Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇ ...

 

 

110.0081.270410

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»        04            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11010197

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

4 մարտի 2010 թվականի N 81-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(10-րդ մաս)

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2010 թվականի մարտի 4-ի

81-Ն հրամանի

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

Մասնագիտությունը` 311103 «Ագրոպարենային համակարգի հաշվապահական

հաշվառում և աուդիտ»

 

Որակավորման աստիճանը` Տնտեսագիտության բակալավր

________________________

                                անվանումը

 

1. 311103 «Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ»

_________________________________________________________________

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

2. 311103 «Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ»

_________________________________________________________________

մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. օգոստոսի 30-ի թ. 1038-Ն որոշմամբ:

3. Շրջանավարտի որակավորումը` Տնտեսագիտության բակալավր

________________________

                                   որակավորում աստիճան

311103 «Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությամբ տնտեսագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական

_________________________

                   որակավորման աստիճան

ծրագրի յուրացման նորմատիվային ժամկետը 4.8 տարի է:

4. Մասնագիտական գործունեության բնագավառը.

311103 «Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությունը առնչվում է գիտության (տեխնիկայի, տեխնոլոգիաների, կառավարման և այլն) այն բնագավառին, որը ներառում է մարդկային գործունեության եղանակների, միջոցների և մեթոդների այն ամբողջությունը, որն ուղղված է ԱԱՀ-ի արտադրության զարգացման և կառավարման վիճակը բնութագրող հաշվառման բովանդակությանը, ինչպես նաև վերլուծությանը: Բակալավր տնտեսագիտության բակալավրը ժամանակին պետք է կանխատեսի և հաշվառման ենթարկի տնտեսական զարգացման իրավիճակները, որոշի նորամուծությունների և որակական փոփոխությունների անհրաժեշտությունը և ներուժային հնարավորությունների սահմաններում նորամուծությունների ծրագրերի մշակմանը: Գյուղատնտեսական արտադրության արդյունքի, եկամուտների բաշխման և սպառման տեսության հիմունքներին, բնապահպանության սկզբունքներին և արդյունավետ բնաօգտագործմանը, տնտեսագիտության և կառավարման հիմնական հասկացություններին, սոցիալ-տնտեսական իմացաբանական ժամանակակից մեթոդների, կերպարների ճանաչելիության և նույնականացման ընդհանրացված տեղեկատվության ստուգմանը և ԷՀՄ-ի օգնությամբ դրանց մշակմանը, ստեղծմանը, կիրառմանը և գիտագործնական խնդիրների լուծմանը:

5. Մասնագիտական գործունեության օբյեկտները.

1) ՀՀ Գյուղատնտեսության Նախարարության ենթակա պետական գյուղատնտեսական

կազմակերպությունները:

2) Գյուղատնտեսական հումք վերամշակող կազմակերպությունները

3) Բնապահպանության ենթակա կազմակերպությունները

4) Վիճակագրական ազգային ծառայությունը

5) Ջրային տնտեսության պետական կոմիտե

6) Նյութատեխնիկական մատակարարման ծառայությունները

7) Մարզային կառույցները

8) Գյուղապետարանները

9) Հարկային և մաքսային ծառայությունները

10) Գիտահետազոտական ինստիտուտները, ուսումնական հաստատությունները

11) Կառավարման օղակները, բորսաները

12) Աուդիտորական կազմակերպությունները

13) Արժեթղթերի շուկան

14) Բանկային և ֆինանսական համակարգերը

15) Դատահաշվապահական փորձաքննության լաբորատորիաները

6. Մասնագիտական գործունեության տեսակները.

311103 «Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությամբ Տնտեսագիտության բակալավրը սույն պետական կրթական

_________________________

                   որակավորում աստիճան

չափորոշիչով սահմանված հիմնարար և մասնագիտական պատրաստությանը համապատասխան կարող է կատարել մասնագիտական գործունեության հետևյալ տեսակները`

1) Գլխավոր հաշվապահ

2) Հաշվապահի տեղակալ

3) Գանձապահ

4) Տնտեսագետ-հաշվապահ

5) Ֆինանսիստ-հաշվապահ

6) Վիճակագիր

7) Աուդիտոր

8) Հաշվապահ-փորձագետ

9) Մենեջեր

10) Հարկային տեսուչ

11) Խորհրդատու

12) Հետազոտող

13) Մանկավարժական

7. Մասնագիտական գործունեության ընդհանրական խնդիրները.

311103 «Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությամբ Տնտեսագիտության բակալավրը կախված մասնագիտական

_________________________

                  որակավորում աստիճան

գործունեության տեսակից, պետք է պատրաստ լինի լուծելու հետևյալ մասնագիտական խնդիրները.

1) մասնագիտական գործունեության`

ա. Հաշվապահական հաշվառման սկզբունքների իրականացում

բ. Տնտեսական գործառնությունների գրանցում

գ. Ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն և գործակիցների

օգտագործում

դ. Հարկային պարտավորությունների կատարում

ե. Ներքին և արտաքին աուդիտորական գործունեության կազմակերպում

զ. Ֆինանսական հաշվետվությունների համեմատական բնութագրի պատրաստում

է. Կրկնակի գրանցման հիմունքով հաշվետարություն

ը. Հարաբերական ցուցանիշների օգտագործում

թ. Ստուգողական և ամփոփ հաշվետվությունների ընդունում, ճշգրտում և

ձևակերպում

ժ. Ֆինանսական և կառավարչական հաշվառման համակարգերի մշակում

ի. Գործարար, առևտրական և աշխատանքային իրավունքների օգտագործում

2) փորձարարական-հետազոտական գործունեության`

ա. Վիճակագրական տվյալների հավաքագրում և ամփոփում

բ. Գործակիցների դուրս բերում և մեկնաբանությունների կիրառում

գ. Հաշվապահական հաշվառման և տնտեսագիտական ռազմավարության տեխնոլոգիայի

մշակում

դ. Տեղեկատվական և խորհրդատվական տվյալների մշակում

ե. Առաջադրանքների և նախահաշիվների կազմման և վերահսկողության

իրականացում

զ. Ներդրումների հնարավորությունների որոշումների կայացում

է. Երկարաժամկետ ֆինանսական ծրագրավորում

3) կազմակերպական-կառավարչական գործունեության`

ա. Ինքնարժեքի հաշվարկում

բ. Բիզնես-պլանի կազմում

գ. Կառավարչական որոշումների կայացում

դ. Հաշվային քաղաքականության մշակում

ե. Տեղեկատվության տվյալների վերլուծություն

զ. Համակարգերի կառուցվածքային չափանիշի որոշում

է. Բաժնետիրական և վարկային կապիտալի հաշվառում

ը. Ներքին վերահսկողության և որոշումների կայացում

թ. Կադրերի ֆինանսատնտեսական գիտելիքների պիտանելիության գնահատում

ժ. Դրամական հոսքերի կառավարում

ի. ԱՊՀ-ի կազմակերպություններում առևտրական համաձայնագրերի կազմում

8. Որակավորման պահանջները.

Մասնագիտական խնդիրները լուծելու նպատակով Տնտեսագիտության բակալավրը

_________________________

                                               որակավորման աստիճանը

կատարում է հետևյալ գործառնությունները`

1) Սկզբնական հաշվառում և փաստաթղթաշրջանառության կազմակերպում:

2) Հաշվապահական գրանցամատյանների վարում, տնտեսական գործառնությունների գրանցում հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան:

3) Տնտեսական գործառնությունների արտացոլում հաշվապահական հաշիվներում կրկնակի գրանցման մեթոդով:

4) Հաշվեմնացորդների դուրս բերում և փորձնական հաշվեկշռի կազմում:

5) Տարեվերջյան ճշգրտումներ հաշիվներում:

6) Ֆինանսական հաշվետվությունների կազմում:

7) Հետհաշվեկշռային դեպքերի ճանաչում և գրանցում:

8) Հաշվային քաղաքականության ապահովում:

մասնակցում է ԱՊ համակարգի մասնագիտական խնդիրների առաջադրման, ծրագրերի

____________

                  բնագավառ

կազմման և լուծմանն ուղղված աշխատանքների բոլոր փուլերին,

1) կազմակերպում է նյութերի, միջոցների, սարքավորումների և տեխնոլոգիական գործընթացների արդյունավետ օգտագործման գործառնություններ,

2) մասնակցում է ԱՊ համակարգի գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման

____________

                      բնագավառ

և արդյունքների մշակման փուլերին,

3) ուսումնասիրում է ԱՊ համակարգին առնչվող մասնագիտական գրականությունը

____________

                          բնագավառ

և գիտատեխնիկական ինֆորմացիան, ծանոթանում է բնագավառի առաջավոր փորձին, նորույթներին և նվաճումներին

4) օգտվում է ԱՊ համակարգի ինֆորմացիոն տեխնոլոգիաներից, տվյալների

____________

                   բնագավառ

բազաներից, փորձագիտական համակարգերից և կիրառական ծրագրերի փաթեթներից

5) կազմակերպում է իր ենթակայության ստորաբաժանման աշխատանքը:

Տնտեսագիտության բակալավրը պետք է ծանոթ լինի`

_________________________

որակավորման աստիճանը

1) իր մասնագիտական գործունեության բնագավառին առնչվող իրավական ակտերին, որոշումներին, կարգադրություններին, մեթոդական և նորմատիվային նյութերին,

2) գործող չափորոշիչներին, բնագավառի միջոցների տեխնիկատնտեսական ցուցանիշներին, առաջավոր տեխնոլոգիաներին և դրանց շահագործման կարգացույցներին,

3) գիտահետազոտական աշխատանքների իրականացմամբ ստացված տվյալների ներկայացման, հաշվետվությունների և տեխնիկական փաստաթղթերի կազմման եղանակներին,

4) աշխատանքային օրենսդրության հիմունքներին, աշխատանքի պաշտպանության նորմերին և կանոններին:

9. Մասնագիտական հարմարման հնարավորությունը.

Տնտեսագիտության բակալավրը կարող է հարմարվել հարակից մասնագիտական

_________________________

որակավորման աստիճանը գործունեության հետևյալ տեսակներին`

հաշվավերլուծական, հաշվապահական հաշվառման, վերահսկման-վերստուգման, վիճակագրական, ֆինանսական, մարքեթինգի, աուդիտորական, խորհրդատվական, նորմատիվային, գիտամեթոդական և գիտամանկավարժական, արտաքին տնտեսական կապերի, արտարժույթի շուկայի, իրավական և այլն:

10. Շրջանավարտի կրթությունը շարունակելու հնարավորությունը

311103 «Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությամբ բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագիրը յուրացրած Տնտեսագիտության բակալավրը պատրաստ է կրթությունը

_________________________

                    որակավորման աստիճանը

շարունակելու

1) կրճատված ժամկետներում` ստանալու բակալավրի որակավորման աստիճան 2-րդ մասնագիտության գծով,

2) մասնակցելու քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից կազմակերպվող դասընթացներին

3) մագիստրատուրայում` ստանալու Տնտեսագիտության մագիստրոսի որակավորման աստիճան,

4) ասպիրանտուրայում (միայն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի հիմնական կրթական ծրագիրը յուրացնելուց հետո) ստանալու գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

 

11. ԴԻՄՈՐԴԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Դիմորդի նախորդող կրթական մակարդակը`

միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն կամ միջին մասնագիտական կրթության:

12. Դիմորդը պետք է ունենա`

պետական նմուշի վկայական միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության, կամ միջին մասնագիտական կրթության, կամ նախնական մասնագիտական կրթության մասին, որում կա գրառում դիմորդի միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ստանալու մասին, կամ բարձրագույն մասնագիտական կրթության մասին:

 

311103 «Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ»

_________________________________________________________________

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ _________________________

որակավորման աստիճան

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

13. Տնտեսագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը

_________________________

          որակավորման աստիճանը

մշակվում է սույն պետական կրթական չափորոշիչով և ներառում է` մասնագիտության ուսումնական պլանը, ուսումնական դասընթացների և պրակտիկաների ծրագրերը:

14. Տնտեսագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի

_________________________

          որակավորման աստիճանը

բովանդակության պարտադիր նվազագույնի իրականացման պայմաններին և ուսումնառության ժամկետներին ներկայացվող պահանջները կանոնակարգվում են սույն պետական կրթական չափորոշիչով:

15. Տնտեսագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը

_________________________

          որակավորման աստիճանը

ձևավորվում է հանրապետական, բուհական, ուսանողի կողմից ընտրովի և ֆակուլտատիվ բաղադրիչների դասընթացներից:

ՈՒսանողի կողմից ընտրովի դասընթացները յուրաքանչյուր կրթաբլոկում բովանդակորեն պետք է լրացնեն հանրապետական բաղադրիչում նշված դասընթացները:

16. Տնտեսագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը պետք

_________________________

          որակավորման աստիճանը

է նախատեսի հետևյալ կրթաբլոկներում ընդգրկված դասընթացների ուսումնասիրումը`

    ընդհանուր հումանիտար և  սոցիալ-տնտեսագիտական`        ՀՍՏ,

    ընդհանուր մաթեմատիկական և  բնագիտական`               ԸԲ,

    ընդհանուր մասնագիտական`                              ԸՄԴ,

    մասնագիտացման`                                       ՄԴ,

    ֆակուլտատիվ`                                         Ֆ,

ինչպես նաև եզրափակիչ պետական որակավորումը:

17. Տնտեսագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի

_________________________

          որակավորման աստիճանը

բուհական բաղադրիչի բովանդակությունը պետք է ապահովի շրջանավարտի պատրաստությունը սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված որակավորման բնութագրի համաձայն:

Բուհական բաղադրիչում ընդգրկված դասընթացները երաշխավորական բնույթ են կրում:

 

18. 311103 «Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ»

_________________________________________________________________

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿՐԹԱԿԱՆ _________________________

որակավորման աստիճան

ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Դասընթացների անվանումը և նրանց հիմնական բաժինները.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ

 

1) Ֆիզիկական կուլտուրա 136 ժամ

 

Ֆիզիկական կուլտուրան ուսանողների ընդհանուր կուլտուրական և մասնագիտական պատրաստվածության գործընթացում: Նրա սոցիալ-կենսաբանական հիմունքները: Ֆիզիկական կուլտուրան և սպորտը որպես հասարակական երևույթներ:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ֆիզիկական կուլտուրայի մասին: Անհատի ֆիզիկական կուլտուրան:

ՈՒսանողի առողջ կենսակերպի հիմքերը: Աշխատունակության օպտիմալացման նպատակով ֆիզիկական կուլտուրայի միջոցների օգտագործման առանձնահատկությունները: Ընդհանուր ֆիզիկական և հատուկ պատրաստությունը ֆիզիկական դաստիարակության համակարգում:

ՍՊՈՐՏ. Սպորտի կամ ֆիզիկական վարժությունների համակարգի անհատական ընտրություն:

ՈՒսանողների մասնագիտական-կիրառական, ֆիզիկական պատրաստությունը: Ինքնուրույն պարապմունքների մեթոդիկայի հիմունքները և սեփական օրգանիզմի վիճակի ինքնավերահսկումը:

 

2) Հայ ժողովրդի պատմություն 4 կրեդիտ 120 ժամ

 

Պատմական գիտության էությունը, մեթոդները: Հայրենական պատմությունը անցյալում և ներկայում: Հայոց պատմությունը որպես համաշխարհային պատմության անքակտելի մաս:

Առարկայի պարբերացումը, ուսումնասիրության մեթոդները: Հայ և օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին: Հայ ժողովրդի ծագումը և կազմավորումը:

Հին հայկական պետության կազմավորման ու զարգացման փուլերը: Արարատյան թագավորության կազմավորումը և անկումը (9-6-րդ դդ. մ.թ.ա.): Երվանդունիների (հայկազյան) համահայկական պետությունը: Աքեմենյան Պարսկաստանը և Երվանդունիները: Ալեքսանդր Մակեդոնացին և հելլենիզմը Հայաստանում: Արտաշեսյան արքայատոհմի հաստատումը և Արտաշես 1-ին քաղաքական գործիչը: Տիգրան Մեծ Արտաշեսյան արքայատոհմի անկումը և Արշակունիների արքայատոհմի հաստատումը: Հին հայկական մշակույթը: Արշակունիների անկումը, Հայաստանի բաժանումները: Քրիստոնեության ընդունումն ու հայոց գրերի գյուտը որպես ազգի գոյապահպանության կռվաններ: Հայ ժողովրդի պայքարը հանուն անկախության վերականգնման 5- 9-րդ դարերում: Հայ ժողովրդի ազատագրական պայքարը ընդդեմ պարսկաբուզանդական բռնատիրության և ձուլման քաղաքականության 5-6-րդ դարերում: Արաբական արշավանքները Հայաստան և ժողովրդական ապստամբությունները 8-9-րդ դարերում: Հայկական մշակույթը 5-8-րդ դարերում:

Բագրատունիների թագավորության հիմնումն, ամրապնդումը, վերելքը և անկումը: Սելջուկ-թուրքերի արշավանքները և Զաքարյանների իշխանությունը:

Կիլիկիայի հայկական պետությունը (11-14-րդ դդ.): Ռուբինյան իշխանությունը և թագավորության հռչակումը Կիլիկիայում: Հայ-մոնղոլական դաշինքը, Եգիպտական արշավանքները և թագավորության անկումը:

Հայ ազատագրական շարժումները 16-18-րդ դդ.: Հայաստանի 1-ին և 2-րդ բաժանումները Պարսկաստանի և Թուրքիայի միջև: Ազատագրական շարժումների սկիզբը և հետագա ծավալումը 17-18-րդ դարերում: Իսրայել Օրի: Ազատագրական պատերազմներն Արցախում և Սյունիքում 1720-ական թվ. և դրանց վախճանը: Հովսեփ Էմինը և հայ ազատագրական շարժումը: Հայաստանի ազատագրության ծրագրերը: Հայկական մշակույթը 15-18-րդ դարերում:

Հայաստանը 19-րդ դարի առաջին կեսին: 1804-1813 թթ. և 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմները և արևելյան Հայաստանի նվաճումը Ռուսաստանի կողմից: 1806-1812 թթ. և 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմները և Հայաստանը: Պարսկահայերի և արևմտահայերի ներգաղթը:

Հայ ժողովրդի սոցիալ-տնտեսական ու քաղաքական դրությունը 19-րդ դարի երկրորդ կեսին: Հայ հասարակական-քաղաքական միտքը 1850-1860-ական թվ.: 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմը և հայկական հարցի միջազգայնացումը: Հայ քաղաքական կուսակցությունների ձևավորումը, նրանց ծրագրերն ու գործելակերպը: Արևմտահայերի զանգվածային կոտորածները 1895-1896 թթ.: Հայկական մշակույթը 19-րդ դարում:

Հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին: Հայկական հարցը 1912-1914 թթ.: Առաջին աշխարհամարտի սկիզբն ու ընթացքը: Հայոց ցեղասպանության թուրքական ծրագիրն ու իրագործման փուլերը: Մեծ եղեռնը: Հայ ժողովրդի ինքնապաշտպանական մարտերը: 1917 թ. փետրվարյան, հոկտեմբերյան հեղափոխությունները և Հայաստանը:

Հայաստանի առաջին հանրապետությունը (1918-1920 թթ.): Հայ ժողովրդի 1918 թ. մայիսյան հերոսամարտերը և Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը: Հանրապետության սոցիալ-տնտեսական հասարակական-քաղաքական և մշակութային կյանքը: Արտաքին քաղաքականությունը: Սևրի պայմանագիրը: Թուրք-հայկական պատերազմը: Հանրապետության անկումը:

Հայաստանի խորհրդային հանրապետությունը 1920-1940 թթ.: Խորհրդային իշխանության հաստատումը, առաջին քայլերը և տնտեսական ու քաղաքական կարևոր իրադարձությունները: Բռնաճնշումները և դրանց հետևանքները:

Հայ ժողովուրդը երկրորդ աշխարհամարտի տարիներին: Պատերազմի սկիզբը: Հայրենական Մեծ պատերազմը: Հանրապետության տնտեսության վերակառուցումը պատերազմի պահանջներին համապատասխան: Հայ ժողովրդի մասնակցությունը պատերազմին: Թիկունքի հերոսական աշխատանքը: Սփյուռքահայերի մասնակցությունը երկրորդ համաշխարհային պատերազմին: Հայրենական Մեծ պատերազմի ավարտը: Հայկական հարցը Պոտսդամի կոնֆերանսում:

Հայաստանի խորհրդային հանրապետությունը 1945-1991 թթ.: Երկրի տնտեսության վերականգնումը: Հայաստանը Խրուշչովյան բարենորոգումների, Բրեժնևյան հասարակական-քաղաքական կյանքի լճացման տարիներին:

Գորբոչովյան վերակառուցման քաղաքականությունը, Արցախյան շարժումը և Սպիտակի ավերիչ երկրաշարժը:

Հայաստանի Հանրապետությունը 1991-2003 թթ.: ԽՍՀՄ փլուզումը: Հայաստանի երկրորդ հանրապետության հռչակումը: Հողի սեփականաշնորհումն ու ձեռնարկությունների ապապետականացումը: Անցումը շուկայական հարաբերություններին: Թույլ տրված սխալներն ու հետևանքները: Հանրապետության արտաքին քաղաքականությունը: Ցեղասպանության ճանաչման գործընթացը: Արցախյան հիմնահարցը: Հայրենիք-սփյուռք կապերը: Հայկական մշակույթը:

 

3) Հայոց լեզու և հայ գրականություն 4 կրեդիտ 120 ժամ

 

Լեզվի հիմնական գործառնությունները, լեզուն որպես մարդկային մտածողության արտահայտման ու մտքերի ձևավորման միջոց, որպես հաղորդակցության միջոց, որպես մշակութային արժեքների ստեղծման, պահպանման ու կուտակման միջոց, որպես հասարակական-քաղաքական միտումների կրող:

Աշխարհի լեզուները և լեզվաընտանիքները, հայոց լեզվի տեղը հնդեվրոպական լեզվաընտանիքում:

Հայոց լեզվի զարգացման պատմական շրջանները (գրաբար, միջին հայերեն, ժամանակակից հայոց լեզու` արևելահայ և արևմտահայ գրական լեզուներ): Հայոց գիրը և գրչությունը: Մեսրոպյան այբուբենի ստեղծման համազգային պատմական նշանակությունը:

ՈՒղղագրության, կետադրության և ուղղախոսության ժամանակակից համակարգերը, որպես գրավոր և բանավոր խոսքի կարևորագույն չափանիշներ: Խոսքի կուլտուրայի հիմքերն ու բաղկացուցիչները. ոճաբանություն և ճարտասանական արվեստի հիմունքները:

Ժամանակակից հայերենում ոճի հիմնական տեսակների բնութագրումը. գործառնական, իրադրական և անհատական ոճեր: Գործառնական ոճեր:

Առօրյա խոսակցական ոճի ընդհանուր բնութագիրը: Գրական լեզվի ներկա վիճակի և նրա հետագա զարգացման ընթացքի առումով առօրյա խոսակցական ոճի ազդեցության դրական և բացասական միտումները: Ժամանակակից հայոց գրական լեզվի անաղարտության պահպանման հիմնական խնդիրները:

Գիտական ոճի ընդհանուր բնութագիրը: Գիտական և կրթական-ուսումնական ոլորտների գործունեության լեզվական-խոսքային չափանիշները:

Վարչագործարարական ոճի ընդհանուր բնութագիրը: Վարչատնտեսական, օրենսդիր, օրինաստեղծ և պետական կառավարման, ինչպես նաև քաղաքական, միջազգային, դիվանագիտական ոլորտներում կիրառվող լեզվական-խոսքային չափանիշների առանձնահատկությունները: Այդ ոլորտներին վերաբերող փաստաթղթերի կազմման և դրանց համակարգման հիմնական սկզբունքները: Գովազդային տեքստերի ձևավորման և դրանց մատուցման հիմնական եղանակները:

Հրապարակախոսական ոճի ընդհանուր բնութագիրը: Հուզական-հոգեբանական ներգործության և փաստարկվածության ու տրամաբանական մոտեցումների համադրումը որպես այդ ոճի գործառության հիմնական սկզբունք:

Գեղարվեստական ոճի ընդհանուր բնութագիրը: Այդ ոճի հիմնական չափանիշների պարզաբանումը հայ և համաշխարհային գրական մեծագույն արժեքների օրինակով:

Ճարտասանական արվեստի պատմության և հիմնական սկզբունքների համառոտ ակնարկ: Ճարտասանական արվեստի կազմախոսական-բնախոսական հիմքերը. ձայնի դրվածքը, շնչառության տեխնիկան, հնչյունի ձևավորման և արտաբերման տեխնիկան ու կուլտուրան: Խոսքի կազմակերպման հոգեբանական, հուզական և տրամաբանական մեխանիզմները:

 

4) Ռուսաց լեզու և խոսքի մշակույթ 4 կրեդիտ 120 ժամ

 

Գյուղատնտեսության համար մասնագետներ պատրաստելու խնդիրները որոշարկում են «Ռուսաց լեզու» դասընթացի հաղորդակցական և պրակտիկ բնույթը անհատական խոսքի և երկխոսության, ընթերցելու և գրելու, ընկալման և խոսակցական ունակությունների ձևավորումը և զարգացումը:

Գործառնական-իմաստաբանական հիմքի վրա խմբավորված քերականական գիտելիքների ուսուցումը դիդակտիկ սկզբունքների և ուսումնական նյութի բաշխվածության հաշվառումը: Նվազագույնի հասցված բառային քերականական նյութի մատուցումը որպես խոսքի կուլտուրայի կատարելագործման, խոսակցական սխալների կանխատեսման և դրանց վերացման լեզվական հիմք:

ՈՒսուցանվող լեզվի երկրի մշակույթը և ավանդույթները: Խոսքի բարեկանոնության (կանոնավարության) տարբեր միջոցների կիրառումը որոշակի իրավիճակներում:

Խոսելու ունակությունը. անհատական խոսքի և երկխոսության կազմակերպումը օգտագործվող պարզ բառային-քերականական միջոցների կիրառմամբ:

Հրապարակային խոսքի հիմունքները (բանավոր հաղորդում, զեկույց և այլն):

Խոսքի ընկալումը. անհատական խոսքի և երկխոսության ըմբռնումը կենցաղային և մասնագիտական հաղորդակցման ոլորտներում:

Ընթերցանություն. տեքստերի տեսակները, ոչ բարդ տեքստեր և մասնագիտական ուղղվածության տեքստեր:

Գրավոր խոսքի ունակություն. համառոտագրում, ռեֆերատ, հաղորդում, դրույթներ: Վարչագործարարական ոճ (դիմում, ստացական, արձանագրություն, տեղեկանք և այլն):

 

5) Օտար լեզու

Անգլերեն լեզու 8 կրեդիտ 240 ժամ

 

Հնչյունների արտասանության, ինտոնացիայի, շեշտադրական համակարգի և ուսուցանվող լեզվում խոսքի ռիթմի յուրահատկությունը, տառադարձության ընթերցանությունը:

Ընդհանուր և տերմինաբանական բնույթի 2000 ուսուցողական բառային միավորով բառապաշարի նվազագույն:

Ընդհանուր կիրառման բնագավառի /կենցաղային, տերմինաբանական, ընդհանուր գիտական, պաշտոնական և այլն/ հասկացություն բառապաշարների տարբերակման մասին: Հասկացություն բառակազմական հիմնական միջոցների մասին: Հասկացություն ազատ և կայուն բառակապակցությունների, դարձվածաբանական միավորների մասին:

Գրավոր և բանավոր հաղորդակցության ժամանակ առանց իմաստի աղճատման ընդհանուր բնույթի հաղորդակցումն ապահովող քերականական երևույթներ:

ՈՒսումնասիրվող լեզվի երկրների մշակույթը և սովորույթները:

Բանավոր խոսքը: Պաշտոնական և ոչ պաշտոնական շփման ընդհանուր հաղորդակցական իրադրություններում առավել չափով օգտագործվող հարաբերականորեն պարզ բառային-քերականական միջոցների օգտագործումը երկխոսության մեջ և անհատական խոսքում: Հրապարակային խոսքի հիմունքները /բանավոր հաղորդում, զեկույց/:

ՈՒնկնդրում: Կենցաղային և մասնագիտական հաղորդակցման բնագավառներում երկխոսության և անհատական խոսքի ըմբռնումը:

Ընթերցանություն: Տեքստերի տեսակները. ոչ բարդ գործնական բնույթի և լայն մասնագիտական ուղղվածության տեքստեր:

Գրավոր խոսքը: Խոսքային ստեղծագործությունների տեսակները. կենսագրություն, փոքր զեկույցներ, անձնական նամակ, գործնական նամակ, ռեֆերատ:

 

6) Գերմաներեն լեզու

 

Ծրագիրը ենթադրում է գերմաներեն լեզվի իմացության գործնական կիրառում, լեզվին բնորոշ ճիշտ շեշտադրություն և արտասանություն: Քերականական անհրաժեշտ գիտելիքների ձեռք բերումը, նրանց կիրառումը բանավոր խոսքում և թարգմանչական աշխատանքում: ՈՒսուցողական ընդհանուր բառապաշարի և տերմինաբանական բնույթի 2000 բառային նվազագույն միավոր:

Բառապաշարի տարբերակում ըստ կիրառման բնագավառի /կենցաղային, տերմինաբանական, գիտական, պաշտոնական/: Ընդհանուր հասկացություն բառակազմությանը վերաբերող միջոցների մասին:

Ընդհանուր հասկացություն ազատ և կայուն բառակապակցությունների և դարձվածաբանության վերաբերյալ:

Քերականական հմտությունների իմացությունը գրավոր և բանավոր հաղորդակցության ժամանակ առանց աղճատման ընդհանուր բնույթի հաղորդակցումն ապահովելու համար:

 

7) Մշակութաբանություն 2 կրեդիտ 60 ժամ

 

Ժամանակակից մշակութաբանության կազմը և կառուցվածքը, մշակույթի փիլիսոփայությունը և մշակութային մարդաբանությունը: Մշակութաբանությունը և մշակույթի պատմությունը, տեսական և կիրառական մշակութաբանության հետազոտությունների մեթոդիկան: Մշակութաբանության հիմնական հասկացությունները, մշակույթ, քաղաքականություն, մշակույթի ձևաբանություն, գործառնություններ և սուբյեկտներ, մշակույթի ծագումնաբանությունը և դինամիկան: Մշակույթի լեզուն և խորհրդանիշները, միջմշակութային հաղորդակցում, մշակութային արժեքներ և ավանդույթներ, աշխարհի մշակութային պատկերը: Մշակույթի սոցիալական ինստիտուտներ, մշակութային նույնականությունը և արդիականացումը, մշակույթների տիպաբանությունը: Էթնիկական, ազգային, վերնախավային և զանգվածային մշակույթներ, մշակույթների արևելյան և արևմտյան տիպերը առանձնահատուկ և միջին մշակույթներ: Տեղային մշակույթներ, ժամանակակից համաշխարհային գործընթացներում մշակութային ընդհանրացման միտումները: Մշակույթը և բնությունը, մշակույթը և անհատը, մշակույթը և հասարակությունը, մշակույթը և արդիականության գլոբալ հիմնախնդիրները:

 

8) Քաղաքագիտություն 3 կրեդիտ 75 ժամ

 

Քաղաքագիտության օբյեկտը և առարկան, մեթոդները և գործառնությունները: Քաղաքագիտության և այլ հասարակագիտական առարկաների փոխհարաբերությունները: Քաղաքական ուսմունքների հիմնական փուլերը (Անտիկ Աշխարհի, միջնադար, նոր և նորագույն շրջան): Հայ քաղաքական մտքի ավանդույթները, արմատները, մշակութային հիմքերը: Արդի քաղաքագիտական դպրոցները: Քաղաքականություն և քաղաքական իշխանություն: Քաղաքական իշխանության իրականացման մեխանիզմը, արդյունավետությունը և լեգիմիտությունը: Քաղաքական համակարգ: Քաղաքական ռեժիմ (վարչակարգ): Դեմոկրատիայի ժամանակակից տեսություններն ու մոդելները: Պետություն, գործառույթները, ձևերը: Պետական իշխանության մարմինները Հայաստանում: Իրավական և սոցիալական պետություն: Խորհրդարան և խորհրդարականություն: Կառավարման նախագահական, կիսանախագահական և խորհրդարանական ձևերի համեմատական վերլուծությունը:

Քաղաքական իշխանության սոցիալական սուբյեկտները: Շահերի խմբեր, քաղաքական լիդերություն և քաղաքական լիդերներ, էլիտա: Ընտրություններ և ընտրական համակարգեր: ՀՀ ընտրական համակարգը: Քաղաքական կուսակցություններ և կուսակցական համակարգեր: Բազմակուսակցական համակարգի կայացումը Հայաստանում: Քաղաքական գործընթացներ: Քաղաքական արդիականացում: Քաղաքական արդիականացման առանձնահատկությունները ՀՀ-ում: Քաղաքական կոնֆլիկտներ և դրանց լուծման ուղիները: Քաղաքական տեխնոլոգիաներ: Համաշխարհային քաղաքական գործընթացներ և միջազգային հարաբերություններ: Արդի համաշխարհային հարաբերությունների աշխարհաքաղաքական վերլուծություն: Հայաստանի ազգային շահերը նոր աշխարհաքաղաքական իրավիճակում: Քաղաքական գլոբալիստիկա. ընդհանուր բնութագիրը, համամարդկային հիմնահարցերի լուծման քաղաքական ուղիները: Քաղաքական կանխատեսում:

 

9) Իրավագիտություն 5 կրեդիտ 150 ժամ

 

Պետությունն ու իրավունքը: Պետության և իրավունքի ծագումը, էությունը, հատկանիշները, գործառույթները, կառուցակարգը, ձևերը: Իրավունքի նորմերը և աղբյուրները: Նորմատիվային իրավական ակտերի հասկացությունը, տեսակները: Օրինականության հասկացությունը:

Հայաստանի Հանրապետության իրավունքի համակարգը: Իրավունքի ճյուղերը: Սահմանադրական իրավունք:

Քաղաքացիական իրավունք: Իրավաբանական անձինք: Սեփականության իրավունք: Գրավի իրավունք: Գործարքներ և ներկայացուցչություն: Պարտավորություններ: Պայմանագիր: Ժառանգական իրավունք:

Աշխատանքային իրավունք: Վարչական իրավունք: Քրեական իրավունք: Հողային իրավունք: ՀՀ Հողային օրենսդրությունը:

ՀՀ դատական համակարգը: Դատախազության մարմինների համակարգը: ՀՀ ոստիկանության մարմինները: Արդարադատությունը և դրա խնդիրները: Քաղաքացիական դատավարության իրավունքը: Քրեական դատավարության իրավունքը:

Միջազգային իրավունք: Միջազգային իրավունքի սկզբունքները և սուբյեկտները: Միջազգային պայմանագրեր: Միջազգային իրավունքի աղբյուրները:

 

10) Տնտեսագիտական սոցիոլոգիա 2 կրեդիտ 58 ժամ

 

ՀՀ-ում ժողովրդավարական և սոցիալ-տնտեսական նոր հարաբերությունների ձևավորումը և նոր մեխանիզմների ներդրումը արմատական փոփոխություններ են առաջ բերել հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Շուկայական հարաբերությունների զարգացման պայմաններում կարևորվում է նաև նոր սոցիալ-աշխատանքային հարաբերությունների` մասնավորապես սոցիալ-հոգեբանական գործոնի դերը, ինչը կարևոր նշանակություն ունի աշխատանքի արտադրողականության գործում: Այս տեսանկյունից «Տնտեսագիտական սոցիոլոգիա» առարկայի դասավանդումը ուսանողների համար կարող է ունենալ տեսական և գործնական նշանակություն:

Առարկայի ծրագրում ընդգրկված են շուրջ 10 թեմաներ, որոնք հնարավորություն են տալիս քննարկելու հետևյալ կարևոր խնդիրները.

Տնտեսագիտական սոցիոլոգիան որպես գիտություն, ուսումնասիրության առարկան, օբյեկտը, խնդիրները, ֆունկցիաները: Տնտեսագիտական սոցիոլոգիայի զարգացման փուլերը և դպրոցները:

Տնտեսագիտական սոցիոլոգիայի ուսումնասիրության մեթոդները: Ընտրանք: Փաստաթղթերի վերլուծություն, դիտում, հարցում: Հետազոտության արդյունքների վերլուծություն:

Տնտեսական մոտիվացիա և ռացիոնալիզմի տիպեր: Պահանջմունքների դասակարգման Ա. Մասլոուի սանդղակի բնութագրությունը:

Աշխատաշուկայի ձևավորումը և զարգացումը սոցիոլոգիայում: Գործազրկության ձևերը և դրա սոցիալ-հոգեբանական հետևանքները:

Տնտեսական ադապտացիա: Ադապտացիայի ձևերը և էտապները: Ադապտացիայի ղեկավարման օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները:

Աշխատանքային կոնֆլիկտներ: Կոնֆլիկտների ծագման պատճառները, ձևերը և լուծման ուղիները:

Սոցիալ-տնտեսական շերտավորում, շարժունություն, անհավասարություն: Սոցիալ-տնտեսական շերտավորման պատճառները, չափանիշները, ձևերը:

Գործարարության հիմնախնդիրները տնտեսագիտական սոցիոլոգիայում: Գործարարության զարգացման պատմական տիպերը: Գործարարի սոցիալ-հոգեբանական կերպարի բնութագրությունը:

Մարդը տնտեսական գաղափարախոսության համակարգում: Տնտեսական գաղափարախոսության ձևերը:

Փող, ֆինանսներ, բորսա, հարկեր: Դրանց սոցիալ-հոգեբանական տեսանկյունները:

 

11) Փիլիսոփայություն 4 կրեդիտ 120 ժամ

 

Փիլիսոփայության առարկան, տեղը և դերը մշակույթում: Փիլիսոփայության կայացումը, փիլիսոփայական, դպրոցների և հիմնական ուղղությունների պատմական զարգացման հիմնական փուլերը, փիլիսոփայական գիտելիքների կառուցվածքը: ՈՒսմունք կեցության ինքնակազմակերպվածությունը: Իրականի և վերացականի հասկացությունները` տարածություն և ժամանակ, շարժում և զարգացում, դիալեկտիկա, դետերմինիզմ և ինդետերմինիզմ, դինամիկա և վիճակագրական օրինաչափությունները, աշխարհի մասին գիտական, փիլիսոփայական և կրոնական պատկերացումները:

Մարդը և հասարակությունը, մշակույթը, մարդը և բնությունը: Հասարակությունը և նրա կառուցվածքը, քաղաքացիական հասարակություն և պետություն, մարդը սոցիալական կապերի համակարգում:

Մարդը և պատմական գործընթացը, անհատը և զանգվածները, ազատություն և անհրաժեշտություն, հասարակական զարգացման հասարակարգային և քաղաքակրթական հայեցակարգերը:

Մարդկային կեցության իմաստը. բնություն և ազատություն, ազատություն և պատասխանատվություն, բարոյականություն:

Ճշտություն և իրավունք, բարոյական արժեքներ, տարբեր մշակույթներում կատարյալ անհատի մասին պատկերացումները: Գեղագիտական արժեքներ և նրանց դերը մարդկային կյանքում, կրոնական արժեքներ և խղճի ազատություն:

Գիտակցություն և իմացություն, ինքնագիտակցություն և անհատականություն: Իմացություն, ստեղծագործություն և պրակտիկա, հավատ և գիտելիք, հասկացողություն և բացատրություն: Ռացիոնալությունը և իռացիոնալությունը իմացության գործունեությունում: Ճշմարտության հիմնախնդիրը. իրականություն, մտածողություն, տրամաբանություն և լեզու, գիտական և ոչ գիտական իմացություն, գիտականության չափանիշներ: Գիտական իմացության կառուցվածքը, մեթոդը և ձևերը, զարգացման միտումները: Գիտական հեղաշրջումները և ռացիոնալության տիպերի փոփոխությունը, գիտությունը և տեխնիկան: Մարդկության ապագան և արդիականության գլոբալ հիմնախնդիրները. քաղաքակրթությունների փոխազդեցությունը և ապագայի պատկերը:

 

12) Տնտեսագիտության տեսություն 12 կրեդիտ 360 ժամ

 

Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները:

Տնտեսագիտության տեսության առարկան, գործառույթները և մեթոդները: Տնտեսագիտության տեսության զարգացման հիմնական փուլերը: Տնտեսական մտածելակերպի հիմնական սկզբունքները: Բարիքը և նրա դասակարգումը: Պահանջմունքներ, ռեսուրսներ: Արտադրության գործոններ: Տնտեսական ընտրություն: Տնտեսական հարաբերություններ: Սեփականություն և տնտեսավարում: Տնտեսական համակարգերը, դրանց տիպերը և մոդելները: Արտադրական հնարավորությունների կորեր: Տնտեսական արդյունավետություն: Տնտեսական ռազմավարություն և տնտեսական քաղաքականություն:

Միկրոտնտեսագիտություն: Շուկա: Առաջարկի օրենք, պահանջարկի օրենք: Անհատական և շուկայական պահանջարկ, հավասարակշռված գին: Սպառողի և արտադրողի ավելցուկներ, սպառողի և արտադրողի վարքագծերի տեսությունները: Պահանջարկի գործոնները: Եկամտի էֆեկտ և փոխարինման էֆեկտ: Առաձգականություն: Առաջարկը և նրա գործոնները: Սահմանային արտադրողականության անկման օրենքը: Մասշտաբի էֆեկտ: Մենաշնորհ, բնական մենաշնորհ, գնի էությունը, գործառույթները և համակարգը, գնային խտրականություն: Մրցակցությունը և նրա տեսակները: Օլիգոպոլիա, մենաշնորհային մրցակցություն, մուտքի և ելքի արգելքները ճյուղում, համեմատական առավելություն: Ձեռնարկության հասկացությունը արտադրության համակենտրոնացումը և կենտրոնացումը, դիվերսիֆիկացիա: Արտադրական գործառույթ: Արտադրության գործունեության շուկաներ: Ծախսերը և դրանց տեսակները, հաստատում, փոփոխում, հաշվապահական, տնտեսական, սահմանային ծախքեր, այլընտրանքային ծախքեր: Հաշվապահական և տնտեսական շահույթ: Հասույթի և ծախքերի միջին և սահմանային մեծությունները, արդյունավետություն, փոխհատուցում արտադրության մասշտաբից (նվազող, անփոփոխ, աճող): Ձեռներեցության տնտեսական բնույթը, գործառույթները և ակտիվացման պայմանները, տնտեսական ռիսկ:

Աշխատանքի շուկա: Աշխատանքի առաջարկը և պահանջարկը: Աշխատավարձ և զբաղվածություն, բյուջետային սահմանափակում, անտարբերության կոր: Կապիտալի շուկա: Տոկոսադրույք և ինվեստիցիա: Հողի շուկա: Ռենտա: Ընդհանուր հավասարակշռություն և բարեկեցություն: Եկամուտների բաշխում: Անհավասարություն: Պետության դերը:

Մակրոտնտեսագիտություն: Ազգային տնտեսությունը որպես ամբողջություն: Մակրոտնտեսական ցուցանիշներ: Համախառն ներքին արդյունք, նրա չափման եղանակները: Ազգային եկամուտ: Տնօրինվող անձնական եկամուտ: Գների ինդեքսները: Ազգային հարստություն, նրա կառուցվածքը: Համախառն ներքին արդյունքի դինամիկան ՀՀ-ում: Ազգային տնտեսության ճյուղային և բաժանմունքային կառուցվածքներ: Ամբողջական պահանջարկ և ամբողջական առաջարկ, դրանց հավասարակշռությունը

/AD-AS մոդելը/: Սպառում, խնայողություն, դրանց միջին և սահմանային հակումները, գործառույթները: Խնայողություն և ինվեստիցիա: Մակրոտնտեսական հավասարակշռություն և իրական տոկոսադրույք / IS-LM մոդելը/: Մուլտիպլիկատորի էֆեկտը: Գործազրկությունը և նրա ձևերը: Ինֆլյացիան և նրա տեսակները: Տնտեսական պարբերաշրջանները: Տնտեսական աճը և տնտեսական զարգացումը: Տնտեսական աճի մոդելները: Պետական ծախսեր և հարկեր: Փողի էությունը, փողի շուկա, փողի պահանջարկը և առաջարկը, դրամաշրջանառություն, փողի տեսությունները: Պետական բյուջե, նրա դիֆիցիտը և ավելցուկը, արժույթի ֆիքսված և լողացող կուրս: Բանկային համակարգ: Դրամավարկային քաղաքականություն: Միջազգային տնտեսական հարաբերություններ: Արտաքին առևտուր և արտաքին քաղաքականություն: Վճարային հաշվեկշիռ: Տարադրամի կուրսը:

Անցումային շրջանի հիմնական գծերը և առանձնահատկությունները ՀՀ-ում: Սեփականաշնորհում: Բաշխումը և եկամուտները: Տնտեսության կառուցվածքային տեղաշարժերը: Սոցիալական ոլորտի վերափոխումները: Բաց տնտեսության ձևավորումը:

Բացատրել ուսանողների իրավունքներն ու պարտականություններն ամրագրող իրավական հիմքերը, նրանց վարքագծի նորմերն ու կանոնները, ուսանողների բարոյական ու նյութական խթանման համակարգը և ուսանողական ինքնակառավարման հարցերը:

Սովորեցնել գրադարանային գործի հիմունքները, տեղեկատվության սպասարկման կազմակերպումը, հեղինակային իրավունքների պաշտպանությունը, կազմակերպվող գիտաժողովների, մրցույթների և այլ միջոցառումների կարգը:

ՈՒսանողը ավարտելով բուհը, պետք է կարողանա աշխատել տնտեսագիտական ծառայություններում:

 

ԸՆՏՐՈՎԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ

Հոգեբանություն և մանկավարժություն

Կրոնի պատմություն

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ

 

13) Բուսաբուծական արտադրանքի պահպանման և վերամշակման տեխնոլոգիա

3 կրեդիտ 90 ժամ

 

Որպես վերամշակման օբյեկտ բուսական հումքի բնութագիրը և որակի գնահատումը, հացահատիկի, լոբազգիների, յուղատու մշակաբույսերի, կարտոֆիլի, բանջարեղենի, մրգերի և հատապտուղների, շաքարի ճակնդեղի և ծխախոտի նախապատրաստման և վերամշակման սկզբունքները, մեթոդներն ու գործընթացները, դրանց էությունը և արտադրության տարբեր ոլորտներում կիրառման առանձնահատկությունները:

Բուսաբուծական արտադրանքի պահպանության սկզբունքները, մեթոդներն ու եղանակները, հացահատիկի, լոբազգիների, յուղատու մշակաբույսերի, կարտոֆիլի, բանջարեղենի, մրգերի և հատապտուղների, շաքարի ճակնդեղի և ծխախոտի պահպանության տեխնոլոգիաները: Հացահատիկի, լոբազգիների, յուղատու մշակաբույսերի, կարտոֆիլի, բանջարեղենի, մրգերի և հատապտուղների, շաքարի ճակնդեղի և ծխախոտի վերամշակման տեխնոլոգիաները, պահածոյագործության և գինեգործության հիմունքները, կոմբինացված կերերի արտադրություն:

 

14) Անասնաբուծական արտադրանքի պահպանման և վերամշակման տեխնոլոգիա

3 կրեդիտ 90 ժամ

 

Կաթի և կաթնամթերքների սննդային և կենսաբանական արժեքները: Կաթի կազմը, ֆիզիկական և քիմիական հատկությունները: Կաթի նախնական մշակումը տնտեսություններում: Անարատ կաթնամթերքների, պաղպաղակի, պանիրների, կարագի և կաթնային պահածոների արտադրության տեխնոլոգիաները: Մսի քիմիական կազմը: Անասունների մորթի տեխնոլոգիան: Մսի նախնական մշակումը: Երշիկների, ապուխտների, կիսաֆաբրիկատների և մսային պահածոների արտադրության տեխնոլոգիաները: Ձվի կազմը, նրանից պատրաստված սառեցված և չորացված ձվամթերքների արտադրության տեխնոլոգիան:

Կաշիների ստացման տեխնոլոգիան: Կաշիների դասակարգումը: Կաշիների ներկրման գործընթացները: Կաշիների դաբաղումը, պիկելումը: Թավշակաշվի և մորթիների ստացման արտադրական գործընթացները:

 

15) Բուսաբուծական արտադրանքի արտադրության տեխնոլոգիա 3 կրեդիտ

90 ժամ

 

Բուսաբուծությունը որպես` արտադրության ճյուղ, նրա խնդիրները: Դաշտային մշակաբույսերի խմբավորումը: Սերմնաբուծությունը որպես բերքատվության բարձրացման կարևոր պայման: Հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի սորտային կազմը, կենսաբանական առանձնահատկությունները և մշակության տեխնոլոգիաները: Կարտոֆիլի, շաքարի և կերի ճակնդեղների, ծխախոտի և կերային մշակաբույսերի կենսաբանական և մշակութային առանձնահատկությունները: Բանջարաբուծությունը որպես բուսաբուծության ճյուղ: Բանջարաբոստանային մշակաբույսերի սորտային կազմը և մշակության տեխնոլոգիաները բաց և փակ գրանցում:

 

16) Անասնաբուծական արտադրանքի արտադրության տեխնոլոգիա 3 կրեդիտ

 

Անասնապահությունը որպես ժողովրդական տնտեսության առաջատար ճյուղ, վարման համակարգը, նախապայմանները և հիմնախնդիրները: Ռեգիոնալ անասնապահության կողմնորոշիչները:

Գյուղատնտեսական կենդանիների տնտեսական հատկանիշները, ցեղագոյացման գործոնները, ցեղերի դասակարգումը և կատարելագործման ու շրջայնացման խնդիրները: Կենդանիների համակազմվածքը, աճի ու զարգացման օրինաչափությունները, հաշվառման մեթոդները: Նախիրների և հոտերի սերնդատվությունը, վերարտադրությունը և մթերատվությունը:

Բուծման հիմունքները սելեկցիոն տոհմային պլան: Կենդանիների կերակրման հիմունքները: Կերերի դասակարգումը, դրանց սննդարարության համալիր գնահատումը: Նորմավորված կերակրման խնդիրները: Անասնապահության կերի բազայի ամրապնդման ուղիները: Տավարաբուծության, ոչխարաբուծության, խոզաբուծության, թռչնաբուծության և մասնավոր անասնաբուծության այլ ճյուղերի արտադրատեխնոլոգիական խնդիրները: Անասնաբուժական համակարգի, սպասարկող այլ ծառայությունների և անասնաբուծական մթերքներ ու հումք վերամշակող ձեռնարկությունների ներդաշնակվածությունը ճյուղին:

 

17) Էկոնոմետրիկա 5 կրեդիտ 150 ժամ

 

Էկոնոմետրիկ մոդելավորման հիմնական ասպեկտները, փուլերը, զույգային ռեգրեսիոն կոռելյացիա, բազմակի ռեգրեսիա և կոռելյացիա, փոքր քառակուսիների մեթոդը, կոռելյացիայի և դետերմինացիայի գործակիցները, գծային, ոչ գծային ռեգրեսիոն մոդելները, ժամանակային շարքերը էկոնոմետրիկ հետազոտություններում, տրենդային միտումի, պարբերական և սեզոնային տատանումների բացահայտումը, ժամանակային շարքերի մոդելների հիման վրա կանխատեսման իրականացումը, վիճակագրական տվյալների վերլուծության և ընդհանրացման հիմնախնդիրները:

 

18) Այգեպտղաբուծություն 2 կրեդիտ 60 ժամ

 

Բուսաբուծությունը որպես գիտություն և արտադրության ճյուղ, նրա խնդիրները: Դաշտային մշակաբույսերի խմբավորումը, նրանց ընդհանուր բնութագիրը և ժող. տնտեսական նշանակությունը: Հանրապետության համար կարևորագույն մշակաբույսերի կենսաբանական և մշակության առանձնահատկությունները, սորտային կազմը: Դրանց մշակության տեխնոլոգիաների առանձնահատկությունները գյուղացիական /ֆերմերային/ տնտեսություններում:

Բանջարաբուծությունը որպես բուսաբուծության ճյուղ: Հիմնական բանջարային մշակաբույսերի կենսաբանական առանձնահատկությունները, սորտային կազմը և մշակության տեխնոլոգիաները բաց և փակ գրունտում:

Առարկան ընդգրկում է խաղողի վազի և պտղատու մշակաբույսերի ագրոկենսաբանական հիմունքները: Վեգետատիվ բազմացում և տնկանյութի աճեցման տեխնոլոգիա, այգու հիմնումը և խնամքը, խաղողի և պտուղների արտադրության մասնագիտացումը և սորտերի տեղաբաշխումը ըստ ՀՀ գյուղատնտեսական գոտիների: Սորտերի կենսաբանական և արտադրատնտեսական առանձնահատկությունները:

Դասընթացում ընդգրկված բոլոր տեսական և գործնական բնույթի բաժինները հետապնդում են մեկ նպատակ` տարեցտարի ցածր ինքնարժեքով, բարձր, լավորակ բերք ստանալու հիմնախնդիրների լուծման ուղիները:

Առարկայի հիմունքների ուսումնասիրումը կօգնի բարձր կուրսերի ուսանողներին խաղողագործության և պտղաբուծության էկոնոմիկայի և արտադրության կազմակերպման հիմնահարցերը ավելի լավ յուրացնելուն, գյուղատնտեսական տարբեր գոտիների այգիների մշակության ու բերքահավաքի տեխնոլոգիական քարտեր կազմելուն, հետևապես արտադրությունը ռացիոնալ ու արդյունավետ վարելու համար:

 

19) Ագրոէկոլոգիա և շրջակա միջ. պահպանություն 3 կրեդիտ 90 ժամ

 

Կենսոլորտը և մարդը: Էկոհամակարգեր, օրգանիզմները և միջավայրի փոխհարաբերությունները: Ագրոէկոհամակարգերը և դրանց գործելակերպը տեխնոգենեզիսի պայմաններում: Շրջակա միջավայրի գլոբալ հիմնախնդիրները: Բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման և բնության պահպանության էկոլոգիական սկզբունքները: Միջազգային համագործակցությունը և շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրները: Մթնոլորտի օդի, ջրի, հողերի, բուսական ու կենդանական աշխարհի պահպանությունը և դրանց արդյունավետ օգտագործումը: Քիմիացման էկոլոգիական հիմնախնդիրները: Բույսերի պաշտպանության կենսաբանական պայքարը և շրջակա միջավայրը: Երկրագործության ավանդական և այլընտրանքային համակարգերը: Կենսաբազմազանությունը և էկոհամակարգերի կայունությունը: Էկոլոգիական տեսակետից անվտանգ գյուղատնտեսական մթերքների արտադրության տեխնոլոգիաները: Կայուն էկոհամակարգերի ստեղծման սկզբունքները: Ռեսուրսախնայողական տեխնոլոգիաները գյուղատնտեսության մեջ: Ագրոէկոլոգիական մոնիթորինգ, տարածքների էկոլոգիական վիճակի գնահատումը: Էկոլոգիական քաղաքականությունը և գյուղատնտեսության էկոլոգիացման հիմնախնդիրները:

 

20) Բարձրագույն մաթեմատիկա 12 կրեդիտ 360 ժամ

 

Անալիտիկ երկրաչափություն: Կոորդինատների մեթոդ: Հիմնական խնդիրները հարթության վրա: ՈՒղղի հավասարման տարբեր տեսքերը հարթության վրա: Երկու ուղիղների կազմած անկյունը: Երկրորդ կարգի կորեր: Գծային հանրահաշիվ: Որոշիչներ և նրանց հատկությունները: Գործողություններ մատրիցների հետ: Հակադարձ մատրից n անհայտով գծային հավասարումների համասեռ և ոչ համասեռ համակարգեր: Կրամերի կանոնը: m գծային հավասարումների համակարգեր: Գաուսի մեթոդը: Մատրիցի ռանգը: Կոմպլեքս թվեր: n չափանի վեկտորական և էվկլիդյան տարածություններ: չափանի վեկտորների սիստեմի գծային կախվածությունը և անկախությունը: Բազիս: Վեկտորների սիստեմի ռանգը: Գծային ձևափոխություններ և նրանց մատրիցը: Անցում մի բազիսից մյուսին: Մատրիցի սեփական արժեք և սեփական վեկտոր: Նրանց հատկությունները: Քառակուսային ձևեր: Քառակուսային ձևի բերումը կանոնական տեսքի: Մաթեմատիկական անալիզ: Թվային հաջորդականություններ: Անվերջ փոքր և անվերջ մեծ հաջորդականություններ և նրանց հատկությունները: Զուգամետ հաջորդականությունների հատկությունները: Մոնոտոն հաջորդականություններ: «e» թիվը: Մեկ փոփոխականի ֆունկցիան: Ֆունկցիայի սահմանը և անընդհատությունը: Երկու նշանավոր սահմաններ: Անընդհատ ֆունկցիայի հատկությունները: Ֆունկցիայի ածանցյալը և նրա երկրաչափական իմաստը: Ֆունկցիայի դիֆերենցիալը: Բարձր կարգի ածանցյալներ և դիֆերենցիալներ: Դիֆերենցիալ հաշվի հիմնական թեորեմները: Անորոշությունների բացումը: Ֆունկցիայի հետազոտումը դիֆերենցիալ հաշվի մեթոդներով և գրաֆիկի կառուցումը: Մի քանի փոփոխականների ֆունկցիաներ: Հիմնական հասկացողություններ, սահմանը և անընդհատությունը, մասնակի ածանցյալներ, դիֆերենցիա: Ածանցյալ ըստ ուղղության: Գրադիենտ: Ֆունկցիայի էքստրեմումները: Նվազագույն քառակուսիների մեթոդը: Անորոշ ինտեգրալ: Անորոշ ինտեգրալի հաշվման եղանակները: Ռացիոնալ կոտորակների, իռացիոնալ և եռանկյունաչափական արտահայտությունների ինտեգրումը: Որոշյալ ինտեգրալ և նրա հատկությունները: Նյուտոն-Լայբնիցի բանաձևը: Որոշյալ ինտեգրալի հաշվման եղանակները: Անիսկական ինտեգրալներ: Որոշյալ ինտեգրալի կիրառությունները: Սովորական դիֆերենցիալ հավասարումներ: Անջատվող փոփոխականներով, համասեռ և համասեռի բերվող հավասարումներ: Առաջին կարգի գծային և գծայինի բերվող հավասարումներ: Երկրորդ կարգի գծային հաստատուն գործակիցներով համասեռ և ոչ համասեռ հավասարումներ: Թվային շարքեր: Շարքի զուգամիտությունը և տարամիտությունը: Դրական անդամներով շարքերի զուգամիտության հայտանիշները: Նշանափոխ շարքեր: Կամայական անդամներով շարքերի զուգամիտությունը: Բացարձակ և պայմանական զուգամետ շարքեր: Ֆունկցիոնալ շարքեր: Աստիճանային շարքեր: Թեյլորի և Մակլորենի շարքեր:

 

21) Քաղաքացիական պաշտպանություն և անվտանգությունը արտակարգ

իրավիճակներում 3 կրեդիտ 90 ժամ

 

Ներածություն: Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության համակարգը, խնդիրներն ու նշանակությունը: Քաղաքացիական պաշտպանության կառուցվածքն ու կազմավորումները: Արտակարգ իրավիճակներ, դրանց դասակարգումը, բնութագրերը, և կանխարգելման ուղիները: Ռադիացիոն և քիմիական վարակման օջախներ: Տեղանքի ռադիոակտիվ վարակում, ռադիոակտիվ վարակվածության աղբյուրները և ռադիոակտիվ ճառագայթման չափման միավորները: Մարտական թունավոր քիմիական նյութերի դասակարգումը, բնութագիրը, ներգործության ձևերը և դրանցից պաշտպանվելու եղանակները: Ռադիացիոն և քիմիական իրադրության գնահատման մեթոդները: Դոզաչափական և քիմիական հետախուզության սարքերի տեսակները, կառուցվածքը և աշխատանքի սկզբունքները: Բնակչության պաշտպանության կազմակերպումը արտակարգ և պատերազմական իրավիճակներում: Ապաստարաններ, հակառադիացիոն և պարզագույն թաքստոցներ: Անհատական պաշտպանական միջոցների տեսակները, դրանց պահպանման բաշխման և օգտագործման կարգը: Արտակարգ իրավիճակների ռիսկի գնահատումը: Ռիսկի կվանտիֆիկացիան, անհատական ռիսկի ուսումնասիրման և գնահատման մեթոդները: Արտակարգ և պատերազմական իրավիճակներում գյուղատնտեսական օբյեկտների գործունեության կայունության ապահովման հիմնական ուղղություններն ու մեթոդները: Արտակարգ և պատերազմական իրավիճակներում փրկարարական և անհետաձգելի վթարային-վերականգնողական աշխատանքների կազմակերպումն ու անցկացումը: Գյուղատնտեսության վարումը ռադիոակտիվ աղտոտվածության պայմաններում:

 

22) Կենսագործունեության անվտանգություն 3 կրեդիտ 90 ժամ

 

Ներածություն: «Կենսագործունեության անվտանգություն» առարկայի դերը, նպատակն ու խնդիրները: «Մարդ-մեքենա-միջավայր» համակարգը: Վտանգավոր և վնասակար արտադրական գործոնների բնութագիրը և առողջ ու անվտանգ աշխատանքային պայմանների ստեղծման հիմնական ուղիները: Կենսագործունեության անվտանգության միջոցառումների ներդրման տնտեսական արդյունավետության որոշումը: «Կենսագործունեության անվտանգության» բնագավառին վերաբերող նորմատիվա-իրավական փաստաթղթերը, հիմնական օրենսդրական ակտերը, աշխատանքային, քաղաքացիական և քրեական օրենսգրքերը: «Կենսագործունեության անվտանգության» ծառայության կառուցվածքը և խնդիրները, ղեկավարների և մասնագետների իրավունքներն ու պարտականությունները այս բնագավառում: Արտադրական վնասվածության և մասնագիտական հիվանդությունների ուսումնասիրման մեթոդները, տնտեսական հետևանքները և գնահատման եղանակները: Կենսագործունեության անվտանգության միջոցառումների պլանավորումը և ֆինանսավորումը: Աշխատատեղերի օդերևութաբանական և միկրոկլիմայական պարամետրերի նորմավորման սկզբունքները և նորմաները, չափման և հսկման միջոցներն ու եղանակները: Արտադրական աղմուկ, վիբրացիա և վնասակար ճառագայթումներ: Դրանցից պաշտպանվելու եղանակները, չափման և հսկման միջոցները: Էլեկտրահարվածից պաշտպանվելու կազմակերպչական միջոցառումներն ու տեխնիկական միջոցները: Ամպրոպապաշտպանություն: Հրդեհ, հրդեհների սոցիալ-տնտեսական հետևանքները: Շենքերի և շինությունների հրակայունությունը, դրա բարձրացման եղանակները: Կրակմարիչ տեխնիկա: Տեսակները, կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը: Հակահրդեհային ահազանգում և ջրամատակարարում: Հրդեհի ժամանակ մարդկանց էվակուացիայի, նյութական միջոցների հեռացման և պահպանման կարգը:

 

23) Գյուղատնտեսության մեքենայացում 2 կրեդիտ 60 ժամ

 

Գյուղատնտեսության մեքենայացում առարկան բաղկացած է 4 բաժիններից`

Տրակտորներ և ավտոմոբիլներ

Գյուղատնտեսական մեքենաներ

Անասնապահական ֆերմաների մեքենայացում

Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործում

Տրակտորներ և ավտոմոբիլներ բաժնում ուսանողը պետք է ծանոթանա գյուղ. արտադրությունում օգտագործվող տրակտորների ընդհանուր կառուցվածքին, աշխատանքին, տեխնիկատնտեսական ցուցանիշներին: ՈՒսումնասիրվող հիմնական թեմաներն են. գյուղատնտեսությունում օգտագործվող տրակտորներ և ավտոմոբիլներ, ավտոտրակտորային ներքին այրման շարժիչներ, տրակտորների և ավտոմոբիլների տրանսմիսիա, տրակտորների տեխնիկատնտեսական ցուցանիշները:

Գյուղատնտեսական մեքենաներ բաժնում ուսանողը պետք է ծանոթանա հողամշակող, ցանքի ու տնկման, բույսերի խնամքի ու պաշտպանության, կերերի հավաքման ու հացահատկային մշակաբույսերի բերքահավաքի, հացահատիկի զտման ու տեսակավորման, ինչպես նաև մելիորատիվ մեքենաների կառուցվածքի ու աշխատանքի հետ: ՈՒսումնասիրվող հիմնական թեմաներն են. հողամշակող մեքենաներ, ցանքի և տնկման մեքենաներ` շարային ցանիչներ (շարքացաններ), կարտոֆիլատնկիչ մեքենաներ, սածիլատնկիչ մեքենաներ, հողի պահպանման մեքենաների համալիր, բույսերի խնամքի մեքենաներ, բույսերի պահպանության մեքենաներ, կերերի հավաքման մեքենաներ, եգիպտացորենի բերքահավաքի մեքենաներ, հացահատիկի զտման ու տեսակավորման մեքենաներ, կարտոֆիլի հավաքման եղանակները, ճակնդեղի բերքահավաքի մեքենաներ, բանջարանոցային մշակաբույսերի մշակության և բերքահավաքի մեքենաներ, պտղատու և խաղողի այգիների մշակման մեքենաներ, մելիորատիվ մեքենաներ:

Անասնապահական ֆերմաների մեքենայացում բաժնում ուսանողը պետք է ծանոթանա կերերի նախապատրաստման ու բաշխման, ջրամատակարարման, կթի և կաթի նախնական մշակման, ոչխարների խուզի ու բրդի տեսակավորման, ինչպես նաև գոմաղբի հավաքման ու հեռացման մեքենասարքավորումների հետ: ՈՒսումնասիրվող հիմնական թեմաներն են. կերերի նախապատրաստման մեքենաներ, կերերի բաշխման մեքենաներ, ջրամատակարարման մեքենասարքավորումներ, կթի մեքենաներ, կաթի մեքենաներ, կաթի նախնական մշակման մեքենաներ, ոչխարների խուզի մեքենաներ, գոմաղբի հավաքման և հեռացման մեքենաներ:

Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործում բաժնում ուսանողը պետք է ծանոթանա մեքենատրակտորային ագրեգատի կոմպլեկտավորման, նրա արտադրողականության, շահագործական ծախսերի, տրանսպորտային միջոցների շահագործման, մեքենաների տեխնիկական սպասարկումների և նավթատնտեսության կազմակերպման հարցերի հետ: ՈՒսումնասիրվող հիմնական թեմաներն են. ՄՏԱ կոմպլեկտավորումը տեղամասում աշխատանքների կազմակերպումը և ՄՏԱ տեխնիկական սպասարկումները, ՄՏԱ արտադրողականությունը, ագրեգատի շահագործական ծախսերը, տրանսպորտային միջոցների շահագործումը գյուղատնտեսությունում, մեքենաների տեխնիկական սպասարկումները և նավթատնտեսության կազմակերպումը, գյուղատնտեսական մեքենայացված աշխատանքների պլանավորումը և ՄՏ հավաքակայանի օպտիմալ կազմի որոշումը:

 

24) Երկրագործության հիմունքներ 3 կրեդիտ 90 ժամ

Երկրագործություն

________________

 

Գյուղատնտեսության արտադրության առանձնահատկությունները: Երկրագործություն առարկան, խնդիրները և կապը այլ առարկաների հետ: Բույսի կյանքի անհրաժեշտ գործոնները, դրանց դերը բույսի կյանքում: Երկրագործության օրենքները: Բույսի կյանքի գործոնների կանոնավորումը /ռեժիմները/ երկրագործության մեջ:

Մոլախոտային բուսականությունը և նրա դեմ պայքարի միջոցառումները: Հողի մշակումը, խնդիրները: Հողի մշակման համակարգերը: Ցանքաշրջանառությունների գիտական հիմնավորումը, դասակարգումը և դրանց ագրոտեխնիկական և տնտեսակազմակերպական դերը:

Երկրագործության համակարգերը և դրանց ժամանակակից բաղկացուցիչ մասերը:

 

Հողագիտություն

______________

 

Հողը և դրա բերրիությունը, բերրիության տեսակները: Բերրիության բարձրացման միջոցառումները: Հայաստանի հիմնական հողային տիպերը, հիմնական հատկությունները և գյուղատնտեսական օգտագործումը: Հողային կադաստր, նշանակությունը: Հողերի բոնիտումը և տնտեսական գնահատումը:

 

Ագրոքիմիա

_________

 

Հանքային և օրգանական պարարտանյութերի հիմնական տեսակները:

Հաշվարկներ պարարտանյութերի չափաբաժինների վերաբերյալ. ծրագրավորվող բերքի անհրաժեշտ պարարտանյութերի քանակի և տնտեսական արդյունավետության հաշվարկներ:

 

25) Ինֆորմատիկա 6 կրեդիտ 180 ժամ

Ինֆորմատիկայի հիմունքները

_________________________

 

Ինֆորմատիկայի զարգացման հիմնական փուլերը, ուղղություններն ու բովանդակությունը: Ընդհանուր տեղեկություններ դասընթացի մասին: Դասընթացի առարկան, խնդիրները, նպատակը և դերը:

Գաղափար ինֆորմացիայի և տվյալների մասին: Տվյալների տեսակները: Հաշվիչ (հաշվողական) մեքենայի, տեխնիկայի և ցանցերի բնութագրերը: Համակարգիչների թվաբանական հիմունքները: Համակարգիչների տրամաբանական հիմունքները: Ինֆորմացիայի չափման ու պահպանման միավորները: Համակարգիչների տեխնիկական ապահովումը:

Համակարգիչների հիմնական տարրերը, հանգույցները, բլոկները և ֆունկցիոնալ սարքերը, դրանց նշանակությունը, հիմնական բնութագրերը և ընդհանուր կառուցվածքը: Կենտրոնական պրոցեսոր, հիշասարքեր, արտաքին սարքեր: Տեսատիպ, ստեղնաշար, տպիչ, մոդեմ, ֆաքս-մոդեմ, ջոյստիկ, մկնիկ, սկաներ: Համակարգչի միացման, սկզբնական բեռնավորման և անջատման կարգը: Ալգորիթմացում:

Ալգորիթմի հասկացողությունը և հատկությունները, հաշվողական պրոցեսների տեսակները: Ալգորիթմի ներկայացման բառային, բառաբանաձևային, գծապատկերային և ծրագրային եղանակները: Գծային, ճյուղային և ցիկլային կառուցվածքով ալգորիթմների նկարագրում: Ալգորիթմի մշակման փուլերը: Ծրագրային ապահովում, ծրագրավորում: Համակարգային ծրագրային ապահովումը, նշանակությունն ու ֆունկցիաները: Օպերացիոն համակարգեր, օպերացիոն համակարգ, կիրառական ծրագրեր (Word) ծրագրավորման համակարգեր (BASIC, C+): Դրանց նշանակությունը, գործածման և կիրառման մեթոդները:

 

--------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
04.03.2010
N 81-Ն
Հրաման