջոցների մասին:

Հասկացություն ազատ և կայուն բառակապակցությունների, դարձվածաբանական միավորների մասին:

Գրավոր և բանավոր հաղորդակցության ժամանակ առանց իմաստի աղճատման ընդհանուր բնույթի հաղորդակցումն ապահովող քերականական երևույթներ:

ՈՒսումնասիրվող լեզվի երկրների մշակույթն ու սովորույթները:

Բանավոր խոսքը: Պաշտոնական և ոչ պաշտոնական շփման ընդհանուր հաղորդակցական իրադրություններում առավել չափով օգտագործվող և հարաբերականորեն պարզ բառային-քերականական միջոցների օգտագործումը երկխոսության մեջ և անհատական խոսքում: Հրապարակային խոսքի հիմունքները /բանավոր հաղորդում, զեկույց/:

ՈՒնկնդրում: Կենցաղային և մասնագիտական հաղորդակցման բնագավառներում երկխոսության և անհատական խոսքի ըմբռնումը:

Ընթերցանություն: Տեքստերի տեսակները. ոչ բարդ գործնական բնույթի և լայն մասնագիտական ուղղվածության տեքստեր:

Գրավոր խոսքը: Խոսքային ստեղծագործությունների տեսակները. կենսագրություն, փոքր զեկույցներ, անձնական նամակ, գործնական նամակ, ռեֆերատ:

Ըստ գյուղատնտեսության ոլորտի առանձին մասնագիտացումների` մասնագիտական տերմինների հատուկ բառացանկեր և տեքստեր:

 

Ֆրանսերեն լեզու

Դասընթացի ուսուցումը, որը պայմանականորեն բաժանվում է փուլերի, հետապնդում է հետևյալ պահանջները.

ուսանողը պետք է ուսումնասիրի և յուրացնի ֆրանսերեն հնչյունների արտաբերման առանձնահատկությունները, շեշտադրությունն ու ռիթմիկ խմբերը, խոսքի մեջ ֆրանսերենին բնորոշ հնչյունների կապակցման ձևերը, ֆրանսերեն նախադասության ինտոնացիան` կախված նախադասության բնույթից, ուղղագրական նշանները,

նվազագույն բառապաշարը` մոտ 2000 բառային միավոր, պետք է լինի ինչպես ընդհանուր բնույթի, այնպես էլ մասնագիտական բնույթի,

խոսքային գիտելիքների ուսուցանումը պետք է ունենա տարբերակված բնույթ` ըստ գործածության ոլորտի /կենցաղային, տերմինաբանական, ընդհանուր գիտական, պաշտոնական և այլն/,

գաղափար կայուն բառակապակցությունների, դարձվածաբանական միավորների մասին,

գաղափար բառակազմական հիմնական ձևերի մասին,

քերականական այնպիսի գիտելիքների և հմտությունների ձեռքբերում, որոնք հնարավոր են դարձնում ուսանողի գրավոր կամ բանավոր հաղորդակցությունը ընդհանուր թեմաների շուրջ, ինչպես նաև այնպիսի գիտելիքների ուսուցում, որոնք անհրաժեշտ են մասնագիտական խոսքի զարգացման համար,

Ֆրանսիայի մշակույթի, քաղաքակրթության, ազգային ավանդույթների մասին տեղեկատվության,

հնարավորինս շատ և վարժ խոսելու հմտություն. առավել գործնական և հարաբերականորեն պարզ բառային-քերականական միջոցների օգնությամբ երկխոսության ծավալում կամ շարադրանք հիմնական հաղորդակցային իրավիճակներում` պաշտոնական և ոչ պաշտոնական շփումների ժամանակ,

ծանոթացում մամուլի լեզվին /բանավոր տեղեկատվություն, զեկուցումներ/,

ընթերցանություն. ոչ բարդ տեքստերի ընթերցում ինչպես լայն պրոֆիլի, այնպես էլ մասնագիտական բնույթի,

գրավոր խոսք. զեկույցներ, շարադրություններ:

Ըստ գյուղատնտեսության ոլորտի առանձին մասնագիտացումների` մասնագիտական տերմինների հատուկ բառացանկեր և տեքստեր:

 

Գերմաներեն լեզու

Ծրագիրը ենթադրում է գերմաներեն լեզվի իմացության գործնական կիրառում, լեզվին բնորոշ ճիշտ շեշտադրություն և արտասանություն: Քերականական անհրաժեշտ գիտելիքների ձեռք բերումը, նրանց կիրառումը բանավոր խոսքում և թարգմանչական աշխատանքում: ՈՒսանողական ընդհանուր բառապաշարի տերմինաբանական բնույթի 2000 բառային նվազագույն միավոր:

Բառապաշարի տարբերակում ըստ կիրառման բնագավառի /կենցաղային, տերմինաբանական, գիտական, պաշտոնական/:

Ընդհանուր հասկացություն բառակազմությանը վերաբերող միջոցների մասին:

Ընդհանուր հասկացություն ազատ և կայուն բառակապակցությունների ու դարձվածաբանության վերաբերյալ:

Քերականական հմտությունների իմացությունը գրավոր և բանավոր հաղորդակցության ժամանակ առանց աղճատման ընդհանուր բնույթի հաղորդակցումն ապահովելու համար:

ՈՒսուցանվող լեզվի երկրների մշակույթի և սովորույթների յուրացում:

Ընկալումը բանավոր խոսքի ընթացքում:

Առաջադրված հարցերին համապատասխանորեն արձագանքելու կարողություն:

Անհատական խոսքով և երկխոսությամբ ներկայացվող տեքստեր:

Հրապարակային խոսքի հիմունքներ /բանավոր հաղորդում, զեկույց և այլն/:

Տեքստերի ճիշտ ընտրություն` ոչ բարդ գործնական բնույթի և լայն մասնագիտական բնույթի:

Գրավոր խոսքի զարգացում, որն ուղեկցվում է տարբեր խոսքային ստեղծագործությունների հիմքի վրա` զեկույցներ, ռեֆերատներ:

Ըստ գյուղատնտեսության ոլորտի առանձին մասնագիտացումների` մասնագիտական տերմինների հատուկ բառացանկեր և տեքստեր:

 

    6)             Մշակութաբանություն 2 կրեդիտ, 60 ժամ

                   ___________________________________

 

Մշակութաբանություն և մշակույթի պատմություն: Մշակութաբանական տեսություններ: Մշակույթի կառուցվածք և գործառույթներ: Հոգևոր մշակույթը նրա տարրերը: Մշակութային ժառանգորդում, նորարարություն, ավանդապահություն: Զանգվածային և էլիտար մշակույթ: Արևելք և Արևմուտք մշակութային առնչություններ: Մշակույթ և քաղաքակրթություն:

Նախնադարի մշակույթ և դիցաբանական աշխարհայացք: Արվեստի տեսակների առաջացումը:

Հին աշխարհի մշակույթը. Միջագետք, Հնդկաստան, Չինաստան, Եգիպտոս, Հայաստան: Կրոնա-դիցաբանական, կրոնա-փիլիսոփայական համակարգեր և արվեստ:

Միջնադարյան մշակույթ և գեղարվեստական ոճեր: Վերածննդի մշակույթ: Հումանիզմ և արվեստ: Մշակույթը 17-20-րդ դարերում: Դարաշրջաններ և գեղարվեստական ուղղություններ:

«Մշակութաբանություն» առարկայի դասընթացը նպատակ է հետապնդում ուսանողության մշակութաբանական զգացողության դաստիարակության գործում, ձևավորում նրանց մեջ մի նոր գիտակցություն, առանց որի անհնար է մարդկային կյանքը, մարդու գործունեությունը մշակույթից դուրս:

 

    7)           Քաղաքագիտություն 3 կրեդիտ, 90 ժամ

                 _________________________________

 

Քաղաքագիտության օբյեկտը և առարկան, մեթոդները, գործառույթները: Քաղաքագիտության և այլ հասարակագիտական առարկաների փոխհարաբերությունները: Քաղաքական ուսմունքների զարգացման հիմնական փուլերը (Անտիկ աշխարհ, միջնադար, նոր և նորագույն շրջան): Հայ քաղաքական մտքի ավանդույթներն, արմատները, սոցիոմշակութային հիմքերը: Արդի քաղաքագիտական դպրոցները:

Քաղաքագիտություն և քաղաքական իշխանություն: Քաղաքական իշխանության իրականացման մեխանիզմները, արդյունավետությունը և լեգիտիմությունը: Քաղաքական համակարգ: Քաղաքական ռեժիմ (վարչակարգ): Դեմոկրատիայի ժամանակակից տեսություններն ու մոդելները: Պետություն, գործառույթները, ձևերը: Պետական իշխանության մարմինները Հայաստանում: Իրավական և սոցիալական պետություն: Խորհրդարան և խորհրդարականություն: Կառավարման նախագահական, կիսանախագահական և խորհրդարանական ձևերի համեմատական վերլուծությունը:

Քաղաքական իշխանության սոցիալական սուբյեկտները:

Շահերի խմբեր, քաղաքական լիդերություն և քաղաքական լիդերներ, էլիտա: Ընտրություններ և ընտրական համակարգեր: ՀՀ ընտրական համակարգը: Քաղաքական կուսակցություններ և կուսակցական համակարգեր: Բազմակուսակցական համակարգի կայացումը Հայաստանում:

Քաղաքական գործընթացներ: Քաղաքական արդիականացում: Քաղաքական արդիականացման առանձնահատկությունները ՀՀ-ում: Քաղաքական կոնֆլիկտներ և դրանց լուծման ուղիները: Քաղաքական տեխնոլոգիաներ:

Համաշխարհային քաղաքական գործընթացներ և միջազգային հարաբերություններ: Արդի համաշխարհային հարաբերությունների աշխարհաքաղաքական վերլուծություն: Հայաստանի ազգային շահերը նոր աշխարհաքաղաքական իրավիճակում:

Քաղաքական գլոբալիստիկա. ընդհանուր բնութագիրը, համամարդկային հիմնահարցերի լուծման քաղաքական ուղիները: Քաղաքական կանխատեսում:

 

    8)            Իրավագիտություն 5 կրեդիտ, 150 ժամ

                  _________________________________

 

Պետությունն ու իրավունքը: Դրանց դերը հասարակության կյանքում: Պետության և իրավունքի ծագումը, էությունը, հատկանիշները, գործառույթները, կառուցակարգը, ձևերը:

Իրավունքի նորմերը և աղբյուրները: Նորմատիվային իրավական ակտերի հասկացությունը, տեսակները: Օրինականության հասկացությունը:

Հայաստանի Հանրապետության իրավունքի համակարգը: Իրավունքի ճյուղերը:

Սահմանադրական իրավունք: Պետության և անհատի փոխհարաբերության հիմքերը: Քաղաքացիների իրավական վիճակի սկզբունքները: Պետական մարմինների համակարգը և տեսակները:

Քաղաքացիական իրավունք: Քաղաքացիական իրավահարաբերություն: Իրավաբանական անձինք, դրանց տեսակները, և կազմավորման առանձնահատկությունները: Անձնական ոչ գույքային բարիքները: Սեփականության իրավունք: Գրավի իրավունք: Գործարքներ և ներկայացուցչություն: Հայցային վաղեմություն: Պարտավորություններ: Պայմանագիր:

Հեղինակային իրավունք: Բույսերի նոր սորտերի և կենդանիների նոր ցեղերի նկատմամբ իրավունքների պահպանություն: Ժառանգական իրավունք:

Աշխատանքային իրավունք: Աշխատանքային պայմանագրեր: Աշխատանքային վեճեր:

Վարչական իրավունք: Պետական կառավարման մարմինների համակարգը և տեսակները:

Քրեական իրավունք: Հանցագործության հասկացությունը և դրա տեսակները: Քրեական պատասխանատվության հիմքը: Քրեական պատիժը և պատժի տեսակները:

Հողային իրավունք: ՀՀ Հողային օրենսդրությունը: Հողային վեճերի լուծումը:

Իրավակարգի պահպանության և հանցավորության դեմ պայքարող մարմինների խնդիրներն ու համակարգը: ՀՀ դատական համակարգը: Դատախազության մարմինների համակարգը: ՀՀ ոստիկանության մարմինները: Արդարադատությունը դրա խնդիրները:

Քաղաքացիական դատավարության իրավունքը: Քրեական դատավարության իրավունքը: Ապացույցներ, իրեղեն ապացույցներ: Դատավարական հարկադրանքի միջոցները: Ձերբակալում: Խափանման միջոցներ: Բերման ենթարկելը:

Միջազգային իրավունք: Միջազգային իրավունքի սկզբունքները և սուբյեկտները: Միջազգային պայմանագրեր: Միջազգային իրավունքի աղբյուրները:

 

    9)        Տնտեսագիտական սոցիոլոգիա 3 կրեդիտ, 90 ժամ

              _________________________________________

 

Դասընթացը ընդգրկում է հետևյալ թեմաները`

սոցիոլոգիան որպես գիտություն, ուսումնասիրության առարկան, օբյեկտը, խնդիրները, գործառույթները: Սոցիոլոգիայի զարգացման փուլերը և դպրոցները,

ուսումնասիրության մեթոդները: Ընտրանք: Փաստաթղթերի վերլուծություն, դիտում, հարցում: Հետազոտության արդյունքների վերլուծություն,

տնտեսական մոտիվացիա և ռացիոնալիզմի տիպեր: Պահանջմունքների դասակարգման Ա. Մասլոուի սանդղակի բնութագրությունը,

աշխատաշուկայի ձևավորումը և զարգացումը սոցիոլոգիայում: Գործազրկության ձևերը և դրա սոցիալ-հոգեբանական հետևանքները,

տնտեսական ադապտացիա, դրա ձևերը և էտապները: Ադապտացիայի ղեկավարման օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները,

աշխատանքային կոնֆլիկտներ: Կոնֆլիկտների ծագման պատճառները, ձևերը և լուծման ուղիները,

սոցիալ-տնտեսական շերտավորում, դրա պատճառները, չափանիշները, ձևերը,

գործարարության հիմնախնդիրները, զարգացման պատմական տիպերը: Գործարարի սոցիալ-հոգեբանական կերպարի բնութագրությունը,

մարդը տնտեսական գաղափարախոսության համակարգում: Տնտեսական գաղափարախոսության ձևերը,

փող, ֆինանսներ, բորսա, հարկեր: Դրանց սոցիալ-հոգեբանական տեսանկյունները:

 

    10)         Տնտեսագիտության տեսություն 10 կրեդիտ, 300 ժամ

                _____________________________________________

 

Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները:

Տնտեսագիտության տեսության առարկան, գործառույթները և մեթոդները: Տնտեսագիտության տեսության զարգացման հիմնական փուլերը: Տնտեսական մտածելակերպի հիմնական սկզբունքները: Բարիքը և նրա դասակարգումը: Պահանջմունքներ: Ռեսուրսներ և արտադրության գործոններ: Տնտեսական ընտրություն: Տնտեսական հարաբերություններ: Սեփականություն և տնտեսվարում: Տնտեսական համակարգերը, դրանց տիպերը և մոդելները: Արտադրական հնարավորությունների կոր: Տնտեսական արդյունավետություն: Տնտեսական ռազմավարություն և տնտեսական քաղաքականություն:

Միկրոտնտեսագիտություն: Շուկա: Առաջարկի օրենք, պահանջարկի օրենք: Անհատական և շուկայական պահանջարկ, առաջարկ հավասարակշռված գին: Սպառողի և արտադրողի վարքագծերի տեսությունները: Պահանջարկի գործոնները: Եկամտի էֆեկտ և փոխարինման էֆեկտ: Առաձգականություն: Առաջարկը և նրա գործոնները: Սահմանային արտադրողականության անկման օրենքը: Մասշտաբի էֆեկտ: Գնի էությունը, գործառույթները և համակարգը, գնային խտրականություն: Մրցակցությունը և նրա տեսակները: Մենաշնորհ, բնական մենաշնորհ, օլիգոպոլիա, մենաշնորհային մրցակցություն, մուտքի և ելքի արգելքները ճյուղում, համեմատական առավելություն: ձեռնարկության հասկացությունը, արտադրության համակենտրոնացումը և կենտրոնացումը, դեվիրսիֆիկացիա: Արտադրական գործառույթ: Արտադրության գործոնների շուկաներ: Ծախսերը և դրանց տեսակները (հաստատուն, փոփոխուն, հաշվապահական, տնտեսական, սահմանային ծախքեր, այլընտրանքային ծախքեր): Հաշվապահական և տնտեսական շահույթ: Հասույթի և ծախքերի միջին և սահմանային մեծությունները, արդյունավետություն, փոխհատուցում արտադրության մասշտաբից /նվազող, անփոփոխ, աճող/: Ձեռներեցության տնտեսական բնույթը, գործառույթները և ակտիվացման պայմանները, տնտեսական ռիսկ:

Աշխատանքի շուկա: Աշխատանքի առաջարկը և պահանջարկը: Աշխատավարձ և զբաղվածություն, բյուջետային սահմանափակում, անտարբերության կոր: Կապիտալի շուկա: Տոկոսադրույք և ինվեստիցիա: Հողի շուկա: Ռենտա: Ընդհանուր հավասարակշռություն և բարեկեցություն: Եկամուտների բաշխումը: Անհավասարություն: Պետության դերը:

Մակրոտնտեսագիտություն: Ազգային տնտեսությունը որպես ամբողջություն: Մակրոտնտեսական ցուցանիշներ: Համախառն ներքին արդյունք, նրա չափման եղանակները: Ազգային եկամուտ: Տնօրինվող անձնական եկամուտ: Գների ինդեքսները: Ազգային հարստություն, նրա կառուցվածքը: Համախառն ներքին արդյունքի դինամիկան ՀՀ-ում: Ազգային տնտեսության ճյուղային և բաժանմունքային կառուցվածքներ: Ամբողջական պահանջարկ և ամբողջական առաջարկ, դրանց հավասարակշռություն (AD-AS մոդելը): Սպառում, խնայողություն, դրանց միջին և սահմանային հակումները, գործառույթները: Խնայողություն և ինվեստիցիա: Մակրոտնտեսական հավասարակշռություն և իրական տոկոսադրույք (IS-LM մոդելը): Մուլտիպլիկատորի էֆեկտը: Գործազրկությունը և նրա ձևերը: Ինֆլյացիան և նրա տեսակները: Տնտեսական պարբերաշրջանները: Տնտեսական աճը և տնտեսական զարգացումը: Տնտեսական աճի մոդելը: Պետական ծախսեր և հարկեր: Փողի էությունը, փողի շուկա, փողի պահանջարկը և առաջարկը, դրամաշրջանառություն, փողի տեսությունները: Պետական բյուջե, նրա դեֆիցիտը և ավելցուկը, արժույթի ֆիքսված և լողացող կուրս: Բանկային համակարգ: Դրամավարկային քաղաքականություն: Միջազգային տնտեսական հարաբերություններ: Արտաքին առևտուր և արտաքին քաղաքականություն: Վճարային հաշվեկշիռ: Տարադրամի կուրսը:

Անցումային շրջանի հիմնական գծերը և առանձնահատկությունները ՀՀ-ում: Սեփականաշնորհում: Բաշխումը և եկամուտները: Տնտեսության կառուցվածքային տեղաշարժերը: Սոցիալական ոլորտի վերափոխումները: Բաց տնտեսության ձևավորումը:

 

    11)          Փիլիսոփայություն 4 կրեդիտ, 120 ժամ

                 __________________________________

                 

Փիլիսոփայություն առարկան: Փիլիսոփայության ձևավորումը հետազոտության ոլորտները, աշխարհայացքային հիմնախնդիրները: Փիլիսոփայական գիտելիքների կառուցվածքը: Փիլիսոփայության տեղը և դերը գիտության և մշակույթի ոլորտում:

Փիլիսոփայության զարգացման հիմնական փուլերը: Անտիկ Հունաստանի, միջին դարերի, հայոց քրիստոնեական ջատագովական, նոր և նորագույն ժամանակաշրջանի փիլիսոփայական միտքը:

ՈՒսմունք կեցության մասին: Տարածությունը, ժամանակը, շարժումը կեցության դրսևորման եղանակ: Շարժման, ժամանակի, տարածության վերաբերյալ դասական և հարաբերականության տեսությունները: Շարժում և զարգացում: Դետերմինիզմ և ինդետերմինիզմ: Օրենք և օրինաչափություն:

Գիտակցություն: Նյութականը և իդեալականը: Գիտակցականը և անգիտակցականը: Լեզու և մտածողություն:

Ճանաչողություն: Առօրեական, գիտական, կրոնական, փիլիսոփայական ճանաչողություն: Գիտելիք և հավատ: Ըմբռնում և բացատրություն: Իմացության զգայական և ռացիոնալ աստիճանները: Ստեղծագործության, բանավեճի, փաստարկման, ինտուիցիայի դերը կենսաբանական հետազոտություններում:

Ճշմարտության հիմնախնդիրը: Ճշմարտության կոնկրետությունը, բացարձակությունը, օբյեկտիվությունը, հարաբերականությունը: Ճշմարտության չափանիշները:

Գիտական ճանաչողության կառուցվածքը: Գիտական իմացության էմպիրիկ և տեսական մակարդակները: Գիտական հետազոտության մեթոդները: Գիտության դերի արժեքավորումները փիլիսոփայության մեջ: Գիտատեխնիկական հեղափոխություն:

Մարդու կեցության իմաստը: Մարդը սոցիալական միջավայրի արդյունք, կենսաբանական, հոգեկան նախահիմքերի ամբողջություն: Ազատություն և պատասխանատվություն: Բարոյականություն, արդարություն, իրավունք: Բարոյական արժեք: Գեղագիտական և կրոնական արժեքներ: Խղճի ազատություն:

Բնություն և հասարակություն: Հասարակության դասային շերտավորման հիմքերը: Քաղաքացիական հասարակություն և պետություն: Ազատություն և անհրաժեշտություն: Հասարակության զարգացման օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները: Սոցիալական հեղափոխություն:

Փիլիսոփայության հիմնական ուղղությունները և դպրոցները: 20-րդ դարի փիլիսոփայական հիմնական հոսանքները:

Կենսաբանության և էկոլոգիայի փիլիսոփայական հիմնախնդիրները: Էկոլոգիան և քաղաքականությունը: Էկոլոգիական աղետ: Բնապահպանական շարժումներ:

 

ԸՆՏՐՈՎԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ

 

Կրոնի պատմություն

    ԸԲ.                ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ

                               ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ

 

    12)                      Հանրապետական բաղադրիչ

 

Կենսագործունեության անվտանգություն 3 կրեդիտ, 90 ժամ)

____________________________________________________

 

Ներածություն: «Կենսագործունեության անվտանգություն» առարկայի դերը, նպատակն ու խնդիրները: «Մարդ-մեքենա-միջավայր» համակարգը: Վտանգավոր և վնասակար արտադրական գործոնների բնութագիրը և առողջ ու անվտանգ աշխատանքային պայմանների ստեղծման հիմնական ուղիները: Կենսագործունեության անվտանգության միջոցառումների ներդրման տնտեսական արդյունավետության որոշումը: «Կենսագործունեության անվտանգության» բնագավառին վերաբերող նորմատիվաիրավական փաստաթղթերը, հիմնական օրենսդրական ակտերը, աշխատանքային, քաղաքացիական և քրեական օրենսգրքերը: «Կենսագործունեության անվտանգություն» ծառայության կառուցվածքը և խնդիրները, ղեկավարների և մասնագետների իրավունքներն ու պարտականություններն այս բնագավառում: Արտադրական վնասվածության և մասնագիտական հիվանդությունների ուսումնասիրման մեթոդները, տնտեսական հետևանքները և գնահատման եղանակները: Կենսագործունեության անվտանգության միջոցառումների պլանավորումը և ֆինանսավորումը: Աշխատատեղերի օդերևութաբանական և միկրոկլիմայական պարամետրերի նորմավորման սկզբունքները և նորմաները, չափման և հսկման միջոցներն ու եղանակները: Արտադրական աղմուկ, վիբրացիա և վնասակար ճառագայթումներ: Դրանցից պաշտպանվելու եղանակները, չափման և հսկման միջոցները: Էլեկտրահարվածից պաշտպանվելու կազմակերպչական միջոցառումներն ու տեխնիկական միջոցները: Ամպրոպապաշտպանություն: Հրդեհ, հրդեհների սոցիալ-տնտեսական հետևանքները: Շենքերի և շինությունների հրակայունությունը, դրա բարձրացման եղանակները: Կրակմարիչ տեխնիկա: Տեսակները, կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը: Հակահրդեհային ահազանգում և ջրամատակարարում: Հրդեհի ժամանակ մարդկանց էվակուացիայի, նյութական միջոցների հեռացման և պահպանման կարգը:

 

    13)    Քաղաքացիական պաշտպանություն և  արտակարգ իրավիճակների

           ____________________________________________________

                      անվտանգություն 5 կրեդիտ, 150 ժամ

                      ________________________________

 

Ներածություն: Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության համակարգ, խնդիրներն ու նշանակությունը: Քաղաքացիական պաշտպանության կառուցվածքն ու կազմավորումները: Արտակարգ իրավիճակներ, դրանց դասակարգումը, բնութագրերը և կանխարգելման ուղիները: Ռադիացիան և քիմիական վարակման օջախներ: Տեղանքի ռադիոակտիվ վարակում, ռադիոակտիվ վարակվածության աղբյուրները և ռադիոակտիվ ճառագայթման չափման միավորները: Մարտական թունավոր քիմիական նյութերի դասակարգումը, բնութագիրը, ներգործության ձևերը և դրանցից պաշտպանվելու եղանակները: Ռադիացիոն և քիմիական իրադրության գնահատման մեթոդները: Դոզաչափական և քիմիական հետախուզության սարքերի տեսակները, կառուցվածքը և աշխատանքի սկզբունքները: Բնակչության պաշտպանության կազմակերպումը արտակարգ և պատերազմական իրավիճակներում: Ապաստարաններ, հակառադիացիոն և պարզագույն թաքստոցները: Անհատական պաշտպանական միջոցների տեսակները, դրանց պահպանման, բաշխման և օգտագործման կարգը: Արտակարգ իրավիճակների ռիսկի գնահատումը: Ռիսկի կվանտիֆիկացիան, անհատական ռիսկի ուսումնասիրման և գնահատման մեթոդները: Արտակարգ և պատերազմական իրավիճակներում գյուղատնտեսական օբյեկտների գործունեության կայունության ապահովման հիմնական ուղղություններն ու մեթոդները: Արտակարգ և պատերազմական իրավիճակներում փրկարարական և անհետաձգելի վթարային վերականգնողական աշխատանքների կազմակերպումն ու անցկացումը: Գյուղատնտեսության վարումը ռադիոակտիվ աղտոտվածության պայմաններում:

 

14) Ագրոէկոլոգիա և շրջակա միջավայրի պահպանություն 3 կրեդիտ, 90 ժամ

_______________________________________________________________

 

Կենսոլորտը և մարդը: Էկոհամակարգեր, օրգանիզմները և միջավայրի փոխհարաբերությունները: Ագրոէկոհամակարգերը և դրանց գործելակերպը տեխնոգենեզիսի պայմաններում: Շրջակա միջավայրի գլոբալ հիմնախնդիրները: Բանական ռեսուրսների արդյունավետ օգտագործման և բնության պահպանության էկոլոգիական սկզբունքները: Միջազգային համագործակցությունը և շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրները: Մթնոլորտի օդի, ջրի, հողերի, բուսական ու կենդանական աշխարհի պահպանությունը և դրանց արդյունավետ օգտագործումը: Քիմիացման էկոլոգիական հիմնախնդիրները: Բույսերի պաշտպանության կենսաբանական պայքարը և շրջակա միջավայրը: Երկրագործության ավանդական և այլընտրանքային համակարգերը: Կենսաբազմազանությունը և էկոհամակարգերի կայունությունը: Էկոլոգիական տեսակետից անվտանգ գյուղատնտեսական մթերքների արտադրության տեխնոլոգիաները: Կայուն էկոհամակարգերի ստեղծման սկզբունքները: Ռեսուրսախնայողական տեխնոլոգիաները գյուղատնտեսության մեջ: Ագրոէկոլոգիական մոնիթորինգ, տարածքների էկոլոգիական վիճակի գնահատումը: Էկոլոգիական քաղաքականությունը և գյուղատնտեսության էկոլոգիացման հիմնախնդիրները:

 

    15)        Բարձրագույն մաթեմատիկա 11 կրեդիտ, 330 ժամ

               _________________________________________

 

Անալիտիկ երկրաչափություն: Կոորդինատների մեթոդ: Հիմնական խնդիրները հարթության վրա: ՈՒղղի հավասարման տարբեր տեսքերը հարթության վրա: Երկու ուղիղների կազմած անկյունը: Երկրորդ կարգի կորեր:

Գծային հանրահաշիվ: Որոշիչներ և նրանց հատկությունները: Գործողություններ մատրիցների հետ: Հակադարձ մատրից: n անհայտով n գծային հավասարումների համասեռ և ոչ համասեռ համակարգեր: Կրամերի կանոնը: n անհայտով m գծային հավասարումների համակարգեր: Գաուսի մեթոդը: Մատրիցի ռանգը: Կոմպլեքս թվեր: n չափանի վեկտորական և էվկլիդյան տարածություններ: n չափանի վեկտորների սիստեմի գծային կախվածությունը և անկախությունը: Բազիս: Վեկտորների սիստեմի ռանգը: Գծային ձևափոխություններ և նրանց մատրիցը: Անցում մի բազիսից մյուսին: Մատրիցի սեփական արժեք և սեփական վեկտոր: Նրանց հատկությունները: Քառակուսային ձևեր: Քառակուսային ձևի բերումը կանոնական տեսքի:

Մաթեմատիկական անալիզ: Թվային հաջորդականություններ: Անվերջ փոքր և անվերջ մեծ հաջորդականություններ և նրանց հատկությունները: Զուգամետ հաջորդականությունների հատկությունները: Մոնոտոն հաջորդականություններ: «e» թիվը: Մեկ փոփոխականի ֆունկցիա: Ֆունկցիայի սահմանը և անընդհատությունը: Երկու նշանավոր սահմաններ: Անընդհատ ֆունկցիայի հատկությունները: Ֆունկցիայի ածանցյալը և նրա երկրաչափական իմաստը: Ֆունկցիայի դիֆերենցիալը: Բարձր կարգի ածանցյալներ և դիֆերենցիալներ: Դիֆերենցիալ հաշվի հիմնական թեորեմները: Անորոշությունների բացումը: Ֆունկցիայի հետազոտումը դիֆերենցիալ հաշվի մեթոդներով և գրաֆիկի կառուցումը: Մի քանի փոփոխականների ֆունկցիաներ: Հիմնական հասկացողություններ, սահմանը և անընդհատությունը, մասնակի ածանցյալներ, դիֆերենցիալ: Ածանցյալ ըստ ուղղության: Գրադիենտ: Ֆունկցիայի էքստրեմումները: Նվազագույն քառակուսիների մեթոդը: Անորոշ ինտեգրալ: Անորոշ ինտեգրալի հաշվման եղանակները: Ռացիոնալ կոտորակների, իռացիոնալ և եռանկյունաչափական արտահայտությունների ինտեգրումը: Որոշյալ ինտեգրալ և նրա հատկությունները: Նյուտոն-Լայբնիցի բանաձևը: Որոշյալ ինտեգրալի հաշվման եղանակները: Անիսկական ինտեգրալներ: Որոշյալ ինտեգրալի կիրառությունները: Սովորական դիֆերենցիալ հավասարումներ: Անջատվող փոփոխականներով, համասեռ և համասեռի բերվող հավասարումներ: Առաջին կարգի գծային և գծայինի բերվող հավասարումներ: Երկրորդ կարգի գծային հաստատուն գործակիցներով համասեռ և ոչ համասեռ հավասարումներ: Թվային շարքեր: Շարքի զուգամիտությունը և տարամիտությունը: Դրական անդամներով շարքերի զուգամիտության հայտանիշները: Նշանափոխ շարքեր: Կամայական անդամներով շարքերի զուգամտությունը: Բացարձակ և պայմանական զուգամետ շարքեր: Ֆունկցիոնալ շարքեր: Աստիճանային շարքեր: Թեյլորի և Մակլորենի շարքեր:

 

    16)           Ինֆորմատիկա 6 կրեդիտ, 180 ժամ

                  _____________________________

 

Դասընթացի առարկան, խնդիրները, ինֆորմատիկայի դերը, համակարգիչների տեսական հիմունքները:

Համակարգիչների ստեղծման ու զարգացման փուլերը: Ֆունկցիոնալ սարքերի տրամաբանական ֆունկցիաները, սարքի տրամաբանական սխեման: Տրամաբանական դիզյունկցիա, կոնյունկցիա և բացասում գործողությունները:

Համակարգիչների տեխնիկական ապահովումը, ներքին և արտաքին սարքեր, պրոցեսոր:

Ինֆորմատիկայի մուտքագրման, ելքավորման և հաղորդման սարքեր:

Համակարգային ծրագրեր` օպերացիոն համակարգեր, ծրագրեր, թաղանթներ, դրայվերներ և ուտիլիտներ: Գործիքային ծրագրային ապահովումը որպես ծրագրավորման համակարգ, ծրագրավորման լեզվի և միջավայրի համակարգը և ստանդարտ գործառույթների գրադարանը:

Ալգորիթմացում: Ալգորիթմացումը, խնդիրների լուծման ալգորիթմների կառուցման մեթոդները: Ալգորիթմի հատկությունները:

Հաշվողական գործընթացների տեսակները, ալգորիթմի նկարագրման եղանակները, ալգորիթմի որակի որոշման եղանակները, ալգորիթմի մշակման փուլերը և կարգը:

Ծրագրավորում: Ծրագրավորումը որպես ինֆորմատիկայի ճյուղ, ծրագրեր կազմելու մեթոդներն ու ձևերը: Ծրագրավորման լեզուների դասակարգումը, ծրագրերի մշակումը և կատարման փուլերը:

Համակարգչային համակարգեր և ցանցեր: Համակարգչային ցանցերը և դրանց տիպերը:

 

    17)          Վիճակագրություն 10 կրեդիտ, 300 ժամ

                 __________________________________

 

Դասընթացը բաղկացած է երկու բաժիններից: Առաջին բաժնում արտացոլված են «Վիճակագրության ընդհանուր տեսության», իսկ երկրորդ բաժնում` «Սոցիալ-տնտեսական վիճակագրության» հիմնահարցերը:

«Վիճակագրության ընդհանուր տեսության» մեջ տրվում է գիտության առարկայի սահմանումը, մեթոդը, խնդիրները, ուսումնասիրվում է վիճակագրական տվյալների դիտարկման, ամփոփման և խմբավորման մեթոդաբանությունը, միջին մեծությունները ու վարիացիայի ցուցանիշները, փոխկապակցությունները, սոցիալ-տնտեսական երևույթների դինամիկան:

«Սոցիալ տնտեսական վիճակագրության» մեջ առանձնակի ուշադրության են արժանացել գների, ֆինանսների, պետ բյուջեի և բանկերի, ապահովագրության, վարկի և դրամաշրջանառության, արտադրության և շրջանառության ծախքերի վիճակագրության, ազգային հաշիվների համակարգի, մակրոտնտեսական ցուցանիշների վիճակագրության, վճարային և առևտրային հաշվեկշիռների, ապրանքաշրջանառության (մեծածախ, մանրածախ, համախառն և զուտ) վիճակագրության ցուցանիշներին վերաբերող բաժինները: Ժողովրդագրության, բնակչության, աշխատաշուկայի տնտեսության առանձին ճյուղերի արտադրանքի, մասնավորապես գյուղատնտեսության արտադրանքի հաշվառման, բուսաբուծության և անասնաբուծության ճյուղերի արտադրանքների, միջազգային համադրումների, աշխատանքի, աշխատավարձի և արտադրողականության, բնակչության կենսամակարդակի:

 

    18)             Էկոնոմետրիկա 5 կրեդիտ, 150 ժամ

                    ______________________________

 

Դասընթացի հիմնական թեմաներն են` էկոնոմետրիկ մոդելավորման հիմնական ասպեկտները, էտապները և հիմնահարցերը: Զույգային ռեգրեսիա և կոռելյացիա, բազմակի ռեգրեսիա և կոռելյացիա, փոքր քառակուսիների մեթոդը, կոռելյացիայի բազմակի և մասնակի գործակիցները, դետերմինացիայի բազմակի գործակիցը ժամանակային շարքերը էկոնոմետրիկ հետազոտություններում, տրենդային /միտումի/, պարբերական բաղադրիչի և սեզոնայնության բացահայտումը, ժամանակային շարքերի մոդելների հիման վրա կանխատեսման իրականացումը: Վիճակագրական տվյալների վերլուծության և ընդհանրացման հիմնախնդիրները, ավտոկոռելյացիա, Դարվին Վոթսոնի չափանիշը:

 

    19)        Ռեգիոնալ երկրագործություն 5 կրեդիտ, 150 ժամ

               ___________________________________________

 

Հողերի ծագումը, կարգաբանումը, ՀՀ տարածված բնահողային գոտիների բնութագրումը: Բնական գործոնների փոփոխությունը ըստ ուղղաձիգ գոտիականության:

Հողը, դրա բերրիությունը, տեսակները, բարձրացման ուղիները:

Բույսի կյանքի գործոնները, պայմանները, կանոնավորումը երկրագործության մեջ: Երկրագործության օրենքները:

Մոլախոտային բուսականությունը և դրա դեմ պայքարի միջոցառումները: Մոլախոտերի դեմ պայքարի միջոցառումները, հաշվառման մեթոդները, կենսաբանական խմբերը, դասակարգումը:

Հողի մշակումը, խնդիրները: Հողի մշակման համակարգերը տարբեր գյուղատնտեսական գոտիներում:

Ցանքաշրջանառությունների գիտական հիմնավորումը, դասակարգումը և դրանց ագրոտեխնիկական և տնտեսակազմակերպչական դերը տարբեր գյուղատնտեսական գոտիներում:

Երկրագործության համակարգերը և դրանց ժամանակակից բաղկացուցիչ մասերը:

 

    20)         Ռեգիոնալ անասնապահություն 4 կրեդիտ, 120 ժամ

                ___________________________________________

 

Անասնապահությունը որպես ժողովրդական տնտեսության առաջատար ճյուղ, վարման համակարգը, նախապայմանները և հիմնախնդիրները: Ռեգիոնալ անասնապահության կողմնորոշիչները:

Գյուղատնտեսական կենդանիների տնտեսական հատկանիշները, ցեղագոյացման գործոնները, ցեղերի դասակարգումը և կատարելագործման ու շրջայնացման խնդիրները:

Կենդանիների համակազմվածքը, աճի ու զարգացման օրինաչափությունները, հաշվառման մեթոդները: Նախիրների և հոտերի սերնդատվությունը, վերարտադրությունը և մթերատվությունը:

Բուծման հիմունքները սելեկցիոն տոհմային պլան: Կենդանիների կերակրման հիմունքները: Կերերի դասակարգումը, դրանց սննդարարության համալիր գնահատումը: Նորմավորված կերակրման խնդիրները: Անասնապահության կերի բազայի ամրապնդման ուղիները: Տավարաբուծության, ոչխարաբուծության, խոզաբուծության, թռչնաբուծության և մասնավոր անասնաբուծության այլ ճյուղի արտադրատեխնոլոգիական խնդիրները: Անասնաբուժական համակարգի, սպասարկող այլ ծառայությունների և անասնաբուծական մթերքների ու հումք վերամշակող ձեռնարկությունների ներդաշնակվածությունը ճյուղին:

 

21) Տնտեսամաթեմատիկական մեթոդներ և մոդելավորում 5 կրեդիտ, 150 ժամ

_______________________________________________________________

 

Ներածություն: Դասընթացի առարկան, խնդիրները և նպատակը: Մոդելավորման հիմնական ուղղությունները:

Գծային ծրագրավորման հիմնական խնդիրները (ԳԾԽ), նրա ստանդարտ և կանոնական ձևերը: Գծային ծրագրավորմանը բերվող խնդիրների օրինակներ: ԳԾԽ-ի լուծման երկրաչափական և սիմպլեքս եղանակները: Երկակի խնդիրների կազմումը, նրանց տնտեսագիտական մեկնաբանությունները: Գծային ծրագրավորման տրանսպորտային խնդրի ձևակերպումը և լուծման մեթոդները: Ոչ գծային ծրագրավորման խնդիրների օրինակներ:

Արտադրական ֆունկցիաներ, նրանց տեսակները: Էկոնոմիկո-մաթեմատիկական մոդելների դասակարգումը, օպտիմալության չափանիշի ընտրությունը, փոփոխականների և սահմանափակումների համակարգը:

Էկոնոմիկո-մաթեմատիկական մոդելավորումը անասնաբուծության մեջ: Կերային ռացիոնի, հոտի օպտիմալ կազմի որոշման, կերերի օպտիմալ օգտագործման խնդիրների մոդելավորումը:

Տնտեսագիտական պրոցեսների մոդելավորումը բուսաբուծության մեջ: Ցանքատարածությունների օպտիմալ կառուցվածքի, ցանքաշրջանառության օպտիմալ տարբերակի որոշման խնդիրների մաթեմատիկական մոդելների մշակումը: Արտադրության օպտիմալ մասնագիտացման և տեղաբաշխման խնդիրների մոդելավորումը:

Մեքենա-տրակտորային հավաքակայանի օպտիմալ կազմի որոշման, օպտիմալ համալրման և օպտիմալ օգտագործման խնդիրների առանձնահատկությունները և մոդելավորումը:

Մոդելավորման հեռանկարային ուղղությունները:

 

    22)    ՀՀ Արտադրողական ուժերի տեղաբաշխումը 5 կրեդիտ, 150 ժամ

           _____________________________________________________

 

Արտադրողական ուժերի տեղաբաշխման տեսական հիմունքները: Էությունը, բովանդակությունը, նշանակությունը, հիմնական հասկացություններն ու տերմինաբանությունը: Խնդիրները:

Տարածքային բնատնտեսական ռեսուրսների գնահատումը, բնակչության տարաբնակեցման, ճյուղերի տեղաբաշխման, տարածքային տեսական կապերի, հաղորդակցման համակարգերի, ապրանքային շղթաների ծավալների և վեկտորական ուղղվածության վիճակի և օրինաչափությունների գնահատումը:

ՀՀ բնատնտեսական ռեսուրսները, նրանց դասակարգումը: Սպառվող և անսպառ, վերարտադրվող և չվերարտադրվող ռեսուրսներ:

Ռեսուրսների գնահատման մեթոդիկան, ցուցանիշները: ՀՀ ջերմաէներգետիկայի, հանածոների, շինանյութերի, արդյունաբերական և երկրաբանական պաշարները: Ագրոէներգետիկան: Տեղաշարժը 20-րդ և պաշարները 21-րդ դարում: Սեփականաշնորհման, պատերազմի, երկրաշարժի տնտեսական հետևանքները: Տնտեսական կապերի վերաիմաստավորումը: Արտադրողական ուժերի տեղաբաշխման տեսական հիմունքները: ՀՀ վարչատարածքային և գյուղատնտեսական շրջանացում: Մարզերի և գյուղատնտեսական գոտիների տնտեսական կապերը: ՈՒժեղ և թույլ կողմերը, հնարավորությունները, արգելքները: Մարզերի ռեսուրսների ներկայացում:

Բնակչության և աշխատանքային ռեսուրսների տեղաբաշխումը, ՀՀ ժողտնտեսության ճյուղային կառուցվածքը, միջճյուղային կապերը, հաղորդակցման ուղիները, արդյունաբերական ճյուղերի և հումքային բազաների տեղաբաշխումը:

Գյուղատնտեսական արտադրանքների տեղաբաշխման կառուցվածքային տեղաշարժերի տնտեսական հետևանքները: Ջրասպառում և ջրային ռեսուրսների տեղաբաշխում, հեռանկարի ռազմավարությունը: Գազաէներգամատակարարում, ռադիո-հեռուստատեսային և ինտերնետ կապ:

Ժողովրդական սպառման ապրանքներ արտադրող ճյուղերի տեղաբաշխումը: Ենթակառուցվածքային ճյուղերի տեղաբաշխումը: Արտաքին տնտեսական կապեր: Տնտեսության գլոբալիզացիան, ազգային ռեսուրսների պահպանումը և համատեղ օգտագործումը, հաղորդակցման արտաքին ուղիների գնահատումը, պետության և շուկայի դերը:

 

23)  ՀՀ Հողային պաշարների գնահատում և օգտագործում 3 կրեդիտ, 90 ժամ

______________________________________________________________

 

Ներածություն: Առարկայի կապը այլ գիտությունների հետ: Նրա ուսումնասիրման առարկան ու խնդիրները` կապված հողային պաշարների բացահայտման, գնահատման և օգտագործման հետ: Հողի տեղը և դերը հասարակական արտադրությունում: ՀՀ հողային ֆոնդը և նրա կառուցվածքը: Հողային ֆոնդը ըստ հողատեսքերի, հողօգտագործողների, գյուղատնտեսական գոտիների և վարչատարածքային տեղաբաշխման: Հողային ռեսուրսների հաշվառումը ըստ կարգերի: Հողային պաշարների բացահայտման մեթոդիկան և կազմակերպումը: Կանխատեսումների փուլերը` կախված տարածքի մեծությունից ու հեռանկարային ժամկետից: Կանխատեսումների համար անհրաժեշտ նյութերի հավաքագրումը, համակարգումը, դասակարգումը և վերլուծությունը:

Հողային կադաստր հասկացողությունը և նրա բովանդակությունը: Այն կազմելու կարգը, արդյունքների օգտագործման բնագավառները: Հողային ֆոնդը որպես կադաստրի հիմնական օբյեկտ: Հողերի քարտեզագրումը, հաշվառումը և գրանցումը: Հողի որակական գնահատումը (բոնիտիրովկա): ՀՀ տարածքի հողագնահատման կադաստրային շրջանցում: Նրա նշանակությունը հողի գնի որոշման և հարկման համար: Հողերի տնտեսական գնահատումը որպես կադաստրի բաղկացուցիչ մաս:

Հողերի արդյունավետ օգտագործման ուղղությունների հիմնական գործոնները, նորմատիվային բազայի մեթոդի ընտրությունը: Կանխատեսումների հավաստիության գնահատման աստիճանի մեթոդները: Հողային պաշարների բացահայտումը և օգտագործումը: Հողատարածքների պահանջարկի որոշումը գյուղատնտեսության, քաղաքաշինության, արդյունաբերության, տրանսպորտի և այլ ոչ գյուղատնտեսական նշանակության կարիքների համար: ՀՀ հողային ֆոնդի օգտագործման արդյունավետության բարձրացման ուղիները: Հողերի համակարգված դիտարկումները (մոնիթորինգ):

 

24)  ՀՀ ջրային պաշարների համալիր օգտագործում և պահպանում 3 կրեդիտ,

______________________________________________________________

                            90 ժամ

                            ______

 

Ներածություն: ՀՀ ջրային պաշարների բնութագրումը: Ջրային պաշարների օգտագործման պլանավորում: Ջրային համալիրներ: ՋՏՀ-ի հիմնական մասնակիցները: Ջրային պաշարների համալիր օգտագործման ջրատնտեսական հաշվարկներ: Ջրային պաշարների համալիր օգտագործման օբյեկտների տնտեսական հիմնավորում: ՀՀ ջրային ռեսուրսների պահպանումը աղտոտումից և սակավացումից: Ջրատնտեսական շինարարության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

 

    25)         Ագրոօդերևութաբանություն  3 կրեդիտ, 90 ժամ

                _________________________________________

 

Արեգակնային ճառագայթարձակումը և նրա օգտագործման արդյունավետությունը, հողի և օդի ջերմային և ջրային ռեժիմները, եղանակը և նրա կանխատեսումը, գյուղատնտեսության համար վտանգավոր երևույթները և պայքարը նրանց դեմ, կլիման և նրա գնահատումը, ագրոօդերևութաբանական դիտումները և կանխատեսումները, գյուղատնտեսական արտադրությունում ագրոօդերևութաբանական տեղեկատվության օգտագործումը:

 

--------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
04.03.2010
N 81-Ն
Հրաման