041.0398.020610
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 հունիսի 2010 թվականի N 398-Ա
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` Եվրոպայի խորհրդի «Կիևյան նախաձեռնության» շրջանակներում Հայաստանի 10 քաղաքի պատմամշակութային ժառանգության վերականգնման ծրագրի մշակման նպատակով`
1. Ստեղծել համակարգող հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել համակարգող հանձնաժողովին` մինչև 2010 թվականի հունիսի 11-ը մշակել և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել ծրագիր` Եվրախորհրդի քարտուղարությանը տրամադրելու նպատակով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2010 թվականի հունիսի 2-ի
N 398-Ա որոշման
ԿԱԶՄ
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Սամուելյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ (հանձնաժողովի
նախագահ)
Լ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Զիրոյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի
կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ
Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի
տեղական ինքնակառավարման վարչության պետ
Ա. Մարգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
Եվրոպայի վարչության Եվրոպայի խորհրդի բաժնի
խորհրդական
Ա. Հովհաննիսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
Եվրոպայի վարչության Եվրոպայի խորհրդի բաժնի առաջին
քարտուղար