Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇ ...

 

 

110.0081.270410

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»        04            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11010197

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

4 մարտի 2010 թվականի N 81-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(11-րդ մաս)

 

26) Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և համակարգեր 5 կրեդիտ 150 ժամ

 

Դասընթացի առարկան, խնդիրները, ինֆորմատիկայի դերը, համակարգիչների տեսական հիմունքները: Համակարգիչների ստեղծման ու զարգացման փուլերը: Ֆունկցիոնալ սարքերի տրամաբանական ֆունկցիաները, սարքի տրամաբանական սխեման: Համակարգիչների տեխնիկական ապահովումը, ներքին և արտաքին սարքեր, պրոցեսոր: Ինֆորմատիկայի մուտքագրման սարքեր (ստեղնաշար, ուղղորդիչ` մկնիկ, ցուցարկու` դիսփլեյ, տեսագիր` սկաներ և այլն), ինֆորմատիկայի ելքավորման սարքեր (ցուցարկու, տպիչ և այլն), արտաքին հիշասարք (ինֆորմացիայի երկարատև պահպանման սարքեր), համակարգիչների ծրագրային ապահովումը:

Ալգորիթմացում: Ալգորիթմացումը, խնդիրների լուծման ալգորիթմների կառուցման մեթոդները: Ալգորիթմի հատկությունները:

Հաշվողական գործընթացների տեսակները, ալգորիթմի նկարագրման եղանակները, ալգորիթմի որակի որոշման եղանակները, ալգորիթմի մշակման փուլերը և կարգը:

Ծրագրավորում: Ծրագրավորումը որպես ինֆորմատիկայի ճյուղ, ծրագրեր կազմելու մեթոդներն ու ձևերը: Ծրագրավորման լեզուների դասակարգումը, ծրագրավորման լեզվի տարրերը, ծրագրավորման լեզվի կառուցվածքները, ծրագրերի մշակումը, ծրագրի կատարման փուլերը:

Համակարգչային համակարգեր և ցանցեր: Համակարգչային ցանցեր, նրանց տիպերը: Տեղային, բաշվված, մոլորակային և նրանց տեխնիկական ու ծրագրային ապահովումը:

 

27) Էկոնոմիկամաթեմատիկական մոդելավորում 8 կրեդիտ 240 ժամ

 

Գծային ծրագրավորման հիմնական խնդիրը (ԳԾԽ), նրա ստանդարտ և կանոնական ձևերը: Գծային ծրագրավորմանը բերվող խնդիրների օրինակներ: ԳԾԽ-ի լուծման երկրաչափական և սիմպլեքս եղանակները: Երկակի խնդիրների կազմումը, նրանց տնտեսագիտական մեկնաբանությունները: Գծային ծրագրավորման տրանսպորտային խնդրի ձևակերպումը և լուծման մեթոդները: Ոչ գծային ծրագրավորման խնդիրների օրինակներ:

Արտադրական ֆունկցիաներ, նրանց տեսակները: Էկոնոմիկամաթեմատիկական մոդելների դասակարգումը, օպտիմալության չափանիշի ընտրությունը, փոփոխականների և սահմանափակումների համակարգը:

Էկոնոմիկամաթեմատիկական մոդելավորումը անասնաբուծության մեջ: Կերային ռացիոնի, հոտի օպտիմալ կազմի որոշման, կերերի օպտիմալ օգտագործման խնդիրների մոդելավորումը: Տնտեսագիտական պրոցեսների մոդելավորումը բուսաբուծության մեջ: Ցանքատարածությունների օպտիմալ կառուցվածքի, ցանքաշրջանառության օպտիմալ տարբերակի որոշման խնդիրների մաթեմատիկական մոդելների մշակումը: Արտադրության օպտիմալ մասնագիտացման և տեղաբաշխման խնդրի մոդելավորումը:

Մեքենատրակտորային հավաքակայանի օպտիմալ կազմի որոշման, օպտիմալ համալրման և օպտիմալ օգտագործման խնդիրների առանձնահատկությունները և մոդելավորումը:

 

28) Վիճակագրություն 7 կրեդիտ 210 ժամ

 

Ծրագրում զետեղվել են այն հիմնական հարցերը, որոնք վերաբերում են ժամանակակից վիճակագրության հիմունքներին: Նրա առաջին մասում արտացոլված են «Վիճակագրության ընդհանուր տեսության», իսկ երկրորդ մասում` «Սոցիալ տնտեսական վիճակագրության» հիմունքները:

«Վիճակագրության ընդհանուր տեսության» մեջ պարզաբանվում են գիտության առարկան, մեթոդը, խնդիրները, ուսումնասիրվում են վիճակագրական չափորոշիչները, վիճակագրական տվյալների դիտարկման, ամփոփման և խմբավորման մեթոդաբանությունը, միջին և վարիացիայի ցուցանիշների, փոխկապակցությունների և դինամիկայի վերլուծությունը:

«Սոցիալ-տնտեսական վիճակագրության» մեջ առանձնակի ուշադրության են արժանացել գների, ֆինանսների և բանկերի, արտադրության և շրջանառության ծախքերի վիճակագրության, ազգային հաշիվների համակարգի, մակրոտնտեսական ցուցանիշների վիճակագրության, վճարային և առևտրային հաշվեկշիռների, ապրանքաշրջանառության (մեծածախ, մանրածախ, համախառն և զուտ) վիճակագրության ցուցանիշներին վերաբերող բաժինները:

 

29) Գյուղատնտեսական մեքենաներ 2 կրեդիտ 60 ժամ

 

Գյուղատնտեսական մեքենաների նշանակությունը և դասակարգումը:

Հողամշակման մեքենաներ, նշանակությունը, տեսակները, կառուցվածքային առանձնահատկությունները:

Ցանքի ու տունկի մեքենաներ, նշանակությունը, տեսակները, կառուցվածքային առանձնահատկությունները:

Պարարտացման մեքենաներ, նշանակությունը, տեսակները, կառուցվածքային առանձնահատկությունները:

Բույսերի պաշտպանության մեքենաներ, նրանց տեսակները, կառուցվածքային առանձնահատկությունները:

Կերերի հավաքման, վերամշակման մեքենաներ, տեսակները, կառուցվածքային առանձնահատկությունները:

Հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի և բերքի վերամշակման, պահպանման մեքենաներ, տեսակները:

Արմատապալարապտուղների բերքահավաքի մեքենաներ, տեսակները, կառուցվածքային առանձնահատկությունները:

Հողերի բարելավման և մելիորացման մեքենաներ, տեսակները, կառուցվածքային առանձնահատկությունները:

Փոքրաչափ գյուղատնտեսական տեխնիկա, տեսակները, կառուցվածքային առանձնահատկությունները:

 

ԸՆՏՐՈՎԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ

 

Բանջարաբուծություն

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ ԲՈՒՀԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ

 

30) ԱՊՀ կազմակերպությունների ֆինանսներ 6 կրեդիտ 180 ժամ

 

Ագրոպարենային համալիրի (ԱՊՀ) կազմակերպությունների ֆինանսների էությունը և գործառույթները: Բանկերում ապրանքարտադրողների հաշիվները: Անկանխիկ հաշվարկների համակարգը (Պայմանագիրը, որպես հիմք անկանխիկ համակարգում, անկանխիկ հաշվարկներում առևտրային փաստաթղթերը, հաշվարկների ձևերը): Գյուղատնտեսական ապրանքարտադրողների հաշվարկները մատակարարների և գնորդների հետ: Հաշվարկավճարային համակարգի ճգնաժամի պայմաններում բարտերային, ֆորվարդային, ֆյուչերսային և լիզինգային գործարքների դերը: Ագրոպարենային համալիրի կազմակերպությունների հարկման առանձնահատկությունները: Գյուղատնտեսական կազմակերպությունների հարկման արտերկրյա փորձը: Վարկավորման գործընթացի կազմակերպման սկզբունքները և ուղղվածությունը: Գյուղատնտեսության վարկավորման արտերկրյա փորձը: Ինվեստիցիաների ֆինանսավորման աղբյուրները և մեթոդները: Գործարարության պլանի հասկացությունը, մշակման պայմանները և կիրառման ոլորտները: Գյուղ. կազմակերպությունների պլանավորման էությունը, սկզբունքները և գործընթացը: Կազմակերպությունների ֆինանսական պլանավորումը: Գյուղատնտեսական ձեռնարկությունների ֆինանսական պլանի կազմման կարգը: Կազմակերպության ֆինանսական ծառայության օպերատիվ և վերահսկման աշխատանքը: Շուկայական տնտեսության պայմաններում ֆինանսական պլանավորման պրակտիկան:

 

31) ԱՊՀ-ի կազմակերպությունների էկոնոմիկա 7 կրեդիտ 210 ժամ

 

Տնտեսական օրենքների դրսևորման բնույթը գյուղատնտեսության մեջ: Գյուղատնտեսության արտադրական ռեսուրսների /հողի, ջրի, կապիտալի, աշխատանքի/ գնահատման պահանջի և տնտեսական արդյունավետության որոշման մեթոդաբանությունը, ցուցանիշները: Կապիտալի պտույտը և շրջապտույտի փուլերի գնահատումը: Կապիտալ ներդրումների պահանջի և ներդրման արդյունավետության գնահատումը, նվազագույն ռեսուրսների և տարբերակների ընտրությունը:

Գյուղատնտեսության ընդլայնված վերարտադրությունը` առանձնահատկությունները, աղբյուրները, ցուցանիշները, տիպերը: Ինտենսիվացումը որպես վերարտադրության ձև` ներկա փուլի առանձնահատկությունները: Ինտենսիվության և ինտենսիվացման տնտեսական արդյունավետության որոշման մեթոդիկան, ցուցանիշների համակարգը: Գյուղատնտեսության համախառն և ապրանքային արտադրանքը, վերջնական արդյունքը: Համախառն արդյունքի բաշխումը: Պարենային ազգային անվտանգություն:

Արտադրության տնտեսական արդյունավետության էությունը, մակարդակները, ցուցանիշները, կանոնական և իրական տնտեսության պայմաններում: Ինքնարժեք` տեսակների հաշվարկման մեթոդաբանությունը, արտերկրների փորձը, իջեցման հիմնախնդիրները: Աշխատանքի արտադրողականության հաշվարկման մեթոդաբանությունը, մակարդակը, դինամիկան և ցուցանիշները: Ռեսուրսների ամբողջական արտադրողականություն: «Նվազող հատույց» և «Սահմանային օգտակարություն»: Համախառն և զուտ եկամուտ, շահույթ, եկամտաբերություն և շահութաբերություն: Ռեսուրսների ամբողջական արդյունավետություն:

Արտադրողական ուժերի և արտադրանքների տեղաբաշխման և մասնագիտացման գիտական հիմունքները, ցուցանիշների համակարգը գյուղատնտեսության մեջ: Կենտրոնացում, համակենտրոնացում և ագրոարդյունաբերական ինտեգրացիա: Տարածաշրջանների էկոնոմիկա:

Գնագոյացումը և ագրարային շուկայի համակարգը:

Բուսաբուծական և անասնաբուծական առանձին ճյուղերի էկոնոմիկան /արտադրության զարգացում, տեղաբաշխում մասնագիտացում, ինտենսիվացում, տնտեսական արդյունավետության բարձրացման հիմնախնդիրներ/: SWOT վերլուծություն:

 

32) ԱՊՀ-ի կազմակերպությունների արտադրության կազմակերպում 7 կրեդիտ

210 ժամ

 

Ռեսուրսային ներուժի /հողի, արտադրամիջոցների, աշխատուժի/ ձևավորումը և ռացիոնալ օգտագործման կազմակերպումը,

գյուղատնտեսական ձեռնարկությունների արտադրության /տնտեսության վարման համակարգ, ներտնտեսային կանխատեսում և պլանավորում, մասնագիտացում, ճյուղերի ռացիոնալ զուգակցում, արտադրության համակենտրոնացում, ձեռնարկությունների և ստորաբաժանումների չափեր, տնտեսական հաշվարկ շուկայի պայմաններում և աշխատողների նյութական խթանում/ ռացիոնալ կազմակերպումը,

բուսաբուծական ու անասնաբուծական ճյուղերի և օժանդակ արդյունաբերական արտադրության կազմակերպումը,

գյուղատնտեսական ձեռնարկությունների արտադրատնտեսական կապերն ագրոպարենային համակարգի մյուս ոլորտի /գյուղատնտեսական հումք վերամշակող, նյութատեխնիկական միջոցներ ապահովող, սպասարկումներ կազմակերպող/ ձեռնարկությունների /կազմակերպությունների/ հետ:

Դասընթացում ուսուցանվում է նաև գյուղատնտեսական ձեռնարկությունների արտադրանքի պահպանման, վերամշակման և իրացման կազմակերպման հարցերը:

 

33) ԱՊՀ-ի կազմակերպությունների կառավարում 5 կրեդիտ 150 ժամ

 

Արտադրության կառավարման /մենեջմենթի/ դերը շուկայական տնտեսության արմատավորման պայմաններում էլ ավելի է մեծանում: Հաջողության հասնելու կարևոր գործոնը` բարձր պրոֆեսիոնալությամբ տնտեսական, սոցիալական և տեխնոլոգիական հարցերով իրազեկ, պատասխանատվության զգացումով օժտված, նոր տիպի ղեկավարների պատրաստումն է: Ծրագիրը բաղկացած է 4 բաժիններից և 29 թեմաներից:

Առաջին բաժնում քննարկվում են տեսական հարցեր` կառավարման էությունը, հասկացությունը, օրինաչափությունները, սկզբունքները, կազմակերպության ներքին ու արտաքին միջավայրը, կառավարման համակարգի հասկացությունը և այլն:

Երկրորդ բաժնում տրված է կառավարման նպատակները, դրանց ընտրությունը, հստակ առաքելության սահմանումը: Նպատակների նվաճման գործում իրականացվող ֆունկցիաները /գործառույթները/` ռազմավարական պլանավորում, նրա տիպերը և իրացումը, շարժառիթի դերը պահանջմունքների և վարձահատույցի կազմակերպման գործում: Կառավարչական որոշումների ընդունման, վերահսկողության և հաղորդակցման կազմակերպման հարցերը: Կատարողների վրա ներգործության մեթոդները` տնտեսական, կազմակերպակարգադրական և սոցիալ-հոգեբանական:

Երրորդ բաժինը վերաբերում է կառավարման կադրերին` նրանց ընտրության, գնահատման, տեղաբաշխման, դաստիարակման, ռեզերվի պատրաստման, աշխատանքի կազմակերպման ու նորմավորման հարցերին:

Չորրորդ բաժինը կազմակերպության գործունեության արդյունավետության ապահովումն է` հակամարտությունների, ռիսկի, գիտատեխնիկական առաջադիմության, աշխատանքի և արտադրանքի որակի, մատակարարման և իրացման կառավարման հարցերին և այլն:

 

34) Ֆինանսական մենեջմենթ 4 կրեդիտ 120 ժամ

 

Ֆինանսական մենեջմենթի բովանդակությունը և դրա տեղը կազմակերպության կառավարման համակարգում: Ֆինանսական մենեջմենթի նպատակը, խնդիրները և հիմնարար հայեցակարգերը: Ֆինանսական մենեջմենթի հիմքը հանդիսացող տեղեկատվական աղբյուրները: Ֆինանսական մենեջմենթի մաթեմատիկական հիմունքները: Դրամական հոսքերը և դրանց գնահատման մեթոդները: Ֆինանսական ակտիվների գնահատման մեթոդները, դրանց ռիսկը և եկամտաբերությունը: Ֆինանսական մենեջմենթի ռազմավարությունը. պորտֆելային ներդրումների ռիսկ և եկամտաբերություն, ներդրումների կառավարում, ներդրումային նախագծերի ռիսկ և արդյունավետության գնահատում, ներդրումային քաղաքականություն, կապիտալ ներդրումների բյուջեի ձևավորում, երկարաժամկետ ֆինանսավորման աղբյուրների կառավարում, ավանդական և նոր ֆինանսավորման մեթոդներ: Ֆինանսական մենեջմենթի մարտավարությունը. մարքեթինգի (շուկայավարության) ֆինանսներ, կապիտալի կառուցվածքի և գնային որոշումների ընդունման սկզբունքները` կշռված միջին և սահմանային, կապիտալի կառուցվածքի տեսություն, արտադրական և ֆինանսական լևերիջ, շահբաժնային քաղաքականություն, բիզնեսի (գործարարության) արժեք, շրջանառու կապիտալի կառավարում և այդ բնագավառում տարվող քաղաքականություն, պաշարների և դեբիտորական պարտքերի կառավարում: Դրամական միջոցների և դրանց համարժեքների կառավարումը: Կարճաժամկետ ֆինանսավորման ավանդական և նոր մեթոդները: Շրջանառու կապիտալի ֆինանսավորման աղբյուրների կառավարումը: Ֆինանսական պլանավորում և կանխատեսում: Ռազմավարական, երկարաժամկետ և կարճաժամկետ ֆինանսական պլանավորում: Հիմնական ֆինանսական ցուցանիշների կանխատեսման մեթոդները: Ֆինանսական մենեջմենթը արժեզրկման պայմաններում: Ռիսկի մենեջմենթը: Ֆինանսական մենեջմենթի միջազգային տեսակետները: Առևտրային բանկերում ֆինանսական մենեջմենթի առանձնահատկությունները և վերլուծությունը:

 

35) Շուկայական տնտեսության պետական կարգավորում 3 կրեդիտ 90 ժամ

 

Շուկայական տնտեսության պետական կարգավորման ուսումնասիրության առարկան, օբյեկտը, լծակները, նպատակները և սկզբունքները: Շուկայական տնտեսական համակարգի առանձնահատկությունները, շուկայի անկատարությունը և չլուծված խնդիրները: Պետության գործունեության հիմնական բնագավառները: ՀՀ կառավարման մարմինների կազմակերպական կառուցվածքը: ՀՀ նախագահի, ՀՀ ԱԺ-ի, ՀՀ Կառավարության գործառույթները տնտեսության կարգավորման գործում: ՀՀ Ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարության կառուցվածքը և գործառույթները: ՀՀ ճյուղային նախարարությունների և գերատեսչությունների գործառույթները: Կառավարման տարածքային մարմինների գործառույթները տնտեսության կարգավորման գործում: Պետության քաղաքականությունը ագրոբիզնեսի և բնապահպանության և բնօգտագործման ոլորտներում: Ագրարային բարեփոխումները, դրանց ընթացքը և հեռանկարները: Մակրոտնտեսական ցուցանիշների հաշվարկումը բաց տնտեսությունում: Կապիտալի և ապրանքների միջազգային հոսքերը: Տնտեսական քաղաքականության ազդեցությունը վճարային հաշվեկշռի վրա: Աշխատանքային ռեսուրսների բնութագիրը: Աշխատանքային ռեսուրսների հաշվեկշիռները և դրանց մշակման կարգը: ՀՀ բնակչության զբաղվածությունը: Տնտեսության դրամավարկային կարգավորումը և դրա մեթոդոլոգիական հիմունքները: Դրամավարկային քաղաքականության իրականացման գիտական մոտեցումները: Արժութային կարգավորման նպատակը և պահպանումը: Պետական և շուկայական արժութային կարգավորման փոխադարձ կապը: Հարկերը որպես տնտեսության պետական կարգավորման միջոց: Հարկային համակարգի հիմնական հասկացությունները: Երկրի տնտեսության բյուջետային կարգավորում: Պետական բյուջեի հաշվեկշռվածության հիմնախնդիրները: Պետական պարտքը և դրա կարգավորման մեխանիզմը: Կապիտալի շուկայի պետական կարգավորման էությունը, անհրաժեշտությունը և սկզբունքները: Կապիտալի շուկայի պետական կարգավորման վրա ազդող գործոնները: ՀՀ արժեթղթերի շուկայի պետական կարգավորումը: Մենաշնորհային և հակամենաշնորհային քաղաքականության էությունն ու ուղղությունները: Բնական մենաշնորհի կարգավորման տեսությունները: Ստիգլեր-Պելցմանի մոդելը: Պետական գույքի կառավարման հայեցակարգը: Պետական գույքի կառավարման կատարելագործման ուղիները: Պետության մասնակցության ձևերը բաժնետիրական ընկերությունների կառավարմանը: Բաժնետիրական ընկերությունների գործունեության պետական կարգավորման լծակները: Զբաղվածության ցուցանիշները: Կայուն իրական աշխատավարձը և սպառման գործազրկությունը: Զբաղվածության ապահովման ՀՀ պետական քաղաքականությունը: Բնակչության կենսամակարդակի պետական կարգավորման խնդիրները: Պետության սոցիալական քաղաքականությունը: Սոցիալական ապահովություն, նրա կառուցվածքն ու խնդիրները: Առողջապահական և կրթական պետական քաղաքականություն: Եկամուտների պետական կարգավորում:

 

36) ԱՊՀ-ի կազմակերպությունների աշխատանքի կազմակերպում 4 կրեդիտ

120 ժամ

 

Աշխատանքը որպես հասարակականորեն օգտակար գործունեություն, աշխատանքի շուկան շուկայական տնտեսության համակարգում, աշխատանքային ռեսուրսներ, զբաղվածություն, աշխատանքի բաժանում և կոոպերացիա, աշխատանքի արտադրողականություն և արդյունավետություն, աշխատանքի պայմաններ, աշխատանքի և հանգստի ռեժիմ, աշխատանքային գործընթացների կազմակերպում, աշխատանքի նորմավորում, եկամուտներ և աշխատանքի վարձատրություն, սոցիալական զարգացում և կենսամակարդակ, աշխատանքի կառավարում շուկայական հարաբերությունների համակարգում:

 

37) Ապահովագրական գործ 3 կրեդիտ 90 ժամ

 

Ապահովագրության էությունն ու գործառույթների առանձնահատկությունը ապահովագրական պաշտպանվածության գծով: Ապահովագրական պատմությունը: Հայաստանի ապահովագրական շուկայի զարգացման հիմնական փուլերը և երկրի տնտեսական զարգացման կարևորագույն նշանակությունը: Ապահովագրության իրականացման կանոնակարգման հիմնական սկզբունքները: Պարտադիր և կամավոր ապահովագրության իրականացման հիմնական սկզբունքները: Պետությունը և ապահովագրությունը: Ապահովագրական գործի կազմակերպման հիմնական սկզբունքները: Ապահովագրական շուկայի հիմնական մասնակիցները և նրանց բնութագիրը: Ապահովագրական շուկայի մասնակիցների փոխհարաբերությունները: Ապահովագրության հիմնական տեսակներն ու օբյեկտները: Ապահովագրության տեսակների դասակարգման հիմնական սկզբունքները և դրանց առանձնահատկությունները: Ապահովագրական ռիսկի, կորուստի և ապահովագրական հատուցման էությունը: Ռիսկային իրադրություն և ապահովագրական պատահար: Ապահովագրական ռիսկերի տեսակներն ու դրանց կառավարումը: Անձնական, գույքային և պատասխանատվության ապահովագրության տեսակներն ու կազմակերպումը: Գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների ապահովագրություն: Գյուղատնտեսական կենդանիների ապահովագրություն: Ապահովագրական դրույքի (սակագնի) կառուցվածքը և հաշվարկման հիմնական եղանակները: Անձնական և գույքային ապահովագրության դրույքի (սակագնի) հաշվարկման մեթոդներն ու դրանց առանձնահատկությունները: Ապահովագրական պահուստների էությունը և հիմնական տեսակները: Վերաապահովագրության էությունն ու դրա գործառույթների առանձնահատկությունը: Վերաապահովագրական շուկայի զարգացման հիմնական փուլերը: Ապահովագրական կազմակերպության կառուցվածքը: Ապահովագրական կազմակերպության տեսակները:

 

38) Ինվեստիցիաների տնտեսական գնահատում 3 կրեդիտ 90 ժամ

 

Հասկացություն ինվեստիցիաների մասին և դրանց էությունը: Ինվեստիցիոն նախագծեր և դրանց դասակարգումը: Նախագծի նույնականացումը (իդենտիֆիկացիան): Նախագծի նախապատրաստումը կամ մշակումը: Նախագծի նախնական գնահատումը: Բանակցություններ: Նախագծի իրականացումը և դրա իրացման արդյունքների գնահատումը: Տեխնիկական, ինստիտուցիոնալ, սոցիալական, էկոլոգիական, առևտրային վերլուծություն: Ֆինանսական, տնտեսական վերլուծությունների էությունը: Կապիտալի այլընտրանքային արժեքը: Փողի արժեքը տարբեր ժամանակներում: «Առանց նախագծի» և «նախագծով» իրավիճակների համեմատությունը դրամական հոսքերի հաշվարկման ժամանակ: Սահմանային (մարժինալ) վերլուծություն: Չհատուցվող ծախսեր: Նախագծերի գնահատման հիմնական չափանիշները: Նախագծին մասնակցության արդյունավետության գնահատումը: Ֆինանսական վիճակի վերլուծության տեղեկատվական բազան: Ինվեստիցիոն նախագծերի ազդեցությունը ֆինանսական հաշվետվության ցուցանիշների վրա: Ինֆլյացիայի և հարկման կանոնների հաշվառմամբ ֆինանսական վիճակի վերլուծության սխեման: Ֆինանսական մուտքեր և ծախսեր: Իրացվելիության և արդյունավետության ցուցանիշների հաշվարկման սխեմաները: Ինվեստիցիոն և արտադրական գործունեությունից մուտքերի ու ծախսերի հոսքերը: Պարտքի սպասարկման հիմնական սխեմաները (դասակարգումը): Նախագծի արդյունավետության չափանիշների հաշվարկը: Վարկի տրամադրումը և նախագծի սպասարկումը վարկատուի (բանկի) տեսանկյունից: Հիմնական պարտքի վճարումների հետաձգումը տոկոսների կապիտալացմամբ: «Վճարումների կրիտիկական պահի» պրոբլեմը: Հավասար գումարներով հիմնական պարտքի և տոկոսների վճարումները: Նախագծի իրացումից միջոցների համամասնական ստացմամբ պարտքի սպասարկումը: Վարկառուի նկատմամբ ետպահանջի և առանց ետպահանջի իրավունքով նախագծային ֆինանսավորման սխեմաների համեմատությունը: Փոխառու միջոցների ներգրավումը և ֆինանսական լծակը: Ինֆլյացիայի հաշվառումը ֆինանսավորման և պարտքի սպասարկման սխեմաների գնահատման ժամանակ: Վարկի չափի և պարտքի սպասարկման սխեմայի ազդեցությունը վարկառուի ֆինանսական վիճակի ու նախագծի ֆինանսական իրացվելիության վրա: Տնտեսական վերլուծության մեթոդիկայի էությունը, հիմնական բաժինները: Սոցիալ-տնտեսական վերլուծության տարածաշրջանային տեսակետը և բյուջետային արդյունավետությունը: Պարամետրերի հնարավոր փոփոխությունների դեպքում նախագծի զգայունության վերլուծությունը: Վիճակագրական դիտարկումների մեթոդով ռիսկերի վերլուծությունը: Առանձին մասնակիցների դիրքերից ռիսկերի վերլուծությունը: Բիզնես-պլանների դերն ու նշանակությունը, կազմը և կառուցվածքը: Ինվեստիցիաների տնտեսական գնահատման ծրագրային ապահովվածությունը:

 

39) ԱՊՀ-ի զարգացման կանխատեսում և պլանավորում 3 կրեդիտ 90 ժամ

 

Կանխատեսում և պլանավորում առարկայի էությունը և խնդիրները: Կանխատեսման և պլանավորման մեթոդաբանական հիմունքները: Կանխատեսման էությունը և դասակարգումը: Կանխատեսման և պլանավորման հիմնական մեթոդները: Սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի ու պլանների համակարգը և դրանց կառուցվածքը: Ռազմավարական պլանավորում: Բիզնես-պլանի էությունը, կառուցվածքը և մշակման կարգը: Գիտատեխնիկական առաջադիմության կանխատեսումը և պլանավորումը: ԱԱՀ-ի ռեգիոնալ և մթերային ենթահամալիրների և գյուղատնտեսության վարման համակարգերի, ենթակառուցվածքների, վերամշակող արդյունաբերության ու առևտրի, փոխադրումների զարգացման կանխատեսումը և պլանավորումը: Ինվեստիցիաների և սոցիալական զարգացման կանխատեսումը և պլանավորումը: Գնագոյացման և շահույթի պետական կարգավորումը:

 

40) Մարքեթինգ և ագրարային շուկաներ 4 կրեդիտ 120 ժամ

 

Ագրարային շուկա: Էությունը, տեղը, և դերը ընդհանուր շուկայի և տնտեսության համակարգում: Շուկայի ֆունկցիաները: Ագրարային շուկայի հատվածավորման նպատակը, առանձնահատկություններն ու խնդիրները: Շուկայի հետազոտությունը: Շուկայի ապրանքային և ֆիրմային կառուցվածքի, տարողության, բնութագրերի, մրցակիցների, գործընկերների, ապրանքի, սպառողների ուսումնասիրությունը: Գինը և գնագոյացումը գյուղատնտեսական արտադրանքների նյութատեխնիկական ռեսուրսների, առևտրի ոլորտում: Հողի շուկան: Աշխատուժի շուկան: ՀՀ ագրոպարենային շուկան նրա ապրանքային և ֆիրմային կառուցվածքը, ապրանքատեսականու լիքությունը, խորությունը: Շուկայի պաշտպանվածությունը: Պարենային ապրանքի շուկան պահանջարկի և առաջարկի, ներմուծման և արտահանման կառուցվածքը: Շուկայաբանության /մարքեթինգի/ ժամանակակից հիմնադրույթները, սոցիալ-տնտեսական էությունը, հիմնական սկզբունքները, ֆունկցիաները, մարտավարությունը, ռազմավարությունը: Բիզնես ծրագրերի մարքեթինգի բաժինը: Մարքեթինգի մուտքը ՀՀ, առաքելությունը, առանձնահատկությունները: Մարքեթինգի և իրացման համադրույթը: Ապրանքը մարքեթինգի համակարգում: Սպառողական շուկաներ և գնորդների գնողունակ վարքը: Մարքեթինգային հաղորդակցություն: Ապրանքաշարժ և առաջշարժ: Ապրանքի ներկայացումը շուկայում: Գովազդ: Ապրանքային քաղաքականություն: Գինը մարքեթինգի համակարգում: Գնագոյացման առանձնահատկությունները: Մարքեթինգը տարբեր ոլորտներում: Ագրոմարքեթինգը և քոնսալթինգը: Մարքեթինգը ապահովագրության համակարգում, համատեղ ձեռնարկություններում, մտավոր կապիտալի, կապիտալի շինարարության օբյեկտների շուկայում:

 

41) Գին և գնագոյացում 3 կրեդիտ 90 ժամ

 

Առարկայի խնդիրները և ուսումնասիրման մեթոդները: Կուրսի բովանդակությունը: Գնագոյացման մեթոդաբանության հիմունքները կանոնական և իրական տնտեսության պայմաններում: Գների տեսական հիմնավորումը: Գնագոյացման տնտեսական մեխանիզմները:

Պահանջարկի և առաջարկի հարաբերակցության տեսությունը: Կորերի տեսությունը:Գնագոյացումը զուտ մրցակցային շուկայում: Գների, դրամական հոսքերի, համախառն ծախսերի, սահմանային եկամտի, սահմանային ծախսերի ձևավորման մեխանիզմը կարճ ժամկետում: Գնի, նվազագույն և առավելագույն շահույթի ձևավորման մեխանիզմը կարճ և երկար ժամկետում:

Գնագոյացումը և գները մենաշնորհային շուկայի պայմաններում:

Գնագոյացումը և գները օլիգոպոլային շուկայի պայմաններում:

Գնագոյացումը և գները մենաշնորհային մրցակցային շուկայի պայմաններում: ՀՀ շուկայի պայմաններում գործող գների համակարգը: Գների օրենսդրական և վարչական կարգավորումը:

Գնագոյացումը միջազգային առևտրում: ՀՀ արտաքին առևտրի գների մակարդակը և դինամիկան: Ներմուծման և արտահանման գնային քաղաքականությունը:

 

42) Միջազգային տնտեսական հարաբերություններ 3 կրեդիտ 90 ժամ

 

Արտաքին տնտեսական կապերի հասկացությունը, բնորոշումը, առարկան, մեթոդները, խնդիրները և գործառույթները: Արտաքին տնտեսական կապերի դերը տնտեսական և սոցիալական զարգացման գործում: Աշխատանքային միջազգային բաժանումը, տնտեսական կապերի զարգացման փուլերը: Արտադրության միջազգային մասնագիտացում, կոոպերացում: Արտաքին առևտրի տեսությունները: Տնտեսական կապերի ձևերը և տեսակները: Միջազգային առևտուրը տնտեսական հարաբերությունների համակարգում: համաշխարհային շուկայական գների համակարգ: Տեխնոլոգիաների միջազգային առևտուր: Ծառայությունների միջազգային առևտրի տեսակները, շուկայի կարգավորումը: Ազատ տնտեսական գոտիների կազմակերպման անհրաժեշտությունը: Արտաքին տնտեսական գործարքներ, պայմանագրերի տեսակները: Առևտրային տերմիններ: Միջազգային արժութային հարաբերություններ, արժութային քաղաքականություն: Կապիտալի արտահանում, միջազգային հաշվարկներ: Ֆինանսավարկային միջազգային կազմակերպություններ: Տնտեսական ինտեգրացիա, զարգացման փուլերը և ձևերը: Տնտեսական համագործակցության կազմակերպման անհրաժեշտությունը: Աշխատուժի միջազգային միգրացիա, պատճառները, կարգավորումը: Հայաստանի արտաքին տնտեսական կապերը: Օտարերկրյա ներդրումներ: Արտաքին կապերի հետագա զարգացումը: Հայաստանի ինտեգրացումը միջազգային կառույցներին: Պետության դերը արտաքին կապերի կարգավորման գործում:

 

43) Ֆինանսական իրավունք 3 կրեդիտ 90 ժամ

 

Ֆինանսական իրավունք առարկան, հասկացությունը, համակարգը և աղբյուրները: Պետության ինքնակառավարման մարմինների գործունեության իրավական հիմքերն: Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆինանսաիրավական վերահսկողության իրականացման մեթոդները: Պետության և տեղական բյուջեների, սոցիալ-տնտեսական ու իրավական նշանակությունը: Աուդիտային վերահսկողությունը բյուջեի կատարման վրա: ՀՀ կառավարության ոչ բյուջետային, պետական և տեղական հիմնադրամների իրավական ռեժիմը:

 

44) Աշխատանքի էկոնոմիկա 3 կրեդիտ 90 ժամ

 

Աշխատանքը որպես հասարակության կենսագործունեության հիմք: Աշխատանքի առանձնահատկությունը: Պահանջարկն աշխատանքի նկատմամբ: Պահանջները աշխատանքի տարբեր տեսակների նկատմամբ:

Աշխատանքի շուկայի գործոնները, աշխատանքի մրցակցային շուկա, մենաշնորհը և մոնոպոլիան աշխատանքի շուկայում:

Նվազագույն աշխատավարձ հասկացությունը:

Աշխատանքի ոչ հավասարակշռված շուկա:

Մարդկային կապիտալ, մասնագետների աշխատանքի շուկան:

Մարդկային կապիտալի վերարտադրությունը կյանքի ցիկլի ընթացքում:

Աշխատանքի պաշտպանության գծով նորմատիվների ազդեցությունը աշխատանքի շուկայի վրա, շուկայի անկատարությունը և աշխատավարձի տարբերությունները:

Աշխատանքի ներքին շուկաները, արտադրողականություն և վարձատրություն, արդյունավետ աշխատավարձը և հոսունության վնասները:

Կայունությունը աշխատանքի շուկայում, կայունության տեսակները, աշխատանքի շուկայի երկակիությունը և սեգմենտավորվածությունը:

Արհմիությունների պահվածքի նպատակները և մոդելները:

Գործազրկություն,տեսակները և ցուցանիշները:

Սոցիալական գործընկերություն: Սոցիալ աշխատանքային հարաբերությունների կարգավորման միջազգային ստանդարտները և ԱՄԿ դերը:

 

45) Ֆինանսական հաշվետվությունների համակարգ 2 կրեդիտ 60 ժամ

 

Ագրարային համակարգի «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտության ուսանողները ուսումնասիրում են «Ֆինանսական հաշվետվությունների համակարգ» առարկան: ՈՒսումնասիրվում է ագրարային համակարգի կազմակերպություններում օգտագործվող ֆինանսական հաշվետվությունների ձևերը և ՀՀՀՀՍ 1-ի ֆինանսական հաշվետվությունների կազմման և ներկայացման կարգը, ֆինանսական հաշվետվությունների առանձին ձևերի կառուցվածքը և ներկայացման ժամկետները: ՈՒսումնասիրվում է ֆինանսական հաշվետվությունների տվյալների փոխկապվածությունը և դրանց հավաստիությունը:

Առանձնահատուկ ձևով ուշադրության է արժանի ֆինանսական արդյունքի մասին հաշվետվության կազմման առանձնահատկությունները, կապված կատարված ծախսերը հաշիվներում լրիվ արտացոլման, ինքնարժեքի հաշվարկման և պատրաստի արտադրանքի իրացման հետ:

 

46) Համակարգչային հաշվառում 2 կրեդիտ 60 ժամ

 

Համակարգչային հաշվառում առարկան ապահովում է հաշվապահական հաշվառման բոլոր բաժինների վարումը` սկսած սկզբնական փաստաթղթերի մուտքագրումից մինչև հաշվարկների և հաշվետվությունների ավտոմատ կազմումը:

Համակարգչային հաշվառման ծրագրով կարելի է վարել հետևյալ բաժինների հաշվառում.

1) Բանկ և դրամարկղ

2) Հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ

3) Նյութեր և արագամաշ առարկաներ

4) Արտադրանքի արտադրություն և իրացում

5) Դեբիտորների, կրեդիտորների, հաշվետու անձանց հետ հաշվարկներ

6) Աշխատավարձի հաշվառում

7) Բյուջեի հետ հաշվարկներ

8) Համակարգչային հաշվառման համակարգը ապահովում է`

9) Սինթետիկ հաշվառում` հաշվային պլանով

10) Հաշվառման վարումը մի քանի ստորաբաժանումների համար

11) Անալիտիկ հաշվառում

 

ԸՆՏՐՈՎԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ

 

ՀՀ-ում արտադրողական ուժերի տեղաբաշխումը

Բյուջետային կազմակերպությունների ֆինանսներ

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ ԲՈՒՀԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ

 

47) Հաշվապահական հաշվառման տեսություն 4 կրեդիտ 120 ժամ

 

Հաշվապահական հաշվառման պատմական զարգացումը, էությունը, նպատակներն ու բովանդակությունը: Հաշվապահական հաշվառման խնդիրները, ֆունկցիաները, օրենսդրական և նորմատիվային կարգավորումը: Հաշվապահության տեղեկատվության դերը, նրան ներկայացվող պահանջները և օգտագործողները: Հաշվառման հիմնադրույթները և սկզբունքները, ուսումնասիրության օբյեկտները: Ոչ ընթացիկ և ընթացիկ ակտիվների դասակարգումը, գնահատումը և հաշվառման հիմնախնդիրները: Պաշարների դասակարգումը և գնահատումը: Մատղաշ և բտվող կենդանիների, դրամական միջոցների և դեբիտորական պարտքերի հաշվառման առանձնահատկությունները: Կապիտալի, պահուստների, պարտավորությունների հաշվառման հիմնական սկզբունքները և կանոնները գյուղատնտեսության ոլորտի ձեռնարկություններում և ֆերմերային տնտեսություններում: Հաշվեկշռային ընդհանրացում, հաշվեկշռային նույնություն, հաշվեկշռային փոփոխություններ: Հաշվետարության կազմակերպման ծրագրավորում,փաստաթղթավորում, փաստաթղթաշրջանառություն, գույքագրում, արժեքային չափումներ և գնահատում: Հաշվապահական հաշիվ, հաշիվների դասակարգում, հաշիվների պլան, կրկնակի գրանցում, սինթետիկ և վերլուծական հաշվառում: Հիմնական տնտեսական գործընթացների բնութագրումը և փոխադարձ կապը: Հաշվառման ռեգիստրներ, հաշվառման ձևեր, վերահսկման և աուդիտորական ընթացակարգեր: Մասնագիտության վարքագիծ, ազգային և միջազգային հաշվապահական կազմակերպություններ և հաշվապահական հաշվառման չափանիշներ:

 

48) Ֆինանսական և կառավարչական հաշվառում 5 կրեդիտ 150 ժամ

 

Հաշվապահական հաշվառման օղակները, ֆինանսական և կառավարչական հաշվառում, ֆինանսական հաշվառման նշանակությունը, աշխատանքների կազմակերպման սկզբունքները և խնդիրները ագրոպարենային համակարգում: Ֆինանսական հաշվետվություններ, կազմման սկզբունքները գյուղատնտեսության մեջ: Հաշվեկշիռը որպես ձեռնարկության ֆինանսական դրությունը ներկայացնող ամփոփում: Հաշվեկշռի առանձին հատվածների և հոդվածների բովանդակությունը, դրանց կապը: Ֆինանսական արդյունքների հաշվետվության կազմումը ագրոպարենային համակարգում, ծախսերի և եկամուտների համադրումը:

Ոչ ընթացիկ ակտիվների դասակարգումը, գնահատումը: Ոչ ընթացիկ նյութական և ոչ նյութական ակտիվների հաշվառման հիմնախնդիրները գյուղատնտեսության ոլորտում: Ոչ ընթացիկ ակտիվների մաշվածքը, հաշվարկման մեթոդների կիրառումը ագրոպարենային համակարգում:

Ընթացիկ ակտիվների բնութագիրը, հաշվառման հիմնախնդիրները, պաշարների խմբերը գյուղատնտեսության մեջ, հաշվառման կազմակերպումը ՀՀՀՀՍ 2-րդ չափորոշիչի: Աճեցվող և բտվող կենդանիները որպես պաշարների յուրահատուկ խումբ, գնահատումը, սկզբնական և հաշվապահական հաշվառման կազմակերպումը:

Դրամական միջոցների և դեբիտորական պարտքերի հաշվառման կազմակերպումը գյուղացիական ֆերմերային տնտեսություններում: Դրամական միջոցների սկզբնական և հաշվապահական հաշվառումը, բանկային հաշիվներում և ձեռնարկության դրամարկղում: Դրամական միջոցների հոսքերի հաշվետվություն, կառուցվածքը, դրամական հոսքեր գործառնական, ներդրումային և ֆինանսական գործունեությունից:

Ֆինանսական և կառավարչական հաշվառման հիմնական առանձնահատկությունները: Կապիտալի պահուստների բնութագրումը գյուղատնտեսության մեջ և հաշվառման հիմնադրույթները: Գյուղատնտեսական ձեռնարկությունների ոչ ընթացիկ և ընթացիկ պարտավորությունները, հաշվառման սկզբունքները: Դրամական միջոցների հոսքերի հաշվետվությունը, կառուցվածքը, բովանդակությունը: Կապիտալի շարժի հաշվետվություն, կառուցվածքը, բովանդակությունը: Կառավարչական հաշվառման կազմակերպումը գյուղատնտեսության մեջ: Կառավարչական վերահսկողության էությունը և փուլերը: Ծախսերի դասակարգումը, ուղղակի և անուղղակի, հիմնական և վերադիր, հաստատուն և փոփոխական ծախսերը: Պաշարների հաշվառման հիմնական սկզբունքները ԱՊՀ-ում: Աշխատանքի և աշխատավարձի հաշվառման կազմակերպումը գյուղատնտեսական ձեռնարկություններում: Անուղղակի ծախսերի բաշխումը, ծախսային կենտրոններ, ծախսերի կլանում: Արտադրանքի ինքնարժեքի հաշվարկման հիմնական սկզբունքները գյուղատնտեսության մեջ, հիմնական, երկրորդական արտադրանքների ինքնարժեքի հաշվարկումը: Հաշվառման կազմակերպումը ինտեգրված և ոչ ինտեգրված մեթոդով: Շահույթի կազմի և կառուցվածքի վերլուծությունը:

 

49) Հաշվապահական հաշվառումը գյուղատնտեսության մեջ 8 կրեդիտ 240 ժամ

 

Հաշվապահական հաշվառման կազմակերպման կառուցվածքը ԱՊՀ-ի ձեռնարկություններում սեփականության հարաբերությունների տարբեր ձևերում: Գյուղատնտեսական հումք վերամշակող ձեռնարկությունները: Օժանդակ արտադրությունների տեսակները և հաշվառման սկզբունքները գյուղատնտեսական ձեռնարկություններում: Բուսաբուծության ճյուղի ծախսերի հաշվառման առանձնահատկությունները և սկզբունքները, հաշվառման օբյեկտները, հոդվածները և հաշվառման խնդիրները: Բուսաբուծության ծախսերի սկզբնական և հաշվապահական հաշվառումը: Բուսաբուծության արտադրանքի ինքնարժեքի հաշվարկման առանձնահատկությունները և օբյեկտները: Անասնաբուծության ճյուղի ծախսերի հաշվառման առանձնահատկությունները և սկզբունքները: Ճյուղի ծախսերի հաշվառման օբյեկտները, ծախսերի հաշվառման հոդվածները: Անասնաբուծության արտադրանքի ինքնարժեքի հաշվարկման մեթոդները: ԱՊՀ-ի ձեռնարկությունների արտադրությունների և տնտեսությունների տեսակները: Բնակարանային-կոմունալ տնտեսության գծով ծախսումների և եկամուտների հաշվառումը:

Կենդանիների մատղաշների և բտվող կենդանիների դասակարգումը, հաշվառման խնդիրները:

Կենդանիների մատղաշների և բտվող կենդանիների սկզբնական փաստաթղթավորումը: Սինթետիկ և վերլուծական հաշվառման կազմակերպումը և դրանց փոխադարձ կապը: Հաշիվների թղթակցությունը: Կենդանիների մատղաշների և բտվող կենդանիների գույքագրումը և արդյունքների ձևակերպումը հաշիվներում: Գյուղատնտեսական արտադրանքի մուտքագրման և ծախսման հաշվառման կազմակերպումը: Գյուղատնտեսական արտադրանքի իրացման և ֆինանսական արդյունքների հաշվառումը:

Գյուղացիական տնտեսությունների փոխհարաբերությունները գյուղատնտեսական արտադրանք վերամշակող ձեռնարկությունների հետ: Գյուղացիական տնտեսություններում պարզեցված ձևով հաշվառման կազմակերպումը: Գյուղատնտեսական ձեռնարկություններում հաշվապահական հաշվետվությունների կազմման և ներկայացման կարգը:

 

50) Հաշվապահական հաշվառումը բանկերում 3 կրեդիտ 90 ժամ

 

Հաշվապահական հաշվառման առանձնահատկությունները բանկերում, հաշվառումը կարգավորող իրավական ակտերը: Հաշվապահական հաշվառումը վարելու և հաշվետվությունները կազմելու հիմնական սկզբունքները: ՀՀ տարածքում գործող հաշվապահական հաշվառման հաշիվների պլանը: Ֆինանսական հաշվետվությունների օգտագործողները: Ակտիվների դասակարգումն ըստ բնույթի և իրացվելիության: Կանխիկ դրամական միջոցներ և վճարային փաստաթղթեր: Պարտավորությունների հաշվառումը:

ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ»: Հիմնական միջոցների բնութագրումը, սկզբնական արժեքը, օգտակար ծառայությունը: Հիմնական միջոցների մաշվածության հաշվառումը, եղանակները: Հիմնական միջոցների վերագնահատումը: Հիմնական միջոցների դուրսգրման և իրացման հաշվառումը: Արժեթղթերը, դրանց տեսակները, դասակարգումը: Պետական և ոչ պետական արժեթղթերի հաշվառում:

Պարտավորությունների բնութագրումը, դասակարգումը, վերլուծական և սինթետիկ հաշվառումը: Հաճախորդներից ներգրավված ցպահանջ և ժամկետային պարտավորությունների հաշվառումը: Բանկերում տոկոսային եկամուտներ, առաջացման աղբյուրները, հաշվառումը:

Կրեդիտորական պարտքերի տեսակները, հաշվառման կազմակերպումը, հաճախորդներին տրված վարկերի և փոխատվությունների հաշվառումը:

 

51) Հաշվապահական հաշվառումը բյուջետային կազմակերպություններում

3 կրեդիտ 90 ժամ

 

Ընդհանուր հասկացողություն բյուջետային հաշվառման մասին, բյուջետային հաշվառման խնդիրները, էությունն ու ֆունկցիաները: Բյուջետային հաշվառման օբյեկտները: Բյուջետային հիմնարկներում նախահաշվի կազմման կարգը: Եկամուտների բաշխումը առանձին բյուջեների միջև: Բյուջեի դրամական և եկամուտների հաշվառման խնդիրները: Նպատակային բյուջետային միջոցների նշանակությունը և օգտագործումը: Բյուջեի կատարման արդյունքների որոշումը: Բյուջեի եզրափակիչ հաշվեկշռի կազմումը: Բյուջետային հիմնարկներում օգտագործվող հաշվապահական ձևերը: Հաշվապահական հաշիվները գյուղատնտեսական բյուջետային հիմնարկներում: Դրամարկղային ծախսերի հաշվառման հաշիվներ: Դրամարկղային գործառնությունների հաշվառումը և փաստաթղթավորումը: Ոչ ընթացիկ ակտիվների հաշվառման առանձնահատկությունները բյուջետային հիմնարկություններում: Արտադրական պաշարների հաշվառումը բյուջետային կազմակերպություններում: Աշխատողների հետ վարձատրության գծով հաշվարկների հաշվառումը: Համայնքային բյուջեի կատարման հաշվառման առանձնահատկությունները: Համայնքային հաշվետվությունների կազմումը և ներկայացման կարգը: Բյուջեի դրամարկղային կատարման հաշվառումը գանձապետարանի հետ:

 

52) Վերահսկում և աուդիտ 5 կրեդիտ 150 ժամ

 

Աուդիտի էությունը և նշանակությունը, նպատակները և անհրաժեշտությունը: Աուդիտի պատմական զարգացումը, փուլերը: Աուդիտորական ստանդարտները և նրանցում ներկայացված օրինագծերը: Աուդիտի և հաշվապահական հաշվառման միջև եղած կապը: Աուդիտորական եզրակացության նշանակությունը: Էականությունը որպես աուդիտի անցկացման կարևորագույն սկզբունք: Աուդիտորի իրավունքներն ու պարտականությունները: Աուդիտի աշխատանքի նշանակումը և հրաժարումը: Աուդիտի պրոֆեսիոնալ վարքագծի կանոնները: Հիմնական սկզբունքները, ամբողջականությունը, օբյեկտիվությունը և անկախությունը, գաղտնիության հիմնական սկզբունքները: Աուդիտորական ռիսկ և ռիսկայնության գործոններ: Խարդախություն և սխալներ: Արտաքին աուդիտի էությունը և նշանակությունը: Աուդիտի պլանավորումը: Աշխատանքային պլան գրաֆիկների կազմում, աշխատաժամանակի որոշում, ռիսկերի գնահատում: Փորձագետների ներգրավման անհրաժեշտությունը: Աուդիտորական եզրակացություն: Աուդիտորական ստուգման մեթոդները: Աուդիտորական ապացույցներ: Ներքին աուդիտի էությունը և նշանակությունը: Ներքին և արտաքին աուդիտի միջև եղած տարբերությունները: Ներքին աուդիտի գործողության ոլորտները: Ներքին աուդիտի եզրակացության տեսակները: Ոչ ընթացիկ նյութական ակտիվների երկարաժամկետ ներդրումների աուդիտի անցկացման ընթացակարգերը: Վարձակալված հիմնական միջոցների աուդիտ: Փաստաթղթավորման պատասխանատուները: Պաշարների աուդիտ: Անավարտ արտադրության աուդիտ: Պաշարների գույքագրման կազմակերպումը: Պաշարների գնահատման ընթացակարգերը: Պաշարների աուդիտի արդյունքների ամփոփումը: Դեբիտորական պարտքերի աուդիտի ընթացակարգերը: Դրամական միջոցների աուդիտ: Դրամարկղային գործառնությունների աուդիտի իրականացման ընթացակարգերը: Դրամական միջոցների աուդիտը բանկային հաշիվներում: Դրամական միջոցների հաշվառումը և աուդիտը ապահովող փաստաթղթերը: Դրամական միջոցների ներքին վերահսկողության նշանակությունը և նպատակները: Բանկային քաղվածքների ստուգում: Գնման պատվեր, իրացման պատվեր: Գնումների և կրեդիտորական պարտքերի վերահսկողության ընթացակարգեր: Իրացում և դեբիտորական պարտքերի վերահսկողության ընթացակարգեր: Աշխատանքի վարձատրության աուդիտի անցկացման նպատակները, ընթացակարգերը և նշանակությունը: Դեբիտորական պարտքեր աշխատանքի վարձատրության գծով: Կրեդիտորական պարտքեր աշխատանքի վարձատրության գծով: Աշխատավարձի հաշվառման փաստաթղթավորման աուդիտ: Հաշվետու անձերի հետ կապված գործառնությունների արտացոլման ստուգումը: Արտադրական ստորաբաժանումներում աուդիտի կազմակերպում: Հիմնական արտադրության աուդիտի կազմակերպում: Բյուջեի հետ պարտավորությունների գծով հաշվարկների աուդիտի կազմակերպումը: Սոցիալական ապահովության և սոցիալական ապահովագրության գծով պարտավորությունների աուդիտի կազմակերպումը: Պահուստները, որպես զուտ ակտիվների մնացորդներ: Ոչ ընթացիկ ակտիվների վերագնահատումից առաջացած պահուստը: Վերագնահատումից ավելացում և վերագնահատումից նվազեցում: Առևտրային կրեդիտորական պարտքերի, այլ կրեդիտորական պարտքերի, հաշվեգրված պարտավորությունների աուդիտ: Ներքին վերահսկողության ընթացակարգերը: Մնացորդների ստուգումը և ժամկետային վերլուծությունները, բանկային վարկերի աուդիտ: Փոխառություններ: Կրեդիտորական պարտքերի հաշվառման հիմնական փաստաթղթերի առկայության, ժամկետների և ճշտության ստուգում: Ֆինանսական հաշվետվությունների տեսակները և աուդիտը: Աուդիտորական վերլուծություններ: Աուդիտորական եզրակացության պատրաստում: Ներքին աուդիտի եզրակացությունը և օգտվող խմբերը:

 

53) Հարկային հաշվապահություն 3 կրեդիտ 90 ժամ

 

Հարկային հաշվապահության խնդիրները: Հարկային վարչարարություն: Հարկային ակտիվներ և պարտավորություններ: Հարկային և հաշվապահական շահույթի տարբերությունը: Հետաձգված հարկային ակտիվների հաշվառումը: Հետաձգված հարկային պարտավորությունների հաշվառումը: Հետաձգված հարկերի վերագնահատումները: Հարկային և ֆինանսական հաշվառման փոխկապակցումը: Շահութահարկի հաշվետվությունը: Եկամտահարկի հաշվառումը: Սոցիոլոգիական ապահովագրության վճարների հաշվառումը: Աշխատավարձի գծով հարկային պարտավորությունների հաշվետվությունները: ԱԱՀ պարտավորությունների ձևավորման և հաշվանցման հաշվառումը: Ավելացված արժեքի հաշվարկի հաշվետվությունը: Հարկային պլանավորման էությունը: Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստավորումը: Աշխատավարձի գծով հարկային բեռի գնահատումները: Հարկային օրենսդրությամբ և վարչական իրավախախտումների օրենսգրքով նախատեսված պատասխանատվություն: Ֆինանսական պատասխանատվություն և վարչական պատասխանատվություն: Հետաձգված հարկային պարտավորություններ և հետաձգված հարկային ակտիվներ:

 

54) Դատահաշվապահական փորձաքննություն 3 կրեդիտ 90 ժամ

 

Հասկացողություն դատահաշվապահական փորձաքննության առարկայի մեթոդների և օբյեկտների մասին: Վարչական իրավունքի, ֆինանսական իրավունքի, աշխատանքային իրավունքի, հողային իրավունքի, քրեական իրավունքի նորմերի բնութագիրը: Փորձագետ հաշվապահի աուդիտորի և վերահսկողի գործունեության միջև եղած տարբերությունները: ՀՀ Արդարադատության նախարարության դատական փորձաքննությունների լաբորատորիան և կատարվող աշխատանքների կազմակերպումը: Փորձագետ հաշվապահի կողմից տրվող պրոֆեսիոնալ նախականխիչ առաջարկությունները: Սկզբնական, լրացուցիչ և կրկնակի դատահաշվապահական աուդիտորական փորձաքննությունների կատարումը: Քաղաքացիաիրավական պայմանագիր և պայմանագրային իրավունք: Պայմանագրի տեսակները, դրանց բնորոշումների համաձայն ՀՀ Քաղ. օրենսգրքի: Պայմանագրի կնքումը: Պայմանագրային փաստաթղթերի ժամկետները: Պայմանագրի պայմանները, ձևը և մեկնաբանումը: Պայմանագրի պահանջների կատարելը, փոփոխելը և դադարեցումը: Աշխատանքային պայմանագրի կնքումը և դադարեցումը: Փորձագետ հաշվապահի եզրակացության կառուցվածքը, տեսակները և ապացուցողական նշանակությունը: Նյութական արժեքների գույքագրման տվյալների օգտագործումը փորձագիտական ուսումնասիրության ընթացքում:

Հաշվառումից դուրս մնացած թողարկված նյութերի և իրացման փաստերի բացահայտումը: Ֆինանսական արդյունքներով հարցերի հաշվարկման և վճարման հրատապ հարցերի բացահայտումը:

Հաշվային ռեգիստրներում փաստաթղթերի գրանցման և գնահատման ուսումնասիրության կազմումը: Հաշվապահական հաշվետվությունների վերլուծությունը և գնահատումը: Հաշվապահական հաշվառման մեջ թերությունների վերացման համար առաջարկությունների մշակումը:

 

55) Գործավարություն 2 կրեդիտ 60 ժամ

 

Փաստաթղթային ծառայությունների զարգացման համառոտ պատմությունը: Հրամանագրային գործավարություն: Կատարողական գործավարություն: Գործավարության պետական համակարգը, փաստաթղթավորման պետական ստանդարտները: Պաշտոնային հրահանգներ: Փաստաթղթային աշխատանքների նորմավորումը: Փաստաթղթի օպերատիվ բազմացման միջոցները: Փաստաթղթի մշակման միջոցները: Փաստաթղթերի պահպանման և որոնման միջոցները: Տեղեկատվության հաղորդման միջոցները: Տեղեկատվության ձայնային ընդունման և հաղորդման միջոցները:Հաշվողական տեխնիկական միջոցները: Համակարգիչներ: Գործավարի գործնական և անձնական հատկանիշները:

Գործավարի աշխատանքի էթիկան: Գործավարի քարտուղարի գործնական շփումները: Գործավարի զրույցի վարման կանոնները: Հեռախոսազրույցների վարումը: Հաճախորդների ընդունման կազմակերպումը: Խորհրդակցությունների, նիստերի կազմակերպման և անցկացման գծով գործավար-քարտուղարի աշխատանքը: Ղեկավարի գործուղումների նախապատրաստումը: Փաստաթղթերի դասակարգումը և միասնականացումը: Կազմակերպչական-կարգադրիչ փաստաթղթերի շրջաբերական նմուշի կառուցումը: Ծառայողական փաստաթղթերի տեսակներն ու նշանակությունը:

Ծառայողական նամակներ, հեռագրեր, ֆաքսագրեր, հեռախոսագրեր, զեկուցագրեր, ակտեր, պայմանագրեր, հիմնական գործունեության գծով հրամաններ, հրամանից քաղվածքներ, արձանագրությունից քաղվածքներ: Անձնակազմի գծով փաստաթղթեր: Դիմումների տեսակները, դրանց կազմման և ձևակերպման կանոնները: Անձնակազմի գծով հրամանները: Բնութագրեր, ինքնակենսագրություններ: Լիազորագրեր, ստացականներ: Աշխատանքային գրքույկներ: Փաստաթղթային նյութերի արժեքավորության փորձաքննություն: Գործերի հանձնումը հիմնարկության գրապահոցին:

 

56) ԱՊՀ-ի կազմակերպությունների տնտեսական գործունեության

վերլուծություն 7 կրեդիտ 210 ժամ

 

Ագրարային համակարգի ձեռնարկությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության նպատակը, խնդիրները, համալիր վերլուծության մեթոդիկան, հողային ռեսուրսների օգտագործումը, կերային և պարենային մշակաբույսերի տնտեսական արդյունավետությունը, ընթացիկ ակտիվների ապահովվածությունը, օգտագործումը, աշխատանքային ռեսուրսներով ապահովվածությունը, աշխատուժի շարժը, աշխատանքի արտադրողականությունը և արտադրանքի աշխատատարության վրա տարբեր գործոնների ազդեցությունը, աշխատավարձի ֆոնդի վերլուծությունը: Գյուղատնտեսական ձեռնարկությունների արտադրանքների գծով առաջադրանքների կատարումը, արտադրության ծավալների բարձրացումը ապահովող գործոնների վերլուծությունը: Օժանդակ և սպասարկող արտադրանքների աշխատանքների վերլուծությունը:

Միավոր և համախառն բուսաբուծական և անասնաբուծական արտադրանքների հաշվով կատարված ծախսերի և նրա կառուցվածքի գծով տեղի ունեցած փոփոխությունները:

Ներդրումների տնտեսական արդյունավետությունը, ֆինանսական արդյունքների վերլուծությունը (ըստ արտադրանքների, ճյուղերի և տնտեսության առումով շահույթի և շահութաբերության մակարդակի շարժընթացը, նրանց փոփոխությունները և պայմանավորող գործոնների), համախառն և զուտ եկամուտի հաշվարկման և բաշխման վերլուծությունը:

Սեփական և փոխառու կապիտալի հարաբերակցության ապահովումը, ֆինանսատնտեսական գործունեության համալիր գնահատումը ըստ հիմնական ցուցանիշների:

 

57) Հարկեր և հարկային քաղաքականություն 6 կրեդիտ 180 ժամ

 

ՀՀ բյուջետային համակարգի էությունը և բյուջետային հարաբերությունների կարգավորման հիմունքները: ՀՀ պետական և համայնքային բյուջեները: ՀՀ բյուջետային համակարգը: Բյուջեի եկամուտները և ծախսերը: Բյուջեի եկամուտների կազմավորման աղբյուրները և ծախսերի ուղղություններն ըստ դասակարգման առանձին հոդվածների: Բյուջեի դեֆիցիտը և ծածկման ուղիները: Բյուջեների կազմման, քննարկման և հաստատման առանձնահատկությունները: Արտաբյուջետային հիմնադրամների էությունը և նշանակությունը: Հարկ վճարողները, հարկային գործակալ, հարկեր հավաքագրողները: Հարկման օբյեկտներ, հարկատրման միավորներ, հարկերի կազմավորման աղբյուրները, հարկային ժամանակաշրջան: Հարկադրույքը, դրա ձևերը և տեսակները: Հարկային արտոնությունները, դրանց էությունը, նշանակությունը, տեսակները և դասակարգումը: Հարկերի վճարման եղանակները և կարգը: Հասկացություն հարկային համակարգի մասին և նրա հիմնական տարրերը: Հարկերի դասակարգումը և դրանց չափանիշները: Հարկեր իրավաբանական և ֆիզիկական անձանցից: Համապետական և տեղական հարկեր: ՀՀ հարկային համակարգը: Հարկային համակարգի կառավարումը, դրանց գործառույթները, նպատակները և խնդիրները: Ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, շահութահարկի, եկամտահարկի, գույքահարկի, հողի հարկի էությունը, դրանց հարկման օբյեկտները, վճարողները, դրույքաչափերը, հաշվարկման և բյուջե վճարման կարգն ու ժամկետները: Հաստատագրված վճարների, պետական և տեղական տուրքերի, մաքսատուրքի էությունը և հաշվարկման կարգը: Հարկեր վճարողների և հարկային մարմինների իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը: Հարկային իրավախախտումների դեպքում պատասխանատվությունը, հարկային ստուգումների տեսակները, նպատակները և մեթոդները: Հարկման քաղաքականությունը գյուղատնտեսության բնագավառում:

 

58) ԱՊՀ-ի ձեռնարկությունների ֆինանսներ 6 կրեդիտ 180 ժամ

 

Ագրոպարենային համալիրի (ԱՊՀ) կազմակերպությունների ֆինանսների էությունը և գործառույթները (ֆունկցիաները): ԱՊՀ-ի տնտեսավարող սուբյեկտների ֆինանսների կազմակերպման հիմնական գծերը: Առանձին կազմակերպաիրավական ձևի տնտեսավարող սուբյեկտների ֆինանսների առանձնահատկությունները: ԱՊՀ-ի ագրարային կազմավորումներում ֆինանսական աշխատանքների բովանդակությունը և խնդիրները: Ֆինանսական հարաբերությունների համակարգում առևտրային հաշվարկների սկզբունքները: Գյուղատնտեսական ապրանքարտադրողների ծախսերի ապահովման ֆինանսական համակարգը շուկայական հարաբերությունների պայմաններում: Առևտրային կազմակերպություններում դրամական միջոցների կազմակերպումը: Բանկերում ապրանքարտադրողների հաշիվները: Անկանխիկ հաշվարկների համակարգը: Գյուղատնտեսական ապրանքարտադրողների հաշվարկները մատակարարների և գնորդների հետ: Հաշվարկավճարային համակարգի ճգնաժամի պայմաններում բարտերային, ֆորվարդային, ֆյուչերսային և լիզինգային գործարքների դերը:

Արտահանում-ներմուծում գործառնությունների գծով հաշվարկները: Հաշվարկների ոլորտում ապրանքարտադրողների օպերատիվ աշխատանքը: Հասկացություն եկամտի և արտադրանքի, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացումից հասույթի մասին: Ֆինանսական արդյունքների էությունը և դրանց դերը շուկայական տնտեսավարման պայմաններում: Պլանային շահույթի որոշումը որպես ձեռնարկատիրական գործունեության ելակետային պահ: Շահույթի փոփոխության վրա ազդող գործոնները և վերլուծությունը: Շահույթի բաշխումը հարկային համակարգի պայմաններում: Ագրոպարենային համալիրի ձեռնարկության տրամադրության տակ մնացած զուտ շահույթի նշանակությունը և բաշխման առանձնահատկությունները: Գյուղատնտեսական ձեռնարկությունների կողմից բյուջե կատարվող վճարումների կատարելագործումը: ԱՊՀ-ի կազմակերպությունների ընթացիկ ակտիվների (շրջանառու միջոցների) տնտեսական էությունը և դրանց հատկանիշները: Ընթացիկ ակտիվների կազմակերպումը և պահանջարկի որոշումը: Ընթացիկ ակտիվների ձևավորման աղբյուրները: Ընթացիկ ակտիվների օգտագործման արդյունավետությունը բնորոշող ցուցանիշների համակարգը: Ընթացիկ ակտիվների արդյունավետ օգտագործման նկատմամբ հսկողությունը: Վարկավորման գործընթացի կազմակերպման սկզբունքները և ուղղվածությունը: Գյուղատնտեսության վարկավորման արտերկրյա փորձը: Շուկայական տնտեսության անցման պայմաններում գյուղատնտեսական ապրանքարտադրողների վարկավորման համակարգի վերաձևավորումը: Ագրոպարենային համալիրի ձեռնարկությունների և կազմակերպությունների վարկավորման կազմակերպումը ագրարային բանկերի կողմից: Գյուղացիական և ֆերմերային տնտեսությունների վարկավորման կազմակերպման առանձնահատկությունները: Վարկային հարաբերությունների իրավական կարգավորումը: Վարկունակության գնահատման մեթոդները: Մուրհակը որպես վարկավորման գործիք: Կազմակերպությունների ֆինանսական վերլուծության էությունը, մեթոդները, կազմակերպումը և տեղեկատվության ապահովումը: Ֆինանսական հիմնական ցուցանիշների վերլուծության համակարգը` ֆինանսական ընդհանուր դրության, ֆինանսական կայունության, գործարար ակտիվության, շահութաբերության, իրացվելիության, վճարունակության և այլ տնտեսական իրավիճակների գնահատման ոլորտում: Ձեռնարկության գործունեության ֆինանսական ռազմավարությունը, դերն ու նշանակությունը: Բազմամյա տնկարկների աճեցման և անասնահոտի կազմավորման գծով ծախսերի ֆինանսավորումն ու վարկավորումը: Գործարարության պլանի հասկացությունը, մշակման պայմանները և կիրառման ոլորտները: Կազմակերպության գործարարության պլանի բաժինների կազմման մեթոդաբանությունը, այդ թվում` գործարարության պլանի համառոտ նկարագրությունը, (ամփոփող բաժին), արտադրանքի (աշխատանքի, ծառայությունների) նկարագիրը, շուկայի ուսումնասիրությունն ու վերլուծությունը, շուկայավարությունը, արտադրության պլանը, նորմատիվաիրավական դաշտը, ֆինանսական պլանը (ֆինանսական պլանի արդյունավետության և անվնաս գործունեության վերլուծությունը), ռիսկի գնահատման պլանը: Գյուղ. կազմակերպությունների սնանկացման ֆինանսական պատճառները և ազդող գործոնները: Սնանկացման (անվճարունակության) գնահատումը: Սնանկացման կանխատեսման մեթոդները: Գյուղ. կազմակերպությունների ֆինանսական առողջացման ծրագիրը: Գյուղ. կազմակերպությունների պլանավորման էությունը, սկզբունքները և գործընթացը: Կազմակերպությունների ֆինանսական պլանավորումը: Գյուղատնտեսական ձեռնարկությունների ֆինանսական պլանի կազմման կարգը: Կազմակերպության ֆինանսական ծառայության օպերատիվ և վերահսկման աշխատանքը: Շուկայական տնտեսության պայմաններում ֆինանսական պլանավորման պրակտիկան:

 

59) Դրամաշրջանառություն, վարկեր և բանկեր 5 կրեդիտ 150 ժամ

 

Դրամի առաջացման և կիրառման նախադրյալները և անհրաժեշտությունը: Դրամի էությունը և գործառույթները: Շուկայական տնտեսության պայմաններում դրամի դերն ու զարգացումը: Դրամի տեսակները և դրանց առանձնահատկությունները: Դրամաշրջանառությունը և նրա կառուցվածքը: Տնտեսական շրջանառությունում դրամի թողարկումը: Կանխիկ դրամական շրջապտույտ և դրամաշրջանառություն, դրամաշրջանառության օրենքները և դրամական շրջապտույտի պետական կարգավորման մեթոդները: Անկանխիկ դրամաշրջանառություն և անկանխիկ հաշվարկների համակարգ: Հասկացություն պետության դրամական համակարգի, նրա ծագման և զարգացման պատմության մասին: Թղթադրամներ ու վարկային դրամներ և դրանց շրջանառության օրինաչափությունները: Արժեզրկման պատճառները և էությունը, դրա դրսևորման ձևերը: Արժեզրկման գործընթացի օրինաչափությունները և դրա կարգավորումը` մեթոդները, սահմանները, հակասությունները: Առանձին պետությունների դրամական համակարգերը: Արժութային համակարգ և արժութային հարաբերություններ` դրանց հասկացությունը, կատեգորիաները, տարրերը, զարգացումները: Արժութային կարգավորման համակարգում պետության վճարային և հաշվարկային հաշվեկշիռը: Վարկի անհրաժեշտությունը, էությունը, օրենքները և գործառույթները: Վարկի տեսակները և ձևերը: Վարկի դերը և սահմանները: Վարկը միջազգային տնտեսական հարաբերություններում: Վարկավորման ընթացակարգը, վարկային և փոխառության պայմանագրեր, դրանց իրավական և համեմատական բնութագրերը. վարկերի վերադարձման ու դրանց ապահովման և տոկոսադրույքների հաշվարկման եղանակները, վարկային հարաբերությունների իրավական կարգավորումը ՀՀ-ում: Փոխատվական տոկոս և նրա դերը: Փոխատվական տոկոսի մակարդակի ձևավորման հիմունքները: Փոխատվական տոկոսի սահմանները և վճարման աղբյուրները: Բանկերի առաջացումը, էությունը և դրանց դերն ու գործառույթները տնտեսության զարգացման գործում: Բանկային համակարգի հասկացությունը, նրա տարրերը, բանկերի տեսակները: Կենտրոնական բանկեր և դրանց գործունեության հիմունքները: Կենտրոնական բանկերի գործառույթները: Դրամավարկային քաղաքականության հիմունքները: Առևտրային բանկերը և դրանց գործունեությունը (գործառնությունները և ծառայությունները): Բանկերի կազմակերպաիրավական ձևերը, վերակազմավորումը և լուծարումը: Ոչ բանկային վարկային կազմակերպությունները, դրանց դերը ֆինանսական շուկայում, գործունեության իրավական կարգավորումը: Միջազգային ֆինանսական և վարկային ինստիտուտներ:

 

60) Ֆինանսական իրավունք 3 կրեդիտ 60 ժամ

 

Ֆինանսական իրավունք առարկան, հասկացությունը, համակարգը և աղբյուրները: Պետության ինքնակառավարման մարմինների գործունեության իրավական հիմքերն: Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆինանսաիրավական վերահսկողության իրականացման մեթոդները: Պետության և տեղական բյուջեների, սոցիալ-տնտեսական ու իրավական նշանակությունը: Աուդիտային վերահսկողությունը բյուջեի կատարման վրա: ՀՀ կառավարության ոչ բյուջետային, պետական և տեղական հիմնադրամների իրավական ռեժիմը:

 

61) Էլեկտրոնային կոմերցիա 4 կրեդիտ 120 ժամ

 

Էլեկտրոնային կոմերցիայի դերը շուկայական տնտեսության ներկայիս պայմաններում էլ ավելի է կարևորվում, և առանց այս գիտության իմացության թերի է լինում «ԱՊՀ ֆինանսների կառավարում» մասնագիտությամբ տնտեսագիտության բակալավր մասնագետի պատրաստումը: Ծրագիրը այս մասնագիտության համար բաղկացած է 10 թեմաներից, իր 59 ենթաթեմաներով:

Էլեկտրոնային բիզնեսը և էլեկտրոնային կոմերցիան: Էլեկտրոնային կոմերցիան` որպես բիզնեսի վարման ձև, հիմնական հասկացությունները, առանձնահատկությունները և հիմնախնդիրները, զարգացման միտումները: Էլեկտրոնային կոմերցիան, համակարգերը, կազմակերպատնտեսական մոդելները, տեղը ինտերնետ ցանցում, համակարգի օգտագործման հետ կապված խնդիրները և նրանց առանձնահատկությունները ՀՀ-ում: Էլեկտրոնային կոմերցիայի ձևերը` խանութներ, աճուրդներ, պորտալներ, առևտրային հրապարակներ: Ինտերնետ ցանցի դերը էլեկտրոնային կոմերցիայի համակարգում` ինտերնետի կառուցվածքը, գործունեությունը, բաղկացուցիչ մասերը և հիմնական ծառայությունները, մարքեթինգը և ինտերնետ ցանցի հնարավորությունները: WEB էջը` որպես էլեկտրոնային կոմերցիայի բիզնեսի հիմք: WEB էջի դասակարգումը, բիզնես մոդելները, էջի ստեղծման փուլերը, արդյունավետության գնահատումը: Փողի շարժը ցանցում: Էլեկտրոնային վճարումների տարբերակները, վճարային համակարգերը, ինտերնետ բանքինգ, EDram և ArCa վճարման համակարգեր: Կազմակերպություն - հաճախորդ դասի (B2C) էլեկտրոնային կոմերցիա: Ինտերնետ մարքեթինգ, ապրանքային ու գնային քաղաքականությունը, մրցունակությունը ինտերնետում, սպառողը ինտերնետ միջավայրում: Կոմունիկացիոն քաղաքականությունը ցանցում` գովազդի առանձնահատկությունները, էլեկտրոնային PR, իրացման խթանում: Կազմակերպություն - կազմակերպություն դասի (B2B) էլեկտրոնային կոմերցիա` արժեքի ավելացման շղթաներ, գործարարության զարգացումը ինտերնետում, էլեկտրոնային առևտրում մասնակիցների (գնորդների, վաճառողների) վիճակագրական վերլուծություն, բիզնեսը և էտիկան կազմակերպությունների միջև: Էլեկտրոնային առևտրի կազմակերպաիրավական հիմքերը: Ինտերնետում աշխատանքի կազմակերպական և հասարակական կարգավորումը, տեխնիկական կոորդինացումը, անվտանգության ապահովման միջոցները, շիֆրավորում, էլեկտրոնային ստորագրություն և կնիք ունենալու առավելությունը:

Ծրագրում ներառված թեմաների ուսումնասիրումը հնարավորություն է տալիս ուսանողներին` պատշաճ մակարդակի գիտելիքներ ձեռք բերել էլեկտրոնային շուկայում արդյունավետ ու նպատակաուղղված գործունեություն ծավալելու, էլեկտրոնային գործառնությունների, ինտերնետ ցանցում մարքեթինգային հետազոտությունների իրականացման, անհրաժեշտ տեղեկատվության ստացման, հիմնավոր ապրանքային, գնային, բաշխման և կոմունիկացիոն քաղաքականություն իրականացնելու, ինչպես նաև էլեկտրոնային կոմերցիայի բնագավառում այլ խնդիրների արդյունավետ լուծման համար:

 

62) Արժեթղթերի շուկա և բորսային գործ 3 կրեդիտ 90 ժամ

 

Արժեթղթերի շուկա: Արժեթղթերի շուկայի բնորոշումը և տեսակները: Արժեթղթերի շուկայի տեղը: Արժեթղթերի շուկա և դրա կարգավորումը:

Ֆոնդային բրոքերներ և դիլերներ: Առևտրային բանկերը արժեթղթերի շուկայում: Արժեթղթերի հատկանիշները (ժամանակային, տարածքային, շուկայական): Շուկայական բնութագրերը` տիրապետման, թողարկման ձևը, շրջանառելիության բնութագիրը, ռիսկի աստիճանը, եկամտի վճարման ձևը և այլն:Արժեթղթերի թողարկման ձևերը` թղթային, ոչ թղթային: Արժեթղթերի տեսակները` բաժնետոմս, պարտատոմս, մուրհակ, չեկ, կոնոսամենտ, վարրանտ, օպցիոն, ֆյուչերս, ֆորվարդ: Պետական արժեթղթեր: Բաժնետոմսերի ընդհանուր բնութագիրը, բաժնետոմսերի հատկանիշները, տեսակները, բաժնետերերի իրավունքներն ըստ բաժնետոմսերի տեսակների: Շուկայական ընթացիկ եկամտաբերություն, վերջնական եկամտաբերություն: Բաժնետոմսի եկամտաբերության վրա ազդող գործոնները Պարտատոմսեր, դրանց էությունը, նմանությունը և տարբերությունը բաժնետոմսերից: Այլ հիմնական արժեթղթեր: Մուրհակներ: Չեկ և կոնոսամենտ: Էմիտենտներ և ինվեստորներ: Ֆյուչերսային և օպցիոն պայմանագրերը որպես արժեթղթերի շուկայի գործիքներ: Արժեթղթերի ռեյտինգը: Բորսային ինդեքսներ: Ընդհանուր հասկացություն ինդեքսների մասին արժեթղթերի շուկայում:

 

--------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
04.03.2010
N 81-Ն
Հրաման