Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇ ...

 

 

110.0081.270410

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»        04            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11010197

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

4 մարտի 2010 թվականի N 81-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(12-րդ մաս)

 

63) Կազմակերպությունների ֆինանսական վերլուծություն 5 կրեդիտ 150 ժամ

 

Տնտեսավարող սուբյեկտների գործունեության ֆինանսական վերլուծության անհրաժեշտությունը: Ֆինանսական վերլուծության դերը տնտեսավարման պայմաններում, Տնտեսավարող սուբյեկտների ֆինանսական դրության ընդհանուր գնահատումը:

Տնտեսավարող սուբյեկտների գործունեության ֆինանսական արդյունքների վերլուծությունը: Տնտեսավարող սուբյեկտների գործունեության ֆինանսական արդյունքների ձևավորման և բաշխման մոդելը, շահույթի ցուցանիշների մակարդակի, դինամիկայի և կառուցվածքի վերլուծությունը, արտադրանքի ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացումից շահույթի գործոնային վերլուծությունը, շահույթի օգտագործման վերլուծությունը, շահութաբերության ցուցանիշների համակարգը և հաշվարկման մեթոդները, շահութաբերության ցուցանիշների գործոնային վերլուծությունը:

Ֆինանսական կայունության, գործարար ակտիվության և իրացվելիության գնահատման ցուցանիշների ու դրանց հաշվարկման մեթոդիկան:

Տնտեսավարող սուբյեկտների սնանկացումը և ռիսկերի գնահատման մեթոդիկան: Տնտեսավարող սուբյեկտների սնանկացման էությունը, սնանկացման պատճառները և ազդող գործոնները, անվճարունակության գնահատումը, տնտեսավարող սուբյեկտների սնանկացման կանխատեսման մեթոդները, տնտեսավարող սուբյեկտների ֆինանսական առողջացման ուղիները, ֆինանսական պլանի կազմման համառոտ նկարագիրը, ռիսկի գնահատում:

 

ԸՆՏՐՈՎԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ

 

Հաշվապահական հաշվառման ստանդարտներ

ՖԱԿՈՒԼՏԱՏԻՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ

 

19. Առկա ձևով ուսուցման դեպքում լսարանային պարապմունքներին պետք է տրամադրվի յուրաքանչյուր ուսումնական դասընթացին հատկացվող ժամաքանակի 50%-ից ոչ պակասը, իսկ հեռակա ձևով ուսուցման դեպքում` 10%-ից ոչ պակասը:

20. 311103 «Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ»

_________________________________________________________________

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ _________________________

որակավորման աստիճան

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

21. Տնտեսագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի

_________________________

          որակավորման աստիճանը

յուրացման ժամկետը, ներառյալ ուսանողի հետազոտական աշխատանքը, առկա ուսուցման ձևով 242 շաբաթ է, որից.

    1) տեսական ուսուցումը`                     150 շաբաթ

    2) քննաշրջանները`                           27 շաբաթ

    3) պրակտիկաները`                            19 շաբաթ

    այդ թվում` ուսումնական պրակտիկա`             4 շաբաթ

    արտադրական պրակտիկա`                        15 շաբաթ

4) եզրափակիչ պետական որակավորումը, ներառյալ ավարտական որակավորման (դիպլոմային) աշխատանքի պատրաստումը և պաշտպանությունը` 10 շաբաթ

5) արձակուրդները (ներառյալ հետբուհական 8-շաբաթյա արձակուրդը)` 36 շաբաթ

Դիպլոմային աշխատանքի կատարման ժամանակացույցը, ընթացիկ վերահսկման և ատեստավորման ձևը, պաշտպանության թույլատրման կարգը սահմանում է բուհը (ֆակուլտետը), որը հաստատում է բուհի գիտական խորհուրդը:

22. Միջնակարգ (լրիվ)-ի ընդհանուր կրթություն ունեցող անձանց համար

___________________

        որակավորման աստիճան

պատրաստման հիմնական կրթական ծրագրերի յուրացման ժամկետները հեռակա ուսուցման ձևով երկարացվում են մինչև 1 տարի` սույն պետական կրթական չափորոշիչի թ.3.-ով սահմանված ժամկետի նկատմամբ:

23. ՈՒսանողի ուսումնական բեռնվածքի առավելագույն ծավալը սահմանվում է շաբաթական 45 ժամ` ներառյալ լսարանային և արտալսարանային (ինքնուրույն) աշխատանքները:

24. Առկա ուսուցման ձևով սովորող ուսանողի լսարանային պարապմունքների ծավալը չպետք է գերազանցի շաբաթական 30 ժամ: Նշված ծավալում չեն ընդգրկվում ֆիզիկական կուլտուրայի և ֆակուլտատիվ դասընթացների դասաժամերը: ՈՒսումնական տարվա տեսական ուսուցման տևողությունը 34 շաբաթ է:

25. Հեռակա ուսուցման ձևով սովորող ուսանողի համար պետք է ապահովվի տարեկան 160 ժամից ոչ պակաս ծավալով դասախոսների հետ պարապմունքներ անցկացնելը:

26. ՈՒսումնական տարվա արձակուրդները պետք է 7-10 շաբաթ լինեն, այդ թվում` 2 շաբաթից ոչ պակաս` ձմեռային քննաշրջանից հետո:

27. 311103 «Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ»

_________________________________________________________________

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ _________________________

որակավորման աստիճան

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

28. Տնտեսագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի

_________________________

          որակավորման աստիճանը

մշակմանը ներկայացվող պահանջները.

Սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա բուհն ինքնուրույն է մշակում և հաստատում տնտեսագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը:

_________________________

               որակավորման աստիճանը

ՈՒսանողի կողմից ընտրովի դասընթացների ուսումնառությունը պարտադիր է, իսկ նրանց ցանկը երաշխավորական բնույթ է կրում, որը կարող է փոփոխել կամ լրացնել բուհը:

ՈՒսումնական դասընթացի բաղադրիչների տեսակները (դասախոսություն, գործնական, սեմինար, լաբորատոր պարապմունքներ, տնային և կուրսային աշխատանքների խորհրդատվություն և այլն) և ծավալները` դասընթացին հատկացված դասաժամերի շրջանակում սահմանում է բուհը: ՈՒսուցման ողջ շրջանում ուսումնական ժամաքանակի ընդհանուր հաշվեկշռում ակտիվ մեթոդներով ուսանողի տեսական ուսուցումը չպետք է ցածր լինի 25%-ից:

ՈՒսանողի գիտելիքի ստուգման և գնահատման համակարգի տեսակն ընտրում է բուհը: Տվյալ դասընթացից ուսանողի գիտելիքների եզրափակիչ գնահատականը չպետք է հիմնավորվի միայն վերջին քննության (ստուգարքի) արդյունքով, այն պետք է հաշվի առնի ուսանողի ակտիվությունը դասընթացից և ընթացիկ առաջադիմությունը կիսամյակի (ների) ընթացքում: Եզրափակիչ գնահատման դեպքում գնահատականի 40%-ը ձևավորվում է ընթացիկ առաջադիմությամբ և միջանկյալ ստուգումներով, իսկ 60%-ը` եզրափակիչ քննության (ստուգարքի) արդյունքով:

Քննությունների անցկացման հիմնական ձևը գրավոր կամ գրավոր-բանավորն է:

Բացառության կարգով բուհը կարող է սահմանել բանավոր քննություններ, բայց դրանք չպետք է գերազանցեն քննությունների ընդհանուր քանակի 25%-ը: Բուհի իրավունքն է ուսումնական դասընթացների եզրափակիչ ստուգման եղանակի (ստուգարք կամ քննություն) ընտրությունը և ձևի սահմանումը:

ՈՒսանողների գիտելիքների ընթացիկ գնահատման համակարգում բուհն օգտագործում կրթական համակարգին ինտեգրվելու և ուսանողների ակադեմիական շարժունակությունն ապահովելու նպատակով ուսումնական գործընթացում գերադասելի է գիտելիքների ստացման և գնահատման վարկային (կրեդիտային) համակարգի ներդրումը և օգտագործումը: Դասընթացից եզրափակիչ գնահատական նշանակելու դեպքում անհրաժեշտ է անցնել գիտելիքների գնահատման ավանդական համակարգին («գերազանց», «լավ», «բավարար», «անբավարար», «ստուգված», «չստուգված»):

Կուրսային աշխատանքը դիտարկվում է որպես դասընթացի ուսումնական բաղադրիչ և իրականացվում է այդ դասընթացին հատկացրած դասաժամերի հաշվին: Հիմնական մասնագիտական դասընթացներից կուրսային աշխատանքի կատարելը պարտադիր է, բայց ուսուցման ողջ դրանք չպետք է գերազանցեն 5-ը:

Մասնագիտացման դասընթացների կրթաբլոկը ընդհանուր մասնագիտական դասընթացների կրթաբլոկի տրամաբանված հաջորդականությունն է, որը ընտրած մասնագիտությամբ նախատեսված գործունեության բնագավառներում նպաստում է ուսանողի խոր մասնագիտական գիտելիքների և ունակությունների ձեռքբերմանը: Բուհը պետական կրթական չափորոշիչի հավելված 1-ում տրված ցանկից ինքնուրույն է ընտրում իրեն համապատասխանող մասնագիտացումը և իրավունք ունի փոփոխելու կամ լրացնելու մասնագիտացման դասընթացների ցանկը, կամ էլ ՀՀ ԿԳՆ մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչը մշակող գիտամեթոդական հանձնաժողովի հետ համաձայնեցված` ձևավորելու նոր մասնագիտացում:

29. Մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում բուհն իրավասու է`

1) 5%-ի սահմաններում փոփոխել դասընթացների կրթաբլոկներին հատկացված ժամաքանակները, իսկ առանձին դասընթացներինը` մինչև 10%-ի սահմաններում,

2) ձևավորել հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական դասընթացների կրթաբլոկ, որի հանրապետական բաղադրիչում նշվածներից պարտադիր է հետևյալ դասընթացների առկայությունը`

«Ֆիզիկական կուլտուրա»

«Հայ ժողովրդի պատմություն»

«Հայոց լեզու և հայ գրականություն»

«Ռուսաց լեզու և խոսքի մշակույթ»

«Օտար լեզու»

«Փիլիսոփայություն»

Մնացած դասընթացները կարող են ընդգրկվել ըստ բուհի հայեցողության:

Այս դեպքում հնարավոր է նրանց միջդասընթացային միավորումը բովանդակության պարտադիր նվազագույնի պահպանմամբ:

Եթե դասընթացը ընդհանուր մասնագիտական կամ մասնագիտացման դասընթացների կրթաբլոկի մի մասն է կազմում, դրա համար հատկացված ժամերը վերաբաշխվում են ՀՍՏ դասընթացների վրա:

Ֆիզիկական կուլտուրայի պարապմունքները հեռակա և դրսեկության ձևերով ուսումնառող ուսանողների համար կարող են իրականացվել նրանց ցանկությամբ, ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական (ՀՍՏ) դասընթացների դասավանդումն իրականացվել հեղինակային դասախոսությունների, անհատական և կոլեկտիվ գործնական պարապմունքների, առաջադրանքների և սեմինարների ձևով` բուհի մշակած ծրագրերով, հաշվի առնելով բուհի մասնագիտական առանձնահատկությունները, դասախոսների հետազոտական ուղղվածությունը և հակումները, որոնք կապահովեն կրթաբլոկի դասընթացների թեմատիկայի լուսաբանումը` ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը համապատասխան,

3) սահմանել ընդհանուր հումանիտար և սոցիալ - տնտեսագիտական (ՀՍՏ), ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական (ԸԲ) կրթաբլոկներում ընդգրկված դասընթացների առանձին բաժինների դասավանդման անհրաժեշտ խորությունը` կրթաբլոկների դասընթացների ուղղվածությանը համապատասխան և մասնագիտության առանձնահատկությունների հաշվառմամբ: ԸԲ կրթաբլոկում պարտադիր է «Քաղ. պաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր» առարկայի դասավանդումը: Բուհական բաղադրիչներին առանձնացված ժամաքանակները բուհի հայեցողությամբ կարող են օգտագործվել հանրապետական բաղադրիչներում ընդգրկված դասընթացների ավելի խորը դասավանդման համար, իրականացվել

311103 «Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ»

_________________________________________________________________

մասնագիտության Տնտեսագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական

_________________________

                 որակավորման աստիճանը

ծրագիրը կրճատված ժամկետով համապատասխան ուղղվածության միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող ուսանողների համար: ՈՒսուցման ժամկետների կրճատումը կատարվում է մասնագիտական կրթության նախորդ աստիճանում ուսանողների ձեռք բերած գիտելիքների, ունակությունների և հմտությունների հիման վրա: Այդ դեպքում ուսուցման տևողությունը 2 (երկու) տարուց պակաս չպետք է լինի: Կրճատված ժամկետով ուսուցումը թույլ է տրվում նաև այլ անձանց, որոնց կրթական մակարդակը և բացառիկ ընդունակություններ բավարար հիմք են նման ուսուցում իրականացնելու համար,

4) առանձին դեպքերում, մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները մշակող ԿԳՆ գիտամեթոդական հանձնաժողովի հետ համաձայնեցված

311103 «Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտության համար բուհը իրավունք ունի մինչև 20%-ի սահմանում փոփոխել ընդհանուր մասնագիտական դասընթացների (ԸՄԴ) կրթաբլոկի ժամաքանակը, իսկ առանձին դասընթացները` մինչև 40%-ի սահմաններում:

30. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները.

Տնտեսագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի

_________________________

որակավորման աստիճանը իրականացումը պետք է ապահովվի գիտամանկավարժական կադրերով, որոնք, որպես կանոն, ունեն դասավանդման ուղղվածությանը համապատասխանող բազային կրթություն (առնվազն դիպլոմավորված մասնագետ կամ մագիստրոս) և հետևողականորեն զբաղվում են հետազոտական և գիտամեթոդական գործունեությամբ: Հատուկ մասնագիտացնող դասընթացներ դասավանդող դասախոսները, որպես կանոն, պետք է ունենան գիտական աստիճան (գիտական կոչում) և կամ համապատասխան գործունեության ոլորտում աշխատանքի փորձ: Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները պետք է կազմեն պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակասը:

Հիմնական հաստիքային դասախոսները և 0,25 հաստիքից բարձր ձևակերպված համատեղողները նույնպես պետք է կազմեն ընդհանուրի 50%-ից ոչ պակասը:

Բուհի գրադարանը պետք է հագեցած լինի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված դասընթացների ուսումնամեթոդական համալիրներով, մասնագիտության նորմատիվ-իրավական ակտերով, տեղեկատու գրականությամբ և չափորոշիչներով:

31. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները.

Տնտեսագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի

_________________________

որակավորման աստիճանը իրականացումը պետք է ներառի ուսանողների կողմից մասնագիտական դասընթացների լաբորատոր, գործնական (սեմինար) աշխատանքների կատարում. ֆինանսական հաշվետվությունների կազմման սկզբունքների մեկնաբանումը համաձայն ՀՀՀՀՍ 1-ի, կառավարչական հաշվառման առանձնահատկությունները գյուղատնտեսության մեջ, հարկային հաշվառման կազմակերպման սկզբունքները և առանձնահատկությունները, հարաբերական ցուցանիշներ, դրանց օգտագործումը ֆինանսական հաշվետվությունները վերլուծելիս, աուդիտորական ստանդարտներ, դրանց մեկնաբանումը, հաշվապահական հաշվառման առանձնահատկությունները բանկային համակարգում: Ներառյալ, որպես պարտադիր բաղադրիչ` համակարգչային կիրառական ծրագրային փաթեթների օգտագործմամբ գործնական առաջադրանքների կատարում: Պարտադիր պահանջ է նաև անհրաժեշտ ինֆորմացիոն բազայի ստեղծումը, որն ապահովում է բարձրորակ մասնագետի պատրաստումը և ուսանողի մուտքը տարբեր ինֆորմացիոն աղբյուրներ, ներառյալ Internet-ը:

Տնտեսագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի

_________________________

որակավորման աստիճանը իրականացումը պետք է ապահովի յուրաքանչյուր ուսանողի մուտքով դեպի գրադարանային ֆոնդեր և տվյալների բազաներ, որոնք ըստ բովանդակության համապատասխանում են հիմնական կրթական ծրագրով նախատեսված դասընթացների լրիվ ցանկին, նույն դասընթացների բաղադրիչներին (դասախոսություններ, գործնական սեմինար և լաբորատոր պարապմունքներ, կուրսային և դիպլոմային աշխատանքների խորհրդատվություն, պրակտիկայի ծրագրեր) նվիրված մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև տեսալսողական, բազմամիջավայրային նյութերով և ցուցադրական ձեռնարկներով:

Բուհի գրադարանը պետք է հագեցված լինի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված դասընթացների ուսումնամեթոդական համալիրներով, մասնագիտության նորմատիվ-իրավական ակտերով, տեղեկատու գրականությամբ և չափորոշիչներով:

32. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման պահանջները

Տնտեսագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիր իրականացնող բուհը պետք է ունենա նյութատեխնիկական բազա, որը համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ նորմերին և հակահրդեհային կանոններին, ապահովում է օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված լաբորատոր, սեմինար, գործնական պարապմունքների և միջդասընթացային պատրաստման բոլոր ձևերի և ուսանողների հետազոտական աշխատանքների կատարումը:

33. Պրակտիկաների կազմակերպման պահանջները

ՈՒսուցման ընթացքում առանձին մասնագիտական դասընթացների և ընտրած մասնագիտացման գծով գործնական ունակությունների, ապագա աշխատավայրում հմտություններ և փորձառումներ ձեռք բերելու նպատակով բնագավառի կազմակերպաիրավական տարբեր ձևերի կազմակերպություններում, հիմնարկներում և հաստատություններում կազմակերպվում են ուսանողների ուսումնական և արտադրական նախադիպլոմային պրակտիկաներ:

ՈՒսանողի նախադիպլոմային պրակտիկան կազմակերպվում է այն հաշվով, որպեսզի շրջանավարտը կարողանա այդ ընթացքում ստացած փորձառությունը օգտագործելու իր դիպլոմային աշխատանքը ձևավորելիս: Եթե շրջանավարտը ուսուցումը համատեղում է աշխատանքի հետ, բուհն իրավունք ունի թույլատրել աշխատավայրում պրակտիկայի անցկացումը, եթե շրջանավարտի աշխատանքի բնույթը համապատասխանում է բուհում ուսումնառած մասնագիտությանը:

Պրակտիկան կարող է կազմակերպվել նաև որոշակի կազմակերպությունում կազմված անհատական ծրագրով, եթե շրջանավարտը նույն կազմակերպությունում պաշտոն է զբաղեցնում:

Արտադրական պրակտիկայի տեղերի բացակայության դեպքում բուհը (ֆակուլտետը) այն կազմակերպում է սեփական նյութատեխնիկական բազայի վրա, եթե այն հագեցված է ժամանակակից սարքավորմամբ և ծրագրային միջոցներով:

 

34. 311103 «Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ»

_____________________________________________________________________

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Շրջանավարտը պետք է կարողանա լուծել սույն պետական կրթական չափորոշիչի թ. 3. կետում նշված որակավորմանը համապատասխանող խնդիրները:

Տնտեսագիտության բակալավրը պետք է.

_________________________

որակավորման աստիճանը

1) հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական գիտելիքների բնագավառում`

ա. իմանա ՀՀ Սահմանադրության և իր բնագավառի օրենքները,

բ. ազատ տիրապետի մասնագիտական հայոց լեզվին (գրավոր և բանավոր) և հաղորդակցվի երկու օտար լեզուներով,

գ. ունենա պատկերացում առողջ կենսակերպի մասին, տիրապետի ֆիզիկական կատարելագործման ունակություններին և հմտություններին,

դ. իմանա հայ ժողովրդի պատմությունը և արդի քաղաքագիտական զարգացումները,

ե. ծանոթ լինի համաշխարհային մշակույթին, տիրապետի վարվելաձևի կուլտուրային, իմանա դրա էթիկական և իրավական նորմերը, որոնք կարգավորում են մարդու և հասարակության, մարդու և շրջակա միջավայրի հարաբերությունները,

զ. գիտենա հոգեբանության և մանկավարժության տարրերը,

է. ծանոթ լինի ժամանակակից փիլիսոփայության ուղղություններին, գիտենա կեցության մասին գիտության հիմնադրույթները, նյութականի և վերացականի հասկացությունները, մատերիայի կազմակերպման ձևերը, հետևի սոցիալական գլոբալ զարգացումներին,

ը. գիտենա տնտեսագիտության տեսության հիմնադրույթները, մակրո - և միկրոտնտեսության օրենքները, անցումային շրջանի տնտեսության առանձնահատկությունները

2) բնագիտության և մաթեմատիկայի բնագավառում`

ա. ծանոթ լինի ժամանակակից բնագիտության հիմնական սկզբունքներին և հայեցակարգերին, բնապահպանական գլոբալ և տարածքային հիմնախնդիրներին,

բ. տիրապետի մաթեմատիկայի հիմնական բաժիններին, հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության մեթոդներին, մաթեմատիկական մոդելավորման եղանակներին,

գ. տիրապետի ինֆորմացիայի հավաքման, պահպանման և մշակման համակարգչային մեթոդներին և կարողանա օգտագործել ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաներ,

3) մասնագիտական գործունեության բնագավառում`

ա. Ընդհանուր տնտեսագիտական առարկաների հիմունքներին, որոնք անհրաժեշտ են տնտեսության պլանավորման, ֆինանսավորման, հաշվառման, տնտեսական վերլուծության, վերահսկողության, աուդիտի, արտադրության կազմակերպման և կառավարման, մարքեթինգի, մենեջմենթի և այլ խնդիրների հիմնավոր լուծման համար:

բ. Շուկայական տնտեսության օրինաչափություններին, գյուղատնտեսական մթերքների արտադրության, պահպանման և իրագործման, արտադրության միջոցների ապահովման ու ռացիոնալ օգտագործման, բիզնես ծրագրի մշակման առևտրի կազմակերպման, սպասարկման մեխանիզմների մշակման և տնտեսության շահութաբեր գործունեության ծավալման հիմունքներին;

գ. Ֆինանսական հարցերին և վերահսկման-աուդիտին վերաբերող հրահանգներին, որոշումներին, մեթոդական, նորմատիվային և այլ նյութերին, որոնք անհրաժեշտ են հաշվապահական հաշվառման կազմակերպական ու հաշվետվությունների կազմման համար:

դ. Ագրոարդյունաբերական համալիրի ճյուղերում հաշվապահական հաշվառման և աուդիտի կազմակերպման սկզբունքներին ու մեթոդներին, արտադրության տեխնոլոգիաներին, ձեռնարկությունների ֆինանսավորման և վարկավորման հարցերին, տեխնոլոգիական քարտերի կազմման միջոցով արտադրանքի ինքնարժեքի հաշվարկման ու արտադրության արդյունավետության մեթոդներին,

ե. Տնտեսական տեղեկատվության հավաքագրման, ամփոփման, մշակման և կիրառման մեթոդներին, ավտոմատ կառավարման համակարգերի ստեղծման և օգտագործման, հաշվողական տեխնիկայի կիրառման, իրավագիտության հիմունքներին, աշխատանքի կազմակերպման, պաշտպանության և շրջակա միջավայրի պահպանության համար:

զ. Ճյուղի էկոնոմիկայի, գյուղատնտեսության արտադրության կազմակերպման և կառավարման հիմունքներին, կենսագործունեության անվտանգության ու շրջակա միջավայրի պահպանման և իրավագիտության հարցերին:

է. Ագրոարդյունաբերական համալիրի ճյուղերի արտադրության տեխնոլոգիայի հիմունքներին, գյուղատնտեսական վարման համակարգերին, տնտեսագիտական գնահատման ժամանակակից մեթոդաբանությանը:

ը. Ագրոարդյունաբերական համալիրի ճյուղերում գործող բնական-կենսաբանական օրենքների գործունեության ներդաշնակմանը և զուգակցմանը:

թ. Ագրոարդյունաբերական համալիրի ճյուղերում արտադրության զարգացման կանխատեսման, ծրագրավորման, տնտեսական գործունեության վերլուծության, նվազագույն ռեսուրսների ընտրության, դրանց գնահատման և տեղաբաշխման արվեստին:

ժ. Շուկայական տնտեսության անցման և հետագա զարգացման պայմաններում ագրոպարենային համակարգում ձեռնարկատիրական գործունեության և հաշվառման, կոմերցիոն, շուկայի վերլուծության և գնագոյացման հարցերին:

ի. Տնտեսագիտության բակալավրը պետք է կատարելապես տիրապետի հաշվապահական հաշվառման հիմունքներին, ունենա լայն մտահորիզոն, վերլուծական մտածողությունը զուգակցի տարբեր իրադրություններում արագ կողմնորոշվելու ունակությամբ, լավ պատկերացնի հանրապետության ագրոպարենային համալիրի ճյուղերի զարգացման ընթացիկ և հեռանկարային խնդիրները:

Տնտեսագիտության բակալավրի հատուկ պատրաստությանը վերաբերվող պահանջները

_________________________

որակավորման աստիճանը սահմանում է տվյալ մասնագիտացումն առաջադրող բուհը` ՀՀ ԿԳՆ մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները մշակող գիտամեթոդական հանձնաժողովի հետ համաձայնեցրած, որոնք ՀՀ ԿԳՆ - ում մասնագիտացումը հաստատելուց հետո միասնական են դառնում այլ բուհերի համար, բխում են մասնագիտացման կրթաբլոկի բովանդակությունից և տվյալ մասնագիտացմամբ մասնագետներ պատվիրած կազմակերպության գործառնություններից:

Նշված փորձառնությունները ներառում են`

12) հետազոտական աշխատանք վարելու, վերացական տրամաբանական մտածողության, ինդուկցիայի և դեդուկցիայի մեթոդները կիրառելու և քննադատական վերլուծության ունակություններ,

13) անծանոթ պայմաններում առաջացած ոչ կոնստրուկտիվ հիմնահարցերի բացահայտման, հաղթահարման և վերջնական լուծման, սեղմ ժամանակացույցով աշխատանքներ կազմակերպելու ընդունակություն,

14) մասնագիտական գործունեության բնագավառում նորամուծությունների նկատմամբ ընկալունակության ցուցաբերում:

Տնտեսագիտության բակալավրի` մարդկանց հետ աշխատելու փորձառությունը

_________________________

որակավորման աստիճանը ենթադրում է նրա ունակությունները`

15) այլ անձանց հետ փոխգործակցելու, կոլեկտիվում նրանց հետ հաղորդակցվելու,

16) խնդիրներ ձևավորելու և դրանք ենթականերին պատվիրելու,

17) մարդկանց ստեղծագործական աճի ձգումը խրախուսելու և զարգացումն ապահովելու,

18) ծագած տարաձայնությունները և բախումները լուծելու,

19) տարբեր զարգացման և մտավոր մակարդակի տեր մարդկանց հետ համագործակցելու,

20) մասնագիտական հարցերի շրջանակներում ընդունելի որոշումների հասնելու նպատակով բանակցություններ վարելու,

21) տարաբնույթ և տարասեռ մշակութային միջավայրերում աշխատելու և այլն:

Տնտեսագիտության բակալավրի` ինֆորմացիայի հետ աշխատելու փորձառությունը

__________________________

որակավորման աստիճանը պահանջում է պարտադիր հմտություններ`

22) պաշտոնական և ոչ պաշտոնական իրավիճակներում սեփական կարծիքը գրավոր և բանավոր ձևերով շարադրելու, քննարկելու և գործուն կարգով պաշտպանելու,

23) լեզվային և մշակութային տարբերությունների հաշվառմամբ գրավոր ինֆորմացիան լսելու և վերլուծորեն ընկալելու,

24) բանավոր, տպագրված և էլեկտրոնային աղբյուրներից ստացված ինֆորմացիան որոնելու, ստանալու, համակարգելու, գրավոր ձևակերպելու և օգտագործելու:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների օգտագործման գծով

Տնտեսագիտության բակալավրը պետք է ծանոթ լինի տվյալների մշակման երկուսից

_________________________

որակավորման աստիճանը ոչ պակաս համակարգերի, համակարգչային և բազմաօգտագործման տեղային ցանցային համակարգերին, ինչպես նաև կարողանա կատարել ինֆորմացիայի որոնում տվյալների ցանցային բազաներում (WWW), օգտվել էլեկտրոնային փոստից, տվյալների բազաների փաթեթից:

Տնտեսագիտության բակալավրը պետք է հասկանա իր մասնագիտության էությունը և

_________________________

որակավորման աստիճանը սոցիալական նշանակալիությունը, իր որակավորման շարունակական բարձրացման անհրաժեշտությունը հետբուհական և լրացուցիչ կրթություն ստանալու կամ էլ նոր գիտելիքների ինքնուրույն տիրապետման միջոցով:

35. Տնտեսագիտության բակալավրի եզրափակիչ պետական որակավորման պահանջները որակավորման աստիճանը

311103 «Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ»

_________________________________________________________________

մասնագիտությամբ Տնտեսագիտության բակալավրի եզրափակիչ պետական որակավորումը

_________________________

                  որակավորման աստիճանը

ներառում է ավարտական որակավորման (դիպլոմային) աշխատանքի պաշտպանությունը և պետական քննության հանձնումը, որոնք թույլ են տալիս բացահայտելու շրջանավարտի տեսական և գործնական պատրաստությունը սույն կրթական չափորոշիչներով սահմանված մասնագիտական խնդիրների լուծման բնագավառում:

36. Տնտեսագիտության բակալավրի ավարտական որակավորման (դիպլոմային)

_________________________

          որակավորման աստիճանը

աշխատանքին ներկայացվող պահանջները.

311103 «Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ»

_________________________________________________________________

Տնտեսագիտության բակալավրի ավարտական որակավորման (դիպլոմային) աշխատանքն

_________________________

որակավորման աստիճանը ավարտուն մի մշակում է, որը կատարված է մասնագիտության ուսումնական պլանին համապատասխան և նպատակ ունի ամրապնդել և ընդլայնել շրջանավարտի տեսական և գործնական գիտելիքները հաշվապահական հաշվառման տեսություն, ֆինանսական և կառավարչական հաշվառում, ԱՊՀ-ի ձեռնարկությունների հաշվապահական հաշվառում, հարկային հաշվառում, դատահաշվապահական փորձաքննության, բանկային և բյուջետային կազմակերպությունների հաշվառում, գործավարության և աուդիտի, ինչպես նաև ֆինանսների և տնտեսական գործունեության վերլուծության և գնահատման ոլորտներում

Բովանդակային առումով ավարտական որակավորման (դիպլոմային) աշխատանքը պետք է`

1) ներկայացվի որպես բնագավառի հիմնահարցերից մեկին վերաբերող տեսական, վերլուծական, սոցիալ-տնտեսագիտական կամ փորձարարական հետազոտություն, որում շրջանավարտը բացահայտում է իր տեսական գիտելիքները և գործնական ունակությունները, որոնք թույլ են տալիս ինքնուրույն լուծելու մասնագիտական բնույթի խնդիրներ,

2) ցույց տա շրջանավարտի կողմից գիտական և համակարգային վերլուծության մեթոդների յուրացման աստիճանը, ունակությունը կատարելու տեսական ընդհանրացումներ և գործնական եզրակացություններ, հիմնավորված առաջարկություններ և երաշխավորություններ բնագավառի հիմնահարցերի լուծման կատարելագործման վերաբերյալ,

3) կրի ստեղծագործական բնույթ` հավաստի վիճակագրական տվյալների օգտագործմամբ,

4) բացահայտի շրջանավարտի պատրաստության աստիճանը ինքնուրույն աշխատելու ՀՀ Ագրոարդյունաբերական համալիրի ճյուղերում, գյուղացիական (ֆերմերային), գյուղատնտեսական արտադրանք իրացնող և վերամշակող կազմակերպություններում, բաժնետիրական ընկերություններում հաշվաֆինանսական, հարկային, բանկային, մաքսային և ապահովագրական համակարգում, ինչպես նաև պետական կառավարման մարմիններում, ուսումնական և գիտական հաստատություններում և այլ ոլորտներում:

5) համապատասխանի նյութի տրամաբանված և հստակ շարադրման պահանջներին և հենվի հավաստի փաստերի վրա

6) արտացոլի շրջանավարտի ունակությունը օգտագործելու տեղեկատվության որոնման, ընտրության, համակարգման և մշակման արդի մեթոդները, աշխատել բնագավառի նորմատիվ-իրավական ակտերի հետ,

7) ձևավորված լինի հրատարակչական արդի նորմատիվներին և պահանջներին համապատասխան, ունենա հետազոտական աշխատանքի հաշվետվությանը բնորոշ կառուցվածք և 60-70 էջ համակարգչային շարվածքի ծավալ:

Ավարտական որակավորման (դիպլոմային) աշխատանքների թեմատիկան սահմանում է մասնագիտացնող ամբիոնը: Թեմատիկայում պարտադիր կարգով պետք է ներառվեն` հաշվապահական հաշվառման ոլորտի առաջնահերթ և հրատապ հարցեր, հաշվի առնելով «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտության մասնագիտացումները և ընտրովի դասընթացների բովանդակությունը ըստ կրթաբլոկների:

Ավարտական որակավորման (դիպլոմային) աշխատանքի կառուցվածքում պետք է ներառվեն հետևյալ բաժինները` ներածական մասը, գրականության տեսության համառոտ ակնարկը, թեմայի հիմնավորումը, ուսումնասիրվող տնտեսության կազմակերպչատնտեսական պայմանների համառոտ բնութագիրը, ձեռնարկության ֆինանսական գործունեության հիմնական ցուցանիշների վերլուծությունը և գնահատումը, աշխատանքի հիմնական մասը ըստ կատարվող թեմատիկայի, եզրակացությունները և առաջարկությունները և օգտագործված գրականությունը:

37. Պետական քննությանը ներկայացվող պահանջները.

Եզրափակիչ որակավորման (պետական) քննության բովանդակությունը, անցկացման ձևը և ուսանողների գիտելիքների գնահատման չափանիշները սահմանում է բուհը (ֆակուլտետը) և հաստատում բուհի գիտական խորհուրդը: Նրանում պարտադիր կարգով ներառվում են հարցեր մասնագիտության հետևյալ ուսումնական դասընթացներից`

1-ին համալիր քննություն

1) Հաշվապահական հաշվառում

2) Աուդիտ

2-րդ համալիր քննություն

3) Ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն և գնահատում

4) Ագրոպարենային համակարգի ձեռնարկությունների ֆինանսներ

5) Վիճակագրություն

 

--------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
04.03.2010
N 81-Ն
Հրաման